Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. Կարեն ջան, ես քեզ շատ լավ հասկանում եմ, բայց արդարացնել չեմ կարող: Սուգ հայտարարելու կարիք չկա, ձեւականություններ պետք չի անել, բայց ուրախանալ հաստատ չի կարելի: Ասում է` երկրաշարժի վրա ուրախանում էին. բայց մենք հո թուրք չե՞նք, որ իջնենք էտ անասունների աստիճանին, ու դժբախտության վրա ուրախանանք: Դրա տեղակ առաջարկիր, ոնց կարող ենք հողերն ազատել, ու որ ամեն ինչ լինի, ու թուրքի սուգը մնա միայն: Էն աչքի համար աչք, անասնական վերաբերմունքի դիմաց անասնական վերաբերմունք, թուրքի դիմաց թուրքի էություն - արդեն անցավ, պետք է անկախ ամեն ինչից մարդ լինել... Ամենակարեւորը` պետք է անհանգստանալ, որ Հայաստանի կողքը այդպիսի վարաք կա: Ուտելու թռչուն ինչքան էլ չբերեն, բա որ մի հատ վայրի թռչուն վարաքվի ու սահմանը թռնի անցնի՞ :
  2. Горн, а может вырастет и станет человеком. А может именно турком и станет, может станет кем-то хуже. Но кем бы турчонок не стал, радоваться смерти ребенка может только турок. Кстати этот dirty_gambler с турецким ай-пи.
  3. Amenashade g'sirem Aqualung yerge.
  4. Слишком по-турецки - радоваться тому, что умирают дети. Пусть даже вражеские. Ты в детстве с отрубленными птичьими головами не играл?
  5. Na samom dele ty prava, prosto eto oni tak opravdyvayut censored-ov... Sovershenno ne yasno pochemu. Mozhet potomu-chto zemlyaki... A mozhet nechego delat'... Tipa raz kto-to govorit chto v Moskve sushestvuyut censored-i, to v Erevane ix dolzhno byt' do figa. Net chtoby obyasnit', chto v Moskve obychnie lyudi zhivut... nado obyazatel'no dokazyvat', chto v Erevane - takix bol'she...
  6. Ուրեմն ես ասեմ` նախընտրում եմ հայկական ու էլի որոշ ժողովրդների ժողովրդականը, դասական եւ rock:
  7. Այգ, ներեք, որ թեմայից դուրս հարց եմ տալիս, այն էլ այսքան անձնական. որ քրիստոնեա չեք, հասկացա: Բայց մի՞թե հեթանոս եք:
  8. :lol: Так это же коллега нашего Симона-Каджи. (-:
  9. Այգ, իսկ այս ձոների հեղինակն ո՞վ է:
  10. Правильно говорят - летом поезжай, посмотри.. Как раз многие из форума тоже поедут, покажут...
  11. Շատ հետաքրքիր էր, չգիտես ինչու հիշեցի երեւանցիների կիսառուսահայկական խոսակցական լեզուն: Բայց ոնց-որ թե հոդվածի հեղինակը գերմաներենի հետ այդքան էլ լավ չի:
  12. ԱՐԻԱԴԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ Արիութի՛ւն, մեզ պէտք է արիութիւն, այնպիսի, որը չափաւորելու կարիքն զգայինք: *** Արիութիւնն է ոստայնանում ազգերի անկախութեան ու հզօրութեան դրօշը: Անարիութիւնը` պատրանքը ազգերի: Այն օրից, ընթերցո՛դ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում: Ես տեսայ մեր վարած ճակատամարտերում, տեսայ ամենաընտիրը Հայու - մեռնելու մտքի հետ հաշտուած, ամէն գնով յաղթելու անտեղիտալի վճռականութեամբ դէպ թշնամին խոյացող հայ զինւորը: Ճանաչեցի եւ ամենավատը Հայու - վախկոտութեան յանցանքի մէջ բռնուած անարին: Առաջինը կը մեռներ ապրեցնելու համար իր ազգն ու նրա զէնքի հմայքը, երկրորդը կ'ապրեր ամէն գնով` ապրեցնելու համար թշնամու փառքը: Առաջինը ինձ համար աւելի բարձր էակ է քան մարդ: Երկրորդը` աւելի անասուն քան Հայ եւ մարդ: Եւ քանի կայ այդ վերջինը - թրքութիւնը իր գոյութեան ապահովութիւնը պիտ փնտռի մեր ժողովրդի չգոյութեան մէջ: *** Հանգիստ սրտով պիտ մեռնիմ, երիտասա՛րդ Հայ, եթէ քո սերնդի օրով հայօրեն բառը, մեր ժողովրդի բարեկամների եւ թշնամիների կողմից գործածւի քաջօրէն բառի իմաստով: Քանզի գիտեմ, թէ քանի դեռ իր ամբողջութեան մէջ քաջ եւ քաջանուն չէ հայութիւնը, նրա համար անցած չէ դեռ աշխարհի քարտեսից ազգովին անհետանալու վտանքը: Ժողովուրդ, պետութիւն, անհատ - սրանց իրաւունք է տրւում ապրելու եւ ապրում են, երբ պատրաստ են ամէն վայրկեան ապացուցելու, թէ գիտեն մահւամբ պաշտպանել իրենց գոյութեան իրաւունքը: Այլապէս, սրանք որպէս աւելորդ տեղ գրաւող իրեր, հակադրւում են ազատելու իրենց տեղն արեւի տակ: *** -Մի՞թէ,- Արաքսի ափին, պահախարոյկի շուրջը կը խօսակցէին հայ զօրավարները,- մի՞թէ անցեալ գիշեր չլսւեցաւ գետնի տակէն խուլ որոտում մը, նման զինուց շառաչման: Վայրագ տիտանն էր, որ կը զարթնէր ու կը կանգնէր ի վեր: -Անտեղի է ասածդ: Իրեն մօտ կհանգչի յաղթականն Հայկ ու զինքը սպաննողը: Եթե զարթնու Նեբրովթ` Հայկ չի ննջեր... Քանի դեռ ամենահամեստ Հայկն իսկ - տղամարդ թէ կին - չի կարող այդ խրոխտ անձնապաստանութեամբ անգիտանալ թրքական վտանքը, քանի դեռ "Քաջ, ահաւոր եւ անողոքելին Հայկ, իբրեւ կայծականց Աստուած" չի արթնացել հայ մարդու մէջ - բախտին, այո՜, անարժանաբար, միայն բախտին կը պարտինք մեր գոյութիւնը եւ ոչ մեր բազկին: *** Պատժւած անարիութիւն - ահա երկու բառ, որոնցով պիտ բնորոշել մեր արդի քաղաքական տխուր կացութիւնը: Վաղւայ մեր վիճակը կարելի պիտ լինի բնորոշել վարձատրւած արիութիւն բառերով, եթէ մինչեւ վաղը, հայութիւնը հոգեփոխվելով դառաւ արի եւ արիապաշտ: Արիութիւն: Գրեթէ ոչինչ արժեն մարդկային բոլոր դրական յատկութիւնները, եթէ պակասում է արիութիւնը: Չկան ներգործօն առաքինութիւններ առանց արիութեան: Ճշմարիտ է իմաստուն խօսքը, թէ "մեռեալ են անոնց գործերը, որոնք վախ ունեն մահից": Անհատ թէ ժողովուրդ - սրանք չէն կարող ինքնիշխան տէր դառնալ իրենց կեանքին, ճակատագրին, մինչեւ որ չյաղթահարեն իրենց անասնական վախը եւ նրա պատճառները: "Ես շատ թոյլ էի",- մի հրեայ ասում է միուսին: Այս խօսքերը, ըստ Հայնէի, կարող են յանձնարարւել որպես moto, հրէութեան մասին գրւելիք պատմութեան: Արդեօ՛ք, այս երեք բառերի մէջ պէտք չէ՞ փնտռել եւ հայութեան դարաւոր տառապանքի իսկական պատճառը: *** Անարին - դա խրտւիլակն է, որով կարելի է միայն ճնճղուկներից պաշտպանւել, բայց ոչ եւ անգղներից: Անարի լինել եւ անկախ հայրենիք երազել - ծիծաղելի չէ՞ դա: Անմտութիւն չէ՞ ե՛ւ ոչխար լինել, ե՛ւ գանգատւել գայլերից: Դառար ոչխար` պատրստ են գայլերը: Արիութեանն է աշխարհն ու անկախութիւնը, քանզի "արիներն են անցնում Աստծոյ ճանապարհով": Անկախ Հայրենիքը - որպէս Աւետեաց Երկիր - տրւում է մեզ, անապատներում մեր վարած բաղխումներից արիանալուց յետոյ: Իսկ արի է նա, որ իր մէջ սպանել է իր կաշւի համար դողացող անասունը եւ գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին: Իսկ արի է նա, ով զինակցել է Ամենակարող Ոգու հետ: Արին նա է, որ գիտի լրիւ կերպով արտայայտել իր մէջ ծփացող անծանօթ ծովը ոյժերի: Արի է ինքնաճանաչը, նա՛, որ ծիծաղում է թւի, նիւթի, զէնքի գերազանցութեան, ինչպէս եւ գիտութիւնների վրայ, եւ ճանաչում է մի հատիկ հոգեբանական արւեստ միայն - մեռնել, երբ պահանջում է պահը, ինչպէս արեւն է մեռնում: Արիութիւն, որ իր մէջ կրում է իր վարձատրութիւնը - ներքին ուրախութիւնը` թէ պիտի յաղթի, եւ արտաքին յաջողութիւնը` յաղթանակը: Հայրենասիրութիւնը միշտ էլ յաղթել է, երբ իր զինակիցը արիութիւնն է եղել: *** -Հռոմեացիք, պաշարւած հին գաղիացիներից, քաշւում են բերդատաճարը Հռոմի եւ զզւանքով յետ մղում տթշնամու առաջարկը - զէնքը վայր դնել եւ յանձնւել: Իսկ ծերակուտականները, որոնք չէին կարող զէնքի դիմել, բայց չէին կարող եւ որեւէ կերպով չմասնակցել հայրենի երդիկնեի համար մղւող ճակատամարտին - հագնում են իրենց ամենաշքեղ զգեստները, դուրս գալիս մեծ հրապարակ, ուր դրւած կը մնային իրենց փղոսկրեայ աթոռները, հանդիսաւորապէս կատարում իրենց վերջին աղօթքը եւ վերջ տալիս իրենց կեանքին... Առաքինական այդ օրինակով նրանք հաստատում են թշնամու դէմ ծառացած իրենց որդիներին, թէ որքան քա՜ղցր էր մեռնել Հայրենիքի համար: Եւ յաղթում է Հռոմէական Արծիւը: *** Լոզենգրադում է: Խռպոտ շեփորները, ռազմադաշտային թմբուկները եւ սուր սուլիչները գրոհի հրամանն են տալիս: Հուռռա՜, յառա՜ջ... Բուլղար գումարտակները շարժւում են առաջ: Գլխապետ Զաբրանսկին հրաման է ստացել սկսելու գրոհը: Հրացանաձիգերի մի վաշտի գլուխն անցած` նա խթանում է իր ձին, որ վայրկեանաբար փռւում է գետնին, գլուխը ցրւած` հրանօթով: Սպան ոտքի է թռչում, վերցնում սուրը, քաշում ատրճանակը եւ նետւում առաջ` իր զինւորներին հասնելու համար... եւ գնդացիրային մի համազարկից, փռւում գետնին` ծեծւած ծնօտով: Նա նորից ոտքի վրայ է արնաթաթախ, բայց դժւարանում է խօսել եւ հրամայել բերանացի, եւ ահա՛, որպպէս զօրավար Marguerite-ը Floing-ի մօտ, նա նշանացի, մի յաղթական շարժուձեւով ցոյց է տալիս ամրութիւնը, որ պիտ գրաւել: Եւ նա նետւում է առաջ, թաշկինակով սեղմած իր զարհուրելի վէրքը: Սուսերամերկ, անմատչելի ու վեհափառ` նա հասնում է... Նա առաջինը պիտ լինի, բայց ո՛չ... Մի գնդակ փշրում է նրա ծունկը եւ վերստին փռում գետնին: Սակայն ահա, յենւած մի զինւորի, նա նորէն գրոհում է: Ընկնում է եւ այս անգամ, երբ յաղթական աղաղակները, վերջապէս, ազդարարում են յաղթանակը բուլղար առիւծի... Մի պատգարակի վրայ, կազմւած թրքական սւիններից, զինւորները իրենց հրամանատարին տեղափոխում են հիւնդանոց, կիսամեռ, բայց յաղթական: *** Ռուս-ճապոնական պատերազմի սկզբի օրերն են: Պէտք է փակել Պորտ Արթուրի մուտքը: Հարկաւոր են հարիւրի չափ կամաւորներ: Ներկայանում են երկու հազար հոգի: Կամաւորները` փոքրիկ խմբակներով նստած շոգենաւերը, թշնամու նավային եւ ծովափեայ մարտկոցների փոթորկային կրակի տակ պիտ հասնին նաւահանգիստ, մուտքի առջեւ պիտի խորտակեն իրենց նաւերը եւ, եթէ կարողացան, պիտ փորձեն վերադառնալ փոքրիկ նաւակներով: ՆԱւապետ Եաշիրան` "Ասամա" զրահաւորի հրամանատարը, ճամբայ դնելով այդ խիզախներին, որպէս հրաժեշտի նշան, տալիս է նրանց խմելու արծաթէ գաւաթից եւ ասում "Եթէ ունենայի հարիւր որդի, պիտ ուղարկէի բոլորին էլ այդ վտանգաւոր ձեռնարկի համար. եթէ ունենայի մէկը, պիտ ուղարկէի եւ նրան: "Ձեզ ուղարկում եմ դէպ ստոյգ մահ եւ գիտեմ, որ պատրաստ էք մեռնելու: Այժմ վստահէք երկնքին ձեր կեանքը եւ դէպ գո՛րծ...": Ի՞նչ կայ աւելի վեհափառ, քան ճապոնացի զինւորի այդ արհամարանքը դէպ կեանքը եւ մահը: Արիները, "Գայ է Նիպոն բանզայ" աղաղակներով, խորտակում են նաւերը, խորտակում են նաեւ իրենց կեանքը, բայց ապահովում հայրենի զէնքի յաջողութիւնը: *** Բախտ ժպտի խիզախաց: "Հողմերն ու ալիքները միշտ էլ զօրավիգ են հանդիսանում համարձակ նաւորդներին": Ինչպէս բնութեան գեղեցկութիւնը միշտ էլ զգեստաւորում է մարդկային մեծագործութիւնները - արիութեան գործերը: Այն գիշերը, ասում է շվէյցարական աւանդութիւնը, երբ որ երեսուներեք հայրենասէրները, հաւաքւած` Լււցերն լճի ափին, կ'երդւէին մեռնել հայրենիքի ազատութեան համար, անսպասելիօրէն քչքչալ սկսեցին երեք առւակներ, հակառակ որ ձմեռ էր եւ երկիրը ծածկած խոր ծիւնով: Այդ առւակները մինչեւ օրս էլ կոչւում են սուրբ աղբիւրներ: Երբ որ Արնոլդը, ուխտւած շվեյցարական լեռնականներից մէկը, Ալպերի գագաթին, սառցակոյտերի շուքի տակ գրկում է դէպ իրեն ուղղւած աւստրիական սւինների մի ամբողջ խուրձ եւ խրում կրծքի մէջ, որպեսզի պատռի թշնամու շղթան իր ընկերների համար, այն ժամանակ այդ հերոսները իրաւունք չունե՞ն իրենց գործի գեղեցկութեան միացնելու եւ շրջապատի գեղեցկութիւնը: Ամենաանշուք իրերի շրջանում, ճշմարտութեան կամ հերոսութեան գործը, կարծէս անմիջապես դարձնում է երկինքն իր տաճարը, արեւն` իր կերոնը... "Բնութիւնը մեկնում է իր ձեռքերը` գրկելու մարդը,բաւական է, որ նրա մտածումներն լինեն նոյնքան վեհ որքան իրենը": երեւակայում եւ օրհնում եմ քաջութիւնը հեթանոս Հայի, որպէս տղամարդու բարձր յատկութիւն: Նախաքրիստոնէական հայութեան մօտ այն աստիճան զարգացած էին քաջութիւնն ու իր պաշտամունքը, որ Վահագն Արքան, ժողովրդի կողմից արձանացած է հեթանոս երգերի մէջ, որպէս գերբնական ծնունդ "երկնի, երկրի եւ ծիրանի ծովի": Նախապատկերները քաջութեան, Աստւածացեալ Վահագն, որ իր անհուն քաջութեամբ կը քաղէր վիշապները Հայոց աշխարհեն: Վիշապաքաղ Արքան Հայոց, որի պատկերը կը պաշտուեր Տարօնի Վահեվանեան մեհեաններում: Երեւակայում եմ եւ ապրում գեղեցկութիւնը Աւարայրի եւ նրա հերոսների անմեռ գործի, երբ, ըստ Խորենացու, "ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ". երբ հայկական արիութիւնը կը սրբացնէր հայ ռազմիկն ու այն վայրերը, ուր կը թափւեր նրա նւիրական արիւնը: *** Այսօ՜ր... Կասկածելի եւ անօգուտ եմ համարում անարի Հայու հայրենասիրութիւնը: Արիութիւն - սա պիտ լինի քո սերունդի կրօնը, հա՛յ երիտասարդ: Արի եւ արիադաւան, - այսպիսի՛ն պիտ լինի հայութիւնը, եթէ ուզում է որպես ազգ ապրել եւ վա՛ղը: Հա՛յ երիտասարդութիւն, պիտ կարողանա՞ս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել.- ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք, որ քեզ յաղթութիւն պիտ բերի: Պիտի չկարողանա՞ս - իզո՜ւր ես ապրում: Պիտի չարիանա՞ս - վա՜յ քո ժողովրդին...
  13. ՀԱՅՐԵՆԻՔ Նա ծնուեց մարդու առաջին մտածումի հետ` թէ սուրբ է հայրենի հողը: Նա ստեղծուեց այդ օրը, երբ մարդն առաջին անգամ լինելով գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգեւոր արժէքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: Երկիրը - դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը - այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակոյթը: *** Ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը` ահա՛ հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ: Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբէնը, Մամիկոնեանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործութիւնը: *** Իբրեւ հասկացողութիւն` հայրենիքն ընդգրկում է ո՛չ միայն անցեալն ու ներկան, այլեւ գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է ըստ իր վախճանական նպատակի` զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն իբրեւ գաղափար եւ գործ ժողովուրդը դրոշում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն: *** Հայրենիք չէ կայսրութիւնը: Հայրենիքը խորացող էութիւն է: Դա արտաքին նուաճում չէ, այլ` ինքնանուաճում, ինքնամշակում: Հրէության համար` հայրենիքը խորհրդանշող "լացի պատ"ը աւելի մեծ հոգեւոր տարողութիւն ունի, քան Չինաստանը` չինացիների համար: Աշխարհակալութի՛ւն - ահա՛ հայրենիքների թշնամին` հարազատ թէ օտար: Վերջ ի վերջոյ կործանւում է աշխարհակալող ամէն երկիր - Բաբելոն, Հռոմ, Բիւզանդիա, որովհետեւ նա սպանում է ե՛ւ իր սեփական հայրենիքը: Խելագար անձնասպանութիւն է աշխարհակալութիւը, հոգեսպանութի՛ւն: *** Մարդկային գործերի մէջ հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը: Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական: Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ: Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ: Հերոսի անունը պիտի զլանալ աշխարհակալական պատերազմի մասնակցող ամէն զօրականի: Սպանութեան եւ կողոպուտի ելած բանակը կարող է քաջ աւազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ եւ հերոսներ: *** Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք: Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց: *** Սոցիալապէս որքան արդար` այնքան զօրաւոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. "Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամէն մէկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպէս մշակուելու ազատութիւն ունեմ ես": *** Հայրենիք ստեղծել` նշանակում է բեկոր առ բեկոր յայտնաբերել, իմաստաւորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպէս հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնայ անյայտ, անխօս, մեռեալ: Նշանակում է վայր առ վայր նուաճել երկիրը, շունչ եւ իմաստ տալով նրանց: Ի մի բան` հայրենիք ստեղծել` նշանակում է հարազատել իր երկիրը եւ հարազատանալ նրան: Այսպիսով ահա՛, նոյնանում են ժողովրդի հոգին ու հայրենիքը: Սրանց դարաւոր փոխներգործութեան արգասիք է հայրենիքը: *** Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողութիւնը հայրենիքի մասին, այնքան զօրաւոր է նրա երկիրը, նրա հայրենասիրութիւնը: *** Ւմ հայրենիքը - դա մարդկայնօրէն այն լաւագոյնն է, որ կայ Հայաստանում: *** Կեսարը կ'ուզէր լինել առաջինը գիւղում, եւ ոչ երկրորդը` քաղաքում: Հեթանոսական փառասիրութի՛ւն: Ես կը ցանկանայի լինել վերջինը Հայաստանում, միայն թէ ազատ եւ անկարօտ լինէին նրա բոլոր զաւակները: Նման հայրենիքում բաւարարուած կը լինէին բոլոր փառասիրութիւնները եւ ապահովուած` բոլորի երջանկութիւնները: *** Ների՛ր, Տէ՛ր, ների՛ր ինձ, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դէմ: Արդար է հայրենիքին ծառայել ամէն ինչով, բացի ստորութիւնից: *** Մեռի՛ր այնպէս, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ - ահա՛ իմ դաւանած հայրենասիրութիւնը: Հերոսական գործերէն աւելի ոգեշնչող է մա՛հը հերոսական:
  14. Ռոմեո ջան, այդքան էլ հաջող համեմատություն չէր...
  15. Пусть вечно с сердцем дружит рок, - и большего не надо. Повей, ширазский ветерок, - и большего не надо! Дервиш, вовек не покидай своей любви обитель. Есть в келье тихий уголок? И большего не надо! Ты к продавцу вина приди, явись к его святыням, Чтоб скорбь из сердца он извлек, - и большего не надо! Почетно на скамье сидеть и пить из полной чаши: Так станешь знатным в краткий срок, - и большего не надо! Кувшин багряного вина, кумир луноподобный, - Иное не идет нам впрок, - и большего не надо! Бразды желаний вручены невежественным людям, Твой грех, что ты - наук знаток, - и большего не надо! Любимой давней верен будь, привязан будь к отчизне, Далеких не ищи дорог, - и большего не надо! Не радуйся, что все вокруг тебе хвалу возносят: Пусть Бог к тебе не будет строг, - и большего не надо! Хафиз, в моленьях нет нужды: молитва страстной ночи, Да сладкий утренний урок, - и большего не надо! Hafiz
×
×
  • Create New...