-
Posts
1,356 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Lion
-
У меня есть серезные сомнения, что указаный красным шрифтом Вами отрывок был написан НА ОСНОВЕ армянских источников, которые были исползованы для образавания полнаты китайской истории. Вот когда указаный Вами отрывок найдетса в китайских первоисточниках, это будет другим разгавором...
-
Наверно опять придетса попрасить выражатса пояснее...
-
То есть?? Что-то не врубаюсь, почему из моих слов такое выходит??!!
-
Твой юмор обсалютно к месту! Просто те, которые хотят напсать статью о дружбае скажем армянского народа с индийским и китайскими народами, избирают легкий путь - начиная с "легенд" о Мамиконянах и о Орбелянах...
-
Понимаеш, Pandukht джан, даже это легенда... плод ошыбки...
-
Уважаемых друг, все юто очень интересно, но позволь мне сделать одно замечание. Мамиконяни и Орбеляни НЕ ИМЕЮТ китайскую принадлежность и такая версия всего лишь плод ошывочной интерпритации слов нашых историков...
-
Привет Дорогие друзья. Я выпустил в свет очередные, но+ последние тома из серии <Военная летопись армянского народа>. Эти тома охватывают период 1803-2009 годов. Это было временем, когда Российская империя освободила Восточную Армению и сделала несколько серозных шагов в деле освобождения Западной Армении. В изданных томах читатель найдет историю Русско-Турецких и Русско-Персидских войн, описание борьбы армянских фидаи за свой народ и многое другое... Эти темы достаточно изучены, но в таком виде они не представлялись читателю некогда, так-как я изучил все доступные первоисточники и специальные труды и на основе этого попытался собрать целостную картину эпохи. В этих томах серьезному анализу подверглись битвы-самообороны в время Армянского Геноцида. И если некоторые из этих битв-самообороны изучены хорошо, то многие из них предстанут перед широкой публикой впервые. Могу сказать без всякого преувеличения, что читатель по указанной тематике тут найдет много интересного. В подледных томах представлена Карабахская (Арцахская) война и показаны этапы этой великой победы. В книгах нашло свое отражение также союзнические войны армянских солдат. Ну, в общем все. Бог дал силы мне завершить сей труд, к чему я очень рад. При ютом я считаю, что это не только большая моя личная удача, но и удача моего народа... http://www.akumb.am/showthread.php?t=42715 Будде в здравие... С уважением - Мгер Акопян
-
Ну уж че-че, а уж острата языка Panduhkt-а на вышем уровне.
-
Вот еше по теме... http://forum.hayastan.com/index.php?s=&...st&p=671735
-
И такое было в нашей Истории... Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 12>>-ից <<Նոր կրոնում հայ-արիները` հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի կրկին ճանաչեցին հարազատ սկզբունքները…>>,-այսպես է բնորոշում քրիստոնեության ընդունման կրոնաքաղաքական և հոգեբանական բովանդակությունը հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի ուսումնասիրությանը նոր լիցք հաղորդած ու նրա վերաիմաստավորման գործում հսկայական ավանդ ներդրած Ալեքսանդր Վարպետյանը` տալով տեղի ունեցած փոփոխությունների սեղմ և միաժամանակ համընդգրկուն մի բնորոշում: 301 – Կուառսի ճ-մ (Տուրուբերան, Տարոն) <<Տեղի ունեցավ առաջին պատերազմը. աստ են հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաև հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն գիսավոր կուռքերի և հանուն Քրիստոսի>> Կուառսի ճակատամարտում զոհվածների եղբայրական գերեզմանագիրը 301 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը առաջինը աշխարհում քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Սակայն երկրի որոշ մասերում նոր կրոնի տարածումը հանդիպեց խորը դժգոհության, իսկ Տարոնում բանը հասավ զինված դիմադրության: Նպատակ ունենալով ճնշել այն` Անգեղյաց իշխանի, Տիրոց Արծրունու, Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի և հետևակի հրամանատար Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական բանակը (մոտ 8.000, որից 4.000-ը սրերով զինված հետևակային, 3.300 ծանր հեծյալ, մոտ 700 թեթև հեծյալ) Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ արշավանք սկսեց դեպի Տարոն: Ի պատասխան դրա` Արձան քրմապետի ու նրա որդի Դեմետրեի գլխավորած քրմական բանակը (մոտ 8.000) պատրաստվեց դիմադրության: Ընդ որում դիմադրությունն առավել լավ կազմակերպելու նպատակով Արձան քրմապետի ջոկատը (400) դիրքեր գրավեց Արձան լեռան վրա` միաժամանակ գյուղի մոտ գտնվող այգիներում թողնելով դարան և սպասելով Աշտիշատից եկող օգնությանը: Այս ընթացքում տեղերում իրավիճակին տիրապետելու համար Անգեղյաց իշխանը հիմնական բանակը (մոտ 7.700, որից 3.000 ծանր և մոտ 700 թեթև հեծյալ) ուղարկեց Հարք ու շրջակա գավառներ, իսկ ինքը մնացած բանակով (300 հեծյալ) և Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի ու Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մոտեցավ գյուղին և սկսեց բարձրանալ լեռն ի վեր: I փուլ – Լեռն ի վեր բավականին բարձրացած կառավարական ջոկատը հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ: Չկարողանալով ճշգրիտ որոշել հարձակվողների թիվը և այն համարելով շատ մեծ` Անգեղյաց իշխանը իր ջոկատին հրամայեց նահանջել, որից հետո ստեղծված իրավիճակի մասին սուրհանդակների միջոցով տեղեկացրեց հիմնական բանակին: II փուլ – Դրանից հետո Անգեղյաց իշխանը Գրիգոր Լուսավորչին Մոկաց իշխանի ուղեկցությամբ ուղարկեց մոտակայքում գտնվող Ողական ամրոցը (Մշո դաշտի արևմուտք): Սակայն վերջիններս Կուառսի մոտից անցնելիս անակնկալ հարձակման ենթարկվեցին այգիներում տեղաբաշխված դարանի կողմից և ի վերջո միայն մեծ դժվարությամբ պատսպարվեցին ամրոցում, որը պաշարվեց քրմական բանակի կողմից: III փուլ – Պաշարվածներին հաջողվեց ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել Անգեղյաց իշխանին: Վերջինս Ապահունյաց իշխանի հետևազորը ուղարկեց Ողականում պաշարվածներին օգնության, սակայն այն միայն եռօրյա մարտերից հետո կարողացավ լիովին վերացնել ամրոցի պաշարումը: IV փուլ – Առաջին ընդհարումից 2 օր անց Անգեղյաց իշխանը հետախուզության նպատակով հեծյալ մի ջոկատ ուղարկեց Արձան լեռն ի վեր: Ու թեև վերջինիս հաջողվեց պարզել հակառակորդի թվաքանակը, սակայն այն անմիջապես էլ հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից և ստիպված եղավ նահանջել: V փուլ – Տեղեկանալով սկսված մարտի մասին՝ Անգեղյաց իշխանը իր տրամադրության տակ մնացած հեծելագնդով յուրայիններին օգնելու նպատակով շարժվեց լեռն ի վեր ու հարձակվեց քրմական բանակի վրա: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Արձանը մարտակոչ ուղղեց Անգեղյաց իշխանին: Հենց անմիջապես էլ տեղի ունեցած մենամարտում թեև Արձանին հաջողվեց նիզակի հարվածով ոտքից վիրավորել Անգեղյաց իշխանին, բայց վերջինս այնուհանդերձ հաղթանակ տարավ և գլխատեց իր հակառակորդին: VI փուլ – Տեղ հասավ Աշտիշատից ժամանած քրմական բանակը (5.450) և հարձակվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի վրա: Ստեղծված պայմաններում վերջինս ստիպված սկսեց նահանջել լեռն ի վար, սակայն այս անգամ էլ հարձակման ենթարկվեց Կուառսի այգիներում գտնվող դարանի կողմից: Ընդ որում կառավարական բանակը սկսեց հատկապես ծանր կորուստներ կրել կիրճերի վերևից գլորվող հսկայական ժայռաբեկորներից: VII փուլ – Հալածվելով թիկունքից, ճնշվելով թևերից հարձակման անցած հսկայական ուժերից ու ընկնելով ժայռաբեկորների հարվածների տակ՝ կառավարական բանակը հուսահատ հարձակումով ճեղքեց Արձանի մահից հետո նրա որդի Դեմետրեի կողմից ղեկավարվող քրմական բանակի շարքերը և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դժվարությամբ հասավ լեռան գագաթը՝ ընդհանուր հաշվով կորցնելով 220 հեծյալ: Մութն ընկնելուն պես մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի մնացորդներին պատսպարվել լեռան գագաթում և ծանր հեծելազորին ու Ապահունյաց իշխանին հետևազորին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկանալով Անգեղյաց իշխանի հեծելագնդի օրհասական վիճակի մասին` վերջիններս արագորեն շարժվեցին օգնության և լուսաբացին տեղ հասան: Սակայն գիշերվա ընթացքում քրմական բանակը Տիրակատար քաղաքից և այլ վայրերից ինքն էլ ստացավ համալրում` 700 զինվոր ու մոտ 600 աշխարհազորային: VIII փուլ – Առավոտյան կառավարական բանակը (7.080, որից 3.080 հեծյալ) հարձակվեց քրմական բանակի (6.946) վրա և բռնկված մարտում սկսեց հաղթանակ տանել: IX փուլ – Այս վճռական պահին հզոր ռազմիկի համբավ ունեցող Հաշտենից իշխանը ու նրա գլխավորած ջոկատը (700 հեծյալ) անցան քրմերի կողմը և կողքից հարվածեցին կառավարական բանակին: Մարտն ընդունեց խիստ համառ բնույթ, որի ընթացքում Անդովկ Սյունին, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող ու իրեն մարտակոչ նետող Հաշտենից իշխանին, մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում մարտական մուրճով հզոր հարված հասցնելով հակառակորդի սաղավարտին ու հետապնդելով նրան սկզբում մինչև մոտակա բլուր, իսկ հետո` դեպի Իննակյան վանք, Սյունյաց իշխանը տապալեց վերջինիս ձիուց և ի վերջո գլխատեց: Այս ընթացքում Տիրոց Արծրունին մարտադաշտում հանդիպեց Աշտիշատի Մեստակես քրմապետին, հետապնդեց վերջինիս մինչև մոտակա անտառի ծայրը, որտեղ էլ, թեև քրմապետին հաջողվեց խոցել իր հակառակորդի ազդրը, սակայն վերջինս ի վերջո գլխատեց քրմապետին: Դրանից հետո Արծրունյաց իշխանը սկսեց հետապնդել Արջուջ իշխանին և անակնկալ հարձակվեց իր թաքնված հակառակորդի վրա: Արդյունքում վերջինս ընկավ ձիուց մի սուր ճյուղի վրա և զոհվեց: Իր հերթին Դեմետրեն մենամարտում սպանեց Մոկաց իշխանի որդուն, որից հետո սկսեց մենամարտել Անգեղյաց իշխանի հետ: Սակայն մենամարտի ընթացքում Տիրոց Արծրունին հարձակվեց Դեմետրեի վրա և սպանեց: Ի վերջո արդեն առանց առաջնորդների մնացած քրմական բանակը դադարեցրեց դիմադրությունը: Կառավարական բանակը կորցրեց մոտ 400, հակառակորդը` մոտ 638 զինվոր:
-
Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 3>>-ից Հայկ աստծո հաղթարշավը: Արքաներ, որոնք փառաբանում էին հաղթող աստծոն... 857 հուլիս – Սիփան լեռան ճ-մ (Տուրուբերան նահանգ, Բզնունիք գավառ, Վանա լճի հյուսիսային ափից մոտ 10 կմ հյուսիս) "…Մենք բռնությունից խույս էինք տալիս` Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնակոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով անուն ստանում` Կոչելով մեզ Հայկ…" Պարույր Սևակ Սալմանասար III-ի գլխավորած Ասորեստանի բանակը (մոտ 90.000, 900 մարտակառք) մոտեցավ Արամ II-ի գլխավորությամբ լեռան լանջերին բնական ամրություններով հարուստ մի վայրում ամուր պաշտպանական դիրքեր գրաված Արմենիի և Արարատյան թագավորությունների միացյալ բանակին (մոտ 40.000, 400 մարտակառք), որը իր դիրքերը շրջապատել էր 2 շարք հողաթմբերով ու ցցապարիսպներով: Հայկական բանակի առաջին շարքում դիրքեր գրավեց թեթև, իսկ երկրորդում` ծանր հետևակը: Հեծելազորը զբաղեցրեց երրորդ շարքը: I փուլ – Ասորեստանի բանակը անցավ հարձակման և, ծանր կորուստներով հաղթահարեց հայկական առաջին գծի դիմադրությունը, որը նահանջեց և ամրացավ երկրորդ շարքում: II փուլ – Ասորեստանի բանակը հարձակման անցավ Հայկական երկրորդ շարքի ուղղությամբ, սակայն ծանր կորուստներ ետ շպրտվեց: III փուլ – Հայկական բանակը անցավ հարձակման և, շեշտակի հարվածով պարտության մատնելով թշնամուն, շպրտեց վերջինիս ելման դիրքեր: Այնուհետև, մարտի բռնվել խուսափելով հարթ տարածությունում, Հայկական բանակը նահանջեց և կրկին ապաստանեց ամրացված դիրքերում: IV փուլ – Մինչև օրվա վերջ Ասորեստանի բանակը ձեռնարկեց մի քանի գրոհներ ևս, սակայն որևէ արդյունքի չհասավ: Հայերը կորցրին 3.400, թշնամին` 4.000 գերի, մոտ 20.000 սպանված և վիրավոր ռազմիկ: Ասորեստանի բանակը, ենթարկվելով Հայկական բանակի պարտիզանական հարվածներին, Վասպուրական-Կորճայք երթուղով հեռացավ Արարատյան թագավորության սահմաններից` գրավված պահելով Հայոց Միջագետքը:
-
Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 2>>-ից Արմենիի, Արարատի, Հայայի, Միտանիի և Կիլիկիայի թագավորությունների մասին: Մոռացված Հնգյակը: 1111 – Մանազկերտի ճ-մ (Տուրուբերան, Հարք գավառ) Հայայի թագավորության արքա Արսենի գլխավորած Արմենիի, Արարատյան և Հայայի թագավորությունների միացյալ բանակի (մոտ 30.000, 300 մարտակառք) պարտիզանական հարվածներին ենթարկվող Թիգլաթպալասար I-ի գլխավորած Ասորեստանի բանակը (մոտ 73.000, 600 մարտակառք) հասավ Հարք: I փուլ – Հայկական բանակի առաջապահը կազմող 23 իշխանությունների միացյալ ուժերը (մոտ 15.000, 150 մարտակառք) հարձակվեցին թշնամու առաջապահի վրա, սակայն, չհասնելով էական հաջողության, նահանջեցին: Հայերը կորցրին 120 մարտակառք: II փուլ – 60 իշխանությունների ուժերից կազմված Հայկական հիմնական բանակը հարձակվեց թշնամու հիմնական բանակի վրա, սակայն տեղի ունեցած համառ մարտում պարտություն կրեց: Հայերը կորցրին մոտ 15.000 զինվոր, ուղիղ 120 մարտակառք, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Արսենը գերվեց, սակայն հետագայում ազատ արձակվեց:
-
Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1>>-ից Արատտան, որը տնօրինում էր Միջագետքի ճակատագիրը... 2200 – Նիպպուրի ճ-մ (Եփրատի ձախ ափին, Պարսից ծոցից մոտ 160 կմ հյուսիս-արևմուտք) <<Տապալելով աքքադական բռնապետությունը և իրենց գերիշխանությունը տարածելով Առաջավոր Ասիայի մեծ մասի վրա` նոր տիրակալները ոչ միայն չստեղծեցին նմանատիպ իշխանություն, այլև սկսեցին արմատախիլ անել սեմական բռնապետության օրոք հաստատված ռեժիմի մնացորդներն ու հետևանքները>> Ա. Մովսիսյան Նարամ-Սուենի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը լուրջ սպառնալիք էր հանդիսանում իր բոլոր հարևանների համար, իսկ նրա ներքին բռնատիրական վարչարարությունը երկրում առաջացրել էր խորը դժգոհություն: Իսկ այն բանից հետո, երբ Նիպպուրը գրաված Աքքադի արքան իրեն աստված հռչակեց, կատարելով չլսված սրբապղծություն, արդեն իսկ անտանելի պայմաններում գտնվող Միջագետքի քաղաքները ապստամբեցին և օգնություն խնդրեցին Արատտայից, որին ևս պետք էր իր վաղեմի թշնամու տապալումը: Ընդ որում Արատտայի հնարավոր ռազմական հաջողությանը կարող էր նպաստել նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակաշրջանում այստեղ արդեն որոշ ժամանակից ի վեր սկսել էին վարժեցնել վայրի ձիերին և օգտագործել դրանք ռազմական նպատակներով: Փաստորեն աշխարհում առաջին անգամ ստեղծելով հեծելազոր զորատեսակը, ինչը հսկայական տակտիկական և հոգեբանական առավելություն էր ապահովում Հայկական բանակին: Արձագանքելով Միջագետքի ապստամբների խնդրանքին` Էնրիդապիզիրի գլխավորած Արատտայի քրմապետության բանակը (մոտ 50.000, որից մոտ 20.000 հեծյալ) սրընթաց երթով հասավ Միջագետքի հարավ` չհանդիպելով էական դիմադրության: Տեղեկանալով այդ մասին` Նարամ-Սուենը կենտրոնացրեց իր բանակը (մոտ 120.000) Նիպպուրի շրջակայքում և Հայկական բանակի մոտենալուն պես մարտակարգի բերեց այն: I փուլ – Հայոց այրուձին անցավ վճռական հարձակման և պարտության մատնեց թշնամուն: Ընդ որում թշնամու ռազմիկները, առաջին անգամ ընդհարվելով այրուձիու հետ, խուճապի մատնվեցին և, ենթարկվելով վերջինիս հուժկու հարվածներին, առանց լուրջ դիմադրության դիմեցին փախուստի: II փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակին և ծանր կորուստներ պատճառեց: Մարտում ընկավ նաև Նարամ-Սուենը: Հայերը կորցին մոտ 1.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր: Թշնամու բանակի մնացորդները հավաքվեցին Պարսից ծոցի հյուսիս-արևելյան ափին, իսկ Միջագետքը ընկավ Արատտայի քրմապետության գերիշխանության տակ: Ստեղծվեց Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց 91 տարի և 40 օր:
-
В очередной раз с удаволствием познакомилса с статями Мелик-Шахназаряна. Очень интересно... А вот заглавие одной из статеий Столкновение цивилизаций Заставило мне вспомнить некоторые высказывание, которые хотя и относятса к началу 20-ого века, но... как уж они актуальны сегодня... <<Այդ երկու ազգերին բաժանում է խորը անդունդը: Բաքվում պայքարի մեջ մտան բնազդը ու քաղաքակրթությունը և ադրբեջանցիները սկսեցին պատժել հայերին, որոնց գաղափարները վտանգ էին ներկայացնում իշխող ռեժիմի համար>> <<Մատեն>>, 20.05.1905 <<Հայերը, ի համեմատ Կովկասի մյուս բնակիչների, ամենակրթված և աշխատասեր ժողովուրդն են: Իսկ թուրք ժողովորդը ունի պահպանողական մտածողություն և պահպանում է ավանդույթներ, որոնք մղում են նրան հավատարիմ լինել ցարական իշխանությանը>> <<ՏԱՆ>>, 15.09.1905 <<Կովկասյան արյունահեղությունը ընդամենը մի մասն է այն մեծ պայքարի, որը ժամանակակից քաղաքակրթությունը մղում է ընդդեմ ասիական բարբարոսության>> Վիլլարի <<Այդ օրերի Բաքվի մամուլը գրում էր, որ ծավալվող իրադարձություններում հայերը չսպանեցին ոչ մի թաթար երեխա, կին և չայրեցին ոչ մի թաթարական տուն>> Էդուարդ Հովհաննիսյան <<Այս կռիվներից հետո մահմեդական զանգվածի մոտ սարսափ առաջացավ մինչ այդ արհամարհանքով <<վախկոտ հայ>> բնորոշվողների նկատմամբ>> Տիգրան Դեվրիկյան <<Այս կռիվներից հետո հայն ու թուրքը սկսեցին ընկալվել հավասարարժեք ձևով, քանի որ հրացանների որոտը ջնջեց վերջիններիս ցեղական առավելության մասին առասպելը: Դրանից հետո թրքությունը նահանջեց և հայերի նկատմամբ լցվեց պատկառանքով>> Դավիթ Անանուն <<Անդրկովկասում թուրք-հայկական ընդհարումների սկիզբը Բաքվի 1905 թ-ի փետրվարյան կոտորածն էր, ուր հանկարծակի եկած հայերը հազիվ կարողացան պաշտպանվել: Ընդհարումները վերջացան Ուժանիսի կռվով, որտեղ հայերը մտածել անգամ չէին ուզում պաշտպանության մասին և հերոսական ջանքերով փակեցին Անդրկովկասի պատմության արյունալի էջը>> Հրաչիկ Սիմոնյան
-
Т.н. <Манна> на самом деле одно из армянских государств, распаложеный в басейне озера Урмия. По ассирийскому оно упаминаетса как – “Ar-Meni”, в эламских клинописях - “har-Minija”, на староперсидском – “Ar-Mina”, “Ar-Minija”, a на иврите “Minni”. Хотя и по политическим соображениям вполне понятно, почему в научный оборот было впушенно ИМЕННО и ТОЛЬКО последнее название, хотя по географическим понятием оно самое далекое и следовательно самое ненадежное, все таки не стоит забывать и о других назвниях... По мнению Р. Дайсона, Е. Порада, Э. Грантовского и другых, жители этого государства отчетливо разеденяли себя от мидо-персиских и семитских народов и отаждествляли с жителями Армянского нагория. Интересно также отметить, что в трехязичном Бехистунском надписи Армения упаминаетса в трех вариантах-синонимах: по староперсидский “Арминия”, по эламский – “ har-Minija”, а по вавилонский (аккадский) – “Урашту”, что в очередной раз потверждает правату утверждения о том, что Араратское царство есть одно из прочвления армянской государственности.
-
Очень интересно! Лично для меня тут много нового нашел
-
Очень занимательная и интересная информация. Я очередной раз хочу выразить благадарность госпадины Мелик-Шахназаряну за глубокый анализ.
-
Бой при Грюнвальде в 1410 г. В бою при Грюнвальде у крестоносцев было 51 «знамя», в состав которых входило 22 народности с преобладанием немецких феодалов. По подсчетам немецких историков тевтонцы имели до 11 тыс. человек, из них около 4 тыс. рыцарей, до 3 тыс. оруженосцев и около 4 тыс. арбалетчиков. В тевтонском войске были бомбарды, стрелявшие каменными и свинцовыми ядрами. Союзники имели 91 хоругвь, из которых поляки насчитывали 51 и литовцы 40 хоругвей. Кроме того, было до 3 тыс. татар. В состав союзного войска входили поляки, русские, литовцы, жмудь, армяне, волохи и наемники из чехов, моравов, венгров и татар — всего до 10 народностей.
-
В 15-ом веках армяне учавствовали в ряде сражениях “международного масштаба” Из них можно в частности отметить участие армян в нижеприведенных сражениях 1. 20.07.1402 – Бытва у Анкари – (участие на стороне Тамерлана), 2. 16.07.1410 – Бытва у Грюнвалда (участие на стороне полско-литовских войск) 3. 10.11.1444 – Бытва у Варны (участие на стороне полско-литовск-венгерских войск) 4. 02.04-29.05.1453 – Участие в обороне Костантинаполя.
-
Шаумян был из тех редких армян, кто в те политизированные времена прежде всего был АРМЯНИНОМ, и лишь потом - комунистом, дашнаком или меншевиком... Об Шаумяне говарили - Он преждевсего армянин и лишь затем... коммунист. Может именно это и не простили его коммунисти и особенно будушый вождь народов, подставляя его под растрел почти-что на ровном месте...
-
Уверен - очередная утка турок. Они действуют по принципу "в историчексом плане отберем эти земли у армян, а от лазов и других как-небудь отабемса..." :lol:
-
Мне всегда забавляло другое... азербейджанцы всегда гордятса, что они мусулмане, припысивают себе все мислемые и немислемые кочевые империи Среднего Востока (Илханство, Ак-Коюнли, Кара-Коюнлу, Снфевидов), но кода речь заходет об этой теме... они становятса ярыми поборниками христианства и начинают говарить про албанскую церковь... Это нечего, что албанцы имеют мало обшего с азербейджанцами, а под "албанскйо церковю" понимаетса, грубо говаря, епархия ААЦ в восточных регионах Армении... Это все нечего, а вот то, что они до сих пор не определились кто же они даже по религии - забавляет :lol:
-
Армянский календарь (Айкидскый календарь - Lion) - Календарь, который был исполозован в Армении до перехода на Григорианский.... Год армянского календарья включал в себе 365 дня, то есть 1/4 дня менше солнечного года. Раз в 4 года перемещаясь, после 1460 солнечного года начало года востанавливала свое место. Армяне такой год именовали <Nahangic-nahang>, а 1461-летний период именовали “Армянскым цыклом”. Второй “Армянскый цыкл” закончилса в 428 году н.э. (когда 1-ое Навасарда совпало с 11-ым августом), то есть “Первый Армянскый цыкл” была начата расчитиватса с 2492 года д.н.э.. По данным Ананиа Ширакаци и Ванакана Вардапета, Айк считаетса первым армянскым календароведом… а имена месяцев года были названы в честь сыновей и дочерей Айка” В 428-ом году армянский календарь завершил свой второй цыкл. Это факт - цыкли происходят каждый 1460 год в раз... Уже говарил об этом... Армянский календарь (Айкидскый календарь - Lion) - Календарь, который был исполозован в Армении до перехода на Григорианский.... Год армянского календарья включал в себе 365 дня, то есть 1/4 дня менше солнечного года. Раз в 4 года перемещаясь, после 1460 солнечного года начало года востанавливала свое место. Армяне такой год именовали <Nahangic-nahang>, а 1461-летний период именовали “Армянскым цыклом”. Второй “Армянскый цыкл” закончилса в 428 году н.э. (когда 1-ое Навасарда совпало с 11-ым августом), то есть “Первый Армянскый цыкл” была начата расчитиватса с 2492 года д.н.э.. По данным Ананиа Ширакаци и Ванакана Вардапета, Айк считаетса первым армянскым календароведом… а имена месяцев года были названы в честь сыновей и дочерей Айка
-
1767 ամառ – Գետաշենի ճ-մ (Մեծ Կուենք գավառ) "Բազմել ես լեռներին, ունես հազար շեն, Արծիվների բույն ես, իմ քաջ Գետաշեն, Բարբարոս ցեղերին անդադար սանձող, Դու կաս ու կմնաս, իմ քաջ Գետաշեն" Գուսան Հայկազուն Գանձակի խանության (4.500) և Հաթամ Մելիք-Իսրայելյանի (մոտ 1.000) միացյալ բանակը արշավանք սկսեց դեպի Մելիք-Բեգլարյանների մելիքություն: Սակայն պարզելով արշավանքի նպատակը` Հաթամը ոչ միայն իր բանակով հեռացավ Գանձակի խանության բանակից, այլև թշնամու արշավանքի մասին տեղեկացրեց Հովսեփ Քաջ Մելիք-Բեգլարյանին: Ստանալով թշնամու արշավանքի լուրը` Հովսեփը իր մշտական բանակը (40) որդու` Բեգլարի, գլխավորությամբ, ուղարկեց թշնամուն ընդառաջ` խնդիր դնելով ժամանակ շահելու նպատակով հնարավորինս երկար կասեցնել թշնամու առաջխաղացումը: Հաշվի առնելով թշնամու քանակական ճնշող առավելությունը` Բեգլարի բանակը, գրավելով ամուր պաշտպանական դիրքեր, պատրաստվեց վարել լեռնային պաշտպանողական մարտ: I փուլ – Հայկական բանակը ողջ օրը տևած մարտում ետ մղեց թշնամու գրոհները: Հայերը կորցրին 4 սպանված և 1 վիրավոր` թշնամին` 40 սպանված ու 300 վիրավոր: Հաջորդ օրը Գանձակի խանության բանակը ստացավ խոշոր համալրում (10.000): Միաժամանակ, սակայն, նաև պաշտպանվողներին Հովսեփի գլխավորությամբ միացան նոր ուժեր (535): II փուլ – Մարտի երրորդ օրը թշնամին անցավ հարձակման, սակայն օրվա ողջ առաջին կեսը տևած մարտում վերջինիս գրոհները ետ մղվեցին: III փուլ – Օրվա երկրորդ կեսին, օգտվելով հերթական անհաջող գրոհից հետո թշնամու շարքերում առաջացած շփոթից և խուճապից, աննկատ մարտադաշտին մոտեցած Մելիք-Բեգլարյանների հիմնական բանակը (մոտ 2.000) դարանից անակնկալ հարված հասցրեց Գանձակի խանության բանակին ու ծանր պարտության մատնեց: IV փուլ – Մելիք-Բեգլարյանների բանակը հետապնդեց թշնամու մնացորդներին մինչև Գանձակ և ծանր կորուստներ պատճառեց: Հայերը կորցրին մոտ 700, թշնամին` մոտ 5.000 զինվոր: