
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
Право на смерть или помощь для самоубийства?
Unregistered - M replied to Arm_Lionne's topic in Psychology and Philosophy
В Германии новорожденных не убивают. -
Право на смерть или помощь для самоубийства?
Unregistered - M replied to Arm_Lionne's topic in Psychology and Philosophy
Доведение до самоубийства, а так же помощь в самоубийсте карается по закону. Эвтаназия крайний случай и никак не касается смертельно больных, которым не хочется мучаться. А однозначно сказать можно. -
Չգիտես ինչու ինձ էլ է թվում, որ հերթականությունն հենց այնպես է, ինչպես Դուք ասացիք: Բայց ես հիշում եմ հետեւյալ հերթականությունը` Բարի Գորձ - Բարի Խոսք - Բարի Միտք Այսինքն` Քերդարե նիք - Գոֆտարե նիք - Փենդարե նիք Կամ էլ ավեստայով` հումատա, հուխտա, հվարշտա: Բացատրությունը հետեւյալն է` լավ գործերը պատճառ են դառնում լավ խոսքերի` բարեխոսությունների, որոնք էլ առաջացնում են լավ մտքեր. որոնք իրենց հերթին պատճառ են նոր լավ գործերի: Եվ այդպես շարունակ: Եթե ձեր ասածը անիծելու վերաբերյալ ճիշտ հասկացա, իզուր էր: Եթե ոչ` ներեք:
-
ՍԱՍ ջան, շնորհակալություն: Երկար եմ մտածել, փորձելով հիշել հայերեն տարբերակը: Չհիշեցի` թարգմանեցի ինչպես ստացվեց:
-
Новый оффис Hayastan.com почти готов!
Unregistered - M replied to MiG-35's topic in Society and Family
Կարող է մի հատ էլ կռվեիք? -
-
-
Очень интересна схожесть между армянскими и иранскими идиомами-или-как-их-там. (-: "цавд танем" - "дардед бе джанам" (твоя боль на мою душу) "коранам ес" - "ходая, кур шам / кур шодам" (Господи, да ослепну я) или взятые прямо из иранского - "джигярд утем" - джигяре-то берам / бохортам (да с'ем твою печень) "джанит хурбан" - гурбанат берам / федаят шавам (да пожертвую я собой ради тебя) Кстати, т.к. тема курдов так актуальна в последнее время: "реи тера бимрим"/"када та ла мен" - кажется что-то вроде - умру за твой путь/твоя неудача - мне... Извиняюсь за ужасные переводы а-ля проснись Лао, умру тебе. © (-:
-
Христианская вера - основная тема раздела, но далеко не единственная.
-
Уважаемый Отец Гевонд джан! Рада, что не затруднились прочесть мою тему. Цель - ознакомить людей с одной из древнейших религий, среди последователей которой есть также граждане Армении. Простите за ответный вопрос, но разве я где-то говорила, что эти посты как-то связаны с христианством?
-
ԱՎԵՍՏԱ Ավեստան զրադաշտության սուրբ գիրքն է, որը նկարագրում է Զրադաշտի ուսմունքը: Ասվում է, թե Զրադաշտն ինքն էր կազմել այդ փիլիսոփայական եւ կրոնական թեքստերի հավաքածուն: Զրադաշտությունը որպես պետական կրոն ընդունող Դարիուշ արքայի հրամանով Ավեստան արտագրվեց երկու օրինակով` ոսկե թանաքով կաշվի վրա: Ըստ պարսիկների մոտ տարածված ավանդույթի Ավեստայի երկու օրինակն էլ վերացվել են Ալեքսանդր Մակեդոնացու օրոք` նրա հրամանով: Բայց քանի որ զրադաշտի քրմերը անգիր գիտեին Ավեստայի զգալի մասը, նրանց հաջողվեց որոշակի չափով փրկել եւ պահպանել Զրադաշտի ուսմունքը: Այդ պատճառով պահպանված ուսմունքը մասամբ Ավեստան գրի առնող քրմերի տեսանկյունն է: Արաբների նվաճումից հետո զրադաշտությունը կրկին հայտնվեց վտանգի տակ: Արաբները` ստիպելով պարսիկներին ընդունել մահմեդականությունը, ոչնչացրեցին բոլոր գրքերը, պատճառաբանելով` "եթե գրքերը չեն հակաճառում ղուրանին` ո՞ւմ են պետք: Չէ՞ որ ղուրանն ավելի լավն է: Իսկ եթե հակաճառում են` ապա առավել եւս ոչ ոքի պետք չեն": Այդ ժամանակաշրջանի ընթացքում շատ զրադաշտներ լքեցին Իրանը` փախնելով հատկապես Հնդկաստան, եւ տարան իրենց հետ Ավեստայի մնացորդները: Ցավոք սկզբնական 21 գրքերից մինչ այսօր պահպանվել են չորսը, որոնցից միայն մեկն է ամբողջական: Ավեստայի պահպանված չորս մասերից առաջինի` "յաշնա"-յի կարեւորագույն բաղադրամասն է "Գաթա"-ն, որը գրված է հենց Զրադաշտի կողմից, եւ պարունակում է երգեր, ուղղված Ահուրա Մազդային: Կրոնական փիլիսոփայության հիմքը հենց Գաթան է:
-
Ֆարավահար. Պերսեպոլիս Այս հատվածը մի զրադաշտի կիսաթարգմանված բացատրությունն է: ՖԱՐԱՎԱՀԱՐ Ֆարավահարը զրադաշտական խորհրդանիշն է, որը նկարագրում է կյանքի իմաստը եւ նպատակը` մարդու եւ աստծո միասնությունը - որպես անվերջ հոգեւոր զարգացում: Մարդկային գլուխը խորհրդանշում է հավատի եւ աշխարհի միջեւ ներդաշնակ անձնավորություն: Նա պատկերվում է ծեր, իմաստուն մարդու տեսքով` որպես իմաստության եւ հասունության խորհրդանիշ` ինչին պետք է ձգտի յուրաքանչյուր մարդ: Իմաստունի ձեռքը ուղղված է դեպի երկինք, կամ պարզապես ճիշտ ուղղությամբ: Այսպիսով յուրաքանչյուրը պետք է ձգտի գտնել Ահուրա Մազդայի ճանապարհը` «Աշխարհում կա մի ուղի` ճիշտ ուղին» - զրադաշտության կարեւոր նշանաբաններից մեկն է: Ձեռքի օղակը հավատացյալի կողմից աստծուն եւ իրեն իսկ տրված խոստումի խորհրդանիշն է` որը մեկնաբանվում է նաեւ որպես հոգու վերածնունդ: Թեւերը բաղկացած են երեք շարք փետուրներից, որպես մարդուն թեւավորող լավ մտքեր, խոսքեր եւ արարքներ: Պոչը` ուղղված դեպի ներքեւ, խորհրդանշում է մարդուն ծանրացնող վատ մտքերը, խոսքերը եւ արարքները: «Ոտքեր»ը` «սպենտա մաինյու»ի եւ «անգրո մաինյու»ի պատկերավորումներն են. դիմացինը լավ ոգու, ետեւինը` վատ: Կենտրոնական օղակը միացնում է չարը բարու, թեւերը` պոչի հետ; Դա մարդու ոգին է, որը պարունակում է եւ վատ եւ լավ հատկանիշներ:
-
ԿՐԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Մինչ այժմ զրադաշտներին սխալմամբ անվանում են կրակապաշտ, նույնիսկ չիմանալով, թե ինչ նշանակություն ունի կրակը զրադաշտության մեջ: Կրակը` ըստ զրադաշտական ավանդույթի, համարվում է ամենամաքուր տարերքը, որովհետեւ այն պղծելն անհնար է: Քանի որ թե հոգու, թե մարմնի մաքրությունը շատ բարձր է գնահատվում զրադաշտների կողմից, անպիղծ մաքրության խորհրդանիշը կրակն է, եւ պահպանվում է բոլոր հոգեւոր տաճարներում: Բայց կրակը նաեւ կյանքի խորհրդանիշ է. մահմեդական բռնագրավման ժամանակ այն տաճարները, որոնցից ծուխ էր ելնում, համարվում էին գործող եւ բաց` հավատացյալների համար: Իրանի եւ նույնիսկ Հնդկաստանի բոլոր տաճարներում վառվող կրակը վերցված է Իրանում գտնվող կենտրոնական տաճարից: Այդպիսի վերաբերմունքը կրակի հանդեպ կարող է տարօրինակ թվալ, բայց չի կարելի անտեսել, որ այս կրոնը, ի տարբերություն օրինակ քրիստոնեության` մեծ նշանակություն է տալիս ծիսակատարություններին, որոնցից որոշների մասին` հետո: Զրադաշտության ամենահայտնի խորհրդանիշ Ֆարավահարը, նույնպես կրում է խորը սիմվոլիկ իմաստ:
-
Շարունակենք: ԶՐԱԴԱՇՏԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ Միաստվածություն Զրադաշտը, ընդունելով Ահուրա Մազդային որպես միակ աստված, հերքեց Իրանում պաշտվող բոլոր աստվածներին, այդ թվում նաեւ Միրթային, եւ դարձավ ամենահին միաստված կրոններից մեկի հիմնադիրը: Ահուրա Մազդան, ի տարբերություն այլ միաստված կրոնների, ընդունվում է առաջին հերթին որպես իմաստություն եւ ճշմարտություն, եւ արտահայտվում է լավ մտքերի, լավ խոսքերի եւ լավ արարքների միջոցով: Նա արարիչ է, որը հիշեցնում է կյանքի ճիշտ ուղղու մասին: Զրադաշտի պատկերացումով աշխարհը բարի ոգու` «սպենտա մաինյու»-ի, եւ չար ոգու` «անգրո մաինյու»-ի պատերազմի դաշտն է: Այդ երկու ոգիները անձնավորված առաքինություն եւ ծանրություն են, բարիք եւ չարիք: Մարդը ինքն է դառնում բարու վերջնական հաղթանակը` դիմադրելով չարին եւ ընտրելով իր համար կյանքի բարի ուղին: Այս դուալիզմը որոշիչ է Զարդոշտի փիլիսոփայության մեջ: Այն ժամանակաշրջանի համար նոր էր նաեւ զրադաշտության նպատակը` աշխարհի վերածնունդը բարու վերջնական հաղթանակի հետ միասին: Մարգարեն ստեղծել էր իր եւ իր հետնորդների համար նպատակ` մարքել աշխարհը խաբեությունից, անարդարությունից, չարիքից: Զրադաշտության հիմքերից հաջորդը մեղավորության զգացմունքն է, որը բոլոր միաստված կրոններում զբաղեցնում է կարեւորագույն դերերից մեկը: Ամենը. ինչ պատահում է, գնահատվում է որպես պատճառների ու հետեւանքների շղթա. այսինքն ամենայն բարին հանդիսանում է լավ մտքերի, խոսքերի եւ արարքների հետեւանք, իսկ ամենայն չարիքը` վատ մտքերի, խոսքերի եւ արարքների: Մարդուն տրվում է կամքի անսահմանափակ ազատություն, եւ կյանքի ուղու ազատ ընտրություն. մեղքերից զերծ ծնված մարդը ինքն է որոշում իր ապրելակերպը, եւ ստիպված է հաշտվել դրա հետեւանքների հետ: Պարգեւը լավ արարքների համար, եւ պատիժը` վատերի, մարդ ստանում է դեռեւս այս կյանքում, այսպիսով անիմաստ է ինչ-որ բան խնդրել աստծուց: Եթե ոչ իմաստություն: Մեր պատկերացումներին համաձայն, զրադաշտական ուսմունքը ընդունում է մարդու հոգու անմահությունը: Ֆիզիկական մահվանից հետո` ըստ իր կատարած արարքների, հոգին արժանանում է դժոխքի կամ դրախտի: Հետաքրքիր է նաեւ այն, որ դժողքը նկարագրվում է որպես անտանելի սառը վայր: ԱՇԱ Ասում են «Աշա»ն բառերով բացատրելն անհնար է, բայց լինելով զրադաշտության կարեւորագույն բաղադրամասը` այն արժանի է հատուկ ուշադրության: «Աշա»ն ըստ էության Ահուրայի արարչական նախագիծն է. հավերժ, անփոփոխ ճշմարտությունը: Միայն «Աշա»յի ճանապարհով շարժվող մարդը կարող է հասկանալ ճշմարտությունն ու դրանով մոտենալ աստծուն: Գլխավոր պայմանը երեք հիմնական սկզբունքներով շարժվելն է. լավ մտածել, լավ խոսել եւ լավ գործել: Բայց նաեւ հոգեւոր զարգացումը` օրինակ մեդիտացայի միջոցով, նպաստում է ճիշտ ուղին գտնելուն:
-
Դե մնացածը ինքդ կիմանաս:
-
sepas (farsi) - spasibo
-
Право на смерть или помощь для самоубийства?
Unregistered - M replied to Arm_Lionne's topic in Psychology and Philosophy
Во-первых стопроцентная уверенность бывает только после вскрытия. А во-вторых если пациент в таком состоянии, что может добровольно что-то решить, то зачем ему умирать? Если конечно он не псих с суицидными наклонностями. А вообще - я конечно же против эвтаназии. -
Ich habe nachgefragt - es gibt keine direkte Verbindung zwischen ZAD und der Gemeinde. (es ist eine lange Geschichte, die mit den Charaktereigenschaften der Armenier zusammenhängt. Die Gemeinde hat sich gespaltet jetzt gibt es 2: die eine wirkt direkt mit ZAD, und die andere - mit der Kirche in Echmiadzin (die nennen sich auch Gemeinde der Armenischen Kirche zu Berlin)). (-:
-
Խիղճս հանգստացա՛վ:
-
Արամիս ջան, ներիր. պարզապես չէինք պատկերացնում, որ հնարավոր է այդ ամենը լուրջ ընդունել: :lol:
-
AYG ջան, ճիշտն ասած լսել եմ նաեւ այդ տարբերակը. չգիտեի, թե որն է ավելի ճիշտ: ...շնորհակալություն: ՈՒշադիր չէի. զար-ոսկեգույնը թարգմանեցի որպես ոգնեննո-կրասնիյ, դա էլ որպես ալ կարմիր:
-
Voter jan, tut mir leid, ich werd' deine Frage erst Freitag beantworten können..
-
Хочу эту свежую малину без каких-либо пирогов.
-
ՆԱԽԱԲԱՆ Բոլորիս երեւի հայտնի է Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես էր խոսում Զրադաշտը» գիրքը, որը հեղինակի կարծիքով գրված էր « բոլորի եւ ոչ ոքի համար»: Ըստ Նիցշեի Զրադաշտն առաջինն էր, որը աշխարհի չարի ու բարու միջեւ բաժանումը դարձրել էր իր բարոյագիտության սկզբունքը: Ինչեւէ, Նիցշեի Զրադաշտի գաղափարախոսությունը ոչ մի առնչություն չունի հին Իրանի մարգարե Զրադաշտի գաղափարախոսության, եւ դրանից առաջացած կրոնի հետ: Թեմայի պատճառը մարդկանց սխալ պատկերացումն է այս կրոնի մասին. շատերը պարսիկներին (իհարկե ոչ մահմեդական) անվանում են կրակապաշտ, հաշվի չառնելով, որ զրադաշտներին արգելվում է պաշտել աստծուց բացի մեկ այլ բան: Բայց կրակի հատուկ դերի մասին հետո: Նախ` Զրադաշտի գաղափարախոսությունը լիովին հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել նաեւ այն պատմական հանգամանքների վրա, որոնք ձեւավորել են նրա կյանքն ու աշխարհահայացքը: Մոտ 4000 տարի առաջ այսօրվա Իրանի տարածքում ապրող ժողովուրդը դավանում էր բազմաստվածությանը, որը, կախված տեղանքից, այս կամ այն աստծուն վերագրում էր առաջնային դեր: Իրանում տարածված էր Միթրայի պաշտամունքը: Միթրա (պարսկերեն` արեւ) աստվածը համարվում էր լույս, իսկ արեւը պաշտվում էր որպես աստծո բնակավայր: Աստվածներից մեկը` Ահուրա Մազդան (Ահուրա – ամենազոր, Մազդա – իմաստուն) համարվում էր էթիկայի կերպար Միթրայի շուրջ կենտրոնացված ե՛ւ պարսկական ե՛ւ հնդկական (Ասուրա Վարունա անունով) դիցաբանության մեջ: Միթրայի քրմերը ուժեղ ճնշում էին գործադրում ժողովրդի վրա, իսկ որպեսզի չհանդիպեն դիմադրության, ամեն կերպ նպաստում էին սնահավատության առաջացմանն ու տարածմանը: Զրադաշտը (Զարատուստրա. հունարեն Զորոաստր) էթիկայի վրա հիմնված առաջին կրոններից մեկի հիմնադիրն է: Նրա ծծնդավայրի կամ ծննդյան տարվա մասին ամբողջական կարծիք չկա. գոյություն ունեն հետեւյալ ենթադրությունները: Ծննդավայրի վերաբերյալ` Աֆղանստանի Բաքտրա քաղաքի մոտակայքը, Իրանի հարավ-արեւելքում գտնվող Սիստան մարզը եւ վերջապես Ուրմիա լճի մոտակայքը: Նաեւ ծննդյան տարեթիվն է տատանվում մ.թ.ա. 6000-ից 600-ականների միջեւ: Պարսկաստանում համարվում է, որ Զրադաշտը ապրել է մ.թ.ա. 1800-ականներին, Ուրմիա լճի մոտակայքում: Նրա իսկական անունը Սպիտամա էր: Ծնված լինելով տոհմական քրմի ընտանիքում, նա փոքրուց հետաքրքրվում էր կրոնական փիլիսոփայությամբ: Սպիտաման, փնտրելով Ճշմարտությունը, քսան տարեկան հասակում մեկուսանում է սարերում, իսկ տասը տարի հետո` հաղթահարելով չար ոգիների գայթակղությունները եւ այլ փորձություններ, վերադառնում է որպես Զարատուշտրա (բառացի թարգմ. - ալ կարմիր ուղտ, փոխաբ. - լուսավորված): Իհարկե ջերմ ընդունման Զրադաշտը չարժանացավ, նամանավանդ իր հայրենիքում: Որոշ ժամանակ անց զրադաշտությունը լայն ճանաչում գտավ Պարսկաստանում, իսկ իսլամիզացիայի հետեւանքով գործադրված բռնությունից գրեթե ամբողջովին վերացավ: Զրադաշտը մահացել է 77-ամյա հասակում: Այսօր զրադաշտությանը դավանում են մոտ 30.000 մարդ Պարսկաստանում, 65.000` Հնդկաստանում, կան փոքր խմբեր գրեթե բոլոր այլ երկրներում, մասամբ` ԱՄՆ, Պակիստան, Եւրոպա եւ այլն: Շարունակելի Ի դեպ, եթե կրոնական տեսակետից ինչ-որ բան սխալ գրեմ` ներեք եւ շտապեք ուղղել: Նամանավանդ զրադաշտության փիլիսոփայությանը վերաբերող շատ բաներ իմ սեփական կարծիքն են: