SAS Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 (edited) Թումանյանը ստից հայրենասեր չի եղել: Անդրանիկի պատվին կազմակերպած մի երեկույթում դիմում է նրան ու ասում.« Ահա, տասը զավակ ունեմ՝ տասն էլ քո տրամադրության տակ եմ դնում»: Համլիկը՝ Թումանյանի ամենատաղանդավոր տղան, զոհվեց Վանում:Թումանյանը՝ ամենալավաատես հայը, չկարողացավ այդ վիշտը տանել: - Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ Արնմատնե՜ր ուներ նա հողում:© Հազար տարին մեկ, լոռեցիները մի Թումանյան են ծնում ու էլ ուրիշ ոչինչ: Հայությունն էլ հազար տարի միտք է անում ու ուզում է հասկանալ, թե ո՞վ ծնվեց: Edited November 17, 2003 by SAS Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 17, 2003 Report Share Posted November 17, 2003 ՍԱՍ ջան Վանում զոհվել է Արտավազդը: Իսկ Համլիկին բանտարկել ու աքսորել են 1937 թվին: Նրա մահվան վայրը նույնիսկ մնացել է անհայտ: Նույն դժբախտուտյունը պատահել է Թումանյանի մյուս երկու որդիներին` Մուշեղին ու Արեգին: Նույնպես 1937 թվին աքսորվել են, Մուշեղը զոհվել է Սիբիրում 1938-ին, իսկ Արեգի մահվան վայրը անհայտ է: Դա էլ բոլշևիկները... Ես կգրեմ այստեղ Թումանյանի զավակների մասին: Աշխարհի լավագույն կրթոջախներում կրթված մարդիկ են եղել, պարկեշտ ազգի նվիրյալներ: Quote Link to post Share on other sites
Annulik Posted January 21, 2004 Report Share Posted January 21, 2004 (edited) .. Edited April 27, 2004 by Annulik Quote Link to post Share on other sites
Satenik Posted March 31, 2004 Report Share Posted March 31, 2004 Թումանյանի զավակների մասին, "Թումանյանի ընտանիքի նամականին" գրքից: Հեղինակներ՝ Թումանյանի թոռներ: ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂ - 1889-1938 Ծնվել է Թիֆլիսում: Կրթությունը ստացել է Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայիմ, ապա սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժնում, որն ավարտել է 1916թ.: !916թ. մեկնել է Արևմտյան Հայաստան, աշխատել հայ կամավորական խմբում, զբաղվել որբերի ճակատագրով: Հետագայում զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է ֆիզիկա, քիմիա (Թիֆլիսի բնագիտության աշխատանքային դպրոցում, բանֆակում, Շահումյան քաղաքում): Զուգահեռաբար զբաղվել էայգեգործության և պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: Ձերբակալվել է 1937-ին, աքսորվել Սիբիր: Վերջին նամակը ստացվել է Տայշետից (Արևելյան Սիբիր, 1938-ին): ՈՒնեցել է երեք զավակ՝ Անահիտ, Նադեժդա, Վիգեն: ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՇԽԵՆ - 1891-1968 Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է երրորդ իգական գիմնազիայում, որն ավարտել է 1909թ.: Նույն թվականին ընդունվել է Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացները, բայց, տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով, չի ավարտել: 1922-ին աշխատել է Ստեփանավանի գործկոմում, 1925-ին՝ Երևանի հանրային գրադարանին կից ընթերցարանում որպես վարիչ: 1926-33թթ. եղել է գրադարանի տնօրենը, իսկ 1933-35թթ. աշխատել է Հայաստանի հանրագիտարանում որպես բառակազմության բաժնի վարիչ: Կատարել է մի շարք թարգմանություններ հայերենից՝ ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոսկվայի գրողների պատվերով: 1951-ից Երևանում Հովհ. Թումանյանի թանգարանի հիմնադրման առաջին օրից նշանակվել է թանգարանի տնօրեն և մասնակցել է նրա կազմակերպման ու ստեղծման գործին, աշխատել է մինչև 1966 թվականը: Աշխեն Թումանյանի գրչին են պատկանում մի շարք թարգմանություններ հայերենից ռուսերենի: Նրա թարգմանությամբ ռուս ընթերցողը ծանոթացավ Թումանյանի "Գրիքոր"-ին: ՈՒնեցել է մեկ որդի՝ Հովհաննես: ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ - 1892-1957 Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում, իսկ բարձրագույնը՝ Անդրկովկասյան համալսարանի պատմագրական