Jump to content

Վահե Ավետյան


Recommended Posts

100 % - ոց Նժդեհ

Կարդում եմ մի հարցազրույց սիրելի բարեկամ Ժիրայր Դադասյանի հետ, որն ավարտվում է ըղձական եղանակով, հետևյալ նախադասությամբ.

- Եթե մենք գոնե մեկ հարյուրերորդական Նժդեհ ունենայինք...

- Է ունեինք Ժիրիկ ջան: Ի՞նչ արինք: Ունեինք ոչ մեկ հարյուրերորդական, այլ հարյուր տոկոսանոց Նժդեհ: Որպեսզի Զանգեզուր ունենայինք այսօր, նա ստիպված հանցագործություն գործեց իրեն դիկտատոր հռչակելով, հեռացվեց, մեկուսացվեց, բայց այսօր մեկուսացնողներն ու հեռացնողները դարձել են ժառանգորդ զավակներն ու շարունակում են նույն բանը անել, ինչ անում էին իրենց պապերն այն ժամանակ, երբ Նժդեհը Զանգեզուր էր ազատագրում՝ շարունակում են հեռացնել, օտարել, մեկուսացնել:

Նա հայերի հետույքներն էր փրկում համակենտրոնացման ճամբարներից այն ժամանակ, երբ փառապանծ կուսակցությունը մսխում էր հանրապետությունից կոխած միջոցների վերջին գրոշները, աշխարհի դես ու դեն ընկած կազինոնորում ու բորդելներում ու հին ավանդույթի համաձայն կրակում սեփական եղբայրներին, անվանելով մարդակերությունը հայապահպանում: Նա բանտարկված էր սովետական հայրենիքում ու հարյուր հազարավոր մեր պապիկներն ու տատիկները նրան անվանում էին «ժողովրդի թշնամի» և ենթարկում կտտանքի կոմսոմոլի ժողովներում, արվեստագետ նախնիները նկարում էին «Զանգեզուր» ու ծանակում նրան ու մենք սերնդե սերունդ ծիծաղում էինք այդ «վախկոտ սրիկայի» վրա:

Ունեինք Նժդեհ Ժիրիկ ջան: 100 % - ոց, ի՞նչ արինք: Հեչ:

Միթե՞ մեկն ունեինք:

Նժդեհ չէի՞ն արդյոք Հայկազը Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ազգալդյանն ու բազում ուրիշը:

Ինչու՞ դու Նժդեհ չես Ժիրայր: Ու՞մ ուսերին ես դնում լուծը, կամ միթե՞ վստահ ես, որ եթե Նժդեհը չզբաղվեր հայերի հետույքները փրկելով ու այդ պատճառով վլադիմիրյան խցում ստորացվր ու անէանար, պակաս արտիստ կլիներ քան դու, կամ ուրիշ մեկը, որն իրեն խիստ կարևոր գործով զբաղված համարելով, բարդում է նժդեհությունն ուրիշների վրա:

Միթե՞ հիմա չկան նժդեհները Հայաստանում ու ամբողջ աշխարհում սփռված: Հազարերն են, բայց ինչպես միշտ տեսնող չկա, երբ նրանք ապրում են: Նժդեհ տեսնելու համար Նժդեհ է պետք լինել: Ինպե՞ս կարող է տեսնել Նժդեհին սինլքորը:

Արա Բալիոզյանը մի տեղ գրել է.

- Մեզ գրողներ չեն պետք, մենք բազումն ունենք: Մեզ հարկավոր են ընթերցողները:

Ես համաձայն եմ: Մեզ նժդեհները չեն պետք, մենք բազումն ունենք: Մեզ հարկավոր են Նժդեհ ճանաչողները:

2006-05-16, Սթոհոլմ

Link to post
Share on other sites
  • Replies 1.1k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Պայծառները ծերացել են

Վազգեն Մանուկյանը մամլո ասուլիս է հրավիրել Երևանում, որտեղ խոսում էր կոալիցիան լքած «Օրինաց Երկիր» կուսակցության, այդ կազմակերպությունը ղեկավարող Արթուր Բաղդասարյանի և երկրում տիրող անցուդարձի մասին: Վազգեն Մանուկյանը համարվում է ամենապայծառ քաղաքական գործիչներից մեկը հանրապետությունում և այդ պատճառով միշտ արժե ունկ դնել նրա դատողություններին: Ուշադրությունս գրավեցին երկու հայտարարություն, որոնք պարոնն արեց բազում ուրիշի շարքում:

- Արթուր Բաղդասարյանը իր կուսակցությունով մաս էր կազմել կառավարությանը, բայց քննադատում էր նրանց: Դա ճիշտ չէ.

