Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. ՂՈՂԱՆՋ ՄԵՂՍԱԿԱՆ Իսկ ժամանակը իրենն է անում: Ամիսը ամսին` անցնում են տարիք, Եվ զգում է նա… այդ ինչի՞ կարիք... Դեղնած գրքերի փոշին բերանում` Նա դուռն է բանում իր խոնավ խցի Ու դուրս է գալիս` փոքր-ինչ օդ ծծի: Կանաչ Բնառվից անվայել թռնում Եվ այգիների ճամփան է բռնում: Ճամփան տանում է դեպի Արարատ, Դեպի Մայր Արաքս` ճոխ դաշտի միջով: Գարում է գալիս: Օդը` անարատ, Բույրով ու թույրով, լույսով է առատ Ու նրա ջահել սրտի պես` ճիչով: Գարուն է գալիս: Ձներն են լալիս, Որ առու-առու` Կրքից պղտորված Իրար գիրկ վազեն: Բացվող գարնան հետ Վերադառնալիս` Զույգեր են կազմում Տատրակն ու բազեն: Ծառեր ու խոտեր Ծաղիկ են տալիս, Ու բնազդական – Բուսական սիրով Իրար փոշոտեն: Որսի դուրս գալիս Եվ արածելիս Քիչ է մնում թե Գազաններն անգամ Լափլիզող սիրուց Իրար հոշոտեն: Իսկ սի՛րտը, սի՜րտը… Իսկ սիրտը մարդու` Սիրո հովերից Այլևըս արթուն` Գարնան գետի պես Մերթ` վարար հորդում, Մերթ` անձրևի պես` Լալի՛ս է, լալի՜ս. Ուզում է մեկին Ասել. „Ցանկալի՜ս”, Ուզում է մեկին Խեղդվելով ասել. “Իմ երա՛զ ու սեր, Դու ե՞րբ ես գալու…“: Գարուն է, գարու՜ն: Դաղձի բուրմունքից հարբել է առուն Եվ ափերին է մի գլուխ զարկվում ութաձև քայլով` Ինչպես հարբածն է խփվում պատերին: Նայողի աչքը խտուտ են ածում գույնով ու փայլով Խլվլան փնջեր կարմիր պուտերի, Կապույտ անմոռուկ ու հորոտ-մորոտ: Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ` Բարեգութ դահճի ձեռքով գլխատված շարքն է թթերի. Նախկին կոշտապատ ճյուղերի տեղակ Թթենիները հիմա դալարուկ շիվեր են տվել` Մեկի տեղ քսան ու դեռ ավելի Եվ հեռվից հիմա նման են… արդյոք Մի փայտե պոչով մեծ ցախավելի՞, Որ հորիզոնից պիտի որ – ա՛յ-ա՛յ – Ամենավերջին ամպերը ջնջի, Թե՞ հսկայական – բուկը հուպ տված – մի կանաչ փնջի, Որ – հոժարակամ – ուզում է իրեն անցորդին բաշխել` Ով կկամենա՛, ով կվերցնի՛, Կամ կոթի վրա տնկված վրձինի՞, Որ մտադիր է Լազուր երկինքը մուգ կանաչ նախշել: Հիմա Բնառվից մյուս ափ թռած` Առաջ է գնում նա ինքնամոռաց: Հրավիրականչ շեփորի նման` Հնչում է ցուլի կարոտի բառաչ... Եվ ջրից թափուր սափորի նման` Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի: Այգիների մեջ թաղված Տաճարի Գմբեթն է միայն հեռվից երևում Ծաղկած ծառերի գլխավերևում` Անհայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բույնի նման: Մի վաղուց ջարդված կավե հին աման. Նա էլ չի փրկվել գարնան վարակից – Նրա շուրջբոլոր Մամուռն է քաշել կանաչ պարագիծ: Վիրավոր սնձի բացված երակից Տաք արյան տեղակ պաղ կաթ է ծորում: Դեղձենիների անբոց կրակից Կայծեր են թռչում դիմացի ձորում: Գյուղի մեջ, գուռին, Մի ծուռմեջք ուռի, Ծեր մուրացկանի ձեռքերի նման Այդ ի՞նչ հույսով է ճյուղերը մեկնել – Որ ի՞նչ տան ախար, դիցուք, ողորման, Ա՛յ դու փչակված-բնաքանդ ուռի... Ու դաշտ են ելել հարս ու աղջիկներ, Որը` սիբեխի, որը` դանդուռի: Մերթ ցրվում են Ու մերթ կուտակվում, Մերթ կռանում են Ու մերթ` շիտակվում, Մերթ` ուրախ ճիչով, Ասես կարոտով, Իրար են պարզում լխտիկ թևերը, Ցուցադրում են, Կարծես թե դիտմամբ, Փակ մարմինների բոլոր ձևերը, Որ... աբեղայի սիրտը խռովեն, Որ... աբեղային անհուր խորովեն, Որ... Աստված ու նա կռվեն – խռովեն... Եվ մի անօրեն, Մի անվանելի՛, Անանվանելի՜ ինչ-որ զգացում Կպչում է նրա սրտին ու անձին` Կաթի պես սնձի: Նա շրթունքներն է ակամա կրծում, Որ ցավը օգնի: Իզուր է կարծում, Թե ամենազոր գարնան դավերին Կհաղթի ուժով ինչ-որ ցավերի: Եվ, ճարահատյալ, աչքերն է գոցում, Որ սատանեկան տեսիլքն ավերի, Բայց մթությունը… սա էլ իր սևով Նրանց վառվռուն ձևերն ընդգծում, Մաքրագրում է, շեշտում ավելի: Խաչակնքել է ուզում աբեղան, Բայց նրա աջը շարժվել չի ուզում. Ուզում է կանչել մի բերան “մեղա”, Բայց… կապ է ընգնում և խոսնակ լեզուն: Եվ, բնազդաբար, Նա սիրտն է բռնում սև վեղարի տակ, Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք, Նա սիրտն է սեղմում, Որ չտորոփի այդպես խենթորեն, Որ չտորոփի և… չտրաքի` Պղպջող գինու սափորի նման: Մինչդեռ անվտանգ խուցի դարակին Ննջում են տաղեր` կարոտ հորինման, Մինչդեռ անփորձանք խուցի դարակին Կարոտով նրա ճամփան են պահում անլեզու խազեր: Նա ետ է դառնում, ուզում է վազել, Գնալ ու նորից վերածվել համառ, Աչքի լույս մաշել Այն հույսով անմար, Թե ցավն աչքերի թերևըս մի օր Փոխարկվի մի նոր Ցնծուն հանդեսի` Իր, ուրիշների… ականջի համար: Նա ետ է դառնում իր ճամփի կեսից, Որ գնա կրկին աչքի լույս մաշի Եվ մի կերպ պրծնի իր սրտին կպած Այդ կաթից սնձի, սոսնձից, խեժից, - Եվ այդ վայրկյանին հանկարծ – Սոնա՜ յար, Սոնա՜ յար – Թնդում, Ու երգը խնդուն Ընկնում է ետքից ու հետապնդում, Կախվում է նրա վեղարի փեշից, Թառում է նրա փակված կոպերին, Հալվում է նրա այրվող ափերին, Ոտքերի առաջ թավալ է տալիս,- Ճամփան է փակում ու հիշեցնում, Թե Վարդավառն է վերստին գալիս – Սոնա՜ յար, Սոնա... Ցնծությամբ օծված ծաղիկ է ծնում, Ծաղիկների պես դաշտերով ցանում Ջանգյուլում կանչող հարս-աղջիկներին – Սոնա՜ յար, Սոնա՜... Քայլը հնչում է նո՛ւյն տակտով – Սոնա՜… Կուրծքը շնչում է նո՛ւյն տակտով – Սիրո՛ւն... ...Ու երբ, հոգնատանջ, աքլորականչին Նա լուռ ննջում է` Ինչ-որ մի Սոնա Գալիս է թեքվում նրա ականջին Ու շշնջում է, Թե սարալանջին Պառկած է քույրը` անունը Խումար, Ու երեսն էլ բաց` տեսնելու համար: ...Շողերով հինված իր գորգը թողել, Առվի արծաթով երեսը ցողել, Կանգնել էր ճամփին մի շաղոտ Շողեր` Բոլոր գլուխը պսակած ծամով, Աչքերով նման սուրբ աստվածամոր: -„Իսկ դու` անխելքդ, վախենամ քնես. Վախենամ քնես, քնով ընկընես` Արտերդ մնան առանց հերկելու. Ու երբ վեր կենաս, Վազեվազ գնաս` Հա՜ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս,- Խումար-իդ առան, Սոնա-իդ տարան, Շողեր-ըդ մնաց առանց գրկելու“: Մի խառմնակ երազ Տանջում է նրան մինչև լուսադեմ: …Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթո Թևերը կանթել, Կանգնել է իրենց կալի պռնկին: Քամին խլում է նրա մինթանան, Որ նրա թմփլիկ ծնկները բանա Ու ցույց տա խալը` ծալի մեջ ծնկի: Հետո այդ խալը դառնում է հանկարծ Մի պուտ սև թանաք` Այն Շարակնոցում Սաղմոսավանքի, Ուր այդ կաթիլից Իրար են ձուլվել զարդախազերը… …Ու մեկ էլ քամին Քանդում է հարսի դեղձան մազերը, Եվ այդ մազերը լարերի նման, Ձգվում են մինչև ոտքերը նրա, Ու շեկլիկ-մեկլիկ, աչքերով ծավի Այդ հարսը հանկարծ… դառնում է տավիղ, Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն ծավիղի վրա Քամին նվագում Ու… վերծանում է մեռած խազերը: Ուզում է որսալ ու ձայնագրել (Ա՛յ, հիմա՜-հիմա՜ լռած խազերի Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի Եվ իր մեծ գյուտով աշխարհը սարսի), Բայց… մինչ այս – մինչ այն` Նախանձկոտ քամին այնպես է փչում, Որ կտրատելով լարերը բոլոր` Վերև է ցցում,- Հիմա ո՛չ տավիղ, Ո՛չ էլ վերծանվող մեռած խազերը... Հիմա հուրհրան բոցեր են թվում դեղձան մազերը, Դեղձան մազերը թվում են հուր վառ` Բարակ ծխի հետ պարզված երկընքին: Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ Ու շուրջը փռում բուրմունքը խնկի: Աղջիկը բուրվա՞ռ,- որտե՞ղ է լսված… Բայց հանկարծակի քամին դադարում Եվ, գունդուկծիկ, բարդուն է թառում (Ի՜նչ անտանելի շոգ է, տե՛ր Աստված)… Ու դարձյալ նրա մազերը դեղձան, Ու ծուփ-ծուփ էին` ծալեծալ դարձան. Բուրվառ չէր արդեն, Այլ կրկին Մի կին, Բոցավառ մի հա՞րս, Թե՞ խարտյաշ աղջիկ, Եվ տղամարդու հայացքից ազդված` Պտույտ է գալիս, Որ թողնի փախչի (-Էդ ո՞ւր, անհոգի, էդ ո՞ւր, անաստվա՛ծ)... Մինչ տեսիլքով է աչքը հիանում` Սուրացնող հարսը մինթանի փեշով Պտտահողմի պես սյուն փոշի հանում Եվ թեպետ – շո՜գ է – քիչ զով է անում, Բայց մի սեղման բուռ փոշի է ցանում Խեղճի աչքերը… Ու նա քնի մեջ Ձեռն ակամայից աչքին է տանում, Որ կսկծում է ու մռմռում է: Աչքերը ձեռքով նա ճմըռում է, Քնից արթնանում…
  2. mocak.net Aranc viravorelu cankutyan, dzez karajarkei ughghel tarasxalnery.
  3. ՂՈՂԱՆՋ ԽԼԱՁԱՅՆ Ամեն ամսում` երեսուն օր – Դուռն է բացվում միշտ նոր ու նոր: Ամիսն ամսի ձեռքն է բռնում – Նա կարդում է և ըմբռնում: Ամեն ամսում ինչքան շաբաթ` Այնքան հարցեր մշուշապատ: Ամիսն ամսին ձեռք է տալիս, Ամիսն ամսին ետքից տանում: Կան շատ բաներ, որ կարդալիս Նա դեռևս չի հասկանում… Ամեն ամսում` երեսում օր, Եվ ամեն օր` Մի նոր շնորհ. Ամսըվա մեջ` չորս կիրակի – Նա է հոգին պատարագի: Երգում է նա Մայր Տաճարում, Լսողներին լաց պատճառում: Ո՞վ է նրան պարտադըրում, Իսկ նա նստած արտագրում, Պատճենում է հայ և օտար Ձայնանիշեր, խազեր, նոտա: Ամեն ամսում` երեսում օր, Եվ ամեն օր` Մի նոր շնորհ.... Ամիսներն են դանդաղ հոսում – Եվ նա կարդում է Մանրուսում: Թո՛ղ բորբոքվեն նախանձ կրքեր – Ընթերցում է նա Խազգրքեր: …Գանձե՜ր, գանձե՛ր` փականքի տակ, Իսկ գանձերի տերն` անգիտակ: Անբանալի-գոց գանձարան... Կյանքըդ լինի թող տանջարան – Թեկուզ մեռնես, բայց ման արի, Փնտրի՛ր, գտի՛ր այդ բանալին: Եվ աչքերն է ցավով թարթում: -Տարիները թո՛ղ որ վազեն: Աչքերի դեմ, քուն թե արթուն, Չվերծանված խազե՜ր, խազե՜ր- Մեղեդիներ` Ոչ թե մինչև վանքի գմբեթ Սուրբ խորանից երկարացած, Այլ… քարացած. Եղանակներ` Ո՛չ պար ածող, Այլ... բրածո. Աստվածային վսեմ «Տաղ»-եր, Որ ծալքերում մագաղաթի Ժամանակն է փոշով թաղել. Գանձի նման անգին «Գանձ»-եր, Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող Կիզել անձեր, Հոգի խանձել. Արձանացած-անշարժ «Փոխ»-եր,- Ինչպե՞ս շարժել, տեղից փոխել. Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ»,- Ինչպե՞ս գտնել հարության ճար. «Եղիցի»-ներ, «Ավետիս»-ներ,- Ա՛խ, թե նրանց հնչո՜ղ տեսներ... Տարիներ են նորից հոսում, Իսկ նրա դեմ` միշտ Մանրուսում, Իսկ նրա դեմ` անվերջ Խազգիրք – Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՜փն ազգի, Որ դարձել է խազ ու նշան, Մագաղաթի թերթեր խշշան: Թե՞ հանդուգըն մի փորձ անել Համըր խազերը վերծանել: …Տարիները հոգնած մարդու Տնքոցով են կրկին հոսում,- Ակնաբույժի համբերությամբ Զննում է նա կույր Մանրուսում: Ինչպես հմուտ հնաբանը` Իր ձեռքն ընկած հին առարկան – Քննում է նա ութձայնանի Ու երկստեղ բյուր շարական: Կարծես թե մարդ հանկարծակի Ընկել է լուռ մի շիրմատուն, Ու լեզվազուրկ շիրմաքարեր Նախանձով են նայում մարդուն: Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, Եվ մամուռի ու փոշու տակ` շիրմագրե՛ր, Եվ ի՜նչ խոսուն շիրմագրեր. Արծիվ, Աղավնեկ, Բազե, Վարուժնակ, Տանուտրակ, Ծիծեռն ու Տիրոցի ձագ, Յուրաքանչյուրը ինչպե՞ս է ճախրել, Եվ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով… Աղաչանք, Հիվանդ, Տժգույն ու Լալկան, - Յուրաքանչյուրը ինչպե՞ս է տխրել, Ինպե՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով… Դարբին ու Երկաթ,- Ինպե՞ս էր զնգում, Ինպիսի՞ սալի, Ինպե՞ս էր մարդու հոգին պար ածում… Հովիվ ու Ոչխար,- Ո՞նց էր շընկշընկում, Ի՞նչ քարի ու սարի Ի՞նչ շշուկով էր հոտը արածում... Ո՞ւր էր Ջաղացք-ի դղիրդը ահեղ, Ինչո՞ւ է Սրինգն իր շունչը պահել, Եվ Ինչո՞ւ Նավ-ը չի ուզում սահել… Փող-ը Փորակ-ից, Բդեշխ-ը Բերդ-ից Իրար նվագը Ինչո՞ւ չեն խլում… Դե՛հ, արի բեր սի՛րտ, եկ ու բեր գլո՛ւխ, Որ բան հասկանա այս շիրմատնից: Ինպե՞ս չզրկվես հացից ու քնից… Եվ նա վիրավոր աչքերն է թարթում: -Թո՛ղ ժամանակը անշտապ վազեր: Իսկ աչքերի դեմ` քնած թե արթուն` Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր: Խազեր Ձայնուժի – Աստված չի՜ հուշի… Խազեր Բանալի – Ի՛նքդ ման արի… Խազեր Ոճական, Նաև` Կոչական – Փնտրողի ճամփին Միշտ էլ խոչեր կան… Եվ Առոգանող ու Կետադըրող – Մի՛ հուսահատվիր, Կարո՛ղ ես, կարո՜ղ… Եվ Ամանակի – Կարիք ես զգում Լոկ… ժամանակի…
  4. ՂՈՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ Եվ վարանումից, վեճերից հետո, Իբրև եզակի մի բացառություն, Կանոնագրքի մի զանցառություն, Անհայտ օրենքի չգրված կետով` Լոկ ձայնի համար – Համարվեց նա սան: Դեռ չեկած ամառ` Նոր բոթեր հասան: Սուլթան Համիդը, ի փառս ալլահի, Ի նշան ահի Ամեն մի հայի Եվ իր գիտության Իր երկար քթով ամեն տեղ մտնող Այդ Եվրոպայի,- Սուլթան Համիդը տարավ ու բերեց Եվ – Ապտակի տեղ, Ապտակի նման – Շրը՜խկ` “Հայաստան” բառը արգելեց – Լեզվի՜ց, քարտեցի՜ց, գրքերի՛ց քերեց. -Ջնջում եմ, չկա՛, Ալլա՜հը վկա: Եվ չի՛ էլ եղել,- Այդ ո՞ւմ եք նեղել: Եվ չի՛ լինելու, Եվ չի՛ լինելու,- Քանդողը ես եմ, Ո՞վ է շինելու… Իսկապե՛ս. քանդածն ո՞վ պիտի շիներ, Թե Ալեքսանդր ցարն էլ իր հերթին` Սուրբ խաչելության նշանը սրտին, Քրիստոնեական ժպիտը շրթին` Իր „ամենագութ“ ձեռքով ցարական Հայոց պատմությունն, իբրև առարկա, Արգելեց բոլոր դպրոցներում. -Չկա՛, չի՜ եղել… Սուլթանն ու արքան Ձեռք-ձեռքի տվին Միևնույն թվին… Իսկ Ճեմարանում… Թուրքախոս սանի կարոտ բերանում Անուշ մրգի պես, բայց չհալվելով, Ի՜նչ բառեր էին հիմա քաղցրանում, Անհայտությունից հանկարծ բարձրանում Քանի՜ չջնջվող, քանի կարծր անուն` Քաջն Հայկ, Արամ, Տիգրան Մեծ, Արա, Մաշտոց, Եղիշե,- Ո՞ր մեկին հիշել… Եվ չժանգոտած հին բանալիքը մեսրոպյան տառի Նախ` դժվարությամբ, Բայց հետզհետե մի լուրջ բարությամբ` Ուրախ զնգոցով անվերջ պտըտվեց կողբեքում բառի Ու բացեց դռներ` Սխրագործության, Դարպասներ բացեց` Ահեղ փորձության, Եվ զարմանալի՛, անհավատալի՛, ճշմարի՜տ դեպքեր` Մահադարձության… Իր այդ բանալուն հավետ պարտական` Ընկել էր տղան մի կախարդական, Մի հեքիաթային վիթխարի դղյակ: Որին մինչև այդ ինքն էր անտեղյակ: Ե՛վ սերտարանում, և՛ իր պաղ խցում, Աղոտ լույսի տակ իր նավթավառի, Մինչև իսկ եթե ականջն էր խցում` Փանդիռն էր հնչում Գողթան գավառի Մարտ ու սեր երգող ձայնեղ գուսանաց. Ե՛վ խրախճանքը հին Վարդավառի, Ե՛վ մեհյաններում մորթվող տավարի Բառաչը խռպոտ, բոռոցը հորդուն Դիսոնանսվում էր արդեն կուսանաց Քրիստոսասեր թախծոտ մեղեդուն. Հետո խուժում էր, մեղեդուն խեղդում Վայրի աղմուկը վայրի քուշանաց, Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց Ու քաղաքակիրթ – Նույնքան բիրտ հունաց... Ծակող դիսկանտը հռովմեական մարտափողերի Եվ կոնտաբասը պարսից ահավոր մարտափղերի, Տեգ, նիզակ, աշտե, Ասես թմբուկի վիթխարի փայտեր, Թմբուկի տեղակ գլուխ են ջարդում, Պատռում են այտեր. Է՛լ սելջուկական սրերի շառաչ, Է՛լ կտրիճների մահազդու հառաչ, Է՛լ մոնղոլական աղեղից պոկված երկաթե նետեր` Ասես թշնամու հեռավոր մատեր, Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ. Ե՛վ վահանների ծնծղան անծիծաղ, Ե՛վ շեփորումը զոհապետերի, Խոլ ելևէջը արյան գետերի, Հրդեհի ձեռքում հողմերի ֆուգան,- Արձագանքում են նրա ականջում Եվ ինքնամոռաց. “Մարե՛ ջան, կուգա՜ն”,- Տեղից ցատկելով` ակամա կանչում, Ճչում է ձայնով փոքրիկ գազանի Եվ արթնացընում մի քնած սանի, Որ վեր է թռչում, նույնպես վախեցած, Աչքերն է ճմլում, մազերն է խառնում, Վերակացուի անվամբ սպառնում եվ մինչև անգամ իր տված հարցի Պատասխանի դեմ ականջը խցած` Հակում է նորից իր գլուխը ցած` Մագնիսի նման ձգող չոր բարձին…
  5. ՂՈՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ Եվ նա սկսեց... թուրքերեն երգել: Մանկական ձայնը, սկըզբում կերկեր, Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ, Հունի մեջ մտավ Ու գնա՜ց-գնա՜ց: Կաթողիկոսը մթագնեց մնաց: Մինչ հանկարծահաս զայրույթի ծնած Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ` Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ: Առաջի՜ն անգամ, առաջի՜ն անգամ Ա՛ստ` Վեհարանի հին պատերի մեջ Սրբապղծորեն թուրգ երգ է մխում... Ա՛ստ` հայոց հոտի այս սուրբ փարախում, Հովվապետն ինքը ականջ է կախում Ինչ-որ մի մանկան անօրեն երգի… Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի` «Հայր մեր», «Տէր կեցո», «Արեգակն արդար», «Բարեխոսութեամբ» կամ «Խորհուրդ խորին», Ուր գրաբարն է հնչել դարեդար, Եվ շարականն է հուզել բոլորին,- Ա՛ստ` Վեհարանի հին պատերի մեջ Առաջի՛ն անգամ, առաջի՜ն անգամ Սրբապղծության մանանեխ ընկավ... Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ` Ինչպես վայել է` անայլայլ մնաց: Իսկ մանկան երգը... թա՜փ առավ - գնաց: Գնաց – բարձրացավ, Եկավ – ծանրացավ, Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց Եվ հետո` կրկին պոկվեց ու գնաց, Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց` Մի անտես թելով կարծես թե կապվեց Եվ, մի պահ հետո, հանկարծ ցած թափվեց. Թափվեց` նշենու ծաղկաթերթի պես, Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես… Բառերը… եղո՜ւկ: Իսկ ձայնը… զուլա՜լ, Այդպես լեռնային վտակն է կարող Քարերի վրա ծիծաղել ու լալ: Բառերը… եղո՜ւկ: Իսկ ձայնը… գերո՜ղ. Մերթ բողոքում է ու գանգատ անում, Մերթ` դառնում այնպես վսեմ ու բարի, Կարծես հինավուրց այս Մայր Տաճարի Երկինք խոյացող զանգակատընում Կախել են մի նոր` անլեզվակ մի զանգ – Մի համա՜կ հուզանք… Թվաց` ամպերն են բացխուփիկ խաղում, Թվաց` երկինքը շողեր է շաղում, Թվաց, թե շոգը հանկարծ կոտըրվեց, Թվաց, թե մի հին երգում կատարվեց… Կաթողիկոսի ծեր երակներում Ասես սրսկվեց ջահել տաք արյուն` Անցած օրերի արյուն վարակիչ – Երբ աննյութ հոգուն մարմինն էր այրում` Մարմինը մեղսոտ, սատանայակիր: Եվ հին լլկանքով կրկի՞ն չարչարել… (-Տէ՜ր, ողորմեա, ինձ փրկեա ի չարէ)... Իսկ երգող տղա՞ն, Մորմոքող տղա՞ն: Իրենց ամենքի աչքերի առաջ, Ասես հեքիաթի դյուցազուն դառած, Նա միանգամից աճե՛ց, զորացա՜վ... Կաթողիկոսը մի պահ մոռացավ, Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում, Ովքե՜ր են շուրջը` իր Վեհարանում,- Եվ այդքանի մեջ, Ասես քնի մեջ, Նա դանդաղ ժպտաց Աչքերով իր թաց: Հետո ժպիտը սկըսեց հալվել Ու հետզհետե անհետ վերացավ, Մինչդեռ աչքերի թացն ավելացավ, Թացն ավելացա՜վ ու ավելացա՜վ… Փղձկացող Վեհը հազիվ բարբառեց. -Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ… Ու ձայնը մարեց:
  6. ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ Ութը հարյուր ութսունմեկ թիվ: Էջմիածին: Միրգ ու փոշի: Անխիղճ արև: Շողամրցում Մասիսների, Արագածի: Սրբագործված հին-հին քարեր: Եվ Մայր Արաքս, և Մայր Տաճար, Տաճարի շուրջ սուրբ-սուրբ վանքեր, Հնչո՜ղ, Շնչո՜ղ, Կանչո՜ղ զանգեր… Եվ Ճեմարան` մտքի կաճառ – Ուսումնատենչ երազների Սառցակալում և տաքացում… Ճեմարանի բակում արձակ` Խոսվածքների, տարազների Խայտաբղետ հավաքածու: Ամեն մեկը` մի գավառից, Եվ բոլորը` դեռ աղվամազ: Ամեն մեկը խիտ խավարից` Երազում է լույսի մի մաս: Լույս է ուզում – Ուսո՛ւմ, ուսո՜ւմ... Ո՞վ կընդունվի, Ոտ կդընի Ճեմարանի դեռ փակ շեմքին Հաջող կտա ո՞վ քննություն: Մանուկների հուզված դեմքին` Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն, Խոսուն հետքե՛ր երազների: Որտեղ էլ որ աչք ես ածում` Խոսվածքների, տարազների Զարմանալի հավաքածու: Եվ նրանց մեջ սրա՛ն նայիր` Հագին հալավ տաճկահայի. Կարմիր շապիկ, կանաչ վարտիք` Վրան պնդած մազե գոտիկ, Նախշուն գուլպա` վրան զոլեր, Ու պոչավոր մաշված սոլեր: Դեմքը` գունատ, բայց խորոտիկ, Իսկ հայացքը` քելե՜ր-վոլե՜ր… Ամենքն իրար` մոտիկ-մոտիկ, Իսկ նա` անվերջ մեն ու մենակ: Թե զարնեին սրտին դանակ` Մի պուտ արյուն դուրս չէր հոսի: Ո՞նց չմնա նա մեկուսի, Ո՞նց խառնըվի, ասի-խոսի, Թե... հայերեն վատ է խոսում: Բայց նա, մեկ էլ աստված գիտի, Թե ինքն ինչպե՛ս, ո՜նց է ուզում Ուսո՛ւմ, ուսո՜ւմ: Սակայն նրան Ո՞վ կընդունի, այն էլ… որտե՜ղ – Մի հոգևոր ուսումնարան, Որի սանը մի օր պիտի Դառնա հայոց ժամտան տերտեր Հագնի վեղար վարդապետի: Իսկ նա... ......Եվ նա վաղը պիտի Երգի ի լուր և ի վճիռ Համայն Հայոց Հայրապետի...
  7. Shenyatsi, մի՛ պղտորեք էրեխու մանկությունը... :lol:
  8. ՂՈՂԱՆՋ ՑՆԾՈԻԹՅԱՆ Գեվոն չթողեց որդուն ապարանք, Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր, Բայց ինչ ունեին-չունեին նրանք` Իրենց որբացած որդուն էր անցել: Իսկ ի՞նչ ունեին: Լոկ ձա՛յն կլկըլան.- Մեկ այնպես մեղմիկ, Ասես թե գինով լցնում են կուլան. Մերթ այնպես զնգուն, Ասես թե կիրճում հովն է շընկշընկում. Մերթ այնպես խաղաղ, Կաքավն է ասես սաղմոսում “կղա”. Մերթ այնպես հորդուն, Ասես ընկել ես ջաղացի ջրտուն… Նրանք գիտեին իրենց Կուտինան` Անատոլուի խավար խորքերում: Բայց նրանք, դիցուք, նույնիսկ գիտենան, Թե իրենց պապի պապին ու քեռուն Գաղքի ճամփան է բերել Կուտինա Ինչ-որ ժամանակ, ինչ-որ Ցղնայից: Այսքանը թեկուզ և իմանային: Ո՞վ պատմեր սակայն, որ գյուղն այդ Ցղնա Եվ Մասյաց փեշը Գողթանն է չքնաղ: Արդեն կիսակույր թուրքախավարից` Ո՞վ պատմեր նրանց Գողթան գավառից, Գողթան գավառի երգասաններից` Վիպող – վիպասան մեր գուսաններից: ...Փանդիռը գրկած ու վինը ծնկան` Դուռ-դարպասների սալքարին նստել, Երգել են նրանք վեպը Սաթինկան, Աչքերն են գովել Ալանաց դստեր, Եվ խոսքը խելոք, և մեջքը բարակ, Եվ Արտաշիսի սիգալը արագ` Ձեռքին շիկափող-ոսկեօղ պարան... Իսկ Արտավա՜զդը, որին և տարան Քաջերը ի վեր Ազատն ի Մասիս... Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին, Որ սեգ սիգալով` Իր հուժկու քայլով Գետերի թմբեր և ամբարտակներ ավերեց տարավ… Իսկ Շամիրա՜մը պագշոտ ու տաքշող, Գեղեցիկ ապրած, գեղեցիկ մեռած Գեղեցիկ Արա՜ն... Հաճախ կույր ծնված, անուս ու թերուս, Բայց միշտ ողողված կրակով ներքին, Իրենց յոթնաղի տավիղը ձեռքին` Նրանք են երգել ծնունդն այն աստծու, Որ հուր հեր ուներ, բոց ուներ մորուս – Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին, Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից, Երբ բոց էր ելնում եղեգան փողից... Երգել են նրանք Մեր պտղած հողից, Գինուց, խաղողից, Մեր սրտի դողից. Երգել են նրանք Մեր ցորեն հացից, Մեր խինդ ու լացից, Մարտում ընկածից. Խորհել` երգելով, Նվագով ցավել, Երգել ձեռքերով` Պարել-կաքավել... Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք, Փող ու թմբուկին խաղացող մատներ, Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ, Եվ նավասարդյան թարմ առավոտներ, Եվ առավոտներ վառ Վարդավառի, Եվ ծուխն ծխանի` հայրենի կրակ,- Ո՞վ է մեզ տվել, եթե ոչ նրանք` Վիպասանները Գողթան գավառի: …Ո՞ւմ մտքով կանցներ, թե Գողթնից գաղթած Գերանը ջարդած ու սյունը խախտած Ինչ-որ տնակի կիսախավարում, Գողթնից շատ հեռու, մի խորթ գավառում, Որտեղ վարակը օտար շարավի Ուտում էր մարմին ու հոգի կրծում,- Ո՞ւմ մտքով կանցներ, և ո՞վ էր կարծում, Թե պիտի շողա Գողթան շառավիղ, Պիտի բոցկըլտա Գողթան պայազատ` Նո՛ւյնքան հարազատ, Նո՛ւյնքան հայ ազատ, Որքան և նրանք – Արժանի ժառանգ Գողթան գավառի հայ գուսանների, Փողհար-փանդռահատ վիպասանների` Օտարի շնչից զանազանելի, Այդքանով` նաև անհասանելի… Ո՞վ է հասկացել քմայքը բախտի Եվ այն էլ… հայոց. Հանկարծ կեռմանը ազգավեր գաղթի` Կածանը վայոց, Դառնում է ճամփա համահավաքման,- Խոյանք է դառնում թռիչքը անկման… Ո՞վ է հասկացել քմայքը բախտի Եվ այն էլ… հայոց:
  9. ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ Իր ժողովրդի զավակն իսկական` Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց. Նա նույնիսկ չկար և մի տարեկան, Երբ… Մայրը գնաց: Ա՜խ, եթե գնաց` Նրա լույս հոգին թող որ համբառնա, Արժանի դառնա Իր հավատացած երկնային գահին: Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին: Մնար Ու ծիծ տար Իր Սողոմոնի՛ն – մեր Կոմիտասի՜ն: Մնար Ու հոգար Իր մինուճարի՜ - իր որդո՛ւ մասին: Մնար ու նրան մայրություն աներ. Հուսահատության, տրտմության պահին Նրա ճակատի Ամպերը վաներ, Նախ` նրա ոտի Ու հետո` սրտի Փշերը հաներ: Մնար, որ հետո, Շա՛տ ու շատ հետո, Երբ որդին քայլեց մութ արահետով, Որ անդարձ եղավ ու եղավ անել, Թերևըս նա իր մայրական սրտով Իր մինուճարի Ու մեր հանճարի Սև ցավը տաներ… Մնար, որ նրան մի ողջ ժողովուրդ «Մեծ մա՛յր» անվաներ, «վեհամա՜յր» կոչեր. Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա Իր բերնին տաներ, Փեշե՜րը պաչեր… Մնա՛ր… Չմնա՜ց: Գեթ հայրը մնար… ……Բայց նա էլ գնաց. Երբ որդին չկար դեռ տաս տարեկան: Իր ժողովրդի պես նա որբուկ մնաց: Նա մնաց անտուն, մնաց բնավեր: -Տո լաճ տնավե՛ր... Եղավ անդադար, եղավ քնավեր: -Տո լաճ տնավե՛ր… Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ, Աչքերում` արցունք, ճակատին` քրտինք, Աշնան պաղ քամուն և ձմռան ցրտին Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա, Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին: -Տո լաճ տնավե՜ր... Որբուկի սիրտը` ապակի փշուր, Ա՜խ, դրսից կարմիր – ներսից փուշ մասուր, Որբը` մոլոր գառ, աշխարքը` մսուր, - Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր: -Տո լաճ տնավե՜ր… Դռնեդուռ երգեց – ձայնը` կլկլան, Բերանն էր կերգեր, աչքերը կուլան: Դունչիկից կելներ ծխի տակ քուլան,- Սրտիկն էր էրվում, չէր տեսնում ոչ ոք: Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան… -Տո լաճ տնավե՜ր... Երկու ձիգ տարի նա այսպես պիտի Ման գա երգելով ու շուրջը դիտի, Մի հացի հույսով կամ մի հավկիթի, Միտքը` հազար տեղ, աչքը` մի կետի... Սկիզբըդ խոց էր, վերջըտ` ո՞վ գիտի… -Տո լաճ տնավե՜ր…
  10. Сделала по-другому Зайдите на gmail.com user name: yerger1 password: qetuowryip
  11. Выскажись, Кармир Не знаю как это сделать, но хотелось бы поделиться моим любимым произведением - Реквиемом Моцарта Как можно на какой нибудь сайт загрузить?
  12. Я чего-то не вижу. Вроде говорит он о выводе войск, а не об отдаче территорий...
  13. 1. Политическое урегулирование вопроса Арцаха. Может ли быть территория НКР предметом политических торгов? (территория НКР включает в себя Кашатахский и прочие районы) Нет. Кровью людей не торгуются. 2. Взаимоотношения с Турцией. Поддерживате ли Вы политику правительства РА? В основном да. Надо просто сильнее давить (наглеют уже) 3. Взаимоотношения с Грузией. Необходимо ли настаивать на автономном статусе Джавахка? Должен ли Джавахк быть в центре армянской политики? И на этих надо давить сильнее. Джавахк должен стать автономией для начала 4. Взаимоотношения с Россией. Поддерживаете ли Вы идею полномасштабного стратегического партнерства? Да. 5. Взаимоотношения с США. Поддерживаете ли Вы курс правительства РА? Какие взаимоотношения? По-моему их нет. (И не надо) 6. Интеграция в Евросоюз. Является ли она для Вас приоритетным вопросом долгосрочной политической ориентации Армении? Ни в коем случае. Европа - какая-то непонятная утопия, заставляющая забыть о национальных достоинствах, народных ценностях и отличиях.
  14. Наверное потому что мы есть культунрый и сознательный народ, а азвери - шизики и тешают себя чем попало. Кармир, где он сказал о том, что Армения готова отдать эти районы?
  15. Չհասկացա, թե ինչ զիջումներ կարող են լինել Հայաստանի, կամ Ղարաբաղի կողմից: Եթե դա գրված է միայն դեմոկրատ երևալու համար, ապա հոդվածը լավն է: Բայց այդ զիջումների մասին հաճախակի նշելը կարող է ստեղծել տպավորություն, իսկ հետագայում նաև պահանջներ, որ Ղարաբաղը պատրաստ է զիջումների (տարածության տեսքով), միայն թե ընդունվի նրա անկախությունը: Հետո... փախստականների վերադարնալը ինձ թվում է ոչ ռեալ: Կարող է ազերները իրենց փախստականներին ուղարկեն հետ, բայց ինչքանո՞վ է ճիշտ ստեղծել պայմաններ, որ Հայերն ու թուրքերը ապրեն իրար կողք: Նրանց ամբողջ ազգը Սաֆարովներ են:
  16. Я так и не поняла, почему НКР, независимость, выборы и некоторые другие слова были в кавычках
  17. К сожалению это так. Совсем недавно в разделе "политика" был пример этому. п.с. Спасибо
  18. Нельзя осуждать еврея вообще. Критика в адресс еврея воспринимается сразу как антисемитизм. Вот что
  19. Ռունա, ոչինչ չի խանգարում նաև ընդանրապես չօգտագործել սվաստիկա, հարգելով հասարակության կարծիքը: Ինձ թվում է, դա ճիշտ կլիներ: Հարցը վերաբերմունքի մեջ է: Մարդիկ վախենում կամ զզվում են սվաստիկաից, և ընդանրապես ամեն ինչից, ինչ ինչ-որ բանով Հիտլերին է հիշեցնում:
  20. Свастика есть свастика. Смысл его еще никто не менял. Поменялось только отношение людей к свастике, как к символу, который использовал Гитлер. И так, из-за Гитлера нельзя употреблять слова Рэйх, Фюрер, hackenkreuz, нельзя поднимать правую руку, нельзя носить такие усы, нельзя называть ребенка Адольфом (хотя это старое имя), нельзя использовать свастику, нельзя критиковать еврея... И еще много других запретов.
  21. Именно в такой сильной форме. И не только немцы. Армянин должен ассоциировать свастику с городом АНИ, а не с каким-то подлецом, который не только свастику спер и опошлил, но и другие символы (и слова).
  22. Верю! Читай внимательнее. Я не сказала, что они этого не делают. Просто немцы себя НЕ УВАЖАЮТ.
×
×
  • Create New...