-
Posts
3,224 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Arm_Lionne
-
Խնդրում եմ Ալին մի խառնիր էն հարցերի մեջ , որտեղ ինքը անձամբ չի ուզում խառնվել... ( էս թեմայում ես ընդհանրապես արտահայտվել չէի ուզում) բայց եթե գործը հասավ արդեն դրան , ուրեմն ասեմ հետևյալը . Հեղինե ջան չէ որ Կարմիրը քեզ դիմեց ( և դիմեց նրբանկատորեն ու հարգանքով ) , բնականաբար հենց քեզ էլ վերաբերվում էր...և նա դա չարեց քեզ վիրավորելու համար , ( հավատա ֆորումցիներ մեծամասնությունը բավականաչափ դաստիարակված մարդիկ են ) այլ պարզապես քո անհանդուրժողականությունը և ագրեսիվությունը "զսպելու" համար: Եվ վերջապես դիտողությունն ընդունելն ու ուղղվելը շատ ավելի հարգանքի արժանի արարք է , քանց համառորեն նույն ձևով շարունակելն ու անտեսելը : Մի ինչ որ երգի պատճառով կռվել ու վիրավորել մյուսներին ....դա պարզապես ծիծաղելի է : Խնդրում եմ մի նեղանա , գիտես որ այս ամենը սիրով եմ ասում այլ ոչ նախատինքով ...բայց եկեք վերջ տանք փոխադարձ վիրավորանքներին ու ապրենք համերաշխ ՀԱՅԵՐ ՋԱՆ...
-
pochti ryadom . a chto?
-
հաաաա պարզա հիմա , ( էս տերմինները տարբեր լեզուներով թարգամնելուց ....ամեն ինչ խառնում եմ արդեն )
-
Ani նիկդ որ տեսնում եմ սկզբից հետո էլ ճտ-պտ,... ճտ-պտ, հետո արագացած ռիթմով ....մեկ էլ Գոշանա աչքիս առաջ գալիս
-
-
kristina здравствуйте и добро пожаловать Мне кажется эта тема больше подходит в раздел Love & Romance...поверьте, там у нас отличные эксперты по таким вопросам
-
1. Ձեր գլխավոր արժանիքները և դրական հատկությունները 2. Ձեր ամենամեծ թերությունները 3. Ի՞նչը կցանկանայիք փոխել Ձեր մեջ և ինչո՞ւ 4. Ի՞նչը չէիք ցանկանա փոխել Ձեր մեջ և ինչո՞ւ Պատասխանում ենք անկեղծորեն ! A. Ваши главные достоинствa и положительные качествa . B. Ваши самые большие недостотки . C. Что бы Вы хотели изменить в себе и почему ? D. Что бы Вы не хотели изменить в себе и почему ? Отвечаем честно!
-
Я младшeнькая в семье
-
Էքստրավերտ բառի իմաստն էլ որ հասկանամ + - համապատասխան տարբերակ կլինի , չնայած որ թերհավատորեն եմ մոտենում վերը նշվածին
-
Իհարկե : Մեծ ուրախությամբ "կշեղվենք " քեզ հետ
-
Правила контролирования эмоций
Arm_Lionne replied to Arm_Lionne's topic in Psychology and Philosophy
Konstantin ինչի՞ հետ է պայմանավորված Ձեր նման վերաբերմունքը հոգեբանության նկատմամբ : -
ԱՅԳ ինչպես միշտ , ճիշտ եք Եվ ամենաՈՂՊԵՐԳԱԿԱՆՆ այն է , երբ ամուսնանաում են ուղղակի սեռական պահանջմունքներից դրդրված ... Երբ չկա փոխադարձ սեր ու հարգանք, և հստակ պատկերացում ընտանիք կազմելու համար :
-
ԱՄՓՈՓՈՒՄ Երազների մեկնաբանությունը Երազների նկատմամբ հետաքրքրությունը հազարամյակների ավանդույթներ ունի, սակյան այդ զարմանալի երևույթների գիտական հոգեբանական ուսումնասիրությունը սկսվել է 19-րդ դարում և է´լ ավելի եռանդուն կերպով շարունակվել է 20-րդ դարում: Այդ գործում նշանակալից է Զինգմունդ Ֆրոյդի ավանդը, որը 1900 թ-ին հրատարկեց իր " Երազների մեկնաբանությունը" աշախատությունը: Նկատի ունենալով հոգեբանության համար երազների ուսումնասիրության բացառիկ մեծ նշանակությունը՝մենք այստեղ շատ սեղմ կներկայացնենք Ֆրոյդի տեսակետը և ցույց կտանք, թե որքանով է իր նշանակությունը պահպանել մեր օրերում: Զինգմունդ Ֆրոյդը ամենից առաջ հաստատեց վաղուց ի վեր կռահված այն հանգամանքը , որ երազները որոշակի իմաստ ու նշանակություն ունեն և բոլորովին էլ պատահական ու անիմաստ երևույթներ չեն, ինչպես մինչև վերջերս պնդում էին հոգեբանության հարցերում վատ կողմնորոշվող որոշ հեղինակներ , հատկապես պավլովյան դպրոցին պատկանող ֆիզիոլոգները: Ֆրոյդի կարեվորագույն եզրակացություններից մեկն էլ այն է, որ երազները իրենց կառուցվածքով ու բովանդակությամբ նման են նևրոտիկ ախտանշաններին, և առողջ մարդկանց երազների ուսումնասիրության միջոցով կարելի է իմանալ գրեթե այն ամենը, ինչ երկար ժամանակի ընթացքում հոգեբուժական կլինիկան իմացել է նևրոզներով տառապող անձանց ուսումնասիրելու միջոցով: Երազներին նվիրված իր աշխատություններում Ֆրոյդը բազմիցս նշել է, որ հոգեբանությունը մեծ չափերով կտուժեր, եթե հրաժարվեր երազներն ուսումնասիրելուց, քանի որ դրանով կփակեր , ինչպես ինքն է արտահայտում, " անգիտակցականի խորքերը տանող արքայական պողոտան": Հետևաբար պետք է հաղթահարել այն կարծիքը ( որն ինչ-որ չափով տարածված է նաև մեր օրերում ), թե երազները իբր աննշան մնացորդային երևույթներ են , որոնց ուսումնասիրությունը գիտնականաին վայել զբաղմունք չէ և խոսում է լոկ խորհրդապաշտության նկատմամբ դրանց ուսումնասիրությամբ զբաղվողի հակվածության մասին: Երազների ուսումնասիրությունը կապված է լուրջ դժվարությունների հետ: Երազները չափազանց արագ են մոռացվում ( որոշ բացառություններով), և երազ վերարտադրող անձը երբեմն միայն որոշ պատառիկներ է հիշում : Երազները նաև խիստ սուբյեկտիվ են , և ոչ ոք չի կարող ասել, որ վերոհիշման ժամանակ չի աղավաղվում դրանց բովանդակությունը , և նոր տարրեր չեն ներմուծում : Այդ և մի շարք այլ դժվարություններ չվհատեցրին Ֆրոյդին, և նա, ելնելով իր սիրած լոզունգից, որ " մեծը կարող է դրսևորվել նաև փոքր ու աննշան երևույթի մեջ" , համառորեն շարունակեց իր հետազոտությունները: Ըստ էության, երբ հետազոտությունը բավականաչափ առաջ է գնում, պարզվում է, որ երազները շատ կարևոր հոգեկան երևույթներ են: Ֆրոյդը հիշեցնում է, որ երբ մենք մղձավանջային երազ ենք տեսնում , հաճախ այդ տրամադրությունը , որով արթնանում ենք, մնում է ամբողջ օրվա ընթացքում : Հոգեբուժության մեջ հայտնի են դեպքեր , երբ հոգեկան հիվանդությունը սկսվել է երազից և հետագայում իր մեջ պահպանել է այն ցնորական միտքը, որը կար երազում: Հին աշխարհում և նույնիսկ հետագա դարերում պետական ու ռազմական որոշ գործիչներ շատ դեպքերում որոշումներ են կայացրել երազների ազդեցության տակ կամ դրանց մեկնաբանությունների հիման վրա ապագա կռահելով: Բազմաթիվ տվյալներ կան այն մասին, որ շատ երազներում մտածական ակտիվ գործընթացներ են կատարվում, լուծվում են խնդիրներ, նույնիսկ գիտական հայտանգորցություններ են կատարվում. մի հանգամանք , որը, ի դեպ, անհարժեշտ չափով չգնահատվեց Զ. Ֆրոյդի կողմից : Մարդը ցանկանում է քնել, երբ հոգնած է կամ երբ կորցնում է հետաքրքրությունը արտաքին աշխարհի նկատմամաբ, այլևս ոչինչ չի ցանկանում