Jump to content

Recommended Posts

to marselinyo>>>

Ага, в конце концов, "не стерпела душа поэта", решил всем "опошлить ;) " настроение... :rolleyes:

Бедный дядя Рубик... :cry:

Кстати, он всегда был в состоянии на грани "НЕ В СОСТОЯНИИ", но все же писал хорошие песни... :hehe:

Сейчас просто постарел видимо, вот муза и ушла к другому "помоложе, покрасивше да побогаче", как многие вертихвостки... ;)

:lol: :lol:

Link to post
Share on other sites
  • Replies 150
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

erexeq, долго не знал написать ли об этом человеке пару строк или нет здесь, все таки решил.....

Вы знаете мне как то посчастливилось с ним пообщаться с ним, и скажу вам..... :(

мне после этой встречи каждый раз, когда слушаю " Lavaguyn Txerq@" мучает один вопрос

КАК МОГ ЧЕЛОВЕК, КОТОРЫЙ НАПИСАЛ ЭТУ ПЕСНЮ, докатиться до уровня тряпки :(  (а я видел его именно в таком состоянии).

до этой встречи думал почему же он больше не пишет новые песни, после встречи понял: НЕ В СОСТОЯНИИ!!!

а жаль, а вед мог бы

Aveli lav er chaseir.

Link to post
Share on other sites

Օրերը անցնում են՝

Հրելով մեկմեկու,

Մեկ՛-մեկ, բութ, ձանձրալի,

Մեկ-մեկ, լուռ, ահարկու...

Գաղտնիքներն իմ սրտի

Ես ու՞մ եմ պահ տալու,

Առանց քեզ աշխարհում

Ես ո՞նց եմ ապրելու։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,

Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։

Ո՞վ է քեզ հնարել

Հրաշքով մոգական

Այդքան նուրբ ու քնքուշ

Ու այդքան տիրական։

Դա ասում ես՝ սիրիր

Այս աշխարհը դաժան,

Եվ մարդկանց արժանի,

Եվ մարդկանց անարժան։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,

Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։

Դու անհույս օրերի

Հուսալի իմ ընկեր,

Երջանիկ պահերիս

Սուրհանդակն ես դարձել։

Եղել են և կանայք,

Եվ բազում ընկերներ,

Բայց իմ նեղ օրերին

Կողքիս դու ես եղել։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,

Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։

Երբ իջնում է հոգուս

Անթափանց մթություն,

Երբ թվամ է, թե վերջ

էլ չկա փրկություն,

Հրեշտակները պոկվում

Քո ոսկե լարերից,

Լույս տափս խավարում

Ու հանգչում են նորից։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,

Ախ կիթառ, կիթառ իմ ընկեր իսկական։

Lavn a che? :))

Link to post
Share on other sites

Միայն դու չտխրես ու լաց չլինես,

Օրերը տխուր կանցնեն կգնան,

Քամիները չար, քամիները ցուրտ

Կխփեն դեմքիդ ու կհեռանան։

Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա

Եվ հուշի նման քեզ այցի կգա,

Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն,

Ու՞ր ես դու գնում, իմ թափառական։

Անիմաստ է թափառելը,

Երբ հոգնել են քո ոտքերը,

Անիմաստ է թափառելը,

Երբ հոգնել են ճամփաները քեզանից...

Երգ իմ մոռացված,

Երգ իմ հեռացած,

Ես քեզ կորցրի ճամփին մոլորված,

Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին,

Կլցնես սիրով իմ տխուր հոգին։

իմ հոգնած ճամփորդ, ու՞ր ես դու գնում,

Քայլերով մոլոր ու՞ր ես հեռանում,

Ու՞ր է քեզ տանում ճամփան անսահման,

Կանգ առ վերջապես, իմ թափառական։

Անիմաստ է թափառելը,

Երբ հոգնել են քո ոտքերը,

Անիմաստ է թափառելը,

Երբ հոգնել են ճամփաները քեզանից...

Link to post
Share on other sites

Իմ անցյալը

Ես սիրած մի աղջիկ ունեի,

Կիթառի լարերից սիրելի,

Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ,

Ու դրեց վերջակետ:

Անհասցե մի նամակ գրեցի

Ու նամակս քամուն հանձնեցի,

Որ կորչի պատմությունն այս անհետ

Ու երբեք չգա հետ:

Բայց քամին անառակ

Իմ կամգին հակառակ

Պատմությունն այս բերեց

Ու դեմքիս շպրտեց:

Ես ազնիվ մի ընկեր ունեի,

Որ դարձավ գրպանին իր գերի,

Նա իր շուրջը գծեց շրջանակ

Ու ապրեց երջանիկ, բայց մենակ:

Ու քամուն ես նորից խնդրեցի

Պատմությունն այս տանի կորցնի,

Որ տանի կորցնի նա իր հետ

Այս դիպվածն անհեթեթ:

Բայց քամին անառակ

Իմ կամգին հակառակ

Իմ անցյալը նորից

Ինձ սարգեց ուղեկից

Ես անցյալս ջնջել փորձեցի,

Եվ իմ կյանքը գինուն տվեցի,

Բայց մի օր երբ ես լուրջ արթնացա,

Անցյալիս դժգույն դեմքը տեսա:

Ու քամուն ես նորից խնդրեցի

Իմ անցյալը տանի կորցնի,

Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ

Շատ երկար ժամանակ:

Բայց քամին անառակ

Իմ կամգին հակառակ

Իմ անցյալը նորից

Ինձ սարգեց ուղեկից

Իսկ հետո երբ արդեն մեծացա,

Երբ այսինքն կարգին բթացա,

Երբ իմաստը կյանքի հասկացա,

Իմ անցյալը իրոք մոռացա:

Խնդրեցի ես քամուն անառակ

Ետ բերի օրերից ցուրտ ու տաք,

Ու սուլի ականջիս անցյալի

Մի ծանոթ եղանակ:

Բայց քամին հայհոյեց,

Ու լկտի ծիծաղեց

Անցյալի փոխարեն

Ուրիշ բան ցույց տվեց:

Հասկացա վերջապես մի պարզ բան,

Որ անցյալս մտավ գերեզման,

Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան,

Անիմաստ, անիմաստ, խոհական:

Իսկ հետո բոլորի նման ես

Ընտրեցի մի լավ կին, այնքան հեզ,

Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան

Ու կերտել մեր կյանքի ապագան:

Ես դարձա ամուսին,

Նա դարձավ տանտիկին

Այսքանով երջանիկ

Ապրեցինք միասին:

Հասկացա վերջապես մի պարզ բան,

Որ մտա իսկապես գերեզման

Ու քամին անպատկառ ինձ սուլեց

Մեղեդին, մեղեդին իմ մահվան…

Link to post
Share on other sites

Իրիկուն

Օրը հանգավ, ահա և իրիկունը փռեց

Իր հնամաշ շորերը, որ կարկատի հուշերը

Վաղուց ապրած արկածների:

Մայրամուտի վառվող արև, արևն ու ես

Մենք քեզ փնտրում ենք, միասին փնտրում ենք քեզ

Մայրամուտի արևն ու ես

Մենք փնտրում ենք, մենք փնտրում ենք քեզ

Իրիկուն իմ բարի իրիկուն,

Ի՞նչ գաղտնիք կա քո մութ, քո կապույտ հայացքում

Իմ բարի իրիկուն:

Մայրամուտի վառվող արև, արևն ու ես

Մենք քեզ փնտրում ենք, միասին փնտրում ենք քեզ

Մայրամուտի արևն ու ես

Մենք փնտրում ենք, մենք փնտրում ենք քեզ

Իրիկուն իմ բարի իրիկուն,

Ի՞նչ գաղտնիք կա քո մութ, քո կապույտ…

Դու ես ու ես, դու դեռ իմ հուշերում ես,

Լսիր, մեր սերն ապրեց իր կյանքը

Բայց նրա արձագանքը մինչև հիմա

Սրտումս կա:

Իրիկուն, իրիկուն, բարի կախարդ,

Դու նայում ես, նայում ինձ անթարթ

Ինձ ասա իմ բարի իրիկուն,

Ի՞նչ գաղտնիք կա քո մութ հայացքում:

Իրիկուն, իրիկուն, բարի կախարդ,

Դու նայում ես, նայում ինձ անթարթ

Ինձ ասա իմ բարի իրիկուն,

Ի՞նչ գաղտնիք կա քո մութ հայացքում:

Link to post
Share on other sites

Կապույտ նժույգներ

Բայց կանցնեն այս օրերը ուրախ

Կսահեն ժպիտները քո մեղմ

Քամու պես իմ հոգին շոյելով կկորչեն:

Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա

Ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա,

Ու անմիտ կթվա քո աչքին:

Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա

Ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա,

Ու անմիտ կթվա քո աչքին:

Երջանիկ այս պահերն իմ, Աստված,

Ես գիտեմ, թե ինչու ես տվել,

Որ դրանք մեզանից դու խլես,

Դրանց տեղ բաժանես կարոտներ:

Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում

Թափառում ու փնտրում,

Թափառում ու փնտրում են իրար:

Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում

Թափառում ու փնտրում,

Թափառում ու փնտրում են իրար:

Երբ գիշերն է իջնում մեզ վրա,

Մեր աջքերն են փակվում,

Մեր կապույտ նժույգները մեզնից

Հեռանում ու փնտրում են իրար:

Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք,

Մեզ թողնում են նրանք ու դանդաղ նեռանում,

Ու դանդաղ հեռանում մեզանից:

Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք,

Մեզ թողնում են նրանք ու դանդաղ նեռանում,

Ու դանդաղ հեռանում մեզանից…

Link to post
Share on other sites

AЙ marselinyo джан, ну кто сейчас любит "горькую правду"?...

Сейчас все любят "сладкую туфту"...

Не разочаровывай людей...

Зато дядя Рубик сидит сейчас или в Лосе или в Сан-Франциско и кайфует себе, а мы тут понимаешь ли горюем... опустился не опустился... живет эли себе... диски детские записывает... о пенсии мечтает... Ну и на здоровье, он в принципе, уже немало сделал, может и расслабиться... ;)

Edited by Morgana
Link to post
Share on other sites

Amot chlini hartsnel, isk inchum e kayanum Hakhverdyani "dzerits gnal@"? :hm:

Link to post
Share on other sites
  • 5 months later...

Երբ տաղանդավոր մարդկանց վատ գծերը, սխալներն ուզում են վեր հանել, ու երբ մարդկային հետաքրքրությունը փորձում է հաղթել` հոգիդ կրծելով "վայ, տեսնես եդ ինչա, ես էլ իմանամ ...", միշտ հիշում եմ Maugham-ի "The moon and sixpence"&, ու նորից վերահաստատվում է մեջս այն հավատն ու համոզմունքը, որ անհատի ստեղծագործությունը ունի մնացած մինուսների վրա խաչ քաշելու կարողություն և շատ դեպքերում արդեն իրավունք, որովհետև տաղանդին ներելի է: :yes:

Link to post
Share on other sites
  • 4 years later...
Ведь есть же уже такая тема...

:yes:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...