Jump to content

Egern.net

Forumjan
  • Posts

    547
  • Joined

  • Last visited

Everything posted by Egern.net

  1. Հայեր, ցնցված եմ: CNN Breaking News են տալիս.... Ազատությունը 10 րոպե է այդ մասին է խոսում: Ասում են, որ այս օրերին նա հեռախոսով սպառնալիքներ էր ստանում և այլն.......... Թուրքիան լավ վիճակում չէ...
  2. Չեմ հասկանում, թե Արոնյանը ի՞նչն է խնայում: Էլի 20-րդ քայլից ոչ-ոքի...
  3. Երևի պետք է միավորել GENOCIDE բաժնի թեմաների հետ...
  4. Ռաջաբովը դեռ ոչ մի լուրջ շախմատիստի հետ չի խաղացել: Արոյանի Անանդի հետ խաղը մենակ նրա չորս խաղերի չափ լարվածություն էր երևի... Մի քանի տուր հետո Թեյմուրը որ խաղա ավելի լուրջ մարդկանց հետ, վիճակը, կարծում եմ, կփոխվի: Իսկ Արոնյանին մնում է ավելի լավ արդյունք ցույց տալ, քան անցյալ տարի: Մամեդյարով ընհանրապես շախմատիստ չի: Չգիտեմ ոնց հասավ չորրորդ տեղ, հետո Տալլի մրցաշարում ԲՈԼՈՐ խաղերը խիստ պաշտպանողական խաղաց ու ոչ-ոքի ավարտեց, իսկ Վեյկ-ան-զե-ին չի էլ մասնակցում: Երբ որ Արոնյանը աշխարհի գավաթից հետո բարձրացավ առաջին տեղեր, չար լեզուները սկսեցին խոսել, որ առանց սուպերմրցաշարերին մասնակցելու կարելի է այդքանի հասնել: Բայց Լինարեսում Արոնյանը շատ բան ապացուցեց: Հիմա շատ հաճելի է Ռաջաբովի նման պահվածքը, որ նա խաղում է խաղալու համար, ոչ թե ռեյտինգի...
  5. Ամարաս ջան, ես մի հատ key ունեմ, բայց ում տվել եմ, մոտները չեն աշխատել: Մենակ իմ մոտ է լինում: Հավանաբար Կասպերսկին այդպիսի քաղաքականություն է տանում, որ մի key-ը մի user օգտագործի...
  6. Արոնյան-Մոտիլեվ 1/2 22-րդ քայլից դիրքի կրկնությամբ: Նույն կերպ ավարտվեց նաև Կառլսեն-Անանդ խաղը... Երկուսն էլ պատրաստվում են մենամարտի: Հաջորդ տուրում` Արոնյան-Կառլսեն ամսի 18-ին:
  7. Արոնյան-Անանդ շատ հետաքրքիր ստացվեց: Անանդը ուներ մի փղի, մի նավակի և մի զինվորի առավելություն, բայց ոչ-ոքի համաձայնվեց... Երևի Արոնյանը ամեն ինչ զոհեց շատ վտանգավոր դիրք ստանալով.... լավ չհասկացա... Իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց Էլյանովին Հայերի արդյունքները շատ հուսադրող են, Անանդի հետ ոչ-ոքին ամեն մարդու բան չի...
  8. Արոնյանը բառիս բուն իմաստով քանդեց Պոնոմարյովին: 31-րդ քայլում երկար փոխանակություններից հետո մի հատ խեղճ զինվորի անհատույց կերավ: 39-րդ քալյին արդեն ուկրաինացին 3 զինվոր պակաս ուներ: Հենց այդտեղ էլ պայքարն ավարտվեց... Հիմա Ա խմբի ուղիղ կեսը առաջին տեղերն են: Բ խմբում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց: 28-րդ քայլից սկսեցին նույն քայլերը կատարել ու 31-ին ոչ-ոքիի համաձայնվեցին: Առայժմ վերջին 4 տեղերն է բաժանում: Հուսով եմ կամաց-կամաց տեղը կընկնի: Օլիմպիադայում այնպիսի մրցակիցներին քարը քարին չէր թողնում, որ.....
  9. Այ քեզ բան... 12-րդ քայլից..........
  10. http://www.coruschess.com Վեյկ-ան-Զեի մրցաշարի պաշտոնական կայքը: Առաջին տուր. Round 1 - Saturday the 13th V. Topalov - A. Motylev L. van Wely - T. Radjabov S. Karjakin - V. Kramnik A. Shirov - P. Svidler S. Tiviakov - M. Carlsen D. Navara - L. Aronian R. Ponomariov - V. Anand Նավարան չեխ շախմատիստ է, 21 տարեկան, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 15-րդն է, 2719 էլոյով: Առավելագույն արդյունքը ունեցել է 2006-ի հոկտեմբերի արդյունքներով` 2726 էլո: Խաղերի սկիզբը Մոսկվայի ժամանակով - 15:30:
  11. Սկզբից Վանն էր: Սկսեց Վանա կատուի պատմություններով, որ Թուրքիայի կառավարությունը արգելում է այդ կատուներին հանել երկրից: Հետո գնացին Աղթամար.......... Էդ իիիինչ տեսարաններ էին... Ասում է "եթե աշխարհի 7 հրաշալիքները տեսնեին Սուրբ Խաչը, կխոնարհվեին, ուր մնաց մեզ նման մահկանացուները"... Իսկ Բիթլիսի ծխախոտի գործարանը սարսափելի էր....
  12. Հենց նոր ավարտվեց մի հաղորդում (ավելի շուտ` հաղորդաշարի առաջին թողարկում) նվիրված "կորսյալ երկրին" Հայաստանի Հանրայինով: Այսօր պատմեց Կարսի և Անիի մասին: Շատ ազդեց վրաս: Խոսքեր չկան: Կարսի Մայր Եկեղեցու (արդեն մզկիթի) մոլլային չգիտեմ ինչպես խաբել էին, կարողացել էին նկարել ներսը: Գտել էին Չարենցի տունը: Հետո գնացին Անի: Հերթով կանգ առան բոլոր քիչ թե շատ կանգուն եկեղեցիների առջև....... Շատ հուզիչ էր... Ցույց տվեցին Ախուրյանի կիրճը, "Անիի ձորերը".... Չգիտեմ, բառեր չեմ գտնում... արցունքներս հազիվ էի պահում: ... Կգա մի օր, ես էլ կտեսնեմ .... Միգուցե, հենց ձեր ընկերակցությամբ:
  13. Երբեք չեմ օգտագործել OpenOffice, բայց չեմ էլ օգտագործի (երևի), քանի որ. 1. Շատ սովորել եմ (արդեն 8 տարի է...) Microsoft Office-ին 2. Ոչ մի բողոք չունեմ, շատ գոհ եմ, սպասում եմ 2007-ին 3. (սա արդեն MSO-ի առավելությունն է) Այն Microsoft կորպորացիայի արտադրանքն է, հետևաբար հիանալի ինտեգրվում է Microsoft-ի մյուս արտադրանքների հետ (մասնավորապես Windows)
  14. Ես էլ եմ կոդավորած password-ներ դնում: Օրինակ հին password-ներիցս մեկը K7agj25 էր, իսկ ասենք հիմիկվա password-ներիս մի մասը աստղանիշով են սկսվում: Բայց դրանք իրականում նորմալ հայերեն բառեր են...
  15. Կարելի է ասել ՉԷ: Մի երկու պոստ գրեցի, բայց այդ օրերին ոչ մի կերպ չէր ստացվում մի կես ժամ լինել ինտերնետում (չնայած լավ մտքեր ունեի): Հազիվ հասցնում էի կարդալ ու "քանդվել" հարևան երկրի նախագահի ու ժողովրդի պոստերից... Մնաց հաջորդ անգամ: ՄԱԼԱԴԵՑ Frezy_Grant
  16. Ինչքան Վանո ձաձային կգուշակեինք (Սենչ), էնքան էլ Բարբարոսաբարին կգուշակենք... Իսկ պոստ223-ը հումոր է, Ալիևը (վսյո տակի) ՄԻԳ-ն է: Значит, Пчелка - Speechless, ел мард чка...
  17. Как я понимаю, русский Windows не может повлиять на Windows characters, так как Windows это Unicode программа. Но если это так, то символы из Latin Extended A должны нормально появляться. Но это не реально. Проблема в игре. Но вы попробуйте copy-paste.
  18. Ааа, это уже узнайте из этих игроков. Может быть они что-то поменяли. По-моему этот фактор (русский Windows) не может повлиять на Unciode.
  19. Попробуйте сделать copy-paste. Я никогда не играл ВоВ, точно не знаю. Есть программы, которые поддерживают Unicode символы, но не позволяют Unicode input.
  20. Если я правильно понял, Вы создали keyboard layout используя символы Unicode. Наш форум поддерживает Unicode символы, а эти программы (ICQ, WOW) или не поддерживают, или могут поддерживать, но надо изменить настройки. Если программа не показывает такие символы, Windows меняет на символы из Windows Characters. Это нормально. По-моему в ICQ можно исправить это. В WOW не знаю.
  21. Իհարկե, շատ ուրախալի է, որ այդպիսի ֆիլմի նկարահանման միտք կա, բայց այստեղ պիտի մի բան ասեմ, ինչը իմ կարծիքով մտահոգիչ է: "Մուսա լեռան 40 օրը" գրքում Վերֆելը, իհարկե, շատ լավ ներկայացնում է Ցեղասպանությունը և հայերի ինքնապաշտպանությունը, բայց... այդ գրքում, իմ համոզմամբ, սխալ պատկերացում է կազմվում Ցեղասպանության նախադրյալների մասին: Կարծեմ երրորդ մասի առաջին գլխում (Աստվածների միջնախաղը 2) հաստատվում է այն միտքը, որ չնայած Եղեռնը դատապարտելի իրողություն է, բայց դրա մեղավորը հայերն են. այն իմաստով, որ հայերն ու թուրքերը հաշտ ու խաղաղ ապրում էին, "մեկ էլ հանկարծ" հայերը սկսեցին բարեփոխումների հարցեր բարձրացնել և Եվրոպա խառնել: Դա էլ բերեց նրան, որ թուրքական կառավարությունը գնաց այդպիսի քայլերի: Այսինքն, Վերֆելը հասնում է այն մտքին, որ հայերի համար այդ բարեփոխումները անհրաժեշտ չէին... Սա, իհարկե, ճիշտ կարծիք չէ: Ես, իհարկե, սրանով չեմ վիճարկում այս ֆիլմի անհրաժեշտությունը, բայց ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այս խնդրի առնչությամբ...
  22. Уремн just Pupsik (я уже гадаю...)
×
×
  • Create New...