Unregistered - M Posted June 21, 2005 Report Share Posted June 21, 2005 Երևանի գիշերներում Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում, Ու հեռավոր արվարձանում Արծաթե հետքն է իր թողնում: Երբ միայնակ եմ ես լինում, Քայլերն այստեղ են ինձ բերում, Ու հուշերիս լքված այգում Ես անցյալիս եմ հանդիպում: Իմ հուշերի անհատակ ջրհորում Քո խենթացնող կիսադեմն է լողում, Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում, Ու չկա ազատում, Իմ հուշերի անհատակ ջրհորում Դու իմ անունն ես տալիս, ու կանչում, Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում Ու չկա փրկություն: Իմ քնքուշ սևահեր, Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ո՜ւմ ես թողել, Ինձ թողել, հեռացել: Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց, Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում: Ես հեռացել եմ ինձանից Եվ ինձ արդեն չեմ ճանաչում: Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ, Ի՞նչ ես փնտրում այս կողմերում: Ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշերներում: Քո հանգուցյալ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում, Քո բոլշեվիկ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում: Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, Ինձ թողել, հեռացել: Ես լուսնոտի պես արթնացել, Ու տանիքներն եմ բարձրանում, Ես իմ անցյալն եմ կորցրել Երևանի գիշերներում: Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվոմ, Ու իմ կարմիր երգի վրա Արծաթե հետքն է իր թողնում: Ձայնապնակն ու այս հին մեղեդին Մենք կորցրինք առհավետ, իմ անգին, Մի օր փակվեց սենյակի դուռը հին, Երբ կոտրվեց տատիկի հայելին, Ձայնապնակն ու այս հին մեղեդին Մենք կորցրինք առհավետ, իմ անգին, Մի օր փակվեց սենյակի դուռը հին, Երբ կոտրվեց տատիկի հայելին: Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, Ինձ թողել, հեռացել: Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում… Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 21, 2005 Report Share Posted June 21, 2005 Նա իր սերը ծախեց Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր, Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան, Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր, Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի` Պարզապես նա տիկնիկ էր: Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով, Որ ափսոս, դա նրա սեփականն էր: Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում, Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում, Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում: Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք, Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել, Որ կարծես թե ամեն ինչ կարգին է: Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր… Quote Link to post Share on other sites
Samwelino Posted June 21, 2005 Report Share Posted June 21, 2005 (edited) Samwelino ← Вот некоторые сайты посвящённые Рубену Ахвердяну: http://hamovhotov.com/RubenHakhverdian.html - можно скачать некоторые композиции. http://www.geocities.com/gaintablian/Ruben.html - в данное время сайт находится под реконструкцией. Edited June 21, 2005 by Samwelino Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 21, 2005 Report Share Posted June 21, 2005 Ծառը Անցան օրեր հատ-հատ, անցան օրեր զույգ-զույգ, Ճաշակեցինք և սեր, և տառապանք, և սուգ, Ինձ հոգնեցրին արդեն օրերը լայն ու նեղ, Ինձ հոգնեցրին արդեն մեղավոր ու անմեղ, Ինձ հոգնեցրին արդեն տխրությունն այս ցանցառ, Եվ կարոտներն այս խեղճ ինձ հոգնեցրին արդեն, Բա՛ց քո կեղևը, ծառ, ինձ ա՛ռ կեղևիդ մեջ, Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ, ես կփակվեմ քո մեջ, Ինձ ա՛ռ կեղևիդ մեջ, այս անծաղիկ դարում, Ես կփակվեմ քո մեջ, որպես փոքրիկ գարուն, Որպես թաքուն թախիծ տերևներիդ խորքում, Ես կփայլեմ տխուր ու կմտնեմ խոր քուն, Ու թե հողմերը գան, որ ինձ խլեն քեզնից, Ես կարթնանամ իմ ծառ, կորոտանք մեկից, Ես կճկվեմ քեզ հետ, ես կձգվեմ քեզ հետ, Ու հողմերի ձեռքից ես կփրկվեմ քեզ հետ, Ես կփրկվեմ քեզ հետ, ես կփրկվեմ քեզ հետ, Ու մի թաքուն գիշեր, երբ բոլորը քնեն, Ես քեզ կախարդական բառեր կկրկնեմ, Կելնենք կամաց-կամաց, կերթանք թաքուն-թաքուն, Ու քնի մեջ նրան կդարձնենք անքուն, Նրա երազի մեջ կախարդական մի ծառ Մարդկային ձև կառնի, կշնկշնկա կամաց, Ու մարդկային լեզվով, որպես լեգենդ պայծառ, Կբարբառի նրան անհատ կորած մի սեր Ու մի անհուն կարոտ, ու մի անհուն կարոտ… Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 21, 2005 Report Share Posted June 21, 2005 Երաժիշտների քաղաք Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում, Շուռ ու մուռ է գալիս անկողնում, Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից, Եվ ինձ հյուր եք եկել երազում, Դուք հիշել եք տիկին, մեր սիրո ծառուղին, Ուր եղյամն է հիմա փայլփլում, Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին, Իմ հեռու հեռավոր հուշերում: Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման: Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին, Ձեր ճնշումն է հիմա բարձրացել, Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի, Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի, Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունենք ազատում, Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունենք… Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման: Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին, Կարուսելը մեր հին, ու այգին, Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին, Հիշեցնում մեր սիրո մեղեդին, Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին, Հիշեցնում մեր սիրո… Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման: Quote Link to post Share on other sites
smally Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 Mudrost', ti' lishila menya udovol'stviya pisat' moi lyubimi'e pesni Vse-ravno spasibo Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 Izvini. Voronq en? Asa jnjem Quote Link to post Share on other sites
SAS Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 (edited) Մարիամ, «Ծառը»՝ Ռազմիկ Դավոյանի հայտնի բանաստեղծությունն է... Բա՛ց քո կեղևը, ծա՛ռ, Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ... Edited June 22, 2005 by SAS Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 ՍԱՍ, Իսկապե՞ս: Այս ...Ինձ հոգնեցրին արդեն մեղավոր ու անմեղ... տողը ինձ այնքան էլ պարզ չի: Quote Link to post Share on other sites
SAS Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 Մարիամ, Հախվերդյանը մի քիչ փոփոխել է բանաստեղծության բառերը... երգ դարձնելու համար: Ահա լրիվ բանաստեղծությունը և հղումը,որ դու թերացել ես տեղադրել համապատասխան թեմայում: http://forum.hayastan.com/index.php?showtopic=8659 Բաց քո կեղևը, ծառ Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ... Անցան օրեր մեկ-մեկ, Անցան օրեր զույգ-զույգ, ճաշակեցինք և սեր, Եվ տառապանք և սուգ: Հոգնեցրին ինձ արդեն Օրերը լայն ու նեղ, Հոգնեցրին ինձ արդեն Մեղավոր ու անմեղ, Հոգնեցրին ինձ արդեն Տխրությունն այս ցանցառ Եվ կարոտներն այս խեղճ, Դե բաց կեղևդ, ծա՛ռ, Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ: Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ-- Այս անծաղիկ դարում, Ես կձուլվեմ քեզ հետ՝ Որպես փոքրիկ գարուն Որպես թաքուն թախիծ, Տերևներիդ խորքում Ես կփայլեմ տխուր Ու կմտնեմ խոր քուն: Ու հողմերը թե գան՝ Ինձ խլեն քո ձեռքից, Ես կարթնանամ, ծառ իմ, Կորոտանք մեկից: Ես կձգվեմ քեզ հետ, Ես կճկվեմ քեզ հետ Ու հողմերի ձեռքից Ես կփրկվեմ քեզ հետ: Ու մի թաքուն գիշեր, Երբ բոլորը քնեն, Ես քեզ կախարդական Բառեր կկրկնեմ, Կերթանք կամաց-կամաց, Կելնենք թաքուն-թաքուն, Ու քնի մեջ նրան Կդարձնենք անքուն: Նրա երազի մեջ Կախարդական մի ծառ Մարդկային ձև կառնի Կշնկշնկա կամաց Եվ մարդկային լեզվով Որպես լեգենդ պայծառ, Կբարբառի նրան Անհուն, կորած մի սեր Եվ մի կարոտ անծայր... Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 ՍԱՍ, ուղղեցի սխալս Quote Link to post Share on other sites
Hasmik Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 Բարի լույս, տիկին Արուս ← вот это читала перевод по русски) bayc iharke chi hnchum) mer lezun hamov a)))) Quote Link to post Share on other sites
Hasmik Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 Hasmik, Zlyuka, shat-shat shnorakalutyun!!! Hatuk shnorakalutyun Zlyukayin "Veradarts"-i, "Karmir kakachner"-i yev "Sareri qamu" hamar ← Карен джан, Quote Link to post Share on other sites
smally Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 Մարիամ, «Ծառը»՝ Ռազմիկ Դավոյանի հայտնի բանաստեղծությունն է... Բա՛ց քո կեղևը, ծա՛ռ, Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ... ← Pastoren da Davoyann e grel? Es chgitei Quote Link to post Share on other sites
smally Posted June 22, 2005 Report Share Posted June 22, 2005 Թափառաշրջիկ, Թափառաշրջիկ, եղբայր իմ, Ու՞ր են քեզ տանում Հոգնած ոտքերդ։ Թե կամ հեռուներ, Հեռուները քո սրտում են Եվ քո խելագար Խենթ հայացքում։ Եվ քո խելագար Երազներում, Եվ քո խելագար Խենթ երգերում։ Թափառաշրջիկ, Ինձ պարզիր քո ձեռքը Ու տար ինձ քեզ հետ, Դու գտել ես ելքը, Ազատ է տիեզերքը բոլորի համար։ Եվ մեծահարուստ արքաների Եվ մուրացկանի համար դժգույն, Եվ գեղեցկագույն տիկինների, Եվ թափառական ասպետների համար։ Ազատ է տիեզերքը բոլորի համար, Ազատ է մոլորակն այս բոլորի համար, Ազատ են ճամփաները բոլորի համար, Ազատ է այս աշխարհը բոլորի համար։ Երբ կդադարի պտտվելուց Այս հոգնած աշխարհը, Մոլորակը պատերազմների։ Երբ կդադարի Տոնական այս երթը, Երթը տոնական մեռյալների։ Թափառաշրջիկ, Ինձ պարզիր քո ձեռքը Ու տար ինձ քեզ հետ, Դու գտել ես ելքը։ Ազատ է տիեզերքը բոլորի համար, Ազատ է մոլորակն այս բոլորի համար, Ազատ են ճամփաները բոլորի համար, Ազատ է այս աշխարհը բոլորի համար։ Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 smally, այդ մեկը չէի լսել... Ունե՞ս այդ երգը: Կարող ե՞ս ուղարկել: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 Իմ սպիտակ աղավնին Երգն իմ, իմ սպիտակ աղավնին, Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին, Նրան դեմ է ելել չար քամին, Բայց թռչում է դեռ իմ աղավնին: Հույսն իմ, իմ սպիտակ աղավնին Քամու դեմ է կռվում, իմ անգին, Ա՜խ, թևերը հոգնել են նրա, Վախենամ, թե նա քեզ չհասնի: Բայց թռչում է դեռ իմ աղավնին Քամու դեմ կռվելով, իմ անգին, Ու ինչքան էլ փչի չար քամին, Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին: Լույսն իմ, մարելու եզերքին, Քեզ համար է վառվում, իմ անգին, Նա ուզում է դիպչել քո ստվերին Ու հանգչել, ու հանգչել քո դեմքին: Սերն իմ, իմ սպիտակ աղավնին, Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին, Նա ուզում է դիպչել քո ստվերին, Ու հանգչել քո քնքուշ ձեռքերին: Բայց թռչում է դեռ իմ աղավնին Քամու դեմ կռվելով, իմ անգին, Ու ինչքան էլ փչի չար քամին, Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին: Քո ձեռքերին, քո ձեռքերին Կիջնի սպիտակ իմ աղավնին Իմ միակ, իմ անգին Քո ձեռքերին, քո ձեռքերին Կիջնի սպիտակ իմ աղավնին Իմ միակ, իմ անգին: Quote Link to post Share on other sites
marselinyo Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 Թափառաշրջիկ, Թափառաշրջիկ, եղբայր իմ, Ու՞ր են քեզ տանում Հոգնած ոտքերդ։ Թե կամ հեռուներ, Հեռուները քո սրտում են Եվ քո խելագար Խենթ հայացքում։ Եվ քո խելագար Երազներում, Եվ քո խելագար Խենթ երգերում։ Թափառաշրջիկ, Ինձ պարզիր քո ձեռքը Ու տար ինձ քեզ հետ, Դու գտել ես ելքը, Ազատ է տիեզերքը բոլորի համար։ Եվ մեծահարուստ արքաների Եվ մուրացկանի համար դժգույն, Եվ գեղեցկագույն տիկինների, Եվ թափառական ասպետների համար։ Ազատ է տիեզերքը բոլորի համար, Ազատ է մոլորակն այս բոլորի համար, Ազատ են ճամփաները բոլորի համար, Ազատ է այս աշխարհը բոլորի համար։ Երբ կդադարի պտտվելուց Այս հոգնած աշխարհը, Մոլորակը պատերազմների։ Երբ կդադարի Տոնական այս երթը, Երթը տոնական մեռյալների։ Թափառաշրջիկ, Ինձ պարզիր քո ձեռքը Ու տար ինձ քեզ հետ, Դու գտել ես ելքը։ Ազատ է տիեզերքը բոլորի համար, Ազատ է մոլորակն այս բոլորի համար, Ազատ են ճամփաները բոլորի համար, Ազատ է այս աշխարհը բոլորի համար։ ← haa chisht a es erge chgitem((( uxarki eli Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 Անձրև :lol: Թույլ տուր սիրելիս իջնել փողոց, Հենց էսպես` առանց անձրևանոց, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին: Իսկ մարդիկ փակվել են տներում, Իրենց փայփայած օջախներում, Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են, Հաստավոռ կանայք, տես բանբաստում են, Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն, Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են, Հաստավոռ կանայք, տես բանբաստում են, Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն: Դիմացի պատուհանից մի կին Վախեցած նայում է լվացքին, Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը Կարծես թե ուրախ է ու զվարթ` Անձրևը լվացել է նրա ժիգուլին, Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը Կարծես թե ուրախ է ու զվարթ` Անձրևը լվացել է նրա ժիգուլին: Թույլ տուր, սիրունիկս, Իջնել փողոց, առանց անձրևանոց, Քայլել անձրևի տակ, հենց էսպես, աննպատակ, Աշնան վերջին, վերջին անձրևի տակ Վազել մտնել ուղիղ դպրոցի բակ: Այնտեղ բոլորն իմ ընկերներն են, Այնտեղ չունեմ թշնամիներ, Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է, Այնտեղ չկան կեղծ ժպիտներ, Այնտեղ ընկերդ չի լքի, Երբ քեզ պատժել են անտեղի, Այնտեղ կեղծիքը չի անցնի, Եվ նույնիսկ սերը իսկական է, Եվ իսկական է մարդկությունը, Որը հիմա շատ հազվագյուտ հիվանդություն է: Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան, Իմ ընկերները իսկական: Ինչ ահավո՜ր բանտարկություն է Ընտանեկան երջանկությունը: Թույլ տուր սիրելիս իջնել փողոց, Հենց էսպես` առանց անձրևանոց, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 Ձյունը իմ երգն է երգում Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին, Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց, Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած: Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իմ երգն ե երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իմ հեքիաթն է պատմում: Արծաթե թիթեռնիկներ Պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն: Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իմ երգն ե երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իմ հեքիաթն է պատմում: Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի, Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի, Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում, Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում: Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն: Արծաթե թիթեռնիկներ Պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 Մարդու կյանքը Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենթ մոլորակը, Որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը, Հետո դանդաղ-դանդաղ կհեռանա ջահելությունը, Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը: Մի օր պոկվեց, թռավ իմ մանկության կապույտ թռչունը, Այդ ամպերի միջով մի ճիչ չվեց դեպի հավերժությունը: Կյանքի շեմին կանգնած էր լուռ ու գլխահակ մի պատանի, Երազանքներ ուներ մաքուր, ձեռքին սպիտակ մի աղավնի: Բայց աղավնին թռավ հեռու, ձուլվեց կապույտ երկինքներին, Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին, Ու հազար ոտ կոխած ճամփով շարունակեց քայլել իր կյանքը Նա, ում ձեռքից թռավ մի օր սպիտակ թռչունը, երազանքը: Հիմա նրա ուսին թառել, հպարտ շարժում էր իր թևերը, Բազեն, որը պիտի թռչեր դեպի կյանքի հորիզոնները, Բայց երբ բազեն երկինք ճախրեց, մի կրակոց լսվեց հանկարծ, Կապույտ երկինքը կարմրեց ու քաջ թռչունը ընկավ ցած: Ու երբ մարդը վերցրեց նրա դեռ տաք մարմինն իր ձեռքերին, Նրան կյանքը ոճիր թվաց, նա անիծեց ճակատագրին: Ու ձմեռվա սառցակալած ճամփաներով ոլոր-մոլոր Քայլեց ճամփորդը դեպի ցած, դեպի վախճանը, գլխիկոր, Ագռավների երամը սև, ձմռան երկինքը անարև, Կյանքի ժամկետը հարկադիր դարձան մարդու ճակատագիր, Ու երբ կնքեց մահկանացուն մարդու մարմինը չարչրկված, Նա իր հոգին տվեց Աստծուն որպես թռչուն մի հալածված… Quote Link to post Share on other sites
marselinyo Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 Անձրև :lol: Թույլ տուր սիրելիս իջնել փողոց, Հենց էսպես` առանց անձրևանոց, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին: Իսկ մարդիկ փակվել են տներում, Իրենց փայփայած օջախներում, Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են, Հաստավոռ կանայք, տես բանբաստում են, Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն, Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են, Հաստավոռ կանայք, տես բանբաստում են, Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն: Դիմացի պատուհանից մի կին Վախեցած նայում է լվացքին, Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը Կարծես թե ուրախ է ու զվարթ` Անձրևը լվացել է նրա ժիգուլին, Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը Կարծես թե ուրախ է ու զվարթ` Անձրևը լվացել է նրա ժիգուլին: Թույլ տուր, սիրունիկս, Իջնել փողոց, առանց անձրևանոց, Քայլել անձրևի տակ, հենց էսպես, աննպատակ, Աշնան վերջին, վերջին անձրևի տակ Վազել մտնել ուղիղ դպրոցի բակ: Այնտեղ բոլորն իմ ընկերներն են, Այնտեղ չունեմ թշնամիներ, Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է, Այնտեղ չկան կեղծ ժպիտներ, Այնտեղ ընկերդ չի լքի, Երբ քեզ պատժել են անտեղի, Այնտեղ կեղծիքը չի անցնի, Եվ նույնիսկ սերը իսկական է, Եվ իսկական է մարդկությունը, Որը հիմա շատ հազվագյուտ հիվանդություն է: Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան, Իմ ընկերները իսկական: Ինչ ահավո՜ր բանտարկություն է Ընտանեկան երջանկությունը: Թույլ տուր սիրելիս իջնել փողոց, Հենց էսպես` առանց անձրևանոց, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին: ← inchqan em sirum es erge qtis tak ergel ashjxateluc))) manavand en toxe))) Quote Link to post Share on other sites
Ani Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 Arus@@ Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 marselinyo, oxotno veryu :lol: Quote Link to post Share on other sites
marselinyo Posted June 23, 2005 Report Share Posted June 23, 2005 erexeq, долго не знал написать ли об этом человеке пару строк или нет здесь, все таки решил..... Вы знаете мне как то посчастливилось с ним пообщаться с ним, и скажу вам..... мне после этой встречи каждый раз, когда слушаю " Lavaguyn Txerq@" мучает один вопрос КАК МОГ ЧЕЛОВЕК, КОТОРЫЙ НАПИСАЛ ЭТУ ПЕСНЮ, докатиться до уровня тряпки (а я видел его именно в таком состоянии). до этой встречи думал почему же он больше не пишет новые песни, после встречи понял: НЕ В СОСТОЯНИИ!!! а жаль, а вед мог бы Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.