Jump to content

СААРЯН

Forumjan
  • Posts

    784
  • Joined

  • Last visited

Everything posted by СААРЯН

  1. Ես բանաստեղծ չեմ, բայց համարձակվեցի այս բաժնում հրապարակել իմ բանաստեղ- ծություններից մեկը` ակնկալելով ձեր անկեղծ քննադատությունը... ____________________________________________________ Ասատվածամուխ մեր վանքերի երկնասլաց գմբեթներից, Ու անբարբառ մեր քարերի հոգեպարար մթությունից, Ու աչքերից մեր հեռահար, ու սրտերից մեր բաբախուն, Խնկարկում է իբրեւ տաճար, իբրեւ քամի' մեր սուրբ լեզուն, Որպես այծքաղ մի կեծակի եւ կամ որպես ճկուն հովազ, Թեւածում է ողջ աշխարհում մեր հուր լեզուն բազմատարազ, Մե'րթ գոռում է որոտաձայն, մե'րթ դայլայլում երգեցիկ, Մե'րթ բուրում է այն ծաղկավետ, մե'րթ դյութում է ազդեցիկ, Նա ծնվել է մեր սարերի խոժոռոդեմ ծերպերից, Մեր ջրերի սառ-զրնգուն ալեծածան եզրերից, Հայաստանի լուրթ երկնքի լազուրաչյա աչքերից, Եւ շինական քարգործ հայի ակոսազարդ շուրթերից, Ներկված չէ նա կեղծ գույներով ուլունքներով զարդարված, Բայց գունե'ղ է նա բոլորից, եւ բոլորից հարդարված, Մի լեռնային արծի'վ է նա, որ ճախրու'մ է դարեդար, Եւ կճախրի ընդմիշտ ու հար, հավե'րժ,հավե'տ,անդադա'ր...
  2. Թանկագին choice մեր կարեւորագույն քաղաքական խնդիրը Ղարաբաղն է, ուզենք թե ոչ այն պետք է քննարկենք , եւ ուզենք թե ոչ այն պետք է քննարկենք "ադրբեջանա- կան կոնտեքստում"` շատ դեպքերում ադրբեջանցիների "ակտիվ մասնակցությամբ"... Դու առաջարկում էս նման հարցեր ֆորումում այլեւ չշոշոփել ... տարօրինակ է...
  3. Vereks Ու՞մ կարծիքն էս համեմատում թուրքի կարծիքի հետ...
  4. Arin-Berd ջան այդ քաղքենի միջակությունները անուղելի ՀԻՄԱՐՆԵՐ են , որոնք "հետաքրքրացնում" են մարդկանց կյանքը...
  5. ...Ինչեւէ միանշանակ անվիճելի պատմական փաստ է, որ թալիշները այօրվա ադրբեջա- նում ապրում են ավելի վաղ, քան "ադրբեջանցի" հորջորջված ալթայական թուրքերը... Եւ ինչ խոսք նրանք ունենք ինքնորոշման բարոյական իրավունք...
  6. Կեցցե'ս Սաթենիկ ջան, միանգամայն քո հետ համաձայն եմ...
  7. Հայ ժողովրդի եւ Հայկական Պետականության բոլոր առկա եւ անցյալ անհաջողություն- ների ամենագլխավոր պատճառը եղել եւ մնում է Հայոց Ազգային Գաղափարախո- սության բացակայությունը:Չքաղելով մեր պատմության արյունալի էջերից եւ ոչ մի դաս՝ մենք շարունակում ենք լինել այս կամ այն տերության կամ հզոր "կլանի" ածանց- յալը՝ երկրի եւ ժողովրդի պառակտման առաջին միջոցը պահելով ազգային գաղափա- րախոսության բացակայության փաստը:Պատմության մեջ այն բոլոր երկրները, որոնք չեն ունեցել ազգային, պետական գաղափարախոսություն (կամ այն եղել թույլ)միանշանակ գնացել են դեպի անխուսափելի կործանում:Ճիշտ է եղել են նաեւ հզոր ,բայց կեղծ գաղա- փարախոսությամբ առաջնորդվող երկրներ էլ, որոնց "ճակատագիրը" ունեցել է նույն հան- գուցալուծումը:Ինչեւէ միանշանակ կարելի է ասել, որ Հայոց Ազգային Գաղափարա- խոսության անհրաժեշտությունը դարձել է օրախնդիր:Այսօր Հայաստանը ենթարկ- վում է ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային վտանգի:Օտարամոլությունը եւ ստըր- կամտությունը դարձել են մեր հայրենակիցներից շատերի մտածողության հիմքը , իսկ ազգապահպան արժեքները (լեզու , կրոն , ազգային մշակույթ)ապրում են աննախընթաց նահանջ:Ազգային գաղափարախոսության մասին խոսելիս, առավելապես խոսքը գնում է նժդեհյան "Ցեղակրոնության" մասին, սակայն մերօրյա հրամայականնները ստիպում են մշակել Նժդեհի ուսմունքը, լրացնել այն նոր մտքերով... Ի՞նչ հիմնադրույթներ եք տեսնում այն գաղափարախոսության հիմքում, որով պետք է ա- ռաջնորդվի հայ ժողովուրդը առ Հայոց Պետականությամբ... Ի՞նչպիսի դրական կամ բացասական տեղաշարժեր եք տեսնում վերոհիշյալ խնդրում... Համարու՞մ եք արդյոք, որ Մեր ազգային բոլոր անհաջողությունների հիմքում ազգային գաղափարախոսության բացակայությունն է... Ի՞նչ առաջարկներ ունեք...
  8. Սրանից ավելի հետաքրքիր թոպիկ դեռ չէի տեսել...
  9. Ընկեր եմ համարում նրան, ում համար ընկերություն հասկացողությունը զերծ է կեղծավորությունից, ստից եւ, որ եւս շատ կարեւոր է, "փող" հասկացողության (իր բո- լոր վատ կողմերով)գերարժեվորումից:Իմ ընկերը կարող է լինել նրբազգաց, անպայման բարձր ինտելլեկտով օժտված, շրջահայաց,բարեսիրտ յուրաքանչյուր մարդ,որի համար ընկերությունը ունի նույն արժեքը ինչ որ իմ: Իսկ իմ ընկերնեըը շատ քիչ են , որում եւ մեր ընկերության ամենամեծ արժանիքն է...
  10. СААРЯН

    Shtap!!

    Չեմ հավատում Celtic ....
  11. Չե՞ք կարծում , որ նման հարցերի "քննարկումները" ժամանակի զուր վատնում են... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  12. Կիրովականցուն ասում են. _Անձրեւ ա գալի... _Դռանըըըըըըըըըըըըըըըըըըը... :lol: :lol: :lol: ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ էլ հանդիսացել է բանակցող առանձին կողմ, պարզապես այդ փաստը կրել է անուղղակի բնույթ, ինչը ադրբեջանի ծայ- րահեղական իշխանությունների համար եղել է շահեկան դրություն` երկրի թուրք ազգա- բնակչութանը խաբելու համար:Այժմ ադրբեջանի համար իրավիճակը ավելի է "ծանրացել", քանզի այդ "երկրի" իշխանությունները չեն կարողանում պատասխանել իրենց ժողովրդի հարուցած մի շարք հարցերի. օրինակ, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար հայտարարում, որ ԼՂՀ-ն շուտով "պաշտոնապես" կդառնա բանակցող լիիրավ կողմ (ակնարկելով ... ) կամ այն , որ Արցախի համար պետք է լինի միջազգային առանձին մոտեցում , եւ այլն: ԱՅՆ ՓԱՍՏԸ ,ՈՐ ԱՐՑԱԽԸ ՇՈՒՏՈՎ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՎԱՍԱՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ , ԱՆԱՐԿ է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՃԱՆԱՉՄԱՆ... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  14. armenian_flower "...Ko iskakan siraharnere kez lqetsin im Erevan, Anter u durs muratskanere dartsan kez ter u tirakan "Es kez sirum em", ais khoskere asum em kez im Erevan, Arzher hasnel ashkharki tsere vor ais barere haskanam..." Ruben Hakhverdyan. ՀԱՅԵ'Ր , ԳՐԵՔ ՀԱՅԱՏԱՌ... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  15. Ցավում եմ... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  16. Անհատականություն չեն դառնում, անհատականություն ծնվում են... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  17. Աստվածաշնչի հայերեն վեջնական թարգմանությունը (" թարգմանությունների թագուհի")տեղի է ունեցել շուրջ 430-ական թվականներին:Նշյալ տասնամյակի սկզբին Կորյունը եւ Սահակ-Մեսրոպյան աշակերտներից էլի մի քանի վարդապետ Կոնստանդնուպոլսից բերեցին Աստվածաշնչի հունարեն ստուգված օրինակը եւ Եփեսոսի ժողովի թղթերը, որոնց իրենց մեծ ուսուցիչների հետ թարգմանեցին հայերեն:Եփեսոսի ժողովը տեղի է ունեցել 431թ. , Սահակը մահացել է 439-ին ,Մեսրոպը 440-ին, ուստի տրամաբանորեն թարգմանությունների թագուհին գրվել է վերոնշյալ 430-ականների ընթացքում... ____________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  18. ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  19. СААРЯН

    Shtap!!

    ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  20. Կարծում եմ պետք է փակել այս անմիտ թեման... ______________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  21. Ինչեւէ... Գուցե ճիշտը Դուք եք... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  22. Իհարկե այն ազգը, որում սովորական երեւութ է , ասենք օրիկան , հարազատ զարմիկների ամուսնությունը , պետք է լինի ոչ պակաս քան թուրք եւ ոչ ավել քան "ադրբեջանցի"... :lol: ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  23. Որդին խայտառակում է հորը, "ահա թե ինչում է խնդիրը"... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
  24. Это была настоящая научная, быть может, первая в мире лингвистическая экспедиция, поставившая своей целью выработку алфавита... член-корреспондент АН СССР Д. А. Ольдерогге. Այսպես է արտահայտվել հանճարեղ Մաշտոցի գործի մասին օտար մի գիտնական... ___________________________________ Հազա՜ր ու մի ե'րգ էս տեսել , է'լի կտեսնես... Չարենց
×
×
  • Create New...