կարծում է Վազգեն Մանուկյանը, հայտնելով մեզ միաժամանակ, որ իր պատկերացրած ապագա կառավարության մեջ չի հանդուրժվելու ներքին քննադատություն և սահմանափակվելու է խոսքի ազատությունը:

- Նման կառավարությամբ երկիրը զարգանալ չի կարող.

ասում է Վազգեն Մանուկյանն ավելի ուշ և ես չեմ կարող իհարկե դիմադրել անհրաժեշտությանը այստեղ ասելու, որ երկրները չեն զարգանում կառավարություններով: Կառավարությունները հեզ ծառաների նման կառուցում են այն ամենը, ինչ զարգացրել էին ընդդիմություն եղած ժամանակ ու ոչ մի նոր բան չեն զարգացնում, որովհետև սահմանափակված են նախընտրական ծրագրերով:

Երկիրը զարգացնելու շքեղությունը միշտ ընդդիմությանն է, որի գործն է զարգացման նոր ծրագրերով իշխանափոխություն անելն ու ծառայության անցնելը, զիջելով տեղը նոր ընդիմություններին և այն, որ երկիրը չի զարգանում, կառավարության մեղքը չէ, այլ ընդդիմությանը և սա չգիտակցելու պատճառն այն է, որ խամրել է ամենապայծառ քաղաքական գործչի պայծառությունը:

Եթե պարզվի, որ սա այլևս չեն հասկանում գործիչը և նրա մոտակա շրջապատը, կնշանակի, որ երկիրը զարգացման լուրջ խնդիրներ ունի և դա պայմանավորված չէ կառավարությունով, կամ միայն կառավարությունով, այլ առաջին հերթին խամրած ընդդիմությամբ:

Սերնդափոխության խնդիր ունենք: Պայծառները ծերացել են:

2006-05-17, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

[attachmentid=26424]

The Order of Alexander Nevsky was planned by Peter the Great as an exclusively military merit award, but he died before it had been awarded to anyone. During the reign of his wife Catherine, the order was established (1725) and bestowed on notable civilians as well as military heroes. Thus, the order had both civil and military awards, the latter being designated (after the mid-1800s) by crossed swords placed diagonally between the arms of the cross-shaped badge. The badge was worn at the left hip on a solid scarlet moire sash. A star of the order was worn on the left breast.

-----

-----

Some time in the future we'll understend probably what kind of "exclusively military merits" had our "betters" who were awarded with this medal.

I couldn't find any data on medals "Peter the Great" and "The Great Victory" which were given to Serj, Aghvan and the last to a generel. We'll find out for sure.

vahe

Link to post
Share on other sites

Մենք…

Գրեցի առաջին բառը նախադասության հերթական մի էսեի, որը իհարկե վերաբերելու էր ծով մեր ցավերին ու միտքս կանգ առավ հենց էդ առաջին բառից:

Մենք…

Ի՞նչ է նշանակում մենք: Նշանակում է ես ու էլի ինչ որ մեկը, կամ ոմանք, բայց եսն անպայման է, եթե չլինի եսը, չի լինի մենք: Կլինի սրանք, նրանք, դուք, բայց ոչ մենք:

Ոզում էի գրել Հայաստանի հերթական անցուդարձից ու նկատի ունենալով, որ ազգ ենք, սկսում էի նախադասությունը «մենքով», բայց կանգ առա առաջին բառից, ինչպես արդեն ասացի: Ո՞վ ենք մենք, ո՞վ է մտնում այդ մենքի մեջ, ու՞մ նկատի ունեմ այդ «մենքով»: Հայերի՞ն: Բոլորի՞ն, ամբողջ աշխարհում բնակվող մի տասը միլյո՞ն, «հայաստանցիների՞ն», հայաստանցիների ո՞ր մասին: Համ դրսի, համ ներսի՞: Հայաստանաբնակներին մենա՞կ, թե քաղաքացիներին գուցե՞, թե՞ քաղաքացիների այն մասին միայն, որ նաև հայաստանաբնակներ են, թե՞ հայաստանաբանակների այն մասին մենակ, մի քնի տասնյակ ախպարն էլ հետներն հաշված, որ մարդ են, այսինքն էսթաբլիշՄԵՆԹ, թե՞ մեծամասնությանը այնուամենայնիվ, որ մարդ չեն, աբիժնիկ ու լոկշ են: Բայց աբիժնիկ ու լոկշ են նաև դրսի հայության մեծմասնությունը, այնպես որ այդես էլ չկարողացա հասկանալ թե ի՞նչ նկատի ունեմ «մենք» ասելով, բայց մի բան կարծես ակնհայտ է.

«Մենք» հաճախ ենք ասում «մենք», բայց յուրաքանչյուրս ունենք դրա յուրօրինակ ըմբռնումն ու սովորաբար նույն բանը նկատի չունենք ասելով: Չնայած թյուրիմացությանը, բացարձակ մեծամասնությունը իմ տեսածների, վստահ են, որ իրենց տեսակետը կիսում են բոլորը և այն միակ ճշմարիտն է:

2006-05-18, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Արա Բալիոզյանը մի տեղ գրել է.

- Մեզ գրողներ չեն պետք, մենք բազումն ունենք: Մեզ հարկավոր են ընթերցողները:

Ներեցեք, մի՞թե դուք ձեզ գրող եք համարում, որ ընթերցող եք փնտրում:Գուցե վերադառնաք նախկին մասնագիտությանը՝ անասնաբուժությանը, հը՞: Առաջարկս լուրջ չընդունեք՝ անասունները մեղք են...

Edited by SAS
Link to post
Share on other sites

Ներեցեք, մի՞թե դուք ձեզ գրող եք համարում, որ ընթերցող եք փնտրում:Գուցե վերադառնաք նախկին մասնագիտությանը՝ անասնաբուժությանը, հը՞: Առաջարկս լուրջ չընդունեք՝ անասունները մեղք են...

Ինքներդ դատեք

Սկսել եմ գրել «Ես գրող չեմ, քաղաքական գործիչ եմ» նախադասությամբ: Միակ հավակնությունս միտք արտահայտել, միտք լսելն էր և է:

Հասարակությանը ներկայանալուս օրվանից անցել է 3 տարի, առաջին իսկ օրվնից կարդացվում եմ ավելի, քան որևէ մեկը և դա հեշտ ստուգվում է ֆորումներում, ոչ միայն հաճախողների քանակով, այլ նաև գրված պատասխանների:

Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ: Գրում եմ ու չեմ էլ մտածում ինչ եմ, որովհետև նման հարց չունեմ առհասարակ, գիտեմ ինչ եմ ծնունդիցս, երբևէ չեմ փոխվել, անփոփոխ նույնն եմ ու այն ինչ ես եմ, արտահայտվում է չորս տառից բաղկացած մի բառով, որն է՝ Վահե:

Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ: Ինքներդ դատեք, որովհետև ընթերցողն, ասել կուզե հասարակությունն է դատում մեկի գրող լինել, չլինելը:

Ես, կամ դուք, կամ նա կարող ենք ընդամենը կարծել: Օբեկտիվ գնահատականը կգա հետո, երբ գրվացքն անցած կլինի մի քանի սերնդի դատ ու դատաստանով և ցավոք սրտի ոչ ես, ոչ դուք, ոչ էլ մեկն այսօր ապրող, չենք իմանա դա, որովհետև անցողիկ ենք: Հարկավ բացառություն կկազմեն անմահները մեջներս այսօր ապրող, բայց ովքե՞ր են նրանք, այդ անմահները: Դա էլ է սերունդների իմանալիք հարկավ:

Ես չգիտեմ գրող եմ, թե ոչ մի խոսքով:

Դուք գիտեք հարկավ, դուք դատեք:

Ներկայանալուս օրից անցել է երեք տարի ու ես աննկատ դարձել եմ 7 գրքի հեղինակ արդեն, երեք լեզվով գրված: Ինտերնետում հրատարակված են, կարդացվում են բոլոր մայր ցամաքներում, ամենուր ունեմ մաքսիմալ քանակը ընթերցողների և տասնյակ հազարից ավելի նամակ:

Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ:

Գրքերիցս երկուսը հրատարակված են, երեքը հենց հիմա պատրաստվում են հրատարակության: Հրատարակվում են ընթերցողներիս միջոցներով, առանց իմ կես բառ խնդրանքի, իրենց սեփական կամքով, որոշումով ու բարի կամքով և անգամ թույլ չեն տալիս կես բառ շնորհակալություն հայտնել, որովհետև համարում են համագործակցությունը իրենց համար պատիվ: Ես միայն գրում եմ, ուրիշ բանով չեմ զբաղվում և իհարկե չարաշահում եմ առիթն ու երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց այստեղ՝ հասարակավ:

Ինքներդ դատեք, գրող եմ, գրող չեմ:

Ընթերցող չեմ փնտրում և դրա վկայող փաստն այն է, որ տնից առհասարակ դուրս չեմ գալիս, գրում եմ միայն: Ոչ ոք ընթերցող փնտրել ու գտնել չի կարող: Ընթերցողն ինքն է փնտրում, ինքն է գտնում: Գրողը միայն գրում է:

Այս պնդումն իհարկե կարող է հայերին չվերաբերել, որովհետև հայերիս մեջ կան բազում գրողներ, գրողների և սփյուռքահայ բազում միությունների «կարկ-առուն-անդամ», որոնք վերջին մի քանի տասնամյակներում ոչինչ չեն գրել, բայց գրող են համարվում, ճաշակ են ձևավորում և անգամ ընդունում պատասխանատու որոշումներ ու պարտադրում:

Մասնագիտություններ շատ ունեմ, երբևէ չունեմ դժվարություն մեից մյուսին անցնել ու անգամ պահպանել գործունեությունս բոլորում զուգահեռ:

Կարող եմ մեծամիտ երևալ, կներեք, բայց իմ պեսները շատ են, ես եզակի չեմ, պազապես իմ տեսակը դատապարտված է լինել անհասկանալի բոլոր նրանց համար, ովքեր չունեն մինիմում երկու բարձրագույն մասնագիտություն, հատկապես իրարից բավականին հեռու: Կներեք հուսահատեցնելու համար, բայց այդ վիճակն իմացական, միայն այդ տեսակին է հայտնի, որքան էլ գլուխներդ պատով տաք, իսկ եթե հետաքրքրված եք, ժամանակ մի կորցրեք և անցեք ուսանողական լսարան, մի քանի տարի շալվար մաշեցնելու: Ուրիշ ճանապարհ կամ չկա, կամ ինձ հայտնի չէ, ես ոչ մեկին չեմ տեսել տեսակում, որ ուրիշ փորձ ունի:

Ես էլ թարսի նման երեքն ունեմ նմանը, բարձրագույն կոչված:

Անասնաբույժ, թոփ մենեջմենթ և մարդու իրավունք. պատկերացնու՞մ եք ինչ ուռոդ իմացական խառնուրդ կարող է այս ամենից դուրս գալ, մանավանդ երբ երեքով էլ անընդհատ զբաղվում ես:

Մնացած մասնագիտություններս խոճուճ ոլորտներից են, ես մի բուռ մարդ եմ ճանաչում ում հետ կզրուցեմ երբևէ այդ մասին, համարելով, որ ժամանակ չեմ վատնում: Հայտնենք այստեղ որ կան, կարող եք ինքերդ որոնել ինթերնետում, գուցե ծայրեր գտնեք, կարող եք նայել արտադրածս ֆիլմերը, երաժշտական սկավառակները, գրքերս, հոդվածներս:

Սնասնաբույժն իմ ամենահին մասնագիտությունն է անշուշտ և ամենասիրելին և ես չեմ դադարեցրել պրակտիկաս ոչ մի ակնթարթ, Հիպոկրատի երդումն արտասանելու պահից սկսած, որը վաղ 84-ին տեղի ունեցավ, հանդիսավորապես, Թամանյանի նախագծած, հատկապես անասնաբուժական ինստիտուտ լինելու շենքի հանդիսավորությունների սրահում և ահավասիկ խոսքիս վկայությունն ու անասնաբուժական հաշվետվությունս՝ սիրով:

Դուք անշուշտ կդատեք գրող եմ ես, թե ոչ:

Անասնաբույժ

Անասուն - ա - բուժ

Ան - ասուն = չ - ասուն = չ - ասող = չասող

Անասուն է նա, ով չասող է, ի տարբերություն ասունի, որն ասող է :

Անասուն = չասող

Ասուն = ասող

---

Անասնաբույժ = անասուն բուժող = չասող բուժող = անասունին ասունացնող =

= Անասնաբույժ

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Շնորհավորում եմ ձեզ՝ սիրելի անասուններ

«Հետք» թերթում հրապարակված հարցազրույցում ասել եմ, որ կարող եմ լինել ամեն ինչ՝ նախագահ, վարչապետ, նախարար, օմբուդսմեն և այլն ու դրանից հետո սկսել է անմիջապես բուռն պրոցեսը, որի ուսումնասիրությունները հասցրեցի ավարտին վերջերս: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հնչեցրած, ճիշտ խոսքը իր հետևանքին սպասեցնել չտվեց:

Ես դեռ չգիտեմ ում հետ կարող եմ աշխատել Հայաստանում, բայց անսխալ գիտեմ, թե ում հետ մատաղի սեղան չեմ նստի անգամ և սա մեծ հաղթանակ է, համաձայնեք, որովհետև անգամ կնքահայրս ինձ զգուշացրեց ժամանակին.

- որդիս մի վերադարձիր, այստեղ պղծված սրբեր կտեսնես :

Հիմա տեսել եմ բոլորին, գիտեմ անուն առ անուն, բայց նրանց մասին չէ, որ պետք է խոսեմ, այլ երևույթների, որոնք իմ ուսումնասիրությունների հիմնական նպատակն են, որովհետև ըստ իմ ստացած դիպլոմի, ես բարձր որակավորման, գիտնական անասնաբույժ եմ:

Մի շտապեք ու խնդրում եմ մի անհանգստացեք: Ախտաբանական վերլուծություններս ավարտված են հաջողությամբ: Ընտրում եմ այժմ բժշկման լավագույն մեթոդները: Կարևորն այն է, որ ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ անբուժելի չեք:

Շնորհավորում եմ ձեզ այդ առիթով՝

սիրելի անասուններ:

Link to post
Share on other sites

Ռուսնյա

- Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը լուրջ և անկախ մեկը չէ, որի հրաժարականի պատճառով ներքին ճգնաժամ առաջանա.

ասել է ռուսաստանցի ֆաշիստ քաղաքագետ Անդրանիկ Միգրանյանը:

Ռուսական այս սատրապը վիրավորում է հայոց բարձր հաստատությունը Երևանում և չի արտաքսվում իր հայրենիք՝ Ռուսնյա:

2006-05-19, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Անկախ պատգամավոր Համայակ Հովհաննիսյան

Անկախ պատգամավոր Համայակ Հովհաննիսյանն ասել է այսօր, որ 2007-ի ընտրությունները լինելու են հակաքաղաքական և օլիգարխները որոշելու են ամեն ինչ, իսկ դա կսպանի քաղաքական դաշտը:

Եթե պարոնն իրեն դասում է քաղաքական դաշտին և համոզված է սեփական իրավացիությունում, ունի երկու այլընտրանք, իր ասելով կործանարար վիճակից դուրս գալու:

1. Գնալ հենց հիմա թոշակի և այլևս չերևալ, անձնական անվտանգության նկատառումներով:

2. Մոբիլիզացնել անմիջապես ճշգրտված քաղաքական դաշտը, որը չի ուզում սպանվել ու սպանել օլիգարխներին:

2006-05-19, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Ara es yntercoghneris tivy mi qani harjurov pakasec!

Ara SAS es qu arats fokusnery klini hastat, te che ho es parlamenti spikery chem, vor yntercoghnery irenc dzajnery het vercnen...

Ha ara? Edqan el manr u kheghj...

:)

Link to post
Share on other sites

Երկու կաբել

Երկու կաբել են կտրել այսօր Հայստանում ու ամբողջ երկիրը զրկվել է ինթերնետից: Սա նշանակում է, որ ինքնանշանակների հայտարարած երկրի բուռն զարգացումը, օտարերկրյա տիրությունների միլյարդավոր ներդրումներն ու սփյուռքահայության ծով աջակցությունը բավարարել է միայն երկու կաբելի:

2006-05-19, Սթոքհոլմ

Link to post
Share on other sites

Ara es yntercoghneris tivy mi qani harjurov pakasec!

Ara SAS es qu arats fokusnery klini hastat, te che ho es parlamenti spikery chem, vor yntercoghnery irenc dzajnery het vercnen...

Ha ara? Edqan el manr u kheghj...

:)

Հանգույցը շարքից դուրս էր եկել երեկ։

Երևի ադմինները հին վիճակներից մեկն են վերականգնել․

իմ գրանցումն ընդհանրապես կորել էր, ստիպված էի վերագրանցվել :)

Link to post
Share on other sites

Ara es yntercoghneris tivy mi qani harjurov pakasec!

Ara SAS es qu arats fokusnery klini hastat, te che ho es parlamenti spikery chem, vor yntercoghnery irenc dzajnery het vercnen...

Ha ara? Edqan el manr u kheghj...

:)

էդքան էլ մանր ու խեղճ :/

Link to post
Share on other sites

Հանգույցը շարքից դուրս էր եկել երեկ:

Երևի ադմինները հին վիճակներից մեկն են վերականգնել:

իմ գրանցումն ընդհանրապես կորել էր, ստիպված էի վերագրանցվել :)

Amen inch hnaravor e, baits duq ankaskats aveli eq vstahum mardkanc qan es.

Tkhur pordz unem, cavoq.

Husov em iharke, vor duq eq iravaci, bajc chem kartsum.

vahe

Link to post
Share on other sites

VAhe, dzez tvum e, duk ergragndi pupokn ek? Ete Andren evrovisionum haghtel e, ev forum@ ayd patjarov tshnaminer@ vnasel en, eli dzer "inadu" e arvac?

Tarorinak e, vor forumi vnasveluts pakasum en yntercoxneri tvery...

Hyeforum.com - its nujnpes patahakanoren korel en bolor gortsers..., eli pathakan hastat, Andrei u hajeri chuzoghnern en arel iharke, bajc miajn im gortsern en anhetacel...

Lseq, grel em, hents hima vras hnarats qreakan hodvatsner en drats, grqeris patjarov, duq eli dzevanum eq te cheq kardacel, cheq lsel...

Kartsum eq, vor dzajn cheq hanum, prkum eq eresnerd....

Vonts em khghjum dzez, vor esqan storacats eq, bajc aveli khghjum em vor amachelu eq, sastik amachelu eq...

mnaq barov....

Khndrum em haneq gortsers ajsteghits.

Es ajstegh verjatsri ashkhatanqs...

Mnaq barov

Link to post
Share on other sites

VAhe, dzez tvum e, duk ergragndi pupokn ek?

Լիլ դե մի կոտրի էլի գրողի թվացյալ փառքը

վայ, ազրներին իրոք մաղարիչա պետք անել :wow:

Գնաք բարով, դեռ մի բան էլ ավել: Լավագույն բարեմաղթանքներով ...հաջողություն :flower:

Link to post
Share on other sites

Իրա գրածներով: Սեփականացրած լինեի էս տեսակ "գրողներ" հաստատ իմ սեփականատարիական տարածք չէին ներխուժի, դու էլ չէիր պաշտպանի : Համ էլ ես ուգալովնիկներին չեմ սիրում

Link to post
Share on other sites

Լսի, չե՞ս տեսնում, որ այս մարդը, իրոք, կարող է քաղաքական մեծ արժեք է ներկայացնում: Պիտի մի բան լինի, նոր գնահատե՞ք: Ինչի՞ են ազերները հենց իրա փոստերը ջնջել:

Link to post
Share on other sites

Էտ մարդը էնքան գրող ու քաղաքականա գործիչ է, որքան ես տիեզերագնաց

Ազրները երևի սկսել են խելքներին զոռ տալ , առաջին փորձը բարեհաջող անցավ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...