-
Posts
5,087 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Satenik
-
Նորայր, չգիտեմ երաժշտություն տեղադրելու համար բան արվում է թե ոչ: Գուցե և այո, ինչ-որ տեղ, բայց ես տեղյակ չեմ: Ինչ վերաբերվում է անմիջապես այս էջին, ապա ես կարող էի լավ ձայնագրություններ (ի դեպ շատ լավ գաղափար է) տեղադրել այստեղ, բայց այդպիսի հնարավորություն չունեմ: Իսկ ազգային մշակույթի միավորող դերը - միանշանակ է : ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում: ՈՒր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր, Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր, Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում: Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա, Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
-
Я тоже слышала от совковой интеллигенции , что Магомаев лезгин.
-
Բաղրամյան, Կոմիտաս մեքենաները կանգնած ժամերով տեղից չեն շարժվել: Մինչև ժամի տասնմեկը: Էդ անտեր մնացած հեռախոսներն էլ չէին միանում (Արմենտելի էն-էն-էն հերն անիծեմ ): Մինչև ամուսինս ու եղբայրներս հասան տները մենք գժվեցինք: Հիմա ոչինչ, գետինը թաց է, ձյունը հալվում է, բայց եթե սառեց - սառույց է կապելու: Սենց եղանակների համար մեր լանդշաֆտը միքիչ բարդ է, էլի: Ախար, էդ չտես գեղցիները եկան թևերը քշտած տրամվայը մեջտեղից հանեցին: Սենց եղանակին ամենաապահով տրանսպորտը տրամվայն էր, բացի մետրոն: Բայց շատ սիրուն է, իհարկե, Երևանին ամեն եղանակ էլ սազում է: Հետո Հայաստանի զրնգուն մաքուր օդին ոչ մի բան աշխարհում չի հասնի: Սա մի ուրիշ որակ է, մի ուրիշ բնության զգացում: Այսպես ասեմ - բնականության շքեղություն : Սպիտակ մարդու համար ամենաբնական ու ճիշտ տեղն է :
-
Էդ տեսակ մարդիկ էլ կա՞ն, Yesenya: Ես չեմ հանդիպել երբևէ: Դե դա ոչ միայն նորմալ չէ, դա մաքուր ստրկամտություն է: Հետո հո միայն մարդու ասելով չէ՞: Մարդն իր մասին շատ բաներ կարող է ասել: Բայց պիտի տեսնես, չէ՞, որ էդ մարդու ասած խոսքը իր արած գործի հետ, աչքովդ տեսածի հետ բռնում է:
-
ԵՐԿՐԻ ՄՇԱԿՆԵՐ Օ՜, ծանր հոգսերի խղճո'ւկ զավակներ, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին. Տանջվում եք անվերջ-օրեր, տարիներ. Կարծես, տանջանքն է միայն ձեր բաժին... Մանուկ օրերից ձեր մեջ ապրելով, Վկա եմ եղել ձեր շա՜տ ցավերին. Տեսել եմ, ինչպես տանջանքի գընով Դուք հաց եք տալիս հայրենի երկրին: Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ Դուք մշակում եք անմշակ դաշտեր. Ինչպես տանջանքում անլաց, անվհատ Դուք երգ եք երգում - վաստակի՜ երգեր: Տեսել եմ, ինչպես ամառվա շոգին, Երբ կրակ է թափում արևառ երկինք, Ոսկեշող արտում, մանգաղը ձեռքին, Դուք մեջք խոնարհած թափում եք քրտինք: Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան Հայրենի երկրի կուրծքը պատռելով, Այնտեղ թաղում եք, գանձերի նըման, Ոսկի՜ հատիկներ, ոսկի՜ հույսերով... Տեսել եմ գարնան սիրուն օրերին, Պայծառ արևը դեռ նոր ծագելիս, Կանաչ, ալեծուփ արտերի մոտին Ձեզ ծունկ խոնարհած` ջերմ աղոթելիս: Տեսել եմ, ինչպես և' ցուրտ, տաղտկալի Ձմռան գիշերներ նստած խրճիթում, Հոգնած ձեռքերիդ դադար չե'ք տալի - Խոփն եք նորոգում, մանգաղը սըրում... Եվ այդպես ազնիվ գործին անձնվեր Ապրում, տանջվում եք անբավ հոգսերում, Եվ ձեր տանջանքում, հերո'ս-մշակներ, Արդար վաստակն է ձեզ ոգևորում: Օ՜, հայրենիքիս քըրտնաջա'ն որդիք, Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին, Ձեզնո'վ է միայն կանգուն հայրենիք. Համբո՜ւյր ու օրհնա՜նք ձեր սուրբ վաստակին:
-
Եթե իսկապես ցեղասեր է, ուրեմն իր ամբողջ կյանքում ձգտելու է լեզվին տիրապետելուն: Եթե չունի այդպիսի ձգտում, բայց ասում է թե սիրում է - ես այդպիսի մարդուն չեմ հավատում:
-
Էս ֆորումն էլ որ չլիներ, որտե՞ղ պիտի հոգիներս բացեինք մարդասեր աշխարհի առաջ
-
Ну количество обеспечить любой себе сможет. А как на счет качеств сообщений?
