
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
Չկա: Լավ, չկա-չկա, կարող է մի օր էլ շփոթվի հետ գա: Շնորհավոր, ջան:
-
smally durd ekel e? Apsos chmasnaktsetsir.
-
Смешанные браки в Армении как угроза...
Unregistered - M replied to Adlenus's topic in Society and Family
Неужели обрезание?! -
Смешанные браки в Армении как угроза...
Unregistered - M replied to Adlenus's topic in Society and Family
Вот-вот! Пора. Даже оффтопить нормально не получилось. -
Смешанные браки в Армении как угроза...
Unregistered - M replied to Adlenus's topic in Society and Family
Ты что Маро! Ни в коем случае не надо за соотечественника - надо за менее консервативных арабов и персов, менее выпендрежных русских, менее рабизных эхм... турков. Вот. -
Добро пожаловать на Hayastan.com!
-
Смешанные браки в Армении как угроза...
Unregistered - M replied to Adlenus's topic in Society and Family
Значит если какая-то дура выходит замуж за черт знает кого, виноваты армянские мужчины, да? ... Пару дней назад встретила армянку, которая вышла замуж за немца по угадайте какой причине. И вот теперь я поняла! Оказывается кругом не было нормальных армян - все были какими-то рабизами, выпендрежниками и консервативными, которые не смогли бы дать ей немецкое гражданство! А вообще, неужели особа, вышедшая замуж за какого-то не армянина, знает каждого армянина хотя бы в стране, в котором живет, и глубоко разочарована в них? Нет, значит "Если вокруг нету нормальных армян" как оправдание никак не годится. Можно сказать, что типа девушке захотелось экзотики, московской прописки или цветного ребенка, или нехватило мозгов, или "hаериц кашвац а", или вообще простое и банальное "может она эмм... полюбила!"... -
Хватит. Оффтоп будет удален!
-
Те, которые - шатенки самые светлые?
-
Для брюнеток блондинки - не тема.
-
Գայանե, արդյոք հարցը նրանումն է, թե ինչու են մարդիկ, լինելով միասին, ամուսնանում, չնայած կարող էին պարզապես ապրել միասի՞ն, թե՞ ինչու են ընդհանրապես միասին լինում - որովհետեւ տարբերակներդ կարելի է բաժանել այդ երկուսի միջեւ:
-
Լիոն, ասում ես.. իմ սեւ սիրտ ու մարդկանց պռոբլեմները... Բա ինձ չլինեին?
-
Հա, երեխաներ շատ կային: Մի տասը 0-10 տարեկան երեխաներ...
-
24-ին, ցավոք, չկարողացա ներկա լիենլ: Կազմակերպված էր մշակութային երեկո Բեռլինի հայկական համայնքի երգչախմբի, եւ մի քանի երիտասարդ երաժիշտների ներկայությամբ, այդ թվում նաեւ Հարություն Դալալյանի եւ Նարե Կարոյանի: Բացի այդ գերմանական թատրոնի ամենահայտնի դերասանուհիներից մեկը` Jutta Lampe-ն կարդաց "Wir waren alle tot" Մենք բոլորս մահացել էինք, անունով ընթերցանություն: Մնացածը` չգիտեմ:
-
Ապրիլի 23-ը ավելի կարճ տեւեց եւ նախատեսված էր միայն հայերի համար. ցավոք նկարներ չունեմ: Ծրագիրը հետեւյալն էր. անմիջապես եկեղեցուց հետո, Հայ Տանը նախ կարդացվեց մի փոքր հատված Էդգար Հիլզենրաթի "Das Mдrchen vom letzten Gedanken" ("Վերջին մտքի մասին հեքիաթը") գրքից, ապա երեխաները ներկայացրեցին մեկ այլ հատված այդ նույն գրքից: Ապա հյուրերի մեջ գտնվող Recep Maraşlı-ն ներկայացրեց իր ֆիլմը Ցեղասպանության մասին: Մարաշլին ծագումով քուրդ է, ծնված Էրզրումում 1956 թվականին: Արվեստագետ է, գրող, նկարիչ եւ ռեժիսյոր: Առաջին անգամ ձերբակալվել է 16 տարեկան հասակում, երբ տարածել է Քուրդիստանի մասին թռուցիկներ: Իր թուրքիայում անցկացրած կյանքը կարելի է նկարագրել որպես ձերբակալությունների շարան, որոնց հետեւանքով Մարաշլին ընդհանուր առմամբ 14 տարի անցկացրել է բանտում: 1999 թվականից ապրում է Գերմանիայում, կնոջ հետ: Ունի մեկ որդի: Ցավոք խոսում է միայն թուրքերեն, ուստի հարցերին պատասխանելու համար պետք եղավ թարգմանիչ: Հայոց Ցեղասպանության մասին իմացել է բանտում:
-
-
-
-
Ապրիլի 22-ին, հաշվի չառնելով աշխարհի կարելի էր ասել ամենաակտիվ եւ բազմաքանակ թրքական համայնքը, ժամը 4-ից 9-ը մոտ 80-100 Մարդկանց ներկայությամբ կենդանացել էր Բեռլինի արեւմտյան կենտրոնում գտնվող Potsdamer Platz կոչվող հրապարակը: Չեմ ուզում նկարագրել ամբողջ այլանդակությունը, որ այդ օրը ցուցաբերեցին մեր արեւմտյան հարեւանները, բայցեւայնպես ցույցը բարեհաջող անցավ եւ ավարտվեց, իսկ ընթացքում բաժանվեցին մի քանի հազար թռուցիկներ` ցեղասպանության պատմությունով եւ Հայաստանի ու Հայության պահանջներով: Ցույցը պլանավորված էր Բրանդենբուրգյան դարպասների կողքը, Փարիզյան հրապարակում, բայց քանի որ ապրիլի 22-23-ին այդտեղ ամեն տարի տեղի է ունենում մանկական միջազգային փառատոնը` նիսան 23 անունով, մեզ առաջարկեցին այլ հրապարակ` Potsdamer Platz-ը, որն ի դեպ շատ ավելի ընդարձակ եւ մարդաշատ տեղ է: Առաջին հայացքից աննշան թվացող մանկական փառատոնը կազմակերպվում է ամեն տարի EATA (European Assembly of turkisch Academics) -ի կողմից: Բայց դա էական չէ: Առաջին երեք-չորս ժամը դրոշները (ոչ միայն հայկական, այլ նաեւ գերմանական) բռնած երիտասարդները պտտվում էին հրապարակում, կամ էլ կանգնած էին, բռնած երկու մեծ պաստառ. մեկը սովորական` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, իսկ մյուսն արդեն ավելի օրիգինալ` ՉՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ: Մնացածն էլ բաժանում էին թռուցիկները, կամ խոսում էին հետաքրքրվողների հետ, փորձելով մեկ-երկու րոպեում համառոտ պատկերացում ստեղծել եղեռնի մասին ու ընդհանրապես պարզաբանել ցույցի նպատակն ու Գերմանիայի դերը կոնֆլիկտի լուծման մեջ: Երբ մթնեց, վառվեցին մոմերը եւ շարվեցին գետնին խաչի տեսքով, իսկ շուրջը հավաքվածները սկզբից երաժշտություն միացնելու փորձ արեցին, որը կանխվեց ոստիկանի կողմից, հետո փորձեցին երգել ինքնուրույն: Իհարկե թուրքերի պակաս էլ չզգացվեց: Որոշները` հիմնականում ջահել, Գերմանիայում ծնված եւ մեծացած, ընդունում եւ նույնիսկ ներողություն խնդրելու փորձեր էին անում, մնացածն էլ կամ բարձր արտահայտում էին իրենց դժգոհությունը, կամ էլ` նիսանից երեխաներով ու փուչիկներով վերադառնալով, միայն դառնորեն ժպտնում էին, երբ դրանց մեկնվում էր "ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ" վերնագրով տեքստը: Չնայած վերցնում էին: Բայց թե վերցնող թուրքերից քանիսը գերմաներեն կարդալ գիտեր` հայտնի չէ: Կարելի է նաեւ նշել, որ այդ մի քանի ժամվա ընթացքում չորս անգամ հարսանքավոր մեքենաների շարաններ անցան, բարձր ազդանշանելով ու որոշ մեքենաներից թափահարելով թուրքական դրոշները: Նկարները քիչ են, եւ ընդգրկում են հավաքվածներին միայն մասամբ: Նախ` ժողովուրդը միանգամից ցրվեց ամբողջ հրապարակով մեկ, երկրորդն էլ` ինձանից ինչ լուսանկարիչ:
-
Մանե, շարունակությունն ուղարկիր:
-
Երեսուն տարի է անցել այդ օրերից: Ես այն ժամանակ յոթ տարեկան էի: Բայց կարծես երեկ էր դա... Լսում եմ ես հիմա էլ կրակոցները մեր գյուղի փողոցներում, սև ծուխը պատում է աչքերս և զգում եմ վառոդի հոտը, տեսնում եմ իմ վիթխարահասակ հորը, որ բռունցքները սեղմած, օրորվելով ընկավ թշնամու գնդակից արնաշաղախ դեմքով, տեսնում եմ արյան լճի մեջ փռված իմ մոր մազերը: Այս հուշերը սարսափելի են: Նրանք` իմ ծնող հայրս ու մայրս, շարունակ աչքիս առաջ ընկած են եղել արյան մեջ` սուրբ նահատակների պես: Այդ օրը ես ճչալով փախա հայրենական տնից դեպի ազատ ու բաց դաշտը: Այն ժամանակ չէի հասկանում, թե ինչու՛ են մեզ սպանում: Այնքանը գիտեի, որ հայ քրիստոնյաներ ենքմենք, և դրա համար էլ կարող են սպանել: Թուրքերի սրից ընկավ մեր ողջ նահապետական ընտանիքը, ամբողջ գյուղը: Փրկվեցինք ես և յոթ եղբայրներիցս մեկը միայն. որ ինձնից մեծ էր ութ տարով: Թաքնվեցինք մենք քարայրներում: Գիշերները փոքրիկ գազանների նման դուրս էինք գալիս մեր թաքստոցներից թափառում էինք գյուղերում ուտելիք որոնելու, անցնում էինք մեր հարազատների դիակների միջով: Հիշում եմ այդ ամառային գիշերները... ոչ մի կենդանի շունչ չկար գյուղերում, բացի անտուն կատուներից, որ տխուր ու խեղճ մլավում էին խոտով ծածկված հողե կտուրների վրա:Երկու ամսից ավելի մենք ցերեկներն ապրում էինք քարանձավներում, գիշերները թափառում էինք մեռելների աշխարհում: Ոչինչ չէինք սպասում ու չէինք որոնում ոչ մի ճանապարհ: Եվ ահա մի օր հանկարծ հայտնվեց ռուսական բանակը: Եղբայրս դուրս եկավ նրանց դիմավորելու: Կազակները վերցրին մեզ իրենց թամբերի վրա, ման ածեցին, հաց ու շաքար տվին:Տեսանք մենք ուրախ դեմքեր, կենդանի ծիծաղ լսեցինք: Այդ օրերին ես սովորեցի ռուսերեն առաջին բառերը` «խլեբ», «բրատ»... Ինչքա՜ն կյանք կար այդ բառերի մեջ մեր մանկական հոգիների համար: Չեմ հիշում միայն, թե որքան տևեց մեր երջանկությունը: Սկսվեց նահանջը, ջարդերից փրկվածների գաղթը: Իմ ականջներում մինչև հիմա էլ հնչում են բազմությունների ճիչերը, նրանց ողբն ու կոծը, լսում եմ ճանապարհների վրա մեռնողների աղոթքի մրմունջը: Ո՞ւր էին շարժվում այդ հալածական մարդիկ, մայր ու մանուկ, ծեր ու պատանի, մի ողջ տեղահան ժողովուրդ, ինչո՞ւ էին թողել իրենց դաշտերն ու հանդերը, ձորերն ու լեռները, իրենց այգիներն ու պարտեզները, թողել էին ցորենով լի իրենց ամբարներն ու մեռնում էին քաղցից, օտար ճամփաների վրա: Դեպի Ռուսահայաստա՜ն... բոլո՛ր ճամփաները տանում էին դեպի Ռուսահայաստան, դեպի փրկություն... Եվ երկար ու անվերջ էին թվում այդ ճանապարհները: Ես հոգնում էի. ոտքերս ուռել էին և խոցերով պատվել: Խե՜ղճ իմ եղբայր, ինչքա՜ն տառապանքներ կրեցիր դու ինձ համար: Այդ բոլորը հիշում եմ ես այսօր, բոլո՛րը, ոչինչ չի կորել իմ մտքից: Մենք անցանք գեղեցիկ, կանաչ մի հովիտով, ուր քարաշեն եկեղեցիներ կային` սիրուն գմբեթներով: Եղբայրս ասաց, որ դա Ալաշկերտն է, որտեղ ծնվել է մեր մայրիկը: Հասանք մեծ մի քաղաք: «Սա Կարսն է»,- ասած եղբայրս: Իմ թափառ կյանքի ընթացքին, իմ հասուն տարիներին շատ քաղաքներում եմ եղել ես, շատ ճանապարհորդել: Շուտ են ջնջվում բոլոր թե՛ վառ, թե՛ մռայլ տպավորությունները, մանկության տարիներն են միայն անմոռաց մնում: Կարսում գաղթականները կանգ առան հանգստանալու: Դա արդեն Ռուսահայաստանն էր: Ուրեմն ոչ ոք այլևս չի հալածելու մեզ: Բայց թշնամին հասավ նաև այդ քաղաքին, և եղբայրս հրացան վերցրեց գնաց կռվելու: Այնուհետև այլևս երբեք չտեսա նրան: Կորցնելով եղբորս ես զգացի ինձ ամբողջովին որբ ու անպաշտպան: Փախչում էի անծանոթ մարդկանց խմբերի հետ, որոնում նրանց մեջ եղբորս ու չէի գտնում: Կռիվը դադարեց: Մերկ ու բոկոտն, երկու տարի թափառեցի գյուղամիջյան ճանապարհներով, ողորմություն էի խնդրում` չամաչելով իմ մերկությունից, չամաչելով մի կտոր սև հաց վերցնել ինձ պարզած ձեռքից: Ամերիկյան այս մեծ քաղաքում, որտեղից գրում եմ ձեզ այս նամակը, ինձ շրջապատող բարեկամներից ոչ ոք չգիտե իմ կյանքի այդ մանրամասնությունները: Եվ իմ որդին էլ չգիտե, որ իր մայրիկը մանկության տարիներին մուրացիկ է եղել... Թափառում էի ես գյուղամիջյան ճանապարհներով և սպասում, որ հանկարծ լեռնային կածաններում իմ առաջ ելնի իմ եղբայրը, հորս նման հսկա դարձած, հրացանը ուսին: Բայց նա չերևաց: Ես վստահ էի, որ կգտնեմ նրան, որ նա կդառնա մեծ զորավար, և ինքս էլ նրա հետ միասին կգնամ վրեժ լուծելու մեր ծնողների արյան համար: Արդյոք ոչինչ չե՞ն ասում ձեզ իմ այս հիշողությունները: Ոչի՞նչ: Ուզում էի տեսնել ձեզ, տեսնել հեռվից այն պահին, երբ դուք կարդում եք այս տողերը... Այն ժամանակ ես ձեր դեմքի վրա կտեսնեի ամեն բան և կհասկանայի ամեն ինչ... ...Ամերիկացիները շատ հայ որբերի այս օտար ափերը բերին: Ինձ էլ նրանց հետ: Անցան տարիներ: Անցավ մանկությունս: Շատ բան, որ ծածկված էր առեղծվածի մշուշով, հասկանալի դարձավ: Ես իմացա, որ նորից ռուսները օգնության ձեռք են մեկնել մեր մեռնող ժողովրդին, ոտքի կանգնեցրել մեր քայքայված Հայաստանը, մենք ունենք Հայրենիք, որի կյանքն ու ապագան փրկված են: Նա մեր հույսն է, մեր բոլորիս` դժբախտ տարագիրներիս հույսը: Ես հետաքրքրվել եմ այն բոլորով, ինչով ապրում է մեր երկիրը: Քուն թե արթուն, Հայրենիքը միշտ կանգնած է եղել իմ աչքերի առաջ, տեսել եմ բիբլիական Արարատյան դաշտավայրը, ալեհեր Մասիսի հպարտ գագաթը, արծաթյա ալիքները Արաքս գետի, որն սկսվում է Բինգյոլյան լեռների աղբյուրներից: Ես գիտեմ, թե որքա՛ն դպրոց, համալսարան ու թատրոն կա Խորհրդային Հայաստանում, գիտեմ հարազատ հայրենի երկրի դերասաններին, գրողներին , գիտնականներին, գիտեմ անունները մեր նոր նախարարների, որոնք հավատով ու ճշմարտությամբ ծառայում են Հայրենիքին: Ամերիկայում ես գտա հայրենակիցների: Ամուսնացա հայի հետ, իմ որդուս տվի իմ եղբոր անունը` հույս ունենալով, որ երբևէ կգտնեմ նրան: Ինչե՜ր ասես չեն լինում կյանքում: Եվ ահա սկսվեց այս նոր, սարսափելի պատերազմը: Ինձ թվում էր, թե իմ Հայրենիքի երեխաների համար կրկնվում են իմ սև մանկության սարսափները: Ես` իմ ընտանիքի մայրը, այլևս չէի կարող տանը նստել: Հեռավոր Ռուսաստանից ինձ էին հասնում թշվառների ճիչերը, գերմանական գազանների ճիրաններում տանջվողների հառաչանքները: Կարմիր բանակի և մարտերում զոհված խորհրդային ռազմիկների երեխաների համար նվիրեցի իմ մանյակը, ոսկե մատանին, այն բոլորը, ինչ որ ունեի, և աղոթում էի, որ սև ուժերը չքվեն իմ հեռավոր Հայրենիքից: Իմ խնայողությունները նվիրեցի «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն կառուցելու ֆոնդի օգտին: Պատերազմի առաջին տարիներին շունչս կտրվում էր, կարծես թէ սիրտս դադարում էր բաբախելուց, պայծառ օրը ծածկվել էր խավարով։ Ազատ շունչ քաշեցի այն օրը միայն, երբ ռադիոն հաղորղեց Ստալինգրագում կարմիր բանակի տարած մեծ հաղթանակի մասին։ Ռադիո՛, մարդու սքանչելի՛ ստեղծագործություն... Ռադիոյով առաջին անգամ ես լսեցի քո անունը, իմ հեռավոր եղբայր, իմ հարազատ... Չե՛ս հիշում դու ինձ, քո փոքրիկ, դժբախտ քրոջը՝ Անահիտին, որին դու թողիր Կարսում, պառավ Հռիփսիմեի մոտ և գնացիր կռվելու.,. Նրա ամուսինն ինձ ասաց, որ այնուհետև քեզ տեսել են Սարդարապատի կռվի օրերին... Պատասխա՛ն տուր, մի՛ լռիր։ Մի թե դու չէիր դա... Ո՜հ, ներեցե ՛ք, ներեցե ՛ք, թերևս ես շտապում եմ, թերևս կյանքում իրոք լինում են այդպիսի զուգադիպություններ... Մեր ազգանունները նույնն են, և իմ եղբոր անունն էլ Հովհաննես էր... Մի՞ թե դուք իմ եղբայրը չեք։ Անհնարին է, որ այդպես չլինի, չի կարոդ պատահել, որ չիրականանան իմ երազները։ Ահա թե ինչու ես վախենում էի գրելու ձեզ այս նամակը, վախենում էի փշրել իմ պատրանքների բյուրեղյա ծաղկամանը... Իմ գլխավերևում կախված է ձեր պատկերը, ամեն օր ես նայում եմ ձեզ և թվում է, որ դուք ժպտում եք, և այնպե՜ս հարազատ է ձեր ժպիտը։ Այդպես ժպտում են միայն քրոջը։ Թվում է, որ դուք ճանաչում եք և շոյում եք ինձ ձեր եղբայրական նուրբ հայացքով, որպեսզի սփոփեք ձեր քրոջ սիրտը։ Օրերս ինձ մոտ եկավ իմ ընկերուհին, ամերիկացի մի նկարչուհի: Նա նայեց ձեր նկարին ու բացականչեց -Ո՜հ, աստվա՜ծ իմ, այս մարդը որքա՜ն նման է ձեր որդուն՝ Հովհաննեսին։ Ձեր ազգակա՞նն է... Եվ դառնալով ինձ, նա զարմացավ. —Ինչու՞ այդպես գունատվեցիր, Անահիտ, ի՞նչ պատահեց... Դրանից հետո ես հաստատ որոշեցի դրել ձեզ այս նամակը։ Պաաասխանեցեք ինձ, թեկուզ երկու բառով։ Ես երջանիկ եմ, որ դուք գոյություն ունեք աշխարհում, որ կա մեր նահապետական տոհմի ազգանունը կրող զորավար Հովհաննես։ Եթե նույնիսկ դուք իմ եղբայրը չեք, եթե միևնույն մայրը չի ծնել մեզ, դուք այնուամենայնիվ իմ եղբայրն եք։ Իմ եղբայրն իմ ճակատագրի համար չէր կարող ավելին անել, քան դուք եք արել։ Թո՛ղ բնությունը ձեզ երկար կյանք պարգևի, և թո՛ղ ապրի մեր ժողովուրդը, մեր սիրելի Խորհրդային Հայաստանը՝ բոլոր պանդուխտ հայերի հույսի անմար փարոսը... Թույլ տվեք ստորագրել այսպես` Ձեր քույր՝ Անահիտ։ Երբ գեներալի աղջիկը կարդաց հեռավոր Ամերիկայից իր հորն ուղարկված անծանոթ կնոջ նամակը, հայրը, մտածկոտ, պատուհանից դուրս էր նայում Բալթիկ ծովի սպիտակ ափերին։ Մայրամուտի ճառագայթները լուսավորում էին նրա թուխ, եռանդուն դեմքը։ Նա կանգնած էր լուռ և անշարժ։ Դուստրը բոլոր մանրամասնություններով գիտեր հոր կյան֊քի ուղին, և ոչ մի հանելուկ չկար նրա համար։ Նա ակնածանքով մոտե֊ցավ հորը, գլուխը դրեց նրա կրծքին։ —Հայրի՛կ, գրի՛ր, որ դու նրա եղբայրն ես... Գեներալը շոյեց աղջկա մազերը, խորհեց և կարճատև լռությունից հետո ասաց, —Ոչ, Մարգարիտ, այդպիսի կնոջ չի կարելի խաբել, գրենք նրան ճշմարտությունը։ Բայց զուգադիպություններն ավելի են, քան նա ենթադրում է: Ես հիշում եմ այդ բոլոր իրադարձությունները, ես նույնպես եղել եմ Կարսի ու Սարդարապատի կռիվներին: Թուրքերն այն ժամանակ համարյա մոտեցան Էջմիածնի վանքին: Ժողովուրդը նրանց ետ շպրտեց Սարդարապատի ճակատամարտում... Պետք է պատասխանել. գրենք նրան միասին: Աղջկան իր կողքին նստեցնելով` գեներալը վերցրեց գրիչն ու սկսեց գրել.
-
..