Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Everything posted by Arm_Lionne

  1. ՄԻԳ ջան քանի որ ես Ֆրոյդիզմի կողմանկից եմ , ապա հիմնականում համամիտ եմ Էրիխ Ֆրոմմի տեսակետների հետ : "Նրան" ամբողջովին ծանոթ չեմ , բայց որոշ հարցում համաձայն չեմ , օրինակ՝ կրոնը ( անկախ նրանից ինչ կրոն է) մարդուն ստրկացնում է և ազատությունից ԶՐԿՈՒՄ : Փիլիսոփայության մեջ չեմ սիրում մեկ-մեկ նրա իդեալիզացումը և պարզությունը Սոցիոլոգիական հոգեբանության մեջ , կանանց ու տղամարդկանց ( իրավա) հավասրության հարցում, նա համարում է , որ կանայք ձգտելով դրան լրիվ կորցնում են իրեն անհատականությունը և անգամ մտածելակերպով երբեմն չեն տարբերվում տղամարդկանցից: Այս մտքի հետ մասամբ եմ համաձայն ...սա շատ վիճարկելի է Իսկ որ երբեմն նա Մարքսին Ֆրոյդից "առաջ " է դնում ....դրա հետ ընդհանրապես համաձայն չեմ Լավ է հիշեցրիր ...պետք է կիսատ մնացած Ֆրոմմի գիրքը շարունակել ( եթե իհարկե գտնեմ ուր եմ գցել)
  2. neznayu, esli chestno ...
  3. ՄԻԳ ջան մի քիչ օֆֆտոպ անեմ կոլեգայիս թեամյում , ավելի ուշ կպատասխանեմ...ներող պլիզ (գլուխս ցավե գը արդեն ( էսօր շատ եմ զոռ տվել) էս պսիխ -մսիխ բաներից)
  4. Սիրելի ֆորումցիներ դուք երբևիցե Սեր, Любовь , L'Amore, Love բառերը լսե՞լ եք : Եթե այո՝ ուրեմն մի ամաչեք , արտահայտվեք էլի վայյյ: Մինչև մի քիչ չխորանաք թեմայի մեջ , ժամերով չեմ նստի ձեր համար տպեմ
  5. Դո՞ւ դեռ հարցնում ես :Իբր պատասխանը չգիտես հա՞: Իսկ լուրջ հարցիդ հացով պատասխանեմ , Ի՞նչ նկատի ունես ասելով` "ՔՈ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ": Գուցե՞ այն ինչ ես սրբություն եմ համարում ինձ համար :
  6. AYG Ես գիտեմ , որ ինձ ունկդրելու ընթացքում ձեր մեջ բազմաթիվ հարցեր ծագեցին , և դուք կցանկանայիք լսել դրանց պատասխանները: Այստեղ և այսօր ես դա չեմ կարող անել , բայց վստահ եմ , որ այդ մանրակրկիտ հետազոտություններից ոչ մեկը չի կարող սասանել մեր այն դրույթը, որ կրոնական աշխարհայացքը պայմանավորված է մեր մանկության իրադրությամբ:Առավել ևս ուշագրավ է այն , որ այդ իրադրությունը, չնայած իր մանկակական բնույթին, ունի իր նախորդը: Կասկած չկա, որ եղել է մի ժամանակ, երբ ոչ կրոն կար և ոչ էլ աստվածներ: Այդ ժամանակը անիմիզմ են անվանում: Այն ժամանակ նույնպես աշխարհը լի էր մարդանման հոգևոր էակներով, որոնց մենք դևեր ենք անվանում, արտաքին աշխարհի բոլոր օբյեկտները բնակեցված էին նրանցով կամ գուցե նույնական էին նրանց: Սակայն չկար ոչ մի գերագույն ուժ, որը դրանց ստեղծելու լիներ ու շարունակել կարավառել, և որին հնարավոր լիներ դիմել պաշտպանություն և օգնություն ստանալու համար: Անիմիզմի ժամանակաշրջանի դևերը մեծ մասամբ թշնամաբար էին տրամադրված մարդկանց նկատմամբ, բայց թվում է, թե մարդն այն ժամանակ ինքն իրեն ավելի էր վստահում, քան հետագայում: Այդ չար ոգիների առջև նա, անկասկած, մշտապես խոր սարսափ էր ապրում, բայց նրանցից պաշտպանվում էր որոշակի գործողությունների օգնությամբ, որոնց նա դևերին հալածելու հատկություն էր վերագրում: Այլ դեպքերում նույնպես նա իրեն անօգնական չէր զգում: Երբ նա բնությանը որևէ պահանջ էր ներկայացնում, օրինակ՝ անձրև էր ցանկանում, ապա ոչ թե աղոթք էր կարդում ամպրոպի աստծուն, այլ մոգություն էր անում՝ սպասելով, որ դա բնության վրա անմիջական ազդեցություն է գործելու, ինքն էր անձրև հիշեցնող որևէ բան ստեղծում: Շրջապատող աշխարհի ուժերի դեմ իր մղած պայքարում նրա առջև զենքը կախարդությունն էր, այսօրվա մեր տեխնիկայի ամենաառաջին նախորդը: Մենք ենթադրում ենք, որ կախարդությանը հավատալը ելնում է սեփական մտավոր գործողությունները գերագնահատելուց, "մտքի ամենազորության" նկատմամբ հավատից, որը մենք, ի դեպ, կրկին հայտանբերում ենք սևեռուն վիճակների նևրոզներով տառապողների վարքում: Մենք կարող ենք պատկերացնել, որ մարդիկ այդ ժամանակներում հատկապես հպարտ էին խոսելու գործում իրենց ձեռք բերած նվաճումներով, որոնք պետք է որ մեծ չափով հեշտացրած լինեին մտածողությունը: Բառին նրանք մոգական ուժ էին վերագրում: Այդ գիծը հետագայում փոխառնվեց կրոնի կողմից: "Եվ աստված ասաց. թող լույս լինի: Եվ լույս եղավ": Իմիջայլոց, մոգական գործողությունների գոյության փաստը ցույց է տալիս, որ անիմիստական ժամանակաշրջանի մարդը պարզապես իր ցանկությունների ուժի վրա չի հենվում: Նա ավելի շատ հաջողություն է ակնկալում իր գործողությունից, որին բնությունը պետք է ընդօրինակի : Երբ նա ցանկանում է , որ անձրև գա, ապա ինքը ջուր է շաղ տալիս: Եթե ցանկանում էր, որ հողը արգասաբեր դառնա, ապա դաշտում նրա առջև սեռական հարաբերության տեսարան էր ներկայացնում: Դուք գիտեք, թե ինչպես դժվարությամբ է անհետանում այն, ինչ երբևիցե հոգեբանական արտահայտություն է ստացել: Ահա թե ինչու դուք չպետք է զարմանաք, երբ լսեք, որ անիմիզմի շատ դրսևորումներ պահպանվել են մինչև այսօր, մեծ մասմաբ՝ այսպես կոչված սնահավատությունների ձևով, կրոնի կողքին կամ նրա հետևում: Ավելին, դուք հազիվ թե կարողանաք ժխտել, որ մեր փիլիսոփայությունը նույնպես պահպանել է անիմիզմի էական գծեր, բառի մոգական ուժի գերագնահատություն, հավատ, թե իբր աշխարհում կատարվող գործընթացները գնում են այն ճանապարհով , որոնք ցույց են տրվում մեր մտածողության կողմից: Իհարկե , գոյություն է ունեցել նայև անիմիզմ՝ առանց մոգական գործողությունների: Մյուս կողմից ՝ մենք կարող ենք սպասել, որ արդեն այն ժամանակներում գոյություն ուներ ինչ-որ մի բարոյականություն, կային մարդկային հարաբերություններին վերաբերող պահանջներ, սակայն չկա որևէ վկայություն այն մասին, որ այն ներքուստ կապված լիներ անիմիստական հավատքի հետ: Հավանակն է, որ բարոյական պահանջները իշխանական ու ենթակայության փոխհարաբերությունների և գործնական կարիքների անմիջական արտահայտություններ են եղել: Խիստ ցանկալի կլիներ իմանալ, թե ինչը ստիպեց անիմիզմից անցնել կրոնին, բայց դուք կարող եք պատկերացնել, թե մարդկային ոգու զարգացման այդ հնագույն ժամանակներն ինչպիսի մշուշով են պատված: Թվում է, թե փաստ է, որ կրոնի առաջին դրսևորումը այն ուշագրավ երևույթն էր , որ տոտեմիզմ է կոչվում, կենդանիներին պաշտամունքը, որի հետևանքը եղավ նաև առաջին բարոյական արգելքը՝ տաբուն: Ժամանակին ես "Տոտեմ և տաբու" գրքում (1912-13) այն ենթադրությունն եմ առաջ քաշել, ըստ որի, այդ փոփոխությունը հանգեցվում է մարդկային ընտանիքի ներսում փոխհարաբերությունների հեղաշրջման: Անիմիզմի համեստ կրոնի հիմնական նվաճումը դևերի հանդեպ սարսափի հաղթահարումն է: Սակայն որպես նախապատմական ժամանակների մնացուկ՝ չար ոգին պահպանել է իր տեղը նաև կրոնի համակարգում: Եթե դա կրոնական աշխարհայացքի նախապատմությունն էր, ապա այժմ տեսնենք, թե դրանցից հետո ինչ տեղի ունեցավ և ինչ է տեղի ունենում մեր աչքի առջև: Գիտական ոգին, բնական գործընթացների դիտումների շնորհիվ ամրապնդվելով, ժամանակի ընթացքում սկսում է կրոնը դիտել որպես մարդկային գործերից մեկը՝ քննադատական ուսումնասիրության ենթարկելով այն: Նա այլ կերպ չկարողացավ վարվել: Ամենից առաջ քննության ենթարկվեցին հրաշքների մասին պատմությունները, որոնք զարմանք ու անվստահություն էին հարուցում, քանի որ հակասում էին այն ամենին, ինչ սովորեցնում էր սթափ դիտումը՝ ակնհայտորեն իրենց վրա կրելով մարդկային ֆանտազիայի ազդեցությունը: Այնուհետև պետք է մերժվեր կրոնի այն ուսմունքը, որը բացատրում էր գոյություն ունեցող աշխարհը, քանի որ այդ ուսմունքը վկայում էր իմացության բացակայության մասին, իր վրա էր կրում հին ժամանկների կնիքը. այդ ուսմունքի հաղթահարումը նպաստում էր բնության օրենքների աստիճանաբար մեծացող իմացությունը: Այն, որ աշխարհը պետք է ծագած լիներ բեղմնավորման կամ արարման գործողության միջոցով, առանձին մարդու առաջացման նմանությամբ, սկսած այն ժամանակներից, երբ մտածողության համար ակնհայտ դարձավ կենդանի ու հոգեկան ունեցող էակների և անկենդան բնության տարբերությունը, որի դեպքում նախնական անիմիզմի հավատարիմ մնալը այնպես անհնարին դարձավ , այլևս չի ընկալվում որպես ամենաբնական և ինքնին հասկանալի ենթադրություն: Չի կարելի չնկատել նաև կրոնական տարբեր համակարգերի համեմատական ուսումնասիրության ազդեցությունը , դրանք փոխադարձ բացառման ու անհանդուրժողականության առկայությունը:
  7. a menya prostil ? de en ....nra hamar vor imanai
  8. vaxxx sirun jan , karevore veradardzar back axr aranc qez forumum ....txur er
  9. ARAMIS jan Umeesh li ti proshat' ? ©
  10. es edpesl el entadrum ei hamarya te hamozvats ei isk ardyunqum erevi mer masnagitutyune voch mekin petq chgar .... tjishtn asats chem patkeracnum anteri u aranc problemneri ashxarhe isk vor hogebani "hetevordneric" es?
  11. Էս ի՞նչ հարց տվիր Հեղ ...դե արի ու մտածի .....երևի հայտնի դեմքերից պետքա նշել հա՞ դե տղամարդու սիրունս ո՞րնա .....հմմմմ լավ ...օրինակ՝ Անտոնիո Բանդերասին համարում եմ տղամարդ տղա ...եթե կարելի է այդպես արտահայտել , այսինքն ես նուրբ , "կանացի" դիմագծերովներին էդքան ել չեմ սիրում : Մեկ էլ Վին Դիեզելին ...երրորդին էլ չես ճանաչում
  12. հա AYG -ին նկատի ունես; Դե կարծում եմ , ինչպես ինքը նշեց " որոշ հարցերի անհեթեթությունից" ելնելով , երևի դրանց չի պատասխանել , հետևաբար 20-ից պակաս միավոր է ստացվել Պատասխանի տեսնենք դու ի՞նչ օրի ես
  13. vay Karik jan ba arji achqi hamar kyanqd zohel? es indz chem neri merci
  14. Ani qani hat atsakan unes? es meke drel em arden , chnayats chi bacarvum vor arajine chem , SORTIK jan
  15. quyrikd exboric "krupniov' vzyatka vercnelu dasentacner chi uzum? avjyan inch masnagitutyun unes? Ete hnaravorutyun unenair ancyalum mi ban poxlu, inche kpoxeir?
  16. Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր:Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբրև անողոքելի մի քարաժայռ, ահա´, համոզվել էր: Ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ-Ամրմաին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով: Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մեկում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը: Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին և անուշաբեր քունը նրա աչքերը փակեց: ...Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած , իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտ հասան: Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը՝ սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտաակա լեռան ստորոտը: Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյան վրանները: Նրնացից մի ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանցիք ու աղվանք: Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և զբաղեցնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ , որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավորի կամ իշխանի վրանը: Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված. այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու: Նոր էին հասել և դաշնակից աբխազցիները, որոնք խառն ու անկանոն կերպով խփել էին իրենց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա: Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով՝ Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց. _Ինչպե՜ս լավ համախմբվում են՝ իրանք իրանց կործանելու համար: _Չէիր սպասում այսպիսի կազմության, տե´ր իմ, այնպես չէ՞,- հարցրեց Եզնիկը ժպատլով: _Բնա´վ: Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել... _Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞,- հարցրեց թիկնապահը: Իշխանը չպատասխանեց: Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած՝ դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը: Երկար դիտելուց ետ, նա դարձավ թիկնապահին. _Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրան: _Ա՞յն , որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակը: _Այո´. Ամրամ սեպուհինն է այն. անցի´ր ուղղակի բանակի միջով... _Ավելի լավ չէ՞ հովտի եզրերից մոտենալ: _Ո´չ. սևորդիները վայրենի մարդիկ են. կարող են մինչև անգամ նետահարել: Անցի´ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցիր իշխանի վրանին, ներս մտիր...ճանաչո՞ւմ ես դու իշւանին: _Ինչպե՞ս չէ. շատ անգամ եմ տեսել: _Հա´. նե´րս մտիր ու հայտնիր իմ կողմից, որ կամենում եմ տեսնվել յուր հետ: Ասա, որ կարևոր գործի մասին է խոսելիքս: _Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի: _Ո´չ, պաճառների մասին խոսելը քո գործը չէ. գնա´ , մի´ ուշանար: _Իսկույն, տե´ր իմ:_Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ: Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկված էր մյուսի հանդեմ երկշար ուղղությամբ: Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանվում էր զորավարական դրոշը: Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով: Վրանը վերամբառնող եռյակ սյունների վրա , որոնք զարդարված էին պղնձե փայուլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է՝ արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ և ասպարներ, նետալից կապարճներ , արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ Իշխանակ վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթի գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին: Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ-Ամրմաը. միայնակ ու մտախոհ: Սա մի բարձրահասակ ու հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով: Նրա լան ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավմազ և գրեթե միավորյալ հոնքերը, մեծ և արծռունգ քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապնակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք: Նա ամբողջապես զրահազգեստ էր: Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին՝ փայլուն լանջապնակ, կռներին՝ բազպաններ, ոտքերին՝ սռնապաններ, իսկ ազդրին ծանր արծաթապատ սուր: Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որ զարդարված էր սև , թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանիկի վրա: Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ: _Ո՞վ է այդտեղ,- գոչեց նա ներսից ահարկու ձայնով : _Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե´ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել,- պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին: _Ո՞վ է այդ համառը, թողեք որ գա,- հրամայեց սեպուհը: Եկողը Եզնիկն էր: Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրան, խոր գլուխ տվավ իշախնին: _Ո՞վ ես դու ,- հարցրեց Ամրմաը խրոխտ ձայնով: _Մարզպետունի մեծ իշխանի թիկնապահը, - պատասխանեց Եզնիկը: _Դու չգիտե՞ս , որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու: _Երբե´ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ: _Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած: _Առաջին անգամ եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, պատասխանեց Եզնիկը, փոքր-ինչ այլայլված: Սեպուհը ժպտաց: _Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, հարցրեց նա: _Իշխանը հրամայեց ինձ՝ ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է բանակցել տեր սեպուհի հետ: _Գևորգ իշխանն այստե՞ղ է, մեր բանակո՞ւմն է: _Այստեղ է, բանակից դուրս սպասում է քո պատասխանին: _Գնա ´, ասա´ թող շնորհ բերե,- պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին՝ հրամայեց, որ հայտնի յուր թիկնապահներին՝ ընդառաջել իշխւանին: Իսկույն մի խումբ զրահավորներ պատրաստ ձիանը աշտանակելով դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը: _Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարիմին՝ երբե´ք...._ ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ: _Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում,- ժպատլով պատասախանեց իշխանը: _Բարեբախտաբա՞ր. ի՞նչ կնշանակե այդ: _Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում բարեկամներին: _Բարեկամներին , այո´, բայց դու թշնամու վրանումն ես: _Ո´չ, Մարզպետունին հայ թշնամի չունի. նա այդպիսի թշնամի չի ճանաչում: _Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն: _Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինես...: _Բարեկա՞մ...դժոխքը տանե նրան...իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան՝ երբեք,- ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին: Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծակի հուզմունքից: _Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ...այքան երկար ճանապարհ չէի կտրիլ... մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը: _Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզնից,- խոսել սկսավ սեպուհը՝ նույպես մեղմությամբ,- վաղը գուցե մենք ճակատենք միմիյանց դեմ. եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել: _Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորին... _Ես չեմ ապստամբել իմ թագավորից,- ընդհատեց սեպուհն իշխանին,- հիշում ես, թե ի´նչպես անձնվիրաբար էի ծառայում նրան:Քանի՜-քանի՜ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՜ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ինչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ... _Եվ նա քեզ պարտապան չմնաց. իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա. հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ...Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից և պատրաստի զորքերից և ապստամբության դրոշակ բանալով՝ սուրդ ուղղեիր քո բարերաի և թագավորի դեմ: _Երբե´ք իմ թագավորի, մի´ ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու... _Անձնական թշնամի՞...միթե՞ թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին,- նկատեց իշխանը ՝ իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով: _իշխա´ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր ՝ ինչ որ ես քեզ ասացի. ավելին խոսել չեմ կարող: _Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ: Գիտեմ, թե առհասարակ ի´նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրան... շարունակելի
  17. Մարիամ ֆորումի ամենուժեղ օֆֆտոպչիները ովքե՞ր են ըստ քեզ :
  18. Չեմ հասկանում, ինչո՞ւ Յոգայի թեման, որը անմիջական ու ուղղակի կապ ունի փիլիսոփայության հետ , մինչև հիմա գտնվում է այս բաժնում: Ես բազմաթիվ նյութեր ունեմ Յոգայի վերաբերյալ, հիմնականում Շրի Աուրոբինդոյի "մարդու կատարելագործման" գրքից որոշ հատվածներ ; Էնպես որ անհամբերությամբ սպասում եմ թեմայի տեղափոխմանը, որպեսզի նման հիանալի մասնագետների օգնությամբ սկսենք մտորել Յոգայի առանձնահատկությունների և գաղտնքիների մասին :
  19. Քե՞զ մոտ է 20 ցածր-ից ստացվել Անի ջան:
  20. Have u smoked marijuanna ? And why?©
  21. ox kak priyatno sposibo gospoda brati armyani Իմ կողմից կավելացնեի. սիրելի ՀԱՅՈՒՀԻՆԵՐ, ցանկանում եմ , որ նման ուշադրության ու մեծարման `տղամարդկանց կողմից , արժանանաք ամեն օր ( ոչ թե տարին մի անգամ )
  22. Մարզպետունի զարմանում էր , որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, , հայտնում էր նրան մինչև անգամ յուր նախահոգակ դիտավորությունները. և այդ անում էր առանց քաշվելու, կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրեն՝ յուր նպատակներն իրագործելու: Սևադայի այս վարմունքը ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին: _Եվ այսպես . դու ուրեմն հոգացել ես , որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ամսամբությունը՝ համաճարակ և կործանի՞չ,- հարցրեց իշխանը հուսահայտ ձայնով: _Այո´, տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող. անիծի´ր ինձ , եթե կամնում ես, բայց գիտցի´ր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանկ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի... Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը՝ գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել.- այդ զենքերը յուր խնդիրներն ու ախաչանքներն էին : Այդպիսի զենքերով , իհարկե, նա չէր հայցի օտարից , նույնիսկ հայրենիքի փրկությանը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքերում: Այդ պաճառով ասաց. _Եթե ես ծունր չոքեի քո առաջ , Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ ու որդկերանցդ արյունը...արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե: Եթե հիշեցնեի քեզ նախ՝ քրիստոնեի և ապա՝ հայ մարդու սրբազան պարտքը, որ է չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով վրեժխնդրությունը չհագեցնել...Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, միթե՞ անողոք կմնաիր իմ աղաչանքներին, իմ արտասունքների առաջ... _Ո´չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի: Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան: Իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում. մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ: Քրիստոնյա մարդ չկա աշխարհում: Քրիստոսի պատվերները կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են չեն կարողանում " ակն ընդ ական և ատամն ըդն ատաման"փոխարինել: Բայց նրանք, որոնք ուժ ունեին փոխարինելու՝ փոխարինում են զրկանք. և այդ ավելի բնական է , քան քրիստոնեաբար ներելը: _Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունեին վրեժխնդիր լինելու , սակայն ներում են... _Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ են, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում: _Դու եղի´ր նրանցից մինը, Սևադա իշխան, միթե՞ քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածում ես, թե կարող էի վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր. քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով՝ շուրջդ ավեր և սրածություն սփռես: Ով որ գիտե, թե որն է բարին և լավագույնը, և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է: Անշուշտ , Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզնից մեկը համարձակվի նրան այդ անունը տալ: _Գարդմանա տերը, դժբախտաբար ,մի հասարակ մարդ է. բնությունը նրա կրծքի տակ այնպիսի մի սիրտ, որպիսին ունեին և ուրիշները, նա չի կարող զգալ այն, ինչ չեն զգում յուր նմանները: _Ո´չ, Գարդմանա տերը մի սինքլոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը: Նա գիտե, թե որքան քաղցր է ներել, և պիտի ներե անշուշտ: Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդինենրն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը: _Տեր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում. քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը: Բայց երբ դու հեռանաս, և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերակցելու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը, ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտ եմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ , բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածում եմ, որ թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին...Երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը...Երբ Գրիգորի որդին՝ փոքրիկ Սևադան, գա հարյուրերորդ անգամ ինձ հարցնելու, թե ՝ " Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր...": Ասա´, տեր Մարզպետունի, երբ սիրտս անընդհատ գոռա՝ " Վրե՜ժ, վրե՜ժ անզգամին...", ի՞նչ անեմ ես այն ժամանակ... _Ի՞նչ անես այն ժամանակ: _Այո՜, ասա, ես ինքս ինձ կամենում եմ հաղթահարել: _Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով՝ իջավ կապույտ բերդից յուր անձը հանձնելով թշնամուն: Ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով՝ չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռները գլխին թափելով՝ տասնյակ հոգի վրան նստեցին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատցնել չկարողանալով՝ նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել... Սևադան լուռ էր: _Ոչինչ չարավ, նա ասաց. "Տե՜ր, ընդունիր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և նրա փոախրեն՝ փրկիր իմ ժողովուրդը պատուհասից...":Նա ասաց. "Լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդյանս և մի ամենայն ազգս կորիցե...", և հոժարությամբ հանձն առավ նահատակությանը: Դու էլ, իշխան, ընդունիր , թե չարագործը հագարացու մինն է քեզ կուրացրել և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու...: Հագարացի գազաններին աղաչել , համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել . ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքնին և հավատա , որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ: Սևադան լուռ էր մի քանի վայրկյան. հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց. _Ի՞նչ է քո պահանջը ինձանից, Գևորգ իշխան: _Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և ետ կանչես Ուտիքից թե´ Աղվանից և թե´Գարդմանա գնդերը: Սևադան կրկին գլուխը կախեց և սկսեց մտածել: Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց: Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն , որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնությանը: Եվ ահա ´ վերջապես Սևադան խոսեց: _Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի. իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում. ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ: Թող այդպես լինի: Ես թողնում եմ վրեժխնդրությունը...:Բայց բռնկած ապստամբությունը խաղաղեցնելու համար կա և մի ուրիշ արգելք, որ ես բառնալ չեմ կարող: Այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես: _Ամենայն ուրախությամբ. աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա´, որն է արգելքը: _Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ- Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում. այժմ ինչպե՞ս հակառակ խորհուրդ տամ նրան: _Այդ նեղությունը ես հանձն կառնեմ,-ասաց Մարզպետունին: _Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի ետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանիլ նրանից: Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող: Այժմ դու գնա´ Ամրամի մոտ, աշխատի´ր համոզել նրան, որ հնազանդվե յուր թագավորին: Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկե ինձ , և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որվոց, որ հեռանան Ուտիքից իրենց զորքերով: Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր , որ աստված չի ցանկանում անցընել փորձության բաժակը , և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն: Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց: շարունակելի
  23. Arm_Lionne

    Asociacii

    smally- pstik e bayc tjstik e
  24. Сильный и частый стресс - это верный способ разрушить свой организм! Что же это за опасное явление - Стресс? Впервые слово "стресс" употребил канадский учёный биолог Г. Селье в 1936 г. В переводе с английского оно означает "напряжение". Селье также ввёл понятие о фазах стресса, выделив стадии тревоги (мобилизация защитных сил), резистентности (приспособление к трудной ситуации) и истощения (последствия длительного воздействия стресса). Суть стресса заключается в следующем Под воздействием какого-либо серьёзного раздражителя организм человека запускает специальную приспособительную реакцию. Именно эта реакция и называется стрессом . Раздражитель, её вызвавший, называется стрессором . Таким образом, стрессовая реакция просто необходима организму для того, чтобы приспособиться к сложным и меняющимся условиям окружающей среды. Одним словом, стресс бывает необходим и даже может оказаться полезным. Однако сильный и продолжительный стресс приводит к разрушению организма. Так, правильно организованная физическая нагрузка очень полезна человеку, а работа чрезмерной интенсивности истощает и разрушает организм. Лёгкое чувство голода, как уже говорилось выше, полезно человеку, но хроническое недоедание может вызвать сильное истощение и даже смерть. Всё это касается любого стресса. Под воздействием стрессора в организме человека вырабатывается два гормона: норадреналин и адреналин . Пожалуйста, запомните эти названия, т.к. в дальнейшем они нам понадобятся. Решающее значение в запуске стрессовой реакции имеет адреналин, который иногда называют "гормоном стресса". При значительном выбросе адреналина в кровь, в организме происходит целый ряд существенных изменений В первую очередь увеличивается количество сердечных сокращений, повышается кровяное давление и нарастает содержание глюкозы в крови. Все эти сдвиги подготавливают организм к выполнению работы повышенной интенсивности. Все конечно не раз слышали, как человек, под воздействием сильных эмоций способен развивать непривычную для себя силу, ловкость и т.д. Итак, вреден не всякий стресс, а лишь сильный и продолжительный. . Главная опасность здесь заключается в том, что один стресс может накладываться на другой . А всё потому, что полное восстановление после однократного сильного стрессового воздействия обычно наступает лишь через несколько дней Таким образом, если Вы систематически подвергаете себя глубокому стрессу, то со временем у Вас может появиться и заболевание нервной системы. В первую очередь речь идёт о неврозе . Частые и глубокие переживания ведут к неврозам, а те в свою очередь служат причиной огромного количества заболеваний. Перечислю лишь основные из них. Это - гипертоническая болезнь, атеросклероз, ишемическая болезнь сердца, инфаркты, инсульты, язвы желудка и двенадцатипёрстной кишки и др. Продолжение следует...
×
×
  • Create New...