-
Posts
547 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Egern.net
-
Հետաքրքիր է, 21-րդ քայլից հետո կոմպյուտերը (ես մի հատ պրոֆեսիոնալ շախմատային ծրագիր ունեմ, որը քննարկում է տվյալ դիրքը և տալիս շարունակելու տարբերակներ` դրանք հաճախ համընկնում էին Սվիդլերի քայլերին) 30 րոպե մտածելու ընթացքում հիմնականում շրջանառում էր մի տարբերակ` Նac1, բայց Արոնյանը խաղաց 22.Փg5, որը նույնիսկ չէր քննարկել կոմպը: Միգուցե այդ քայլը շատ բարդ էր ծրագրի համար, չգիտեմ: Բայց 22-րդ քայլին d3 զինվորը Արոնյանը կերավ ոչ թե նավակով այլ թագուհով, ինչի պատճառով կորցրեց թագուհին: Այ դա չեմ հասկանում...
-
Արոնյանը 1 զինվորի առավելություն ունի....... Հույսը վերջինն է մեռնում: Հաղթանակ ենք սպասում:
-
Հայեր ջան, մի հատ մտեք http://www.russiachess.org/ ու քվեարկեք Արոնյանի օգտին: Սաղ աշխարհի ադրբեջանցիները քվեարկել են Մամեդյարովի օգտին... Իմ մոտ էլ cookie-ների խնդիր կա, վախենում եմ IE7-ում բան փոխեմ:
-
Շնորհավորենք Արոնյանին առաջին փայլուն հաղթանակի կապակցությամբ: Մորոզևիչի էլոն ավելի բարձր է, Արոնյանի ռեյտինգը լավ բարձրացավ Խաղերը online կարելի է դիտել http://www.russiachess.org/online/index.htm հասցեում: Ամարաս, իսկ այդ մեկնաբանությունը որտեղի՞ց:
-
Ռեալ-Ստյաուա խաղում Նիստելռոյը պենալ չի խփել.... Բայց էդ ինքնագոլից հետո ա եղել
-
Бенфика – Селтик 3 : 0 ФК Копенгаген - Манчестер Юн. 1 : 0 Арсенал - ЦСКА 0 : 0 АЕК - Лилль 1 : 0 Չափից շատ են անակնկալները. Սելթիկը սեփական հարկի տակ ջարդել էր Բենֆիկային...
-
Էդ էլ թող լինի մխիթարանք, հարևանները էդ էլ չկարացան... Կարծես թե 1-4 էլ վերջացավ... Հարևանները` 1-1: Մնացինք երրորդ տեղում: Այսինքն, մեզ համար ավարտվեց առաջնությունը: Արդյունքում հունգարների ու կիպրոսցիների հետ խաղերում գերազանցեցինք ադրբեջանցիներին: Սա հրաշալի ապացույց է, որ հարևանները մեզ հետ խաղերում առանձնահատուկ են պատրաստվում ու միայն մեզ հետ են նորմալ խաղում: Իսկ ընդհանուր առմամբ մենք առավելություն ունենք: Բայց իրենք գոնե կարողանում են ինչ-որ խաղում լավ խաղալ, իսկ մենք, փաստորեն, ոչ....
-
Այս շաբաթվանից Հայաստանը անցավ ձմեռային ժամանակի: Օրինակ WindowsXP-ի ժամացույցը ավտոմատ փոխեց ժամը: Իսկ մեր Ֆորումի ժամացույցը մնացել է ամառային ժամանակում: Հենց այս պահին իմ կոմպի (ու նաև սենյակի պատի) ժամացույցով 18.23 է, իսկ ֆորումով` 19.23... Դա ինքն իրե՞ն պետք է փոխվի, թե՞ Ադմինն է փոխում...
-
Վայ մամա ջան..... http://www6.mackolik.com/super_home.asp?l=2
-
A Barcelona 2-2 Chelsea Սուպեր ֆուտբոլ էր, 98 րոպե խաղ, 4 գոլ (Դեկու, Լեմպարդ, Գուդյոնսեն, Դրոգբա), 43 խախտում, 10 դեղին, 21 հարված և այլն: Բայց Լեմպարդի գոլը պիտի 3 հաշվեին.... ես այդպիսի գոլ չեմ հիշում, որ տեսած լինեմ: A Levski 0-3 Bremen B Spartak Moskva 0-1 Internazionale Սպարտակը մի քիչ էլ վարպետություն ունենար կհաղթեր: Գոլը` Կրուզ: Հիշատակվաց մոսկվացիների 30 մետրից խփած հարվածը` պլանկա... B Bayern 0-0 Sporting C Liverpool 3-0 Bordeaux C PSV 2-0 Galatasaray D Shakhtar 2-2 Valencia Վալենսիան հազիվ փրկվեց: Շախտյորը սպանում էր D Roma 1-1 Olympiacos
-
Լավ, եթե այդպես է, ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը: Արոնյանը ՖԻԴԵի ներկայիս ցուցակում 2741 միավոր ունի: Նշված է` հոկտեմբեր 2006: Ենթադրենք, դա հոկտեմբերի 1-ի դրությամբ է: Իսկ էս վերջին մի ամսում Արոնյանը որտե՞ղ այդպես վատ խաղաց, որ 8.3 միավոր կորցրեց: Ես ինչքան գիտեմ հոկտեմբերը Արոնյանը Հայաստանում էր, իսկ վերջին անհաջողությունը Դորտմունդի մրցաշարն էր, որի արդյունքները ՖԻԴԵի աղյուսակում ներառված են: Սա ինչպես բացատրենք....
-
Պարզ է: Դա ՖԻԴԵի պաշտոնական ռեյտինգը չէ, այլ մի ռուսի կազմածը. և հետևաբար տարբերվում է ՖԻԴԵից: Ամեն ինչ հասկանալի է: Շնորհակալություն
-
Խաղը չորեքշաբթի է: Պատրաստվելու ժամանակ շատ կա: Հուսանք.... Չգիտեմ ինչի, ՈՒԵՖԱյի սայթում Մ19 առաջնության կանոնների մեջ գրված չի, բայց Եվրոպայի երիտասարդականների մեջ, հիշում եմ, գրած էր, որ հավասար միավորների դեպքում հաջորդ փուլ ա անցնում գոլերի ամենալավ տարբերությամբ թիմը: Եթե էդ էլ ա հավասար` հաղթանակների քանակով, հետո`մրցակցի դաշտում հաղթանակների քանակով: Ի վերջո` վիճակահանությամբ: Կարծում եմ, շատ չպիտի տարբերվի (չնայած, այստեղ մրցակցի դաշտ հասկացությունը չկա): Ուզում եմ նաև հիշեցնել, որ բացի խմբերում երկուական թիմերից, հաջորդ փուլ է դուրս գալիս նաև երրորդ տեղ զբաղեցրածներից ամենալավ արդյունք ունեցողը....
-
Amaras ջան, որտեղի՞ց էդ թվերը: Մամեդյարովը կյանքո՞ւմ ա Արոնյանից առաջ եղել: Այսօրվա ՖԻԴԵի սանդղակում լրիվ ուրիշ թվեր են, Արոնյանը 7-րդն է: Տեսեք. [attachmentid=32549]
-
Կարծես թե ստեղ չեք գրել, որ Փյունիկը արդեն չեմպիոն է հռչակվել: Ուզում եմ զուգահեռ անցկացնել մյուս թեմայի հետ: 21-րդ դարում Հայաստանը ունեցել է միայն 1 չեմպիոն` Փյունիկը... Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են
-
Ինչի՞ եք վստահ, որ հունգարներին պարտվելու ենք... Ադրբեջանը Կիպրոսին հավանաբար կհաղթի, բայց մենք էլ հունգարներին կարող ենք հաղթել: Մեր էս հավաքականը ուժեղ կազմ ունի, բայց ադրբեջանցիների հետ նախ հոգեբանական ճնշումն էր շաաաաատ բարձր, մյուս կողմից էլ` ադրբեջանցիները էս խաղին երևի վիճակագրության արդյունքների հրապարակումի պահից սկսած պատրաստվում էին: Էս կոմպլեքսները հունգարների հետ չեն լինի: Հայաստան-Հունգարիա Մ17 խաղից երևաց, որ խաղամակարդակով առանձնապես չեն գերազանցում մերոնց (մենակ թե էդ խաղում մերոնք ահավոր վատ խաղացին, ես իրանց համեմատում եմ Հայաստան-Բուլղարիա խաղում մերոնց ցույց տված խաղի հետ): Մի խոսքով, հուսանք....
-
Այս լուրը հաստատեցին Իտալիայում Հայաստանի դեսպանատնից. /PanARMENIAN.Net/ Միլանի (Իտալիա) գավառի խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, բանաձեւն ընդունվել է Միլանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության Սենատի այդ որոշմանը խոչընդոտելու բոլոր փորձերին հակառակ: /PanARMENIAN.Net/ Совет провинции Милан (Италия) большинством голосов принял резолюцию, официально признающую Геноцида армян в Османской Турции в 1915 году. Как сообщил PanARMENIAN.Net независимый французский журналист Жан Экиян, резолюция была принята, несмотря на все попытки генерального консульства Турции в Милане воспрепятствовать данному решению.
-
չար լեզուները (հարևանները) իրենց ֆորումներում կարծես հոգուտ իրանց 2-1 հաշվով հաղթանակ են գրում...... ոչինչ չեմ հասկանում
-
Откуда кажется???
-
Panarmenian.netը այսօր գրել է, որ Իտալիայի Միլանի նահանգային խորհուրդը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Բայց ուրիշ ոչ մի տեղ այդ լուրը չկա: Panarmenian-ի աղբյուրներն էլ հստակ չեն... Ի՞նչ տեղեկություններ ունեք:
-
Անհասկանալի պատճառներով մինչև 19 տարեկանների առաջնությունը չի լուսաբանվում...
-
Ոչ մի տեղ չեմ գտնում, որ խաղը ուղիղ եթերով մեկնաբանեն: Ոչ soccerstandը, ոչ livescoreը
-
Ռեալ - Բարսելոնա խաղի վերաբերյալ շատ կարելի է խոսել: Իրոք շատ լավ խաղ էր: Ռեալը արժանի հաղթանակ տարավ: Գիշերը ուրախությունից չգիտեի ոնց քնեի... Կապելլոն Բարսայի թույլ տեղից էր բռնել: Չգիտեմ, Ռայկարդը ինչ էր մտածել, բայց Բարսան երկրորդ կեսում եզրային գրոհ, գոնե մի հատ, ձևի համար, չարեց: Բոլորը կենտրոնով: Իսկ Ռեալի գծային պաշտպանությունը ուղղակի փայլում էր: Ռոնալդիոնյոյի ֆիրմային փոխանցումները օգուտ չէին բերում, որովհետև արհեստական խաղից դուրսը մեկից մեկ ստացվում էր... Մի խոսքով, շատ ուրախ եմ: Երեքշաբթի օրն էլ Չելսին մի հատ դաս կտա Բարսային...
-
Ի դեպ, այդ Ռոբերտ Աղասարյանը մեր դպրոցից է (ինձնից 2 դասարան ցածր): Հազարից մեկ է գալիս դպրոց, որովհետև աշխարհով մեկ ՙման է գալիս՚ Ես իրեն անձամբ չգիտեմ, բայց դասարանցիներն ասում են, որ գերազանցիկ, խելոք աշակերտ է...
-
Էսօր գիշերը խաղում են «Չելսիից ծեծ կերած» Բարսելոնն ու «կյանքից ծեծ կերած» Ռեալը: Ամբողջ ուժով բալետ եմ անում Ռեալին: Տեսնենք ինչ դուրս կգա