
Ani
Hazarapet-
Posts
10,057 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Ani
-
Вышел новый русско-армянский (и наоборот) словарь
Ani replied to armenianbooks's topic in Learn Armenian!
im xosqeric... el ne govori lol)) -
de incheve, karevorn imaci vor shat gexecik anun unes Lilitunchik jan
-
Karinen vat@ chi, bayc ed dzer bolor nshacner@< aravel evs Nahapetyan@, motikic vaxenalu demqer en
-
vaiy kakaya neshasnaya rebyata yupki yupki , ne nayti
-
Mer jan amen inch lava qaxcr, inch viravorel???))) ete nimast tex@ viravorvel es. i m sooooooooo sorry sirun jan
-
Samvel v reale ona sovsem na meya ne poxoja ya yeyo v jizni mnogo ras videla.. vashe vashe ne poxoja.. xotya spasibo)))
-
nerqevum iji sxmi FREE, heto DOWNLOAD kta
-
erkris kochak vichakic a, derasan mard@ tenca yola tanum [email protected] mard ka ed el chi anum, mi mtaceq HRANT hzzzzooor papi a
-
esorel er bac drneri or , cheynq imacel, de NY @ dzeznic 9 jam heta, ura mez tenc baxt :lol:
-
* * * Ցաված սիրտըս երգեր հյուսեց, Երգեց անուշ ու տխուր, Վիշտըս հալվեց, արցունք հոսեց, Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր: Հավքերի պես երգերս թռան, Հովերի հետ գնացին, Արցունքներըս ցողեր դառան, Վարդի ծոցում շողացին: Անցան օրեր — եկավ մահը, Սառ հողի տակ քուն մտա. Իմ արցունքով շաղաղ վարդը Շվաք ձգեց իմ վրա: Հովերն եկան, շիրմիս վրա Տխուր երգեր երգեցին, — Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա Հյուսաց երգերս երգեցին... Ալեքսանդրապոլ, 1891 կարծում եմ չեմ կրկնվել, առկայության դեպքում, խնդրում եմ ջնջել))) http://armenianhouse.org/isahakyan/poems-am/poems.html
-
* * * Սիրեցի, յարս տարան. Յարա տըվին ու տարան — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սիրտըս պոկեցին, տարան: Ցավըս խորն է, ճար չըկա, Ճար չըկա, ճար անող չըկա, — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սրտացավ ընկեր չըկա: Լա՛վ օրերս գնացի՛ն, Ափսո՛ս ասին, գնացի՛ն. — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սև դարդերս մնացին...
-
* * * Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան, Դուման հագար, Ալագյա՛զ, Սրտումս արև էլ չի ծաղկում, Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ: Զառ փեշերդ անցա, տեսա, Առանց դարդի սիրտ չկար, Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ, Իմ դարդիս պես դարդ չկար… — Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ Կըսևնային, քանց գիշեր: — Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր, Իմ դարդս որ ձերն էղներ, Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ Թույն ու տոթի կփոխվեր: — Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս Ընկա գիկդ, Ալագյա՛զ. Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
-
* * * Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝ Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել. Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել... Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր, Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել, Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր, Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել... Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում, Շա՛տ եմ լացել այս աշխարհում. Այն աչքերը, որ չեն լացել, Բան չեն տեսել այս աշխարհում
-
ՄՈՐ ՍԻՐՏԸ (հայկական ավանդավեպ) Կա հինավուրց մի զրույց, Թե մի տղա, Միամորիկ, Սիրում էր մի աղջկա: Աղջիկն ասավ և «Ինձ բնավ Դու չես սիրում, Թե չէ գնա՛, Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»: Տղան մոլոր, գլխիկոր Քայլ առավ, Լացեց, լացեց, Աղջկա մոտ ետ դառավ: Երբ նա տեսավ, զայրացավ. — Է՛լ չերևաս Շեմքիս, ասավ, Մինչև սիրտը չըբերես: Տղան գնաց և որսաց Սարի այծյամ, Սիրտը հանեց, Բերեց տվեց աղջկան: Երբ նա տեսավ, զայրացավ. — Կորի՛ր աչքես, Թե հարազատ Մորըդ սիրտը չըբերես: Տղան գնաց` մորն սպանեց, Երբ վազ կըտար Սիրտը` ձեռքին, Ոտքը սահեց, ընկավ վար: Եվ սիրտը մոր ասավ տխուր, Լացակումած. — Վա՜յ, խեղճ տղաս, Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...
-
* * * Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա Իմ քարավանըս մեղմ կըղողանջե. Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա, Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե: Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում. Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա, Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում: Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա, Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ. Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա, իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր: Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր Օտար, ամայի ճամփեքի վրա. Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
-
* * * Թաթիկներըդ լուսեղեն — Լույս-թըռչնիկներ դրախտի. Ճաճաչներով ոսկեղեն Բույն կհյուսեն նոր բախտի։ Զմրուխտ թասով գինի ես, Բույրըդ աշխարք է առել. Շուրթըս դիպավ շրթունքիդ Աշխարքիս տերն եմ դառել։ Մազերըդ մեղմ փայելով՝ Ինքս ինձեն հեռացա, Աչերիդ մէջ նայելով՝ Ողջ տիեզերք մոռացա...
-
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ 1875-1957 Հայ գրականության դժվար պատմության մեջ քչերին է վիճակվել այնպիսի մեծ կյանք, ինչպիսին վիճակվեց Ավետիք Իսահակյանին: 1875 թվականի հոկտեմբերի 30 և 1957 թվականի հոկտեմբերի 17,— Իսահակյանի ծննդյան և մահվան այս տարեթվերի մեջ ընկած է գրեթե 82 տարի, որ ամփոփում է հիրավի մեծահարուստ կյանք, պատկառելի ոչ միայն ժամանակային ընդգրկմամաբ, այլև ներքին վիթխարի և խորապես դրամատիկ։ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է: Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները: XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում: 1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։ Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։ http://armenianhouse.org/isahakyan/isahakyan-am.html
-
Դե հիմա էլ մեզ մոտ է, կա ժամանակ, կա ժամանակ : (sorry offtop i hamar )
-
ed anunic lav anun petq e asen??? Lilit... hl@ mi hat artaberi ...
-
FFssyoooo!! Raaaaaaaaaazvod!!!!!!!!
-
ha lav es lezun forum um mi taraceq eli
-
stex inchvor mek@ kanchum er IRAN???
-
Elenan lav hishacrec, Aziz ete du... :lol:
-
:lol: shutvanic chey lsel. tarmacrrecinq :lol: Aziz ete du