իմանալ նրա մասին, չի ցանկանում ընդունել դրսից եկող գրգռիչները: Մարդու բնույթն այդպիսին է, որ նա ի վիճակի չէ երկար ժամանակի ընթացքում առանց ընդմիջման դիմանալ արտաքին աշխարհի հետ իր հաղորդակցությանը: Քնելիս, Ֆրոյդի կարծիքով, մենք ստեղծում ենք պայմաններ , որոնք շատ նման են ներարգանդային պայմանների՝մթություն, տաքություն, գրգռիչների բացակայություն: Շատերը նույնիսկ կծկվում են այնպես, ինչպես մոր արգանդում: Առավոտյան ամեն մի արթնացում ինչ -որ չափով նման է նորից ծնվելուն: Հոգեբանության ամենահետաքրքրական պրոբլեմներից մեկը այն է, թե ինչու են առաջանում երազները , եթե քնելու նպատակը հանգիստն է: Որոշ գիտնականներ գտնում են, որ երազները առաջանում են միայն այն դեպքում, երբ քնած ժամանակ մարդու զգայարանների վրա, այնուամենայնիվ, տարբեր գրգռիչներ ( օրինակ՝ձայներ, մաշկային հպումներ, օրգանական փոփոխություններ) են ազդում: Այդ փաստն անժխտելի է, և երազներին նվիրված ինչպես մինչֆրոյդյան , այնպես էլ ժամանակակից գրականության մեջ այն հաստատող հսկայական նյութ է կուտակվել: Սակայն երբ քնած մարդու ականջի տակ հնչում է զարթութիչ ժամացույցի ձայնը, ապա նա երազում ոչ թե այդ ժամացույցն է տեսնում ու լսում նրա զանգը այնպես, ինչպես այն կա իրականում , այլ այդ գրգռիչների ազդեցության տակ նրա հոգեկանում ծավալվում են բոլորովին այլ երազային իրադարձություններ, ընդ որում , ամեն անգամ զանգը հնչեցնելիս քնածը տեսնում է տարբեր երազներ, որոնցում կան ձայներ: Քնածի վրա ազդող գրգռիչն իր իրական հատկանիշներով երազի կազմի մեջ չի մտնում: Հետևաբար այդ գրգռիչն իմանալը մեզ դեռ ոչ մի չափով թույլ չի տալիս բացատրել, թե ինչու ստեղծվեց հենց այս երազը և հենց նման մանրամասնություններով, ինչ անձնային նշանակություն ունեն երազային պատկերները , ինչպես են դրանք ձևավորվում ու զուգոորդվում իրար հետ և այլն: Եթե քնածի վրա ազդող գրգռիչը չի արթնացնում նրան , ապա նա երբևիցէ ( եթե ուրիշները չպատմեն) չի էլ կարողանա իմանալ, որ այն գոյություն է ունեցել ( բացի այն դեպքերից, երբ գրգ'րիչներն են միզաբարկի լցվածությունը կամ սեռական օրգանների գրգռվածությունը, որոնք զգացվում են նաև արթնանալուց հետո): Ճշմարտությանը մոտ է գերմանացի գիտնական Շերների տեսակետը, որի համաձայն՝երազներն առաջին հերթին պատկերում են այն օրգանը , որտեղ տեղի է ունենում գրգռումը, և այն էլ այդ օրգանին նման առարկաների պատկերների միջոցով: շարունակելի
-
Սա աչքաբուժների կարգախո՞սն է
-
Առօրյա կյանքի հոգեախտաբանությունը Այսպես է վերնագրել Ֆրոյդը իր ամենահայտնի և հոգեբանության այլ ուղղությունների ներկայացուցիչների կողմից առավել հեշտությամբ ընկալվող աշխատուտյուններից մեկը: Այստեղ նա բավականաչափ հաջող փորձ է կատարել ցույց տալու, թե ինչպես մարդուն հուզող, բայց տվյալ պահին չգիտակցվող ու չբավարարաված մղումները, ձգտումները, կոնֆլիկտային ուժերը կարող են զարտուղի ճանապարհներով դրսևորվել կյանքի տարբեր իրադրություններում, զանազան " անշնան" երևույթների ձևով: Այդ երևույթնրից են բազմաթիվ կպչուն, մարդուն հանգիստ չտվող սևեռուն մտքերն ու առանձին բառերը, երաժշտական ստեղծագործությունների բեկորները, գրելիս ու խոսելիս թույլ տրվող սխալների որոշ մասը, որոնք մեզ դարձնում են ցրված, մոռացկոտ, կողմնապահ ու ջղագրգիռ: Այդ երևույթների թվին պետք է դասել նաև որոշ սխալ գործողություններ, ընկալման ընթացքում թույլ տրվող սխալները ( օրինակ ՝ երբ մենք լսում ենք բոլորովին ոչ այն, ինչ մեզ ասում են), առանձին մտադրությունների իրականացումը մոռանալը, որը վերհիշվում է չափազանց ուշ: Հոգեբանության համար չափազանց լուրջ հետաքրքրություն են ներկայացնում նաև որոշ առարկաներ կորցնելու դեպքերը ( երբ մենք առարկան պահում ենք որևէ տեղում և հետո ոչ մի կերպ գտնել չենք կարողանում), որոշ երևույթների նկատմամաբ ժամանակավորապես սխալ վերաբերմունքի դրսևորումը և այլն: Ահա այդ կարգի երևույթների հատուկ ուսումնասիրությամբ էլ զբաղվել է Ֆրոյդը ՝ գտնելով, որ դրանք պայմանավորված են անգիտակցականի ոլորտը արտամղված մտքերով. ցանկություններով և այլ կոնֆլիկտային բովանդակություններով: Առաջին հայացքից աննշան և կյանքի ընթացքի վրա էական ազդեցություն չունեցող այդ երևույթները մինչև Ֆրոյդի հանդես գալը հոգեբանական ուսումնասիրության չէին ենթարկվել: Արօրյան կյանքում հանդիպվող նման սխալները սովորաբար բացատրվում են հոգնածությամբ կամ հիվանդությամբ, հուզվածությամբ կամ կողմնակի հարցերով զբաղված լինելով: Օրինակ ՝ խոսելիս թույլ տրված սխալների զգալի մասը պայմանավորված է այդպիսի պատճառներով: Սակայն շատ դեպքերում, երբ վերոհիշյալ բոլոր պայմանները բացակայում են, և մարդն իրեն նորմալ է զգում, դարձյալ թույլ է տրվում նման սսխալներ: Օրինակ ՝ մարդիկ հաճախ մոռանում են նշանակված ժամադրության մասին, բայց երբ հաջորդ անգամ միջոցներ են ձերք առնում, մոռանում են ժամը: Հռետորը մեկ բառի փոխարեն ուրիշ է արտասանում ՝ լրիվ փոխելով արտահայտվող միտքը: Կամ մենք պատրաստվում ենք հանդիպելու որևէ անձնավորության հետ, նախապատրաստում ենք մեր ասելիքը, նախազգուշական միջոցներ ենք ձեռք առնում անտեղի խոսքեր չասելու, որոշ տվյալներ թաքցնելու համար , սակայն հանդիպման ժամանակ, անկախ մեր կամքից , ասում ենք այն, ինչ ցանկանում էինք թաքցնել: Ֆրոյդը ցանկացավ իմանալ , թե ինչու են այդպիսի սխալներ թույլ տրվում, և ինչ հետևանքների են դա հանգեցնում: Նա եզրակացրեց, որ սխալ ասված խոսքը արդյունք է լիարժեք հոգեբանական գործողության, որն ունի իր նպատակը, իմաստն ու բովանդակությունը: Հաճախ այդպիսի խոսքն ավելի ճիշտ է արտահայտում մարդու տրամադրությունն ու ցանկությունը, թեև խոսակիցները կամ ունկիդրները սպասում էին բոլորովին այլ արդյունքի: Գրողներն ու բանաստեղծները երբեմն նպատակավորված կերպով իրենց հերոսներին ստիպում են այդպիսի սխալ գործողություններ կատարել ՝ նրանց թաքնված միտումները ցույց տալու, ներքին կոնֆլիկտների առկայությունը ընթերցողի համար ակնհայտ դարձնելու նպատակով: Հոգևերլուծական գրականության մեջ ( օրինակ ՝ Զ. Ֆրոյդի և Օտտո Ռանկի աշխատություններում ) բերված ու վերլուծված են մի շարք այդպիսի օրինակններ: Օրինակ. քթի խոռոչի մասին դասախոսություն կարդալուց հետո պրոֆեսորը հարցնում է ունկդիրներին՝ հասկացան արդյոք իր բացատրությունները: Դրական պատասխան ստանալով ՝ պրոֆեսորն ավելացնում է . " Կասկածում եմ, քանի որ նույնիսկ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում քթի խոռոչի անատոմիան պատկերացնող մարդկանց կարելի է հաշվել մեկ մատի վրա, ներեցե´ք , մեկ ձեռքի մատների վրա": Ֆրոյդն այս երևույթը մեկնաբանում է այն իմաստով, որ այդ սխալն ունի միայն մեկ իմաստ. պրոֆեսորը միակ մարդն է, որ պատկերացնում է քթի խոռոչի կառուցվածքը: Կան նաև շատ ավելի բարդ ու խճողված դեպքեր: Սակայ այդ ամենի վերաբերյալ եզրակացությունն այն է , որ դրանք մեծ մասմաբ ոչ թե պատահական երևույթներ են , այլ մեր հոգեկան կյանքի իմաստալից ու արժեքավոր գործողություններ, որոնց ուսումնասիրությունը կարող է զգալիորեն խորացնել մարդու մասին մեր ունեցած իմացությունը : Դրանք առաջանում են երկու՝ միմիյանց դեմ ուղղված ցանկությունների բախումից: Այդ մրցակցող ցանկություններից մեկը հանդես է գալիս բացահայտ, իսկ մյուսը՝ քողարկված , զարտուղի ճանապարհով ( սխալի միջոցով) : Այդ կոնֆլիկտային միտումները կամ ցանկությունների գոյության փաստը Ֆրոյդը ապացուցում է նրանով , որ հարց էր տալիս խոսողին , թե ինչու նա թույլ տվեց այդ սխալը: Վերջինս պետք է պատասխաներ առաջին իսկ մտքով ( զուգորդությամբ), որը հայտնվում է նրա գիտակցության մեջ: Այդ գործողությունը հոգևերլուծական պարզագույն հետազոտություն է՝ ազատ զուգորդությունների միջոցով թաքնված, չգիտակցվող կամ բուն ընթացման ժամանակ մասամբ միայն գիտակցվող միտումներն ի հատ բերող մեթոդ: Սակայն միշտ չէ, որ հետազոտվող անձը ընդունում է իր սխալի հովեվերլուծական մեկնաբանությունը: Ընդհակառակը, ոմանք հաճախ եռանդուն կերպով բողոքում են: Նման բուռն կերպով բողոքը Ֆրոյդը նշանակալից է համարում , սխալ թույլ տված անձը ոչ մի կերպ չի ցանկանում բացահայտել իր թաքուն միտումը, ընդ որում, այդ դիմադրության իմաստը և թաքնված միտումը նա կարող է չգիտակցել: Օրինակ՝երիտասարդ գիտնականը, որը փայլուն ապագա է խոստանում , ողջույնի ճառ է արտասանում իր գիտնական ղեկավարի՝ հայտնի պրոֆեսորի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ և գովեստի խոսքի փոխարեն "սայթաքում" ու անտակտ միտք է հայտնում՝ գիտակցորեն բոլորովին էլ չցանկանալով այդ: Այդ " սայթաքումը" թաքնված թշնամանության և նախանձի դրսևորում է : Սակայն եթե մենք նրան ներկայացնենք մեր մեկնաբանությունը , ապա նա կարող է զայրանալ , որ իրեն այդպիսի " անհեթեթ" մեղադրանք են ներակայացնում և անշուշտ կսկսի ճշմարտանման բացատրություններ որոնել ( այսինքն ռացիոնալիզաիցիա կկատարի) : Այդ եզրակացությունները կիրառելի են նաև բազամթիվ այլ դեպքերի նկատմամբ : Եթե մարդը մոռանում է իր ծանոթներից մեկի անունն ու ազգանունը կամ դժվարությամբ է հիշում, ապա բնական է ենթադրել, որ այդ անունը կրող մարդու նկատմամբ տվյալ անձը անբարյացակամություն է տածում և չի ցանկանում նրա մասին մտածել: Երբեմն շատ տիպական են լինում առարկաներ ( օրինակ՝ նվերներ) կորցնելու դեպքերը: Մենք պահում ենք առարկաներ, որոշ ժամանակ անց ոչ մի կերպ գտնել չենք կարողանում: Երբ այդ առարկան նվիրող անձի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվում է, ապա առարկան գտնում ենք առանց դժվարության: Չգիտակցվող , արտամղված ու ճնշող հոգեկան ապրումների չնչին դրսևորումներ են հանդիսանում նաև այսպես կոչված " սիմպտոմիկ գորցողությունները" ՝ աննապատակ խաղը հագուստի, ձեռքը վերցրած որևէ առարկայի, մարմնի տարբեր մասերի հետ, որոշ մեղեդիներ քթի տակ երգելը ՝ առանց իրեն հաշիվ տալու և այլն: Վերոհիշյալ երևույթների խոր ուսումանսիրությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ մարդու արտահայտչական գործողությունների ( էքսպրեսիայի) իմաստը և մեծ չափով կընդլայնի հոգեբանական հետազոտությունների ոլորտը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշատակել տեսական ևս մեկ կարևոր հետևություն, որին հանգեց Ֆրոյդը սխալ գործողությունները և մտադրությունների մոռացման երևույթները վերլուծելու հիման վրա. մոռացվում, այսինքն՝վերոհիշման համար անմատչելի կամ դժվարամատչելի են դառնում այն տպավորությունները, որոնք կապված են տհաճ ապրումների հետ: Տհաճը մոռանալու այդպիսի կայուն միտումը հոգեբանական փախուստի, ինքնապաշտպանության ձև է և հանդիսնաում է սխալ գործողությունների ու մոռացման դեպքերի զգալի մասի կարևորագույն դրդապաճառը:
-
Ո´չ, չէի ցանկանա : ( ֆիզիկապես իհարկե) Նույնիսկ չէի ցանկանա ԽՈՐ ծերությանը հասնել : Ես էլ լսել եմ , որ մարդը կապիկից է առաջացել, հետո ի՞նչ : Ամեն լսած դեռ չի նշանակում լսելու բան , առավել ևս ճշմարտություն
-
Մահվան հանդեպ վախը չափազանց մեծ է, անմահությունը ընկալելու համար: -AYG
-
Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ, Եվ հավատա՛, և տոկա՛, Քո վշտում կա վեհ խորհուրդ Եվ խաչվածին մահ չկա. Պարզվի՛ր պայծառ դեպի վեր, Ցոլա՛ հրով անարատ, Երկիրն մոխիր ու ավեր, Դու, անմահ սիրտ, Արարա՛տ: Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ, Զրահավորվի՛ր խանդով խնդագին, Վառի՛ր երկունքի գիշերում խավար Հրով մկրտված Նաիրյան հոգին... Վահան Տերյան
-
Մասի'ս, հպա'րտ ես դու, Մինչ ես Քո վշտերից կռանու՜մ եմ. Ջահել, զվա՜րթ ես դու, Մինչ ես Քո հոգսերից ծերանում եմ. Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜հ, Իսկ ես տանջվու՜մ, Սրտնեղում եմ, Որ մի օրվա անցորդ եմ ես Իսկ դու հավետ քո տեղու՜մ ես... Ես քարանում եմ քո վշտից, Դու խաղ անում աստղերի հետ... Երանի ես լեռ լինեի Իսկ դու Մասի'ս,-հայոց պոե'տ: Գևորգ Էմին
-
ԵՍ ՀԱՅ ԵՄ Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս բիբլիական, Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից, Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ, Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից: Իմ մատների հետքն է կրում կողի վրա, Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված, Եվ միացած հողին շաղախով իմ արյան, Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ: Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական, Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ, Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար: Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս Արարատյան, Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ, Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել: Գևորգ Էմին
-
Не хочу Вас огорчать, но Вам придется долго ждать...