-
Հայեր, կներեք, էլի, մի բան հարցնեմ: Կարո՞ղ է դա սարքած գործ լիներ:
-
Բայց գիտե՞ք երեկ ինչքան վթար եղավ:
-
:lol: :lol: :lol:
-
Однозначно.
-
Я считаю тут все предельно ясно и для понимающего понятно.
-
Что значит "звучит специфично"? Не обмани и не лжесвидетельствуй - это одно и то же. Ничего тут непонятного нет. И перевод очень даже хороший, на армянском звучит так же.
-
ՍԻՐՈ ՄՐՄՈՒՆՋ Անոնք գացի՜ն խորհուրդով ու գաղտնիքով բեռնավոր, Գացին նավերը սիրույս իմ աչքերուս առջևեն, Ցըռուկնին վեր, դեպի մութ եզերքները հեռավոր, Առագաստները գինով, մայրամուտի գաղջ հովեն: ՈՒ տեսա, որ հինավուրց դիցուհիի պես աղվոր, Իրենց ձյունի անարատ սրբության մեջ համորեն, Թևերնին վեր, անծանոթ ափունքներու ուխտավո՜ր, Անրջանքիս կարապները սահեցան համրորեն... Իրիկուն է: Կըդիտեմ ես լույծը անհուն ջուրի, Հովը լըռիկ կըպատմե ինծի հուշքեր երջանիկ, ՈՒ անմատում խորհուրդով անսահման ջուրը կուռի:... Քար ու փրփուր ափին վրա կը համբուրվին իմ առջիս... Ես կը դիտեմ հեռավոր հորիզոնին որ լըռիկ Գացին նավերը սիրույս ու կարապներն անուրջիս: Անոնք գացին խարհուրդո՜վ ու գաղտնիքո՜վ բեռնավոր...
-
էջ 11. ԱՆԴՐԱՆԻԿԻՆ Խոսք և երաժշտ.` Շերամի հաստատ է Ախ ինչ անեմ Վ Հարությունյան (խոսք) Վ.Բալյան(երաժշտություն) ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ Ձայնագր. և մշակում` Կարա-Մուրզայի հաստատ է ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ Խոսք` Ավ. Իսահակյանի հաստատ է ԻՄԱԼ ԷՆԵՄ Ժողովրդական հաստատ է ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Պ. Աֆրիկյանի հաստատ է ՀԱՅԱՍՏԱՆ Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի հաստատ է ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ Խոսք` Մ. Տամատյանի հաստատ է ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ հաստատ է ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ էջ 12. ԶԵՅԹՈՒՆՑՈՑ ՔԱՅԼԵՐՔԸ Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից, Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի հաստատ է Է՜Յ ԴՈՒ, ՋԱՀԵԼ... Խոսք.` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Ե. Սարդարյանի հաստատ է ՂԱՓԱՄԱ Ախալցխայի շրջ. խնջույքի երգ, Ձայնագրումը` Վ. Սամվելյանի հաստատ է Երկիր հնամյա,երկիր հայրենի Արթուր Մեսչյան ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ Խոսքի մշ.՝ Վ. Հարությունյանի Երաժշտ.՝ Հ. Բադալյանի հաստատ է ԱՂՎԵՍՆ ԷԿԱՎ Ձայնագր.` Սպ. Մելիքյանի հաստատ է էջ 13. ԱՉՔԸԴ ԽՈՒՄԱՐ Գուսան Շերամ հաստատ է ՎԱ՜Յ, ԿԱՔԱՎԻԿ Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի հաստատ է ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ Գուսան Աշոտ հաստատ է Ա՜Յ ՎԱՐԴ Խոսք` Ալ. Ծատուրյանի, երաժշտ.` Ալ. Սպենդիարյանի հաստատ է ՀԻՆ ԳԱԼԼԱ Ըստ Ք. Կարա-Մուրզայի հաստատ է ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ Խոսք.` Ռ. Դավոյանի, երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի հաստատ է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Խոսք` Մ. Նալբանդյանի, երաժշտ.` ժողովրդական հաստատ է Ա՜Խ, ԻՄ ճԱՄՓԵՍ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի հաստատ է ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ Գուսան Շերամ հաստատ է էջ 14. ԵՐԳ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ Խոսք` Հ.Շիրազի, երաժշտ.` Հր.Թորոսյանի հաստատ է ՔԵԼԵ, ՔԵԼԵ ժողովրդական Գրառումը Կոմիտասի հաստատ է ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի հաստատ է Անգել ջան, սա էլ մնացածը:
-
Այստեղ մի հին մասնակից ունենք նույնպես Նորայր ծածկանունով, ես էլ կարծեցի նա է գրում: Բարև Նորայր, Հայերեն գրելու համար օգտվեք այս էջից http://www.genocide.ru/translit/convert.html Իրիկ մ'ունիմ կոլոտ-մոլոտ, Շալվար ծակ ի, տո անամո'թ: Խիո, խիո, խանե, խանե, Խիո, խիո, հե'յ, խանե, խանե... Իրիկ մ'ունիմ դեղին-մեղին, Ով որ տեսնե` պատռե լեղին: Խիո, խիո, խանե, խանե, Խիո, խիո, հե'յ, խանե, խանե... Սանդի երգն է, աշխատանքային երգ է: Լավն է: Բայց խոսքերը լրիվ չունեմ:
-
ԻՑԻ՜Վ ԹԵ Ո՜, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հո՞ւր կամ ժըպի՞տ... Չունի երկին աչացդ կայծերն ու կապույտ, Վարդը չունի քու լանջդ անբիծ, լուսափթիթ... Չունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ: Գիշերն երկնի կայծից, լուսնույն սիրադեմ, Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս... մեկո՜ւն գեթ... Իսկ քեզ համար ես արցունքով կաղոթեմ, Դու չես շնորհեր նայվածք մ'ինձ հուր աչերեդ: Արդյոք էա՞կ մ'ես, թե՞ երկնի զվարթուն. Կը նախանձին փայլիդ վրա վարդ, լուսնակ, Ձայնիկդ ապշած լսելով քաղցր ու թրթռուն` Նոճերու մեջ սգա լըռիկ լուսինյակ: Ծնեի իցի՜վ թ'հևացող հով մ'անուշիկ Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ, Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ, Լոկ սրբելով եթե շողար աչքդ արտասուք: Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող, Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ` Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող, Վերջին շնչիկս ի գիրկդ առներ ելևէջ: Բղխեի ես ից՜իվ թ'առու մը վըճիտ, Եվ երբ հուշիկ գայիր մոտ իմ եզերքին, Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ, Պղտորելով կապույտ ալիքս ցամքեին: Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ, Շողշողայի դեմքիդ վրա վայրիկ մի, Խաբեի քեզ թ' ես ավելի գեղազարդ, 'Վ անուշաբույր մազերուդ մեջ մարեի: Այլ ո'չ, անգո'ւթ, եթե տըվիր մեկուն սեր, Իցի՜վ թ'անոր գերեզմանին քարն լինիմ, Եվ դու թոշնած գաս շնչել շուրջս... արտասվե՜ Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ...
-
Правильно. А про стариков - может быть.
-
Еще как теряет...
-
А я только заголовок прочла. Текст не читала. Не хочу расстраиваться.
-
:lol: Вы всегда всё правильно пишете, Норайр джан.
-
Тихий ужас какой-то. Как же теперь без одобрения мадам Муселимян жить будем?
-
ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ (Մեջս կյանք չմնաց... ) Գուսան Շերամ Գալիս եմ դուռդ իբրև մերկ աղքատ, Մի լինիր անսիրտ, եղիր գթառատ, Ողորմած էիր, ինչո՞ւ քարացար, Խղճով ու սրտով մի՞թե կուրացար: Մեջս կյանք չմնաց, Հալվեց, մաշվեց, գնաց, Առանց քեզ չի փայլի Աստղը իմ կենաց: Սիրո գեհենում այրվում եմ արդեն, Դժվար է զատվել քեզ նման վարդեն, Ծնվեցիր, եկար լույս-ազատ աշխարհ, Հասիր, ինձ փրկե, դարձի'ր բարերար: Մեջս կյանք չմնաց... Դուն հրեշտակ ես, չքնա'ղ դիցուհի, Բոլոր սիրունաց սիրուն թագուհի, Քեզ պիտի երգեմ, յա՜ր, քեզ հավիտյան, Մինչև քո ձեռքով ղրկես գերեզման: Մեջս կյանք չմնաց...