Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Ըհը խնդրեմ, այստեղ այսպիսի լուրջ սոցիալական, գրական, և վերջապես քաղաքական հարցեր են դրված, իսկ դու - ռագատկա: Էդ րոգատկով էն մարդկանց աչքը տուր հանի, որ չեն թողնում մեր գրողնրը իրենց երկրում հանգիստ ստեղծագործեն:

Link to post
Share on other sites

Ես գրականության բաժնում գրելով , ինքս ինձ գրողի տիտղոս չեմ տալիս, հետո պարծենում, երազում, ինքս ինձանով հիանում, զոհի ու հալածվողի տեղ դնում, հայ դասական գրողներից ինձ ավելին դասում ...դե մեկը, որ վահրամ սահկայնին համարի վարպետ ու ուսուցիչ ...ողբամ էդպիսինի վիճակը

համ էլ ինձ չեն կարա թողեն կամ չթողեն ;)

Link to post
Share on other sites

Լսի դու ե՞րբ ես տեսել անասնաբուժը ստեղծագործի :

Mez inches harcnum menq tesnum enq, achqis du ches tesel :).

Իրան չէին ասում լեզվին տար առանց հասկանալու...լավ են արել

Es hima el dataxazi tex drir qez?

Voroshum es um inchqan patij a hasnum?

Edited by nkarich
Link to post
Share on other sites

Հարցը հաստատ ձեզ չէր ուղղված ու ինձ չի հետաքրքրում ձեր աչքին ինչ է երևում

Ասենք թե դատախազի տեղ դրեցի ու պատիժն էլ որոշեցի, հետո՞: Հա իհարկե, այսպիսի "գրողները" միայն հրճվանքի խոսքեր են ընդունում "ընթերցողից" : Իսկ դուք կարող եք չանհանգստանալ , ձեզ ոչ ոք չի պատրաստվում մեղադրական աթոռին նստեցնել :

Հա մեկ էլ մի բան, դու-ով ձեր ընկերների հետ կխոսեք

Link to post
Share on other sites

Հարցը հաստատ ձեզ չէր ուղղված ու ինձ չի հետաքրքրում ձեր աչքին ինչ է երևում

Sa karcem forum e, ete miain Smally-in eiq uxxum, dra hamar andznakan haxordagrutjunner kan.

Harcy tapak er u demagogik, isk ete i patasxan hramcvac sary cncuxy durnerd chekav,

xorhurd em talis mjus angam pakasacnel dzer agressian, vorovhetev ajn varakich e ev eskalacvelu bnuit uni.

Ասենք թե դատախազի տեղ դրեցի ու պատիժն էլ որոշեցի, հետո՞:

Heto en vor lav chi tenc :)

Erkri mec masy garaskopov mlicaya.

Isk samasudi koxmnakicneri hamar senc mi arak ka:

Mi mard gishery helnuma dzeneric, tesnuma ir avtoic benzin en goxanum,

kalashy hanuma u patuhanic grrcnuma urodneri vren.

Lava anum?

Chishtn asac hetaqriqir chi dzer patasxany, baic asem incha texi unenum hajord ory:

dury xpum en, bacuma, iran u ira knoch vra krakum en kalashov.

Araks kusucane vor ete junglineri orenq es sirum, pti yntaniq chunenas, kam yntaniqd vred man tas,

isk ete che, bari exi karuci orinakan erkir. Baic dra hamar nax ev arac petqa "Hogov mlica" chlnes.

Հա իհարկե, այսպիսի "գրողները" միայն հրճվանքի խոսքեր են ընդունում "ընթերցողից" :

Ajspisi groxner@ zzvum en btutjunic, ankax nranic da irenc govum e te pnovum,

isk banavech sirum en - nranc het ov krtutjun uni, voch te uxxaki diplom,

u ivichaki e banavechi mej mtnelu, voch te hraparakav forumnerum histerikutjun anelu.

Իսկ դուք կարող եք չանհանգստանալ , ձեզ ոչ ոք չի պատրաստվում մեղադրական աթոռին նստեցնել :

:) lav juracrel eq kextot metodologian sovetakan terrori

u cuic eq talis dzer verabermunqy ardarutjany` ete qez chen kpel, sus mna

Հա մեկ էլ մի բան, դու-ով ձեր ընկերների հետ կխոսեք

Et du-ov xosaly mitumnavor er u mi masn er kazmum aseliqis,

uxxaki "bactoxum" cher vor "ditoxutjun" eq anum.

Edited by nkarich
Link to post
Share on other sites

Առանց copy past անելու, որոշ "առաջադեմ, զարգացած գրողներ " մոռանում են , որ գոյություն ունի ՀԱՅԵՐԵՆ `ՄԵՍՐՈՊՅԱՆ ՏԱՌՐՈՎ : Երևի կրթությունն ու դիպլոմը որոշ մարդկանց այնուհադերձ խելք չի տվել

Իսկ հիստերիայից ազատվելու համար , ընդունեք ձեր երևակայական սառը ցնցուղը, որն իբր թե հրամցրել էիք

Էտ ո՞ր օրվանից է գողա-մլիցայական ինքնակենսագրություն ուսուցանող առակ դարձել, այն էլ այդ նույն գողա-մլիցայական բառապաշարով :/

Link to post
Share on other sites

Isk samasudi koxmnakicneri hamar senc mi ban...

---------

Sireli nkarich ev ajloq,

samasudy im amenasireli zbaghmunqn e eghel ev minchev ors e, erb unk em dnum bnazdneris khorqin ev mets e gajtakghutyuny khostovanum em trvel dran anmnacord...

Es indz misht fisikapes u barojapes lav em zgacel samasudi pajmannerum, havanabar nakhkin sportsmen, khoshoramarmin, fisikapes ujegh, razmakan ev mijazgajin tarabnujt pordz unecogh linelu patjarov.

Mokhragujn njutn e, vor stipum e hrajarvel samosudits, vorovhetev nranq um sirum em partvum en mets massamb.

Es mi ban srtanc kuzei: azvabar, hanraqveov hajtararenq, vor samosudn e mer aprelakerpy u es erku kombinaciajov khajtnvem ajntegh, vortegh tesnum em indz...

Miak bany vor antaneli e, ceghakicnerin khabeln e. Da sarsapeli storacucich e, voch miajn ajn patjarov vor sut asely vat ban e, ajl naev vorovhetev storacvats es stelu anhrajeshtutjan astijani, asel kuze qez inch vor meky vakhacrel e...

Amot e vakhenaly. Che vor poqrikner chenq ajlevs...

vahe

Link to post
Share on other sites

Isk samasudi koxmnakicneri hamar senc mi ban...

---------

Sireli nkarich ev ajloq,

samasudy im amenasireli zbaghmunqn e eghel ev minchev ors e, erb unk em dnum bnazdneris khorqin ev mets e gajtakghutyuny khostovanum em trvel dran anmnacord...

Es indz misht fisikapes u barojapes lav em zgacel samasudi pajmannerum, havanabar nakhkin sportsmen, khoshoramarmin, fisikapes ujegh, razmakan ev mijazgajin tarabnujt pordz unecogh linelu patjarov.

Mokhragujn njutn e, vor stipum e hrajarvel samosudits, vorovhetev nranq um sirum em partvum en mets massamb.

Es mi ban srtanc kuzei: azvabar, hanraqveov hajtararenq, vor samosudn e mer aprelakerpy u es erku kombinaciajov khajtnvem ajntegh, vortegh tesnum em indz...

Miak bany vor antaneli e, ceghakicnerin khabeln e. Da sarsapeli storacucich e, voch miajn ajn patjarov vor sut asely vat ban e, ajl naev vorovhetev storacvats es stelu anhrajeshtutjan astijani, asel kuze qez inch vor meky vakhacrel e...

Amot e vakhenaly. Che vor poqrikner chenq ajlevs...

vahe

Վախը պրոբլեմներից մեկն է միայն, մյուսն անտանելի բթությունն է ու ալարկոտությունը։ Նույնիսկ վախեցող մարդը կարող է խնդիրներից երես չթեքել ու լուծումներ գտնել, եթե ալարկոտ չէ կամ նման մի այլ շեղում չունի։

Ամեն դեպքում, չեմ ցանկանա տեսնել չվախեցող բայց ճիշտ փոքրամասնությանը «սամասուդի» ու վախի միջոցով ալարկոտ ու կոտրված մեծամասնությանը ճիշտ ուղու վրա դնելիս։

Edited by nkarich
Link to post
Share on other sites

Գող, սիրտը դող

«Վախի մթնոլորտ է Հայաստանում».- հայտարարում է ազգային ժողովի խոսնակը. - «70%-ը մարդկանց վախենում են». - և ոչ ոք կարծես չի հասկանում, կամ ձևանում են, որ չեն հասկանում, որ հայտարարությունն անում է պետության ազգային ժողովի նախագահը և որպեսզի բոլորին համոզեն, որ անլուրջ է, ասում են, որ խոսնակն է անլուրջ, իսկ մի հերոս քաջ տղա, խրոխտ դաշնակ ախպեր-պատասխանատու էլ հայտնում է, որ ինքը մտնում է 30%-ի մեջ, չհասկանալով կարծես, որ չի հերքում 70%-ի գոյությունը այդով և կասկած հարուցում, որ ինքը վախեցնողներից է:

«Վախի մթնոլորտ է Հայաստանում».- հայտարարում է ազգային ժողովի խոսնակը, իսկ պատասխանատու հայրերը ասում են խոսնակն է անլուրջ ու անգամ հիմարի մտքում կառաջանա անմիջապես հարցը.

- Խոսնա՞կն է անլուրջ, թե՞ բոլոր հայրերդ միասին, որոնքդ ի ցույց աշխարհի, անլուրջին դրել էիք երեք տարի շարունակ մեր և նաև ձեր գլխին խոսնակելու: Խոսնա՞կն է անլուրջ, թե՞ դուք:

«Վախի մթնոլորտ է Հայաստանում, 70%-ը մարդկանց վախենում են». - ասում են: Սուտ է: 100%-ն են վախենում:

Չեն վախենում միայն անհատներ, նրանք, ովքեր քրեական հանցագործություն չեն գործել և հնչեցնում են իրենց ազատ խոսքը, որտեղ ուզենան, երբ ուզենան, ում ներկայությամբ ուզենան և կախված չեն հրեշներից, աշխատավարձներով ու բիզնեսներով:

Նայեք շուրջներդ, նայեք ձեզ ու տեսեք ով է վախենում, ով ոչ: Փառք պապերի իմաստնությանը: Ով պապ տեսել է, լսել է.

- Գող, սիրտը դող:

2006-05-23, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆի դաստիարակած հայերն են գալի՜ս

«Առավոտ», 2006-05-23, «Եվրոպական հիվանդություն» վերնագրով մի հոդված եմ կարդում ու մտածում. - հայոց ժողովրդավարության հայրությունը ստանձնած հերթական մի տգետ ծանր ու թեթև է անում Եվրոպական անցուդարձից, որովհետև շրջապատի ղշերն էնքան են ասել, որ ֆռֆրացած տղա է, որ ախմախը իսկապես հավատացել է թե կարող է ճառել մոնոպոլ ամբիոնից ու աննկատ մնալ: Տեսեք ինչ է գրում էս ապուշը.

Այն, որ հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը «Եվրատեսիլ-2006»-ում իր ձայների մեծ մասը տվել է ֆիննական «Lordi» խմբին, ամենեւին պատահականություն չէ: Իհարկե, կարելի է սփոփվել այն մտքով, որ դա «բողոքական» քվեարկություն էր՝ մարդիկ ձանձրացել են փոփ-երաժշտության «քաղցր» ելեւէջներից եւ հակվում են դեպի կոշտ, «հրեշավոր» երեւույթները: Բայց ինքը՝ այդ հակումը լուրջ հիվանդության ախտանիշ է: Ես եվրոպացիների տեղը լինեի՝ մի պահ կանգ կառնեի եւ կմտածեի՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ են գնում:

Էս ինքնանշանակ հոգեբույժը մի քանի ամիս շարունակ, իր հոդվածներում հոգեկան հիվանդ է անվանում տարբեր քաղաքական գործիչների ու ում քեֆը տա ու դեռ ոչ ոք քացով ոռին չի հասցրել ու դրանից սրտապնդվելով երևի ու աշխատավարձով կախյալ նանար-լրագրողների քծնանքին հավատալով հարկավ, անցել է համայն Եվրոպան բուժելու արդեն, նախորոք հայտարարելով իհարկե, որ Եվրոպան հիվանդ է: Անգամ հորդորում է 500 միլյոն հոգու, լսել իմաստունին, կանգ առնել ու մի րոպե մտածել և իհարկե հենց հիմա եվրոպացիք իրար ոտ ու գլուխ են ջարդում, խլում են իրար ձեռից «Առավոտն» ու կանգ են առել մի րոպե էլ ու ընդհանրապես:

Բերենք պարզ օրինակ. ենթադրենք՝ մարդն արվամոլ է: Դա իր անձնական գործն է. թող իր տանը կամ այլ փակ տարածության մեջ անի այն, ինչ իրեն դուր է գալիս: Նրան դրա համար չի կարելի հետապնդել, զրկել աշխատանքից եւ այլ քաղաքացիական իրավունքներից: Սա է հանդուրժողականության սահմանը: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ ժամանակակից եվրոպացիներն այդ սահմանի վրա չեն կանգնում: Նրանք կարծում են, որ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդիկ եւ կանայք իրավունք ունեն շքահանդեսներ կազմակերպել՝ փողոցում ցուցադրելով իրենց այլանդակությունները: Եվ դա արդեն իմ իրավունքների խախտումն է, որովհետեւ չեմ ուզում, որ ես կամ իմ երեխան տեսնենք այդ հոգեւոր հաշմանդամների ցույցերը:

Սահմանը դրել է տհասը, հայտարարում է անկասկած ու վստահ սեփական իրավացիության մեջ ու համարում է, որ 500 միլյոն մարդ անցել են իր դրած սահմանն ու խիստ զայրանում է, առանց անգամ հասկանալու կարծես, որ 500 միլյոն հոգին խնչած չունեն հայ իմաստունի վրա, որովհետև չեն կասկածում նրա գոյության մասին: Նման ավանակին պատասխանել իհարկե չարժեր, եթե սակավ չլինեին թեթերը երկրում, որտեղ երեխաները համարում են էս ծախու-չեկիստ-ստուկաչներին, լրագրող ու մտավորական:

Եվրոպացիք, տխմար՝ կարծում են ամեն մեկն իր համար և ի տարբերություն բլոկադայում նստած կոլեկտիվ մտածող ամեոբաների, մտածում են ով ոնց ուզի և նեղություն չեն քաշում որևէ գրչակից թույլտվություն ստանալու, այն էլ սարերում կորած կոլխոզից: Օրենքն է պարզապես ասում, որ մարդն ազատ է, կարող է շքահանդեսներ կազմակերպել ու մասնակցել, անկախ նրանից արվամոլ է, հանրապետական, թե սոցիալ դեմոկրատ, իսկ մարդու սեռական կյանքով, եթե նա քո կողակիցը չէ, հետաքրքրվելը, շարքային խոզություն է պարզապես և սովորաբար հենց այնպես չի լինում, այնպես որ ավելի լավ է մտածիր, սեռական կողմորոշումդ ճշտելու մասին խմբագիր ու պարզիր վերջապես, թե ինչու հենց արվամոլները սկսզբից հետաքրքրեցին քեզ, հարդ ռոքի մասին խոսելիս, 500 միլյոն եվրոպացուն ու ձեռի հետ էլ անփորձ ընթերցողին խելք սովորեցնելու փոխարեն:

Շատ լավ է ի դեպ, որ արվամոլները շքահանդես են անում ու երեխայի հետ այնտեղ չհայտնվելու համար, բավարար է այդ մասում քաղաքի, մի երկու ժամ չերևալ պարզապես: Շատ լավ է, որ շքահանդես են անում որովհետև ոչ ոք չի վախենում իր սեռական կողմնորոշման համար, չի թաքցնում, դուրս է գալիս շքահանդեսի ու ով հետաքրքրվում է արվամոլներով, հատ-հատ բոլորին կարող է ճանաչել:

Գուցե հենց այս պատճառով է, որ շվեդական կառավարությունում ու խորհրդարանում արվամոլներ չկան: Նրանք կարիք չունեն ընտրվելու, որ պաշտպանվեն, մարդիկ էլ չեն ուզում, չեն ընտրում: Սա ինձ ավելի է դուր գալիս, քան ադաթով-յոլով-ղայդով տղամարդ խաղացող ծպտված գյոթը, որը կարող է հազարավոր չգյոթ գյոթացնել և եթե դուք չեկիստ չեք պարոն խմբագիր ու պատվեր չեք կատարում, կամ մայր Թերեզան չեք, որը հոգում է եվրոպացիների կորուսյալ հոգիների համար, պետք է զբաղվեք սեփական երկրում ծավալված գյոթությամբ (չշփոթել միասեռականության հետ), ոչ թե էշ-էշ ճառեք եվրոպացիների համար:

Ճիշտ նույն ձեւով, եթե դու բորոտ ես, դիվահար ես կամ քո մեջ չար ոգիներ են մտել՝ գնա բուժվիր կամ նստիր տանը եւ աղոթիր, որ Աստված քեզ ազատի այդ չարքերից: Բայց դու քո այդ բորոտությունը բեմ ես հանում՝ իմանալով եւ հասկանալով, որ հեռուստաէկրանից այն կողմ, միլիոնավոր երիտասարդներ նույնպես ներքուստ տառապում են նույն չարքերից: Եվ դեռ իրենց «երգն» անվանում են «Հալիլույա» (այսինքն, եբրայերենից թարգմանած՝ «փառաբանեք Աստծուն»): Հաստատ կարելի է ասել, որ «Lordi»-ները փառաբանում էին սատանային: Եվ հենց սատանիզմի «մոդան» է Եվրոպայում, որ տագնապալի ազդանշան է:

Հաստատ ասեց էլի: Մեղադրեց եվրոպացիքին սատանիզմում: Էս ապուշին, եթե ժամանակին նախագահականից չքշեին, հիմա Եվրոպան կհայտարարվեր չարիքի իմպերիա ՝ Ռեյգանն ու Բուշը ղալաթ են արել:

Քրոստոնյա, եբրաերենից «փառաբանեք աստծուն» մեջբերող եղբայր, ի՞նչ կարծիքի եք սեփական աչքի գերանի մասին, նույն գրքից, անգամ եբրաերեն: Ես ապրում եմ Եվրոպայում մի 13 տարի ու սատանիստ ոչ մի տեղ չեմ տեսնում, դուք որտեղ եք ֆռֆռում Եվրոպայում, որ այդպես անհագստացած եք և ինչպես է, որ չեք տեսնում ձեր շուրջը վխտացող սատանաներին:

Այսօր Հայաստանի իշխանությունները եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, անկեղծ թե կեղծավոր, հավատարմության երդումներ են տալիս եվրոպական արժեքներին: Դա, ընդհանուր առմամբ, դրական գործընթաց է. Հայաստանն իսկապես պետք է դառնա մի պետություն, որտեղ իրենց մարմնավորումը պետք է գտնեն 17-18-րդ դարերի եվրոպացի մտածողների լավագույն գաղափարները: Բայց եվրոպական արժեքների տեսակետից նույնպես պետք է չափն իմանալ՝ չանցնել հանդուրժողականության վերը նշված սահմանը:

Տարօրինակ չէ՞ արդյոք, որ էս «ընդդիմադիր» կոչվողը փոխանակ փողեր հնչեցնի ռուսական մեդալների հոսքի կապակցությամբ, պնդում է, որ եվրոպացիներին ռևերանս է արվում և համենայն դեպս կանխում է վտանգը, եթե չստացվի չեվրոպականանալ, պնդելով. - «17-րդ դարից ոչ մի դեպքում այս կողմ»: Հայերը պարտավոր են ամենաքիչի մի 300 տարի ետ լինել եվրոպայից: Էս ու՞մ քարոզն է կարդում էս տավարը ու չափ որոշում գլխներիս:

Մասնավորապես հայտնի է, որ «Եվրատեսիլ» երգիչներ ուղարկող մեր պաշտոնյաները մինչ օրս առաջնորդվել են հետեւյալ սկզբունքով. նմանակել այդ մրցույթների նախորդ հաղթողներին՝ հաջողության հասնելու համար: Պետք է ասել, որ Աթենքում այդ սկզբունքն աշխատեց: Բայց մոտեցումը կիրառելիս էլ պետք է չափը ճանաչել: Չարժե, օրինակ, Ինգա եւ Անուշ Արշակյաններին բորոտների դիմակ հագցնել եւ ուղարկել Ֆինլանդիա: Մեղք են աղջիկները:

Կարիք չկա հրեշների նման հագցնել: Հագցրեք անմրցունակ պայմաններում, աշխարհ տեսած տղերք ձևացողների նման, այնպես ինչպես հագցնում եք երիտասարդ աղջիկներին Երևանում, արևադարձային երկրներում աշխատող պոռնիկների նման, ներկեք ինչպես հարկն է, դզեք-փչեք և դևերից ու չարքից չվացող վիկինգներն անգամ սարսափահար կլինեն ու կգոռան հուսահատ՝

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆի դաստիարակած հայերն են գալի՜ս:

2006-05-23, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Անգամ դա դեռ հաշվեհարդարը չէ

Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարեց, որ «ինչ-որ մեկն այս սցենարը գրել է և հիմա ձեռքերն է շփում ուրախությունից, իսկ երկու քաղաքական ուժ իրար են ոչնչացնում, իսկ մենք մասնակցում ենք այդ սցենարի իրականացմանը: Ամոթ է, ժողովուրդը վաղը թքելու է մեր եսեսին. սա քաղաքական պայքա՞ր է, թե՞ քաղաքական հաշվեհարդար»:

Ժողովուրդը վաղուց թքել է ձեր բոլորիդ վրա Արամ Գասպարիչ: Դուք պարզապես պադոշ եք, և ձևանում եք թե անձրև է գալիս:

Ժողովուրդը վաղուց թքել է ձեր բոլորիդ վրա Արամ Գասպարիչ: Դուք քացու տակ ընկնելուն պատրաստվեք և անգամ դա դեռ հաշվեհարդարը չէ:

2006-05-23, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

3K ոստայնը դատապարտում է լրագրողներ Նարինե Ավետիսյանի և Թագուհի Թովմասյանի նկատմամբ ոտնձգությունները, կտտանքն ու սպառնալիքները: Մենք համարում ենք, որ լրագրողներին վախեցնողներն ու նրանց աշխատանքը խանգարողները քրեական հանցագործներ են ու չենք դիմում ոստիկանությանն ու դատական մարմիններին, այդպիսիք Հայաստանում չլինելու պատճառով, բայց բողոքի անգլերեն թարգմանված տարբերակն ուղարկում ենք մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններին:

Դատապարտում ենք նաև հանցագործությունը վկայող և լռություն պահպանող Սփյուռքի բոլոր կազմակերպություններին ու վստահեցնում, որ բոլորից պահանջվելու է հաշվետվություն հանցագործություններին լուռ մասնակցություն ունենալու համար:

Վահե Ավետյան

2006-05-24, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Can any one check if this book really ecists?

----

----

BOOK REVIEW: LIBERATION MOVEMENTS

Ronnie H. Terpening

Library Journal Reviews

School Library Journal Reviews

May 15, 2006

Steinhauer, Olen Liberation Movements Minotaur: St. Martin's Aug.

2006. c.304p. ISBN 0-312-33204-1 [iSBN 978-0-312-33204-4 ]. $24.95. M

This fourth entry in Steinhauer's (The Bridge of Sighs ) Eastern Bloc

crime series deposits us in the late summer of 1968, as "the flowers

of Prague's spring" are being crushed by the Warsaw Pact's invading

tanks. In a nearby unnamed country, Brano Sev of the Ministry of

State Security, the protagonist of 36 Yalta Boulevard , is now a

colonel in his late fifties. He and his officers, Capt. Gavra Noukas

and homicide inspector Katja Drdova, all have secrets to hide and a

major crime to solve. Armenian hijackers have blown up an airplane

en route to Istanbul, aboard which was a fellow officer of Armenian

origin. Was the Ministry involved in the plane's destruction? Is

there a connection to a crime committed seven years earlier? To find

the answers, Gavra and Katja must confront their own demons. Using

alternating time lines, reverse chronology, and disrupted sequence,

Steinhauer again displays his masterful manipulation of character,

plot, and reader expectations. Tightly entwined story lines, compact

scenes that evoke a grim world while capturing character subtleties,

and a style pared to the essential make this a fast, intriguing read.

Highly recommended. [see Prepub Mystery, LJ 4/1/06.]- Ronnie H.

Terpening, Univ. of Arizona, Tucson

Publishers Weekly Reviews May 15, 2006

Liberation Movements

Liberation Movements Olen Steinhauer. St. Martin's Minotaur, $24.95

(304p) ISBN 0-312-33204-1

Steinhauer's dazzling fourth book in his series about various police

and intelligence agents in an unnamed Communist-era Eastern European

country gives a large role to Brano Sev, the seriously conflicted

spy who starred in the previous entry, 36 Yalta Boulevard (2005). Sev

sums up the new book's theme when he says to a younger subordinate,

"Intelligence work is precisely what it says-it's about intelligence.

We are not murderers." There's some irony here: we know that Sev has

killed several people himself. But there's also an unexpected note of

humanity, as Sev supervises the investigation by two junior agents

of a murder in Russian-occupied Prague in 1968 that's later tied to

a plane hijacked by Armenian terrorists on its way to Istanbul in 1975.

Another new element is the Turkish capital, alive and yeasty compared

to the drab, restricted home city of 36 Yalta Boulevard . And the

emergence of a major female character-a homicide investigator looking

for personal justice-shows how a skilled writer working at the top

of his form can keep a series from faltering.

Link to post
Share on other sites

Ինչ լավ է` դեռ այստեղ եք...

ԱԶԳԱՅԻՆ ՍՆԱՊԱՐԾՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈԻԹՅՈԻՆ

(հատված)*

Հայաստանի գրողների 5-րդ համագումարի (1966 թ.) ելույթից, որը ցավոք ժամանակին տպագրվել է կրճատումներով։

... Իսկ ո՞վ ասաց, որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն «Հացի խնդրից» ու «Հացավանից», բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից, միայն Թումանյանից ու Տերյանից, բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից։ Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ։ Այո´: Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով։ Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք, թե ո՞ւմ համար։ Սահարա՜յի համար... ավա՜զ՝ Սահարա´յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում։

Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել` որտեղից Էլ որ դա լինի։ Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե´ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո´ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ` սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան։ Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու. յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա։

Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա´մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա´մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով։ Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի։ Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ՝ աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին։ Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո´չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք։

Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ։ Գուցե։ Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ։ Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը։

Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից։

Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը...

Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ՝ զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ` ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը՝ իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»։

Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ։ Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը։ Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել։

Թույլ տվեք* ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա´տ-շա´տ-շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով։ Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ հրեշային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մեր ժողովրդի մասին։ Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի։ Իսկ վիրավոր ազդը, ինչպիսին մենք ենք՝ քառակի։ Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար...

Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»։ Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում՝ ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևանի հինավուրց եկեղեցու և կամ մեչիդի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին։ .

Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվություն, հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը...

17-18. XI. 66

Երևան

Link to post
Share on other sites

Սիրելի Արթուր Բաղդասարյան

Շնորհակալություն հրաժարական տալու համար և մի համարեք դա անձնական ողբերգություն, այլ համարեք անձնական, անգամ համազգային երջանկություն, որովհետև հրաժարումը քրիստենեայի ծնունդն է:

Սիրելի Արթուր Բաղդասարյան,

Շնորհակալություն բացահայտումների համար և մի վախեցեք խնդրում եմ, որովհետև քրիստոնեան վախենալու բան չունի, իսկ քրեական հանցագործության բացահայտումը պարտքն է քաղացու՝ չկատարելը քրեապես հետապնդելի:

Սիրելի Արթուր Բաղդասարյան,

Շնորհավորում եմ ձեր ազատ անկախ քաղաքացիությունը, ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, պայծառ միտք, արիություն, և օրինակելի քաղաքացի որպես ապրելու վճռականություն:

Սիրելի Արթուր Բաղդասարյան,

Բացահայտեք խնդրում եմ քրեական հանցագործներին անուն առ անուն, իսկ եթե կիսում եք կարծիքս, որ ամբողջ քաղաքական էսթաբլիշՄԵՆԹԸը կազմակերպված քրեական հանցախումբ է, մի վարանեք քաղաքացիական անհնազանդություն հայտարարել նրանց և ես սիրով ու եղբայրաբար կմիացնեմ ձերին իմը, որը հայտարարել եմ 1992-ին:

2006-05-27, Սթոքհոլմ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Շնորհավորում եմ ձեզ Հայքի ազատ ու ինքնիշխան քաղաքացիներ

«Հայկական ժամանակ» թերթում կարդում եմ մի հոդված, որի մեջ ուշադրությունս գրավեց մի հատված, որը բերում եմ այստեղ ամբողջությամբ:

«Արտաշես Գեղամյանը համոզում էր ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին՝ ետ պահել Ստեփան Կարենի Դեմիրչյանին եւ ջուր չլցնել այս իշխանությունների եւ ՀՀՇ-ի ջրաղացին: Եւ ապացուցելու համար, որ ՀՀՇ-ի թելադրանքով հրապարակված վերջին հոդվածների միտումը գործող ընդդիմությանը փոշիացնելն է՝ կյանքի կոչելու համար դեռ 98-ին Քոչարյան-Տեր-Պետրոսյան պայմանավորվածությունը, համաձայն որի, հինգ տարի անց իշխանությունը պետք է վերադարձվի ՀՀՇ-ին, Գեղամյանը երեկվա ճեպազրույցներին ներկայացել է անձնական հեռուստացույցով եւ տեսամագնիտոֆոնով»:

Շնորհավորում եմ ձեզ Հայքի ազատ ու ինքնիշխան քաղաքացիներ:

Գրենք այստեղ, պահպանենք հատվածը հիշողություններումս, հոդվածով ու գրքով անգամ, որովհետև առաջին անգամ է պատասխանատու պաշտոնյան, հայկական և ընդհանրապես մամուլով հայտարարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերթ Քոչարյանը հանցակիցներ են, իշխանափոխությունները տեղի են ունենում ոչ թե ընտրություններով, այլ քրեական հանցախմբի ներքին պայմանավորվածություններով և, որ ամենակարևորը՝ երկու այս պարոնները միասին են նստելու մեղադրյալի նույն աթոռին, որպես չեկիստական բանդայի անդամներ, որոնք վտանգի պահին իրար պաս են տալիս կառավարական լծակները, անվանելով քրեական գործունեությունը Հայաստանի հանրապետության քաղաքականություն:

Քրեական գործունեությամբ անպատիժ զբաղվելու մոսկովյան թողտվության գինը Հայքի անկախության անեացնումն է:

2006-05-27, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...