Jump to content

Inferno

Forumjan
  • Posts

    771
  • Joined

  • Last visited

Everything posted by Inferno

  1. А потом меня обвиняют в конспирологии
  2. .http://gago-berlin.livejournal.com/439807.html
  3. будет совсем не плохо, и не прибедняйся. и цель твоя в формате книги будет еще более лучше представлена, понята, популяризована и т.д. тогда и форум будет к книге, а не форум без книги)
  4. а я имел в виду именно идею, а не исполнение: минет..Невесты с севера! русская баба -страшная сила! никакой монгол не выживет
  5. книга напечатанная да, ано книга сама, как систематизированное изложение темы, с каким то сецнатием и крещендо. форум, бесссвязный, с массой воды, где надо копатся, чтоб найти , то что нужно и т.д.-вот он кончается, как интеллектуальный процесс игра в солдатики, в подкидного для утверждения амбиций. форум тоже имеет свое место, но те задачи которые подняты в Не риторических выше формата форума, и требуют какой то систематизации и формализации вне форума. а на форуме уже можно еще раз обсудить уже сам продукт, для особо пытливых. поэтому я перестал писать на форумах, а пишу статьи. они останутся даже , если не будет читателей
  6. а вот тут я согласен и не раз говорил об этом, надо сделать выжимку-книгу, или все это уйдет в песок.
  7. разве? когда это я был сторонник интеграции с кем бы то ни было? щас покажу свое воодущевление 1. analitics.am/?p=3265 и коменты: Hayk Balanyan Ֆակտիշեսկի, չյոտկի գիդեն, ոնց ղզղնած հայ տղերքին Եվրազես համոզեմ: Это пять!)) Ընդ որում, աղջիկը նույնսիկ հագնված է :Ճ Մտածեցին, առաջին անգամ բոլա, հայ տղերքի երևակայությունը մնացածը արդեն... կհանվցնի:ՃՃ Невеста с Севера? Русская баба страшная сила Просто молодцы, просто молодцы Saturday at 5:02pm · Like · 2 Կարեն Աղեկյան "Невеста с Севера? Русская баба страшная сила" O,yes. Das ist fantastische Saturday at 5:07pm · Unlike · 1 Hayk Balanyan знают слабое место )) Saturday at 5:07pm · Like · 1 Կարեն Աղեկյան Главное нащупать живой интерес. Возьмешься за правильный конец, человек и в "дедушку Ленина" снова поверит. Saturday at 5:11pm · Unlike · 3 Hayk Balanyan за правильный конец// сегодня я с плохого настроения пошлю ) Saturday at 5:56pm · Edited · Like · 1 Arthur Matevosyan Некоторые полагают, что основой могущества России являются РВСН. Какая наивность! Главное и несокрушимое оружие России-"невесты с Севера". и 2. analitics.am/?p=3303 Դե առաջին կետով մեզանում արդեն զբաղվում են աղանդավոր աթեիստները միշտ ստվերում մնացող ձեռնադրված եպիսկոպոսի ուղորդմամբ:ՃՃ ՀԳ. Ես էլ եմ աթեիստ, բայց ոչ աղանդավոր:Ճ
  8. Примерно 500 человек в день, один айпи с работы и один с дома дели 500 на два смело. правда я месяцами не захожу и ты это знаешь. а толку с этих посещений ? переливание из пустого в порожнее и обратно.
  9. да ладно, читают человек 100, из коих большая часть вне Армении, и все без толку.
  10. Մասնաճյուղի մասնաճյուղ Դիտարկելով հայկական քաղաքականությունը, վաղ թե ուշ անհրաժեշտություն կառաջանար վերլուծություններում օգտագործել մեկ կարևոր հանգամանք: Չնայած այդ հանգամանքը նույնիսկ դասավանդվում է բուհում և դեռ խորհրդային տարիներին հանգամանորեն լուսաբանվել է մարքսիզմի դասականների տեսանկյունից, այնուամենայնիվ այդ գործոնի առարկայական կիրառելիությունը մեզանում կարծես թե հայտնվել է փակագծերի մեջ: Խոսքը անդրսահմանային կորպորացիաների և դրանց ընդդիմադիր ազգային բյուրոկրատիաների պայքարի մասին է, որն ընթանում է համաշխարհային ծավալով և ներքաշել է կառավարությունները, կուսակցությունները, միջազգային կառույցները, մամուլը, մտավորականներին, ներթափանցել է կյանքի բոլոր ոլորտները Свернуть ) Թույլ կտամ ինձ մեջբերել մասնավորապես Միխայիլ Դելյագինի Суть Московского паханата հոդվածի ծավալուն մի հատված, որը նկարագրում է իրավիճակը: Դելյագինը գրում է. "Մինչդեռ այդ կոնֆլիկտը առաջացել է ոչ միայն տարբեր գաղափարախոսությունների պատճառով, այլև արևմտյան վերնախավի ներսում նախանշվող պառակտմամբ: Դրանց ձևավորման սկիզբը 90-ականների և 2000-ականների սահմանագծին ուղեկցվում էր կառավարող գլոբալ դասակարգի բուռն վերելքով, դասակարգ, որը մեկ միասնական անդրազգային կենսակերպի և դրանով թելադրված արժեքների շուրջ միավորված միջազգային գործարարների, քաղաքական գործիչների և հատուկ ծառայությունների գործիչների հանրագումարն էր: Հենց այդ ժամանակ կառավարող գլոբալ դասակարգը, որն իր գաղափարախոսությամբ ՙփախած՚ ազատական էր, վերջնականապես առավելություն ստացավ ազգային բյուրոկրատիաների նկատմամբ, նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն: "Լիբերալները", պարտություն կրելով ներռուսական քաղաքականության մեջ, պահպանվեցին լոկ կառավարող գլոբալ դասակարգի շահերն անվերապահորեն սպասարկելու շնորհիվ: "ՈՒժայինները" հնավանդ սովորությամբ կողմնորոշվելով դեպի ազգային բյուրոկրատիաները, հավասարակշռությունը պահպանում էին ԱՄՆ-ի և ջրի երես դուրս եկող ատոմային սուզանավի նման սրընթաց բարձրացող Չինաստանի միջև: Սակայն համաշխարհային ճգնաժամի զարգացումը փոխեց ուժերի համաշխարհային դասավորվածությունը: Ինչպես արդարացիորեն նշում է Միխայիլ Խազինը, կառավարող գլոբալ դասակարգի հիմնական մասը, հասկանալով աշխարհի` միկրոտարածաշրջանների բաժանման անխուսափելիությունը, ձեռնամուխ եղավ իրենց միջև ապագա հարաբերությունների վերահսկմանը և գլխավոր ու իրենց կողմից այժմ չվերահսկվող միկրոտարածաշրջանի` Չինաստանի ուժեղացված յուրացմանը: Ընդ որում հին մրցակցային հակամարտությունները մղվել են երկրորդ պլան - այդ մասին է վկայում, մասնավորապես, Ռոկֆելլերների և Ռոտշիլդների ընտանիքների ունեցած կապիտալի մի մասի խորհրդանշական միավորումը: Վերջիններիս հակակշռող ամերիկյան ֆինանսիստների խումբը, որոնց հինական ռեսուրսը դոլարի` որպես համաշխարհային պահուստային արժույթի, էմիսիայի վերահսկողությունն էր` ձգտում է թույլ չտալ աշխարհի բաժանումը միկրոտարածաշրջանների, քանի որ դա կհանգեցնի դոլարի շրջանառության ոլորտի կտրուկ նեղացման, իրենց ազդեցության անկման և ԱՄՆ-ի խորը ապակայունացման: Սույն վերակառուցվածքավորումը անակնկալի բերեց ռուսական կառավարող "տուսովկային": Ներկայումս դրա երկու հիմնական կլանները փորձում են գործել ՙխելոք գառը երկու մոր կաթ է ուտում՚ սկզբունքով, որը, սկզբունքորեն, միանգամայն խելամիտ է թվում: Սակայն հեռանկարում, որքանով կարելի է դատողություն անել,"ազատականներին" դուրս կմղեն ամերիկյան ֆինանսիստների վերահսկողության ներքո, ովքեր նախկին հզորության վերջին շիթերն են կթում ուժասպառ եղած Դաշնային պահուստային ֆոնդից: Չինաստանի հետ գործակցության ուղղությամբ կողմնորոշված "ուժայիններն" էլ կանցնեն կառավարող գլոբալ դասակարգի վերահսկողության և խնակալության տակ:"(1) Չխորանալով կորպորատիակրատիայի ներքին հակասությունների պատմության մեջ, հասկանալի է, որ իրավիճակի դելյագինյան բնութագրումը համապարփակ չէ: Սակայն հավանաբար ամբողջությամբ այն բնութագրելը առանձին մեծ թեմա է` շատ անորոշություններով և տեղեկատվության պակասով: Մեզ համար առարկայական է մատնանշել, որ պայմանական պահպանողական (կամ հանրապետական) թևը իր ներկայությունը Հայաստանում ապահովում է պուտինյան Ռուսաստանի ուղղությամբ կողմնորոշված ուժերի միջոցով, իսկ պայմանական ազատական թևը` համապատասխանաբար մեդվեդև-ելցինիստների հայկական մասնաճյուղի միջոցով: Այդ շղթայում հայկական ակտուալ քաղաքական ուժերը հանդիսանում են մասնաճյուղի մասնաճյուղ, Ռոբերտ Քոչարյան-Օսկանյան պահպանողական թիմի անդամ են, իսկ Հանրապետականի երիտթևը և նախկին հհշ-ականները` ազատականի մասնաճյուղն են: Ազատական անվանումը իրականում բացարձակապես անտեղի է` հաշվի առնելով օլիգարխիկ բանկային կորպորատոկրատիայի բնավ ոչ ազատական էությունը: Ավելին, որպես գործիք այդ ուժերը հիմնականում օգտագործում են սոցիալիստական գաղափարախոսությունը ("սոցիալիզմ հանած ազգայինը"տարբերակով). բաց երկրներ առանց սահմանների, առանց ուժեղ պետության, բանակի, առանց սեփական տարադրամի, Կենտրոնական բանկի, ինքնության, տարբերությունների, և գաղափարախոսությունների` ամենը հանուն կորպորացիաների իշխանության: Ավելի տեղին է ազատական-սոցիալիստ կամ ավելի շատ օգտագործվող Սոցինտերն տերմինը, հասկանալով, որ Սոցիալիստական ինտերնացիոնալ կազմակերպության ոչ բոլոր անդամներն են բանկային կապիտալի սպասավոր, և այդ "Սոցինտերն" գործիչները, կուսակցությունները և մտավորականները միայն կատարողներն են, բայց ոչ պատվիրատուները: Հայկական զանազան քաղաքական կազմակերպություններում կան երկու ճամբարների կողմնակիցներ ըստ գաղափարախոսական կողմնորոշումների` անկախ այն բանից` գիտակցվում է դա, թե ոչ: ՈՒստի տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վրա էական ազդեցություն ունեն ոչ միայն առանձին երկրների ազգային շահերից բխող գործողությունները, այլև պահպանողականների և Սոցինտերնի պայքարը, որը արտահայտվում է ինչպես առանձին երկրների ներքին անցուդարձի մեջ, այնպես էլ միջպետական հարաբերություններում: Իհարկե գլոբալ կուսակցությունների պայքարը, միախառնված ազգային շահերի և դաշինքային հարաբերությունների հետ, բարդացրել է իրավիճակը և բացառիկ անորոշություն է առաջացնում ապագայի նկատմամբ, ինչն էլ ավելի է բարդանում համաշխարհային տնտեսության ճգնաժամով: Իրավիճակը իհարկե քաոսային չէ, բայց կառավարելիությունից անցումը դեպի անկառավարելություն զարմանք չի առաջացնի: Մենք գործ ունենք երկու Արևմուտքների հետ, որոնց ներքին պայքարը արտահայտվում է ազգային սահմաններից դուրս, քանի որ համաշխարհային տնտեսությունը ստեղծում է նաև համաշխարհային քաղաքականություն և` երկու Ռուսաստանների հետ, որպես այդ գլոբալ ուժերի մասնաճյուղեր: Ըստ այդմ առկա են աշխարհի ապագայի վերաբերյալ երկու տեսլականներ, ընդ որում մեր պարագայում, ըստ պահպանողական թևի` տարածաշրջանային supervisor պատկերացվում է Ռուսաստանը, իսկ ըստ Սոցինտերնի` Եվրամիության հովանու ներքո` Թուրքիան: Միջին Արևելքի պարագայում պահպանողականների տեսլականն է Նոր Միջին Արևելք ծրագիրը, իսկ Սոցինտերնինը` կառավարելի քաոսը ( գուցե տարբերակ է նաև անցումը դեպի Նոր Միջին Արևելք կառավարելի քաոսի միջոցով ): Հավանաբար այդ փաստը շատ բան կարող է բացատրել Հայաստանում անցյալում կատարված իրադարձությունների մասին: ՈՒստի իրականում մեզ հրամցվող այլընտրանքը Եվրամիության անդամակցությունը չէ, այդ հարցը օգտագործվում է միայն որպես խայծ` ազդեցության ոլորտում պահելու համար, ընդ որում Եվրամիության ընդարձակումը այս պահին և մոտակա ապագայում համարվում է անհնար, իսկ Հայաստանի պարագայում այն անհնար է ընդհանրապես: (2) Այլ հարց է, որ խայծը թույլ է տալիս դրսի ուժերին ստանալ իրավունքներ Հայաստանում, պարտադրել պարտավորություններ, առանց որևէ երաշխիքների և փոխադարձ իրավունքների Հայաստանի համար: Ո՞վ է լինելու տարածաշրջանային "նայողը" Ռուսաստանը` պահպանողական թևի անունից, թե՞ Թուրքիան՝ Սոցինտերնի անունից – սա լոկ մակերեսային և միայն այս պահին ակտուալ հարց է: Տարածաշրջանային նախագծերի ձևաչափերը փոխվում են, վերամշակվում ըստ իրավիճակի, բայց գլխավոր հարցն այլ է: Ուստի իրականում հարցը ոչ թե Եվրամիություն կամ Եվրազես երկընտրանքն է, այլ՝ պահպանողական-հանրապետական ծրագրու՞մ է տեսնում Հայաստանը իր ապագան, թե՞ Սոցինտերնի: Իհարկե, այդ գլոբալ ծրագրերում նույն Ռուսաստանը կամ Թուրքիան իրենց համար հնարավորություն են տեսնում հետապնդելու ոչ միայն վերնախավային, այլև առաջին հերթին ազգային շահեր և մեծ ծրագրերի քողի տակ փորձում են ունենալ ավելին ի հաշիվ նրանց, ով իր բախտը հանձնել է ուրիշների սակարկությանը: Հայաստանի համար ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ գաղափարական շահերը՝ ազգային ինքնության և պետությունների ամրապնդման մոդելը հակասության մեջ է հայտնվել այդ գաղափարախոսությունը կրող ուժի մարտավարական հաշվարկների հետ: Ազգային պետականության ամրապնդումը և Նոր Միջին Արևելք ծրագրով բացվող նոր հնարավորությունները, որոնք կապվում են պահպանողական թևի հետ` այս պահին ստվերվել են ամերիկյան և ռուս "ուժայինների" այսրոպեական սերտացման և դրանից բխող Ռուսաստանի "վերադարձի" վերաբերյալ որոշ մտավախությունների հետևանքով: Եվ դրա հիմնական պատճառը իհարկե հայ քաղաքական դասակարգի "մասնաճյուղի մասնաճյուղ" կարգավիճակն է և ոչ սուբյեկտ լինելը այդ հարաբերություններում: Մասնավորապես, հավանական է, որ ռուս-ամերիկյան ազդեցությունների հավասարեցումը Վրաստանում հակառակ ուղությամբ նույնպիսի մի հավասարեցում, հարթեցում է ենթադրում Հայաստանում, և Երևանում կատարված ներքաղաքական անցուդարձը բացատրվում է հենց այդ պայմանավորվածություններով: Թուրքիայի պարագայում Սոցինտերնի ծրագրերը կաշկանդվում են այդ երկրի վերնախավի պահպանողական կողմնորոշմամբ, որը, չնայած Արևմուտքից իր տնտեսական կախվածությանը, խոսում է Շանհայի և նեո-օսմանիզմի մասին, ինչը հանդիսանում է այդ երկրի վրա Օբամայի վարչակարգի կողմից ճնշումների պատճառ: Մյուս կողմից, ի նկատի ունենալով Թուրքիայի խոցելիությունը, Ռուսաստանի կարևորությունը և ռուս-թուրքական ազգային հակասությունները` գլոբալ պահպանողական թևի աջակցությունը թուրք կուսակիցներին չի ենթադրում Անկարայի ուժեղացումը մինչև վեր-ռեգիոնալ տերության կարգավիճակ, քանի որ Նոր Միջին Արևելք ծրագրի շրջանակում Անկարայի տեղը և դերը ենթակա են արմատական վերանայման: Նույնպիսի վերանայում և անառարկելի կառավարելիություն է պահանջում Սոցինտերնը Անկարայից, և իսլամիստների՝ Իսլամով երկիրը ցեմենտավորելու և արտաքին էքսպանսիան իրականացնելու միջոցին հակադրելու են սոցիալիզմի կարգախոսը, որպես թուրքական Մոդեռնի ծրագիրը փակելու և Պոստմոդեռն նախագիծը իրականացնելու միջոց, ինչը դիմադրություն է առաջացնում Թուրքիայի պահպանողական վերնախավում(3): Երկու ճամբարների համար էլ Թուրքիան չափից ավելի հզոր է համարվում, և երկու ճամբարների ընդհանուր նպատակն է այդ երկրի արդյունավետ վերահսկումը: Սոցինտերնի հաջողության պարագայում Հայաստանը իհարկե զոհաբերվելու է հերթական ՙնոր՚, պոստմոդեռնիստական թուրքերին: Իսկ արևմտյան պահպանողական թևը, հանուն ավելի գլոբալ խնդիրների, կարող է և հանդուրժել Հայաստանի կլանումը նոր ռուսական կայսրության ծրագրերում: Մեզ համար ամենակարևորն, անշուշտ, գիտակցելն է, որ գլոբալ խաղի առավել կարևոր խնդիրը իշխանությունն է ԱՄՆ-ում, մնացյալ բոլոր հարցերը ենթակա են զիջման, եթե չկան այլ, սեփական զսպանակներ: Առայժմ Հայաստանը ռազմաքաղաքական առումով համարվում է գործոն և մեր երկրի արժեքը պայմանավորվում է ոչ միայն արտաքին դերակատարների մրցակցությամբ: Իհարկե հայկական իշխանությունը դա գիտե և կարողանում է իրեն վերագրել բարենպաստ պայմանները և աշխարհաքաղաքական կենտրոնների գործողություններն, օրինակ, Արցախի կամ Ցեղասպանության հարցերում, սակայն դա երկար շարունակվել չի կարող: Հասկանալի է, որ Հայաստանն իր նվազ ռեսուրսներով և բացառիկ խոցելիությամբ մի խնդիր ունի. կենդանի մնալ այդ հորձանուտում, թույլ չտալ հարցերի պարզում իր և իր շահերի տրամագծում, արագ մանևրել, խուսանավել և կանգնել միշտ հաղթողի կողմը: Այլ հարց է, որ այդ պայքարը անվերջ է, և վերջնական հաղթանակը, իմ կարծիքով, անհասանելի է երկու կողմին էլ: Անկախ Հայաստանի առաջին իսկ տարիներից գիտակցվել է խուսանավելու անհրաժեշտությունը և գիտակցաբար իշխանության ներսում ստեղծվել էին արհեստական թիմեր՝ Աշոտ Մանուչարյան-Վազգեն Սարգսյան պայմանական թիմին վստահվել էր ռուսական ուղղությունը, իսկ Լիպարիտյան-Շահնազարյան խորհրդանշական թիմին՝ արևմտյանը, Տեր-Պետրոսյանը գտնվում էր գագաթին, որպես չեզոք դատավոր: Հետագայում արտաքին քաղաքական ուղղություններով ձևավորված այդ ներքին կառուցվածքը պահպանվեց՝ արևմտամետ ուղությունը իրենց վրա են վերցրել Սերժ Սարգսյանը և Վարդան Օսկանյանը, իսկ ռուսական ուղությամբ զբաղվում էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Նման մոդելը թույլ էր տալիս իշխանությանը ոչ միայն ավելի ճկուն արտաքին քաղաքականություն իրականացնել, այլև վերահսկելով ռուսական և արևմտյան դաշտերը երկրի ներսում՝ թույլ չտալ իշխանության վերահսկողությունից դուրս ձևավորել իսկապես ռուսական կամ արևմտյան կուսակցություններ, ուղղորդելով արտաքին դերակատարների գործողությունները փողոցից դեպի ներիշխանական բյուրոկրատական առևտուր: Կառուցվածքը այժմ էլ է գործում. գլխավոր քաղաքական դատավոր Սերժ Սարգսյանի բուրգում "ռուսական" ԲՀԿ-ին հակակշռում են ՀՀԿ պոստմոդեռնիստ թևը, "արևմտյան" Ժառանգությունը և Ազատ դեմոկրատները: Կառուցվածքը գործում է, սակայն իհարկե` արդի ժամանակաշրջանի առանձնահատկություններով, որն առավել ճշգրիտ բնութագրել է Արմեն Հովհաննիսյանը. "Սերժ Սարգսյանը ոչ արևմտամետ է, ոչ արևելամետ: Նա տիպիկ գաղութային ադմինիստրատոր է՝ բնիկ վայրենիներից նշանակված մարզպան, բայց այնքան ճկուն ու հաշվենկատ, որ աշխատում է մի կայսերական կենտրոնից կախված չլինել, այլ՝ խուսանավել դրանց միջով: Եվ իհարկե, ցեղակիցների կայքն ու բարիքը համարում է իր և իր ընտանիքի արժանի վարձատրումը այդ ծանր գործի համար: Ըստ որում, նա մի ամբողջ նմանատիպ խավի բուրգի վերևում է գտնվում": Գործող վարչակարգի` կորուստներ չկրելու ռազմավարությունից առաջին հայացքից կարելի էր և գոհ լինել, եթե չլիներ երկիրը սնանկացնող, գոյությանը սպառնող խայտառակ ներքին քաղաքականությունը, ինչի հետևանքով ներքին ռեսուրսները այլևս չեն բավարարում այդ ճկունությունը ցուցաբերելու համար: Ավելին, այդ քաղաքականությունը վարվում է` մսխելով, ոչնչացնելով երկրի մարդկային, նյութական, քաղաքական ռեսուրսները, ոչ թե ավելացնելով դրանք, կամ գոնե պահպանելով: Արտաքին ազդեցությունը և տարածաշրջանի իրավիճակի սրացման վտանգը գնալով պահանջելու են ոչ միայն բացառիկ ինտելեկտուալ, կամային և կադրային ռեսուրսներ, այլ մեծ փող, զագվածներ և ներքին մարտահրավերներին դիմակայելու սեփական, ոչ մեկից չկախված հնարավորություններ: Իրավիճակը հայերիս համար կարծես թե շատ ծանոթ է. երեք հազար տարի է մենք խուսանավել ենք տարբեր գերտերությունների միջև, սկսած Ասորեստան-Մարաստան զույգից: Քաղաքական տեխնոլոգիայի առումով ցանկալի ճշգրիտ հայկական դիրքորոշումը շատ պարզ ձևակերպեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը՝ "ոչ Այո, ոչ Ոչ, թող առաջարկներ անեն: Միայն այնպիսի, որոնցից անհնար է հրաժարվել: Օրինակ՝ Արցախի ճանաչում և Թուրքիայի հետ բոլշևիկյան պայմանագրերի դենոնսացիա: Կամ Արցախի ճանաչում և Ցեղասպանության ճանաչում իրավական-քաղաքական հետևանքներով: ումարած լուրջ տնտեսական փաթեթ:" Բայց ցավոք պետականության կորուստը բերել է նաև պատմական հիշողության կորստին, ընդ որում` պետական այր լինելու որակի հիշողության կորստին: Փոխարենը շատ լավ հիշվում են կայսրությունների տեղական ղեկավարիկների ավանդույթները և թե ՙինչպիսին է ղեկավարի կերպարը՚ հարցի պատասխանը հիշողության մեջ դաջվել է պետականազրկության ժամանակաշրջանի օտար զավթիչների գավառական ղեկավարների կերպարով: ՈՒստի գործող քաղաքական դասակարգի ներկայացուցիչները նույնիսկ չեն համարձակվում պահանջներ դնել երկրի համար և համեստորեն սահմանափակվում են միայն սեփական թանկագին անձին աջակցության մասին ակնարկներով: Մեթոդները չեն փոխվել, փոխվել են նպատակները՝ պահպանել իշխանությունը և փող աշխատել: Ինչքանով են հայ քաղաքական ուժերը հայաստանակենտրոն և ինչքանով են այդ ուժերի արտաքին դերակատարումները գիտակցված համահայկական խաղ՝ հեշտ հաշվարկելի է: Հնարավոր է, որ նույն կազմակերպության ներսում լինեն առանձին անհատներ, որոնք մոլեռանդորեն օտարամոլ են և լինեն նաև հայաստանակենտրոն անձինք: Սակայն երբ կազմակերպության կամ պետության արտաքին գործողությունները հակասում են ներքին ռազմավարությանը, խաղը միջոցից վերածվում է նպատակի՝ դեր և լեգիտիմություն ունենալ դրսում` երկրի ներսում դիրքերը պահպանելու համար: Եթե խաղացողի դրսից կախվածությունն ավելին է, քան կախվածությունը ներսից, ապա ոչ թե ներսի շահերն են հետապնդվում դրսում, այլ դրսի շահերն են ներմուծվում երկիր՝ խաղացողի միջոցով, որն ի վերջո դառնում է խաղաքար: Ներքին քաղաքականությունը այն ցուցիչն է, որը բացահայտում է, թե ինչքանով է վարվող քաղաքականությունը խաղ, և երբ է խաղացողը սուբյեկտից վերածվել օբյեկտի: Եվ ներքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումներից պարզ երևում են Հայաստանի քաղաքական ուժերի իրական դեմքերը և կարգավիճակները՝ խաղացող ե՞ն դրանք, թ՞ե արդեն խաղաքար: Հայ գավառական հնարամտությունը առանց ռազմավարության և հատկապես ներքին ռազմավարության չի փրկում նեոգաղութացման դանդաղ, բայց միանշանակ ընթացող գործընթացից, քանի որ կաթիլ-կաթիլ կորզվում են սեփական ուժերը մաշող ներքին "բարեփոխումներ" ի նշան հավատարմության դրսի տերերին: Ընտրությունների նկատմամբ բնակչության անտարբերությունը նշանակում է, որ իշխանության՝ իմա Սերժ Սարգսյանի անսպասելի փոփոխությունը ոչ մեկին տեղից չի շարժի: Մյուս կողմից բնակչության անտարբերությունը, քաղաքական քունը սադրում է արտաքին ռեսուրսներին և ուժերին ապավինումը, արտաքին ուժերին երկիր հրավիրելը, իսկ դրանց դուրս մղումը այլ հրավիրված ուժի միջոցով՝ անհնար է: Հերթական քայլը այդ իմաստով Սյունիքի արոտավայրեր պարսիկներին հրավիրելն է, իսկ ավարտվելու է, իհարկե, Հայաստանում հենց հայերի ձեռքերով պարսկական գաղութի գործոնի ստեղծումով. սկզբից՝ ներքաղաքական աջակցության համար, իսկ հետագայում՝ արտաքին քաղաքական տանիքավորման համար: Ի վերջո, նման սպառված երկիրը այլևս դադարելու է հետաքրքրություն ներկայացնել և փոխանակվելու է, վերաձևվելու է կամ մատնվելու է ռազմական պարտության, վաճառվելու և ծախվելու է քաղաքական սակարանում առանց Հայասատանի վարչակարգի իմացության, և գլոբալ մասնաճյուղերի տեղական մասնաճյուղերի ճիգերը չեն փոխհատուցի սեփական արժեքի բացակայությունը: Հավանաբար դա չի հետաքրքում Սերժ Սարգսյանին և քրեական դասակարգին, ուստի, ավարտելով, մեջբերեմ Արմեն Հովհաննիսյանի արդեն հիշատակված նույն գրառման ավարտը. "…երբ մենք սեփական ինքնիշխան պետականություն կստեղծենք, մեզ հարմար սահմանադրական կարգ կհաստատենք՝ այդ գաղութային վարչարարների տիպը իր հավերժ ուղեկից չեբուրաշկաներով կանհետանա որպես անցյալի վերապրուկ": 1-http://delyagin.ru/articles/35956.html 2-http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1593031.html 3-http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=22629&SectionID=-1&PagePosition=17&search=%D0%B8%D1%80%D0%B0%D0%BA&mode=allwords
  11. У тебя первая часть балета противоречит второй но это не важно.
  12. Айк Арамян это псевдоним, и вряд ли это Ануш Левонян.
  13. да мне нет дела, я просто фиксирую, что имярек 5 лет был занят одним, сейчас другим, потом займется третьим, и без всяких комлексов и принципов, чистый реаль-политик. это означает, что все что он пишет и сейчас, также преходяще, временно и не настоящее зафиксируем этот факт и пойдем дальше.
  14. за это ты боролся? для этого эти тысячи постов? и что дальше? будешь "платить" за этого Перзидента? ПС. кстати это не совсем так, не будь внешнего заказа на Сержа Саргсяна ему было бы крайне проблематично доказать, что он лучше. ППС и этот фон был отнюдь не московский, кстати.
  15. нет такого человека- Ануш Левонян. некоторые подозревают разных армянских авторов, которых ты очень любишь
  16. определятся нужно, чтоб быть понятным. хотя, твое право быть непонятным и противоречить самому себе: то ты хвалишь СССР, но хаишь его героев-нелегалов. хотя, как интересно получается, агент всеми силами и своим естесственным уровнем, сущностью дискридитирует национальное, чтоб на выходе получалось вполне себе обьективная критика национального из общества. так как ты убежденный критик национального, то хоть б надо поблагодарить Паруйра за подготовленную почву, а не хаять хорошо проделанную работу во имя твоей страны СССР зачем он его защищает-дело 10. мне просто не нравится, что ты коверкаешь имя человека, для уничижения. Мурадян мне не сват и не брат, но я раньше за тобой такого не замечал, и дело не в Мурадяне, а в тебе. Серж Саргсян наиболее подходящий сегодня человек для занятия поста президента РА? фактически, хватило 5 лет, чтоб до этого дойти. мало, Адабас, мало, я думал, тебя хватит надолго.
  17. вот оно, истинное лицо совкового либерализма лучший социум, говоришь? тогда тебе пора удалять и тему и тысячи своих постов 5 лет критики и анализа, обвинений, крика и виртуальных войн окончились лучшим социумом, котыорый собсно и есть причина всех проблем.
  18. Разве обязательно коверкать имя человека? это типа аргумнент? и причем тут Игорь Мурадян? вы ж знакомы, выскажи при встрече все, че ты без повода поминаешь имя это всуе? в чем дело? почему он его защищает-это другой вопрос, как раз сам и спросишь. нормальным людям приходит в голову все что угодно, но по тебе получается, что только не нормальные были работниками в КГБ твоей нормальной страны? это твои кадры? чел может страше тебя по званию, а ты так не ласково, да еще назад в совок зовешь, чтоб в этом своке не уважать героев-нелегалов? ты б определился опять таки.
  19. это не национальное самоопределение, не передергивай. Согласно бывшему генералу КГБ Калугину сбежавшему в США и опубликавшему там книгу - сей дэятель агент именно КГБ СССР. Или ты имел в виду русское имперское "национальное самоопределение"? тогда пардон
  20. http://www.lragir.am/index.php/arm/0/comments/view/77115
  21. Adabas, там не только и не столько Рачья, сколько Агекян, и цитата из коментария Агекяна, а не моя
  22. Это дилемма субъектности-объектности. Либо Армения и Армянство - это актор со всеми вытекающими плюсами, рисками и дискомфортами, либо не-актор со всеми вытекающими удобствами и минусами. Либо-либо. Нельзя быть «немножко субъектом и немножко объектом», где выгодно – быть субъектом, где не выгодно – объектом, как нельзя быть «немножко беременной», как осетрина не может быть «второй свежести». Популярные разговоры о том, что в сегодняшнем глобальном мире все друг от друга зависят, всякая суверенность и субъектность ограничены – это на самом деле разговоры не о том. Субъектность или отказ от нее - это позиция (можно называть ее нравственной, принципиальной и т.д.), это однозначный и безусловный внутренний выбор, который должен предшествовать всяким дальнейшим действиям и рассуждениям. http://www.geopolitica.ru/article/vyzovy-a...ka#.UNbMH3chbct
×
×
  • Create New...