Jump to content

Armenian Genocide

Forumjan
  • Posts

    747
  • Joined

  • Last visited

Everything posted by Armenian Genocide

  1. ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փիտեր Բալաքյանի "Այրվող Տիգրիսը" գրքում Երբ 2004 թվականի ապրիլին Դենվերում հարցազրույց էին անցկացնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Մարաշլյանի հետ, հարցրեցի նաեւ իր կարծիքը՝ Փիտեր Բալաքյանի "Այրվող Տիգրիսը" (՚՚The Burning Tigris՚՚, 2003) գրքի մասին, որն, իմ ունեցած տվյալների համաձայն, այդպես էլ քննադատության չարժանացավ, իհարկե, չհաշված թուրքական հերթական "մեկնաբանությունները" եւ որոշ հայկական շրջանակների բամբասանքները, թե "Այրվող Տիգրիսն", իբր, գրվել է աջակցելու բուշյան վարչակարգի հակաիրաքյան ագրեսիային (նման կարծիք ունեցողները հավանաբար չափից ավելի են խորացել "Այրվող Տիգրիսի" շապիկի պատկերի մեջ, ուր "Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը" արտահայտության ճիշտ մեջտեղում, քարտեզի վրա նշված է Բաղդադ տեղանունը): Մինչդեռ "Նյու Յորք Թայմսի" կողմից տարվա "ամենաշատ վաճառվող" գրքերից մեկի տիտղոսին արժանացած եւ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից բառիս բուն իմաստով պաշտված գրքում կարելի է հայտնաբերել, որ Տիգրան Մեծն իր բնական մահով չի մահացել, այլ սպանվել է, այն էլ մ.թ.ա. 63 թվականին, եւ, ընդ որում, Մարկոս Ավրելիոսի կողմից: Պարոն Մարաշլյանը պատասխանեց. - "Այրվող Տիգրիսը" չեմ կարդացել...Ամեն գրքում էլ սխալներ կ՛ըլլան... Պարոն Մարաշլյանը չէր ցանկանում շարունակել խոսակցությունը այդ գրքի մասին, քանզի չէր կարդացել: Սակայն ես այդ ժամանակ կարդացել էի "Այրվող Տիգրիսի" առաջին 100 էջերը, եւ սիրտս այրվում էր այդ գրքի սխալներից... Պրոֆեսորը խոստացավ, որ Կալիֆոռնիա վերադառնալուն պես կստուգի Տիգրան Մեծի հետ կապված վրիպակը: Ու կարծես "Այրվող Տիգրիսի" մասին խոսակցությունը պատրաստվում էր ավարտվել, երբ հանկարծ "Կոլորադոյի հայեր" ընկերակցության պատրաստած ցուցադրական սեղանի վրա տեսա "Այրվող Տիգրիսը": Անմիջապես վերցրեցի, գտա 29-րդ էջը եւ տվեցի պրոֆեսորին: "Իր հզորության գագաթնակետի ժամանակ՝ մ.թ.ա 65-55 թվականների միջեւ, Հայաստանը ընդարձակեց իր սահմանները Անատոլիայից ռուսական Կովկաս, Սեւ ծովից՝ Կասպից եւ զբաղեցրեց ներկայիս ամենահյուսիսային Իրանը: Այն ( Հայաստանը-Ս. Մ.) բավականին մեծ էր եւ ուժեղ, որպեսզի Կեսարն ուղարկի իր գեներալներ Պոմպեոսին եւ Լուկուլլոսին գրավելու այն (Հայաստանը-Ս. Մ.) մ.թ.ա. 63 թվականին: Հայոց թագավոր Տիգրան Մեծին սպանելուց հետո, Մարկոս Ավրելիոսի զինվորները փախցրին նրա տաղանդավոր որդուն՝ Արտավազդ II-ին, ով հունարենով գրել է պիեսներ եւ հիմնադրել հունական թատրոն, եւ նրան (Արտավազդին-Ս.Մ.) ու իր ընտանիքին մահապատժի ենթարկեցին",- գրել է Պիտեր Բալաքյանն իր գրքի 29-րդ էջում: Մարաշլյանն ապշել էր: Ինչպե՞ս չապշել մի պարբերությունից, որի յուրաքանչյուր տող պարունակում է առնվազն երեք պատմական սխալ տեղեկատվություն, եւ որի նախադասությունները տրամաբանորեն հակասում են միմյանց: Ինչու՞ գրախոսական չես գրում, - հարցրեց պրոֆեսորը: Այնուհետեւ պատմաբանին պատմեցի, որ սխալներ կան գրքի այլ էջերում եւս. օրինակ 37-րդ էջում ռուս-թուրքական պատերազմի տարիները պետք է լինեն 1877-1878, եւ ոչ 1876-1877, իսկ գրքի նախաբանին նախորդած "Հայաստանը մ.թ.ա. 500 - այսօր" քարտեզը (որը տպագրվել է նաեւ Բալաքյանի նախորդ՝ "Ճակատագրի սեւ շունը" գրքում այն տարբերությամբ, որ Արցախը նշված է ՀՀ-ի կազմում) մի խայտառակություն է, հետեւյալ պատճառներով. 1. Քարտեզում պատմական Հայաստանի կամ Հայկական լեռնաշխարհի սահմաններ չկան, 2. Քարտեզում գրված չէ "Հայաստան" բառը, բացառություն է կազմում Սուրմալուի եւ Նախիջեւանի տարածքներում նշված "Ռուսական Հայաստան" արտահայտությունը, 3. Ըստ այդ քարտեզի, մ.թ.ա. 500 թվականից մինչեւ այսօր պատմական Հայաստանում գոյություն են ունեցել հետեւյալ սահմանները. Կիլիկյան Հայաստան (1080-1375), Օսմանյան թուրքական կայսրության հայկական գավառներ, Հայաստանի Հանրապետություն (անցյալում՝ Սովետական Հայաստան, 1920-1991) եւ Լեռնային Ղարաբաղ: Արդյոք պե՞տք են մեկնաբանություններ... Մնում է հիշեցնել, որ Ռոբերտ Հյուսեյնն իր 2001 թվականին լույս ընծայած "Հայաստան. պատմական ատլասում" մ.թ.ա. 500 - ականներից մինչեւ այսօրվա Հայաստանի սահմանների մասին պատկերացում տալու համար ներկայացնում է ավելի քան 250 քարտեզ: Զրույցի վերջում, միայն, պարոն Մարաշլյանը խոստովանեց "Այրվող Տիգրիսից" հիասթափվելու պատճառը: Բանն այն է, որ Պիտեր Բալաքյանն իր գիրքն ավարտել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին իր գրքերից մեկն ավարտել էր Լեւոն Մարաշլյանը: Խոսքը թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթի "Երեկոյան զբոսանք" բանաստեղծության մի հատվածի մեջբերման մասին էր: Բալաքյանը հղում չէր կատարել: Պրոֆեսոր Մարաշլյանը պետք է գնար օդանավակայան: Զանգահարիր՝ կխոսենք, - վերջում ասաց նա: Երբ տպագրության էի պատրաստում Լեւոն Մարաշլյանի հետ զրույցը, հիշեցի իր խորհուրդը՝ գրախոսական գրելու մասին: Իհարկե, գրախոսական չգրեցի, սակայն հուլիս ամսին անգլերենով գրեցի մի էլեկտրոնային նամակ Պիտեր Բալաքյանին՝ տեղեկացնելով իր գրքում տեղ գտած անթույլատրելի սխալների մասին եւ հույս հայտնեցի, որ կուղղի սխալները, քանզի "Այրվող Տիգրիսը" շատ են կարդում, ու կարդալուց էլ շատ՝ գովազդում Մ. Նահանգերում: Բալաքյանն երկու օրից անգլերենով պատասխանեց: "Սիրելի Սիմոն Մաղաքյան: Շնորհակալություն ուշադիր ընթերցելու համար: Տիգրան Մեծի սպանված լինելը փոխել եմ վաղուց (2004 թվականի ապրիլ ամսին "Զորյան" ինստիտուտի տնօրեն Ջորջ Շիրինյանը խոսք էր տվել Բալաքյանին փոխանցել նկատառումներս- Ս.Մ.)...Հայաստանի հզորության գագաթնակետի վերջնատարին օգտագործում են մ.թ.ա. 55 թվականը, բայց իմ թվականները, հնարավոր է, որ շփոթեցնում են, ուստի պատրաստվում եմ փոխել "հզորության գագաթնակետը" 70-ականների մեջտեղներին... Քարտեզը երկար պատմություն է...հնարավոր է որոշ թվականների փոփոխություններ կատարեմ խորագրում: Դուք ուսանող եք Հայաստանի՞ց: Լավագույն մաղթանքներով ՝ Պիտեր Բալաքյան": Ուրախալի է Բալաքյանի արձագանքը եւ պատրաստակամությունը շտկել իր սխալները: Այնուամենայնիվ, նա հաստատակամ է, որ "Բանկ Օտոմանի" գրավումը պետք է որակել "միջադեպ", քանզի դա "պետական հարձակում չէր": Ակնհայտ է, որ նամակս ինչ-որ դեր խաղացել էր: Մասնավորապես Բալաքյանին մանրամասն պատմել էի Տիգրան Մեծի եւ իր որդու պատմությունը ՝ ավելացնելով, որ դա ոչ թե իմ կարծիքն է, այլ մի դաս, որը գիտեն Հայաստանի նույնիսկ կրտսեր տարիքի դպրոցականները: Իսկ քարտեզի առնչությամբ, իրոք, շատ էի զայրացել. "Պարոն Բալաքյան, դուք ժխտում եք Արտաշեսյանների, Երվանդունիների, Արշակունիների եւ Բագրատունիների հարստությունները...": Իսկ ինչո՞ւ որոշ հեղինակների "դավաճան" պիտակավորելուց առաջ չտեղեկացնենք իրենց գրքերում տեղ գտած սխալների մասին: Ինչո՞ւ հաշվի չենք առնում, որ հնարավոր է՝ նրանք համապատասխան գրքեր չեն կարդացել ու տեղեկատվության կարիք ունեն: Արդյոք Տիգրան Մեծին սպանելով Բալաքյանը գիտակցաբար ծառայություն էր մատուցում որեւէ մեկին: Համոզված եմ, որ ոչ: Կարծում եմ՝ գրողների միությունը սխալված չէր լինի, եթե 2004 թվականի օգոստոս ամսին Պիտեր Բալաքյանին՝ Հայաստանի գրողների միության "Պատվո անդամի" տիտղոս շնորհելուց առաջ, պարոն Բալաքյանին "տեղեկացներ" վերջինիս գրքում տեղ գտած անընդունելի սխալների մասին, ինչքան էլ որ դրանք չիմացության արդյունք են: ՍԻՄՈՆ ՄԱՂԱՔՅԱՆ, ԱՄՆ AZG Armenian Daily #183, 16/10/2004 "Հայաստանը մ.թ.ա. 500 - այսօր" քարտեզ [attachmentid=7310]
  2. ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵՑԻՆ Այն, որ Հայաստանում անկաշկանդ վխտում են տարատեսակ աղանդներ, նորություն չէ։ Եւ ահա հոկտեմբերի 8-ին արդարադատության նախարարությունը պաշտոնապես •րանցել է թերեւս ամենամոլեռանդ ու տոտալիտար աղանդներից մեկը՝ «Եհովայի վկաներ»-ին։ Երեկ այս տեղեկությունը հաստատեցին նաեւ արդարադատության նախարարությունից։ Ըստ որում, նշվում է, թե «եհովականներին» •րանցել են, որովհետեւ... այս ան•ամ նրանց ներկայացրած փաստաթղթերի փաթեթը համապատասխանել է հայրենի օրենսդրության պահանջներին։ Դե ինչ, վաղը, մյուս օրը արդարադատության նախարարությունը նույն հիմքով կարող է •րանցել թեկուզ սատանայապաշտներին։ Իսկ •ուցե արդեն •րանցե՞լ է։ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ 185, October 12, 2004 <<Vay indz, Vay indz, Vay indz>> Hatvac Hay pataragi <<Xostovananq>> bajnic:
  3. An Article from Vasn Hayutyan Weekly.
  4. [attachmentid=7038][attachmentid=7038][attachmentid=7038]ԵԽ Նախարարների կոմիտեի օրակարգում Ադրբեջան պատմամշակութային արժեքներ ուսումնասիրող դիտորդներ ուղարկելու հարցն է 04.10.2004 14:25 հիմնահարց ԵՐԵՎԱՆ (ԵՐԿԻՐ) - Ադրբեջանում հայկական հուշարձանների պահպանության հարցադրումն այժմ գտնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի օրակարգում: Այդ մասին «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Արա Մարգարյանը` նշելով, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ազգային պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հարցադրում է կատարել, մասնավորապես` Նախիջեւանի Ջուղա բնակավայրի խաչքարերի վերաբերյալ: Այս առիթով ԵԽ Նախարարների կոմիտեի օրակարգում դիտորդական խումբ ուղարկելու հարցն է: Ա. Մարգարյանի խոսքերով` Ադրբեջանն իր հերթին հարցադրում է կատարել «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի»` Շուշիի մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ, սակայն այնտեղի մզկիթները վնասվել են ոչ թե դիտավորյալ, այլ պատերազմի ժամանակ: Այժմ կատարվում են դրանց մաքրման աշխատանքներ: «Ջուղայի խաչքարերի ոչնչացումը հայկական մշակույթը տարածքից վերացնելու նախապես ծրագրված վանդալալիզմի դրսեւորում է, այդ են վկայում Իրանի կողմից արված նկարահանումներն ու լուսանկարները»,- հայտնեց Ա. Մարգարյանը: Ա. Մարգարյանը նշեց նաեւ, որ Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնել ընդունել մոնիտորինգի խմբերին, իսկ Ադրբեջանը միայն օրերս՝ Մոսկվայում կայացած «Հարավային Կովկասի երկրների մշակութային ինտեգրումը Եվրոպային» Եվրախորհրդի ծրագրի ժամանակ: Ըստ Ա. Մարգարյանի, Եվրոպայի խորհրդի մշակութային կոնվենցիայի համաձայն, կոնվենցիայի անդամ երկրների ժառանգությունն ընդհանուր է, եթե նույնիսկ մշակութային արժեքը գտնվում է այլ պետության սահմաններում: ԱԳՆ Եվրախորհրդի բաժնի պետը նշեց, որ կոնվենցիայի համաձայն, մշակութային արժեքների ոչնչացման հաստատման դեպքում վանդալիզմի հեղինակ երկիրը հնարավոր է պատժվի: http://www.yerkir.am/arm/index.php?sub=news_arm&id=9773
  5. “Братская” грузинская экспансия Перепечатка статьи “Быть готовым ко всему” из грузинской газеты “Джорджиан таймс” (Тбилиси, 15-22. 04. 2004). В статье утверждается, что в случае возможного распада Турции наибольшая опасность для Грузии будет исходить со стороны Армении. ШРДЖАДАРДЗ ЖУРНАЛ ОНЛАЙН http://www.hayastan.com/shrjadardz/ru/september.html
  6. Իրաքահայ համայնքը խուճապի մեջ է Իրաք հայ զինվորական մասնագետներ ուղարկելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը Իրաքի հայկական համայնքում խուճապային իրավիճակ է ստեղծել: Տեղի հայկական համայնքն այս օրերին ամենից շատ խոսում է հենց այդ որոշման եւ դրա հնարավոր հետեւանքների մասին: Այսօր Իրաքի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Ասատուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենք դեմ են Հայաստանի իշխանությունների այդ մտադրությանը, քանի որ Իրաքում կա հայկական համայնք, կան հայկական կառույցներ, որոնք կարող են պարզապես ահաբեկիչների համար թիրախ դառնալ: Իրաքի թեմի առաջնորդը չբացառեց նաեւ, որ հայ զինվորականների Իրաք ժամանելու արդյունքում սրվեն տեղի հայերի եւ ողջ արաբական աշխարհի հարաբերությունները: Իրաքի թեմի առաջնորդն այս կապակցությամբ արդեն նամակ է ուղարկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահին: Բաղդադի հայկական համայնքի հոգեւոր առաջնորդ Տեր Նարեկ քահանա Իշխանյանը եւս այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Իրաքում բնակվող բոլոր հայերն էլ դեմ են Իրաք հայ ռազմական մասնագետներ ուղարկելու որոշմանը, քանի որ մտավախություն ունեն, թե ահաբեկիչները կսկսեն տեղի հայերին էլ առեւանգել եւ սպանել, եկեղեցիներն ու տները ռմբակոծել: Հոգեւոր առաջնորդի խոսքերով, իրենք պարզապես խնդրում են, որ Հայաստանի իշխանությունները նման քայլի չդիմեն: Բաղդադի միակ հայկական դպրոցի տնօրեն Ծովինար Իշխանյանը եւս հեռախոսազրույցում իր անհանգստությունը հայտնեց Իրաք հայ զինվորականներ ուղարկելու կապակցությամբ: Տիկին Իշխանյանի փոխանցմամբ, Բաղդադում այդ լուրը ստանալուն պես իրարանցում է սկսվել, եւ անգամ արաբական թերթերն են գրում այդ մասին՝ նշելով, թե նույնիսկ բարեկամ Հայաստանն է Իրաք բանակ ուղարկում : Բաղդադի հայերը մտավախություն ունեն, որ ահաբեկիչների թիրախ կարող է դառնալ հայկական դպրոցը: Այդ իսկ պատճառով, ըստ դպրոցի տնօրենի, Իրաք հայ զինվորականներ ուղարկելու մասին լուրը լսելուն պես տեղի հայերը Բաղդադի հայկական դպրոցից սկսել են երեխաներին տեղափոխել օտարերկրյա դպորցներ: Տնօրենի խոսքերով, արդեն 35 հայ երեխա հեռացել է դպրոցից, հենց այդ պատճառով: Ավելցնենք, որ Բաղդադի միակ հայկական դպրոցում այս պահին 200 աշակերտ է սովորում: Տնօրենի հետ հեռախոսազրույցից մի քանի րոպե առաջ, դպրոցի շենքի մոտակայքում պայթյուն էր տեղի ունեցել՝ այն պահին, երբ երեխաները քննություն էին հանձնում: Իսկ հարցազրույցի ընթացքում լսվում էր ռազմական ինքնաթիռների աղմուկը: Ռուզաննա Ստեփանյան http://www.armenialiberty.org/armeniarepor...613D63B4583.ASP
  7. ПРИСУТСТВИЕ АРМЯНСКИХ СИЛ В ИРАКЕ НЕ ОПРАВДАНО Однако наша страна пострадает, если не выполнит обещание направить в Ирак группу из 50 специалистов В поздравительном послании, направленном 21 сентября Роберту Кочаряну по случаю Дня независимости Армении, Джордж Буш напомнил: "Я особенно благодарен Армении за поддержку в антитеррористической борьбе". Ранее во время первой пресс-конференции новый посол США в Армении Джон Эванс сказал: "Мы приветствуем инициативу Армении направить в Ирак саперов и врачей. Размещенные в Ираке многонациональные силы сталкиваются с множеством проблем, и помощь Армении в этом вопросе очень важна". Если НС Армении не отклонит решение правительства направить контингент в Ирак, то в конце текущего года или начале 2005 года наши 50 специалистов направятся в Ирак. "Армения с первых дней заявила, что не согласна иметь военное присутствие в Ираке. Мы говорили, что хотим внести свой вклад в дело восстановления Ирака, в гуманитарной сфере. Сегодня то, что обсуждается, входит в круг гуманитарных задач. Однако окончательного решения пока не принято. Национальное собрание должно дать свое согласие", - сказал на состоявшейся на днях пресс-конференции Вардан Осканян. Обещание направить в Ирак 50 саперов и врачей можно считать осуществленным. Безусловно, парламент, который находится под контролем Роберта Кочаряна и Сержа Саргсяна, теоретически может сказать "нет". Это означает, что против отправки в Ирак специалистов выступает официальный Ереван. Оправдано ли присутствие армянского контингента в Ираке - покажет время. Однако было бы неправильным однозначно отказаться от обещания, данного США и "загубить" вопрос, по примеру Турции, в парламенте. Армянский контингент разместится в центральной части Ирака, который, который находится под контролем польских сил. В этом районе не прекращаются столкновения между повстанцами и силами коалиции. В зоне польской ответственности разместились военные из Украины (около 1700 человек), Болгарии (485 человек), Сальвадора (380 человек), Литвы (45 человек). По положению на 22 сентября погибло 13 польских военных, 8 украинских, 6 болгарских и 1 сальвадорский военный. Начиная со дня вторжения и оккупации Ирака, США и союзники потеряли около 1200 военных, а число жертв среди мирного иракского населения и повстанцев доходит до 14 тысяч. Жизнь направляющихся в Ирак армян также не может быть гарантирована. Последние месяцы почти каждый день иракские повстанцы берут в заложники представителей коалиционных сил (и не только) и часто обезглавливают их. Представляете, какой будет реакция, если на арабском сайте вдруг будет показан тот момент, когда армянский заложник умоляет власти Армении вывести из Ирака армянский контингент? Власти Армении окажутся в довольно-таки затруднительном положении, так как в случае выполнения требования повстанцев американцы обвинят власти Армении в потакании угрозам террористов. Заметим, что пять стран - членов коалиции - Испания, Филиппины, Гондурас, Никарагуа и Доминиканская Республика уже вывели войска из Ирака, чем вызвали недовольство США, более того, поставлены под сомнение тесные военно-стратегические взаимоотношения США- Испания, США-Филиппины. 50 армянских саперов и врачей не могут оказать существенное воздействие на ситуацию в Ираке. По положению на данный момент численность контингента США и коалиции более 150 тысяч. Армянское участие имеет сугубо политическое значение. Фактически, Вашингтон запутался в иракском лабиринте и нуждается в пропаганде, чтобы показать, что коалиция не размежевывается. Армянское присутствие в Ираке может быть оправдано, может быть, в региональном аспекте. Две соседние республики безоговорочно содействуют США в антитеррористической борьбе. Азербайджан направил в Ирак контингент, состоящий из 151 военных, а Грузия - 159, причем в октябре с.г. численность грузинских военных достигнет 300, а позднее - 550. Последние годы территория Азербайджана и Грузии служила убежищем для некоторых международных террористов. И, помогая США, Тбилиси и Баку, фактически, пользуются политической поддержкой Вашингтона. Вышеупомянутые доводы подсказывают, что Армения обязана выполнить обещание, данное США и направить в Ирак врачей и саперов. В противном случае будет поставлена точка в развивающихся в последние годы армяно-американских отношениях. С другой стороны, присутствие армянских сил в Ираке может стать серьезной угрозой для Армении и армянства в арабском мире. Первое: отправляя в Ирак наших сограждан, под угрозу ставится их жизнь. Второе: под угрозой оказывается будущее 20-тысячной иракской армянской общины. Иракские армяне по разным поводам намекали, что в случае участия Армении в коалиции они окажутся в затруднительном положении. Трудно сказать, каким будет итог американской агрессии в Ираке. В любом случае, арабский мир считает агрессором и американцев и страны коалиции. По сути, содействуя американскому агрессору, Армения может поставить в затруднительное положение будущее армянской общины в арабских странах. И, наконец, самое главное: Армения, как союзник США в антитеррористической борьбе, может стать мишенью для террористов. К счастью, нашей республике пока удалось избежать этого зла, не имея никакого опыта борьбы с ним, ни финансовых средств для этого. Хотя исключение составляют, пожалуй, два случая, когда на граничащем с Грузией Баграташенском рынке произошли два террористических акта, унесшие жизни более двух десятков человек. Сегодня, благодаря Бушу, террористы собрались в Ираке. Однако, может случиться так, что в будущем часть из них найдет пристанище в Азербайджане, что произошло в годы карабахской войны. Не стоит забывать также, что сегодня в мире идет борьба между исламским радикализмом и христианскими империалистическими странами. Во всяком случае, так воспринимается в исламском мире. А христианская Армения с четырех сторон окружена мусульманами. По публикации Татула Акопяна AZG Armenian Daily #169, 28/09/2004 Hayeren tarberak@ kareli e kardal ays hasceum: http://azg.am/?lang=AR&num=2004092803 Foto iz Iraka, Basra "American Liberation of Iraq"
  8. ԵՐԵՎԱՆԸ ԴՐՈՇ ՈՒ ՕՐՀՆԵՐԳ ՈՒՆԵՑԱՎ "Էրեբունի-Երեւան" երգը մնաց անգերազանցելի Երեւանի արդեն պաշտոնապես հաստատված դրոշի կենտրոնում զինանշանն է, սրա բրոնզագույն ու ծիրանագույն խորքի վրա թեւավոր առյուծի պատկերն է, առյուծի գլխին թագ է՝ կենաց ծառի պատկերով, ձեռքին` իշխանության գավազանը, կրծքի հավերժության նշանի վրա՝ Արարատ լեռան պատկերը: Ներքեւում բրոնզագույն տառերով դրոշմված է` Երեւան: Դրոշը ճերմակ է` իբրեւ մաքրության ու պարզության խորհրդանիշ: Զինանշանը շրջապատված է 12 եռանկյունիներով, յուրաքանչյուրը պատմական մի մայրաքաղաքի խորհրդանիշ է: Այսպիսին է լինելու Երեւանի դրոշը, որի փոքրիկ պատկերը երեկ առաջին անգամ լրագրողներին ներկայացրեց փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Հոկտեմբերի 13-ից 16-ը անցկացվելիք Էրեբունի-Երեւան տոնակատարությանը նվիրված ասուլիսը նա սկսեց աչքալուսանքով: Նոր էր վերադարձել Երեւանի խորհրդի նիստից, ուր պաշտոնապես հաստատվել էին Երեւանի դրոշն ու օրհներգը: Մայրաքաղաքի զինանշանն ընդունվել է 1995 թ., Ալբերտ Սոխիկյանի հեղինակությամբ: Երեւանի խորհրդի երեկվա նիստում հաստատվել է նաեւ զինանշանի գծապատկերի նոր, փոփոխված տարբերակը: Դրոշի վրա լինելու է զինանշանի փոփոխված տարբերակը: Օրհներգն ու դրոշը գալիք տոնակատարության գլխավոր իրադարձությունը կարելի է համարել, քանի որ սցենարի մնացած բաղադրամասերը ավելի կամ պակաս չափով նախորդ միջոցառումների կրկնությունն են: Մրցութային հանձնաժողովի կազմում բացի քաղաքապետից ու փոխքաղաքապետներից նաեւ կոմպոզիտորներ են, բանաստեղծներ, ԱԺ պատգամավորներ, հրավիրվել է նաեւ մասնագիտական հանձնաժողով: Օրհներգի վերաբերյալ ստացվել է 25 հայտ: Ե՛վ օրհներգի, ե՛ւ դրոշի դեպքում, նույնպես ժյուրիի անդամ Արման Սահակյանի հավաստմամբ, քննարկումները եղել են գաղտնի, միավորներ սահմանող ժյուրիի անդամը իբր չի իմացել, թե ում աշխատանքն է ինքը գնահատում: Առաջին մրցանակը շահել է Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի հեղինակած "Էրեբունի-Երեւան" հանրահայտ ու երեւանցիների սիրելի երգը: Հանձնաժողովի 12 անդամները բոլորն էլ միարժեքորեն ամենաբարձր` 10 միավորը շնորհել են "Էրեբունի-Երեւան" երգին: Այն մրցույթի է ներկայացրել կոմպոզիտորի դուստրը` Ռուբինա Հովհաննիսյանը, եւ քանի որ պարզ չէ, թե ում է շնորհվելու առաջին մրցանակի համար սահմանված 500 դոլարը, որոշվել է նվիրաբերել որեւէ մանկատան: Երկրորդ մրցանակ շահել է Արա Գեւորգյանի եւ Արամայիս Սահակյանի "Ողջույն քեզ, Երեւան" երգը, երրորդ տեղում են Գեղունի Չթչյանն ու Սուրեն Մուրադյանը` "Երեւան" երգով: Դրոշի վերաբերյալ ստացվել է 118 հայտ` 112 առաջարկով: Առաջին մրցանակը շահել է Հայաստանի նկարիչների եւ դիզայներների միության անդամներ Կարապետ Աբրահամյանի (նա հայկական մետաղադրամների գծապատկերների հեղինակն է, բացառությամբ 10 դրամանոցի) եւ Կարապետ Փաշյանի հեղինակած դրոշի տարբերակին: Երկրորդ մրցանակը վաստակել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ուսուցիչ Հասմիկ Մուրադյանը, երրորդը` գեղանկարիչ Աշոտ Համբարձումյանը: Տոնակատարությունների ծրագիրն արդեն հստակեցվել է եւ կմեկնարկի օպերային թատրոնում` հանդիսավոր բացման արարողությամբ: Կանխավ մտադրություն կար անցկացնել Էրեբունի ամրոցի ավերակների վրա: Գաղափարը բնականաբար գայթակղիչ կարելի էր համարել, եթե ուրարտական ժամանակաշրջանի այդ եզակի հուշարձանն այդքան լքված ու ողբալի վիճակում չլիներ: Եվ մշակույթի նախարարությունը իրավացիորեն մերժեց առաջարկը: Տոնակատարության առաջին եւ հաջորդ օրը նույնպես, ժամը 15-ից մինչեւ 18-ը կհնչեն համերգներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, ֆիզկուլտ ինստիտուտի, Կամերային երաժշտության տան, Կիրովի այգու հարակից տարածքներում, իսկ սպորտային մրցույթները նույն ժամանակ կանցկացվեն Վարդան Մամիկոնյանի արձանին կից հրապարակում: Հոկտեմբերի 14-ին Սունդուկյանի անվան թատրոնում կորոշվի 2004 թ. մայրաքաղաքի գեղեցկուհին: Քաղաքապետարանի հետ մրցույթի կազմակերպիչներն են "Միսս Հայաստան" ազգային գործակալությունը, հանրային հեռուստատեսությունը եւ "Ռուսո փրոդաքշն" կազմակերպությունը: Այդ օրը Հանրապետության հրապարակում կհնչի տոնական մեծ համերգ (ժամը 19-ին): Ավանդաբար մարզերի բնակիչները գյուղի բերք ու բարիքով կգան մայրաքաղաք: Նախորդ տարիների նման Կասկադում կազմակերպված "Երեւանը երգերի մեջ" մրցույթ-փառատոնը կորոշի լավագույն երգն ու կատարողին, "Բրաբիոն", "Կարաբալա" ծաղկի սրահների եւ "Վեդի ալկոյի" հովանավորությամբ կանցկացվեն ծաղկի ու գինու տոներ: Իսկ հոկտեմբերի 16-ին Հրազդան մարզադաշտում տեղի ունենալիք Երեւանի 2786-ամյակին նվիրված համերգահանդեսը, Արման Սահակյանի համոզմամբ, մեծ ու շքեղ անակնկալ է դառնալու: ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ AZG Armenian Daily #169, 28/09/2004
  9. Genocid - eto ne tolko fizicheskoe unichtojenie naroda ili racci, o tak je papitka unichtojat vse sledi etoy civilizacii. Armyanskiy genocid ne istoriya. Armyanskiy genocid eto i 21 vek kogda Turcia, s Azerbaijanom, unichtojaet vse sledi Armyanskoy kulturi, chtobi 1. Pokazat, chto Armyane prishelci a ne istoricheskie jiteli Istoricheskoy Armenii 2. "Dokazat", chto genocid Armyan - eto "mif". V galerei Hayastan.com a est fotki kulturnogo genocida. Esli uvas est drugie fotki, pojaluysta dobavlyate v http://forum.hayastan.com/index.php?act=mo...y&cmd=sc&cat=50 . Ցեղասպանությունը ոչ միաջն ֆիզիկական բնաջնջում է, այլ նաև տվյալ ազգի մշակութային ժառանգության կործանում: Հայոց ժառանգության մշակութային ցեղասպանությունը սկսվեց 1170 թվականին, երբ Սելջուկ թուրքերի ՝ Սյունյաց Բաղաբերդ կոչվող ամրոցում իրականացրաց "հրավառությանը" զոհ գնաց 10,000 հայկական ձեռագիր մատյան: Հայոց ցեղասպանությունն այսօր շարունակվում է. Արևմտյան Հայաստանում հազարավոր հայկական եկեղեցիներից գոյատևած վերջին բեկորները ոչնչացվում են....... Hayastan.com -ի նկարների բաժնում կա հատուկ սեկցիա՝ «Մշակութային ցեղասպանություն» վերնագրով: Եթե ունեք հավելյալ նկարներ, խնդրում եմ ավելացնել http://forum.hayastan.com/index.php?act=mo...y&cmd=sc&cat=50 հասցեում: Հանրապետական Թուրքիան չի ընդունել եւ շարունակում է ժխտել հայերի ցեղասպանության փաստը: Դեռ ավելին, ժամանակակից Թուրքիայում ցեղասպանության ժխտումը դարձել է պետական քաղաքականություն: Այդ նպատակով ստեղծված եւ կառավարությունից օժանդակվող հատուկ կազմակերպությունները զբաղվում են հայ ժողովրդի պատմությունը խեղաթյուրող բազմաթիվ գրքերի հրատարակությամբ եւ տարածմամբ: Թուրքերին են վերագրվում հայերի հոգեւոր եւ մշակութային արժեքները, միտումնավոր ոչնչացվում են հուշարձանները, խտրական վերաբերմունքի են արժանանում հայկական կրթական հաստատությունները թուրքահայ փոքրաթիվ գաղութներում: Հայ ժողովրդի, նրա պատմության եւ մշակույթի վրա ծրագրված հարձակումը երկու գլխավոր նպատակ ունի. 1. Ապացուցել, որ Արեւմտյան Հայաստանը երբեք հայերի բնօրրանը չի եղել: 2. Թուրքիայում հայերի ցեղասպանություն տեղի չի ունեցել: (Source: www.raa.am/) Genocide is not only the physical extermination of a nation or a race. Genocide also claims to annihilate all the traces of the culture of that nation. In this point, ARMENIAN GENOCIDE IS NOT OVER. Armenian Genocides continues............. Armenian Cultural Monuments are being destroyed in Turkey and in Azerbaijan.... The indisputable facts testify that during the mass massacres of the Armenian people the government of Young Turks was aspiring to annihilate each and every monument of the Armenian civilization. In 1912-1913 with the instruction of the Turkish Interior Ministry the Armenian Patriarchate of Constantinople drew up the list of the Armenian monasteries and churches functioning in the territory of the empire. According to the statistics collected by Archbishop Maghakia Ormanian, the number of the Armenian monasteries and churches functioning in the territory of Western Armenia amounted to 2200. 2150 of these buildings were plundered and set on fire during the years of the genocide. Thus, a large number of monuments of a whole nation created in their own cradle were destructed. The deliberate form and extents of these actions confirm the Genocide planned by the Turkish government against Armenian culture. The Republican Turkey has not recognized and continues rejecting the fact of the Genocide. Moreover, nowadays the rejection of the Genocide in modern Turkey has become a state policy. The Turkish government deals with publication and dissemination of books, which falsify the history of the Armenian people. The Armenian spiritual and cultural monuments which are being destructed deliberately, are declared Turkish, the few Armenian educational institutions in Turkey are treated with discrimination, and pressure is exerted on Armenians hindering the teaching of their own history. The planned attack on the Armenian people, as well as their history and culture pursues two main objectives: To prove that Western Armenia has never been part of the homeland and the cradle of Armenians; To prove that no genocide was committed in Turkey. (Source: www.raa.am/) Section "Cultural Genocide" has been added to the gallery of Hayastan.com. Please visit http://forum.hayastan.com/index.php?act=mo...y&cmd=sc&cat=50 to view photo-documents relating to the Cultural Genocide of the Armenian Nation and also post other photos. Below, THE PICTURES OF MSHO SURB KARAPET FEW DECADES AGON AND IN 2000.
  10. ՎԵԲՍԱՅԹ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ Ի պատասխան Ամերիկայի հայկական եկեղեցիներում պատարագն անգլերեն մատուցելու արշավի, որի կողմնակիցներն անցյալ տարի 450 ստորագրություն էին հավաքել եւ մեկ էջանոց ազդագրեր տպագրել, մի խումբ նախանձախնդիր հայեր նոր վեբսայթ են բացել (www.savebadarak.com) փրկելու մեր ավանդական Սուրբ պատարագն ամեն տեսակի ոտնձգություններից, հաղորդում է "Արմինյն միրոր սփեքթեյթր" շաբաթաթերթի սեպտեմբերի 18-ի համարը: Մինչեւ այդ օրը 1.545 հոգի է արձագանքել դրան՝ պաշտպանելով պատարագն անաղարտ պահելու պահանջը: Դրանից բացի 40 կղերականներ նամակով դիմել են Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանին իրենց դժգոհությունն արտահայտելու առաջարկված փոփոխությունների հանդեպ: Արեւելյան թեմի առաջնորդն օգոստոսի 20-ի իր հրահանգով, որն ուղարկվել է բոլոր հոգեւորականներին, շեշտել է, որ պատարագի լեզուն դասական հայերենն է: "Ինչպես ընդգծել էինք 2003 թվի հունվարի 13-ի մեր շրջաբերականում, մեր պատարագի լեզուն դասական հայերենն է: Միայն որոշ հատվածներ կարող են մատուցվել անգլերենով: Այդ հատվածները նշված են վերոնշյալ շրջաբերականում: Դրանցից դուրս անգլերենի օգտագործումն արգելվում է: Ամենակարեւոր արարողությունը մեր եկեղեցու պատարագն է, որի միջոցով մենք հաղորդակցվում ենք մեր Տիրոջ հետ: Երբ պատարագը պատշաճ է մատուցվում՝ առանց թերությունների, հոգեւորականին եւ հավատացյալին հոգեւոր լիցք է հաղորդում", գրված է Պարսամյան սրբազանի շրջաբերականում: Հ. Ծ AZG Armenian Daily #167, 24/09/2004
  11. Ցավոք հայերիս մեջ տականքներն անպակաս չեն: Ավելի ցավալի է, որ տականքները ներխուժում են գրականություն և մշակույթ: Այդպիսի տականքներից ամենատականքն է Վիոլետ Գրիգորյան անունով մի լկտի, որն իրեն բանաստեղծ է համարում: Այդ անբարոյական կինը իր նման տականքների հետ մի ինտերնետային էջ է բացել www.bnagir.am/ հասցեով: Այդ հասցեում կարելի է ծանոթանալ հայ կեխտամոլների "գլուխգործոցներին": Նկատենք, որ լկտի տիկինը շահագործում է նաև հայ հայտնի գրողների անունները: Վիոլետ Գրիգորյանի և իր լկտի "գաղափարակիցների" սայթը հովանավորվում է Ամերիկյան դեսպանության կողմից: Մեկնաբանություններն ավելորդ են....... Տեղեկացնելու և թակարդներից խուսափելու միտումով՝ ամրեցնում եմ նաև այդ կեխտամոլի նկարը աղբյուր. http://www.bnagir.am/?author=34
×
×
  • Create New...