Jump to content

Հովհաննես Թումանյան


Recommended Posts

  • Replies 74
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

  • 2 months later...
  • 1 month later...

Ժողովուրդ, մոտս Թմբկաբերդի Առումը սքան արած կա, որևէ մեկը հանձն կառնի տեքստ դարձնի? Ես Fine reader չունեմ ախար.. իսկ տպելու ժամանակ առավել ևս: Շնորհակալ կլինեմ եթե օգնեք :)

Link to post
Share on other sites
Ժողովուրդ, մոտս Թմբկաբերդի Առումը սքան արած կա, որևէ մեկը հանձն կառնի տեքստ դարձնի? Ես Fine reader չունեմ ախար.. իսկ տպելու ժամանակ առավել ևս: Շնորհակալ կլինեմ եթե օգնեք :)

Кинь мне, попробую.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
  • 2 weeks later...

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ

Նախերգանք

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում

Մեր ծնընդյան փուչ օրից,

Հերթով գալիս, անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե՜կ նըրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործին,

Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին:

Ես լավության խոսքն եմ ասում,

Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,

Լավ արարքը, լավ մարդին:

Է՜յ, լա՜վ կենաք, ակա՛նջ արեք,

Մի բան պատմեմ հիմի ձեզ,

Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,

Քաջ որսկանի գյուլլի պես:

I.

Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,

Եկավ Թըմկա բերդը պատեց,

Ինչպես գիշերն էն խավար:

-Հե՜յ քաջ Թաթուլ, կանչեց Շահը,

Անմա՞հ էիր քեզ կարծում.

Ե՛կ, բերել եմ ես քու մահը,

Ի՞նչ ես թառել ամրոցում:

-Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,

Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,

Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,

Դաշտը իջավ արյունի:

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են

Նըրա բերդը միշտ կանգուն:

Ու միշտ ուրախ, հաղթանակով

Իր ամրոցն է դառնում նա.

Սպասում է էնտեղ կինը,

Ջահել կինը սեւաչյա:

II.

Էն տեսակ կին,

Ես իմ հոգին,

Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,

Առանց զորքի

Շահերի դեմ կըգնար:

Սիրո հընոց

Կրակ ու բոց`

Էնպես աչքեր թե ժըպտան,

Մարդու համար

Օրվա պես վառ

Գիշերները լույս կըտան:

Վարդի թերթեր –

Էնպես շուրթեր

Թե հաղթություն քեզ մաղթեն,

Էլ քեզ ո՛չ շահ,

Ո՛չ ահ ու մահ,

Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն:

III.

Ու կըռվի դաշտում Շահի առաջին

Արին մի անգամ գովքը սիրունի.

Նըրան` իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի:

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Որ կորչում է մարդ նըրա հայացքում,

Ճակատը ճերմակ էն ձյունից է դեռ,

Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում:

Նա է շունչ, հոգին իշխան Թափուլի,

Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,

Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,

Որ դաշտն է իջնում առյուծի նըման:

Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտի,

Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,

Հանգիստ կըտիրես եւ Թըմուկ բերդին

Որ չես կարենում էսքան ժամանակ:

IV.

Էսպես է ասել հընուց էդ մասին

Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին

Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,

Թե չըլինին

Կինն ու գինին:

Արեւի նման ճակատը պայծառ,

Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,

Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,

Թե չըլինին

Կինն ու գինին:

Պարում է ասես կըռիվ գընալիս,

Գետընքից վերեւ թըռչում ման գալիս.

Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,

Թե չըլինին

Կինն ու գինին:

Թեկուզ եւ արար աշխարհ գա վըրան,

Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,

Թե չըլինին

Կինն ու գինին:

V.

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.

Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,

Երգի՛ իմ սերը նըրա առաջին,

Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն:

Խոստացի նըրան իմ ոսկի գահը,

Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,

Ինչ կարող է խոստանալ Շահը,

Երկրակալ Շահը իր սիրած կընկան:

Ու ահեղ կըռվով չի մտնիլ արքան,

Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.

Եվ ահա մի օր ծեր, թափառական

Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ:

VI.

Գոռում են, դողում Թըմկա ձորերը,

Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,

Արյունը հոսում` էն Քըռի նըման:

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,

Արյունը հոսում` էն Քըռի նըման.

Երգում է աշուղն իր Շահի սերը,

Անհուն գանձերը ու փառքն անսահման...

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին,

Եվ վըրդովում են իր միտքը թաքուն

Դավաճան գործի ամոթը խորին

Եվ արքայական փառքն ու մեծություն...

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,

Ա՛յ նազանի աննըման.

Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,

Աշխարհքի տերն անսահման...

Մեզ պես տըկար մարդ է նա էլ`

Սիրուններին միշտ գերի.

Քու ճակատին թագ է վայել,

Լինիս շքե՜ղ թագուհի...

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին

Գիշեր ու ցերեկ, նորի՜ց ու նորից...

Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մտախո՜հ,

Ու քունը փախավ սիրուն աչքերից...

VII.

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,

Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,

Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,

Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ:

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,

Ցերեկ է արել խավար գիշերը.

Հեղեղի նըման հոսում է գինին,

Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

Պըտույտ է գալիս չըքնաղ տիրուհին,

Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

-Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,

Բաժակներըդ լիուլի,

Խըմենք – աստված կըտրուկ անի

Թուրը իմ քաջ Թաթուլի:

-Է՜յ, տեր աստված կըտրուկ անի

Թուրը մեր քաջ իշխանի,

Նըրա շուքը միշտ հանապազ

Մեր գըլխիցը անպակաս:

Ու թընդում է Թըմուկ բերդը

Էն աղմուկից խընդության,

Որոտում են տաղն ու երգը

Գոռ ձայներով հաղթական:

-Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,

Սարի արծիվը շեշտակի թափով:

-Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,

Թըշնամու հոգին լըցնում սարսափով:

-Էն Թըմկա ձորում սեւ ա՞մպն է գոռում,

Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու:

-Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,

Էն թուրն է շաչում էնպես ահարկու:

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին:

Ու չի դադարում երգի հետ վարար

Կախեթի գինին խելագար հոսել:

Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,

Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել:

Խըմում են կըռվող քաջերի փառքին,

Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,

Եվ ընկածների սուրբ հիշատակին,

Որ երկընքից են այժմ իրենց նայում...

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,

Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

-Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,

Էլ չենք կարող մենք խըմել.

Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,

Շատ ենք խըմել ու հոգնել...

Ու հանգչում է Թըմուկ բերդը

Պապանձվում է ու մարում,

Հարբած, հոգնած տերն ու զորքը

Մըրափում են խավարում:

VIII.

Լուռ ու խավարչտին կամարների տակ,

Հոգնած ու քընած բազմության վըրով

Թըռչում են, թըռչո՛ւմ, սե՜ւ, չարագուշակ

Երազներն ահեղ, անվերջ խըմբերով:

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,

Որ վիշապ օձը եկել է ահա,

Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,

Գըլուխը դըրել ետ պոչի վրա:

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,

Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,

Բարձրացնում մինչեւ բարձունքը բերդի,

Մինչեւ Թաթուլի պալատն ու տըներ:

Պառկած է իբրեւ Թաթուլ իշխանը

Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,

Ու իբր ասում է` վե՛ր կաց, իմ հրեշտակ,

Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին:

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,

Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,

Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ

Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած...

IX.

Է՛յ, հըսկեցե՜ք, ի՞նչ եք քընում

Քաջ զինվորներ Թաթուլի.

Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,

Քուն չի աչքին մոտ գալի:

Չըլինի՞ թե հաղթահարված,

Ճարը հատած թըշնամին

Դավ է դընում մութն ու մեռած

Կես գիշերվա էս ժամին:

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր

Մարդ է գընում ու գալի.

Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,

Պահապաններ Թաթուլի:

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է

Իր հաղթական հյուրերին,

Բաց է անում դուռն ու դարպաս

Ձեր դավաճան տիրուհին:

Դա՜վ... դա՜վ… ելե՜ք... կոչնա՜կ… պահնա՜կ...

Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…

Ճըռընչում են, դըղըրդում են

Դարպասները երկաթի…

X.

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,

Ավերակ բերդին, սեւ ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:

Հաղթության փառքով ու գինով հարբած

Քընած են բերդի ե՛ւ զորքերն, ե՛ւ տեր,

Ու հավիտյան էլ մընացին քնած,

Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:

Նըստած է Շահը, նըրա առաջին

Ահա իրիկվան քեֆի սեղանը.

Նայում է Շահը անտեր գահույքին,

Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա

Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.

-Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սեւաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...

-Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.

Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,

Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.

Անհուն ցասումից մըռընչաց Շահը.

-Հե՜յ, դահի՜ճ,- գոռաց գազանի նըման.

Դահիճը իսկույն մտավ սրահը:

XI.

Դահիճն եկավ ոտից գըլուխ

Կարմիր հագած ու արյուն,

Ու դուրս տարան իր պալատից

Թըմկա չըքնաղ տիրուհուն:

Տարան անտակ էն ժեռ քարից,

Որ կանգնած է մինչ էսօր,

Էն ահավոր քարի ծերից

Գըլորեցին դեպի ձոր:

Գել ու աղվես եկան հանդից

Ագահ սիրտը լափեցին,

Ցին ու ագռավ իջան ամպից,

Սեւ աչքերը հանեցին:

Անցավ անտես ու աննըման

Էն սիրունը աշխարհից,

Ինչպես ծաղիկն անցած գարնան,

Որ չի ծաղկիլ էլ նորից:

Անցավ զալում են մեծ արքան

Իրեն փառքով ու զորքով,

Անցավ Թաթուլն էն հաղթական

Ու իր քաջերն էն կարգով:

Ու նըրանից մենակ անմեռ

Էս զրույցը հասավ մեզ,

Որ մեզանից հետո էլ դեռ

Պետք է խոսվի միշտ էսպես:

XII.

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին:

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում

Մեր ծնընդյան փուչ օրից,

Հերթով գալիս, անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից:

Անց ենք կենում... միայն անմահ

Գործն է խոսվում լավ ու վատ.

Ա՛խ, երանի` ո՛վ մարդ կըգա

Ու մարդ կերթա անարատ:

1902 թ.

առում – առնելը, գրավելը

ուշ դնել – ուշադիր հետեւել` լսել

հավլունի թուր – առասպելական մեծ սուր` գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Հայոց Տրդատ թագավորին եւ որից Գրիգոր Լուսավորիչը խաչ է պատրաստել

Թուրան – ցածրավանդակ Միջին Ասիայում

բաբան – պաշարողական ռազմական գործիք` ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար

հուրի – գեղեցկուհի

Աբուլ – ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռ Ջավախքի բարձրավանդակում

Ֆարսի բյուլբյուլը – Պարսկաստանի սոխակը (խոսքը Ֆիրդուսու մասին է)

Ֆիրդուսի - X – XI դարերի իրանական մեծ բանաստեղծ

տուր չի տալ – անձնատուր չի լինի

Ռուստեմ Զալ (Ռուստամ Զալ) – Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի գլխավոր հերոսը

երկրակալ – աշխարհակալ

հանապազ – միշտ, շարունակ

գոռ – խրոխտ. հպարտ, սեգ

Կախեթ (Կախեթիա) – շրջան Վրաստանում

դավ դնել – մեկի դեմ նենգամիտ ու ծածուկ գործողություններ նախապատրաստել, որոգայթ` թակարդ լարել

կոչնակ – կոչնազանք, կոչնակ հնչեցնող մարդ

պահնակ – պահակ, պահապան

գահույք – արքայական գահ

մարմարիոն – մարմարի նման. փխբ. նուրբ ու ճերմակ

ցին – երկար թեւերով գիշատիչ թռչուն, ուրուր

զալում – վայրագ, կատաղի

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Խայամն ասավ իր սիրուհուն. "Ոտքդ ըզգույշ դիր հողին,

Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի..."

Հե՜յ, ջան, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի,

Էն գոզալի բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Խրճիթում

Մանուկները գոռում-գոչում,

Լալիս էին աղեկեզ.

-Նանի', նանի', հաց ենք ուզում,

Վե՜ր կա'ց նանի, հաց տուր մեզ:

Հիվանդ նանը տեղի տակին

Ծանր տընքաց տըխրալի.

-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ.

Ապին գնաց հաց բերի:

Չէ', խաբում ես, սուտլիկ նանի,

Դու ասացիր՝ քարափին

Երբոր զարկի շողքն արևի,

Հաց կբերի մեր ապին:

Արևն եկավ անց էլ կացավ.

Մենք սոված ենք դեր էսպես.

-Նանի', նանի', հաց ենք ուզում,

Վե՜ր կա'ց նանի, հաց տուր մեզ:

-Հաց չի գտել ձեր ապին դեռ.

Տուն չի գալիս սևերես.

Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,

Հիմի այնտեղ կերթամ ես....

Մի մեծ ապի կա երկնքում

Նա շատ ունի այնտեղ հաց

Նա ձեզ այնքան շատ է սիրու՜մ...

Նա չի թողնի ձեզ սոված...

Կերթամ այնտեղ, նրան կասեմ,

Որ սոված եք, իմ բալեք,

Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,

Որ դուք ուտեք, լաց չըլեք...

Link to post
Share on other sites

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,

Հեքիաթային պալատներում ըսպասում են իմ հոգուն.

Ի՞նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...

Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան՝ դեպի էնտեղ, դեպի տուն...

Link to post
Share on other sites

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք.

Մնաս բարյավ, սիրելի.

Այսպես ես չեմ ցավել երբեք

Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ

Եվ չգիտեմ, ուր կերթաս.

Կասկածներից ես դողում եմ...

Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,

Օրը տարի կդառնա,

Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս

Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,

Որ քեզ շատ եմ կարոտել.

Եվ տեսության ժամի համար

Չըմոռանաս աղոթել։

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Հարյուր տարի առա՞ջ

1907

Երգերի ժողովածու

ԱՆԿԵՂԾ ԶԵՆՔ

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք սյՍքան ահռելի չափերով չի հայտնըվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա –ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն – ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը, և առավել այս տեսակի մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներեվակայելի է:

Նրա այս խոսքերից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ... դուք տեսնում եք... Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի...

Իրենց վրա առած զանազան դերեր: նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերիրդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու...

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում էք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

ԵՎ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում...

«Ժողովուրդը մեզ հետ է... Ժողովուրդը ձեզ կդատի... Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ...»

Այդ հերիք չե դեռ: Ժողովուրդն էլ են կործանում...

Իրենց մարդկանցից վոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

- Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է:

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից: ԵՎ ո՞վ պիտի ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը...

Կեղծի՜ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի:

ԵՎ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես...

Նրա գործերը միշտ գետնին կմանան, որքան ուզում է գործիչներ ունենա:

Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ:

Նրա ամեն ընկերությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...
Հարյուր տարի առա՞ջ

1907

Հարյուր տարվա մեջ ոչինչ չի փոխվել: Թումանյանի խոսքերը արդեն 100 տարի է ինչ արդիական են մնացել: Ու էլի ինչքա՞ն կմնան:

:hm:

Link to post
Share on other sites
  • 1 year later...

ГОЛУБИНЫЙ СКИТС мечом и огнем, с толпой басурманВ наш край ворвался злодей Тамерлан.К Севану согнал всех жителей он,В тугое кольцо замкнул их,дракон.Над озером встарь стоял монастырь,Крестом осенял озерную ширь.Игумен скита,святитель ОhанТам бога молил за грешных мирян,За все и за вся молился в тиши,Взывал ко Христу в смиренье души.Едва за стеной услышал он крик,-Молитву прервал и вышел старик.Шел с посохом он навстречу беде,Как посуху шел по синей воде.Босой,в клобуке,псалмы бормоча,Он шел, чтоб народ спасти от меча,И млела волна под легкой стопой,И понял Тимур, что это - святой,И обер Тимур, объял его страх,И крикнул:"Вернись в обитель, монах!Избранник небес, в нагорную высь,В обитель свою, подвижник, вернись!"Оhан в монастырь идет не спеша,Волна под стопой лежит не дыша.По берегу в скит пришел ТамерланИ старца спросил в смятении хан:"Скажи мне,святой, чего б ты хотел?И славу и власть получишь в удел!""Ни слава, ни власть в скиту не нужны.Свободы хочу для нашей страны.Хочу я спасти родной мой народ,Чтоб вольным он был, как птицы полет.Иных от тебя не надобно благ"."Народ отпустить? Пускай будет так!Кого этот храм в приделы вместит,Я всех отпущу,им смерть не грозит.Молись, чтоб мой род в веках не угас!.."И тут же войскам он отдал приказ:Тимур воздает святому почетИ милует всех, кто в церковь войдет!Входила толпа в скитские врата-Сто тысяч вошло, а церковь пуста.Трепещет Тимур- вновь чудо пред ним!"Впускайте еще!"- кричит он своим.И пленники шли волна за волной,Скрываясь в тиши за белой стеной.Валили валом в скитские врата-Их счетом не счесть,а церковь пуста.Тимур побледнел, когда в третий разНарод отпустить он отдал приказ.Идут и идут один за другим,Тимур им вослед глядит, недвижим.Вошли уже все в скитские врата-Как не было их, а церковь пуста.Воскликнул Тимур: " Скажите вы мне-Быть может, я сплю и грежу во сне?Куда он исчез, плененный народ?Пусть стража его немедля найдет! "И стража дрожит: что скажешь в ответ? --Весь храм обошли, а пленников нет.Усердно молясь Подателю сил,Их всех в голубей Оhан превратилМ выпустил их на волю в окно,И голуби ввысь умчались давно,Умчались к родным армянским горам.Безлюден и тих над озером храм,Лишь старый чернец во храме пустомТворца восславлял, склонясь пред крестом,Ликуя душой, от счастья в слезах,Молился в тиши святой схимонах.1912Перевод М. Петровых

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...