Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Everything posted by Arm_Lionne

  1. arden axchik el chi :lol: :lol: et ancats dari interviewnern er
  2. Bibar....inqe porikeee ( googlic Bella anunov es erexun gta)
  3. psto nman enq ? ( mankakan tramadrutyune sharunakem)
  4. vay es el hamadzayn chem.....en boyovi berane garaja indzi hech nman chi :lol: Bel mi hat noric harmar ban gti mez hamar
  5. Sheynaci jan pozdravlayu ! jelayu vsego nailuchshego i ...
  6. Սա ինչ-որ ֆինտուֆլուշկեքով սուրճ է , իմ ու պուճուրիկի համար կարծում եմ դու ավանդական սուրճն ես նախընտրում Բա հիմա Երևանում չլինեինք, սուրճ խմեինք ու հավեսով զրուցեինք դեսից-դենից
  7. Barov ekar xujan du mer endunelutyan kanonnerin husov em tsanot es mer " дружелюбство"-n qeznic el e kaxvats lav isk nickd inch e nshanakum? inch kargavitjaki xujan es?
  8. Uvajaemaya Malinka vashi temi celi i nevredimi http://forum.hayastan.com/index.php?s=&sho...ndpost&p=487647
  9. Շնորհակալութուն պատասխանների համար: Konstantin թույլ տվեք հարցին հարցով պատասխանել: Իսկ ինչո՞ւ եք կարծում , որ Աստված չէ, այլ աստվածներ են : Այդ նույն հաջողությամբ էլ ես կարող եմ հակառակում Ձեզ համոզել կամ ապացուցել, բայց չարժե թեման վերածել ինչ որ քարոզարշավի , առավել ևս օգտագործել արտահայտություններ, որոնց մոտավոր իմաստն ու բացատրությունը ՖԱՆԱՏԻԿՈՐԵՆ չապահազանցված են:
  10. Էս տոպիկը ինչո՞ւ եք բրախել;
  11. իմ ներկայությունը ձեզ չի՞խանգարի
  12. Մի խնդրանք. բուն թեմայից մի շեղվեք, հատկապես ցանկալի չէ թեմաները վերածել կրոնական վիճաբանությունների ու ապացույցների, եթե իհարկե թեման նման ուղվածություն չունի: Դրա համար հատուկ բաժին կա ֆորումում Բայց այնուհանդերձ կուզեի պատասխանել հարցին, չնայած այն ինձ չէր ուղղված Աստված մեզ բոլորիս սիրում է, այդ մե´նք ենք, որ Նրան բավականաչափ չենք սիրում ! Եվ այսքանով ավարտված համարենք թեմայի հետ բոլորովին կապ չունեցող օֆֆտոպների շարանը:
  13. Մոտ օրերս շատ հետաքրքիր թեմաներով կերևամ
  14. Вердикт: Моя величественная леди, Вам надлежит заняться политикой. Вы обладаете задатками великого реформатора. Не зарывайте в землю свой талант. И да хранит Вас Господь! ինձ ասում էին էլի , հիմա ի՞նչ, վերադառնամ նախկին նախասիրություններիս:
  15. ԱՅԳ հուսով եմ (ավելի ճիշտ համոզված եմ) , որ դեմ չեք լինի հայերեն նախընտրող ֆորումցիներին ներկայացնել Ձեր հիանալի թարգմանությունը: Յօգա գիտությունը ըստ Պատանջալիի Գլուխ 1. Վասն ինքնահաստատման 1.1 Ահավասիկ Յոգայի ստույգ բացատրությունը: 1.2 Յոգան գիտակցության վերցնցումային վիճակն է: 1.3 Դա Էության բնական վիճակն է: 1.4 Այլ ժամանակ Էությունը միաձուլվում է ցնցումներին: 1.5 Կա ցնցումների 5 տեսակ, - ցավագին և հաճելի: 1.6 Դրանք էն,` իմացությունը, մոլորությունը, երևակայությունը, թմբիրը և հիշողությունը: 1.7 Ուղղակի ընկալումը, փորձը, և հեղինակավոր աղբյուրը իմացության սկզբունքն է: 1.8 Մոլորությունը, - իրականությամբ չհաստատվող կեղծ իմացությունն է: 1.9 Երևակայությունը, - փորձով չհաստատված մտքերի հոսքն է: 1.10 Թմբիրը, - սկզբունքներից նահանջելու հետևանքն է: 1.11 Հիշողությունը, - չանհետացած ապրումներն է: 1.12 Դրանք հսկվում էն ավյունով և կամքով: 1.13 Ավյունը, - հույզերին տիրապետելու անհրաժեշտ ջանքերի գործադրումն է: 1.14 Դա ամրապնդվում է նպատակամղվածությամբ: 1.15 Կամքը գոյանում է ցանկությունների հաղթահարումով: 1.16 Այնուհետև հույզերի հաղթահարումը հանգեցնում է Էազգացության: 1.17 Այնժամ ձևավորվում է դատողությունը, զանազանությունը, իմաստավորումը և ինքնությունը: 1.18 Տիրապետելով հույզերին, մնում է հաղթահարել տպավորությունները: 1.19 Ինքնության կայացումով հույզերը վերահսկվում էն առանց ջանքերի: 1.20 Վստահությամբ, եռանդով, հիշողությամբ, զանազանումով, խոկումով բացահայտվում է այլ իրականություն: 1.21 Արդյունքի արագությունը ուղիղ համեմատական է եռանդին: 1.22 Արդյունքը տարբեր է, կախված ներդրված թեթև, միջակ կամ մեծ ջանքերից: 1.23 Եւ ճշմարտությանը նվիրվածությունից: 1.24 Ճշմարտությունը վեր է ամենատարբեր մոլորություններից: 1.25 Նրանում ամենատեսությունն անսահմանափակ է: 1.26 Նա է բոլոր ժամանակների Ուսուցիչների Ուսուցիչը: 1.27 Նա արտահայտվում է մաքուր խոսքով: 1.28 Նրա իմաստի մասին խորհրդածությունները հանգեցնում էն իմաստության: 1.29 Եւ վերանում էն ինքնքաճանաչողության խոչնդոտները: 1.30 Թուլությունը, ծուլությունը, կասկածները, հակակրանքը, պատրանքները, մտացրիվությունը, անկայունությունը խոչնդոտների տեսակներն էն: 1.31 Տառապանքը, մտամոլորությունը, ջղաձգությունները, հառաչանքները խոչնդոտների դաշնակիցներն էն: 1.32 Դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա: 1.33 Մտորումները ընկերասիրության, բարյացկամության, ուրախության, երջանկության, դժբախտության, բարու և չարի մասին հանգստացնում էն գիտակցությունը: 1.34 Ինչպես նաև շունչը դատարկելը, և հանգիստ պահելը: 1.35 Հանգիստ գիտակցությունը բացում է արտասովոր ընկալում և կայուն անդորր: 1.36 Որտեղ տիրում է վերհուզական մտապարզությունը: 1.37 Եւ սիրտը ազատ է ցանկություններից: 1.38 Որտեղ գիտակցությունը հանգիստ է նաև քնի ընթացքում: 1.39 Եւ դատողությունն ազատ է նախապաշարումներից: 1.40 Այդպիսով աստիճանաբար վերանում էն փոքրագույնի և մեծագույնի ընկալման խոչնդոտները: 1.41 Երբ հույզերը հաղթահարված էն, և կայացել է բյուրեղյա թափանցիկությունը, ի հայտ է գալիս մտքի փոխակերպման ունակություն, և ուսումնասիրողի - ուսումնասիրվողի - ուսումնասիրելու միջոցի հատկանիշների տիրապետում: 1.42 Եւ վերանում է հնչյունի – իմաստի - գաղափարի բանավոր խառնաշփոթը: 1.43 Հիշողությունը դատարկվում է թյուրիմացական ենթադրությունների հակասական ճյուղավորումներից, և տիրում է դատողություններից ազատ ներքին անդորրը: 1.44 Այդպիսով համակենտրոնանալով անդորրում սկսում էն զգացվել առավել նուրբ առարկաները: 1.45 Ինչպես նաև նրանց սահմանները: 1.46 Ինչը իր հերթին նպաստում է ինքնահաստատմանը: 1.47 Հանդարտ հոսքով Ինքնության առջև պարզվում էն գերագույն պատճառները: 1.48 Եւ ուղենշվում է Էության ճանաչողությունը: 1.49 Դա տարբերվում է բանավոր, կամ տրամաբանական ճանաչողությունից, քանզի բացվում էն մանրամասն տեղեկությունները: 1.50 Դրա զգացողությունը չեզոքացնում է բոլոր տպավորությունները: 1.51 Այդպիսով չեզոքանում էն ինքնահաստատման խոչնդոտ հանդիսացող բոլոր մտքի սերմերը: Գլուխ 2. Վասն ճանաչողության 2.1 Մաքրագործումը, ուսումնասիրությունը և ստեղծագործումը կազմում են Յոգայի գործունեությունը: 2.2 Եւ կոչված է դժբախտությունների վերացման և փոխակերպման: 2.3 Դժբախտության պատճառներն են, - տգիտությունը, եսամոլությունը, հակվածությունը, ատելությունը և ապրումների տենչը: 2.4 Տգիտությունը հիմք է մնացյալի համար, լինի պարապ, ընդմիջվող, թե անընդմեջ: 2.5 Տգիտությունը, - անցողիկի, անմաքուրի, դժբախտի, անանձնականի շփոթմունքն է հավետի, մաքուրի, երջանիկի, անձնականի հետ: 2.6 Եսամոլությունը, - ապրողի և ապրելամիջոցի համարժեքացումն է: 2.7 Հակվածությունը, - գիտակցության հաճույքների անընդհատ ձիրքն : 2.8 Ատելությունը, - ցավի հետևանք հակակրանքն է: 2.9 Ապրումների տենչը այնքան նուրբ և հզոր է, որ հատուկ է նույնիսկ իմաստուններին: 2.10 Նրանց չեզոքացնելու համար հարկավոր է զարգացնել համապատասխան նրբության հակադիր մտքեր: 2.11 Որոնք ձևավորվում են խորհրդածություններով: 2.12 Տառապանքի հարուցցող արարքները ունենում են երևելի և աներևույթ պատճառներ: 2.13 Որոնք արմատախիլ չարվելու դեպքում միահյուսվում են կյանքի կառավարմանը, փորձին, կամ ողջ կյանքին: 2.14 Դրանց պտուղները ուրախացնող կամ տխրեցնող են, որպես հետևանք համապատասխանաբար առաքինության կամ արատավորության: 2.15 Բնույթների հակասությունների առաջացրած փոփոխությունները, անհանգստությունները, սովորույթները, տառապանքները հանգեցնում են զանազանության: 2.16 Եւ տառապանքների շրջանցումը դառնում է հնարավոր: 2.17 Հաղթահարվող տառապանքի հնարավորությունը ուսումնասիրողի և ուսումնասիրելիի կապն է: 2.18 Ուսումնասիրելին լինում է տարրական և զգայական, բնույթով տեսանելի, գործող և պարապ: Նախատեսված է ճանաչման և փորձի կուտակման համար: 2.19 Բնույթները լինում են որոշակի և անորոշ, նկատելի և աներևույթ: 2.20 Ուսումնասիրողը միայն գիտակցությունն է, և փոխակերպումները ճանաչելով հանդերձ պետք է մնա մաքուր: 2.21 Քանզի նպատակը միայն Էության ճանաչողությունն է: 2.22 Չնայած ճանաչման միջոցները այնուհետև իմաստազրկվում են, սակայն երբեք չեն կորցնում նշանակությունը: 2.23 Կապը անհրաժեշտ է բնույթի ճանաչմանը տիրապետելու համար: 2.24 Ինչի բացակայության պատճառը տգիտությունն է: 2.25 Բայց բացարձակ ազատության հասնելու համար անհրաժեշտ է ճանաչելուց հետո կապը խզել: 2.26 Խզման միջոցները բացահայտվում են անվրդով զանազանությամբ: 2.27 Որը սահմանված է ութ ամբողջական փուլով: 2.28 Զանազանության գիտելիքի իմաստը բացահայտվում է խառնվածքների զատումով, ինչը հնարավոր է միայն Յոգայի սկզբունքներին հավատարմությամբ: 2.29 Պատգամները, Պարտավորությունները, Կեցվածքը, Շունչը, Կամքը, Ուսումնասիրությունը, Վերլուծությունը, Իմաստավորումը ութ փուլերն են: 2.30 Պատգամների էությունը կայանում է Չվնասելու, Ուղղամտության, Չգողանալու, Բարոյականության, Անագահության սկզբունքներում: 2.31 Այդ վեհագույն սկզբունքները սահմանափակված չեն կարգավիճակով, վայրով, ժամանակով, հանգամանքներով: 2.32 Մաքրակեցությունը, բավարարվածությունը, մաքրագործությունը, դպրությունը, ճշմարտամտությունը սահմանում են Պարտավորությունները: 2.33 Անհանգիստ մեղավոր մտքերից հարկավոր է միանալ հակադիր մտքերին: 2.34 Մեղքը անձամբ, պարտադրությամբ կամ թույլատրությամբ որևե մեկին վնաս պատճառելն է: Այն միշտ նախորդվում է ցանկությամբ, ցասումով և տգիտությամբ: Լինի թեթև, միջակ թե բուռն, - հետևանքը անսահման տառապանքն ու թյուրիմացությունն է: Եւ միակ ելքը հակառակում վարժվելն է: 2.35 Հաստատվելով Չվնասելու սկզբունքում, - հաղթահարվում է ոչնչացնելու հակումը: 2.36 Հաստատվելով Ուղղամտության սկզբունքում, - ձևավորվում է գործողությունների իրագործման հատկանիշը: 2.37 Հաստատվելով Չգողանալու սկզբունքում, - մոտեցվում է ամենաարժեքավորին: 2.38 Հաստատվելով Բարոյականության սկզբունքում, - առաջանում է ուժերի կուտակում: 2.39 Հաստատվելով Անագահության սկզբունքում,- հասկացվում է ծնունդի իմաստը: 2.40 Մաքրագործությամբ հաղթահարվում է մարմնական շփումի տենչն ու կիրքը: 2.41 Եւ մաքրվելով, առաքինանալով, նպատակասլաց զգայասթափությամբ Էությունը լցվում է ինքնության ու կարևորության զգացումով: 2.42 Բավարարվածությունը հանգեցնում է Երջանկության արտակարգ հոգեվիճակի: 2.43 Մաքրակեցությամբ սկսում են զատվել մարմնական և զգայական հատկանիշների խառնվածքները: 2.44 Դպրությունըը լցնում է աստվածայնությամբ: 2.45 Ճշմարտամտությանը նվիրվածությունը փոխակերպվում է ինքնատիրապետման: 2.46 Կեցվածքը դառնում է կայուն ու թեթև: 2.47 Ճիգերի հանգստացմամբ և մուտքով մտքի անսահմանություն: 2.48 Հակասությունների զուգորդումով դադարում են հույզերը: 2.49 Շունչը մշակվում է պահելու վարժություններով, թե ներշնչած, և թե արտաշնչած վիճակներով: 2.50 Այդ վարժությունները կարգավորվում են տեղով, ժամանակով և քանակով: Եւ աստիճանաբար շունչը դառնում է նուրբ և տևական: 2.51 Չորրորդը հետևում է, երբ արտաքին և ներքին աշխարհները դառնում են փոխհաղորդական: 2.52 Եւ վերանում է լույսի ներընկալման խոչնդոտը: 2.53 Եւ գիտակցությունը ի վիճակի է կայուն ուշադրության: 2.54 Կամքի ձևավորմամբ զգայարանները դադարում են առարկաներին կառչել և հետևել; 2.55 Եւ այդպիսով զգացմունքները հայտնվում են կայուն հսկողության ներքո:
  16. Միթե՞ յոգան դա մարմնի մարզում է կամ նիհարելու աղբյուր: Նիհարելու և մարմինը կոփելու համար կարելի է սպորտով զբաղվել (ցանկալի արդյունքին ավելի շուտ ու հեշտորեն հասնելու համար), քանի որ յոգան դա առաջին հերթին հոգու մարզում է: Ես էսպիսի մի հարց ունեմ: Արդյո՞ք յոգան հեռացնում է հավատքից , կամ ավելի ճիշտ կլինի ասել կրոնից և դառնալով Յոգ մարդը դադարում է լինել ...(տվյալ դեպքում ) քրիստոնյա:
  17. Իսկ այն էակը, որը կատարելության չի ձգտում մարդ չէ՞: Նախ կատարյալ մարդ չկա և կյանքի նպատակ չարժե դարձնել մի բան, որին երբեք չես հասնի: Իհարկե կա, ավելին քան գազանների մեջ : Մարդը հենց մարդ է թե´ իր թերություններով և թե´ իր արժանիքներով : Մարդկանց և կյանքին նայել վարդագույն ակնոցներով վատ հետևաքնենրի կբերի, քանի որ ցանկալին դեռևս չի նշանակում իրականություն : P.S Հեղինե ինչո՞ւ չես օգտվում տրանլիտից: Մեսրոպատառ հայերենն է հենց կատարելություն
  18. Ցանկալի կլիներ քննարկվեր ոչ թե տոպիկի վերնագիրը այլ պարունակությունը
  19. Մարդն իրավունք ունի պահանջելու դիմացինից միայն այն՝ ինչ ինք է տալիս , բայց բացի պահանջելուց դա պետք է վաստակել և արժանանալ :
  20. Գազան : "Կենդանիերի մեջ ամենակատաղի ու ահարկու գազանը դա մարդն է ": Չեմ հիշում ում խոսքերն են , բայց ի տարբերություն գազանների, որոնք առաջնորդվում են բնազդով, մարդը ընդունակ է ամենաահարկու ԳԱԶԱՆՈՒԹՅԱՆԸ (շատ ժամանակ գիտակցաբար)
  21. Լավ ասեմ իմանաս, բայց հետո ես էլ իմացա , որ սուտ ա Մտածեցի -"Էս հաստատ կոմունիստական պարտիայի ակտիվիստներից է" :lol:
  22. Չգիտեմ, ես նաստրադամուսկանա տաղանդով օժտված չեմ (փառք Աստծո), բայց ցանկալի է ինչքան հնարավոր է շուտ ( այսօր էլ չէր խանգարի ):
×
×
  • Create New...