
SAS
Hazarapet-
Posts
5,762 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by SAS
-
Предлагаю менять название темы на "Арцахский диалект"...И пора забыть слово "карабах".Есть Арцах.
-
smally, со мной все ОК. Просто хотел сказать, что стихотворение, скорее всего, написала женщина. С каких это пор "баба" стала оскорблением, что делаете круглые глаза...
-
Поражением грузинской армии. Это однозначно, если сунутся туда.
-
Стих явно бабский...
-
В электронном вид нет, но кое- что помню... Բարձրագահ Աբուլն ու Մթին սարեր Մեջք մեջքի տված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ: ... ... Ինչի՞ս են պետք ոսկին,արծաթ Եվ կամ աստղը երկնքի, Ոչ գոհար եմ ես պահանջում Սեր-ըենկերից իմ կյանքի: Ես նրանից հուր եմ ուզում, Անշեջ հուրը սրբազան, Ով կբերի անղեջ հուրը, Նա է ընտրած իմ փեսան... Ասավ աղջիկն՝ իրար անցան Կտրիճները քաջարի, Ձիանք հեծած թռան հապճեպ Դեպի չորս կողմ աշխարհի: Թռա՜ն,շուտով գտնեն, բերեն Անշեջ հուրը աղջկան. Բայց... տարիք են գա՜լիս, գնո՜ւմ, Նրանք չկա՜ն ու չկա՜ն... Я до сих пор недоумеваю, почему Арам Хачатурян не обратился к творчеству Туманяна? Видимо не знал! Ведь у Туманяна есть два готовых либретто - "Ахтамар" и "Парвана"- для одноактных балет. А какой балет можно "сварганить" из поэмы Варужана "Հարճը\ Наложница"... Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜, Երբոր ետև կը թեքի՝ կուրծքին վրա հոյաշեն, Բըլուրի պես կը դիզվին զույգ ըստինքներ իր սըրսըռալեն: Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով, Կ'երթան փըրփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով. Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜...
-
Թեթև էր արվեստն իմ՝ խնդում, Բայց կյանքս այնքան դժվարին էր... Գուցե Ջահուկյանն էլ է վերջին պահին մրմնջացել Տերյանի այս տողերը: Ապրեց մենակ, առանց ընտանիք ու մեռավ մենակության մեջ: Ժառանգներ չթողեց, սակայն անչափ բեղմնավոր եղավ գիտության մեջ:Մեզ մնում է միայն փայփայել հույսեր, որ մի օր լույս աշխարհ կգան նրա հոգու ու մտքի բոլոր ժառանգները: Աստված հոգին լուսավորի:
-
kars, есть теория в чистом виде, а есть ее практическое применение. Армяне, греки, евреи, грузины и т.д., не были язычниками, но религиозное сознание арабов и турок воспринимало их в качестве гяуров, со всеми отсюда вытекающими последствиями.
-
Нахиджеван нельзя было, ибо это спровоцировало бы турецкое вмешательство. А Московский Договор 1921 года никто еще не отменил.
-
Не уверен, что Вы армянин, ибо армянин, да еще и студент МГУ понял бы, что написано в статье. Там черным по белому написано, что Низами родился в Гандзаке( = Гянджа = Кировабад).А Вы "давно доказано, что родился в Гяндже". А теперь праздный вопрос. Доподлинно известно, что Генрих Гейне был по происхождению еврей. Доподлинно известно, что он еще и немецкий поэт. Ни один еврей, даже самый последний идиот, никогда не говорит, что Гейне ... еврейский поэт. Этот ряд можно продолжить на примере русской культуры. Теперь Вы поняли, о чем идет речь в статье? Автор утверждает, что Низами- персидский поэт, как и Гейне- немецкий. И еще там написано, когда Низами стал азерским поэтом. Теперь успокоился Ваш возбужденный и встревоженный ум? Привет Вашим друзьям -азерам.
-
Есть и этнические армяне-мусульмане, что дальше? А Вы что, секретарь Бога, что так уверенно заявляете, что "специальной церкви для армян у Господа нет ". И если даже нет специальной церкви и "все объединены общим импульсом Христа", то почему не ВЫБРАТЬ именно ААЦ и не ходить к протестантам или разным там иеговистам?Для удобства? Ибо в ААЦ помимо Бога присутствует еще и армянский дух, который передается через армянский язык. Или Вы сторонник внецерковного христианства в его, так сказать, чистом виде, где "несть ни эллина, ни иудея". Что касается конкретно Вас, то это зависит от того, кем Вы себя ощущаете. Если Вы себя ощущаете армянином, то ЕСТЕСТВЕННО быть в армянских рядах. ААЦ- одна из национальных святынь, которая сплачивает эти ряды. О своих отношениях с Богом я ничего не говорил, я не сторонник публичной интимности. Я рассказывал, как меня крестили. Ну не требуют же евреи от восьмидневного ребенка(подправьте, если ошибаюсь), чтобы тот отрекся от сатаны или что-то обещал Богу, когда делают обрезание. Это символический акт инициации ребенка совершенные взрослыми, а понимание смысла этого акта приходит позднее... Или вообще не приходит.
-
Андрей, вероотступник в данном контексте- это тот, кто ПО СВОЕЙ ВОЛЕ отступил от СВОЕЙ Церкви. Для армянина своя Церковь -это ААЦ. Виола д'Амур сразу поняла. Вот и все. А когда меня крестили, я ничего не обещал Богу по объективным причинам. Я сидел голышом в купели с теплой водой и когда священник хотел меня оттуда вынуть, начал горько и громко плакать. Он вынужден был ждать, пока мама не завершит мое вечернее купание без мыла. После, размякший и сонный, я восседал на руках моего любимого дяди-крестника, играл с бородой священника и через некоторое время уже был в сладких объятиях Морфея. Утром у себя на шее я обнаружил нарот с крестиком. Это мне очень понравилось, у меня появился свой крестик. От станы, вместо меня, видимо отрекся мой крестный.
-
Мне так кааажется, иначе придется констатировать, что существуют евреи -идиоты и спровоцировать обвинения против армян, зараженными "духом антисемитизма ",- как изящно выразился Главный Протестант форума.
-
1. Москва настаивала и, кажется, добилась, чтобы диаметр трубы газопровода Иран-Армения был нужного размера, т.е., чтобы газ употреблял только Армения, и не было никакой возможности реэкспорта через Грузию в Украину, а дальше - в Европу. Иначе у Туркменбаши появится возможность продавать свой газ России не за бесценок. Ведь никому не секрет, что Россия паразитирует на туркменском газе. 2. Ж\Д Ереван-Тебриз даст возможность Армении выходить на Центральную Азию (минуя Россию) и к Персидскому заливу. А в перспективе - и к Средиземному морю, если ситуация в Ираке стабилизируется. 3. Россия не заинтересована в экономически независимой и процветающей Армении. Чем хуже в Армении, тем лучше для Москвы. 4. И не менее важный момент, о котором недавно намекнул Путин. Россия сейчас находится в демографической яме и рассматривает бывших "совков" в качестве своих потенциальных граждан. Чем хуже будет экономическая и политическая ситуация в Армении, тем больше армян поедут жить в Россию. Даже скинхеды и ряженые казаки не помеха. Поэтому Москва всячески будет препятствовать строительству Ж\Д Ереван- Тебриз, чтобы держать Армению на коротком поводке. P.S. Недавно был создан Общественный Совеет при Президенте России. Туда не вошел ни один армянин. Но ведь армяне пятый по численности этнос в России.
-
Если заменить грузины на армяне, Абхазия на Джавахк, получится... Знакомый мугам Каджи.
-
Бласко Оргес – это очередной азер косящего под еврея.
-
Շնորհակալություն ինձ հիշողներին: Sench, Հայաստանում դեղձ էի ուտում ու ծիրանի օղի խմում: -Եվ եղև գիշեր, և եղև ցերեկ՝ օր երեսուներորդ: Բա...
-
Լավ մտածիր և ուշադիր կարդա, նախքան ինձ այպանելն ու հայհոյելը... Ա. Այս է մարմինը, որ հանձնված է… սիրուն։ Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։ Աչքս լու՛յս, տոն է, այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի, եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար, սփռել եմ ահա սիրեկանի դեմ։ Համեցիր, վերցրու, անուշ արա, դե, նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։ Համբուրիր ինձ ու… Էլ չես ծերանա, համբուրիր ինձ ու… չես հիվանդանա, համբուրիր ինձ ու… չես մեռնի երբեք։ Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում, կույրը տեսնում է կրքի խլիրտը, համրը խոսում է թմբուկով սրտի, կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով, եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։ Համբուրիր ինձ ու… Չեմ մեռնի ես էլ։ Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝ սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս, եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր, բայց քո համբույրը չի ժանգի երբեք, բայց քո համբույրը կծակի պատը չինական թախծի… Ես իմ բերանով քեզ կմոտենամ եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ, խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։ Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ, ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝ վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի… Ի՞նչ անեմ, մամա՛, ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին, հպվե՞մ մատների տաք թմբիկներով, լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ, շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում… Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր, որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ այն վերաշխարհիկ վիճակախաղում, (հափչի՛, էսքան ճի՞շտ)։ Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս, հանիր բառերի սեղմ հանդերձանքը, մորեմերկ սրտով մտիր իմ կայքը եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ… Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։ Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ, երկնքի բոլոր թռչունները՝ բույն, քո որջն ու բույնը ես եմ, մարմինս, եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս, քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։ Ելիր մահիճս, ասես ամբիոն, եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով, մարմնի հոլովով, մարմնի բառերով, խոսքով մարմընի, ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների, խնդրիր՝ կտրվի, բախիր՝ կբացվի, թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ, բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝ պատրաստել եմ ես քո ճանապարհը եւ հարթել բոլոր շավիղները քո… Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա վարիր ինձ, բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի, կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ եւ դրոշակդ ծածանիր վրաս։ Ես վայրի ջուր եմ, ես խիտ ողկույզ եմ, ես փուխր օդ եմ, մտիր իմ հունը, թաքնվիր իմ մեջ, եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր, խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր, ա՜խ, արտաշնչիր… Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր, չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից… Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից, եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից, երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ… Մա՛մ, մի բարկանա, տես, ինչ առողջ եմ, տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում, տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է, եւ իմ մարմինը հույսով է ապրում, քանզի իմ անձը սիրո վայրում է… Ով տեսնելու աչք ունի, թող նայի, ինչ թովիչ նկար- զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝ հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան, ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան… Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր, ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն, ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ, մինչեւ վերջանամ ինքս ինձանից, մինչեւ ինձանից ինքս դադարեմ, ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ- ափ երանության… Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում, ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն ու պաչիկ-պաչիկ ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից, ինձ տար հասցրու ուրախության տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ, երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝ «Եվ կատարված է»։ Բ. Այս է մարմինը, որ հանձնված է… մահվան։ Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։ Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Մենք լաց ենք լինում, որ հարսանիք է, բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ, որ հարսանիք է, հրավիրյալներն, ախ, արժանի չեն։ Եվ ծիծաղում ենք, որ թեպետ մեռավ ցորենի հատիկն, բայց բազում արդյունք պիտի ունենա։ Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ այս Մարդու Որդին, մեզ բուժեց մահից, եթե… Բայց ինքը մարդու համբույրով մահվամբ վարակվեց։ Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա, դու մարդու որսորդ էիր քեզ կարծում, բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով, ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։ Եվ ահա ինքդ քեզնից վերջացար ու դադարեցիր ինքդ քեզանից։ Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։ Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ, նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։ Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում եւ եղբոր նման գլխահակ կանգնում։ Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ, քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ, եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ… Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա, մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում, հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին, վա՜յ հղիներին, ստնտուներին, ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա, կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ, թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք, թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք, կաղին կանգնեցրինք, թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին, բայց մեր սրտերը չեն ուրախանում, մեր լեզուները չեն ցնծում, ավաղ, եւ մեր մարմինը հույսով չի ապրում, քանզի մեր անձը մահվան վայրում է, եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից… Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ, բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել, ո՜նց մխիթարվենք։ Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում, բայց քո իսկական սփոփանքը չէ, վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում, բայց քո իսկական կարեկցանքը չէ, ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես եւ ընկերական եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին եւ շոշափեիր մեր վերքերը բաց եւ համբուրեիր,որ ցավը անցներ… Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա, որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան, ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք, չորացած արյամբ կպել են իրար, ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին ու մեր ոտքերը լվացին խոնարհ, մեխերով ծակված, խոցված են ահա, եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը եւ ուրախությամբ լցնում մեր հոգին, պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում, որ դիակ է սառ- եռօրյա կանգառ… Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ, շուտով կազատվես, մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին, մեր մարմինների մեջ ենք ավարտվում։ Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝ տասդրամանոց սայր, մետրուկես պարան, թեպետեւ մահը մենք սառեցրել ենք, կյանքի պահածոն դրել սառնարան, թեպետ ազատ ենք մահը ընտրելու, բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում, որի ներքնակը ճիճուներն են գարշ, որի վերմակը որդերն են փքուն։ Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան, մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք, եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ, եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ, եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ, եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ, եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում, թաքնվում մեր մեջ… Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ, քամակներս բաց ու վիզներս ծուռ։ Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ… Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ, դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ գնացիր դեպի մահդ անծպտուն, այդ նախաշեմը անցար ու մտար սիրելի հոր տուն։ Ամենալա՛վ Բան, մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն ու տոտիկ-տոտիկ մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից, մեզ տար անցկացրու այդ նախաշեմից, մեզ տար հասցրու մեր պապայի տուն… Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում - վերջին կում օդն է վերջին հրումով շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում հավերժի ափսեն՝ «Եվ կատարված է»։
-
Զարմանալի է, որ ինձ դեռ հիշում են, իսկ Սմոլնին նույնիսկ կարծես թե կարոտել է... Կյանքը՝ էժան, ապրուստը՝ ձրի...
-
Բարև բոլոր անցյալ կատարելիներին ու մնացյալ ներկաներին...
-
Боже, избавь армян от вероотступников… Этот лозунг намного актуален, чем надуманный "дух антисемитизма"…
-
Майк, в Вас заговорила русская половина... Карик сделан из другого теста.
-
1.Какое слово вы любите ( по звучанию или смыслу)? Կին, կյանք 2. Какое слово вы ненавидите, не любите? Ազիզ,արա,ապե,ստե,սաղ,ախչի,դզեց,կայֆ ևլն... 3. Какой звук или шум вы очень любите? Մանկան թլվլոց 4. Какой звук или шум вы ненавидете? Ռաբիզ կլկլոց 5. Что вас возбуждает , придает сил? Կինը 6. Что вас угнетает, подавляет? Սիրելիներիս հիվանդությունը 7. Какое ваше любимое ругательство? Ես թուրքի մերը... 8. Какую профессию вы бы хотели освоить , кроме той что у вас на данный момент? Հայոց լեզու 9. Кем бы вы в жизни бы не работали? Սուտենյոր,դահիճ: 10. Если бог существует, то что бы вы хотели бы услышать от него, когда придет время предстать перед ним? Կյանքդ իզուր ու անիմաստ չանցավ 11. Какой любимый запах? Նոր թխած լավաշի և նոր քաղած խոտի բուրմունքը
-
Ես օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 25-ը լինելու եմ Երևանում:Այնպես որ, տերտերների փարաջաները լավ թափ տուր... :lol:
-
Իհարկե,օրիորդ Մանե, կարոտել ենք, դու ֆորումի հրեշտակներից մեկն ես: Հաաա՜, մինչ դու հանգստանում էիր, էն Արթուրը մի հատ «լեվի» տղա է սարքել:Հիմա մտածում եմ, թե ի՞նչ ես անելու, եթե հակարծ քեզ նման լինի ու ... մամա ասի: :lol: