
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
(-: ay balam, Rammstein все что угодно, от индастриал до электроники с heavy, но никак не панк-рок.
-
Տուֆտությունը դեռ նուրբ է ասած: Արաքսի հետ էնքան ուրախացանք սրանց վրա, որ...
-
Dis, это Вам от Josef_Gabcik-а.
-
Rammstein не панк-рок группа. (-:
-
Հեղինե, եթե հնարավոր է, մի քիչ փոքր գրիր: Եդիթ-ը աշխատում է, եթե չեմ սխալվում, մի ժամ գրելուց հետո: Դրանից հետո փոխել ոչինչ չես կարող: Եթե պետք է ինչ-որ բան ուղղել, գրիր այստեղ, կամ ՊՄ:
-
ԱՅԳ, խոսքը գնում էր օրինակ զոհաբերությունների մասին` կենդանիների, բայց նաեւ մարդկային: Իսկ այն մասին, որ մարդկային զոհաբերություններ լինում էին, վկայել են շատ պատմաբաններ. եթե ցանկանաք, այս երկու օրը նորից կգնամ գրադարան, եւ Գեո Վիդենգրենի "Իրանի կրոնները" գրքից, որը, ցավոք, չգտա վաճառքում, կմեջբերեմ այդ հատվածները: Ըստ իս, այնպիսի ծիսակատարությունները, ինչպիսին է մատաղը` լինի կենդանական թե առավել եւս մարդկային, կրոն են, եւ ոչ հավատ: Նամանավանդ եթե տեղի են ունենում հաշիշի կամ հաոմայի (ոգելից խմիչք է) ազդեցությունից թմրած մարդկանց կողմից:
-
Կարող է՞ պարանոյա ունեք, հարգելի պարոն Ավետյան: Ինչպե՞ս են ինտերնետով վախեցնում կամ սպառնում: Ուղղակի զգուշացրեցի, որ ձեր ներկայությունը այս ֆորումում կվերջանա ձեր հաջորդ հայհոյանքի հետ միասին: Իսկ թե ո՞ր երկիրն եք անվանում ֆաշիստական, եւ կամ ի՞նչ թաքնված խորը իմաստներ կան ձեր ստեղծագործությունների մեջ, որոնք ջնջելով ես գիտակցորեն հանցանք եմ գործում, ինձ բոլորովին չեն հետաքրքրում: Հարգանքով`
-
Մոդերատորներ, խնդրում եմ նկարները թարմացրեք... Բրեմեն, Գերմանիա Bremen, Deutschland Бремен, Германия Դրված է 2005 թվի ապրիլի 24-ին, քաղաքի կենտրոնական այգիներից մեկում: Կողքի տախտակի վրայի գրությունը` "Հայկական Մեծ Եղեռնի 90-ամեակի առիթով, 1.500.000 զոհերուն յիշատակին նուիրուած 24. April 1915 - 24. April 2005 Zum 90. Jahrestag des Völkermordes an den Armeniern im Osmanischen Reich gedenken wir den 1.500.000 ermordeten Armenier."
-
Հարգելի Վահե ջան: Համբերությունն էլ չափ ու սահման ունի: Եվս մեկ վիրավորանք (օրինակ ֆաշիստ) մոդերատորի հանդեպ, կամ "քֆուր-քյաֆար" ընդհանրապես, եւ կbanվեք: Հարգանքով, Lat.
-
Այ շնորհակալ եմ. ուղիղ խոսիր, մարդ բան հասկանա: Թե չէ ակամա մեզ գժի տեղ ենք դնում: Ուրեմն թողեցիր գնացիր ուրիշ երկիր, որտեղ չկա սոցիալական անարդարություն (մենակ թե իմ պատկերացումով սոց. անարդարություն միայն դրախտում ու դժողքում չկա)` լավ: Բա Հայաստանում էտ անտեր անարդարությունն ո՞վ պիտի վերացնի: [irony]Չնայած Միգը, հայաստանն ու Հեղինեն կվերացնեն, էն ժամանակ կգնանք[/irony] Պ.Ս. թե որտեղ մեծ-մեծ խոսքեր տեսար, չհասկացա: Մի քանի անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացի` հատկապես իմ գրածները, ու ոչ մի բառ անգամ, որ կարելի էր անվանել մեծ-մեծ խոսք, չգտա: Ուղիղ խոսիր, թե չէ ստացվում է, որ հարձակումը պաշտպանվելու ամենալավ ձեւն է:
-
Սմոլլի ջան, չէ՞ որ մարդիկ տարբեր պայմաններում են իրենց մարդ զգում: Ինձ մարդ լինելու համար կուշտ լինելը հերիք չէ: Նաեւ օրվա հացի մասին չմտածելը հերիք չէ: Նույնիսկ եթե մի գիշերվա ընթացքում բոլոր երկու մատով չալաղաջ ուտողները կախվեն` ինձ ի՞նչ: Դրանով չեմ ես մարդ, չէ՞: Տունը պիտի լինի այնտեղ, որտեղ դու մարդ ես. ու ըստ իս` մարդն առանց անցյալի մարդ չէ: Եթե մեջբերենք, ապա մի գերմանացի փիլիսոփա ասել էր, որ կապված չես այն հողին, որտեղ թաղված չեն քո նախնիները: Իսկ ես ոչ էստեղի հողին եմ կապված, որն ինձ պահող ոչինչ իր մեջ չունի, ոչ էլ հացին, որ երեք-չորս օրը մեկ է կուլ գնում, այն էլ ստիպված: Շնորհակալ եմ կիսվելուդ համար, ազնվորեն: Նաեւ ուրախ եմ, որ գտել ես այն տեղը, որտեղ քեզ մարդ ես զգում: Տա Աստված բոլորս գտնենք.
-
Բելլկ, Սմոլլի, ներեք, չէի տեսել, որ գրել եք: Երկուսդ էլ սխալ եք. Մայրոի գնալն էլ, գալն էլ իր ցանկությունից է կախված: Մի անգամ արդեն վերադարձել էի, ետդարձի տոմսն էլ ճղել-գցել. բայց դա ճիշտը չէ: Էմոցիաներից էլ թանկ ու կարեւոր են կյանքի դասերը, որոնց սկիզբն ու ավարտը կախված են ոչ մեզանից: Սփյուռքում անցկացրած ամեն մի վայրկյանը իմ կյանքի ամենաբերքառատ էտապի մի մասն է (եթե կարելի է այսպես արտահայտվել կյանքի մասին), որը դեռ չի վերջացել, բայց կվերջանա: Եվ կա հույս, որ ինձ սպասող կլինի, կամ էլ թե ես կդառնամ սպասող` ամեն հաջորդ հայրենադարձին:
-
Էս թեման մտնում` ներվայնանում եմ:
-
http://rvars.free.fr/rep_a/narek/narek.htm - Մատեան Ողբերգութեան-ից հատվածներ. գրաբար, արեւելա- եւ արեւմտահայերեն:
-
http://rvars.free.fr/rep_a/narek/narek.htm
-
ԲԱՆ Ա Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ Ա Սրտիս դառնահեծ հառաչանքների Վայն ու ողբաձայն աղաղակները Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես. Եվ իմ սասանված մտքի ճենճերող Իղձերի պտուղ նվերն այս դրած Անձս տոչորող թախծի կրակին` Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ: Սակայն կնայես նրան, ո՜վ գթած, Ու կհոտոտես ավելի սիրով, Քան պատարագն այն բոլորանվեր, Որ մատուցվում էր ծպով թանձրաբարդ. Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ: Մտքիս խոհածուփ սենյակի խորքից Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող, Որպես բանական զոհաբերություն, Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ, Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ: Աղերսապառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր, Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ, Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր Ամբարշտացած Հակոբի ցեղի, Ըստ մարգարեի ամբաստանության, Կամ թե սաղմոսի առակում հիշված Անիրավությունն այն Բաբելոնի. Ընդունելի թող լինի կամքին քո, Ինչպես Սելովի խնկաբուրումն այն` Դավթի խորանում, Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի, Որն ի վերստին գերեդարձությամբ Ասես նաև իմ կորուսյան հոգու Վերագտնումն է խորհրդանշել: Բ Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության` Ձայնը ահավոր քո դատաստանի, Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում. Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, Եվ չար ու բարի խորհուրդներն ահա խմբված բազմությամբ, Սպառազինված զենք ու սուսերով` Բախվում են իրար ոսոխների պես, Դարձնելով համակ ինձ մահվան գերի, Ըստ հին դիպվածի, երբ շնորհը քո դեռ ինձ չի հասել: Առաքյալներից Պողոսը ընտրյալ Մովսեսի օրենքն համեմատելով այդ շնորհի հետ` Գերադասում է փրկագործումը Քրիստոս Աստծո: Բայց եթե, ինչպես Գիրքն է վկայում, «Մոտ է տիրոջ օրն», երբ արդարության ժամադրավայր Հովսափաթի այն նեղանձուկ հովտում Եվ հեղեղատի ափին Կեդրոնի Փոքր հանդեսներում` երկրային կյանքի օրինակներով Հանդերձյալները պիտի պատկերվեն, Ապա ուրեմն հասել է արդեն նաև ինձ վրա Դատաստանն արդար մարմնացած Աստծո, Որը գտնելով ինձ վնասապարտ` Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով, Որոնք ուղղախոս ամբաստաններ են, Պիտի դատի ինձ ավելի սաստիկ, Քան մի ժամանակ նրա բարձրացրած ձեռքն հարվածելով` Եդովմայեցի ու փղշտացի Եվ այլ բարբարոս ազգերի պատժեց. Քանի որ նրանց պատուհասները կարճատև եղան, Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի և ո՛չ էլ վախճան. Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի, Ըստ մարգարեի ու առակողի, Դռանս հասած, տագնապելով ինձ, Գծագրում են այստեղ իսկ ամոթն հավիտենական: Արդ, դու, միայն դու կարող ես դեղեր հրաշագործել` Կյանք տալու համար այն հոգիներին, Որոնք մատնվել են ամենավարան Վտանգների ու տարակուսանքի, Ամենաքավի՜չ, անպատում փառքով հավիտյան գովյալ` Ահնասանելի քո բարձրունքներում:
-
*** Աշուն էր, պայծառ աշուն... Հնձանի առաջ նստել էր Դիլան դային, գլուխը խոնարհել կրծքին ու միտք էր անում արևի տակ` անցած-գնացած օրերի մասին: Այդ աշնան հանջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա և լաց լացին նրա մայրը, ամուսինը, բարեկամները: Ուրիշ աղջիկ գնաց նրա տեղը, Դիլան դային էլ կին առավ, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնաց Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները: Դիմացի բլրակի լանջին գերեզմանատունն է: Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը վաղուց լցվել են հողով, քարը թեքվել է մի կողմի վրա և թաղվել հողի մեջ: Սոնային լաջվարդ շապիկով թաղոցին: Արդեն վաղուց փտել է նրա լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ... Քանի աշուն էր անցել այն օրից, համարք չունի: Գիտե, որ ինքը զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը չի տարբերում աշնան անտառի գույները, ականջը սուր չէ մանրիկ ոտնաձայն լսելու: Հնձանի առաջ խոխոջալով հոսում էր առվակը, գիշեր-ցերեկ ջուրն աղմկում էր, ջրի անվախճան և անքննելի զրույցն անում մամուռներին, քարերին... Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց: Նրա հիշողության խավար անդնդում բոցկլտաց այն օրը, ինչպես միայնակ աստղը մթին երկնքում: Այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր... Ապա միտքը սահեց, արահետով անցավ դեպի անտառը: Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա: Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ,- տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտները պղնձաքարի ծանրությամբ ճմլում էին խաղողը և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով... Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր: ...Դիլան դային վեր կացավ, ետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն: Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած ոստերի և ցողունների կապը և հոգնած ոտքերը ծերունու հուշիկ քայլերով փոխեց դեպի այգու դուռը: Այգում էլ ոչ ոք չմնաց: Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ:
-
ՄԻՐՀԱՎ [...]Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց: Այգում ոչ ոք չկար: Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը: Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում: Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից: Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը: Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին: Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին: Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով; Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը: -Բաղը մարդ կգա, Դիլան,- դողալով խնդրեց նա: Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, Դիլան դային չիմացավ: Սոնայի ականջին շշնջաց: -Կա՛ց, անխիղճ… Շշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան: Այնքան դուրեկան էր նրա շույը վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը: Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ: Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց... Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը,- որպես անարատ զոհ: Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա: Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը: Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում: *** Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղից այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ: Հարսանիքից չորս ամիս հետո, պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին: Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել: Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին: Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին... Ինչո՞ւ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին` մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում: Դիլան դային մինչև վերջ չիմացավ այդ: Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց: -Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար… Եվ էլ իրար չտեսան: *** Դիլան դային միայն գիշերը տուն գնաց: Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել: Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ: Փչում էր գիշերվա հովը: Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քունը չտարավ: Հազարավոր չորացած ծաղիկներ էին բուրում խոտի խուրձերի միջից և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը: Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց: Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում, զարթնեց կաքավը. -Կախ-կղա, շա՛խ-կղա... Լսվում էր կաքավի թավ երգը: Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը: Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանչում էր միրհավը: Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը: Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղոտները, և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը` արահետի կեռմաններով և թփերի միջով: Ահա ճամփի եզրին` մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար... Խուրձ էին կրում միասին` ինքը, Սոնան: Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը: Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում: Կալից ձիերը քաշում էին, հասնում այդ քարին, և ձիերը կանգնեցնում: Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի: Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն: Ու մի ձին հետևից քաշեցին: Առջևը Սոնան էր նստել, հետևում` ինքը: Մի ձեռով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը: Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին: Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքը առաջարկեց նորից միասին մի ձի նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու: -Ինչո՞ւ: -Ամոթ է,- ասաց աղջիկը արդար ժպիտով: Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց: Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց: Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում: Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին: Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին: Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց: Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին: Ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում: Հանկարծ մի թփի հետևից լսվեց կաքավի ձայնը. -Կա՛խ-կղա, շա՛խ-կղա... Լինե՛ր, այնպես լիներ., որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձած արտում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը: Մեկը չէր, շատ էին: Ցատկոտում էին, օրորում գեր մարմինները: Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում են` կտուց կտուցի: Դիլան դային չոքեց, նշան բռնեց: Մի գեր կաքավ սպիտակ վիզը ձգեց, սկսեց չորս կողմը նայել: Մյուսները լռեցին, տապ արին ծղոտների մեջ: Քամին խշխշացրեց թփերը, ինչպես Սոնան սիմինդրի երկար ցողունները... Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա: Ճանապարհը շարունակեց: Քանի գնում, թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղնիներ` ծռված, կռացած, կայծակի խառնված: Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում: Արահետը բարակում էր: Վերջին արտերն էր կոխ տալիս: Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգերն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը: *** Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բույն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը: Անտառի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շատ էին ընկել: Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին և կիսախավարի մեջ կարծես հետին որտքերի վրա բրդոտ արջեր էին կանգնած: Ժայռերին չհասած` դիմացից լսվեց հրացանի պայթյուն: Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևների ցողի խոշոր կաթիլները մետաղե ծանրությամբ ընկան խազալի վրա: Մթնկա խորշում թպրտաց գիշերահավը: Ո՞վ պիտի լիներ: Կայծքարով հրացանի ձայն չէր: Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար: -Տեսնես ո՞վ է որս անում,- մտածեց նա: Տերևները խշշացին: Դիլան դային տապ արավ, պահվեց քարի հետևը: Միրհավն էր. հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները: Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա: Բայց հանկարծ թռավ միրհավը, հետքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը... Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել: Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում է գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ: Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում: Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապարհը շարունակեց: Արդեն անտառի խորքն էր. տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել: Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փնտրել: Ծառերի բները թաղվել էին տերևների կույտի մեջ և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում կապույտ սունկերի վրա: Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում: Հասավ աղբյուրը, կռացավ կուշտ ջուր խմեց: Քիչ հետո իջավ լորենիների ձորը: Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար... Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում: Նշան բռնեց: Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ: Միայն մեկը թփրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ: Դիլան դային վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն լեզու հանած, ցատկեց թփուտների կողմը: Որսկան շան շունջն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը: Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր: Երկու փետուր օրորվելով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման: Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ, լսվեց ոտնաձայն: Ետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի հետևը: Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ... Մոտեցավ, բղավեց և մինչև ուշքի կգար, նրա մտրակը օդը ճեղքելով չախեց Դիլան դայու ուսը, մինչև թիակների ոսկորը մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերը վրա: Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա միրհավը: Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ` Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպտում էր արնոտ միրհավը: Անակնկալ հանդիպումը նրան շշմեցրեց... Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուշքի եկավ, նայեց նրանց ետևից, մտաբերեց շան կարմիր երախը... Դիլան դային նստեց քարի վրա: Ցավից նրա դեմքը կծկվում էր: Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խաշել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր: Երկար միտք արեց Դիլան դային, աչքը միրհավի փետուրներին: Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեվ նրա չքնաղ օրը: ...Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ: Անտառում լռություն էր: Միրհավը թռել էր հեռու... Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ: Դիլան դային ձորով իջավ ներքև: Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրմնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը դողում էին: Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մեկ վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է: Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ: Տուն չգնաց: Քարքարոտ արահետով իջավ այգին: Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա: Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, Դիլան դային զարթնեց, տրորեց աչքերը և աչքի տակ ցավ զգաց: Ուռուցքը չէր անցել: Այդ օրը նա քարե տաշտում ավելի զայրացած էր ճմլում սև խաղողը և չէր զգում, թե ինչպես քրտինքը գլորվում էր ճակատից, կաթում պղտոր գինու մեջ...
-
Muslihuddin Abu Muhammad Abdullah ibn Musharrif
Unregistered - M replied to Unregistered - M's topic in In Foreign Languages
(перевод В. Державина) * * * О утренний ветер, когда долетишь до Шираза, Друзьям передай этот свиток рыдающих строк. Шепни им, что я одинок, что я гибну в изгнанье, Как рыба, прибоем извергнутая на песок. * * * Если в рай после смерти меня поведут без тебя, Я закрою глаза, чтобы светлого рая не видеть. Ведь в раю без тебя мне придется сгорать, как в аду. Нет, Аллах не захочет меня так жестоко обидеть! -
(перевод И. Сельвинского) * * * О роднике спроси того, кто знал пустыни желтый ад, А ты что знаешь о воде, когда перед тобой Евфрат? О яр, моя сахибджамал!1 Красавица моя, о яр! Когда ты здесь – я как роса, а нет тебя – я словно яд... Умиде ман, умиде ман2, надежды, чаянья мои! Хоть мы с тобой разлучены, но наших душ не разлучат. Ман на дидам3, не видел я, на шенидам4, не слышал я, Чтобы затмили где-нибудь твоих очей горящий взгляд. Глухая ночь моих надежд вдруг освещается тобой, Ба субхи руи ту башад5, как будто блещет звездопад... Каманди ман6, страшусь тебя. Калиди ман7, зову тебя. Ты – мой капкан и ключ к нему, ты мой восход и мой закат. О, сколько раз, моя краса, о яр, моя сахибджамал, Испепелишь и вдруг опять переселишь в свой райский сад. Я обоняю запах роз – курбане зульфе ту башам!8 Мою любовь и жизнь мою я, дорогая, ставлю в ряд. Бывало, мир я мог воспеть, умиде ман, умиде ман! Но вот уж год – утратил гуд моих касыд певучий лад. Зе чашме дустам фитадам9 – с глазами друга разлучась, – На произвол души врага я пал, бессилием объят. Авах!10 Газели Саади не тронут сердца твоего... Но если птицам их спою – от боли гнезда завопят! 1Красавица, 2Надежда моя, надежда моя, 3Я не видел, 4Я не слышал, 5Лицо твое – как утро, 6Силок мой, 7Ключ мой, 8Да буду жертвой твоих кудрей, 9Выпал из поля зрения моего друга, 10Увы.
-
Предупреждаю: тема перенесена.
-
Թող փիլիսոփայեն ավելի հարմար բաժնում: