
SAS
Hazarapet-
Posts
5,762 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by SAS
-
Արցախի բարբառում ամեն ինչ կա: Թոխմաչար= Թթենիների այգի, թթնուտ:
-
Аида, еще раз. Как произносятся слова քեռի, կենաց . Քեռի = քԷռի՞, թե՞ քյեռի(քիէռի): Կենաց = կԷնա՞ց, թե՞ կյենաց(կիԷնաց):
-
Что значит "смягчаются" и как я должен произносить, например, слова «գիշեր=ночь»,«կին=женщина», «քեռի=дядя»?
-
Ի՞նչ է ուզեցել ասել վարչապետը, ի՞նչ է նշանակում «Վազգենի ստորագրությամբ ավարտվող նրա մտքերը »:
-
Բարի օր, Հովհաննես Իմ կարծիքով, տաղը գրված է Վանի(Շատախի) բարբառով, որտեղ բառասկզբի հնչուն բաղաձայները խլանում են և հ->խ: Եթե «կիշեր=գիշեր», ապա «կլորել = գլորել»: Ինչո՞ւ օգտագործեցի «դղրդաց»: «Սարից սարին զըղզըղաց»- ին նախորդող տան մեջ, գիշերը լունյակին «Մեչ սեւ ամպին մոլորե»: Իսկ մինչ անձրև գալը, ամպը պիտի գոռա, դղրդա՝«սարից սարին»: Ճիշտ ես, լուսին+ակ = լուսնակ(փաղաքշական ձև): Բայց տարածված ձևը լուսնյակն է՝... գոնե Ջավախքում (նայիր նաև Գուգլ՝ լուսնյակ =10 200, լուսնակ = 4 040 ): Զուգահեռ ձևերի գոյությունը(սա լոկ իմ ենթադրությունն է) հետևանք է այն բանի, որ լուսնակ-ը գիտակցվել է նաև որպես լույսի ակ-ակունք՝... լույս(ն)ակ = լուսնյակ: Հ.Գ. Իսկ ի՞նչ կասես այս անցմանը «շըղշըղալ= շըԽշըԽալ»-> «ԽըշԽըշալ»:
-
Այն տունը, որտեղ մանկան լաց չկա, Լեզվակը կոտրած զանգի է նման... Հ.Շիրազ Աիդա տատիկ, քառասուն թոռով սեղան նստես: Գյումրեցիները խոսք ունեն.«Տղուց՝ տղա կծնվի, տղամարդ տղուց՝ աղջիկ»: Աստծո շնորհն անպակաս լինի փոքրիկից և աջը՝ պահապան:
-
Ուրեմն այսպես... Լուսնյակն անուշ Գիշերը կծիկը գլորեց, Լուսնյակին լրիվ շրջապատեց, Սև ամպի մեջ մոլորեցրեց: Լուսնյակն անուշ, հովն անուշ, Ռանչպարի քունն անուշ: Սարից-սար դղրդաց, Բարակ անձրև խշխշաց, Դալար տերևները շարժեց(ցրեց): Լուսնյակն անուշ, հովն անուշ, Անձրևի հոտն անուշ: Դռան արտերը հերկեցին, Զատկի ձվերը ներկեցին, Ողջույն տվին դրացուն: Լուսնյակն անուշ, հովն անուշ, Հում կաթի պաղ սերն անուշ:
-
Բարի օր, Օհան Ահա իմ պրպտումների արդյունքը: Սարից սարին զըղզըղաց( զղզղալ = 1.Խոխոջալ 2.Շնկշնկալ 3.Հնչել 4.Հոսել ) Պյարակ անձրեւ շըղշըղաց(շղշղալ= 1.Ցրվել 2.Խշխշալ ), Իմ ունեցած բառարաններում՝ Տաղտղնել = տարտղել = 1.Ցրել, ցիր ու ցան անել, տարածել 2.Բաժանել, մասնատել 3.Բաժան-բաժան, մաս-մաս լինել: Տաղտել = Շարժել: Գազ( գրված նաև կազ) =Tamarix =Մոշի ծառ, փշոտ թուփ, խազվիրան: Բայց ի՞նչ է նշանակում կազալ՝ նորից մնում է անհայտ: Ինձ թվում է, թե կազալ-ը սխալ է: Եթե լիներ խազալ, ապա ամեն ինչ իր տրամաբանական բացատրությունը կունենար: Բարակ անձրև է տեղում, ջուրը սարից-սար խոխոջում է(կամ քամին շնկշնկում է, ի՞նչ անձրև առանց քամու ), ԴԱԼԱՐ տերևները = ԽԱԶԱԼ թափվում են ծառերից, ցիր ու ցան լինում: Տալար կազալ տաղտըղաց= Տալար խազալ տաղտըղաց=Դալար խազալ-խաշամը ցիր ու ցան եղավ:
-
Տիկին Աիդա, ծնունդդ շնորհավոր: Մեր գլխից միշտ անպակաս լինես...
-
Բարի օր, Օհան Հավանաբար «կազալ» = «ղազալ»( արաբերեն) = «եղնիկ»: Տալար կազալ տաղտըղաց = Դալար ղազալ տաղտըղաց = Մատղաշ(նորածին) եղնիկ տաղտղաց:
-
Բարի վերադարձ, Կարս: Առանձնապես ոչ մի փոփոխություն, միայն թե... «Ծաղիկ կովը սատկեց, իսկ նանն ու Զանին տկլոր են»: ©
-
Ничего не понимаю, разве после разрешения Карибского кризиса их не вывели? Вот что нашел в Википедии: http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%....BD.D0.B8.D0.B5
-
Путин - это в России президент, а в Армении обыкновеный Պուց-ին...
-
Дамы и господа, переформатируйте свои русифицированные мозги. Почему-то русская фамиля ВОРонов не ассоцируется с армянской ж-о-п-о-й, а армянская фамилия Фаносян( фанос(греч.) = փայլուն, լուսավոր) вызывает у некторых панос? Парадокс.
-
Շնորհակալ եմ, Ադաբազ: Այստեղ միայն մի բան է ինձ համար ընդունելի. իրոք, իր ծագումով «հայկական հարցը» արդյունք էր 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի: Մնացածը մեծավ մասամբ լիրիկա է: Մեծ Տերությունները, հայերի կամքից անկախ, շահարկելու էին իրենց իսկ ծնած «հայկական հարցը»: Ինչ վերաբերում է "millet-i sadyaka"-ին, ապա կար իր հայրենիքում բնակվող, քաղաքացիական տարրական իրավունքներից զուրկ հայություն, և կար Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում և այլ ծովափնյա խոշոր քաղաքներում բնակվող հայեր: Վերջիններս շարքային թուրքի մոտ առաջացնում էին նույն զգացմունքները, ինչ հրեաները՝ սևհարյուրակայինների մոտ: Թուրքական հասարակական կարծիքը մինչ ռուս-թուրքական պատերազմն էլ հայերի նկատմամաբ բացասական էր(կրոնական, գոյաբանական կողմը անտեսում եմ), որովհետև, ընդհանուր առմամբ, հայերն այդ քաղաքներում տնտեսապես ավելի բարեկեցիկ էին, քան թուրքերը: Հայերն ընկալվում էին որպես շահագործող-հարստահարող խավ:
-
Если не трудно, не могли бы дать ссылку. Я поискал, но не смог найти. Заранее благодарю.
-
Adabas, "источники в студию", пожалуйста.
-
Ռաշիդն( «դաստիարակ», « խրատու», «ուղիղ ճանապարհով գնացող») ու Սանամը( «կուռք», «պատկեր գեղեցկության», «աննման» ) արաբական անուններ են: Ամեն մի ժողովուրդ ունի իր անձնանունները՝ բացի... հայերից: Հայկական անձնանուննրի եթե ոչ 99%, ապա 90% ... բիճ է՝ օտարածին: Նույնիսկ Վահագն, Տիգրան, Անահիտ և այլն օտար ծագում ունեն:
-
Այո, Մուկիկ, նույնիսկ Վարդուշ: Որովհետև Վարդուշի օտարածին քույր Розалиа-ն հայերեն արտասանելիս հնչում է որպես շան հաչոց: Համոզվելու համար, փորձեք մի քանի անգամ բարձրաձայն ասել ՌոզալյԱ, ՌոզալյԱ, ՌոզալյԱ՝ հայերեն շեշտադրությամբ:
-
Nomen est omen: Ասել-ասում են, թե անվան ընտրությունը՝ ճակատագրի ընտրություն է:Ինչքան ես գիտեմ, դեռ չկան լուրջ գիտական ուսումնասիրություններ այն մասին, թե ինչո՞ւ են հայերը Հայաստանում իրենց երեխաներին տալիս օտար անուններ: Հ.Գ. Շատերն այստեղ ծնվել են Հայաստանում: Ինձ շատ հետաքրքիր է ձեր ավարտական դասարանի երեխաների անունները, եթե, իհարկե, հիշում եք: Անպայման նշեք, թե ի՞նչ դպրոց եք ավարտել՝ հայկական, ռուսական և այլն... Սկսեմ ինձանից(հայկական դպրոց). Արարատ, Աշոտ, Ավետիք, Սամվել, Սուրեն, Ստեփան,Սերգեյ, երկու Լևոն, երկու Տիգրան, Շիրազ, Վազգեն, Վարդան, Վարուժան, Գարեգին, Գրիշա: Մի երկու անուն էլ մոռացել եմ: Անահիտ, Ալվարդ, Արեգնազ, Լոլա: Յոթ աղջիկ էին, մյուսների անունը չեմ հիշում:
-
Հայերը Օսմանյան կայսրությունում երբեք չեն եղել ո՛չ «արտոնյալ ժողովուրդ» և ո՛չ էլ «հավատարիմ ժողովուրդ»: Եթե «արտոնյալ ժողովուրդ» ասելով դուք նկատի ունեք Կոստանդնուպոլսի հայերին կամ Օսմանյան կառավարության առանձին հայ պաշտոնյաների, ապա նույն տրամաբանությամբ Բյուզանդական կայսրությունը կարելի է համարել հայկական՝ ի դեմս բազմաթիվ հայազգի կայսրերի: Ի՞նչ «արտոնյալ ժողովրդի» մասին կարելի է խոսել, երբ «աղա» հայը իր բնօրրանում չուներ տարրական մարդկային իրավունքներ՝ ի տարբերություն նույնիսկ ոչ մի օրենք չճանաչող կիսավայրենի քուրդ-մահմեդականի: Մի՞թե «արտոնյալ ժողովուրդ»-ը «հավատի հարկ» է վճարում, զենք կրելու իրավունք չի ունենում և նույնիսկ դատարանում վկայելու իրավունք չի ունենում: Էլ չեմ ասում կյանքի, գույքի, ուեցվածքի անձեռնմխելիության մասին: Ինչո՞ւ եք շարունակաբար կրկնում թուրք-ազերական այս հեքիաթները և ինչի՞ համար:
-
… Մեր մեռելները մեր հաշվի մեջ են, մեր հաշվի մեջ են ... ու կաշվի մեջ են, քանզի մենք,իրո՛ք կապված ենք նրանց հիշատակներին, ինչպես մանուկը իր մորը՝ պորտով: Մենք նրա՛նց մեջ ենք ու մե՛ր մեջ՝ նրա՛նք, մեր բջիջների՛, մեր ոսկըրի՛ մեջ: … Ու երբ գոչում եմ. -Կոչեմ ապրողա՜ց, ինձ ձայն են տալիս նրա՛նք,որ երեկ խեղճ գաղթականի ցուպի փոխարեն իրենց ձեռքն առան անթաղ-անշիրիմ մի նահատակի ազդր կամ սրունք, և,Ահարոնի գավազանի պես, ոսկորն այդ ծաղկե՜ց՝ անարգ թշնամուն ապացուցելով, որ թեպետ մեջեթն ավերակված է, բայց Ալ Մեհրաբը դեռ մնացել է, դեռ մնացել է... Արարատի՜ շուրջ... ... ... ... -ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց... -ԲԵԿԱՆԵ՛Մ ՇԱՆԹԵ՜Ր... -ԿՈՉԵ՛Մ ԱՊՐՈՂԱ՜Ց...
-
Շնորհավոր ծնունդդ, Նազել: Եղիր երջանիկ, առողջ ու հաջողակ, ուրախ ու զվարթ և մի քիչ էլ... թեթևսոլիկ:
-
А какие ожидания у вас, какими вы бы хотели увидеть эти отношения? Спрашиваю, потому что, в тех социумах, где достигнут наибольший "прогресс", наблюдается и наибольший кризис этих самых отношений.
-
Ապարանցու կինը. -Այ մարդ, երեկ դու ինձ խայտառակ արեցիր: Էնքան էիր խմել, քեզ կորցրել, որ պատշգամբում ինձ բռնաբարեցիր: Բոլոր հարևաններն էլ տեսան: Ամուսինը. -Հա՜, հո չասեցի՞ր, որ ես էի: