klara Posted April 9, 2002 Report Share Posted April 9, 2002 http://www.geocities.com/armenia2003/engli.../hovhannest.htmev iharke urish banastextner, nuyn egi meg ...http://www.geocities.com/armenia2003/engli...etry/poetry.htm Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 7, 2003 Report Share Posted August 7, 2003 ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ Մեր չամփեն խավար, մեր չամփեն գիշեր, ՈՒ մենք անհատնում Էն անլույս մըթնում Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր Հայոց լեռներում, Դըժար լեռներում: Տանում ենք հընուց մեր գանձերն անգին, Մեր գանձերը ծով, Ինչ որ դարերով Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին Հայոց լեռներում, Բարձըր լեռներում: Բայց քանի անգամ շեկ անապատի Օրդուները սև Իրարու ետև Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում: ՈՒ մեր քարվանը շըփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված ՈՒ հատված-հատված Տանում է իրեն վերքերն անհամար Հայոց լեռներում, Սուգի լեռներում: ՈՒ մեր աչքերը նայում են կարոտ` Հեռու աստղերին, Երկընքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ` Հայոց լեռներում, Կանաչ լեռներում: В АРМЯНСКИХ ГОРАХ Нелегок наш путь, полночный наш путь, - Столетьями мы Средь горя и тьмы К вершинам идем, чтоб вольно вздохнуть В армянских горах, Суровых горах. Сокровище дум заветных несем, - Издревле оно Душой рождено, Народной душой в пути вековом, В армянских горах, В высоких горах. Из жарких пустынь кидались на нас Орда за ордой, Беда за бедой И наш караван терзали не раз В армянских горах, В рыдавших горах. Ограблен, разбит в ночи караван... Мечась между скал, Путей он искал, И шел он в крови бесчисленных ран В армянских горах, В скорбящих горах. Глядим, не сводя тоскующих глаз, На сумрак земли, На звезды в дали, - Когда же рассвет заблещет для нас В армянских горах, В зеленых горах?! Перевод Н. Сидоренко http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-ru.html http://karabakh.narod.ru/index.htm http://www.yerevan.ru/celebs/current_celeb.php?id=19 http://users.freenet.am/~poetry/armenian/p.../hovhannest.htm Quote Link to post Share on other sites
HOB Posted August 7, 2003 Report Share Posted August 7, 2003 Hovhannes Tumanyani steghcagorcutyunnere haeren: http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html Quote Link to post Share on other sites
HOB Posted August 7, 2003 Report Share Posted August 7, 2003 Hovhannes Tumanyani steghcagorcutyunnere haeren: http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html Satenik jan kneres, chei nkatel vor du eles nuin link@ drel Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 11, 2003 Report Share Posted August 11, 2003 Hakarak@, shnorhakalutyun, togh haykakan tarberakn el lini. Quote Link to post Share on other sites
ENV Posted September 17, 2003 Report Share Posted September 17, 2003 Հայերեն. http://www.armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html По-русски: http://www.armenianhouse.org/tumanyan/tumanyan-ru.html In English http://www.armenianhouse.org/tumanyan/tumanyan-en.html Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 17, 2003 Report Share Posted September 17, 2003 Շնորհակալությո'ւն: Եթե դժվար չէ` նորություններն ավելացրեք այստեղ: http://forum.hayastan.com/index.php?showtopic=2669 Quote Link to post Share on other sites
Angel Posted September 20, 2003 Report Share Posted September 20, 2003 Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Հովհաննես Թումանյան Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Անցնում օրերն անու՜շ անու՜շ, Անրջային, թեթևասահ, Ամպ ու հովերն անուշ անուշ: Ահա բացվեց թարմ առաոտ, Վարդ է թափում սարուն-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շնչում բուրմունք եդեմային: Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա Սահում օրերն անուշ անուշ, Շվին փչեց հովիվն ահա Աղջիկն ու սերն անուշ անուշ: Quote Link to post Share on other sites
hayastan Posted October 24, 2003 Report Share Posted October 24, 2003 (edited) հայերեն ամենահանճարեղ բանաստեղծությունը Հայոց վիշտը անհուն մի ծով Անհուն մի ծով ահագին Են սև ծովում տառապելով Լող է տալիս իմ հոգին Մեկ զայրացկոտ ծառս է լինում Մինչ երկինքը կապուտակ ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում Մինչ խորքերը անհատակ Ոչ խորքերն է գտնում անվերչ ՈՒ ոչ հասնում երկնքին Հայոց վիշտի մեց ծովի մեջ Տառապում է իմ հոգին Hovhanes Tumanyan Hayer jan inch karcik uneq ays banastexcutyan masin ? Edited October 24, 2003 by hayastan Quote Link to post Share on other sites
SAS Posted October 24, 2003 Report Share Posted October 24, 2003 Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին: Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, Ու մերթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ: Ոչ հատակն է գտնում անվերջ Ու ոչ հասնում երկնքին. Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին: Սա արդեն Թումանյանն է գրել: Ես նույնիսկ չէի ասի, թե Թումանյանի լավագույն բանաստեղծություններից է: Պարզապես «ժամանակի գույնը» մեզ համար մնացել է անփոփոխ: Իմ սիրած քառյակներից մեկը: Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ. Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝ Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար, Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար: Quote Link to post Share on other sites
hayastan Posted October 27, 2003 Report Share Posted October 27, 2003 SAS jan , ya v otlichiyi ot tebya etot stix znayu nauizust s 12 let, i poetomu ya ego napisal tak kak ya ego pomnyu, i oshbsya tolko kazhetsya v dvux slovax? Inch verabervum nran, te ayn inchqanov e amanalav@ es grel ei im karciq@- na amenalavn e haykakan banastexcutyuneri mech. Պարզապես «ժամանակի գույնը» մեզ համար մնացել է անփոփոխ Chei asi vor "zhamanaki guyn@" mez hamar mnacel e nuyn@, uxaki hay azgi hogin e nuyn@. Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 27, 2003 Report Share Posted October 27, 2003 հայերեն ամենահանճարեղ բանաստեղծությունը Հայոց վիշտը անհուն մի ծով hayastan ջան, այդ բանաստեղծությունը ամենահանճարեղն է, դրա համար ես բերանացի արե՞լ, թե՞ բերանացի ես արել, դրա համար է ամենահանճարեղը: Իսկ իմ կարծիքով, եթե գոյություն ունենար ամենահանճարեղը, ապա մնացած բոլորը կըանտեսվեին ու այլևս կարիք էլ չեր լինի նորերի ստեղծման: Quote Link to post Share on other sites
hayastan Posted October 27, 2003 Report Share Posted October 27, 2003 Romeo jan es բերանացի em arel ayn heto haskacel em, vor ayn amenahancharexn e, mnacac im բերանացի arvac banastexcutyuneri mech. Ete iharke es chisht haskaca բերանացի bari imast@ :lol: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 15, 2003 Report Share Posted November 15, 2003 ՆԱԽԵՐԳԱՆՔ Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով, Թընդում է հոգիս աշխուժով լըցված, ՈՒ ջերմ ըղձերըս, բախտից հալածված, Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով: Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ, Կյանքի տխրության ամպերի տակից Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր: Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն, Վեհափառ դայակ մանուկ օրերիս, Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս` Սըրտիս ականջին խոսելով թաքուն: Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ Հազար ցավերով, հազար ձևերով, Ոգևորության հըզոր թևերով Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ: Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով Քո ծաղիներին ծաղիկ ավելցնեմ, Այլ դառն հեծության հառաչանքներով Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ: Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան, Սըրտիս էս խորունկ վերքերի նըման. Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ, Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել: Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք, Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք, Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր, Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր... ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար: Quote Link to post Share on other sites
Guest Bari Mard Posted November 15, 2003 Report Share Posted November 15, 2003 (edited) Edited November 15, 2003 by Bari Mard Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 15, 2003 Report Share Posted November 15, 2003 ՀԱՄԵՐԳ Վըտակը ժայռից ներքև է թըռչում, Թափ առած ընկնում քարերի գըլխին, Զարկում ավազին, շաչում է, ճըչում, Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին: Ինչպես ծերունին, ձայնով պառաված, Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին, Այնպես է ծերուկ անտառը կամաց Արձագանք տալիս ջըրի աղմուկին. Այնինչ բընության զըվարթ համերգի ՈՒնկընդիրն անխոս, հավիտենական, Ժայռը մըտախոհ` իր մըռայլ մըտքի Ետևից ընկած` լըսում է նըրան: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 15, 2003 Report Share Posted November 15, 2003 Բարև Բարի Մարդ Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 15, 2003 Report Share Posted November 15, 2003 Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար: Արեգ անունը շատ եմ սիրում ,լավ անուններա դրել երեխեքին Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 15, 2003 Report Share Posted November 15, 2003 Մեծ Ցավը Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարեւան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ` նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ: Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մե'զ էլ չենք ճանաչում: Երկիր ունենք - չենք ճանաչում, պատմություն ունենք - չենք ճանաչում, ժողովուրդ ունենք - չենք ճանաչում, գրականություն ունենք - չենք ճանաչում, լեզու ունենք - չենք իմանում: Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չե՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում ե'ւ պատմություն, ե'ւ գրականություն, ե'ւ գեղարվեստ, ե'ւ տնտեսական վիճակ, ե'ւ մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու` ո'չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո'չ ներկադ հասկանալ, ո'չ ապագադ տնօրինել: Պատմություն ունենք - տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ` էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի'նչ ենք եղել, ի'նչ ենք արել, ինչո'ւ եւ ինչպե'ս, ի'նչ օրով, ի'նչ ճանապարհով ենք էստեղ հասել: Եվ ի'նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, եւ շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, եւ կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով: Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հպգեւորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է` սոցիալիստ է... Եվ մինչեւ էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի'նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է ՈՒրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը: Հապա գրականությո՞ւնը: Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, եւ, սակայն, քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք` ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի'նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչեւ գերեզմանի եզերքը, մինչեւ թաղման օրը: Էսպես է դրությունը: Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՞նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՞նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ եւ ի՞նչ հարգանք հենց դեպ իրեն: Եվ ինչպե՞ս կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն եւ հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը: 1909թ. Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 15, 2003 Report Share Posted November 15, 2003 Պատմություն ունենք - տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ` էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի'նչ ենք եղել, ի'նչ ենք արել, ինչո'ւ եւ ինչպե'ս, ի'նչ օրով, ի'նչ ճանապարհով ենք էստեղ հասել: է 1909թ. Tivy kareli dnel 2003 ,shat qich bane poxvel Quote Link to post Share on other sites
SAS Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար: Մի անգամ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան հյուրերի ներկայությամբ գանգատվում է ամուսնուց, թե՝ օրերով տուն չի գալիս, իրեն ամբողջովին նվիրել է հասարակական գործնեությանը: Թումանյանը պատասխանում է. - Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 Լավ եր: Լավ եր: Ի միջի այլոց շատ հաշտ ընտանիք են եղել: Բոլոր զավակներն էլ կրթված ու զրգացած մարդիկ են եղել: Իսկ Օլգա Թումանյանի նամակները ամուսնուն էնքան լի են սիրով, կարդում ես ու պարզ երևում է, որ օրինակելի ու դասական հայ ամուսիններից են եղել: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 - Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ: Հետաքրքիրա կինը ի՞նչ է պատասխանել Quote Link to post Share on other sites
LeoMins Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 Satenik jan դասական հայ ամուսիններ = ???? Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 Satenik jan դասական հայ ամուսիններ = ???? Այո, Լեո ջան, այդպես էլ է պատահում : Կոնտեքստի մեջ նայեք այդ բառը : Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.