Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. Kartsum es otar lezunerov chi hetaqrqrvum? Uremn miayn turqeren giti? Vai che - ruseren asetsir.
  2. Это не НС, это нео-нацисты, ай балам. Раз уж употребляешь термины на незнакомом тебе языке, так хотя бы правильные. А ты христианин, да? Ара лав эли. Ду гоне hаерен хосел гитес?
  3. Национал социалисты появились с партией ДАП и изчезли после НСДАП. Историю братской тебе "христианской" Германии учить лень что ли? Да к тому же НСовцы - люди привередливые, турков в своей партии не имели, и тебя не взяли бы.
  4. .նեդնատշրեֆ հիդ եբահ հի ,նաջ-ԳիՄ
  5. .кллеБ ,актачепо ябет У
  6. ԵՐԳ ԳՐԻ ՄԱՍԻՆ (քաղվածքներ) Դարեր շարունակ պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվա՜ր թե դիմանար ու հարատևեր, եթե սրի հետ մեկտեղ չունենար իր ամենից զորավոր զենքերից մեկը` Մայրենի լեզուն, գիրը, դպրությունը: Այնտե՛ղ, որտեղ նա չի կարողացել հաղթել սրով, հաղթել է... գրով` ծաղրելով ու ոչնչացնելով իր ոսոխներին և գալիք սերունդներին փոխանցելով իր երազը, հույսն ու հավատը: Չնայած դարավոր աղետներին, ասպատակություններին ու թալանին, հրաշքով փրկվել ու մեզ են հասել ավելի քան 25 հազար հայկական հին ձեռագրեր, որոնք ո՛չ միայն մեր ժողովրդի առասպելական դիմացկունության և հարատևման գաղտնիքի բանալին են, այլև, Վալերի Բրյուսովի խոսքերով ասած. «Հայ ժողովրդի ազնվազարմության վկայագիրը: Այդ ձեռագրերում անգնահատելի տեղեկություններ կան ո՛չ միայն Հայաստանի, այլև հին ու նոր աշխարհի բազմաթիվ այլ երկրների պատմության, մշակույթի ու գիտության, կենցաղի ու սովորույթների մասին: Չէ՞ որ հինավուրց այս հողում, մարդկության ու նրա մշակույթի առաջին օրրաններից մեկում, խաչաձևվել են աշխարհի շատ ժողովուրդների բախտն ու ճանապարհները… Հավանորեն ա՛յդ է նկատի ունեցել Իլյա Էրենբուրգը, երբ գրել է. «Հայաստանն այն երկրների՛ց է, որն ամեն մի խորհող մարդու համար ակունք է ո՛չ միայն գեղագիտական խոր հիացմունքի, այլև` արվեստի դարավոր արմատների ու ճակատագրի մասին լուրջ խորհրդածությունների... Այդ երկրների՛ց է Հայաստանը, որի առջև ո՛չ միայն ուզում ես խոնարհվել ու ծունկ չոքել, այլև, ինչպես այդ ընդունված է արևելյան սրբավայրերը մտնելիս, կոշիկները հանե՜լ...»: Մեզ հասած հայոց ձեռագրերի կեսից ավելին պահվում է Երևանի Մատենադարանում, իսկ մնացածը, մեր ժողովրդի պես, ցրված է Վենետիկում ու Վիեննայում, Երուսաղեմում ու Նոր Ջուղայում, Կալկաթայում ու Զմմառում, Փարիզում ու Լոնդոնում, Բեռլինում, Մոսկվայում, Լենինգրադում, Թիֆլիսում և այլուր: Մատենադարանի ձեռագրատուն մտնողը լսում է մեր ժողովրդի պատմության երեսուն դարերի լռությունը. լռություն, որը պերճախո՜ս է ամեն խոսքից ու բառից: Եթե այդ ձեռագրերը լեզու առնեին, ապա ձեռագրատան խորհրդավոր սրահները կլցվեին աղոթքներով ու «հորովել»-ի կանչերով և այրուձիերի դոփյունով ու եկեղեցու զանգերով, զենքի շաչյունով և որբերի ու գաղթականների ճիչերով, Նարեկացու մրմունջով ու Սայաթ-Նովայի նվագով... Այդ ամենը կա՛ նրանց մեջ, բայց լո՜ւռ, քարացա՜ծ... Չկա մարդկային իմացության ու գործունեության մի ասպարեզ, որն արտահայտված չլինի Մատենադարանի ձեռագրերում: Այստեղ առկա են բոլոր հավատներն ու աղանդները, փիլիսոփայությունը, պատմությունը, բժշկությունը, մաթեմատիկան, քերականությունը, բանաստեղծությունն ու արձակը, բուսաբանությունն ու կենդանաբանությունը, աստղաբաշխությունն ու քիմիան, մարդակազմությունն ու աշխարհագրությունը, երկրաբանությունն ու երաժշությունը, ալքիմիան ու նկարչությունը, քիմիան ու... օդագնացությունը: Մատենադարանում կան բազում բառարաններ ու քերականական գրքեր, աշխարհագրական քարտեզներ ու տոմարացույցեր, գծագրեր ու թվաբանական խնդրագրքեր, թանաքներ ու ներկեր պատրաստելու և մագաղաթ հղկելու ձեռնարկներ... Հայ միջնադարյան բժիշկների դրքերի կողքին դուք այստեղ կգտնեք Գալենի, Նեմեսիայի, Նյուսացու և Ավիցեննայի գրքերի թարգմանությունները, Նարեկացու և Ներսես Շնորհալու գրքերի կողքին` Հոմերոսի և Կատոնի, Օվիդիոսի և Եզոպոսի, Օլիմպիանօսի ու Մենանգրեսի գործերի հնագույն թարգմանությունները և Կեղծ-Կալիսթենեսի «Ալեքսանդրի պատմության» հայերեն վերապատումը կամ փոխագրությունը (Խաչատուր Կեշառեցու հիանալի բանաստեղծություն – «կաֆա»-ներով). որը համաշխարհային արժեք է ներկայացնում: Իտալական միջնադարյան առակների ու պատմվածքների թարգմանություններ կան այնտեղ. «Ռոլանդի երգը», «Փարիզն ու Վիեննան». Ֆիրդուսու, Նիզամու, Ռուսթավելու և Ֆիզուլու գործերը և ուզբեկ բանաստեղծ Նավոյիի բանաստեղծությունների «դիվանը», արտագրված դեռևս 1494 թվականին, բանաստեղծի կենդանության օրոք.. Հիրավի՛, ի՜նչ կարող են ասել 20-րդ դարի` ամե՜ն ինչի համն ու հոտն առած մարդուն – Էյնշտեյնին ու քվանտային տեսությանը ծանոթ ու լուսնին հասած մարդուն, Հեգելի ու Մարքսի ուսմունքը մարսած գիտնականին,- աշխարհի մի անկյունում կորած, անընդհատ ավերվող ու թալանվող Հայաստանի խուլ վանքերում նստած դպիրնե՛րը... Հայտնի է, որ փիլիսոփայության ու գիտության ողնաշարն ու էությունը նյութի և գաղափարի փոխհարաբերության հարցն է,- հարցերի հարցը.- որով որոշվում է այս կամ այն փիլիսոփայի ու գիտնականի տեղը մարդկային մտքի առաջընթացի մեջ: Լսե՛նք ուրեմն.- լսենք զարմանքո՜վ ու հիացմունքո՜վ,- թե ի՛նչ է գրում 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացին` աշխարհի ճանաչման ու արտացոլման և նյութի ու գաղափարի հարաբերության մասին: «Մենք մաս առ մաս ենք ճանաչում (աշխարհը), ավելի կամ պակաս գիտությամբ և ըստ իրի փոփոխման: Մեր ջանաչումը հետևում է իրի էությանը, որովհետև նախ գոյություն ունի ի՛րը և ապա` մեր ճանաչո՛ւմը»; Աշխարհը ճանաչելի է,- գրում է Տաթևացին,- որովհետև «իմաստուն մտքով մենք թափանցում ենք երկրի բոլոր ոլորտները, և ոչինչ չի՛ խուսափում իմաստության լույսից...»: Համարձա՛կ, շա՜տ համարձակ պետք էր լինել և աներկյուղ, միջնադարում այսպե՛ս մտածելու և գրելու համար, և այդպիսի համարձակ ու աներկյուղ մտքին ու մտածողին չէ՜ր կարող սարսափեցնել ոչ մի աստվածային ու մարդկային պատիժ. չէ՜ին կարող սաստել ոչ կայսրը և ոչ էլ աստվա՛ծ... Հետաքրքիր են նաև հայ փիլիսոփաների ու գիտնականների հայտնած մտքերը երկրագնդի ու արևի խավարումների ու լուսնի մասին դեռևս հինգերորդ և յոթերորդ դարերում, ա՛յն ժամանակ, երբ Եվրոպայում այդպիսի մտքերի համար հերետիկոսներին այրում էին խարույկի վրա նույնիսկ 16-17-րդ դարերում... Հինգերորդ դարի հայ փիլիսոփա ու գիտնական Եղիշեի «Մեկնություն» գրքում կարդում ենք. «Երբ Լուսինը գտնվում է վերին կիսագնդում, իսկ արևը` ներքին կիսագնդում, այսինքն միևնույն առանցքի վրա, ապա արևը չի՜ կարող միարժամանակ լուսավորել Լուսինը, և առաջանում է Լուսնի խավարում...»: Ահա և յոթերորդ դարի աստղաբաշխ, մաթեմատիկոս ու աշխարհագրագետ Անանիա Շիրակացու ձեռագիրը. «Ինչպես որ ձվի դեղնուցը գնդաձև գտնվում է մեջտեղում, սպիտակուցը` նրա շուրջն է, իսկ կճեպը շրջապատում է չորս կողմից, ճիշտ այդպե՛ս էլ, երկիրը գտնվում է մեջտեղում, օդը` նրա շուրջ, իսկ երկինքը շրջապատում է չորս կողմից»: Մի այլ տեղ նա գրում է, թե ամեն լինելիություն ենթադրում է քայքայում, իսկ ամեն քայքայման մեջ լինելիության սաղմ կա, և լինելիության ու քայքայման այդ միասնական հակադրության, կամ, ժամանակակից փիլիսոփայության լեզվով ասած. «հակասությունների միասնության» հետևանքով է, որ աշխարհը կարողանում է գոյատևել... Եղածն էլ լիուլի բավական է ցույց տալու համար, թե իրենց «անարժա՜ն» ու «ետի՜ն» կոչվող այդ հայտնի ու անհայտ դպիրները, կորած-մոլորած Հայաստանի ամենից խուլ գավառներում ապրող հայ գիտնականները եղել են գիտության ու փիլիսոփայության ամենի՛ց բարձր մակարդակի վրա և հայտնել են մտքեր, որոնք «համարձակ հայտնագործություններ» են համարվել դրանից շա՜տ դարեր հետո և շա՜տ քաղաքակրթված երկրներում... Այդ չէ՞ր նաև պատճառներից մեկն ա՛յն բանի, որ ամեն բռնակալ ու խավարամիտ զավթող աշխատում էր առաջին հերթին ոչնչացնել այդ լո՜ւյսը,- այրել ձեռագրերն ու սպանել նրանց հեղինակներին: 1266 Թվականին արտագրված N823 ձեռագրի վերջին էջում կա մի հուզիչ նրար, արտասովոր ա՛յն պատճառով, որ ոչ մի կապ չունի ձեռագրի բուն նյութի հետ: Հատակին ընկած է կարմիր ծիրանի հագած մի ծերունի, որի կրծքից արյուն է հոսում: Ծերունու կողքին ընկած են արյունոտ սրեր ու նիզակներ: Նկարի վերևում այդ ձեռագիրն արտագրող ծերունու աշակերտի «հիշատակարանն» է, որտեղ կարդում ենք. «Արդ աղաչեմ ես, բազմամեղ և անարժան գրողս, յիշեա Յովհաննէս ի մաքուր, անբիծ յաղօթո քոյ, որ սպանեալ եղև յանօրինաց սրով զէնեալ...» Ձեռագրի վերջին էջերի և «հիշատակարան»-ի տառերը հուզմունքից անկանոն են ստացվել, մեծ ու փոքր, տեղ-տեղ թանաքը լճացել ու շաղվել է (երևի... արցունքի՜ց): ...Յուրաքանչյուր նվաճող աշխատում էր ջնջել ո՛չ միայն մեր ժողովրդին, այլև, առաջին հերթին` նրա հոգևոր մշակույթը: Փախչո՛ւմ, տեղահա՜ն էր լինում ժողովուրդը, տանելով իր հետ հրից ու սրից փրկած իր հոգևոր գանձերը, առաջին հերթին` ձեռագրերը: Եվ բուն Հայաստանի գրչության ավեր օջախների կողքին կամ նրանց փոխարեն ստեղծվում էին գրչության նոր օջախներ Թեոդոսիայում (Կաֆա) և Ամստերդամում, Վենետիկում ու Երուսաղեմում, Լվովում ու Սուրխաթում, Փարիզում ու Բոմբեյում, Սպահանում ու Բասրայում, Կիլիկիայում և մինչև անգամ... Ֆիլիպինյան կղզիներում: Նայեցեք աշխարհի քարտեզին և դուք համարյա չե՜ք գտնի մի երկիր, որտեղ ստեղծված կամ հասած չլինեն հայ ձեռագիր մատյանները: Այսպես ամե՛ն անգամ, երբ ոսոխները փորձում էին չար հողմի պես արմատահան անել մեր գրչության դարավոր ծառը, նրա սերմերը, այդ նո՛ւյն հողմի թևով, ցրվո՜ւմ էին աշխարհով մեկ, դալար շիվեր տալով աշխարհի շատ ծայրերում: Սակայն բանասեր ու գրապաշտ մեր ժողովուրդը, իր կյանքի գնով փրկել է ո՛չ միայն մեր հայկական ձեռագրերը, այլև բազմաթիվ սլավոներեն, պարսկերեն, հունարեն, եբրայերեն, հնդկերեն, լատիներեն, արաբերեն, վրացերեն և այլ լեզուներով գրված ձեռագրեր, որոնք նույնպես պահվում են Երևանի Մատենադարանում, շարժելով աշխարհի շատ ու շատ նշանավոր ձեռագրատների ու թանգարանների բարի՛ նախանձը... Հին աշխարհի շատ նշանավոր գիտնականների ու փիլիսոփաների գրքեր, որոնց բնագրերը անհետ կորել են, վերստին աշխարհի սեփականությունն են դառնում գրքերի` Մատենադարանում պահվող հնագույն հայերեն թարգմանությունների շնորհիվ:
  7. И вправду, кто такая Марьям? Аракс, и я не знаю, и мне - стыдно...
  8. Մանե ջան, բա շարունակությո՞ւնը:
  9. Ավելացրեցի Զահրատին, Շիրվանզադեին, Զարյանին, Մուրացանին եւ Քոչարին:
  10. Վաշտապետին ասին: Էլի մի քիչ չեմ ու չում արավ, բայց թողեց: Տղերքը գնացին: Առաջ մեկ-մեկ, հետո` երկու-երկու... Էդ որ ավստրացիք տեսան` իրանք էլ եկան: Մենք գնացինք, նրանք եկան, մենք գնացինք, նրանք եկան, ու մին էլ տեսանք մեր զինվորների կեսը հրես ջրհորի գլխին: Մենք ու ավստրացիք խառնվել ենք իրար: Խոսում ենք, բայց իրար չենք հասկանում: Հասկանում ենք նշաններով: Մենք ասում ենք` «Վադա խորոշ»: Նրանք էլ` «գո՛ւթ, գո՛ւթ»... Էդպես խոսում ենք, ջուր ենք հանում, խմում, իրար հյուրասիրում ու ծիծաղում... Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի՞ էինք ծիծաղում... Էնքանը գիտեմ, որ ուրախ էինք, շա՛տ էինք ուրախ... մինչև անգամ, երբ ջրից կշտացանք, սկսեցինք երես, ձեռներ լվանալ: Հետո ջրհորի էդ ժուրավլը կռացրինք, բարձրացրինք... Ինչպես երևում էր` երկար ժամանակ չէր բանել – ճռում էր, ճռճռում ու էնպես ձեներ հանում, ոնց որ հարյուր տարվա հիվանդ: Դրա ճռճռոցի վրա ծիծաղում ենք, հանաքներ անում... Ավստրացիք էլի ինչ-որ բան են հարցնում` չենք հասկանում: Նրանք «գո՛ւթ-գո՛ւթ», մենք «խարաշո՛, խարաշո՛»: Նրանք մեզ հացի կտորներ են տալիս, մենք նրանց պապիրոս: Ու էլի իրար ենք անցնում ու ժպտում: Չգիտեմ, ինչքան ժամանակ էր անցել – մի րոպե թե մի ժամ – մին էլ տեսնենք մեր դիրքերից ձեն են տալի. -Ռեբյատա՜... Ոնց ենք վազում` էլ դու պրծար: Ետ եկանք: Վաշտապետը ծիծաղում է: -Հը՞, կշտացաք,- ասում է: Մենք գլխով ենք անում: -Դա, վաշե բլագարոդիյե: -Իսկ ավստրացոց հետ ի՞նչ էիք անում,- հարցնում է: -Ոչինչ,- ասում ենք,- նրանց լեզուն չենք հասկանում: Նա գլուխն օրորում ու բեղի տակ ծիծաղում է: Հետո թե` -Լավ չի՞,- ասում է,- երբ մարդիկ էսպես մոտիկ բարեկամ են իրար: Նրա էս խոսքերի միտքը էդ ժամանակ լավ չհասկացա, բաց տղերանց հետ էլի գլխով արի: -Իհարկե, վաշե բլագարոդիյե... Էլ չխոսեց: Մենք էլ ծարավներս կոտրած, հանգստացանք: Նստել ու խոսում ենք, թե` ո՛նց պատահեց էս բանը, ո՛նց էլավ, որ ավստրացիք մեզ մոտ թողին ջրհորին: Մի քանիսը թե` «իրենք էլ ծարավ էին` դրա համար...»: Խոսում ենք մեզ համար, մին էլ` իրիկնապահին մի հրաման, թե պետք է առաջ գնանք, պետք է կրակել, կրակե՜լ... Արի տես, որ տղերանցից ոչ մինը սիրտ չի անում կրակելու: Ձեռներիս չի բռնում, հասկանո՞ւմ եք: Քիչ առաջ իրար հետ ասում, ծիծաղում էինք, հիմի.... չի ըլնում: Վերջը մեզ զոռ արինք. կրակում ենք, բայց վա՛յ էն կրակելուն... Մարդուն որ չես տեսել` ուրիշ բան է. կկրակես, կքշես` գնա, բայց որ տեսել ես, հետը խոսել, էն էլ մի երկու ժամ առաջ – ուրի՛շ է: Չի ըլում... Կրակում ենք, բայց էնպես: Գցում ենք օդի մեջ, գնում է... Կրակեցինք, կրակեցինք, բայց էլի էն, էլի էն: Առավոտը մենք մեր դիրքերում էինք, ավստրացիք իրենց: Բայց արի տես, թե բանից ի՞նչ դուրս եկավ: Մի օր անց` մեր վաշտապետին կանչեցին տարան: Նրանցից ետը մեր կապիտանը, նրա հետ էլ մի ուրիշ պարուչիկ եկան մեզ մոտ` խոսեցին: Կապիտանը, չոր, երկար մարդ էր` սարդ բնավորության տեր: Զինվոր տեսներ թե չէ` նկատողություն. «Ինչո՞ւ է գլխարկդ ծուռ». «Ինչո՞ւ լավ չբարևեցիր», «Ինչո՞ւ շորերդ, շինելդ լավ չես կոճկել» ու էսպես բաներ: Եկավ սա ու սկսեց, թե՛ դուք, ասում է, եկել եք թշնամու դեմ կռվելու, պետք է կռվեք, ասում է, ինչպես կարգն է: Մի հավատաք, ասում է, էն մարդկանց, որ ձեզ կասեն, թե, ավստրացիք մեր բարեկամներն են: Սո՛ւտ է,ասում է, էդ բոլոր մարդիկ ստախոս են, դրանք հայրենիքի դավաճաններ են...»: Խոսեց, խոսեց ու վերջն էլ թե` «Ձեր վաշտապետը սրանից եդը սա կլինի»: Այսինքն` հետը եկած պարուչիկը: Խոսեց ու գնաց: Իսկ մեր վաշտապե՞տը` Վասիլի Վլասի՞չը: Ո՞ւր տարան, ի՞նչ եղավ... Հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը իմացանք, որ սպանել են... Մնացինք զարմացած, թե ինչո՞ւ: Նրանից էլ լավ մա՛րդ... Բոլորիս դրության մեջ մտնում էր, երբ մի բան էինք խնդրում` «չէ» չկար: Հիվանդ ժամանակներս գալիս էր մեզ տես, վիրավորված զինվորներին տանելու ժամանակ համբուրում էր, հետո նամակներ էր գրում, սիրտ տալի (էդպես մի նամակ էլ ես եմ ստացել): Իսկ մնացածի հետ` ոնց որ ախպեր կգար ձեռը մեջքներիս կխփեր, կհարցներ` ո՞նց ենք, ի՞նչ ենք... Ու էն բաների համար սիրում էինք նրան... Բայց արի տես, որ «վատ մարդ» է եղել, ասում է: «Վատը» ո՞րն է, ի՞նչ է արել: Էլի հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը, իմացանք` մեղքը է՛ն է, որ թույլ է տվել, ասում է, իրա զինվորներին թշնամու զինվորների հետ խոսելու և չի թողել թշնամու վրա կրակեն... Էդ որ իմացանք` կատաղեցինք: Էդքան էլ սո՜ւտ... Չէ՞ որ մարդը, ասում ենք, էդ բոլորն արավ, որ ծարավ չմեռնենք: Էլ ինչո՞ւ է էդ սուտը: Խոսում ենք, բայց սրտներս էրվում է: Մտածում ենք, որ մարդը մեր պատճառով սպանվեց: Մտածում ենք, բայց ամեն մեկիս սրտին կարծես մի քար է ընկել... Մի օր էլ հինգ-վեց հոգի խոսում ենք էսպես, զարմանում, զայրանում, թե էդպես մի բան... Տղաներից մեկը վեր կալավ թե` «Էդ բոլորը մեր կապիտանի գործն է»: Մթամ սպանելու պատճառը նա է եղել: Մտածում ենք – դրուստ որ – բոլորը նրա գործն է: Կարող էր, չէ՞ ձեն չհանել, իմացածը ուրիշների` մեծերի – ականջը չգցել, եթե դրուստ էլ ըլներ էն, ինչ ասում էին: Ուր մնաց որ` սուտ... Մեր մեջ կային ռուս, խախոլ, հայ, վրացի, լատիշ: Բոլորն էլ հավասար ցավում են. «Խե՜ղճ մարդ»... «Խե՜ղճ Վասիլի Վլասիչ»... Ցավում ենք ու չենք իմանում ի՛նչ անենք... Մի օր էլ էսպես հինգ-վեց հոգով խոսում ենք, մեր ռուսը – Պավլուշա էինք ասում – վեր կացավ թե` «դրան էլ, ասում է, նրա օրը պիտի գցել»: Վրացի Դաթիկոն էլ է՛ն կողմից. «Ուղիղ է, ասում է, պե՛տք է...»: Անցավ մի շաբաթ, ավստրացիք առաջ եկան, նորից ետ գնացին, ու էս անգամ, երբ ետ գնացին` մենք մեր դիրքերը հասցրեցինք ջրհորին: Ու հենց էդտեղ մի գիշեր, երբ կապիտանը, ամեն անգամվա պես, եկել էր պրավերկի, մեր տղերքը, կրակոցի ժամանակ, ևս-ևս արին դրան... Ու երբ առավոտը դրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակ ավստրացիք են խփել: Էդպես էլ գրեցին գազեթներում...
  11. Վաշտապետը մի քիչ չեմ ու չում արավ: «Ափսոս է տղեն» ասում է: Բայց վերջը տեսավ շատ են խնդրում, ծարավից մեռնում են, ճար չկա, ինքն էլ ծարավ` թողեց: Կանչեց ինձ իրա մոտ ու խրատեց: -Բայց էնպես գնա,- ասում է,- որ չտեսնեն հա՜... Կարո՞ղ ես... -Կաշխատեմ,- ասում եմ: Տղերքն ուրախացան: Կատոլը բերին, կտոր-կտոր թելեր իրար արին` ունկը կապեցին ու տվին ինձ: -Դե՛, քեզ տեսնենք: -Բարի ճանապարհ... -Հաջողությո՛ւն... Թելը դրի կատոլի մեջ, կատոլը ձեռս առա, սողալով անցա ակոպի թումբը` ու` չոքե-չոք, չոքե-չոք... Գնում եմ փորս գետնին քսելով, գնում եմ ծիտ տեսած կատվի պես: Փորսող եմ տալիս խոտերի միջով, ու կատոլը միշտ աջ ձեռքիս, գլխիս առաջ բռնած, որ եթե կրակեն էլ` կատոլին դիպչի... Միամի՜տ մարդ. կարծում էի կատոլից հետո ինձ չի դիպչի, կամ հենց եկած գնդակը կատոլի վրա է գալիս... Էսպես է. վախից խոտի շվաքումն էլ կպահվես... Գնում եմ, ու մի կողմից վախենում եմ, մի կողմից էլ ուզում եմ անպատճառ գնալ, գնալ ի՛նչ էլ լինի: Անունի, պատվի խնդիր է: «Եթե ճակատիս գրած է, որ մեռնելու եմ էսպես տեղ, էսպես բանի համար, թող մեռնեմ,- ասում եմ,- ոչինչ,,,»: Մտածում եմ ու գնում. գնում եմ ու մտածում: Լավ է, կանաչ է. գնալու ժամանակ էնքան էլ չեմ երևում: Կանաչը էսպես մի թզից ավելի է: Էս կանաչները տափակացնելով սողում եմ... Արևն էլ վերևից էնպես է վառում, որ տերդ խնդա... Էնքան շոգից չեմ նեղվում, ինչքան քրտինքից... Քրտինքը ծլլում է երեսիցս, թափվել է ականջներիս ետևը... ուզում եմ սրբեմ` ձեռ կբարձրանա՜... Սիրտս խնոցու պես գցում է փորումս: Բայց գնում եմ էլի, գնո՜ւմ.- ավստրացիք դեռ չեն տեսնում... Շուտով հոգնեցի, փռվեցի կանաչների վրա... Հանգստացա ու նորից... Գնում եմ – էլի չեն տեսնում... Մի երկու անգամ նայեցի մերոնց կողմը. տեսնեմ` ետևիցս ծիկրակում են թաքուն, իսկ ավստրացիք – հե՜չ... ժաժ չեն գալիս. չեն տեսնում... Էսպես, ախպերս, որ դուք եք, չոքե-չոք սողալով հասա ջրհորին: Հասա ու մնացի քարի շվաքում: Բերանս էնպես է չորացել, որ թվում է` լեզուս կապ է ընկել... առաջ հլա էս քարի շվաքում մի լավ շունչ քաշեցի, հանգստացա.... Նայեցի` ավստրացիք էլի չեն տեսնում: Լավ... ո՜նց ջուր հանեմ... Ջրհորի բերանը բարձր է: Մի արշինի չափ: Բարձրանամ թե չէ` տեսնելու են, որ տեսնեն թե չէ` կրակելու են: Տերդ խնդա՜ Բաղդասար... Փորձեցի պառկած կատոլը կոխել ջրհորը – չեղավ: Ճար չկար, պիտի բարձրանայի.... մտածում եմ, մտածում ու չեմ իմանում, ի՛նչ անեմ: Վերջը, կեցցե՛ս Բաղդասար. մի բան միտս ընկավ. աղլուխս: Լավ է` մոտս էր. հանեցի ու կանգնեցի: Կանգնեցի ու թափ տվի դեպի ավստրացիք: Ավստրացիք իրարով անցան, գլուխները հանեցին ակոպից ու նայում են ինձ: Ես էլ սպիտակ աղլուխս թափ եմ տալիս, որ չկրակեն... Մի կողմից թափ եմ տալիս, մի կողմից էլ կատոլը կախում են հորը. էդ որ տեսան` ավստրացիքս հրացանները բռնեցին: Ես աղլուխս թափ տալով մի քանի անգամ ձեռքս բերանս տարա... Ուզում եմ հասկացնել, որ ջուր եմ տանում, ծարավ ենք... Հասկացա՞ն, ի՛նչ էր – էլ չկրակեցին... Աչքերս նրանց կողմը` կատոլը կախ արի... Հիմի էլ արի տես, թոկը կարճ է, ջրին չի հասնում... Ի՞նչ անեմ: Վերցրի գոտիկս կապեցի թոկի ծերի, հասավ: Ջուրը հանեցի, հանեցի ու նորից աղլուխս նրանց կողմը թափ տալով, կատոլն առած վազում եմ: Ո՜նց եմ վազում. ձի գցես` չես հասնի: Ես վազում եմ, իսկ ավստրացիք ետևիցս ծիծաղում են: Էդ ես հետո իմացա. տղերքը դուրբինով նայել էին, պատմեցին: Դեռ կես ճամփին եմ,- մերոնք «ուռա՜» կանչեցին: -Մալադե՛ց Բաղդասար, մալադե՛ց Բաղդասար: Հասա ու տղերանց հետ ինքս ծիծաղում եմ իմ արածի վրա... Բայց էդ ոչինչ: Դու էս ասա, թե մի կատոլ ջուրը քանի՞ մարդու ծարավ կկոտրի: Մի քանիսը խմեցին – հատավ: Մնացածներն էլ մնացին ծարավ: Դե, գիտեք, ծարավ մարդու մոտ ջուր են խմում` ավելի է ծարավում: Ջուրը ամենից առաջ տվինք, իհարկե, մեր վաշտապետին, հետո ո՛վ ավելի ծարավ էր: Տղերքը թե` արի՛ Բաղդասար, մեկ էլ գնա... Խնդրում են, աղաչում: Մտածում եմ` գնա՞մ, չգնա՞մ: Ամեն անգամ պապը գաթա չի ուտի: Ավստրացիք են, քեռուս տվերքը չեն. մի անգամ թողին – լա՛վ, երկրորդ անգա՞մ... Մտածեցի ու ասի` արի մեկ էլ գնամ, ինչ կլի` կլի՛... Էդպես ժամանակ մարդ հարբածի պես է ըլում: Շաշի պես հավեսի էի ընկել... Էս անգամ վերցրի երկու կատոլ: Էլ ոչ թե սողում եմ առաջվա պես, կամ չոքե-չոք եմ գնում, այլ կանգնած: Աղլուխս թափ եմ տալիս ու առաջ գնում: Ավստրացիք էլ նայում են: Կարծես սպասում են, թե մի բան պըտի ասեմ: Հասնում եմ ջրհորին, նորից մի քանի անգամ ձեռս բերանս եմ տանում, աղլուխս շարժում եմ ու կատոլը կախում: Ավստրացիքս էլի նայում են: Առաջվա պես էլի` ոչի՜նչ... Բան չեն ասում... Կատոլները լցրի ու ե՛տ աղլուխս թափ տալով բերի: Նոր տեղ էի հասել, մին էլ տղերքը թե` -Հրե՛ մի ավստրացի է գալի: Ես դառնամ` դրուստ: Մի ավստրացի շոր թափ տալով` գալիս է: Եկավ, եկավ ու – ըհը` - տեսնենք մի անամ էլ ձեռին: Մերոնք թե` -Ջրի է գալի... Դրուստ որ: Եկավ ջրհորի մոտ կանգնեց ու ձեռի շորը թափ տվեց մեր կողմը: Մերոնք թե` -Այ տղա նրանք էլ են ծարավ էլել... Ու թե դուք ժաժ եք եկել էնտեղ, մերոնք էլ էնպես: Բան չարին: Ավստրացիս կռացավ, ջուր հանեց ու տարավ: Էդ որ մերոնք տեսան, սիրտ առան: Թե` տղերք, եկեք մեկ-մեկ գնանք ջուր բերենք: Բաղդասարը հո փոդրաթ չի արել... Ինչպես ասի – տղերանց մեծ մասը ծարավ էր դեռ: Էդ խոսքի վրա բոլորը թե` -Գնա՛նք:
  12. ՋՐՀՈՐԻ ՄՈՏ ...Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթից ավելի` առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկը հանգստանում էինք շոգի պատճառով- առավոտ, իրիկուն կրակում... Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինք վրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մեր տեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էր գլուխներս բարձրացնեինք` իրար տեսնում էինք, իսկ դորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկու հարկանի, կտուրը երկաթած: «Կալվածատիրոջ տունն է», ասում էին. նրա դաչան էր, ինչ... Առաջին էլ պարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտ էլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետի վրա... Էդտեղ` կռվից ամեն բան` տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը - էդ ժուրավլը` մեն-մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք: «Աղոթում է»,- ասում էին տղերքը: «Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն»: Մի քանիսն էլ թե` «Մեզ բանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է»: Ու մենք կրակում ենք մին-մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար` հե՛չ... Ու էսպես շաբաթից ավելի... կրակում ենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէ` կրակոցը երկու կողմից էլ դադարում էր: Կռիվը` կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր... ջուր էլ չկա: Մի բոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա` ոնց որ ուղտին գդալով ջրես... Մի օր էլ, ըհը՛, ջուր չկա... բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն էլ... Ծարավից տղերանց բերանը բաց էր մնացել հավի պես... Լեզուներս կպել, չորացել է... Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում... «Այ, մի քիչ ջուր հա՜» ասում ենք իրար: Բայց ո՞րտեղից... Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ էր պատահել, չկա՛ր... Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին` իրենց գերի էինք... Էնպես էինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտ-շուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները չպպցնում է ու` «չորտ վազմի,- ասում է,- ե՞րբ պիտի ջուր բերեն»: Դա բեղերը նոր ծլած տղա էր, ռուս ստուդենտ, բերել էին աֆիցեր: Լավ տղա էր, հասկացող, հանաքչի. իրան էլ Վասիլի Վլասիչ էին ասում: Դա նայեց, նայեց ավստրացոց կողմը, մին էլ թե` «չորտ վազմի, գոնե էս ջրհորը մոտիկ ըլեր»... Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ու անկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր... Նայում ենք ոնց որ սովածը հացին: -Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ,- ասում է տղաներից մինը: -Էդ ասի է՜,- տնքում են տղերքը: Իսկ մեր վաշտապետը պռոշները չպպացնում է ու շարունակ` «Չորտ վազմի, չորտ վազմի...»; Տեսնում ենք, խեղճը ինքն էլ է տանջվում ծարավից: Խոսում ենք, մին էլ տղաներից մինը թե` -Այ, մեկը ըլներ էդ ջրհորից ջուր բերեր հա՜... Էդքան հերիք էր արդեն: Ամեն կողմից վրա տվին: Ասում են ու իրար նայում: Ասում են ու վաշտապետին նայում: -Եկեք մեզնից մինը թող գնա: -Գժվե՛լ եք, ինչ է. նրանք էնտեղ նստած (այսինքն ավստրացիք), ասում են, ճանճ էլ գա կտեսնեն: Մին էլ թե` -Եկեք փորձենք: -Այ տղերք, ձեռը վեր կալեք, ասում են, շանսատակ կանեն: Մի քանիսը թե` փորձենք, մի քանիսը` թե թարկը տվեք: Վերջը թե` անպատճառ, ինչ էլ ուզում է ըլի - պետք է գնանք: Բայց ո՞վ գնա, ո՞վ չգնա, թե` եկեք վիճակ գցենք. երեսուն-քառասուն թուղթ փաթաթեցին ու լցրին մի փափախ: -Դե՛հ, հանեցե՛ք... Հանեց սա, հանեց նա,- մի ութը, ինը մարդ, վրա տասը, տերդ խնդա Բաղդասար, վիճակն ընկավ ինձ: «Դե, գնա հիմի,- ասում եմ ինքս ինձ,- ա՛յ քեզ օյին. երկու տարի ազատվեցիր կրակից, հիմի արի ջրի ճամփին մեռի. էսպես էլ սարսաղություն...»: Բայց ընկերական բան է, ինչ պիտի անես, ընկել ես – պիտի կատարես: -Դե, արի՛ գնա, արի գնա,- ասում են: Իսկ ես ժաժ չեմ գալիս. դեռ կարծում եմ հանաք է: Թուղթը ձեռիս շուռ եմ տալիս դեսուդեն: Տղերքն էլ կարծում են վախենում եմ: -Չլի՞ վախենում ես... Նամուսս չվերցրեց: -Կատոլին թել կապեցեք գնամ.- ասում եմ: Էստեղ թէ` Վասիլի Վլասիչին ասենք – նոր (այսինքն վաշտապետին): Վասիլի Վլասիչը ակոպի մի ծերում նստած` պապիրոս էր շինում: Երկու տղա մոտեցան թե` -Թույլ տվեք, վաշե բլագորոդիյե, գնանք ջրհորից ջուր բերենք... -Ո՞ր ջրհորից,- ասում է: Տղերքը ցույց տվին մեր առաջին ջրհորը: Վաշտապետը բարկացավ: -Գժվե՞լ եք, ի՞նչ է,- ասում է,- ինչպես կարելի է, չէ՞ որ իսկույն կսպանեն: Նիկակ նիլզյա՛... Տղերքը թե` -Վաշե բլագորոդիյե, դուք թողեք միայն, ոչինչ էլ չի լինի: Էսպես կանենք, որ չտեսնեն: -Բայց ո՞վ է գնում,- ասում է: Թե` Բաղդասարը: Այսինքն` ես:
  13. Опоздал на целый день. Скоро с днем рождения Ленина поздравлять можно будет.
  14. Майн либер Герр, позволь чуть-чуть поправить тебя. Когда эфиопца избили, и еще никто понятия не имел кто и по каким причинам его избил, все СМИ в один голос заорали о нео-нацистах. И до сих пор орут, хотя еще не известно были ли они нео-нацистами или нет. ( бай зе вэй они всего-лишь подозреваемые - http://focus.msn.de/politik/deutschland/po..._nid_27894.html ) Не знаю какой премьер кого осудил, но МИД Штойбле сказал - ( http://www.spiegel.de/politik/deutschland/...,412195,00.html ) что нечего паниковать, ведь бывают и светловолосые, голубоглазые жертвы, что вызвало истерику и требования подать в отставку. Подтверждение его же слов - http://www.presseportal.de/polizeipresse/p...11562&keygroup= . И ни слова об этом в газетах, или новостях. А если бы 3 немца турчанку? Еще - http://www.welt.de/data/2006/04/20/875979.html ! Этой мрази, как ты выразился, в Германии (почти!) нет. А приедешь к нам (-: в Берлин, прогуляйся по Нойкельн-Кройцберг поздним вечером, не то что нео-нацистом, Адольфом-2 станешь. Улучшение методов интеграции говоришь? Не знаю плакать, или смеяться. Вот тебе 2 примера из недавнего прошлого. - http://focus.msn.de/politik/deutschland/be..._nid_27588.html http://www.faz.net/s/Rub61EAD5BEA1EE41CF8E...n~Sspezial.html П.С. http://www.faz.net/s/Rub61EAD5BEA1EE41CF8E...zial%C2%A7Phtml несколько фоток одной берлинской школы, где местного населения (т.е. немцев) меньше, чем 20%.
  15. Программа мероприятий проводимых в Тбилиси 24 апреля 2006 года по случаю 91-ой годовщины геноцида армян: 10:00 – Акция протеста у посольства турции адрес посольства: Тбилиси, Проспект И. Чавчавадзе 35. Организаторы: Армянский Центр Сотрудничества Грузии (АЦСГ) и Объединение Грузинских Армян "Нор Серунд" 11:00 – Литургия в Армянской Кафедральной церкви Сурб Геворг (на Майдане) 14:00 – Поминальный вечер в Тбилиском Государственном Армянском Драматическом Театре им. П. Адамяна, адрес пр. К. Цамебули 8 (на Авлабаре) 18:00 – Экуменический вечер духовной песни в Армянской Кафедральной церкви Сурб Геворг (на Майдане) с участием церковных хоров христианских конфесий Грузии. Тематическая фотовыставка во дворе церкви. 20:00 – Шествие от церкви Сурб Геворг к церкви Нор Эчмиадзин (на Авлабаре) и зажжение свечей вокруг церкви. © http://www.armenia.ge/
  16. Գիտես ես հասկանում եմ? (-:
  17. Հետաքրքիր է, թե ով է գերմաներենի համար քվեարկել: (-: Հայերեն:
  18. Արաքս ջան, շնորհակալություն վրիպակները ուղղելու համար: (-:
×
×
  • Create New...