-
Posts
10,613 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Karmir
-
Պետբյուջեի հատկացումներով կթվայնացվի Ազգային արխիվում պահվող 1350 վավերագրական ֆիլմ Հայաստանի Հանրային Ռադիո, 13.12.2006 14:51 Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոփաստաթղթերի մասնաճյուղում պահպանվող 2000 վավերագրական ֆիլմերից 1350-ը նախատեսվում է թվայնացնել 2007-2010 թ.թ. ՀՀ պետբյուջեի հատկացումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, յուրաքանչյուր տարի պետբյուջեից 450 ֆիլմի թվայնացման համար կհատկացվի 66 մլն դրամ: Ընտրվել են այն ֆիլմերը, որոնք առաջնահերթ թվայնացվելու կարիք ունեն: Աշխատանքների իրականացման համար «Գնումների մասին» օրենքով կհայտարարվի մրցույթ: Նշենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականատեր «Սի Էս Ֆիլմ» ընկերությունը ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ պարտավորվել է երեք տարվա ընթացքում անհատույց թվայնացնել «Հայֆիլմի» նկարահանած 396 գեղարվեստական, վավերագրական, խաղարկային, ինչպես նաեւ «Հայֆիլմի» եւ այլ ստուդիաների համատեղ նկարահանած 50 խաղարկային, 11 մուլտիպլիկացիոն եւ երեք վավերագրական ֆիլմեր՝ թվայնացված երկու օրինակով հանձնելով Ազգային արխիվին: Ամատունի Վիրաբյանի հավաստմամբ, սակայն, մեկ տարվա ընթացքում «Սի Էս Ֆիլմ» ընկերությունը թվայնացրել է ընդամենը ութ ֆիլմ:
-
По этой ссылке (687 Мб.) лежит видеозапись концерта Рубена Ахвердяна, записанная вживую на концерте 1998 года.
-
В перспективе будет. Но организаторам надо окупать расходы, так что в основном как я понял там будут бутики и представительства различных компаний. Посмотрите вот-здесь - онлайновый армянский магазин в Москве, с хорошим ассортиментом: http://www.armeniaonline.ru
-
Sorry, I've never heard about her.
-
Это немного не то о чём ты спрашивала изначально, но тоже хорошее выражение, связанное с кулинарией. Должно понравиться
-
Ну что, играть-то будем? Вопрос: а какой срок на ответ даётся?
-
Академию наук должны возглавить молодые кадры...,
Karmir replied to Karmir's topic in Science and Technology
Академия Наук это и есть Совет, объединяющий лучшие научные умы и координеирующий деятельность всех научных учреждений. -
Московские компании активно участвуют в строительстве домов и офисов на Северном проспекте и на других ереванских стройках. И Дом Москвы тоже строят.
-
Сайт ТЦ не работает. Судя по отзывам в ЖЖ изнутри центр имеет стандартное для таких зданий пышное оформление в современном стиле и кучу всяких бутиков. Пара картинок и фотографий:
-
Временно не работает. Раньше было по адресу http://www.narek.tv
-
Не слушай этих дилетантов Это звучит следующим образом: Ես անչափ սիրում եմ թարմ լավաշով ու մի բաժակ օղիյով տաք-տաք խաշ
-
Обнаружил сайт Музея-института Александра Таманяна с исчерпывающими сведениями о жизни и деятельности великого архитектора. Очень интересно: http://tamanyan.org
-
Թեմայի շարունակությունը: http://www.academy.am/ecology/dilijan/dilijan_4.html SOS - «Գոշավանք»” պատմաճարտարապետական համալիրը փլուզման եզրին է... Դիլիջանը հարուստ է պատմամշակութային գեղեցիկ հնամենի հուշարձաններով ու վանքերով: Դրանցից մեկը՝ “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրը, որը մեզ է ժառանգվել 11-րդ դարից, այսօր փլուզման եզրին է: Հատկապես խիստ անբարենպաստ վիճակում է նույնանուն եկեղեցին: Հայաստանի հուշարձանների պահպանության “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի տնօրեն Արծրուն Հովսեփյանը փաստում է, որ այս եկեղեցին 300 տարի է, ինչ չի վերանորագվել: 1961 թվականին այստեղ կատարվել է ծածկերի մասնակի նորոգում, եւ այն էլ՝ քարի սխալ տեսակի ընտրության հետեւանքով 5-10 տարում քայքայվել է այդ նորագված մասը, եւ հիմա ջրերը հանգիստ հոսում են եկեղեցու պատերն ի վար, թափանցում են եկեղեցու ներսը՝ քայքայելով դարեր դիմակայած որդան կարմիրով գրվածարձանագրությունները: Իսկ այդ վիմագիր արձանագրությունները բավականին հարուստ նյութ են պարունակում միջնադարյան Հայաստանի սոցիալտնտեսական, քաղաքական, պատմական իրավիճակի մասին: Համալիրի տնօրենի հավաստմամբ՝ հատկապես որդան կարմիրով գրված արձանագրությունների կորուստը կարող է անդառնալի լինել հայոց պատմագրության համար: Վթարային վիճակում են Համալիրի մի շարք հուշարձաններ: Ինչպես նշեց Արծրուն Հովսեփյանը, հատկապես խիստ վթարային են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գավիթը, Մատենադարանը, Զանգակատունը, Գրատունը, որոնց թեք լանջերի քարերը քայքայվել են տարիների ընթացքում եւ հիմա թափվում են ցած՝ սպառնալով նաեւ այցելուների կյանքին: “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի ամբողջական վերականգնման, նորոգման համար, ըստ Արծրուն Հովսեփյանի, անհրաժեշտ է ընդամենը 260 հազար դոլլար: Որոշվել է ստեղծել Գոշավանքի փրկության ֆոնդ: Տնօրենը հույս ունի, որ ներկայումս Ստավրոպոլի երկրամասում բնակվող գոշավանքցի մեծահարուստները կօգնեն ու կաջակցեն Համալիրի վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են արդեն այսօր: Սակայն Հովսեփյանը ցավով է նշում, որ մեր օրերում հայտնի շատ մեծահարուստներ գերադասում են ավելի շուտ իրենց անուններով նոր եկեղեցիներ կառուցել, քան պատմամշակութային նմանօրինակ եզակի արժեքների վերականգնման համար գումարներ տրամադրել: “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի ողջ տարածքում կա մոտ 320 հուշարձան՝ ավանդված ամենավաղ շրջաններից: 1987 թվականին այստեղ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է մեծ դամբարանադաշտ եւ ժայռապատկերներ, որոնք համարվում են Հյուսիսային Հայաստանի առաջին ժայռապատկերց եւ որոնց վաղեմիությունն անցնում է 6000 ատրուց: Այս փոքրիկ հատվածում իրար կողքի կա դամբարանադաշտ, բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, մատուռներ, գյուղատեղեր եւ եկեղեցական համալիր: Այստեղ է գտնվում նաեւ պատմական Գոշալիճը, որը ավանդության համաձայն համարվել է հայ Արշակունիների ամառանոցը: Եկեղեցական համալիրը բաղկացած է յոթ կառույցներից /Գրատուն-զանգակատուն եկեղեցի, Մայր աստվածածին եկեղեցի, Գավիթ, Սուրբ Գեւորգ Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Գրիգոր եկեղեցի, Գոշի դամբարան-մատուռ/: Ամենահին կառույցը 1-ին դարի կիկլոպյան պատն է, որն հետագայում օգտագործվել է որպես սեղանատուն: Տարածքում կան բազմաթիվ հնավայրեր, մեծ արժեք ունեցող պատմական հուշարձաններ, որոնցից շատերը դեռեւս ուսումնասիրված չեն: Իսկ պատմամշակութային համալիրի տնօրենը վստահ է, որ այստեղ ուսումնասիրելու բազում հնագիտական նյութ կա եւ բազմաթիվ գտածոներ դեռ սպասում են նոր տեխնիկայով եւ տեպնոլոգիաներով զինված իրենց ուսումնասիրողին: Իսկ Համալիրի պատմությունն այսպես է եղել: Մխիթար Գոշը 65 տարեկան էր, երբ 1185 թվականին եկավ այստեղ ու երկրաշարժից ավերված Հինգետիք եկեղեցու տարածքում հիմնեց փայտաշեն առաջին եկեղեցին, որը հետագայում դարձավ քարաշեն, կոչվեց Նորգետիք, իսկ Գոշի մահից հետո վերանվանվեց հիմնադրի անունով՝ Գոշավանք: Այստեղ հիմնված երկրորդ կառույցը՝ Գավիթն է՝ կառուցված 1191-1197թթ,որը Կենտրոնական եկեղեցու հետ միասին համարվում է հայ աշխարհիկ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Հետագա տարիներին, 65 տարվա ընթացքում, կառուցվում են պատմամշակութային մյուս կառույցները: Առաջին անգամ եկեղեցու շինարարկան աշխատանքները դադարեցվել են արաբական արշավանքների ժամանակ, երկրորդ անգամ՝ 1241 թվականին՝ արդեն թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժումը հնարավորություն չի տալիս շարունակելու Համալիրի կառուցապատումը, եւ Մայր եկեղեցու գմբեթը այդպես էլ մնում է կիսակառույց: 1198 թվականից սկսած Գոշավանում Մխիթար Գոշի ջանքերով սկսել է գործել հոգեւոր բարձրագույն ճեմարան՝ Համալսարան, ուր դասավանդվել են հայ վիմագրական արվեստ, աստղագիտություն, ճարտարապետություն, իրավաբանություն, դիվանաբանություն, երաժշտական արվեստ եւ այլ առարկաներ: Այս համալսարանում են սովորել միջնադարյան հայ գրականության եւ եկեղեցու բազմաթիվ նշանավոր դեմքեր, ինչպես Կիրակոս Գանձակեցին, Վանական Վարդապետը, Մարտիրոս Սարկավագը եւ ուրիշներ: Հենց այստեղ՝ Հինգետիքավանքում, 1184 թվականին Գոշը սկսում է գրել իր հանրահայտ “Դատաստանագիրքը”: Բազմաթիվ անգամներ է այս համալիրը ծաղկում եւ անկում ապրել, բազմաթիվ անգամներ տեսել է հրոսակախմբեր, վայրագություններ, դաժանություններ, բայց ամեն անգամ կարողացել է ինչ-որ կերպ ոտքի կանգնել, ծռված իր մեջքը բարձրացնել: Արծրուն Հովսեփյանը համարում է, որ Գոշավանքը խորը անկում է ունեցել մեկ 1375 թվականին, երբ մոնղոլ զորապետ Նուխտայի բանակը նվաճեց Հյուսիսային Հայաստանը ու սրի քաշեց տեղի ողջ միաբանությանը: Անգամ այս օրերի մասին կա պատմական ավանդություն. հայ հոգեւորականները ոչ մի գնով չեն համաձայնել մոնղոլ փաշային տալ եկեղեցու գանձերը, եւ միայն այն ժամանակ, երբ Նուխտար փաշան սպառնացել է, թե կայրի Մատենադարանը, եկեղեցականները բերել եւ փաշայի ոտքերի տակ են թափել համալիրի ողջ գանձարանը, չնայած դրանով չեն էլ կարողացել փրկվել Մատենադարանը այրումից: Երկրորդ անգամ. ըստ Հովսեփյանի, եկեղեցին խոր անկում ապրեց արդեն 20-րդ դարում, երբ թաթար-մոնղոլների հրից ու սրից փրկված եզակի գրականությունը հրի ճարակ դարձավ կոմունիստների ու կոմսոմոլների ձեռքով: Դա 1936 թվականն էր, երբ 4 օր շարունակ կոոմունիստներն ու կոմսոմոլները, շրջապատած եկեղեցու ողջ տարածքը, այրում էին հայոց մատյանները, այրում էին այնպիսի ուշի-ուշով, որ հանկարծ մի թերթիկ թուղթ անգամ չթռնի, չկորի, որ հանկարծ մի եզակի պատառիկ անգամ չմնա որպես հուշ: “Մոնղոլների 1375 թվականի այն օրն էր Գոշավանքի համար սեւ օր, եւ սեւ էր 1936 թվականը”,-ասում է Արծրուն Հովսեփյանը: Այդ սեւ օրերի շարանը չշարունակելու համար այսօր է պետք մտածել “Գոշավանք” պատմամշակութային համալիրի փրկության մասին: Նարինե Վարդանյան © ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
-
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06-12-2006 http://www.hhpress.am/index.php?sub=hodv&a...6_9&flag=am Փլուզման վտանգի առաջ Այդ վիճակում են Օձունի գմբեթավոր բազիլիկ տաճարն ու Սանահինի վանական համալիրը Օձունի եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում եւ աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ։ Այն երեւում է գյուղի գրեթե բոլոր կետերից եւ ամեն մի դիրքից ուրվագծվում նոր բարեմասնություններով։ Այն իր համաչափություններով տարբերվում է 5–րդ դարից հետո կառուցված հայկական գրեթե բոլոր հուշարձաններից, այդ թվում՝ նույնատիպ Ս. Գայանե, Մրենի, Բագավանի եկեղեցիներից եւ մոտենում է 4–5–րդ դարերի Քասաղի, Երերույքի, Եղվարդի, Աշտարակի եռանավ դահլիճներին։ Որպես հոգեւոր ու պատմամշակութային արժեքների գնահատման հիշեցում նշենք, որ Օձունի (Օծուն) գմբեթավոր բազիլիկ եկեղեցին եզակի սրբավայր ու հուշարձան է, որը նշանավոր է ոչ միայն որպես Հովհան Օձնեցու հայրապետական աթոռանիստ (717–728 թթ.), այլեւ նրանով, որ այնտեղ կատարվել են առաջին հոգեւորականների օծման ու ձեռնադրման արարողությունները, որտեղից ծագել է տեղանունը (Օծել, Օծուն, Օձուն–Օձնեցի)։ Եկեղեցին լավ պահպանված հնագույն նմուշներից է եւ իր հորինվածքային բնորոշ գծերով (արտաքին սրահ, բաց խորան, աղոթասրահում 3 զույգ մույթերի վրա շեշտված երկայնական ձգվածություն) հարում է հայկական վաղ շրջանի գմբեթավոր բազիլիկ տիպի կառույցներին։ Իր բնորոշ հատկանիշներն ի հայտ է բերել բազիլիկ ոճի հուշարձանների հորինվածքից՝ գմբեթավոր ու եռանավ տիպերի համադրումից եւ կապող օղակ է հանդիսանում երկու տիպերի միջեւ։ Օձունի գմբեթավոր բազիլիկը վաղ քրիստոնեական շրջանի իսկական գլուխգործոց է, թվագրված է որպես 6–րդ դարի կառույց, սակայն ավանդազրույցն անգամ հուշում է, որ այն ավելի վաղ շրջանի կառույց է, քան ներկայացված է… Նման չափորոշիչներով առաջնորդվելու դեպքում Օձունի բազիլիկի կառուցման շրջանն էլ ավելի ետ չմղելու համար պարտական ենք Հովհան Օձնեցու գահակալության շրջանին, այլապես այն այսօր կարող էր դիտվել միջնադարի շեմից… Թաղածածկերին աճած ծառերն ու թփերը խարխլել են կառույցների տանիքները, որի պատճառով անձրեւաջրերը թափվում են ներս։ Տանիքներն ամենամյա մաքրման կարիք ունեն, որն, իհարկե, բարդ գործ է, բայց ավելի է բարդանում, երբ ժամանակին չի մաքրվում, այդ պատճառով էլ արդեն մեծ միջոցներ ու ջանքեր են պահանջվում։ Նորոգման կարիք ունեն նաեւ կամարակապ պատվանդանավոր զույգ քառակող կոթողները, Ծիրանավոր–Ծաղկավանքը, Հոռոմայրի վանական համալիրի հատկապես ստորին հուշարձանախումբը։ Անշուշտ, ուրախալի է, որ մեր նորանկախ հանրապետությունը պետբյուջեի իր սուղ միջոցներից արդեն կարողանում է հատկացումներ կատարել պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար։ Նույն առաքելությունն ունի նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին իր հնարավորությունների շրջանակում, սակայն ինչպես տեսնում ենք՝ դա բավական չէ… Ըստ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների, հուշարձանների նորոգման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնում են սեփականատերերը կամ օգտագործողները (տվյալ դեպքում՝ Հայոց Առաքելական սուրբ եկեղեցին), սակայն նա եւս ի զորու չէ… Իհարկե, բոլորիս պարզ է, որ թե մեկը, թե մյուսն առավել մեծ ծավալների աշխատանքներ կատարելու հնարավորություն չունեն, սակայն սփյուռքի եւ տեղական մերօրյա բարերարները եթե Մանթաշովի կամեցողությունն ունենան, գործը տեղից կշարժվի։ Թե ինչ հսկայական արժեք, կարեւոր նշանակություն ու ծավալ է ունեցել եւ այժմ էլ ունի Սանահինի վանական համալիրը հայոց կյանքում, կարծում ենք, շատերը կիմանան. միայն թվարկելը բավական է՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Հակոբ եւ Սուրբ Հարություն եկեղեցիները, Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը, գրատուն մատենադարանը, ակադեմիան, Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի, Արղության–Երկայնաբազուկների եւ Զաքարյանների դամբարանները եւ այլն։ Հրաչիկ ՄԱՐՈՒՔՅԱՆ Պատմ. միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության գիտաշխատող
-
ԱՎԵՐԱԿ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ԷՐԵԲՈՒՆԻ «Ազգ» օրաթերթ, #151, 11/08/2006 http://www.azg.am/?lang=AR&num=2006081118 Հաշվի առնելով, թե Հայաստանում որքան շատ են արեւի, քամու եւ ժամանակի փոշու տակ անխնամ թափված կիսափուլ հուշարձանները, հայ հնաբաններից ու պատմաբաններից ոմանք կարծում են, որ մեր հայրենիքը ոչ թե թանգարան, այլ թանգարանի ավերակ է բաց երկնքի տակ: Սակայն Առինջ թաղամասը կարելի է հաճելի բացառություն համարել: Հնագույն ժամանակներից հայտնի այս թաղամասում, ըստ ՀՀ պաշտոնական տեղեկագրի (թիվ 8/307, 2004, փետրվար), 304 միավոր հուշարձան կա: Դրանց թվում են Ձագավանքի վանական համալիրը (7-17-րդ դդ.), Գետարգելի Սբ. Նշան մայր եկեղեցին, որ կաթողիկոսանիստ է եղել Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսի հայրապետության (855-876 թթ.) քսանմեկ տարիների ընթացքում, հին գերեզմանոցներ հարյուրավոր հնամենի խաչքարերով ու տապանաքարերով, գյուղատեղի, մատուռներ ու եկեղեցիներ, ինչպես նաեւ ուրարտական շրջանի մի ամրոց: Հատկապես առինջեցի հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը նախանձախնդիր է, որ Առինջի պատմական ավերակները վերականգնվեն եւ, թեկուզ շատերիս համար վիճելի, բայց կանգուն տեսքի բերվեն: Սակայն միայն Գ. Ծառուկյանի նախաձեռնությունը բավարա՞ր է 304 պատմական արժեքների վերականգնման համար, չէ՞ որ խոսքը ոչ թե մեկ կամ մի քանի եկեղեցիների վերականգնման, այլ Ձագավանքի համալիրի, պատմական գերեզմանոցի եւ բազմաթիվ սրբատեղիների մասին է: Ինչեւէ, առայժմ մի ձեռքն է փորձում ձեռք լվանալ: Գործարարի ուշադրության կենտրոնում է Առինջի ամրոցը, որի մասին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածաշրջանի բաժնի պետ Ստեփան Ղազարյանը նշում է. «Հայաստանում եղած հնադարյան ամրոցներից միակն է, որի հիմքերն ու պատերը ընդգծված կերպով պահպանված են: Քառասունյոթ մետր երկարություն եւ քառասուներեք մետր լայնություն ունեցող ամրոցում գտնվել են չորրորդ դարի եկեղեցու հիմքեր, որոնց վրա վերջերս մի նոր փոքրիկ եկեղեցի է կառուցվել»: Խոսելով Առինջի պատմաճարտարապետական հուշարձանների մասին հարկ է նշել, որ դրանց շարքում են նաեւ երկու կոթողներ, որոնք թվագրվում են 5-6-րդ դդ., նույնիսկ մի քարայր-կացարան, որ թվագրվում է Ք.ա. 2-1 հազ. եւ գտնվում է գյուղից 2,5 կմ հեռավորության վրա, բրոնզեդարյան քարե ամրոցի մոտ: Պատմությունը փաստում է, որ 1679 թվականի ավերիչ երկրաշարժը փլել է Ձագավանքի մայր եկեղեցին ու Գետարգելի զանգակատունը: Վերջինս վերականգնել է առինջեցի ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը: Ըստ Ստեփան Ղազարյանի, Առինջում ակտիվ պեղումնաբանական աշխատանքներ են ընթանում, որի երաշխավորն են Առինջ գյուղի քաջ հայտնի գործարարները` իրենց գովելի նախանձախնդրությամբ: Չենք պնդում, թե նրանց գործունեությունը «անձնվեր գաղափարախոսության եւ բեղուն մտքի ճիչ է», սակայն իրապես օրինակելի եւ խիստ արժեքավոր ներդրում է Հայաստանի մշակութային ոլորտում (թեկուզ բազմաթիվ սննդի եւ մարմնավոր հաճույքների համար նախատեսված օբյեկտների կողքին): Այնուամենայնիվ, Ստ. Ղազարյանը նշում է, թե որպեսզի Առինջի բոլոր մշակութային կոթողները վերականգնվեն ու փրկվեն մոռացությունից, հարկավոր են շատ ավելի մեծ գումարներ ու երկար տարիների անհնարին թվացող աշխատանք: Մեկ այլ խնդիր է, որ հուշարձաններով հարուստ այս տեղանքի մասին շատ կցկտուր փաստաթղթային հիմքեր ու հավատ չներշնչող բազմաթիվ խոսակցություններ կան: Օրինակ, հետազոտողները Գետարգելի զանգակատան նախնական տեսքի վերահաստատման համար օգտվել են ընդամենը գտնված բեկորներից, քանի որ այլ աղբյուրներ ու փաստեր պարզապես չեն եղել: Խոսելով հայերի պատմասիրության եւ նախնյաց ժառանգությունը սրբորեն հարգելու կարողության մասին, Ստ. Ղազարյանն ասում է. «Երբ Եգիպտոսում էի, տեսա, թե ինչպես կարող է հասարակությունը պաշտել սեփական ճարտարապետությունը, որի խորհրդանշական ու խոսուն վկաները հենց բուրգերն են: Տեսածս համեմատեցի ավելի վաղ Հայաստանում տեսածիս ու զգացածիս հետ, թե ինչպես Նորքում գտնվող տների ու պարիսպների պատերի մեջ հայտնաբերեցինք մեր հայրենակիցների 1800-ականների եւ ավելի վաղ շրջանի թվագրված տապանաքարերը... Հաճախ ենք աղաղակում, թե ինչպես են թուրքերը մեր պատմական հայրենիքում քանդում ու խոշտանգում մեր պատմաճարտարապետական սրբությունները: Իսկ ի՞նչ ենք անում մենք հենց թեկուզ Երեւանում»: Մեր զրուցակցին խիստ մտահոգում է նաեւ այն, որ մեր հասարակությունը չի կարողանում գնահատել իր ճարտարապետական հարուստ ժառանգությունն ըստ արժանվույն: «Հաճախ ենք հանդիպում քեֆչիների, որ խորովածը սիրում են որեւէ ճարտարապետական հուշարձանի, նույնիսկ եկեղեցու հարեւանությամբ անել, սակայն գլուխները չեն բարձրացնում հիանալու եւ անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ հոգեւոր եւ մշակութային արժեքի հարեւանությամբ են հաց կիսում: Պետք է հիշենք, որ եկեղեցին իր պատմամշակութային արժեքով եւս սրբություն է: Այդ սրբության հարգն իմանանք»: ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-
Ի՞նչ կարծիքի եք: Այնուամենայնիվ, ես համոզված չեմ որ այս նախագիծը ճիշտ լուծում է: Պատմական այսպիսզի շենքերը, իմ կարծիքով, պետք է վերականգնվեն առանց շենքի սկզբնական տեսքի մեջ փոփոխություններ մտցնելու: Թեկուզ իհարկե, իրոք ավելի լավ է այսպես քանց թե ընդհանրապես քանդեն-ոչնչացնեն, ինչպես այսօր մեր մոտ ընդունված է:
-
ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԾ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԶՈՒԳԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ «Ազգ» օրաթերթ, #243, 20/12/2006 http://www.azg.am/?num=2006122016&lang=AR Առաջին հանրապետության կառավարության պատմական շենքն արդեն ամրակայվում է Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հեղինակային նախագծով Հայաստանի առաջին հանրապետության կառավարության շենքը (Հանրապետության 37) կդառնա Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակը: Շենքը հիմնովին քանդելու մասին հայտարարությունները ճարտարապետը համարում է անհիմն եւ անտեղի, որովհետեւ իր մտահղացմամբ վերականգնողական աշխատանքները կատարվելու են առանց արտաքին պատերին դիպչելու: «Ծածկից բացի, ոչինչ չի քանդվելու, չնայած շենքը ֆիզիկապես բավականին տխուր վիճակում է: Տասն օր առաջ տանիքը քանդող շինարարներն ինձ ահազանգեցին, որ դրսի պատերի վրա ճաքեր կան: Ուշադիր զննելուց հետո համոզվեցինք, որ Հանրապետության փողոցին նայող պատը 10 սմ ճեղք ունի: Տեղնուտեղը միջոցառումներ անցկացրինք, որպեսզի տանիքը քանդելու ընթացքում ճեղքն ավելի չխորանա: Մեր նախագծով շենքի ներսում սյուներ են դրվելու ու կապվելու են դրսի պատերին: Հիմքից կքանդվի միայն շենքի մի մասը՝ նկուղով, որովհետեւ այդ մասում սաստիկ խոնավ է՝ ոչ բարձր որակի տուֆով կառուցված լինելու պատճառով: Դա հնարավորություն կտա նորացնելու նկուղը եւ ամրացնելու շենքի հիմքերն ամբողջ պարագծով: Երկու հարկերի պատերն ու նկուղը ներսից կկապվեն երկաթբետոնե նոր կմախքին, այդպես հնարավոր կլինի փրկել ժամանակի ընթացքում տարբեր փոփոխությունների ենթարկված այս պատմական շենքը»: Ճարտարապետի ասելով, շենքի ամենահին մասը Հանրապետության եւ Տիգրան Մեծի փողոցներին նայող հատվածն է: Կառավարության ներկայիս շենքին նայող մասը կառուցվել է մոտ 50 տարի առաջ, իսկ երրորդ կցակառույցն ավելացվել է ավելի ուշ: Հենց վերջինն էլ հարկավոր է քանդել, «որովհետեւ ոչ հուշարձան է, ոչ էլ որեւէ արժեք է ներկայացնում»: Ճակատային մասի զարդաքանդակները նույնությամբ պահպանելու համար վերականգնման աշխատանքները կատարվում են չափազանց նրբորեն: Փայտյա ծածկերը քանդելու ժամանակ նկատել են, որ ճակատի ցցուն զարդերն արդեն ճոճվում են: Դրանք զգուշորեն հանել են, որպեսզի նորից տեղադրեն` ամրացնելու նպատակով դրանց մեջ երկաթ դնելուց հետո: Պատմամշակութային այս շենքն, անկասկած, վաղուց արդեն փլատակների վերածված կլիներ, եթե ունենար մեկ ուրիշ սեփականատեր ու ճարտարապետ: Քարերը նրբորեն ամրացվելու փոխարեն ձեւականորեն կհամարակալվեին ու կիսով չափ ջարդուխուրդ արվելուց հետո ով գիտի որտեղ կհայտնվեին: «Ապամոնտաժումը լավ բան չէ, դրանից անպայման մի բան վնասվում է, շենքի ճարտարապետական տեսքը՝ խաթարվում: Ապամոնտաժման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ շենքի փայտե ծածկերը քանդելուց պարզվում է, որ պատերը հնարավոր չէ պահել: Պատմամշակութային մյուս շենքերի պես, այս շենքը նույնպես կառուցված է Երեւանի ընդերքից հանվող տուֆից: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնարավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնցով հնարավոր կլինի շենքը վերականգնել առանց քանդելու: Երկհարկանի շենքի վրա ավելացրել ենք եւս 2 հարկ: Այնպես ենք արել, որ նոր միջամտությունն ընդգծված լինի», ասում է ճարտարապետը: Երեւանի կենտրոնի նորակառույց բազմահարկերի կողքին պատմամշակութային շենքերի տեսքն առավել գրավիչ դարձնելու համար, նրա կարծիքով, պետք է արվեն հնի եւ նորի ներդաշնակ համադրությամբ աչքի ընկնող ճարտարապետական նախագծեր: «Ասում ենք Երեւանը 2788 տարեկան է, բայց արդեն իսկ քաղաքում 100 տարվա պատմություն ունեցող մի շենք չենք կարող ցույց տալ: Ծայրահեղ մոտեցումները միշտ էլ վտանգավոր են ու տանում են կործանման: Պետք է գտնել այն ոսկե միջինը, որ քաղաքի զարգացման հետ հուշարձանները պահպանվեն: Պատմամշակութային շենքերը համարակալելով քանդելն ու նոր տեղում ապամոնտաժելը խիստ ուշացած քայլ է: Մի քիչ նման է վրացիների վերականգնած հին Թիֆլիսին, որը ոչ թե քաղաքի իրական պատմությունն է, այլ թատերական դեկորացիա: Եթե նույնն ենք ուզում անել, սխալ ճանապարհ է: Եթե պատմական շերտը պահպանում ենք, պիտի պահպանենք այնպես, ինչպես եղել է: Հիշում եմ, օրինակ, Աբովյան փողոցում բարդու ծառեր կային, փողոցի 2 կողմում՝ առվակներ: Դրանք ավելի պակաս հուշարձաններ չէին, քան կողքի շենքերը, որ քանդեցին ու նույն տեղում սպիտակ տներ կառուցեցին: Առվակները մեր միջավայրի ու ապրելակերպի մի մասն էին: Սա լուրջ հարց է, եւ եթե հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, ապա բարբարոսաբար քանդելու փոխարեն պետք է նոր կյանք տալ այդ շենքերին»: Կարելի էր, չէ՞, հին Երեւանը պահպանել: «Իհարկե կարելի էր: Լավագույն փողոցը Հանրապետության՝ նախկին Ալավերդյանն էր, հետո Արամի, Բուզանդի փողոցները, պարզապես վերջիններում մի բարդություն կար: Այնտեղ շենքերը հաջորդական դասավորությամբ չէին՝ լավ շենքի կողքին կային նաեւ վատերը, միջավայրը ամբողջական չէր: Պահելու դեպքում պետք էր արանքները ներդաշնակ դարձնել, որ դրանք մենակ չթվային: Մի խոսքով, այս հարցը շատ բարդ է: Մենք մեր պատմությունը պիտի պահպանենք, հասկանալով, որ հանված յուրաքանչյուր էջ վատ բան է, նաեւ 20-րդ դարի կառույցները քանդելը՝ «Սեւան» հյուրանոց, Երիտասարդական պալատ, Հանրապետության հրապարակի պատվանդան: 1950-60-ականների հրաշալի շենքեր կան Երեւանում, կառուցված ճարտարապետներ Զավեն Բախշինյանի, Կորյուն Հակոբյանի, Սամվել Սաֆարյանի նախագծերով, բայց դրանց մասին ոչ ոք չի խոսում: 50 տարի հետո դրանք էլ արժեքավոր կլինեն, բայց արդեն սկսել են դրանք էլ մաս-մաս աղավաղելով ոչնչացնել: Այս ամենն անընդունելի է ինձ համար, որովհետեւ մշակույթը պիտի շարունակական լինի, պետք է կուտակման ճանապարհով գնալ, ոչ թե քանդել - կառուցելու: Դա ի՞նչ ճանապարհ է: Մեր ձայնը չեն լսում, եթե մեր խոսքն անցներ, այսպես չէր լինի, մենք ասում ենք, բղավում, բայց իրենք իրենց ուզածն անում են, որովհետեւ սեփականատերերը փող են տալիս: Նրանց համար ի՜նչ պատմություն, ի՜նչ բան»: ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-
Обновил и дополнил САМЫЙ ПОЛНЫЙ НАБОР ССЫЛОК на сайты и интернет-версии СМИ Армении, расположенны в первом посте этой темы.
-
Да я тоже уже видел в продаже, в магазине "Армения"
-
Շահագործե՞լ, թե՞ չշահագործել Ո՞րն է ճիշտ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&a...6_6&flag=am Թեղուտի անտառների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ, ինչպես նաեւ հասարակական լսումներ են եղել, իսկ հերթական հասարակական լսումը երեկ տեղի ունեցավ Վանաձորի «Օրհուս» կենտրոնում, որին աջակցում էր ԵՀԱԿ երեւանյան գրասենյակը։ Նման հասարակական լսումների անցկացումը ողջունեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը։ «Հայաստանի համար հրամայական է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ ճիշտ լուծելով բնապահպանական խնդիրներն ու հաշվի առնելով հասարակության շահերը։ «Արմենիա Քափըր Փրոմրամ» ՓԲԸ—ի գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը քննարկմանը կարեւորեց, թե ինչպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկի ընկերությունը, որպեսզի առավելագույնս հատուցի շրջակա միջավայրին հասցված վնասը՝ առաջնահերթորեն տեղ տալով անտառվերականգնման աշխատանքներին։ «Այդ միջոցառումները պետք է կատարվեն այն վայրերում, որտեղ տեղի կունենան անտառահատումները։ Մասնավորապես, դա կարող է լինել ազդակիր համայնքի տարածքում, որտեղ կարող է առաջանալ հստակ տարածքների ընտրման խնդիր։ Անտառահատումը կիրականացվի 30 տարվա ընթացքում եւ ընդհանուր կհատվի 510 քառ. կմ տարածք»,–ասում էր Գ. Արզումանյանը։ «Հայանտառ» ՊՈԱԿ—ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի պարզաբանմամբ դեռ մինչեւ օրս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը իր դրական եզրակացությունը չի տվել այս առնչությամբ։ «Ներկայում հաշվառվում են տրամադրված տարածքները, որտեղ կատարվում են տարաժամկետ հատումներ։ Արվել են անտառի մասով փոխհատուցման վերաբերյալ մի շարք առաջարկներ։ Հանքի շահագործումից հետո կարող է ծագել ռեկուլտիվացիայի խնդիր, այսինքն՝ հանքային շահագործումից հետո անհրաժեշտ կլինի վերականգնել անտառները։ Իհարկե, պետք է ճշտել անտառվերականգնման տարածքները։ Դա չպետք է լինի ինքնանպատակ, այսինքն՝ վերականգնված անտառը պետք է կատարի իր ֆունկցիաները։ Եթե Թեղուտի տարածքի անտառի հատումը կարող է լուրջ վնասներ հասցնել շրջակա միջավայրին, պետք է վերականգնողական աշխատանքները կատարվեն հարակից տարածքներում»,–ասաց Մ. Մաթեւոսյանը։ Ի դեպ, նշենք, որ ավելի քան 600 հա անտառի պահպանման միակ եղանակը կլինի այն, եթե շահագործումը կատարվի փակ համակարգով, սակայն, ինչպես երկրաբաններն են հաշվարկել, Թեղուտում հանքաքարի շերտը սկսվում է 30 մ խորությունից։ «Տնտեսական առումով հսկայական ծախսեր են անհրաժեշտ փակ եղանակով շահագործում կազմակերպելու համար։ Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 1 տոննա հանքաքար արդյունահանելու համար ծախսվում է 4 դոլար, իսկ Դրնբոնում, որտեղ փակ հանույթ է կատարվում, 1 տոննայի համար մենք ծախսում ենք ավելի քան 40 դոլար»,–ասում էր Գ. Արզումանյանը եւ հիշեցնում, որ Թեղուտում գտնվող հանքաշերտը պղնձի պարունակությամբ 30 տոկոսով ավելի բարձր է, քան Քաջարանում։ Շնող գյուղի գյուղապետ Հայկազ Քոչինյանը իր համագյուղացինների մտահոգությունը ներկայացրեց, ըստ որի՝ անտառվերականգնման աշխատանքները չեն իրականացվելու իրենց համայնքի տարածքում։ Ընդ որում, նույն գյուղապետը հիշեց, որ նույն տարածքներում կան նաեւ 7–8—րդ դարի հուշարձան—կոթողներ, որոնց պահպանությունը եւս առաջնային նշանակություն ունի։ «Նախատեսվող տնտեսական գործունեության ընթացքում բնապահպանական վնասը կրելու հետ միասին Շնող եւ Թեղուտ համայնքներում անտառվերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն առավելագույնս արդյունավետ՝ ներգրավելով նաեւ համայքի բնակիչների ուժերը»,–ասում էր Հ. Քոչինյանը։ Բնապահպանները անհանգստացած են այն հանգամանքով, որ այս անտառներում կենտրոնացած վայրի կենդանիների շատ տեսակներ՝ արջ, եղնիկ, պախրա, կզաքիս, ինչպես նաեւ բուսատեսակներից որոները, որոնց մեծ մասը դեղաբույսեր, անտառների հատման հետեւանքով կարող են վերանալ։ Հասարակական քննարկման մասնակիցները նաեւ անհանգստանում էին, որ տարածքը սակավաջուր է, եւ շահագործման հետեւանքով հարակից համայնքները կզրկվեն խմելու եւ ոռոգման ջրից։ Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Փորձաքննություն» ՊՈԱԿ—ը արդեն տվել է իր դրական եզրակացություն, եւ ինչպես ՊՈԱԿ—ի ներկայացուցիչները հայտնեցին, աշխատանքներին մասնակցել են անկախ փորձագետներ, որոնց եզրակացությունները նույնպես կան եզրակացության մեջ։ Իսկ թե անկախ փորձագետների դերում ովքեր են հանդես եկել, նախարարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ նրանք եղել են պետական կառավարման լիազոր մարմնի լիցենզավորված մասնագետներ, եւ որոնց բոլոր կարծիքները հաշվի են առնվել։ Առաջարկություն եղավ նախօրոք տնկել անտառներ, այնուհետեւ հատել նախատեսվող անտառն ու շահագործել դրա տակ գտնվող հանքերը, ինչը ամրագրված է Կիոտոյի արձանագրության մեջ։ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Աիդա Իսկոյանը նկատեց, որ, բացի այս ամենից, պարտադիր պետք է լինեն նաեւ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների եզրակացությունները, թե արտադրական փոշու մեջ գտնվող ծանր մետաղները հողի մեջ ներթափանցելուց հետո ինչ տոկոսներով սննդի միջոցով կվերադառնան մարդու օրգանիզմ։ «Բիզնեսի զարգացումը Հայաստանում չպետք է էկոլոգներին տեսնի իր թշնամիների դերում եւ հակառակը։ Սա է ենթադրում էկոլոգիական իրավունքում գերակա դեր ունեցող կայուն զարգացման հայեցակարգը։ Որոշ դեպքերում նույնիսկ էկոլոգիան կարող է զոհողություններ անել հանուն տնտեսական զարգացման։ Սակայն եթե վնասն անդառնալի է, նման զիջումներն անթույլատրելի են»,–ասաց Ա. Իսկոյանը։ Գալուստ ՆԱՆՅԱՆ Վանաձոր— Երեւան Լուսանկարը՝ հեղինակի 06-12-2006
-
ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՃՅՈՒՆԸ՝ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒՄ 2006-12-04 http://new.aravot.am/am/articles/society/13513/view Կոզեռն թաղամասի հնամյա մատուռը, որն ամփոփում է Հովհաննես Կոզեռնի եւ այլ հոգեւորականների աճյունները, հնարավոր է փոխարինվի էլիտար շենքով: Ներկայիս Կոզեռն թաղամասում՝ իրացման գոտում, գտնվում է 11-րդ դարի մի մատուռ, որի ներսում ամփոփված է Հովհաննես Կոզեռն վարդապետի աճյունը: Հովհաննես Կոզոռնի գերեզմանի վրա կառուցված մատուռը կիսախարխուլ վիճակում պահպանվել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը: Ժամանակին, երբ եղեռնից մազապուրծ հայերը հաստատվել են Կոզեռն կոչված բլրում, իրենց բնակարանները կառուցել են տեղի հինավուրց գերեզմանների վրա: Հովհաննես Կոզեռն վարդապետի աճյունն ամփոփող մատուռի հաշվին իր բնակարաններն էր կառուցել Հայրենական պատերազմի՝ այսօր արդեն 86- ամյա վետերան Ազիզ Մկրտչյանը, իսկ մատուռի բակում՝ Ջանազյանները: Վերջիններս իրենց տան հյուրասենյակում դեռ պահում են Հովհաննես Կոզեռն վարդապետի տապանաքարը: «Այն սուրբ մասունք է, որ հիմա լուրջ վտանգի մեջ է: Գոնե մատուռը մեր բնակարանների օտարման դեպքում վերանորոգեն, այլ ոչ թե տեղը «էլիտար շենք» կառուցեն»,- մտահոգված է Դուստրիկ Ջանազյանը: Պատմական Սասունից եկած Ազիզ Մկրտչյանն էլ պատմում է, որ իրենք մատուռը գտել են կիսաքանդ վիճակում, հետո վերանորոգել են այն՝ չդիպչելով կոթողի նախնական վիճակին ու լուծումներին: Իսկ իրենց տունը պարզապես կառուցված է մատուռին կից: «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում պահպանել եմ մատուռը: Տանիք եմ սարքել, որ վերջնական փլուզման չենթարկվի: Եթե վաղը մի մեծահարուստ գա ու տարածքը գնի, նրան պե՞տք են հազարամյա մշակութային կոթողները, իհարկե քանդելու է»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ա. Մկրտչյանը: Բնակիչների ունեցած փաստաթղթեր ը, որ տրվել են քաղաքապետարանից, հավաստում են, որ «Պռոշյան առաջին նրբանցք 62/3 հասցեում գոյություն ունի նորահայտ պատմական հուշարձան, որի պահպանությունը պետք է իրականացվի տարածքի սեփականատիրոջ միջոցով»: Ու քանի որ մատուռը, բախտի բերմամբ, հայտնվել է իրացման գոտում, քանդվող տների մաս կազմող հուշարձանի ճակատագիրն այժմ անհայտ է: Մկրտչյան եւ Ջանազյան ընտանիքները այս հարցով դիմել են նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Հարցի առնչությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Առավոտի» հետ զրույցում եւս հաստատեց, որ քաղաքի այդ տարածքում գտնվում են մշակութային կոթողներ ու դամբարաններ, որոնց պահպանության խնդրով 2003թ. ապրիլի 1-ին իրենք հատուկ դիմել են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Ըստ Նավասարդ սրբազանի, այդտեղ ամփոփված են ոչ միայն Հովհաննես Կոզեռն վարդապետի, այլեւ գիտնական Մելքիսեդեք Վժանեցու եւ սուրբ Մովսես Տաթեւացի կաթողիկոսի մասունքները: «Մատուռի տարածքը կարող է դառնալ համազգային սրբատեղի: Այդ մասունքները եւ մատուռը պատկանում են հայ եկեղեցուն: Եթե բնակիչների բնակարանային հարցերը լուծվեն, տարածքը՝ պահպանման գոտիով, կարծում եմ, պետք է հանձնվի հայ եկեղեցուն»,- ասաց արքեպիսկոպոսը: Ըստ սրբազանի՝ այդ մատուռն իր պահպանման գոտիով անձեռնմխելի է, եւ այդ դամբարանների վրա շինություն կառուցելն ուղղակի ազգային սրբապղծություն է: ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
-
Думаю политику нам надо вести так, чтобы НЕ ПОРТИТЬ отношений со своими пока ещё дружественными и потенциально важными соседями - грузинами. А уж если они сами начнут нарываться, вот тогда у нас будут развязаны руки, в том числе и по этому плану
-
Мне кажется это не совсем чтобы последствия, а скорее обратная реакция (хотя и последствия тоже) на нетерпимость в современном российском обществе. Национальная нетерпимость ксенофобов и фашистов совершенно естественным образом порождает нетерпимость определённых социальных слоёв против них самих. Воинствующая нетерпимость порождает обратную воинствующую форму эмоциональной нетерпимости, а мордобой - вообще самая естественная форма проявления такой нетерпимости. К примеру, если бы этот чеченец был один, а фашистов - десяток, то ТОЧНО так же, они бы избили его, да не водиночку, а сразу, как у них принято, всей сворой, да ещё с финками и кастетами. Потому, проблемы никакой я тут не вижу. Проблема в целом, в специфике межнациональных, и шире, социальных взаимоотношений, которая порождает фашистов и борьбу с ними. Ну а природу человека не изменишь - мордобой появился с появлением человека и человеческого общества, и будет, пожалуй, существовать всегда, даже в самом правовом обществе. Ну а если, как в сегодняшней России, правовые нормы не действуют или резко противоречат с установками и настроениями (а может и интересами) общества, то мордобой неизбежен, в том числе - и в мега-масштабе, вплоть до гражданских войн. Вообще, общественное мнение - великая сила, и лучше всего, в силу наличия соответствующих рычагов, управлять им может государство. Так что если Путинг (с) захочет сделать что-то для снижения межнациональной напряжённости, то вполне может соответсвующим образом повлиять на умонастроения масс, а вдобавок задействовать соответсвующие силовые ведомства. А раз сегодня таковой заинтересованности с его стороны нет, то и говорить об этом бесполезно.