ֆակուլտետում: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: Հետագայում՝ 1943-ից մինչև իր մահը, աշխատել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող: Նշանակալի դեր է կատարել Հովհաննես Թումանյանի Երկերի գիտական հրատարակության (վեց հատոր) իրականացման գործում: Պարբերական մամուլում և առանձին գրքերով տպագրվել են Թումանյանի կյանքին և գործին նվիրված նրա բանասիրական հոդվածներն ու ուսումնասիրությունները. "Հովհաննես Թումանյան", "Հովհաննես Թումանյան. մանկություն և պատանեկություն", "Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը", "Հուշեր և զրույցներ": "Թումանյանի կապերը ռուս գրականության հետ" աշխատության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Գործուն մասնակցություն է ունեցել Հովհ. Թումանյանի Դսեղի տուն-թանգարանի կազմակերպման և Երևանի թանգարանի ստեղծման գործին: ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ - 1894-1918 Ծնվել է Թիֆլիսում: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում՝ Ստ. Լիսիցյանի մասնավոր պանսիոնում, ապա սովորել է Ներսիսյան դպրոցում: Տարված լինելով գրականությամբ և նկարչությամբ, թողել է Ներսիսյան դպրոցը և ուսումը շարունակել Մոսկվայի Պ.Ի.Կելինի նկարչական ստուդիայում, որը չի ավարտել: Դպրոցական հասակից ի հայտ է բերել գրելու և նկարելու ձիրք: Գրել է չափածո, արձակ և դրամատիկական երկեր, բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ: Նրա "Ռուբենս", "Վան-Դեյկ" պիեսները թատերասերների կողմից բեմադրվել են իր կենդանության օրոք: Առաջին անգամ նա է պիեսի վերածել "Գրիքոր" պատմվածքը, որը խաղացվել է Դսեղում Թումանյանի ներկայությամբ: Տարված է եղել թատրոնով, և ինքն էլ խաղացել է սիրողական խմբերում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում: Զոհվել է 1918-ին, Վանի վերջին նահանջի ժամանակ: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 27, 2005 Report Share Posted September 27, 2005 ԱԽԹԱՄԱՐ Ծիծաղախիտ Վանա ծովի Փոքրիկ գյուղից առափնյա, Ծովն է մըտնում գաղտագողի Ամեն գիշեր մի տըղա: Ծովն է մըտնում առանց նավակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դեպի կըղզին դիմացի: Խավար կըղզուց պարզ ու պայծառ Մի լույս կանչում է նըրան, Մի վառ փարոս նըրա համար, Չըմոլորի իր ճամփան: Սիրուն Թամարն ամեն գիշեր Այնտեղ կըրակ է անում, Եվ ըսպասում է անհամբեր Այնտեղ` մոտիկ դարանում: Ծըփում ծովն ալեծածան, Ծըփում է սիրտը տըղի. Գոռում է ծովն ահեղաձայն, Նա կըռվում է կատաղի: Եվ Թամարը սըրտատըրոփ Արդեն լըսում է մոտիկ Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով Սիրուց այրվում է սաստիկ: Լըռեց: Ծովի խավար ափին Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր... Ահա եւ նա... իրար գըտան... Կասկածավո՜ր լուռ գիշեր... Միայն ալիքը Վանա ծովի Մեղմ դիպչում են ափերին, Հըրհըրելով հեռանում են Շըշունջներով անմեկին: Նըրանք ասես փըսփըսում են... Ու աստղերը կամարից Ակնարկելով բամբասում են Լիրբ, անամոթ Թամարից... Բամբասում են կուսի սըրտում... Ժամ է արդեն... ու կըրկին Մինն ալեկոծ ծովն է մըտնում, Մյուսն աղոթում եզերքին... «Ո՞վ է ջահել էն խիզախը, Որ հենց հարբած իր սիրով, Սըրտից հանած ահն ու վախը Ծովն անցնում է գիշերով։ Ծովն անցնում է մյուս ափերից Մեր Թամարին համբուրում... Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց... Ի՞նչի տեղ է մեզ դընում...»։ Էսպես ասին վիրավորված Կըղզու միջի ջահելներ Ու Թամարի ձեռքով վառած Լույսը հանգցրին մի գիշեր: Մոլորվեցավ խավար ծովում Լողորդ տըղան սիրահար, Ու բերում է հողմը, բերո՜ւմ Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։ Մոտ է ձայնը. խոլ խավարում, Ժայռերի տակ սեպացած, Ուր ամեհի ծովն է գոռում, Մերթ կորչում է խլացած, Ու մերթ լըսվում ուժասպառ. «Ա՜խ, Թամա՜ր...»։ Առավոտյան ծովը ծըփաց, Ափը ձըգեց մի դիակ, Նըրա շուրթին, պաղ, կարկամած, Ասես մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...»։ Այն օրվանից սըրա համար Կըղզին կոչվեց Ախթամար։ Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted October 2, 2005 Report Share Posted October 2, 2005 Իմ սերը Ես սիրել եմ տըժգույն Սիրուց տանջված այտերի, Մելամաղձոտ խաղաղություն Զույգ սևորակ աչքերի: Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուռ գաղտնիք սիրային, Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում Հայտնելու չեմ աշխարհի,: Բայց և պահել անկարող եմ, օ՜, դժվար է համբերել, Չասել՝ ինչով բախտավոր եմ, Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted October 2, 2005 Report Share Posted October 2, 2005 Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր, Ես լսում եմ նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր. Վեհացնում է ու վերացնում ամենազոր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted October 26, 2005 Report Share Posted October 26, 2005 ԱՆՈՒՇ ՆԱԽԵՐԳԱՆՔ Համբարձման գիշերը Բազմած լուսնի նուրբ շողերին, Հովի թևին թըռչելով` Փերիները սարի գլխին Հավաքվեցին գիշերով: Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ, Եկե՜ք, ջահել սիրահարի Սերը ողբանք վաղամեռ: Օխտն աղբյուրից ջուր է առել Կույս սափորով, լուռ ու մունջ, Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, Կապել սիրո ծաղկեփունջ: Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել, Խընդիրք արել աստղերին, Փափագ սըրտով խընդիրք արել` Բարի ժըպտան իր սերին... Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ, Ափսո՜ս իգիթ քու յարին. Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ, Ափսո՜ս էդ ծով աչքերին… Ու նրանց հետ ցող արցունքով Լըցված սըրտերն ու աչեր` Սարի ծաղկունք տըխուր սուքով Հառաչեցին են գիշեր: Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՜կ, Վո ՜ւշ քու սերին, քու յարին… Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ, Վո՜ւշ քու սիրած սարերին… Եկե՜ք, քույրե՜ր սեգ սարերի, Չըքնաղագեղ ոգիներ... Ու փերիներն էսպես տխուր Երգում էին ողջ գիշեր: Կանչում էին հըրաշալի Հընչյուններով դյութական, Ու հենց շողաց ցոլքն արևի Անտես, անհետ չըքացան: Խոր սուզվեցին ակն աղբյուրի, Մըտան կաղնին հաստաբուն, Ու լեռնային վըտակների Ալիքները պաղպաջուն: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted October 26, 2005 Report Share Posted October 26, 2005 ԱՌԱՋԻՆ ԵՐԳ I Կանչում է կըրկին, կանչում անդադար Էն չքնաղ երկրի կարոտը անքուն, Ու թևերն ահա փռած տիրաբար Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն: Ուր որ է հայրենի օջախի առաջ Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ, Ու ձըմռան երկար գիշերը նստած Խոսում են Լոռու հին-հին քաջերից: Դեպի էն սարերը, որ վես, վիթխարի, Հարբած շարքերով բըռնած շուրջպարի, Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկնքում, Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում, Պերճ Արագածի նազելի դըստեր, Որ Դև - Ալ, Դև - Բեթ և այլ հըսկաներ, Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի, Փախցրին բերին անառիկ Լոռի: II Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր, Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան, Առաջըս եկան երջանիկ օրեր, Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան: Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես, Որ անցած գարնան կային ձեր լանջում. Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես: Բայց եկել եմ ես, նրանց եմ կանչում: Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր, Որբացած հոգիս ողջունում է ձեզ, Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ, Դյութական ձայնով կանչում է հանդես» Դո՛ւրս եկեք կըրկին շիրիմից, խավարից, Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ, Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից, Լըցրե՜ք պոետի հաճույքը վըսեմ… III Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ շըմակի լըռին խորքերից, Մանուկ հասակից հընչուն ծիծաղի Արձագանքն ահա լըսում եմ նորից: Թընդում է զըվարթ աղմուկը բինի, Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից, Ու բոլորն, ահա, նորից կենդանի, Ելնում են աշխույժ վաղորդյան մութից, Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում... Սո՜ւս… ակա՛նջ արա, - հովիվն է կանչում… IV Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, Ի՞նչ ես դուրս գալիս, խելամաղ անում, Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում, Խաղեր կապելով, Չոլեր չափելով, Ոչխարըս անտեր Ընկել եմ հանդեր: Ամա՜ն, էրեցիր սիրտս քու սիրով, Ոտըս կապեցիր թել-թել մազերով. Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով, Ա՛յ սարի աղջիկ, Ա՛յ սիրուն աղջիկ, Ա՛յ դու կարմրաթուշ, Թուխամազ Անուշ: Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան, Արին կըթափեմ ես գետի նըման. Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման, Ա՛յ սև աչքերով, Ա՛յ ծով աչքերով, Ունքերըդ կամար Աղջիկ, քեզ համար: V Երգում է Սարոն, ու չի կարենում Աղջիկը հանգիստ նըստի վըրանում: -Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ, Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՛ս... -Հերի՛ք է, Անուշ, ներս արի դագեն, Քանի դուրս թըռչես, նայես դես ու դեն, Տեսնողն էլ կասի ի՜նչ աղջիկ է սա… Հազար մարդի մոտ կերթա կըխոսա: -Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին, Ինչքա՜ն ավելուկ է տալիս կանանչին… Նանի՛, թող գընամ, քաղեմ ու հյուսեմ, Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ: -Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ, Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ, Նըստիր վըրանում, քու գործին մոտիկ, Պարկեշտ կաց աղջի, ամոթ է, ամո՜թ: -Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի, Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր, Մին թև է առնում, ուզում է թըռչի, Չըգիտեմ, թե ուր, չըգիտեմ, թե ո՜ւր… Նանի՛ ջան, նանի՛, ես ինչպե՜ս անեմ, Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ. Նանի՛ ջան, նանի՛, կուժը թող առնեմ, Աղբյուրը գընամ աղջիկների հետ… VI Կըժները ուսած, թըռվըռալով Ջուրն են իջնում աղջիկները, Խընդում իրար ուսի տալով, Երգը զնգում սարն ի վեր: Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Էն ո՞ւմ յարն է նըստած լալի Հոնգուր-հոնգուր էն սարում: Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր, Որ գալիս եք սարերից, Գալիս, անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խմե՞ց էդ ջրից: Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ Վառված սիրտը էն յարի, Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի: Աղջի քու յարն եկավ անցավ, Վառված, տարված քու սիրով, Էրված ջիգյարն եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջրով: VII Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած. Էն ե՞րբ էր Անուշն իր կուժը առավ, Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ… Ամպերն եկել են սարերը պատել, Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի, Հազար ջահելներ վըխտում են հիմի… Ու ելավ տեղից պառավը հանկարծ. -Ո՞ւր կորար, Անո՜ւշ, այ մազըդ կըտրած… Ու ձորի գըլխին, ձեռը ճակատին, Կանչում է, կանչում անահ զավակին: -Աղջի՜, սևասիրտ, քու ահը կըտրի, Աղջիկը մենակ ձո՞րը կըմտնի, Ամպը կոխել է, աշխարհը մըթնել, Ի՞նչ ես կորցրել, չես կարում գըտնել… Աղջի, հե՜յ, Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ... Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ» Ու ձորի գըլխին մոլորված, կանգնած Նայում է ներքև, սիրտը սևակնած: Ամպերն եկել են սարերը պատել, Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի, Հազար ջահելներ վըխտում են հիմի: VIII -Թո՛ղ, կանչում են ինձ… մերըս կիմանա… -Չէ՛, Անուշ, քիչ էլ մընա.... -Չէ՛, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես... Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես, Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում, Դու սարի լանջին խաղեր ես կանչում... Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել… Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել, Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ անիրա՛վ, Էնքան մընացի, աչքս ջուր դառավ. Ինձ չես լըսում, Չես ափսոսում, Էլ չեմ ասում` Ինչ կըլնեմ ես… Ես կըվառվեմ, Հուր կըդառնամ, Ես չըգիտեմ Ինչ կըդառնամ, Թե որ մին էլ Էսպես մընամ… Ասում են` ուռին Աղջիկ էր ինձ պես, Մընում էր յարին, Ու չեկավ նա տես: Խեղճը դողալով` Անհույս կըռացավ, Դարդից չորացավ, Ուռենի դարձավ: Ջըրերի վրա Գըլուխը կախած Դեռ դողում է նա, Ու լալիս կամաց: Ու ամբողջ տարին Մի միտք է անում, Թե յարը յարին Ո՜նց է մոռանում... -Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՜նչ ես անում. Բա դու չե՞ս լըսում. Էն, որ լանջերին խաղեր եմ ասում, Ո՞ւմ հետ եմ խոսում… Էն, որ գիշերով շըհու եմ թըչում, Էն ո՞ւմ եմ կանչում… Էն, որ մոլորված նըստած եմ մընում, Ո՞ւմ հետ եմ լինում... Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում, Էն ո՞ւմ եմ հիշում… - Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստված Անո՜ւշ… Արբեցա՜ծ, անո՜ւժ Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ, Հալվեցա՜վ, հանգա՜վ... IX Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի... Կանչում է մերը, հառաչում, կանչում: -Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜… Ձորից աղջկա ձենն է ղողանջում: Ու մազերն անկարգ տըված թիկունքով Ու ցըրված շիկնած այտերի վըրան, Դուրս եկավ թեթև ամպերի տակից Անուշը, փախած եղնիկի նման: Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին, Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա, Թողել է էն էլ ջըրի եզերքին… Ա՜խ, անհոգություն ջահել աջըկա... Նանի՛, վախեցի, գանգատվում է նա, Եվ ուզում է լալ, չի կարողանում. Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա, Կարծեծի` թուրքեր էին լողանում… Անիծում է ծեր մերը բարկացած Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին, Ու անեծք տալով իջնում է նա ցած` Դատարկ եր բերած հին կուժը ուսին: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted October 26, 2005 Report Share Posted October 26, 2005 ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ Համբարձման առավոտը X Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով: Փունջ-փունջ աղջիկները սարերը ելան Վիճակ հանելու, աշխույժ երգերով: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սև սարեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Երգ ու բույր խառնած, Թև-թևի տված, Զուգում են լեռներ, Ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում, Ինչպես թիթեռներ: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սև օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Եկավ Համբարձում` Ծաղկով զարդարված, Մեր բախտին հարցում. -Ո՞վ է մեզ գըրված: -Ա՛յ ջան տղա, չոբան տղա, ո՞ւմն ես դու -Աստված գիտի, աշխարհ գիտի` իմն ես դու: Դե հանի՛ր, աղջի՛, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին: Բեղ ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի, Ի՞նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Հուր սըրտեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Թընդում են երգեր, խընդում են սըրտեր, Ու շուրջ բոլորած վիճակ են հանում, Ելնում է մեկին իր երազն ու սերը, Մյուսի մուրազը սըրտումն է մնում: XI Պըտույտ է տալիս վիճակը նորից` Քուշուքը գըլխին ծաղիկ ծաղկամեր, Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից, Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր: -Ա՛յ թուխ մազերով աղջիկ, Ա՛յ սարի սովոր աղջիկ, Ջիգյարին գյուլլա դիպչի Ով որ քեզ սիրի, աղջիկ: -Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ, Սևաբախտ քույրիկ, նազելի Անուշ. Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր… Ու ողջ մընացին մոլորված, ապուշ: Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատա. Լոկ պատահական մի չար խոսք է սա. Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար, Քու խաղը խաղա՛, ջան գյուլում ասա: Ա՜խ, չէ, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ, Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել… Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ. Մանուկ օրերից են ինձ դեռ անիծել… Ասում են` մի օր, ես օրորոցում, Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի, Իր խաղն ասում է ու բաժին ուզում, Իմ նանը նրան բաժին չի տալի. Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից, Երեխես ճաքեց, հեռացի՛ր, գընա՛... Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ, Թե` դըրա օրը լացով անց կենա... Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ Ու էս վիճակիս տեղյակ է Աստված. Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ, Ի՞նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված… -Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի լինիր համառ, Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ, Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար, Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՜ք… Հանգիստ կաց, քույրի՜ք, մի՛ վախիր էդքան, Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ, Էդ քո նորահաս մատաղ կուսության Առջև դեռ կան երջանիկ օրեր: Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատար, Լոկ պատահական մի չար խոսք է սա, Սիրտըդ մի կոտրի սուտ բանի համար, Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա: (Խումբը երգում է) Աղջի, բախտավոր, Երնե՜կ քու սերին, Քու սարի սովոր Սև-սև աչքերին: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սեր օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Մեռնեմ գարունքիդ, Ծաղկած գարուն ես, Սարի պես մեջքիդ Կանգնած յար ունես: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սար-յարեր, յայլա, Յայլա ջան, յայլա: (Անուշը մենակ) Ա՜խ, իմ բախտը կանչում էր ինձ, Չեմ հասկանում` դեպի ուր… Դողում է պաղ նըրա ձենից Իմ սիրտը սև ու տըխուր: Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք, Թաքուն մի ցավ ունիք լուռ, Աչիկներըդ լիքն է արցունք, Սիրտներըդ սև ու տըխուր: Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում Տանջվում էն միշտ էսպես զուր, Տըրորվում են ու թառամում` Սիրտները սև ու տըխուր: (Խումբը հեռվից) Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Վառ ցավեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted October 26, 2005 Report Share Posted October 26, 2005 ԵՐՐՈՐԴ ԵՐԳ XII Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք, Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի. Գյուղն էին իջել հովիվ պատանքի` Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի: Ու պարից հետո լեն հըրապարակ Բաց արին մեջտեղ արձակ գըլխատան, Զուռնաչին փըչեց կոխի եղանակ, Ահել ու ջահել իրարով անցան: Հարա՜յ են տալի – «քաշի՜, հա քաշի՜…» Ու դուրս քաշեցին զոռով երկուսին. Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին: Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման, Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի, Ամեն մի բանակն ընտրեց փահլևան, Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի: Գոռում են, գոչում երկու բանակից. Սըրտապինդ կացե՛ք, մի՛ վախցեք տըղե՛ք, Իսկ նորեկ հարսի փարդի քամակից նայում են կանգնած հարսն ու աղջիկերք: Ու տաքանում են տըղեքը սաստիկ, Փեշերը հավաք խըրում են գոտին, Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ, Իրար են հասնում թափով մոլեգին… Ադաթ կա սակայն էն մութ ձորերում, Ու միշտ հընազանդ հընոց ադաթին, Ամբոխի առջև իգիթն իր օրում Գետին չի զարկիլ ընկեր իգիթին: Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին Քաշում են, ընկնում, ելնում միասին, Դըժվար է իբրև հաղթել մեկ դեմի: Իզուր է գոռում ամբոխը հարբած, Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ, Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած Սառել ու կանգնել, ինչպես մի պատկեր: Անուշը կանգնա՜ծ... Սարոն նըկատեց, Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ. Աչքերի առջև մըլարը պատեց, Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարհք: Ու մինչ դեռ Մոսին ընկերախաղի, Կատակի տալով թողած էր իրեն, Ուժ առավ Սարոն, ծընկեց կատաղի, Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն: Ամբոխը թափվեց հարա-հըրոցով, Վեր թըռցրեց ջահել փահլևաններին, Եվ ուրախության աղմուկ գոռոցով Հաղթողին փեսի թախտի մոտ բերին: Ցընծության ձայնից, ծափերի զարկից Շարժվում են, դողում պատեր ու օճորք, Իսկ նորեկ հարսի փարդի քամակից Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք: XIII Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում, Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից, Թե չէ նամարդը, այլևս չեմ երդվում, Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռքից: Վե՜ր չի գըցել ինձ… ինձ խաբել է նա… Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա… Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում, Թունալի ծաղրով կանչում են, գոռում. -Չէ՛ լավ, էդ չէ՛ լավ, Վեր չի գըցել դեռ, Մոսին թոլ էլավ- Խոզապարկուկ էր... Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք, Շատ էլ լավ կանի. Մեջքը թա՛փ տըվեք, Թող մին էլ բըռնի… Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք, Մեջքը թա՛փ տըվեք XIV Եվ աղմկալի հարսանիքի տանից Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր. Արյուն է կաթում սևացած սըրտից, Գընում է ըշտապ, քայլերը մոլոր: -Ամո՜թ քեզ, Մոսի՛, թուք ու նախատինք -Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին, Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ, Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին: Ինչպե՞ս վեր ընկար դո՜ւ, սարի նըման, Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած... Դո՜ւ… կուչ գաս տակին Սարոյի ծընկան, Նըրանից հետո երևաս կանա՜նց… Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին... Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին... Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր, Տանը վե՛ր ընկի՛ր, իլիկ պըտըտիր… XV Վա՜յ, վա՜յ, Մոսի՛ ջան, ինձ մի ըսպանիր, Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան... Վախենում եմ ես... ղամեդ տեղը դիր... Սիրտըս դողում է տերևի նըման... Խընդրում էր լալով եղբոր առաջին Անզոր ու դալուկ իր քույրը չոքած. Մոսին, փայլկըրտուն խանչալը ձեռին` Ուզում էր մորթել նըրան աչքը բաց: -Դե իմ անունո՛վ երդըվի՛ր, անըզգամ, Որ էլ Սարոյին դու չես սիրելու, Թե չէ, տեսնո՞ւմ ես, խանչալը հանած Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու: -Քու ոտի հողն եմ, Մոսի՛ ջան, Մոսի՛, Դու քու եսիրին երդո՞ւմ ես տալիս... Ես էլ Սարոյին չեմ սիրում, ասի, Տեսնո՞ւմ ես չոքած ինչպե՜ս եմ լալիս… -Դու խաբո՞ւմ ես ինձ, սուտլի՛կ խաբեբա՛, Չե՞ս սիրում, ասիր. էն ի՞նչ է հապա, Էն ի՞նչ է հապա, որ տեղըն ես մըտնում, Հեկեկում ես դու գիշերվա մըթնում. Էն ի՞նչ է հապա, որ դու երազում «Սարո ջան, Սարո՜… Սարո» ես ասում… -Մոսի՛ ջան, Մոսի՛, գըլխովդ շուռ գամ. Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող ես անգամ. Էլ չեմ սիրել ես, երբ դու չես ուզում, Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում… Ինձ մի ըսպանիր, ղամեդ տառ հեռու… Քու քույրը չե՞մ ես… իմ Մոսին չե՞ս դու... XVI Ու էն հարսանիքից թըշնամի դարձան Ախպեր տըղերքը էս դեպքի համար. Ընկեր, բարեկամ գընացին եկան, Կըրկին հաշտության չեղավ մի հընար: Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր, Որ, աչքը դեռ բաց, էս լուս աշխարհքում, Իրեն հարազատ քըրոջը տեսներ Նամարդ ընկերի` Սարոյի գըրկում. Գուցե գիշերս էլ` իր հերսից անքուն, Ուզում է ջահել քըրոջն ըսպանի, Սարոյի անունն ու սերը թաքուն Խանչալի ծերով սըրտիցը հանի: Ո՞վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ, Մեկմեկու հոտից ոչխար են քըշել, Մեկմեկից վըրեժ առնելու համար: Կարող է նույնպես պատահել հանկարծ, Որ մեկի դեզը, արդյունքը հընձի, Գիշերվա ժամին, հըրով բըռընկված, Երկնահաս բոցով աստղերը խանձի: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted October 26, 2005 Report Share Posted October 26, 2005 ... Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Ինչ-որ ժամանակ առաջ այս ֆորումի մասնակիցներից մեկը խնդրեց տեղադրել Թումանյանի «Փարվանա»-ի տեքստը: Արդեն չեմ հիշում, թե ո՞ր թեմայում էր սա, և թե ո՞վ էր հարցնողը: Փորձեցի գտնել - ապարդյուն: Համենայն դեպս: Վերջապես, երկար փորփրելուց հետո, գտա «Փարվանա»-ն, գրադարանումս: Դժբախտաբար, ստեղնաշարով մուտքագրելու ո'չ ժամանակ ունեմ, ո'չ էլ՝ համբերություն: Կփորձեմ ցուցադրել սկաների միջոցով: (Եթե հաջողվի, իհարկե: ) Զգուշացնում եմ. ես տգետ եմ ինտերնետի հարցերում: Խնդրում եմ ներողամիտ լինել, եթե իմ այս փորձը չհաջողվի: Եթե ստացվի, կներկայացնեմ այս գեղեցիկ բալլադի շարունակությունը, էջ առ էջ: Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Կարծես թե ստացվեց: Շատ լավ: Կշարունակենք, ուրեմն: Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Էջ 2 Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Էջ 3 Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Էջ 4 Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Էջ 5 Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Էջ 6 Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Էջ 7 Quote Link to post Share on other sites
Kars Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 Ցուցադրված պատկերները. © «Լույս» հրատարակչություն, Երևան, 1987 Quote Link to post Share on other sites
smally Posted December 3, 2005 Report Share Posted December 3, 2005 (edited) Kaaars Karcem es grkic menk el uneink. Ha-ha hastat unenk, ayd caghikner@... Taravoj@.... Uf, xi tesa es teman Edited December 3, 2005 by smally Quote Link to post Share on other sites
АРМ-КА Posted February 19, 2006 Report Share Posted February 19, 2006 ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ Սիրում էի երբեմըն քեզ... Այժըմ ևս տակավին Իմ սրտումը դու ապրում ես, Բայց ոչ ուժով քո նախկին: Առաջ հընչում էիր մաքուր, Որպես աղոթք իմ հոգում, Որպես սիրո նախանձ և հուր՝ Տաք արյունս բորբոքում: Այժմ՝ որպես վաղուց մեռած Բարեկամի հիշատակ, Կամ մանկության օրով սիրած Մի հին երգի եղանակ... Քո անունըդ այժմ տալիս, Էլ «հոգյակ» չեմ ես ասում, Չեմ աշխատում քուն մտնելիս, Որ քեզ տեսնեմ երազում Բայց զարմանքով երբեմնապես, Մտածում եմ ակամա, Ինչո՞ւ էլ դու սիրելի չես, Ինչո՞ւ ես քեզ մոռացա... Quote Link to post Share on other sites
АРМ-КА Posted February 19, 2006 Report Share Posted February 19, 2006 ՄԵՐ ՈՒԽՏԸ Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ։ Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան։ Բայց գընում ենք մենք անվեհեր Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտի։ Quote Link to post Share on other sites
astg Posted July 5, 2006 Report Share Posted July 5, 2006 Ես շատ եմ սիրում Հովհ. Թումանյանի ստեղծագործությունները: Ահա նրա գրած առաջին բանաստեղծությունը. Հոգուս հատոր, Սրտիս կտոր, Դասիս համար Դու մի հոգար: Թե կան դասեր Կա նաև սեր, Եվ ի՞նչ զարմանք Ին աղավնյակ, Որ կենդանի Մի պատանի Սերը սրտում Դաս է սերտում... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.