Վթարի են ենթարկվել ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆՆ ու ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ
Այս գիշեր, ժամը 01.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայրաքաղաքի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 պետհամարանիշի և «Վոլկսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 պետհամարանիշի ավտոմեքենաները: Տեղեկություններ կան, որ «Վոլկսվագեն»-ի ղեկին է եղել 1971 թ. ծնված Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը , իսկ ուղևորը՝ հայտնի շոումեն, 1971 թ. ծնված Մարկ Սաղաթելյանը: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:
Աղբյուրը՝ asekose.am
Հղումը պարտադիր է