-
Posts
3,224 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Arm_Lionne
-
esli est' otvet ...aha
-
et qez ova xabel poqruc , vor du ktsu es ? axr shat qaxcr u hamov bibarik es ehh
-
aysinqn ? aranc gitenalu em asum Bellchka jan
-
ինչպե՞ս եմ պատկերացնում: խելացի-( բայց ոչ խելոք), հետաքրքիր, ճարպիկ, հարգանք ունեցող, կնամեծար -( չխշփոթեք կնամոլի հետ ...ջենտլման էլի) հումորի զգացմունքով ( բայց ոչ "ջրիկ") , առնական , պատասխանատու ամեն հարցում, փորձառու և կյանքի փորձություներով անցած ու հաղթահարած , արտաքին տեսքի մասին միայն կնշեմ ...անպայման բոյով ....մի խոսքով էսպես շատ կթվեմ , բայց կուզեի նաև , որ որոշ բնավորության գծերով ինձ նման չլիներ :
-
et asa ehh , Zlyuka ber hanun Bellchkayi u mi qich el hanun indz ......veranvanvir ( es inch bar er? ) meka es qez Zlyuka em aselu misht
-
es el indzanic goh , nstats Friedrich Nietszshe em kardum , duq stex indzanic interview eq vercnum gone harcere naxoroq uxarkeiq, mi qich parapei , angir anei... knereq bayc es gisherva 4:10 chem patrastvum nman dajan harci patasxanel , texic el qnaber dexere el vres chen azdum , hima vapshe quns kpaxni :lol: vaxe ( aysiqn esor cereke ) kpatasxanem
-
FRIEDRICH NIETSZSHE
-
ahhhhhh es henc nor et ei asum smallyin enqaaaan harcer unem beregis dushcka
-
andzrevnerica
-
nu davay ARAMAIS, t.k ideya tvoya , otkrivay temu v offtope pervim budem rasprashivat tebya
-
havatanq vor?
-
chei asi smally jan orinak shat harceri jamanak es hamapatasxan tarberake chei gtnum vor patasxanei lav chi sarqats , vorpes hogebanakan test
-
Ars jan , nadeyus zdes' ne budem pisat' vse nashi nochnie " bredi i anekdoti " :lol: a to chto u tebya ochen' xoroshie philasophskie misli ,... ti uje znaesh spasibo bratik
-
կստատի Sench ջան պայմանները կախված է քո հնարավորություններից
-
Почему армяне не хотят встречаться армянками?
Arm_Lionne replied to Inostranka's topic in Society and Family
էս իրա՞ն է հույս տալիս: Երևի վիրավորված է ոմն արմյանինից, հիմա եկել հեքիաթներ է պատմում -
zaratustra
-
shat lav mitq e, es enqan harcer unem
-
("Խոնարհ աղջկա "շարունակությունը......շատ հուզիչ ու տխուր պատմություն էր Հրեշտակ ջան ) *** Անտառն արդեն վերջացել էր և սկսել լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին , թե ժամանակին մարգագետնի սևահողում աճել է կաղին: Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին: Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ լողում էին չոր տերևներ: Ձիերը հոգնել էին: Լեռնային կանաչը գրավիչ էր և´ մեզ, և´ հոգնած ձիերի համար: _Իջնենք, ձիերը թող հանգստանան, - ասաց ընկերս: Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը: Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա: _Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր: Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, կարծեմ Հուստինյանոս թագավորի մասին: Ձյունը դեռ չէր հալվել , բայց արևի ջերմությունը արդեն զգացվում էր, որ գարունը հեռու չէ: Այդպիսի օրերին կատուն էլ է հեռանում թոնրի տաք քարից և աչքը փակած պառկում արևի տակ: Մեկը բարձրանում է սանդուղքով : Գլուխս վեր հանեցի: Գիրքը ձեռքիս դողաց: Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ : Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել , դրանից էր , որ գրքի տառերը շեղվեցին, և գիրքը դողաց: _Հայրս խնդրում է ճաշի գաս մեր տունը: Ինքս էլ չգիտեմ , թե ինչու, պատճառ բռնեցի գիրքը, ասեցի , որ չեմ կարող գալ: Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդրանքը: Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի: Անելիքս չգիտեի: Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա: Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք: Այդ որը ես նրա հետ գոմը գնացի կովերին խոտ ու դարման տալու: Չգիտեմ , ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքա՜ն սիրուն է, ինչպես այն տարին: Քարերն էլ էին շնչում գարնան բույրը:: Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր: Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր: Ձորակներում հիմա էլ կան այգիներ: Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները: Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթիկները և ձորակները բուրեին: Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն: Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մռնչում էին արջառները, հոտոտում, դես ու դեն վազում և ոտքով փորում թաց գետինը: Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից: Գարնան օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է: Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե´ք, երբե´ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը: Նրանց տուն չգնալու համար փոշմանել էի: Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել: Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ: Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես: Ես էլ էի պատրաստվում , աշակրտները սովորում էին երգ և ոտանավոր: Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ: Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն: Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր: Կիրակին եկավ: Գուցե և ոչ մի տարի այս օրը այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում: Բաց պատուահաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռչում աշխույժ ճռվողույնով: Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները: Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում և այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած: Եվ ի՜նչ բարկ էին նրա շրթունքները: Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը: Կարպետը շարժվեց, բեմի ետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը: Մանկան զիլ ձայնով և համարձակ փոքրիկը ինչ-որ բան էր ասում: Բազմությունը լուռ լսում էր: Չէի լսում ես: Կողքիս Խոնարհն էր: Նրա աչքերում ուրախության ժպիտ կար: Աչքերը փայլում են սարյակի փետուրների նման սև: Ձեռքը բռնեցի: _Խոնարհս...Ձայնս դողաց: _Թո´ղ,- ասաց ու ձեռքը մեկնեց քրոջը, որ ավարտել էր արտասանությունը և որի դեմքը անսովոր հաճույքից կարմիր էր: Դահլիճում ծափահարում էին. ոմանք անսովոր ձայներով, նույնիսկ ձեռնափայտի շարժումով գոհունակությունն էին հայտնում: Քիչ հետո հանդեսը վերջացավ: Ինձ թվաց, թե հանդեսը տխուր անցավ և պղտորվեց գարնան օրը: Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո´ղ: Ձեռքիս էի նայում և ուզում էի ստուգել ՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը: Ինչո՞ւ այդքան ջերմ էին նրա մատները: Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ տեսա: Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը: Դասերից հետո գնում էի ձորը, պառկում Օհան ապոր այգու կապույտ քարին, որից վերև ցանկապատի կողքով նա պիտի վերադառնար իրենց այգուց: Ոչ մի խոսք չէի կարող նրան ասել , թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի ետևը: Հայրը գնում էր առջևից չոր ցախի կապը մեջքին, աղջիկը նրա հետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ: Հետո գիրք էի առնում, բայց չէի թերթում ոչ մի էջ, որովհետև ամեն ոտնաձայնին նայում էի ճանապարհին: Մի անգամ միայն ցանկապատի ետևից ինձ նայեց և ժպտաց : Թվաց, թե հացի շորը դիտմամբ վեր գցեց, որ կռանա ու մի քիչ ավելի կանգնի: Գուցե այդպես չէր, գուցե իրոք շորը սահեց, ընկավ: Նույն աչքերն էին, ինչպես բարեկենդանի օրը կտուրի վրա: Նրա աչքերի մեջ մանկական արտահայտություն կար թեև տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը : Ընկերս լռեց: Ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը , ասես ուզում էր հեռացնի այն դեմքը, որ հին տարիներից ժպտում էր այդքան պայծառ: Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ, ասես արար աշխարհին հպարտությամբ ցույց էր տալիս , որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ: _Եկավ և վերջին օրը: Դպրոցն արդեն արձակել էի. աշակերտների բաժանել էի հին տետրակները, վերադառնալու պատրաստություն էի տեսնում: Օհան ապերը առավոտը շարական չէր կարդում : Վաղ լուսաբացին նա գնում էր այգի, կամ վարուցանքի հոգսի ետևից էր: Հրաժեշտը դժվար էր; Տանն ընտելացել էին ինձ , ես դառել է մտերիմ մարդ և´ Օհան ապոր, և´ Աշոտի, և´ պառավ նանի համար : Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշար: Խոնարհին մի քանի օր չէի տեսել: Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին, արտերում սկսվել էր քաղհանը, այս ու այն սարալանջին լսվում էր հորովելի ձայնը: Մի տեղ աշունքվա մուգ կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը: Օհան ապերը մի քանի խրատներ կարդաց : Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: Նանին ձիապանին պատվիրում էր ինձ տանել և զգուշ մնալ , որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանկ գոգնոցով սրբում էր թափվող արցունքը: Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրը և ուռենու հաստ նովը , որ ձմեռը կովերը ջուր էին խմում: Ահա և Օհան ապոր այգու դռնակը: Արագ բարձրացա ձորակով, դռնակը բաց արի , մոտեցա այգու կապույտ քարին, ցանկապատի ետևը մարդ չկար : Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը և բողբոջների փոխարեն նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղները: Դպրոցի մոտ երեխաները խմբվել էին: Նրանք ինձ տեսան ու իջան բլրակով: Որպիսի՜ միամիտ պարզությամբ նրանք ինձ բարի ճանապարհ ասեցին: Մի քանիսը ծաղիկներ էին բերել: Հենց որ մեկը մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ հետևեցին օրինակին: Աղջիկներից ոմանք լաց եղան; Նրանք և´ ժպտում էին, և´ ժպիտի հետ սրբում արցունքը, որ ծորում էր աղբյուրի պես: Լաց էր լինում և Խոնարհի քույրը: Մեկը՝ թե " Ուսուցիչ մեզ չմոռանաս" : Լավ հիշում եմ Ճուտիկին, որ միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին և երկար հնամաշ տրեխներով: Որբ էր Ճուտիկը, լռիկ -մռիկ մի երեխա, որին բոլորը սիրում էին: Խմբի մեջ Ճուտիկն էլ եր: Մյուսների պես նա մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ: Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս :Մեծ փափախի տակից տեսա նրա խելոք աչքերը : Եվ այնքան խեղճություն կար Ճուտիկի աչքերում: Ձիապանի կանչն ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու: Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին: Կռացա և համբուրեցի Ճուտիկի ճակատը , ինչպես Օհան ապերը՝ իմ ճակատը: Իմ աչքերում արցունք երևաց, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, դպրոցի ներկած թիթեղները: Հետո ծառերը ամեն ինչ ծածկեցին: Քայլում էի ձիապանի ետևից : Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էի փոքրիկ տափարակով: Կանաչ արտերում քաղհան էին առնում: Մի քիչ վերև, սարալանջին, եզները դանդաղ քաշում էին արորը, և հանգստացած հողը շրջում ակոսի մեջ: Արտերում կանաչի մեջ երևում էին կարմիր կապույտ ծաղիկներ : Բացվում էր պուտը: Սպիտակ քարի մոտ ,գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին: Մեր հայացքները իրար հանդիպեցին , և ես նրա աչքերում ժպիտ չտեսա: Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ , ոչինչ չէր ասել այդ խոնարհ աղջիկը: Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես առաջին անգամ անտառում:Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհան բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ: Ոչինչ չասացի, հեռացա: Արահետով բարձրանալիս միշտ ետ էի նայում: Կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման : Եվ այդ երամից մեկը , գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին: Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի: Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա: Ես արագացրի քայլերս ձիապանին հասնելու: Երբ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում է նույն կերպ, ինչպես նա, որ մեջքին ընկած փակ աչքերը երկնքին, անգիր ասում էր մի ծանոթ պատմություն, գրված Օհան ապոր հին գրքերում: Վեր կացա, թուլացրի ձիու թամբի կապերը: Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ: _Հետո տասներկու տարի...և ի՜նչ տարիներ: Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր տարբեր ցեղից, անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառը հիշողության հետ կապված...Եվ նրանց մեջ Խոնարհի դեմքը, ցանկապատի փշերի արանքից երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ, և բարա՜կ կարմիր շրթունքներ: Հանկարծ ընկերս կողքի դարձավ, վիզը ձգեց իմ կողմ: Նրա աչքերն ավելի մեծացան: _Գիտես, որ Խոնարհին տեսա: _Ե՞րբ: _Երեկ: Վերին գյուղում: Դու քնել էիր, դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները: Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս: Այս տարվա ժանտախտից էին խոսում: Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն: Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը: Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը: _Հետո մի ճար լինի,- ասաց: Ամուսինն անցյալ տարի է մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Իսկ տանն ուրիշ աշխատող չկար: Ես ճանաչեցի Խոնարհին...Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի: Ես ճանաչեցի Խոնարհին...Բայց չգիտեմ , նա ինձ ճանաչե՞ց, թե ոչ: ...Անխոս նայեցինք ձիերին և անցանք գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ էր կախվել:
-
Ֆրոյդի փիլիսոփայական մտորումները Կրոնի և Գիտության համատեղելիության /մրցակցության , մարդու կյանքում Կրոնի ազդեցության ....և այլնի մասին Կրոնը աներևակայելի ուժ է, որ տիրում է մարդկանց ամենաուժեղ հույզերին: Հայտնի է , որ նախկինում փիլիսոփայությունն ընդգրկում էր այն ամեն հոգևորը, ինչ մարդու կյանքում որևէ դեր է խաղում, զբաղեցնում էր գիտության տեղը, երբ դեռ գիտությունը հազիվ սկսել էր սկզբնավորվել , և որ այն ստեղծել էր անհամեմատելիորեն հետևողական ու ավարտուն աշխարհայացք, որը թեև սասանված , այսօր էլ շարունակում է իր գոյությունը: Արժանին մատուցելով կրոնի մեծաշուք էությանը՝ պետք է նկատի ունենալ , թե ինչ է ձգտում տալ մարդկանց: Այն բացատրություն է տալիս աշխարհի ծագման ու զարգացման մասին, կյանքի հարափոփոխ ընթացքում պաշտպանություն ու երջանկություն է խոստանում, մարդկանց համոզմունքներն ու գործողությունները կառավարում է իր պատվիրանների օգնությամբ, որոնք ներկայացնում է իր հեղինակության ողջ ուժով : Այսպիսով՝ կրոնը երեք ֆունկցիա է իրագործում : Առաջինը՝ բավարարում է մարդկանց հետաքրքրասիրությունը , կատարում է նույն բաը ինչ փորձում է անել գիտությունն իր սեփական միջոցներով, և այս գործում նրա հետ մրցակցության մեջ է մտնում : Իր ազդեցության մեծ մասի համար այն պարտական է իր երկրորդ ֆունկցիային: Կրոնը թուլացնում է մարդկանց վախը վտանգի ու կյանքի անսպասելի փոփոխությունների հանդեպ, վստահություն է ներշնչում, որ վերջը լավ է լինելու, դժբախտության դեպքում սփոփում է նրանց, և այս գործում գիտությունը նրա հետ մրցել չի կարող: Ճիշտ է , գիտությունը սովորեցնում է , թե ինչպես պետք է խուսափել որոշակի վտանգներից, ինչպես հաղթահարել որոշակի տառապանքներ: Շատ անարդարացի կլիներ պնդել, թե այն իբր մարդկանց հզոր օգնականն է, բայց բազմաթիվ իրադրություններում ստիպված է մարդկանց մենակ թողնել իրենց տառապանքների հետ և կարող է միայն խորհուրդ տալ, որ խոնարհ լինեն: Իսկ երորդ ֆունկցիան իրագործելիս, երբ նա թելադրում է, թե ինչ պետք է անել, երբ արգելքներ ու սահմանափակումներ է մտցնում, ապա է´լ ավելի մեծ չափով է հեռանում գիտությունից, որը բավարարվում է հետազոտելով ու հավաստելով: Նրա կիրառություններից, անշուշտ, կյանքում մարդկանց վարքի վերաբերյալ կանոններ ու խորհուրդներ են մակածվում: Որոշ դեպքերում դրանք նույնն են, ինչ առաջարկում է նաև կրոնը, բայց՝ այլ հիմնավորումներով: Կրոնի այս երեք բովանդակությունների միավորումը լիովին ակնհայտ չէ: Ի՞նչ կապ ունի աշխարհի ծագման մասին տվյալ բացատրությունը որոշակի բարոյական կանոնների հետ: Պաշտպանության և երջանկության մասին խոստումները ներքուստ կապված են բարոյական պահնաջների հետ: Դրանք այդ պատվիրանների կատարման համար նախատեսված վարձատրություններն են: Միայն նա կարող է ակնկալել այդ բարիքները, ով ենթարկվում է հիշյալ պահանջներին, իսկ անհնազանդներին պատիժներ է սպասում: Ի դեպ, գիտության դեպքում ևս կան որոշ նման բաներ: Ենթադրվում է, որ ով չի կատարում գիտության պահանջները, վնասում է ինքն իրեն: Կրոնի բնագավառում ոսուցման, սփոփանքի ու պահանջի զուգորդումը հասկանալի է դառնում միայն այն դպքում, երբ ծագումնաբանական վերլուծության է ենթարկվում: Այդ վերլուցությունը պետք է սկսել տվյալ համույթի առավել աչքի ընկնող կետից՝ աշխարհի ծագման մասին ուսմունքից, որովհետև հարց է ծագում, թե ինչու է կոսմոգոնիան միշտ կազմել կրոնական համակարգի անխուսպահելի մասը: Ըստ այդ ուսմունքի՝ աշխարհն ստեղծվել է մարդու նման էակի, իդեալականացված գերմարդու կողմից , որը բոլոր տեսակետներից ՝ ըստ իշխանության , իմաստության, կրքերի ուժի, գերազանցում է մարդուն: Կենդանիները՝ որպես աշխարհաստեղծ արարածներ , վկայում են տոտեմիզմի ազդեցության մասին, որին մենք ավելի ուշ կվերադառնանք թեկուզ լոկ մի դիտողություն անելու համար: Հետաքրքրական է , որ այդ արարիչը միշտ միայն մեկն է, նույնիսկ այնտեղ, որտեղ շատ աստվածների են հավատում: Ճիշտ նույն կերպ դա սովորաբար տղամարդ է, թեև երբեք սակավ չեն նաև կանանցի աստվածությունների հիշատակները, իսկ որոշ առասպելներում աշխարհի ստեղծումը սկսվում է այն բանից, որ տղամարդ աստվածը վերացնում է հրեշի վերածված կանացի աստվածությանը: Այստեղ շատ հետաքրքրական մասնավոր խնդիրներ կան, բայց մենք պետք է շտապենք: Հետագա ուղին դժվար չէ պատկերացնել , քանի որ այդ աստված-արարիչը ուղղակիորեն հայր է կոչվում: Հոգևերլուծությունը եզրակացնում է, որ դա իսկապես հայր է, նույնքան վեհ, որքան նա ժամանակին թվացել է փոքրիկ երեխային: Հավատացյալը աշխարհի ստեղծումը պատկերացնում է այնպես, ինչպես իր ծագումը: Այդ դեպքում հեշտ է հասկանալ, թե սփոփիչ հավաստիացումներն ու բարոյական խիստ պահանջներն ինչպես են զուգորդվում կոսմոգոնիայի հետ: Բանն այն է, որ նույն անձը , որին երեխան պարտական է իր գոյության համար, այսինքն՝ հայր ( թեև ավելի ճիշտ կլիներ ասել՝ հորից ու մորից կազմված ծնողական ատյանը) նույնպես պահպանել ու պաշտպանել է թույլ, անօգնական և աշխարհի բոլոր դարանակալ վտանգներին ենթակա երեխային: Նրա պաշտպանության ներքո նա իրեն ավելի վստահ էր զգում: Թեև հասակ առնելով ՝ մարդ զգում է, որ ավելի ուժեղ է դարձել, սակայն աճում է նաև կյանքի վտանգների ըմռնումն, ու նա ամենայն իրավունքով եզրակացնում է, որ ինքը, ըստ էության, նույնաքան անօգնական ու անպաշտպան է մնացել, ինչպես և մանկության տարիներին, որ աշխարհի հանդեպ նա առաջվա նման երեխա է: Այսպիսով ՝ նա այժմ էլ չի կարող հրաժարվել այն պաշտպանությունից, որից օգտվել է մանկության օրերին: Բայց նա վաղուց արդեն իմացել է, որ իր հայրը խիստ սահմանափակ իշխանություն ունի և բոլոր առավելություններով օժտված էակ չէ: Ահա թե ինչու նա վերադառնում է մանկության տարիների իր հոր պատկերին, որին նա գերագնահատում էր ՝ բարձարցնելով աստվածային աստիճանի, և տեղաշարժում է ներկայի իրականության մեջ: Վերհիշելով այդ պատկերների հուզական ուժն ու պաշտպանված լինելու նրա պահանջմունքի հետագա պահպանումը միասին հենց աստծո նկատմամբ նրա հավատի կորիզն է կազմում: Կրոնական ծրագրի երրորդ կետը նույնպես՝ բարոյական պահանջը, անբռնազբոսիկ ձևով մտնում է այդ մանկական իրադրության մեջ: Այստեղ ես ցանկանում եմ հիշեցնել Կանտի հանրահայտ ասույթը, որի մեջ նա միավորել է աստղազարդ երկինքն ու մեր կրծքի տակ գոյություն ունեցող՝ բարոյական օրենքը: Որքան էլ այդ զուգորդությունը տարօրինակ հնչի, որովհետև իսկապես երկնային մարմինները ի՞նչ կապ ունեն այն հարցի հետ, թե արյոք մարդկության զավակներից մեկը սիրում է ուրիշին, թե սպանում, այնուամենայնիվ նրանում հոգեբանական մեծ ճշմարտություն կա: Նույն հայրը ( ծնողական ատյանը), որը կյանք է պարգևել երեխային ու պաշտպանել է նույն այն կյանքի վտանգներից, սովորեցրել է նաև, թե ինչ է կարելի անել և ինչից պետք է հրաժարվել՝ցույց տալով, որ պետք է որոշակի սահմանափակումների ենթարկել սեփական հակումները, ստիպել է իմանալ, թե ինչպես պետք է հաշիվ նստել ծնողների, քույրերի ու եղբայրների հետ, եթե նա ցանկանում է դառնալ ընտանիքի, իսկ ավելի ուշ՝ նաև ավելի լայն հանրույթների տանելի ու ցանկալի անդամ: Սիրո միջոցով խրախուսելու և պատիժների համակարգի օգնությամբ երեխան հասնում է իր սոցիալական պարտավորությունների իմացության, հասկանում է, որ կյանքում իր անվտանգությունը կախված է այն բանից, թե արդյոք իրեն սիրում են ծնողներն ու հետո նաև ուրիշները, և թե հավատում են, որ ինքն էլ նրանց է սիրում: Այս բոլոր փոխհարաբերությունները մարդն անփոփոխ կերպով տեղափոխում է կրոնի մեջ: Ծնողների արգելքներն ու պահանջները նրա կրծքի տակ շարունակում են ապրել որպես խիղճ: Խրախույսների ու պատիժների նույն համակարգի օգնությամբ աստված կառավարում է մարդկային աշխարհը, և բարոյական պահանջների կատարումից է կախված, թե առանձին անհատն ինչ չափով է պաշտպանություն ու երջանկություն գտնում: Սերն առ աստված և նրա կողմից սիրված լինելու գիտակցությունը մարդուն ինքնավստահություն են տալիս արտաքին աշխարհի և մարդկային շրջապատի վտանգների դեմ դուրս գալու համար: Ի վերջո, աղոթելիս ուղղակի ազդեցություն են գործում աստվածային կամքի վրա և դրանով իսկ մասնակից են դառնում աստվածային ամենզոր ուժին: շարունակելի
-
Vahe Avetyan :lol: