-
Posts
5,087 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Satenik
-
Виген джан, я уверена, когда Вы переберетесь в Ереван, Вам тут будет так хорошо, что и советы не понадобятся. Если понадобится - помогу, конечно. Я забыла сказать, чтобы Вы еще язык учили. Говорить Вы умеете, читать писать тоже. Только надо немного укрепить знания. Тут в Армении как-то неудобно постоянно говорить на иностранном языке. Впрочем, как и всюду. Удачи Вам, братишка!
-
Ֆրենչ, Դուք հայի ձեռքով եք գնալու...
-
Բինգուլ, էդ որ ասում եք ծրագիր-ծրագիր, մի տարածված խոսք կա Հայաստանում, ասում է. "Ջաղացը կորցրել ա, չախչախին ա ման գալի": Հիմա Ձերն է:
-
Виген джан, не стройте очень далеко идущих планов. Для начала подумайте о своем образовании и если Вы уже работаете (либо когда станете работать) накопите денег и купите квартиру в Армении. Когда Вы станете специалистом и приобретете квартиру в Армении, я Вам скажу что дальше делать.
-
Շաբաթօրյակները հիշո՞ւմ եք: Հիմա էլ ենք անում:
-
Վերջին մի տարվա մեջ արդեն տասնյակ զոհեր են եղել տրանսպորտի միջոցների անսարգության պատճառով: Իշխանությունը դրամ է առնում տրանսպորտի համար պատասխանատու անձերից, վերջիններս էլ հենց վարորդներից ու ամեն ինչ թույլատրվում է: Մարդ կզոհվի այս փոքրիկ երկրում, թե չի զոհվի, ոնց կլինի - սա արդեն հետաքրքիր չէ: Կոռուպցիայի պտուղներն ենք վայելում կյանքի գնով:
-
Արցախցիներն էլ են զզված այս վարչակազմից: Նրանք էլ են ուզում իշխանափոխություն Հայաստանում: Ժողովուրդը միասնական է ինչպես բոլոր ճակատագրական պահերին: Հայաստան-Արցախ միշտ էլ միասնական ենք եղել ու հիմա էլ կանք: Շատ փորձեցին այս իշխանությունները "ղարաբաղյան կլան"-ի տակ ներքաշել բոլոր արցախցիներին, ժողովրդին պառակտել, էն էլ հիմար չկար: Ազգի համար իր կյանքը հազար անգամ ավելի կարևոր է քան մի շայկայի գծուծ շահերը:
-
А "поподробней" необязательно. В Вашем случае это произвольно произойдет. Если уже не происходило.
-
Норайр женатый мужчина. А Вам холостой нужен. И в прямом и в переносном значении.
-
Замуж выходить надо. Да побыстрей.
-
Это точно.
-
Հնրարավոր չէ և անհանդուրժելի է Ձեզ համար, որորվհետև այդ դեպքում աթոռը տակներիցդ օրենքը կհանի: Բա ձեզ ինչո՞ւ ենք պահում: Որ կանգնեք ասեք թե օրենք ապահովել հնարավոր չէ՞: Չեք կարող ապահովել - հեռացեք: Թող գան մյուսները, նրանք ում որ ժողովուրդը կվստահի այդ գործը: Լևոնն ասում էր ազգային գաղափարախոսությունը կեղծ արժեք է, սրանք էլ թե լեգիտիմությունն ու օրենքն է կեղծ արժեք: "Եթե չէ..."
-
Կասեմ, բա ի՞նչ պիտի անեմ:
-
Թումանյանի զավակների մասին, "Թումանյանի ընտանիքի նամականին" գրքից: Հեղինակներ՝ Թումանյանի թոռներ: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂ - 1889-1938 Ծնվել է Թիֆլիսում: Կրթությունը ստացել է Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայիմ, ապա սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժնում, որն ավարտել է 1916թ.: !916թ. մեկնել է Արևմտյան Հայաստան, աշխատել հայ կամավորական խմբում, զբաղվել որբերի ճակատագրով: Հետագայում զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է ֆիզիկա, քիմիա (Թիֆլիսի բնագիտության աշխատանքային դպրոցում, բանֆակում, Շահումյան քաղաքում): Զուգահեռաբար զբաղվել էայգեգործության և պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: Ձերբակալվել է 1937-ին, աքսորվել Սիբիր: Վերջին նամակը ստացվել է Տայշետից (Արևելյան Սիբիր, 1938-ին): ՈՒնեցել է երեք զավակ՝ Անահիտ, Նադեժդա, Վիգեն: ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՇԽԵՆ - 1891-1968 Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է երրորդ իգական գիմնազիայում, որն ավարտել է 1909թ.: Նույն թվականին ընդունվել է Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացները, բայց, տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով, չի ավարտել: 1922-ին աշխատել է Ստեփանավանի գործկոմում, 1925-ին՝ Երևանի հանրային գրադարանին կից ընթերցարանում որպես վարիչ: 1926-33թթ. եղել է գրադարանի տնօրենը, իսկ 1933-35թթ. աշխատել է Հայաստանի հանրագիտարանում որպես բառակազմության բաժնի վարիչ: Կատարել է մի շարք թարգմանություններ հայերենից՝ ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոսկվայի գրողների պատվերով: 1951-ից Երևանում Հովհ. Թումանյանի թանգարանի հիմնադրման առաջին օրից նշանակվել է թանգարանի տնօրեն և մասնակցել է նրա կազմակերպման ու ստեղծման գործին, աշխատել է մինչև 1966 թվականը: Աշխեն Թումանյանի գրչին են պատկանում մի շարք թարգմանություններ հայերենից ռուսերենի: Նրա թարգմանությամբ ռուս ընթերցողը ծանոթացավ Թումանյանի "Գրիքոր"-ին: ՈՒնեցել է մեկ որդի՝ Հովհաննես: ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ - 1892-1957 Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում, իսկ բարձրագույնը՝ Անդրկովկասյան համալսարանի պատմագրական ֆակուլտետում: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: Հետագայում՝ 1943-ից մինչև իր մահը, աշխատել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող: Նշանակալի դեր է կատարել Հովհաննես Թումանյանի Երկերի գիտական հրատարակության (վեց հատոր) իրականացման գործում: Պարբերական մամուլում և առանձին գրքերով տպագրվել են Թումանյանի կյանքին և գործին նվիրված նրա բանասիրական հոդվածներն ու ուսումնասիրությունները. "Հովհաննես Թումանյան", "Հովհաննես Թումանյան. մանկություն և պատանեկություն", "Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը", "Հուշեր և զրույցներ": "Թումանյանի կապերը ռուս գրականության հետ" աշխատության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Գործուն մասնակցություն է ունեցել Հովհ. Թումանյանի Դսեղի տուն-թանգարանի կազմակերպման և Երևանի թանգարանի ստեղծման գործին: ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ - 1894-1918 Ծնվել է Թիֆլիսում: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում՝ Ստ. Լիսիցյանի մասնավոր պանսիոնում, ապա սովորել է Ներսիսյան դպրոցում: Տարված լինելով գրականությամբ և նկարչությամբ, թողել է Ներսիսյան դպրոցը և ուսումը շարունակել Մոսկվայի Պ.Ի.Կելինի նկարչական ստուդիայում, որը չի ավարտել: Դպրոցական հասակից ի հայտ է բերել գրելու և նկարելու ձիրք: Գրել է չափածո, արձակ և դրամատիկական երկեր, բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ: Նրա "Ռուբենս", "Վան-Դեյկ" պիեսները թատերասերների կողմից բեմադրվել են իր կենդանության օրոք: Առաջին անգամ նա է պիեսի վերածել "Գրիքոր" պատմվածքը, որը խաղացվել է Դսեղում Թումանյանի ներկայությամբ: Տարված է եղել թատրոնով, և ինքն էլ խաղացել է սիրողական խմբերում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում: Զոհվել է 1918-ին, Վանի վերջին նահանջի ժամանակ:
-
Շատ իզուր, որ չեք ուզում : Օրինակ Աճառյանը այդ վարդ բառը սիրել է : Եվ պարսիկների հասցեին կշտամբանքով ասել է, թե ո՞նց կարելի էր այդ բառը թողնել և օգտագործել բյուլը: Աճառյանը համարում էր վարդը շատ համապատասխան բառ այդ ծաղիկի համար: Փաստորեն տեսեք ի՜նչ երկար ճանապարհ է անցել այդ բառը - փահլավերեն-գրաբար-աշխարհաբար, անցել է պարսկերեն, բայց չի պահպանվել, անցել է արաբերենի մեջ, բայց պահպանվել է: Եթե չեմ սխալվում այսօր էլ արաբները վարդ են ասում:
-
Այսինքն օրենքին հետևելը կեղծ արժեք է Ձեզ համար: Սերժիկի խոսքերն եք կրկնում: Պարզ է, որ Սերժիկի ձեռքից էլ սնվում եք: Եվ այդ մի կտոր հացի դիմաց ծախում եք ամեն սրբություն: Հայերի անունից էլ չհամարձակվեք խոսել: Այդ Դուք եք ապօրինի նախագահի կողնակից: Իսկ ժողովուրդը ատում է ցանկացած ապօրինություն: Հակառակ դեպքում չէր ստեղծվի այս քաղաքական ճգնաժամը երկրում, և դուք, ողորմելի իշխանիկներդ, չէիք ընկնի այս հիստերիայի մեջ, սաստելով բոլորին թե քաղաքացիական պատերազմի վտանք կա, արյունահեղության վտանգ կա, եսիմ ինչ կա... Վտանգը միայն ձեզ համար կա: Իսկ ժողովուրդը ոչինչ չունի կիսելու, ժողովուրդը իրար դեմ դուրս գալու որևէ պատճառ չունի, որքան էլ դուք դա ցանկանաք ու հրահրեք: Դուք, Պետիկ, ապօրինի հայ եք: Իսկ Արիմարդը Ձեր զոհ զոմբիներից է:
-
Սուտ խոսելը ամոթ է: Մեղք է: Տղամարդու անելու բան չէ: Ո՞Ւմ եք խաբում:
-
Ոնց թե ո՞վ: Պատասխանը նույնն է - ժողովուրդը: Կնիք դնելու իրավունքը միայն ժողովրդինն է:
-
Այնուամենայնիվ ժողովուրդն է: Ոչ թե Դուք, Ռոմեո, կամ ես, կամ Տիորլդը:
-
ՀՈԲ իմ պատասխանը նույնն է ինչ որ ասաց Տիրոլդը: Այն տարբերությամբ, որ Հայաստան-ը ես մեծատառով եմ գրում:
-
Փոխադարձաբար ՀՈԲ: Ախպարներ են բոլոր նրանք, ովքեր ապրում եմ Սփյուռքում: