
SAS
Hazarapet-
Posts
5,762 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by SAS
-
(շարունակություն) ____Այս դատապարտելի վիճակին ենք հասել, կրկնում ենք, որովհետև օտար բառերի գործածությունը դարձել է մի տեսակ կիրթ լինելու, զարգացածության, խելքի նշան, մինչդեռ դա պիտի ընկալվի իբրև տգիտություն, կիսագրագիտություն, մտավոր խեղճություն, որովհետև որևէ լեզվով քիչ թե շատ կարգին (ուրեմն նաև` մաքուր) խոսել չկարողանալը այլ բան չի նշանակում: ____Չենք կարծում, թե կգտնվեն «ջուր պղտորողներ» և կաշխատեն «ձուկ որսալ»` մեզ հասկանալով այնպես, թե մենք ընդհանրապես դեմ ենք օտար բառի ընդունմանն ու գործածությանը: Մենք հայոց լեզվի պատմությանը տեղյակ ենք գոնե այնքան, որ գիտենք փոխառությունների չափը մեր լեզվի ընդհանուր կշռի մեջ: Բայց լեզվին կշիռ է պետք և ոչ թե բեռ: Բոլոր ժողովուրդներն էլ բառափոխանակություն կատարել ու կատարում են: Բայց փոխանակություն կատարելիս ամեն մարդ վերցնում է այն, ինչ պակասում է իրեն, ինչի կարիք է զգում: Այսպես են վերցնում նաև բառերը: Եթե անհրաժեշտ են դրանք` հարստացնելով գեղեցկացնում են, իսկ եթե ավելորդ են` խճողելով այլանդակում են տվյալ լեզուն, չեն ավելացնում նրա կշիռը, այլ ծանրացնում են նրա բեռը: ____Հայոց լեզուն դարեր շարունակ բարգավաճել է ոչ միայն իր սեփական միջոցներով, այլև հարստացել է անհրաժեշտ փոխառություններով: Այսօր էլ շարունակվում է նույնը: Միայն վերջին քառասնամյակին մեր լեզուն ընդունել ու մարսել է հարյուրավոր նոր բառեր, որոնցով, իրոք, նա ավելացրել է իր կշիռը: Մեր արագընթաց դարը ամեն օր ծնում է նոր երևույթ, գիտության նոր ճյուղ, մեզ շրջապատում նոր առարկաներով ու իրերով, որոնք չեն կարող չբերել նոր բառեր, և այդ բառերի ընդունմանը կարող է հակառակել միայն խելապակասը: ____Բայց չպիտի մոռանալ, որ յուրաքանչյուր լեզու ունի առավելություններ, որոնք կարող են բացակայել ուրիշ լեզուներից: Հայերենն, օրինակ, ունի մի առավելություն, որ աշխարհի քիչ լեզուներ ունեն. բառակազմության հեշտությունն ու շահավետությունը: Ու եթե որևէ լեզու, հայերենից նայնիսկ ավելի հարուստ ու ճկուն մի լեզու, ստիպված է օտար բառն ընդունել, որովհետև բառակազմության իր հնարավորությունները սուղ են, ապա հայերենի պես մի լեզու պարտավոր է հայացնել այդ բառը, որովհետև օտար բառը, իբրև ընդհանուր օրենք, շատ ավելի քիչ բան է ասում հային, քան մայրենի լեզվի հաջող բառակազմությունը: Չի կարելի ասել, թե մենք չենք օգտվում մեր լեզվի այս մեծ առավելությունից, բայց անկարելի է չասել, օգտվում ենք շատ ավելի քիչ, քան կարող ենք և պարտավոր ենք: ____Եթե մեր նախնիներն այնպես վարվեին, ինչպես մենք ենք անում վերջին տարիներս, ապա մեր մանուկներն այսօր պիտի չգիտենային այնպիսի բառեր, որպիսիք են` թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, բնագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն, աստղաբաշխություն, բուսաբանություն, կենդանաբանություն և այլն - գիտության ճյուղեր, որոնք ժամանակին նույնպիսի նորություններ էին, ինչպիսին են հիմա, դիցուք, միջուկային տեսությունը կամ կիբեռնետիկան: ____Մինչդեռ մենք գիտական բազմաթիվ նոր երևույթների համար ոչ միայն չենք ստեղծում հայերեն համարժեքներ, այլև դարավոր կենդանություն ունեցող բառերն իսկ փոխարինում ենք նրանց «նեգատիվ»–ով: Մոռացած, որ հույն փիլիսոփայության կորած շատ երկեր այսօր համաշխարհային գիտությանը հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ, մեր որոշ վայ-փիլիսոփաների թեթև ձեռքով` «տրամաբանությունը», օրինակ, «լոգիկա» է հնչում, ճիշտ այդպես էլ «երկրաբանությունը»` «գեոլոգիա», «բուսաբանությունը»` «բոտանիկա», «կենդանաբանությունը»` «զոոլոգիա», և, նույնիսկ բանասերների բերանում էլ, «բանասիրությունը»` «ֆիլոլոգիա»: ____Ռուս մանուկներն անգիր գիտեն Տուրգենևի հայտնի խոսքը. «Պահպանեցեք լեզվի մաքրությունն իբրև սրբություն: Երբեք մի՛ գործածեք օտար բառեր: Ռուսաց լեզուն հարուստ ու ճկուն է այնպես, որ մենք բան չունենք վերցնելու նրանցից, ովքեր մեզնից աղքատ են»: ____Իր մեծ նախորդից մոտ 60 տարի հետո, 1934 թվականին, փոքր ինչ այլ խոսքերով նույնն էր պահանջում նաև Գորկին. «Ռուսաց լեզուն հարստացնելու անհրաժեշտության մասին եղած պարապ խոսքերը (разговорчики) կասկածելի են իրենց անկեղծությամբ և անարդյունավետությամբ, եթե դրական արդյունք չհամարվի լեզվի աղտոտումը անպետքություններով»: ____Այս նույնը պիտի ներշնչել նան հայ մանուկին և հասկացնել հայ պատանուն: ____Մեր լեզուն «հարստացնելու», «մաքրամոլ» և «հնաբույր» չերևալու և, վերջապես, զարգացած ու խելոք կարծվելու արատը առաքինություն դարձրած` մեզնից շատերը հասել են այն ծիծաղելի (բայց և զայրացուցիչ) վիճակին, որ ռուս գրող Ֆոնվիզինը բնորոշել է շատ դիպուկ. «Ռուսերեն խոսելով` ֆրանսերեն են զկռտում»: ____Բայց մեր լեզուն տանջվում է ոչ միայն այդ «ֆրանսերեն զկռտալուց»` անհարկի և անպետք օտար բառերի խճախցումից: ____Բանն այնտեղ է հասել, որ աղավաղվում է մեր լեզվի շարահյուսությունն էլ: Վայ-գրողների ու վայ-լրագրողների մեղքով մեր արդի գրականության մեջ վխտում են օտար բառերի հետ նաև օտարաբանություններ, սխալ (և օտար) խնդրառություն, սխալ (և օտար) համաձայնություն, մեր շաղկապների նրբիմացության անգիտում կամ թերացում, իսկական և անիսկական կապերի գիտակցման այնպիսի՜ մթագնում, որ հավասարվում է բացաչք կուրության... ____Հիմա էլ, ի պատասխան արդար հանդիմանության, մեզնից շատերը արդարանում են. «Արդեն այսպես են ասում»: Մե՛նք պիտի պայքարենք հենց «արդեն այդպես ասելու» դեմ, էլ ուր մնաց թե գրելու դեմ: Մեզնից ոմանք իրենց ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքի մեջ զոհ են լինում իրենցով, նվագում են ջութակի վրա, երգում են իրենց մասին, գլխարկ են հագնում, ինչպես նաև ակնոցներ, գտնվում են իրենց մոտ, ստիպված տանն են փակվում ցեխի շնորհիվ, իսկ դուրս գալիս` շրջում են փողոցի վրա... ____Մի առանձին մտահոգության և հատուկ խոսակցության նյութ է մեր գործածական լեզվի աղքատությունը, հայերենի բառամթերքից կեսբուռ օգտվելու կամավոր մուրացիկությունը: Իսկ բառերն ապրում են ո՛չ բառարաններում, ո՛չ էլ գրքերում: Բառերի կյանքը գործածության մեջ է: Լեզուն մտածողություն լինելով` նաև գործիք է, իսկ այդ գործիքն ապրում է բանելիս և բանելով, հակառակ դեպքում փտում է կամ ժանգոտում... ____Ամեն ազգ ու ժողովուրդ իր բաժինն է բերում համաշխարհային մշակույթի մթերանոցը: Սակավ չէ մեր բաժինը: Ունենք սքանչելի երաժշտություն, որի քարեղեն մարմնավորումն է մեր փառահեղ ճարտարապետությունը: Ունենք հնադարյան ճոխ դպրություն: Մատենադարան, որի անգնահատելի արժեքը կրկնապատկվում է այդ մատյանները զարդարող մանրանկարչությամբ: Մեր բանաստեղծությունը տվել է գլուխգործոցներ, որոնք մեր հոգու թարգմանությունը լինելով` խոսում են հանուր մարդկության հոգու հետ: ____Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: ____Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին` հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով` մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության: Այս պատճառով էլ` նա ուսումնասիրվում է ոչ միայն մեր Պետական համալսարանում, այլև աշխարհի շատ համալսարաններում: Բայց այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունը, նրա պահպանությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա: Օտար համալսարաններն ու ակադեմիաներն ի վիճակի չեն անելու այն, ինչ պարտավոր է անել հայկական համալսարանն ու հայկական ակադեմիան` նաև այդ համալսարանների ու ակադեմիաների բարոյական պարտադրանքով: Եվ պարտավոր է անել Հայաստան աշխարհը` համայն աշխարհի հոգեկան պարտադրանքով: ____Այսպես պիտի նայենք մեր լեզվին` ոչ միայն այն պատճառով, որ նա մեր մայրենին է, այլ նաև այն բանի համար, որ նա իր չորս գրական լեզուների և վեց տասնյակ բարբառների անչափելի հարստության դրամագլուխը մեզ պահելով` շահույթը պարտավոր է մարդկությանը փոխանցել... ____Այս գիտակցությամբ էլ, որի մեջ հպարտությունից ավելի պիտի խոսի պարտավորվածությունը, այս գիտակցությամբ էլ մենք պիտի հոգ տանենք ու խնամենք մեր մայրենին և, առաջին հերթին, նրան ազատենք այն բորբոսից, որ ծնվեց անհատի պաշտամունքի ամպամած օրերին և պիտի փարատվի Կոմունիստական կուսակցության վերջին համագումարների կենարար ջերմությամբ:
-
(շարունակություն) ____Փորձենք այս բառերը փոխարինել «ռևոլյուցիա» բառի ածանցումով կամ բարդումով և ճակատով կբախվենք այն մետաղե պատին, որ կոչվում է անհնարինություն` առաջացնելով մի զնգոց, որ լսել է պետք: ____Արձանագրենք նաև այն նշանակալի իրողությունը, որ 20-30-ական թվականներին այնքան երգված ու փառաբանված հեղափոխությունը հետագայում համարյա ի սպառ չքացավ մեր սովետահայ բանաստեղծությունից` լոկ այն պատճառով, որ «ռևոլյուցիան» ու նրա ածանցումները բանաստեղծական տողի մեջ իրենց պահում են այնպես, ինչպես մախաթը պարկի մեջ. ո՛չ շեշտի տակ են ընկնում, ո՛չ չափ ու կշռույթի... ____Այսպիսի արդյունք կստացվի, եթե մենք շարունակենք մեր բնիկ բառերի համեմատությունները եվրոպական «պարտիա», «ռեսպուբլիկա», «կոնստիտուցիա», «դելեգատ», «դեպուտատ» և մյուս բառերի հետ: ____Հրամանագրված բառերից իր գոյությունն արդարացնել կարող է միայն մեկը` «սովետը»: Մեր «խորհուրդը», անշուշտ, իր մեջ տեղակայում է ռուսական «совет»–ը և կարող է կատարել նրա դերը, ինչպես որ կատարել է երկար տարիներ` մինչև «սովետի» ընդունումը: Բայց «սովետը» մի բառ է, որով արտահայտվում է պետական նոր կարգ, կառավարության նոր տիպ, կառավարչության նոր եղանակ, որ ծնվեց ռուսական հեղափոխությունից և կիրառվեց Ռուսաստանում: Այսօր արդեն նույնիսկ ռուսները «совет» ասելիս առաջին հերթին հասկանում են պետական նոր կարգ, իսկ աշխարհի մյուս բոլոր ժողովուրդների գիտակցությամբ սովետը բնավ էլ կարծիք չէ, որ թելադրվում է ուրիշներին, կամ մարդկանց ժողով չէ` մի բան որոշելու համար, այլ միայն ու միայն պետական նոր վարչաձև, կառավարման նոր կարգ: Այս նկատառումով էլ` քննության առարկա դարձած օտար բառերից միայն «սովետն» է, որ բեռ չի դառնում մեր լեզվի համար, ինչպես նաև չի աղքատացնում մեր լեզուն: ____Օտար բառերի կիրառման խնդրում ամենից ավելի պիտի գործի կշռադատության օրենքը և ոչ երբեք օրենքը թույլ դիմադրության կամ ինքնահոսի: Եթե գործեր կշռադատության նվազագույն պահանջը, մի՞թե մենք մեր լեզվի մեջ տեղ կտայինք այնպիսի բառերի, ինչպիսիք են, օրինակ, «պարկը» (զբոսայգին) և «ցեխը» (գործարանի բաժանմունքը): ____Ռուսը կարո՞ղ էր փոխ առնել այդ բառերը, եթե դրանք նույնանիշ լինեին «мешок» և «грязь» բառերին: Մինչդեռ մենք օրական մեկ անգամ չէ, որ կարդում ենք. «Ցեխի պլանը չի կատարվում... ցեխը հիանալի արտադրանք է տալիս... ցեխի աշխատողները... ցեխի պատիվը... ցեխի նորարարները...ցեխի ղեկավարները…»: ____Գոնե այդ «ցեխի աշխատավորները», որ բազմահազար են և ներկայացնում են մեր բանվոր դասակարգը, և «ցեխի ղեկավարները», որ հարգարժան մարդիկ են, գոնե սրանք հանուն իրենց «ցեխի պատվի» «բառադուլ հայտարարեն»` ազատվելու համար այս ականջ խցող և միտք ցեխոտող «ցեխ» բառից, որի դերը հեշտ ու հանգիստ կարող են կատարել մեկից ավելի դերակատարներ: ____Այստեղից էլ վերադառնանք մեր այն գլխավոր մտքին, որ մի խումբ բառերի հրամանագրումը ինքնին չարիք էր, բայց ոչ աղետ: Աղետավորն այն է, որ հրամանագրումով վահանավորված` ասպարեզ է ներխուժել բառերի մի այնպիսի խուժդուժ բազմություն, որին հին հույները կոչում էին «բարբարոս», հին հայերը` «խուժան»: ____Օտար բառ գործածելը դարձել է մի տեսակ կիրթ լինելու, զարգացածության, խելքի նշան, կարծես թե թասակի տեղ` գլխարկ, գլխարկի տեղ շլյապա դնելով, պիտի փոխվի գլուխը կամ նրա պարունակությունը: Եվ այս վարակը տարածված է ոչ միայն մտավորականության զանազան շերտերի մեջ, այլև գրականագետների և գրողների բնագավառում էլ: ____Գեղագիտական և գրականագիտական բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են լույս տեսնում, որոնց հեղինակները միամտություն ունեն կարծելու, թե խելոքի տպավորություն կթողնեն, եթե գեղագիտության փոխարեն ասեն էսթետիկա, քնարերգության փոխարեն` լրիկա: Այսպես էլ` ոչ թե արձակ ու արձակագիր , այլ պրոզա և պրոզայիկ, ոչ թե թատերագրություն ու թատերագիր, այլ դրամատուրգիա և դրամատուրգ, ոչ թե մենախոսություն և երկախոսություն, այլ մոնոլոգ ու դիալոգ, ոչ թե հույզ, այլ էմոցիա, ոչ թե գլխավոր, այլ կարդինալ, ոչ թե սկզբունք, այլ պրինցիպ, ոչ թե առաջադիմական և պահպանողական, այլ պրոգրեսիվ և կոնսերվատիվ, ոչ թե ամսագիր կամ հանդես, այլ ժուռնալ, ոչ թե գաղափար ու գաղափարախոսություն, այլ իդեա ու իդեոլոգիա, ոչ թե... ոչ թե... ոչ թե երգիծանք ու երգիծաբան, այլ սատիրա ու սատիրիկ... ____Ակա՜նջդ կանչի, Պարոնյա’ն: ____Հիշու՞մ եք. թե նա ինչպես է բնորոշել Գրիգոր Արծրունուն. ____«Ինդուկտիվ խմբագիր դեդուկտիվ «Մշակի»: ____Նկատի առնելով մեր լրագրերի լեզուն` կարո՞ղ ենք ասել, թե պակասել են «դեդուկտիվ» լրագրերի «ինդուկտիվ» խմբագիրներն ու աշխատակից-թղթակիցները: ____Լուսահոգի Պարոնյանը հանգուցյալ Արծրունու լեզվի մասին խոսելիս բերել է մի հեռագիր. «Րեյնալ պատերազմական մինիստրին պախարակեց, որ խիստ մեծուրաներ չգործադրեց սենատորի մը դեմ, որ լեքիդիմական ցուցմունքներ առավ: Կապինետը կամենում է դեմիծիոնե տալ: Բյուդժեյի սոմաները ընդունված են սենադից. եպիսկոպոսների կրեդիտը մերժեց և ժողովի սեսիան փակված է հայտնում: Բյուլըդենը կծանուցանե, թե կայսրուհին պլեվրիտ ունի» ____Պարոնյանի ժամանակներում այս քաղվածքը, անշուշտ, հոմերական քրքիջ է առաջացրել ընթերցողների մեջ: Իսկ հիմա մեր ծիծաղը չի էլ գալիս, որովհետև վերջին երկու տասնամյակում մենք արդեն վարժվել ենք այն լեզվական խառնափնթորությանը, որ Լենինը կոչել է «ֆրանսնիժեգորոդյան բառագործութուն», իսկ մեզ համար հարմար կլինի կոչել «քյ՜ավառա—մոսկովյան»:
-
ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 03.I.1962թ. Երևան ___Սակավ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբության սրբոցը մայրն է, այս պատճառով էլ ամենանվիրական բաները առնչում են մորը` Հայրենիքը կոչելով «մայր», լեզուն` «մայրենի» Ճիշտ է, պատահում են նաև «մոր ծիծ կտրողներ», բայց ընդհանրապես մայրը հարուցել ու հարուցում է անշահադետ հոգածություն, բոլորանվեր խնամք, բնաբուխ փայփայանք: ____Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր ու մայրախնամ զավակները` սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչև Նարեկացի ու Շնորհալի, Դուրյան ու Րաֆֆի, Վարուժան ու Չարենց: ____Սովետական իշխանության չորս տասնամյակներում այդ հոգատարությունը վիթխարի չափեր է ստացել և տվել այնպիսի արդյունքներ, որոնք բերկրանք են հարուցում մեր բարեկամների սրտերում: Չխոսենք մեր դպրոց-ուսումնարանների թվից ու գրքերի տպաքանակից, ինչպես նաև Պետական համալսանից ու Գիտությունների ակադեմիայից: Բավարարվենք հիշելով, որ անցած քառասուն տարում հայրենիք վերադարձավ, վերջապե՜ս, և հայրենի կտուրի տակ բնակվելով բարգավաճեց հայագիտությունը, որ տարափոխիկ թռչունի պես ապաստանել էր օտար բներում` Վենետիկում և Մոսկվայում, Վիեննայում և Թիֆլիսում, Պոլսում և Բաքվում: ____Այս խնամակալ և հոգածու վերաբերմունքի վառ հենքի վրա առավել սև է երևում հյուսվածքի այն շերտը, որ գործվեց անհատի պաշտամունքի մռայլ տարիներին, ձեռքերով այն մարդկանց, որոնց մեղքը նույնքան աններելի է, որքան բացատրելի: ____Այդ օրվանից անցել են տարիներ, պատշաճ և անպատշաճ շատ առիթներով հայ մտավորականությունը բազմիցս վերադարձել է այս ցավոտ խնդրին, խոսվել է գրավոր ու բանավոր: Վերջերս էր, որ նոր մի սրությամբ այս հարցը դրվեց և՛ համալսարանում ու ակադեմիայում` հայագետների կողմից, և՛ Գրողների տանը` գրողների բերանով, և՛ Հանրապետական ակտիվի խորհրդակցության ժամանակ` Վ. Համբարձումյանի զորավոր շուրթերով: Եվ, վերջապես, բազմահազար ռադիոունկնդիրների առաջ իր ձայնը հնչեցրեց մեր սիրելի ավագ ընկերը` անվանի բանաստեղծ Գեղամ Սարյանը, որի բանավոր խոսքը նաև գրավոր դարձավ «Սովետական դպրոց» լրագրում: ____Դժվար է բան ավելացնել Գ. Սարյանի «Խոհեր մայրենի լեզվի մասին» հոդվածին: Դժվար է, որովհետև այնտեղ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ պատճառաբանված ու հիմնավորված: Բայց դժվար է նաև չարձագանքել այդ հոդվածին: Դժվար է, որովհետև հասել է ժամանակը, որ վերջ տրվի այս խոսակցությանը, այսինքն` խոսքը դառնա գործ: ____Ամենից առաջ ուզում եմ ասած ու շեշտած լինել, որ մտահոգություն է հարուցում ոչ միայն բառերի այն խումբը, որ արհեստականորեն սոսնձվեց մեր շուրթերին, այլև այն վրդովեցուցիչ երևույթը, որ ծայր առավ ու գնալով ծավալվեց այդ սոսնձումից հետո` ստանալով մի տեսակ վահան ու թիկնապահություն: ____Բայց քանի որ խոսքը բացվել է այդ բառախմբի առիթով, դրանից էլ սկսենք: ____Հրամանագրով մեր լեզվին փաթաթված այդ եվրոպական բառերից և ոչ մեկը չունի գեթ ամենաչնչին առավելություն մեր բնիկ բառերի հանդեպ` ո՛չ ստուգաբանությամբ, ո՛չ հասկանալիությամբ, ո՛չ էլ ճկունությամբ: Ավելին. այդ բառերը բնիկներին զիջում են և՛ ստուգաբանությամբ, և՛ հասկանալիությամբ, և՛ ճկունությամբ: ____Համեմատենք, դիցուք, «ռևոլյուցիան» «հեղափոխության» հետ: ____Նախ և առաջ` «ռևոլյուցիան» «հեղափոխությանը» զիջում է ստուգաբանորեն: Նրա լատինական արմատը նշանակում է «շուռ տալ, դարձնել» (նաև` «ետ շուռ տալ, ետ դարձնել») Հայերեն բառը պարունակելով այս առումը` ունի նաև ավելի լայն իմաստ, քանի որ «հեղել» («յեղուլ») բայը նշանակում է ոչ միայն «շրջել», «շուռ տալ», ոչ միայն «փոխել, փոփոխել», այլև «դարձնել, վերածել մեկ այլ բանի, մի որակից մի այլ որակ ստեղծել»: ____ «Ռևոլյուցիան» չի կարող հայերենում «հեղափոխության» հետ մրցել նաև ճկունությամբ: Հեղափոխությունը` ռևոլյուցիա, հեղափոխական միտքը` ռևոլյուցիոն (հայերենով` ռևոլյուցիոնական) միտք, հեղափոխական մարդը` ռևոլյուցիոներ, իսկ հեղափոխականները` ռևոլյուցիոներներ: Բայց ինչպե՞ս թարգմանենք «հեղափոխիչը» Նորի՞ց «ռևոլյուցիոն» Հապա նաև` հեղափոխականություն, հեղափոխականացում, հեղափոխականացնել, հեղափոխականանալ, հեղափոխականորեն, հեղափոխել, հեղափոխվել, հեղափոխում և այնուհետև` հեղափոխարար, հեղափոխատյաց, հեղափոխամոլ, հեղափոխաշունչ և այլն, և այլն` իրենց ժխտականներով և հավաքական ածանցումով: ____Այս և այսօրինակ բազմաթիվ այլ բառեր կկրկնապատկվեն «հակա» կամ «ան» ժխտականով, ինչպես նաև «ություն» վերջածանցով, և այս մեկ հատիկ բառի ածանցումն ու բարդումը կտա հարյուրից ավելի նոր բառ:
-
Уважаемые Админ и модераторы, форум превратился в помойку и паноптикум идиотов, причем на "первой скрипке" играют "наши". За все время существования этого форума, не было такого безобразия. Надо что-то делать...
-
(շարունակություն) ____«Չի օգնի փառքը, եթե ցավում է փորը» ,- ասել է Կիպլինգը: Այս սրամիտ խոսքը մեր գրական միջավայրում կորցնում է իր արժեքը, որովհետև խոսքի երկու մասերը պարզապես համընկնում, նույնանում են, այսինքն` մեզանից շատ-շատերի փորացավն այլ բան չէ, քան փառասիրությունը կամ փառամոլությունը, որ ինչպես հայտնի է, հիվանդություն է անբուժելի՜: Ես բժշկական նոր գյուտ չեմ արել, ուստի և պիտի խոսեմ բուժելի՜ հիվանդությունների մասին` դառնալով մեր գրական մամուլին: ____Սկսում եմ «Լիտերատուրնայա Արմենիա»-ից և ա՛յն պատճառով, որ այդ ամսագիրը կապ ունի մեր գրականությանը համամիութենական հնչեղություն տալու համընդհանուր շահագրգռության հետ: Ամսագրի խմբագրությունը չէ՞ր կարող իր շուրջ համախմբել ռուս մի քանի իսկական բանաստեղծների, նրանց մեկընդմիշտ կապել Հայաստանին, որպեսզի նրանք թարգմանեին հայ պոեզիան և ոչ թե պատահական մարդիկ: Կարող էր: Բայց ո՜ւմ վեջն է: ____Ամսագրի խմբագրությունը թարգմանություններ է մուրում, փոխանակ դա կազմակերպելու, իսկ այն, ինչ որ կազմակերպվում է... Տե՜ր Աստված, բոլորովին վերջերս, բոլորովին մասնավոր մի առիթով ես իմացա ու համոզվեցի, որ խմբագրության այսպես ասած պրակտիկայի մեջ գոյություն չունի մի այնպիսի տարրական բարեխղճություն, որպիսին է թարգմանությունը բնագրի հետ համեմատելը: Ավելին, խմբագրության աշխատակիցը ջնջում է այն, ինչ խելքին բրդում է, ավելացնում այն, ինչ միտքը գալիս է, իր մեկ ու միակ արդուկով, եթե այդ արդուկը մինչև իսկ մնացել է Սումարոկովի դարաշրջանից, հարթեցնում է գրական երկերն այնպես, որ այլևս ոճական ոչ մի տարբերություն չի մնում կիրովականցի Նոր Այրի և Նորայր Ադալյանի միջև: Դա անհասկանալի խայտառակություն է, որ պիտի գրավի գրողների միության նորընտիր ղեկավարության ուշադրությունը: ____Իսկ մեր մյուս` առայժմ միակ հայերեն ամսագի՜րը: Ժամանակի խնայողության իմաստով ես պիտի սրտանց շնորհակալություն հայտնեմ ամսագրի խմբագրությանը, որովհետև «Սովետական գրականության» տասներկու մամուլանոց համարը ինձանից շատ ավելի քիչ ժամանակ է խլում, քան «Ավանգարդ» թերթի չորս էջը: Չի կարելի ասել, թե ամսագիրը չունի գրական քաղաքականություն: Ունի: Դա ոչ մի քաղաքականություն չունենալու քաղաքականությունն է: ____Ամսագրերն այն բանի համար են, որ գրական նախաճաշ տան ընթերցողին` մինչև պետհրատային ճաշը: Ընթերցողն ի՞նչ պիտի մտածի մեր գրական սննդի մասին, եթե նրան հրամցվող նախաճաշը մի «աջաբսանդալ» է կամ «վինեգրետ», առանց սրանց վիտամինային կարողության: ____Եվ ո՞վ է ամսագրի խմբագիրը: Ի՞նչ հմտություններով և առաքինություններով է օժտված այս մարդը: Ինձ թվում է, թե ընկեր Կուրտիկյանն իր առջև դրված ամեն մի էջի վրա կարդում է մի չգրված ու չեղած նախադասություն. «Զգուշացե՛ք, մահացու է»: Այս զգուշությունն է նրա միակ առաքինությունը, ավելին զգուշավորությունը, ահռելի՛ զգուշավորությունը, բայց այս առաքինությամբ կարելի է ղեկավարել, դիցուք, պայթուցիկ նյութերի վարչությունը: Պայթուցիկ նյութերի վարչությունը, բայց ոչ պայթուցիկության կարոտ և պայթեցիկությամբ ապրող գրականությունը: Այս պատճառով էլ ես ուզում եմ հավատալ, որ գրողների միության նորընտիր ղեկավարությունը ոչ միայն ընկեր Կուրտիկյանի համար կգտնի ավելի հարմար աշխատանք, այլև կթարմացնի ամսագրի ողջ խմբագրական կազմը: Դա ես համարում եմ անհետաձգելի հարց: ____Իսկ «Գրական թե՞րթը»: ____Իսկ «Գրական թերթ»-ին ուզում եմ ընդամենը մի հարց տալ. «Գրական թերթը» չի՞ ամաչում իր ավագ եղբորից «Լիտերատուրնայա գազետա»-ից` գոնե մի հարցում: «Լիտերատուրնայա Գազետան» հարուցում և լուծում է համապետական նշանակություն ունեցող խնդիրներ: Հիշենք գոնե Բայկալի, Կասպից ծովի, անտառների գործը: Իր գոյության վերջին 10-15 տարվա ընթացքում «Գրական թերթը» հարուցե՞լ է արդյոք քիչ թե շատ կարևոր որևէ հարց և հետապնդել դրա լուծմանը: ____Ես գիտեմ, որ «Գրական թերթի» աշխատակիցը, կամ խմբագիրը, եթե իմ չափ անկեղծ ու հանդուգն լինի, իմ հարցին ինձ հարցով կպատասխանի. «Իսկ ո՞վ թույլ կտա, որ հարուցեք»: Այստեղ ես արդեն դիմում եմ մեր վերադաս մարմիններին և հարցնելու պես աղաչում նրանց. «Ինչո՞ւ եք դուք «Գրական թերթը» այնքան հեռացնում իր ավագ եղբորից` հնարավորությունները սահմանափակելու իմաստով, գուցե դուք առաջնորդվում եք հին հունական մի առածո՞վ, ըստ որի «այն ինչ կարելի է Զևսին չի կարելի Եզին», բայց «Լիտերատուրնայա գազետան» էլ Զևս չէ, այլ ընդամենը մի այնպիսի Եզ է, որպիսին է «Գրական թե՛րթը»: Եզ, որի պաշտոնը մեկ է և սրբազան: Թույլ տվեք, որ մեր հայկական Եզն էլ լուծ քաշի, հերկի ու կալսի: Մեր վերադաս ղեկավարությանը ես պիտի մի հարց էլ տամ: Արդյոք կուրտիկյանական զգուշավորության մեջ մասնավոր մեղք չունե՞ք նաև դուք, և արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի մենք բոլորս միասին գործենք ըստ մեկ այլ, այս անգամ զուտ հայկական առածի, որը նույնպես եզան վրա է կառուցված: Ես կարծում եմ, որ բավական է, հերիք է «եզը վերցնել և տակը հորթ ման գալ»: ____Ավելորդ զգուշավորությունը, ցեղական մտավախությունը, անհիմն կասկածամտությունը կարող են հասցնել երիկամունքի հոգևոր բորբոքման, մի հիվանդության, որ դեպի մահ է տանում: Եթե մենք բոլորս էլ կարողանանք գիտակցել այս, ապա մեր գրականությունը կսկսի աճել հեքիաթի մանկան պես ոչ տարով, այլ օրով: ____Քանի որ հասա մանուկին, խոսքս ավարտեմ երիտասարդներով: Կարող է թվալ, թե բանաստեղծության մասին զեկուցող ընկեր Հրանտ Թամրազյանը շատ անխիղճ վարվեց մեր երիտասարդ պոեզիայի հետ: Ես այլ կարծիքի եմ: Դա անխղճություն չէր, այլ զուտ տրամաբանական եզրահանգում: Պոեզիայի այն ըմբռնումը, որ ուներ զեկուցողը, և գրական այն ճաշակը, որի ջատագովանքն էր ողջ զեկուցումը, չէին կարող չհասցնել երիտասարդական գրականության համարյա թե ուրացմանը: Այսքանով Հրանտը տրամաբանական էր: Բայց տրամաբանական չեմ համարում զեկուցման ամենավերջը, որ մի կոչ էր ետ` դեպի Թումանյանն ու Չարենցը: Դեպի Թումանյանը` հասկացանք, դեպի Չարենցը` նույնպես, բայց դեպի Թումանյանն ու Չարենցը միաժամանակ` սա արդեն պարզապես անհասկանալի է: Ըստ էության, Չարենցի անունն այստեղ պարզապես ձևի համար է տրված, որովհետև հավկուրության դեպքում էլ չի կարելի չտեսնել, որ մեր երիտասարդների իննսունութ տոկոսը, եթե պապ ունեն, ապա նրա անունը Չարենց է, միայն ու միայն Չարենց: Ես մեծն Թումանյանին թողնում եմ իր անկրկնելի և անզուգական վսեմության մեջ և Թամրազյանի կոչից հանելով Չարենցի անունը անում եմ ուղղակի հակառակ մի կոչ` Չարենցից սկսած դեպի առաջ: Այս կոչերից ո՛րը ճիշտ դուրս կգա, կերևա հաջորդ համագումարին, բայց երևում է անկեղծ ասած, նաև այժմ: Եկել են տաղանդավոր երիտասարդներ և գալիս են ամեն օր: Հազար անգամ ճիշտ է Սերո Խանզադյանն իր վերջին հոդվածներից մեկում, երբ պնդում էր, որ երիտասարդները սկսել են շատ ավելի լավ, քան ես ու Խանզադյանը սկսեցինք: Ուզենք թե չուզենք, վաղը նրանցն է: Իսկ ի՞նչ է պատահել: Զավակ ենք ամուսնացրել և փոխանակ ուրախանալու, տանն արդեն կռիվ է ընկել և գիտե՞ք ինչի համար. դեռ չծնված երեխայի ինչպիսին լինել կամ չլինելու առիթով: ____Հայնեն իրեն հատուկ մի սրամիտ խոսք ունի. «Անհեռատեսները մտածում են, թե Կապիտոլիումը գրավելու համար նախ և առաջ հարկավոր է հարձակվել սագերի վրա»: Երիտասարդների վրա Թամրազյանի հարձակումը շատ բանով է նման դրան, բայց նախ սագերի վրա հարձակվելով չես գրավի Կապիտոլիումը, որ համաշխարհային արդի պոեզիայի մակարդակն է: Եվ ապա, որ ամենակարևորն է և ամենաուրախանալին, մեր բազմաթիվ շնորհալի երիտասարդները սագեր չեն, այլ մի ողջ վիթխարի սերունդ, որին պատկանում է ապագան` ուզենաս թե չուզենաս: Եթե Թամրազյանը գրական կենդանի ընթացքին նայեր անկաշառ հետազոտողի աչքով և ոչ թե կանխակալ ու կանխակարծ հայացքով, ապա կհասներ ուղիղ հակառակ եզրակացության, որն է` եթե մի ողջ սերունդ, համարյա առանց բացառության և՛ արձակի, և՛ չափածոյի մեջ քայլում է մի ճանապարհով, որ դուր չի գալիս Թամրազյանին, ապա սխալ է Թամրազյանը և ոչ թե ճանապարհը: Մեր երիտասարդներին, իհարկե, կարելի է շատ դիտողություններ անել, տալ շատ անհրաժեշտ խորհուրդներ, սակայն այսօր դրա ժամանակը չէ: Եվ բացի սրանից, խորհուրդը, ինչպես անաստված Շոուն է ասել, նման է լուծողականի` հեշտ է տալը, բայց դժվար է ընդունելը, մի անհոգի ճշմարտություն, որ վատ չէր լինի, եթե կախված լիներ մեր քննադատներից շատերի շեմից... Այսուհանդերձ, եթե պիտի խորհուրդ տալ երիտասարդներին, ապա իմ խորհուրդն է` Չարենցից սկսած դեպի առաջ: Գալով ստացած և ստանալիք տհաճություններին, ապա ինձ և մեր երիտասարդներին պիտի մխիթարեմ հին և հավիտենական ճշմարտությամբ. «Ով կարող է` անում է, ով չի կարող` ուսուցանում է»:
-
(շարունակություն) ____Ասում են, որ գրական հիշյալ սերունդը սերակալում է ոչ թե մայրենի, այլ օտար կաթի վրա: Նախ` սուտ է, եթե նկատի առնենք այս սերնդի լավագույն և արդեն հասուն ներկայացուցիչներին. մնացածը կա՛մ կվերադառնան իրենց հող ու ջրին, կա՛մ պարզապես հող ու ջուր կդառնան, այսինքն` չեն դառնա գրող: Բայց մի րոպե ընդունենք, որ դա իրոք էլ այդպես է: Իսկ ո՞վ ասաց, որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն «Հացի խնդրից» ու «Հացավանից», բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից, միայն Թումանյանից ու Տերյանից, բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից: Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ: Այո՛: Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով: Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք, թե ու՞մ համար: Սահարա՜յի համար… ավա՜զ` Սահարա՛յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում: ____Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել` որտեղից էլ որ դա լինի: Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե՛ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո՛ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ` սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան: Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու, յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա: ____Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա՛մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա՛մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով: Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի: Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ` աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին: Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո՛չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք: ____Ես այսքան շեշտված ու շատ խոսեցի այս առիթով, որովհետև յուղում են այն անիվը, որ շատ է ճռռում, և դա մի ճոռոց է, որ միայն գլխացավանք չի պատճառում, դա մի ճռռոց է, որ վտանգում է մեր երկանիվ կառքի ոչ միայն սլացումը, այլև գոյությունը, եթե մենք այս ճռռոցին ուշք չդարձնելով ընթանանք, ապա մեր գործերն էլ կընթանան ավազի ժամացույցի պես. դանդաղ կհոսենք-կհոսենք և խըրթ` կվերջանանք, և ուշ կլինի, ու թերևս չգտնվի մի օտար «բարի» ձեռք, որ մեզ վերցնի և շուռ տա ավազի ժամացույցի պես: ____Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ: Գուցե: Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ: Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը: Տագնապն է այն շախմատիստի, որ ցայտնոտի մեջ է: ____Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից: ____Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը... ____Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ` զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ` ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը` իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»: Եվ իսկապես էլ աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերևս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի և աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երևույթին շատ անհրաժեշտ գիտությունը: ____Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ: Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը: Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք... ____Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել: Թույլ տվեք ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա՛տ-շա՛տ-շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով: Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ թե հրշեջային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մե՛ր ժողովրդի մասին: Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի: Իսկ վիրավոր ազգը, ինչպիսին մենք ենք` քառակի: Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար: ____Այստեղ խոսքս կենտրոնացնեմ անդրկովկասյան ժողովուրդների բանաստեղծների վրա` հիշեցնելով հային, վրացուն և ադրբեջանցուն, որ մենք թոռներն ենք Աբովյանի և Ախունդովի, Սունդուկյանի և Ծերեթելու: Եվ այս ասելով ես չեմ անում ժողովուրդների եղբայրության այն ժուռնալիստական կոչը, որից մեր ատամներն առել են: Ես ուզում եմ, որ մեր մեծերի ստվերները հետապնդեն մեզ, նույնիսկ սատանայի կամ շեյթանի նման, միայն թե հիշեցնեն, որ մենք պիտի արժանի դառնանք իրենց հիշատակին ոչ թե ճառով, այլ ապրելակերպով ու գործով: ____Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»: Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում` ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևան հինավուրց եկեղեցու կամ մեչիդի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին: ____Այսպիսի ամեն մի փաստ ըստ էության արձանագրվում է տվյալ ազգի անձնագրի «հատուկ նշումներ» բաժնում և ծանրացնում է ազգի «դատական գործի» ոչ թե արդարացման, այլ մեղադրանքի բաժինը: ____Մեզ` մոտիկ ու հեռու ժողովուրդների գրողներիս համար այսպիսի արդարամտությամբ ապրելու մեկ առիթը արժի մեկ սքանչելի պոեմ կամ վեպ, որովհետև, նորից եմ կրկնում, ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»: ____Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվության հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը: ____Ուրեմն, եկեք մեկ րոպե մտածենք ա՛յս մասին: ____Դեռ չի լռել մեծ Ռուսթավելու փառավոր հոբելյանի առավել քան փառավոր նշման արձագանքը, ա՛յն հոբելյանի, որ հայերս նշեցինք որքան շուքով, այնքան ավելի ուրախությամբ: Իսկ գոնե այդ առիթով մենք գործնականապես մտածեցի՞նք, որ մեծ Շոթայից ամբողջ 200 տարի առաջ արարչագործել է Նարեկացին, որին ես` ազգային սնապարծության ոխերիմ թշնամիս, համարում եմ մարդկության մեծագույն հանճարներից մեկը: Եվ ոչ միայն ես, այլև ֆրանսիացիք, որ նույն կարծիքն են հայտնել Նոբելյան մրցանակի արժանացած իրենց գրողների շուրթերով: Իսկ ինչպե՞ս, իսկ ինչպե՞ս մտածեցինք Նարեկացու հոբելյանի մասին, եթե մինչև այսօր էլ կան հայեր (չակերտավոր մարքսիստներ, փիլիսոփաներ և գրականագետներ), որոնք Նարեկացու հանճարեղ պոեմը պարզապես աղոթագիրք են համարում: ____Իսկ ինչպե՞ս մենք մտածենք Նարեկացու հոբելյանի մասին, եթե հեռու-հեռավոր ֆրանսիացիների վերջին տարիների գրական կյանքը լեցուն է Նարեկացիով, իսկ մոտիկ-մերձավոր ռուսները Նարեկացու անունն էլ չգիտեն ո՛չ իրենց, այլ մե՜ր մեղքով: ____Վաղը–մյուս օր լրանում է Մովսես Խորենացու ծննդյան 1500-ամյակը. ա՜յն Խորենացու, որի «Պատմությունը», հակառակ Նարեկացու «Մատյանի», վաղո՜ւց թարգմանվել է աշխարհիս բոլոր քաղաքակիրթ լեզուներով, որովհետև հիրավի ունի միջազգային արժեք: Կնշե՞նք այս հոբելյանը: Չե՛մ կարծում: ____Հիմա մտովին գամ ու հասնեմ մեր ժամանակներին ու հասնեմ մեր գրողների միության աշխատանքներին` դարձյալ մնալով ազգային արժանապատվության հողի վրա: ____Մենք ահագին բան ենք թարգմանել ռուսերեն` չխոսելով թարգմանությունների որակի մասին: Իսկ թարգմանե՞լ ենք արևմտահայ բանաստեղծներից գեթ մեկին, ա՛յն բանաստեղծներից, որոնցից յուրաքանչյուրը մի այլ ժողովրդի լեզվով կհնչեր շատ ավելի հասկանալի և կբարձրացներ մեր ժողովրդի վարկը: Չենք թարգմանել ու չենք էլ մտածում կարծեմ: ____Հիմա գանք ու հասնենք մեր օրերին: Շատ շուտով գնալու ենք գրողների համամիութենական համագումարի: Իսկ ինչպե՞ս ենք գնալու, ի՞նչ երեսով, մեր ո՞ր նվաճումը ցույց տալու հպարտությամբ: Մեր վիճակն այնտեղ կնմանվի շքեղ հարսանիքում աղքատ ազգականի անմխիթար վիճակին: Եվ այդպես կլինի այն պատճառով, ինչը կոչվում է գրական քաղաքականություն: Եթե գրողների միությունն ընդհանրապես ունի գրական քաղաքականություն, ապա դա կարելի է կոչել միմյանցից շատ հեռու երկու բառով, որոնցից մեկը շատ է հայերեն, իսկ մյուսը շատ է օտար` մատաղ և գազոն: ____Այո՛, հարկ ու պատշաճ է, որ մատաղը հավասար բաժանվի, բայց գրականության մեջ այդպես վարվել նշանակում է մատաղ անել հենց գրականությունը: Մորթել այն, նույնիսկ խեղդամահ անել: Ճիշտ այդպես էլ, թերևս, վատ չէ գազոն ասվածը, բայց... զբոսայգիներում, իբրև կանաչ ցանկապատ` տների առջև: Իսկ գրականությունը մկրատել երեք կողմից, այն էլ ուղիղ ու հարթ, իսկ չհանդուրժել, որ որևէ մեղապարտ թուփ, որևէ մեղավոր շիվ գլուխ բարձրացնի գազոնային հավասարության վրա, նշանակում է... ինքներդ գտեք, թե ինչ է նշանակում: ____Գրականությունը եթե ենթակա է որևէ օրենքի, ապա ենթակա է անտառի օրենքին, անտառի՛ և ոչ թե գազոնի՛... ____Այս գազոնային քաղաքականությունը եթե վարվեր միայն տեղում` Հայաստանում, դեռ կարելի էր հանդուրժել մի կերպ: Բայց այս գազոնային քաղաքականությունը մերոնք վարում են նաև համամիութենական ասպարեզում` հայ արդի գրականությունը ռուսերեն թարգմանելիս: Ես ինձ թույլ եմ տալիս ավելորդ մի անկեղծություն, որպեսզի ասեմ, որ ռուսերեն թարգմանվելու հարցը հիմա համարյա թե դարձել է մի քանի շիշ հայկական կոնյակ կոնծելու դժվարություն: Հաճախ թարգմանվում են այնպիսի հեղինակներ, որոնք պարզապես գրող չեն, կամ այնպիսի երկեր, որոնք պիտի չհրապարակվեին նաև հայերեն: Թարգմանական գործի այսպիսի ընթացքը մեր արդի գրական վարկին հասցնում է միանգամից երկու հարված: Այս հարվածներից մեկն այն է, որ մեր գրական արտադրանքի լավագույնը կա՛մ բնավ չի թարգմանվում, կա՛մ էլ թարգմանվում է շատ ցածրորակ: Հարվածներից երկրորդն էլ այն է, որ թարգմանվում են խոտանային երկեր և ռուս հրատարակիչների, ինչպես նաև համամիութենական բազմամիլիոն ընթերցողի մեջ ամրապնդում այն կարծիքը, որ Հայաստանում գրականությունը նույն վիճակում է, ինչ վիճակում է կինոն կամ, ներեցեք, ֆուտբոլը: ____Ժամանակն է, որ հայ գրականության թարգմանությունը դադարի գրողների անձնական շահագրգռության կամ նախաձեռնության գործը լինելուց և դառնա գրողների միության նոր ղեկավարության գործը, եթե կուզեք` ամենակարևո՛ր գործը: ____Տեղն է եկել այս ամբիոնից ամենայն լրջությամբ հարուցել մի հարց, որ ինչքան կապ ունի ազգային արժանապատվության հետ, է՛լ ավելի ունի պարզապես անհետաձգելիության արժեք: Մեր հարևան հանրապետություններն իրենց ռուսերեն գրքերի մեծագույն մասը տպագրում են հենց տեղում` Բաքվում ու Թբիլիսիում: Արժե հիշեցնել, որ Մեժելայտիսի «Մարդը», որ արժանացավ բարձրագույն մրցանակի, հրատարակվեց ոչ թե Մոսկվայում, այլ Լիտվայում: Նույնը կարո՞ղ ենք անել մենք: Ե՛վ այո, և՛ ոչ: Այո՛, եթե շա՜տ ցանկանանք: Ո՛չ, որովհետև մեր պետհրատի հնարավորությունները շատ սուղ են: Մեր հանրապետության նոր ղեկավարությունը, որ ընդամենը կես տարի է ղեկի առջև, այս կարճ ժամանակաշրջանում մեզ համար արեց շատ ավելին, քան մենք պահանջում էինք ամբողջ տասը տարի: Մենք, վերջապես, ազատվեցինք այն մի խումբ օտար բառերից, որ բռնի սոսնձել էին մեր կոկորդին: Թույլատրվեցին դահլիճներում լսել մեր հոգևոր սքանչելի երաժշտությունը: Հունվարից հրատարակվելու է գրական նոր ամսագիր: Ավելացել են գրական մամուլի ինչպես հաստիքները, այնպես էլ հոնորարը: ____Թույլ տվեք բոլորիդ անունից ի սրտե շնորհակալություն հայտնել այս ամենի համար և միաժամանակ, դարձյալ բոլորիս անունից, մեր ղեկավարությունից խնդրելու պես պահանջել, որ նա անի հաջորդ քայլը` հանրապետությունն ապահովի ռուսական հրատարակչությամբ: Այդ դեպքում, կարծում եմ, մենք էլ կկարողանանք անել այն, ինչ անում են մեր հարևանները: ____Բայց մենք հիմա էլ կարող էինք անել բաներ, որոնք կապ չունեն հարուցածս հարցի հետ: Մենք չէի՞նք կարող Հայաստան հրավիրել ռուս նշանավոր բանաստեղծների կամ գրողների մի խումբ. նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նրանք այստեղ, մեր աչքի առջև, թարգմանեն մեր բանաստեղծ-գրողի այն երկը, որ կարող էր ունենալ համամիութենական հնչեղություն: ____Չէ՞ որ այդպես են վարվում ուրիշ գրողների միություններ: Իսկ մենք չենք արել: Եվ չենք արել լոկ ա՛յն պատճառով, որ չունենք գրականության ընդհանուր շահերի գիտակցություն, լոկ ա՛յն պատճառով, որ գրողների միության ղեկավարությունը վարում է ընդհանուր հավասարեցման, ոչ մեկի խաթրին չդիպչելու մատաղա-գազոնային քաղաքականություն: Ընդ որում, անարդար չլինելու համար ավելացնեմ` հարկադի՛ր, քաղաքականություն: Հարկադի՛ր, որովհետև այդպիսին է մեր գրական միջավայրը, որտեղ իշխում է հաշիվն ավելի, քան` անկեղծությունը, որտեղ աներեսներից ու լաչառներից վախենում են ավելի, քան հարգում ու գնահատում են տաղանդավորներին, որտեղ անձնական ցավը ծածանվում է դրոշակի պես, իսկ համընդհանուր շահը դրոշակի կոթի տեղ էլ չի դրվում: Ես արդեն խոսում են ոչ թե գրողների միության մեղքերի, այլ մե՛ր իսկ արատների մասին:
-
ԱԶԳԱՅԻՆ ՍՆԱՊԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Պարույր Սեվակի ելույթը Հայաստանի սովետական գրողների V համագումարում 17-18.XI.1966թ. Երևան ____Կարծում եմ, որ իմ ելույթով ունկնդիրներից շատերին պիտի հիասթափեցնեմ, որովհետև նրանք երևի սպասում են, թե ես ի՛նչ և ինչպե՞ս պիտի պատասխանեմ ինձ հասցեագրված այն ամբողջ քննադատությանը, որ բացահայտ ու կիսածածուկ հնչում է ահա ավելի քան վեց ամիս մամուլի էջերից և որ պակաս չեղավ նաև այս օրերին: ____Ես նման մտադրություն չունեմ, բայց հարկ եմ համարում ավելացնելու, որ նման մտադրության բացակայությունը բնավ էլ չի ենթադրում պատասխանելիքի բացակայություն: ____Ավելին, ես ունեմ այնպիսի պատասխաններ, որոնցից հետո մեր ժողովուրդն ասում է. դե եկեք ձեր մեռելը տարեք: Բայց այսօր մեռելոցի օր չէ, այլ լուրջ մի համաժողով, որ ինձ թույլ չի տալիս իջնելու «ես ասեցի, նա ասեց»-ի մակարդակին: ____Ես երևի ունկնդիրներին պիտի հիասթափեցնեմ կրկնակի, եթե ասեմ, որ խոսելու եմ մեկ արմատական հարցի մասին, որ ունի երկու բուն` ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն են: ____Սնապարծությո՞ւնը... ____Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նունիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք: ____Իսկ ինքնասպանությո՞ւնը... ____Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է: ____Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ: ____Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն: ____Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,- մեծ մեղք կլինի այս մոռանալը: Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր, քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: Քանի որ (ըստ նույն Սուրբ գրոց վկայության) Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: Քանի որ... ____Այս «քանի – որ» -ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք. Այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր...»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա...»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»: ____Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններին էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»: ____Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձր է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ թարգմանել դրանք: Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին: ____Ահա այս հարցն է, որ պիտի մտահոգի և մտատանջի մեզ` հայ գրականության մշակներիս, և ա՛յս բարձունքից մենք նայենք մեր գրական բոլոր լուրջ և անլուրջ վեճերին: Թե ավագ սերնդի գրողները (այսօր և հավիտենից հավիտյան) ամենայն անկեղծությամբ կարող են տարակուսանքով (նաև անկեղծ թշնամությամբ) նայել կրտսերների գրածին,- ավելի քան բնական է. ամեն մի սերունդ, ինչպես որ ամեն մի տուն, ունի իր առաստաղը: Բայց ինձ ապշեցնում է ավագ կոչվելուց շատ հեռու, նույնիսկ երիտասարդ գրականագետների և գրականության պատմաբանների պահվածքն ու մտածելակերպը: Մասնագիտության բերումով նրանք շա՛տ ավելի լրջորեն, շա՛տ ավելի կապակցված պիտի գիտենան մեր գրականության պատմությունը: Մի՞թե տարօրինակ էր, որ գրաբարին հետևեց աշխարհաբարը, կլասիցիզմին ռոմանտիզմը, ռոմանտիզմին ռեալիզմը, ռեալիզմին` սիմվոլիզմը: ____Թե՞ մեր հարգարժան գրականագետները կարծում են, որ գրականության զարգացումը, գրական հոսանքների և դպրոցների գոյացման բնականոն երևույթը կանգ է առնում հենց մե՛զ վրա: Նրանք ոչ միայն տարօրինակ բան չեն տեսնում, այլև հատորներ են լցնում` ապացուցելու, որ գրականության զարգացումը պիտի Ալամդարյանից հետո ծներ Պատկանյանին, սրանից հետո` Թումանյանին, սրանից հետո` Տերյանին, սրանից հետո` Չարենցին: Իսկ հիմա՞: Աշխարհը վերջացա՞վ: Կյանքը կա՞նգ առավ: Այս անտեր բանաստեղծություն կոչվածը այլևս պիտի չունենա՞ նոր մակարդակ, մտածողության նոր ձև, նոր որակ: ____Սա այնքան պարզ մի հարց է, որ առաջանալ կարող է միայն այնտեղ, որտեղ գործում են երջանիկ անգիտությունը և ահռելի պահպանողականությունը, նախապաշարմունքն ավելի, քան աչալրջությունը, սովորույթի ուժն առավել, քան գիտակցությունը: ____Ասում են, որ սովորույթը մարդուս երկրորդ բնությունն է: Բայց մեզնից շատ-շատերի համար դա երևի դարձել է պարզապես առաջին բնություն: Եթե մենք չենք կարող ավելի գործնական միջոցներով պայքարել այդ ահավոր ուժի դեմ, ապա եկեք գոնե հետևենք պայծա՜ռ Մարկ Տվենի խորհրդին. «Սովորույթը սովորույթ է, նրան լուսամուտից դուրս չես նետի,- ասում էր նա,- հարկավոր է սովորույթին քայլ առ քայլ հրապուրելով դուրս հանել տնից»: ____Եվ եթե մենք կարողանանք վարվել այսպես, ապա ոչ այսօր, գեթ վաղը կհասկանանք, որ թե՛ բանաստեղծության, թե՛ արձակի մեջ եկել, գործում է մի սերունդ, որի արածն ու վաղվա անելիքը ստիպված պիտի կոչես նոր հոսանք կամ նոր դպրոց: ____Խնդրանքով կամ սպառնալիքով, կոչով կամ հայհոյանքով, տպագրությունն արգելակելով կամ տպվածը վարկաբեկելով կարելի է, այո՛, նրանց միառժամանակ խանգարել, բայց կանխել` բնա՛վ երբեք: Այդ նույնն է, թե անձրևի դեմ պայքարես աղոթքով կամ խսիր-կարպետով, հոսանքի դեմ` ձեռքիդ ափով կամ ջղայնությամբ ու գոռոցով:
-
Նազել, շնորհավորում եմ, թող եջանիկ և բախտավոր լինեն:
-
Grigoriy, а почему армянский сайт должен быть проруский? На мой взгляд, любой русскоязычный сайт уже ПРОРУССКИЙ.И любой человек, кто принадлежит русскому языковому и культурному пространству - уже "русский". Ведь "русский"- это не только и не столько этническое понятие. Здесь ключевое слово "помогала". В вашем мифологизированном сознании, сотрудничество, совпадение интересов, национальная безопасность, геополитические и региональные интересы трансформируются в "помощь", "спасение" и т.д. На данный момент, Армения нужна России не меньше, чем Россия Армении. Неужели вы и впрямь думаете, что российская база в Армении исключительно для того, чтобы спасти армян от уничтожения? Если Россия уйдет из Армении, то ее место тут же займут другие "большие ребята".Скажу больше, если вдруг Грузия сделает резкий дружеский дрейф в сторону России, то от "стратегического партнерства между РФ и Арменией" ничего не останется. У Арарата3 три пунктика. 1) "жиды" 2) "сраши" 3) "проблема самоидентификации". Как говорится, история не терпит сослагательного наклонения. Имеем то, что имеем... Но я не могу сказать "спасибо Россия". Ибо то, что имеем-НЕ ЕСТЬ ЗАСЛУГА РОССИИ. Армянский народ заплатил непомерно высокую цену за 30000 км2.Кстати, Сталин мог бы росчерком пера упразднить Арм.ССР. И сегодня не было бы РА. Упразднил же он Крымско-татарскую автономную республику.
-
Մայքլ Առլեն ավագի դափնիները հանգիստ չեն տալիս շատերին: Փիլիսոփայական «բացասման բացասում» օրենքը նրանք հասկանում են որպես համընդհանուր ժխտման օրենք: Ժխտել բոլորին և ամեն ինչ:Եվ ներկայացնել դա որպես ... քննադատություն: Ո՞ւմ են ուզում սրանք ք**ել...
-
А мы поставим Сыну Памятника памятник в Арцахе.
-
1. Կարող ենք ասել և՛ -Ես գնում եմ հարսանիք( ո՞ւր), և՛ -Ես գնում եմ հարսանիքի(ինչի՞): Երկու ձևն էլ ճիշտ են: Բայց գերադասելի է առաջինը: -Ես գնում եմ թատրոն: Բայց չենք կարող ասել «ես գնում եմ թատրոնի»:Հետևաբար՝ «ես թատրոնում եմ»: 2.Լեզուն մաթեմատիկա չէ, ես ոչինչ չեմ ապացուցում: Ելնելով վերևի օրինակներից, ես միայն ենթադրեցի: Բերեք որևէ օրինակ, որ հերքի իմ պնդումը:
-
Григорий, справка для вас: Как видите, до Георгиевского трактата, Россия почти 100 лет воевала с Османской империей за геополитическое влияние в этом регионе.Россия ВСЕГДА ВОЕВАЛА ТОЛЬКО ЗА СВОИ ИНТЕРЕСЫ, а "освобождение" - лишь побочный продукт - совпадение ИНТЕРЕСОВ "освобожденных", с интересами "освободителя". Кстати, где было сильное сопротивление, русские вели себя как настоящие варвары. Вспомните хотя бы войны на Северном Кавказе, зверства Ермолова, изгнание северокавказских народов в Турцию и т.д. Многие современные конфликты в мире - это конфликты между "осколками" бывших империй.Армяно-азербайжданский из этой серии.
-
Ну похорони нас виртуально и отъебись от нас. Я не понимаю цель и назначение азеров на армянских форумах. Неужели на азерских форумах тоже есть идиоты -армяне?
-
Главным гарантом мира на армяно -азерской границе- Ильхам Алиев(да продлит Аллах его дни).Сначала из рук папы получил красавицу-жену , а потом- весь Аз-н. Следующим президентом Аз-на будет его сын. А воинственная риторика Алиева- только для внутреннего пользования. Алиев и его клан прекрасно понимают, что война с Арменией - это, как минимум, окончательная потеря НАСЛЕДСТВЕННОЙ власти.
-
...մի քիչ մտածելուց հետո: Կարող ենք ասել. -Ես գնում եմ հարսանիք( ո՞ւր): -Ես գնում եմ հարսանիքի(ինչի՞): Եթե գոյություն ունեն զուգահեռ ձևեր, ապա ՄԻՇՏ «ես հարսանիք(համերգ)ի եմ»... Աիդա, գուցե այս բացատրությունն ավելի՞ «տրամաբանական» է:
-
Ուրիշ բացատրություն՝ չիք, Աճառյանն էլ վաղուց ոչ ևս է... Համերգն ու հարսանիքը ՏԵՂ չեն, այլ համագործողություն, իսկ թատրոնը՝ ՏԵՂ: Բառերն այդպես են ընկալվում-գիտակցվում: Յա տակ դումայու:
-
Я уже говорил, что азер - не субъект для дискуссии, а часть общего сознания. Этот красавчик citydeveloper уверен, что говорит нечто новое, а не повторяет уже набившую оскомину фразы. Я искренне рад, что вы сидите на нефте-газовой игле. Пройдет еще лет эдак 30( Багирка, берегите здоровье, чтобы быть свидетельницей ), и нефть закончится. А за это время выросло уже новое поколение нефтяных наркоманов. Призадумайтесь, говорю от имени ваших внуков... -Азербайджан широко шагает,- говорил всеми нами обожаемый Л.И.... И продолжает шагать. А Армения, как была захолустьем, так и осталась. Спрашивается, вам-то что? Живите для себя и наслаждайтесь жизнью. Зачем шастать по армянским форумам и изрыгать комплексы национальной(если к азерам этот термин применим ) неполноценности? Хотите Арцах? Так отвоюйте, в чем проблема? Деньги есть, оружие есть, население растет. Сын памятника каждый день угрожает войной. Не страна, а паноптикум воинственных янычар. А вы, вместо того, чтобы делом заниматься, точите лясы на армянских форумах.
-
Աիդա, իմ կարծիքով, խնդիրը բառերի նախնական իմաստի և նշանակության մեջ է: Համերգ = համ + երգ = միասին + երգել: Այսինքն, հանդիսատեսը նաև մասնակից է համերգին: Նույնը նաև հարսանիքում:Հարսանքավորը, եթե նույնիսկ ալարկոտ ու դանդալոշի մեկն է, անմիջապես մասնակցում է հարսանիքին:
-
Было много разных государств, но в их числе "азербайджана" не было.
-
pbl6ka, я тоже не понимаю, почему "на армянском форуме", а не "в армянском форуме", хотя и по-армянски, и по-английски "հայկական ֆորումում\in Armenian forum = в армянском форуме". Я на раобте = ես գործի եմ. Я на раобте = ես աշխատավայրում եմ = я на рабочем месте. Кстати, гугл переводит с русского на английский "я на работе \ я на рабочем месте" одинаково: I'm at work.
-
Աստված հոգին լուսավորի...
-
Пуся_К, ну и подпись у вас... -Женщина - это такая сука, без которой ты - козёл - не проживешь. Так что люби, цени и уважай.
-
Արմեն, մի՞թե բանաստեղծության իմաստը կփոխվեր, եթե Մարիամի տեղը լիներ Աստղիկ կամ Անահաիտ...