Jump to content

zaratustra

Forumjan
  • Posts

    406
  • Joined

  • Last visited

Everything posted by zaratustra

  1. Ах да, автор... это мои давние ночные бредни
  2. You can look through the wall the revolting rust That one's precious eyes will promise to clean like dust. There is space for steps to leave the farce But no pledge you'll not earn another crown of thorns. With your world - kind and blind like searching eyes of child– You will stick your mighty mind into the feverish pot, You will see on every try that hateful hand like lot, You will aim at painful target: Fie! Your knife is blind. In embellished lap of omniscience Nature A stone has put its ear to the Holy. Know not the truth inside its hardness heavy But you may try – the void your pry may capture. Look on your hands born in your mother's womb! One pressed to the ground, the other – Hold the sky! Spit mouth of deactivation rain on the Magnet Tomb! And close your eyes on the coronation of peril in your bosom. But every night the same bloody hand will show you the veil And every morning you'll have to look at your feeble tail, A little luckless mouse in the enormous house Stuffed with Life – the miserable ghost of Time the Omnipotence!
  3. Воздушно, легко, беззаботно , а автор-то кто? Насчет темы "Почему гениям..."...просто я вообще избегаю самой начать новую тему, всегда опасаюсь,что тема не будет "долго жить", а то особенно на философские темы готова говорить и слушать вечно! Viva Сократ!
  4. zaratustra

    ԶԱՀՐԱՏ

    վերևում գրվածի word document-ը, մոռացա վերջում ավելացնեմ [attachmentid=22928] zahrat.doc
  5. zaratustra

    ԶԱՀՐԱՏ

    ՄՇՈԻՇ Քույր—ե՞ս անունդ մոռցա Թե ոչ քիչ մըն ալ դուն անուն չունեիր— Ինչո՞ւ համար կմսեին սարփինաները բարի Երբ ձեռք ձեռքի կքալեինք մշուշին մեջ որ չկար– Հանկարծ շուրջս նայեցա Չկայիր Քույր—ե՞ս արդյոք չտեսա Թե ոչ քիչ մըն ալ դուն երբեք չկայիր— Ինչո՞ւ համար կմսեին սարփինաները բարի Մշուշին մեջ որ չկար Կքալեինք ձեռք ձեռքի Միլիոնավոր առավոտներ ակնթարթի մեջ ծնան– Կվախնայիր կմսեիր սարփինային պես բարի– Քույր—ե՞ս արդյոք չկայի Թե ոչ քիչ մըն ալ դուն կայիր առանձին– Ինչո՞ւ անունդ մոռցա
  6. zaratustra

    ԶԱՀՐԱՏ

    ԼՈՒՍԱՆՑՔ Ով ինչ ինքնիրեն լույս է նշմարեր Ինչ լույս է քաշեր ինքզինքը հեռու Բազմություններեն փոթորկոտ ու մեծ Ով ինչ իմացեր ինքզինքն անջատեր Ձեր անունները խառնեցեք ծովուն Ով ինչ է ցաներ ծովափի խիճին Ինչ լույս է ծլեր ինքնամփոփ ու խեռ Այնինչ ալիքն ով չէ ուզեր ըլլալ Լուսանցք է շիներ ով ինչ խարիսխով Բազմություններեն անջատվեր հեռու Ու լույսերուն մեջ փոթորկոտ ու մեծ Ով ինչ ինքնիրեն լույս է նշմարեր
  7. zaratustra

    ԶԱՀՐԱՏ

    Պարոն Այնշթայն - զրույց - — Բարև կըսեմ կբարևեմ երբ ես ձեզ Բարև կըսեք կբարևեք երբ դուք զիս Ըսեք—ինչո՞ւ տխուր եք — Բարև կըսեմ կբարևեմ երբ ես ձեզ Չեմ այն որուն բարև ըսիր քիչ առաջ Ու դուն չես այն որ քիչ առաջ բարև ըսավ բարևեց Որովհետև մեր փոխադարձ բարևներուն ընդմեջեն Պահ մը անցավ ու երկուքս ալ այդ պահին չափ փոխվեցանք — Բարև կըսեմ ես բոլորին ու բոլորն ալ սրտաբաց Բարև կըսեն կբարևեն իրենց քերթողը բարի Որովհետև անոնք գիտեն որ երբ վիշտեր ունենան Միշտ քերթող մը պիտի գտնեն իրենց կողքին վշտակից — Չափ ու կշիռ կբաժնեմ ես բոլորին Ու որպեսզի չափն ու կշիռն անսեթևեթ գործածեն Տարազներով ես կպարզեմ անխախտ օրենքը հայտնի— Անոնց դեպի աստղ ու լուսին ճախրանքներն ես կվարեմ — Աստղի վրա թե լուսնի Ու որ ըլլան երբ ներզգամ թե կկանչեն զիս անճար— Պատրանքներու խաբկանքներու հսկա ծրարս շալկած Հոն կսուրամ պատրաստակամ—արագությամբը լույսին — Արագությամբը լույսին Երբ կսուրաս կկորսվի քու զանգվածդ ազազուն— Կետ կդառնաս դուն հեք քերթող որ կտենչաս մեծ ըլլալ — Համաձայն ձեր ամենակալ օրենքին Պետք է կամ խուլ անշարժությամբ կանգնիլ-փրկել ամեն չափ Եվ մնալ մեծ զանգվածիդ կշիռքով— Կամ լույս դառնալ և անհետիլ տիեզերքին մեջ ի սպառ — Իսկ քերթողներն այդ վառ լույսն են անկորուստ— Ես կպեղեմ ու կչափեմ—ես ձեր աչքին կհանձնեմ Այն ինչ որ կա պահված արդեն լինելության մեջ տարրին— Դուն ոչինչեն արժեքներու նոր խրախճանք կկերտես— Բարև կըսեմ ձեռք կերկարեմ ես քեզի — Բարև կըսեք ձեռք կերկարեք երբ ինծի Ըսեք—ինչո՞ւ ուրախ եք
  8. zaratustra

    ԶԱՀՐԱՏ

    Սիրերգություն Սև հագնիմ Ամպ հագնիմ անձրև հագնիմ Ցավը սրտիկս է այրեր Աշնան չոր տերև հագնիմ Հուր ժողվեմ Իմ սիրածես լուր ժողվեմ Հուրը գողնան ու երթան Ես նստիմ փրփուր ժողվեմ Լուռ քալեմ Ցավը սրտիս ծուռ քալեմ Երբ հանդիպեմ սիրածիս Ալ հարց չտամ ու քալեմ Լույս իյնա Աչքերուն թող լույս իյնա Այդ աչքերովն երբ նայի Նայվածքը հոգվույս իյնա Հով ըլլամ Հովուն պես գինով ըլլամ Սիրտս զարնե խենդի պես Երբ սիրածիս քով ըլլամ Տոն ըլլա Իմ սիրածս հոն ըլլա Ծաղիկը շուտ կթոռմի Սիրածս կոկոն ըլլա Գինի տամ Մարդ չտեսնե գաղտնի տամ Վարդ այտերը կարմրնան Համբուրեմ երանի տամ Տուն մտնեմ Տան սեմեն ժպտուն մտնեմ Գլուխս դնեմ ուսին Ու երջանիկ քուն մտնեմ Երազիս Աստղ մը գա նստի սազիս Ես այդ սազով տաղ ըսեմ Աստղերը թող լսեն զիս Յար ըսեմ Սիրածիս գոհար ըսեմ Թե մեռնիմ լա ետևեն Ողջննամ մի լար ըսեմ
  9. zaratustra

    ԶԱՀՐԱՏ

    Լացի գիշեր Ինչպես դեմ դրիր փուշ-պսակին խոցերուն Մենք մարդ ենք - կհասկնանք - Իսկ մենք ինչպես կտոկանք այս թանձրամած տաղտուկին Դուն մարդ չես - չես հասկնար Ես մարգագետինը և օրիորդ խաղաղությունը Հոն ուր ծովը կվերջանա ու եղևնիներուն ետև մարգագետինը կսկսի Օրիորդ խաղաղության հետ թև թևի պարելու գացի Խոտերուն ու ճերմակ-դեղին մարգարտածաղիկներուն վրա Պարեցինք չեմ գիտեր քանի պար քանի տարի Օր մըն ալ - մայրամուտի մը Երբ քաղքին լույսերը մեկ մեկ կվառեին Հաստ կարմիր շրթներով կին մը նշմարեցի Ժպտեցավ ինծի և ցուցադրեց գեղեցիկ զիստերը Ես Ձանձրույթն եմ ըսավ միալար ձայնով Մինչդեռ դեղնած խոտերուն ու թառամած ծաղիկներուն վրա Օրիորդ Խաղաղությունը մեռավ ինծմե առաջ
  10. Я как понимаю люди тут в основном армянские песни ищут, но все же, если у кого есть песни (какие угодно) группы "Калинов мост", поделитесь, пожалуйста, буду очень-очень благодарна
  11. zaratustra

    ԶԱՀՐԱՏ

    Մի փոքր տեղեկություն. Ալեքսանդր Թոփչյան (1978թ.) Զահրատի բանաստեղծությունները հայ դասական պոեզիային ընտելացած ընթերցողներին կարող են անսովոր թվալ, բանաստեղծություն ստեղծող գրեթե բոլոր ատրիբուտներից հեռու, պրոզաիկ, կես-լուրջ, կես-կատակ տողեր, երբեմն կարծես մի փոքրիկ քամի է մտնում այս «անբանաստեղծական» աշխարհը, որը մեզ տեղ-տեղ հիշեցնում է դուրյանական տողերը, մեծարենցյան թախիծը, պարոնյանական խիստ ու անողոք սարկազմը և զարիֆյանական կենսասիրությունը։ Բայց և այնպես, մեզ համար սովորական դարձած դասակարգումով և ավանդների հերթաշարումով գուցե դժվարանանք Զահրատի կամ, ասենք, իստամբուլահայ մեկ այլ բանաստեղծ Զարեհ Խրախունու ճյուղը սարքուկարգին զատել հայ պոեզիայի ծագումնաբանական ծառի մեջ։ Դժվար Է ասել, թե նման փորձերը որքանով արդյունավետ կլինեն որովհետև այստեղ կա մի քանի վտանգ և դժվարություն. Պեշիկթաշլյանից մինչև Զարիֆյան և Թեքեյան ձգվող հանրածանոթ ճանապարհի վրա այսօրվա Զահրատին և նրան շրջապատող պոետական մթնոլորտը դժվար թե գտնենք (այնպես, ինչպես մենք կուզեինք, այնպես, ինչպես տասնհինգերորդ դարի ծնունդ Վիյոնին զգում ենք քսաներորդ դարի գրեթե յուրաքանչյուր ֆրանսիացի բանաստեղծի տողերում): Պատճառը միայն այն չէ, որ հայ քերթության ծագումնաբանական ծառի ճյուղերը բավական խճճված են, այլ գուցե ավելի շատ այն, որ իրար հաջորդող դարաշրջանների էսթետիկական սկզբունքները երբեմն իրարից շատ տարբեր են լինում, չասած այն մասին, թե Զահրատի և արևմտահայ պոեզիայի միջև ընկած է ոչ միայն մի քանի տասնամյակ, այլև ազգային մի մեծ աղետ, որը կարող էր ամեն ինչ գլխիվայր շրջել։ Կարդալով այսօր արևմտահայ այս կամ այն բանաստեղծին, լավագույն դեպքում կարող ենք կռահել նրա ստեղծագործական որևէ սկզբունքի հնարավոր զարգացումը այսօրվա սփյուռքահայ պոեզիայում, և հակառակը, Զահրատի և իստամբուլահայ մյուս բանաստեղծների տողերում դժվարությամբ կգտնենք արևմտահայ մեծ պոետների պլեադան, այնպես, ինչպես, ասենք, սովետահայ մի շարք բանաստեղծների տողերում այսօր տեսնում ենք Չարենցին և Իսահակյանին։ Չշտապենք այս երևույթը դրական կամ բացասական գնահատել։ Զահրատին և նրա սերնդակիցներին արևմտահայ պոետներից (Դուրյան, Մեծարենց, Վարուժան, Սիամանթո, Զարիֆյան) բաժանում է 30—70 տարի, ըստ որում տարիներ, որոնց ընթացքում իստամբուլահայ գրական մթնոլորտում զգալի շարժումներ չեն եղել։ Բացի այդ, որքանով և ինչպես վերը հիշված արևմտահայ բանաստեղծները կարող Էին ներկա լինել Զահրատի կամ Խրախունու տողերում։ Մեզ քաջ հայտնի է, որ սփյուռքահայ գրականությունը այնպիսի համաչափ և աստիճանական զարգացում չունեցավ, ինչպես սովետահայ գրականությունը։ Յուրաքանչյուր գաղութի գրական շարժումը, մյուսների հետ ունեցած իր ընդհանրություններով, շատ հաճախ պայմանավորված Էր տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, այդ երկրի ազգային մշակույթի մակարդակով, հետևաբար, տարբեր էր նաև անցյալի գրական ժառանգության գնահատման հարցը։ Եթե լիբանանահայ կամ եգիպտահայ գրողները ձգտում Էին շուտափույթ վերականգնել նախորդ սերունդների հետ կապող կամուրջները, ապա ֆրանսահայ գաղութում վիճակն ուրիշ Էր։ Իստամբուլահայ գրականության մեջ այս ակամա «բախումը» անցյալի ժառանգության հետ տեղի չունեցավ, այլ պարզապես մի քանի տասնամյակի ընդմիջումը և իրականության պարտադրող խնդիրները թելադրեցին յուրովի մոտենալու իրենց մեծ նախորդների պոետական ավանդներին։ Գնալ ոչ թե ոճավորման, արտաքին նմանության (որը նույնպես, ինչ-որ էտապում, ժամանակավոր կարող է ավանդների շարունակություն լինել), այլ ոգու, ավանդների ներքին Էության շարունակման և զարգացման ճանապարհով։ Եվ, վերջապես, պետք է անպայման հաշվի նստել քաղաքական այն պայմանների հետ, որոնցում ապրում և ստեղծագործում են թուրքահայ բանաստեղծները: Թերևս այստեղից է գալիս այդ պոետների ալեգորիզմը, խոր ենթատեքստը, ձգտումը դեպի համամարդկային իմաստները և հասկացողությունները, սոցիալական սուր պաթոսը և աբսուրդի զգացողությունը։ Մատթեոս Զարիֆյանը Մեծ Եղեռնի սարսափներից անմիջապես հետո նամակներից մեկում գրում Էր. «Երբեք չնայիլ կյանքի ողբերգական կողմին՝ առանց ժպիտ մը ունենալու շրթունքիդ... Ա՜հ, եթե կարելի ըլլար որ րոպե մը, միակ րոպե մը, ամեն մարդ մոռնար իր վիշտերը, ու խենթ զվարթություն մը տիրեր Երկրի չորս անկյուններուն՝ կերևակայեմ թե ինչ ապուշ դեմք մը պիտի առներ Չար Ոգին որ մեզ կկառավարե։ Կհավատամ, թե օր մ' ալ հարկ պիտի չըլլա պոռալու «կեցցե՛ ազատությունը», որովհետև ամեն մարդ կատարելապես ազա՜տ պիտի ըլլա, ու պիտի մոռնանք սա թշվառական բառը «քաղաքականություն», այն ատեն ուրիշ բան պիտի բարձրանա բոլոր շրթներեն «կեցցե՛ ծիծաղը»։ Զահրատի մուտքը գրականություն Զարիֆյանի այս տողերից մոտ երեսուն տարի հետո եղավ։ Դժվար է ասել, թե արևմտահայ ո՞ր մեծ բանաստեղծին էր աշակերտում իր առաջին փորձերում, բայց կասկածից դուրս է կենսահաստատման և լավատեսական այն առողջ ոգին, որ Զահրատը ժառանգեց իր նախորդներից՝ Մեծարենցից և Զարիֆյանից, Պարոնյանից և Օտյանից։ Ինչպիսի՞ն Էր ներկայանում աշխարհը Զահրատի առաջին բանաստեղծություններում։ Հասկանալի է, որ թուրքական իրականության պայմաններում «Հայրենի եզերքը» իր պատմությամբ ու ներկայով չէր կարող քերթողական այնպիսի ատաղձ լինել, որպիսին դարձավ Բյուզանդ Թոփալյանի, Վահե Վահյանի, ժակ Հակոբյանի բանաստեղծություններում։ Թերևս սա էր այն կարևորագույն պատճառը, որ հենց սկզբից պարտադրեց Զահրատին այլ ձևերի, այլ պատկերների և երբեմն ուրիշ բովանդակության մեջ որոնել ու ստեղծել բանաստեղծականի նոր սահմանները։ Բացի այղ, Զահրատից առաջ արդեն բանաստեղծական նոր դպրոց էր ծնվել Ստամբուլում. իստամբուլահայ բանաստեղծների սռաջին սերունդն արդեն ասպարեզ էր իջել սոցիալական պոեզիայի հետաքրքիր պրպտումներով։ Այս երկու հանգամանքները որոշիչ եղան Զահրատի ստեղծագործության համար։ Բայց Զահրատի էական տարբերությունն այդ պոետներից այն էր, որ կարողացավ սոցիալական քննադատության սուր պաթոսը գունավորել անսեթևեթ լիրիզմով և բարի հումորով: կարելի է գրել` շարունակելի
  12. Лаааадно, будем слушать "Калинов мост" - Родная... это обо мне
  13. 2 Ինչպես ձորը և ձորի գետը... Բայց նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը, որովհետև Գորիսը փռվել էր բարձրադիր տափարակի վրա միանման տներով, որոնք բաժանվում էին հավասար քառակուսիների և ամբողջ քաղաքը նման էր զինվորական ճամբարի։ Այնտեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես քաղաքի սպիտակ բանտում։ Փողոցներն ուղիղ միջանցքներ էին` հավասար լայնությամբ, տները միանման կամերներ` մեծ ու փոքր, երկու-երեք կամ չորս պատուհանով, որոնք պատած էին երկաթե խիտ վանդակով, ինչպես բանտի պատուհանները։ Փողոցներում մայթերը նույն չափի էին՝ նույն քարով սալած։ Տների առաջ միանման ծառեր էին՝ ուռենի, բալ, ընկուզենի և երբեմն դեղին ակացիա։ Յուրաքանչյուր տուն զբաղեցնում էր չորս հարյուր քառակուսի սաժեն, որի անկյունում, փողոցի վրա, տունն էր, մի կամ երկու միանման հարկ,— իսկ մնացածը պարտեզն էր նույն ծառերով, ինչ որ փողոցում ուռենի, բալ, ընկուզենի, խնձոր և երբեմն դեղին ակացիա։ Գորիսն ուներ մի թագավորական ուսումնարան՝ ռուսաց շկոլ, և մի հայոց դպրոց։ Ուներ մի բանտ, մի ռուսաց ժամ, մի հայոց եկեղեցի, մի բիլիարդանոց, որի պատուհանները փակ էին, որովհետև անտիրական կատուները սիրում էին օթևանել այդ ապահով ներքնահարկում,— մի հյուրանոց երեք սենյակից, մի բաղնիս, որի դուռը ժանգոտել էր իբր թե ներսի գոլորշուց, բայց դռան առաջի խոտերը վկայում էին, որ այլ էր պատճառը. գուցե ճշմարիտ էին նրանք, որոնք իբր թե բաղնիսի ավազանների մեջ տեսել էին կանաչ գորտեր։ Քաղաքն ուներ մի ժամագործ՝ Սահաթսազ Սանդրոն, որը նաև ոսկերիչ էր և սիրում էր թարաքյամա քոչվորների դաշույնները։ Կար մի կանդիտեր, որ սրճատան հետևի մասը դարձրել էր գինետուն, որովհետև Գորիսի բնակիչները սուրճը համարում էին տիկին Օլինկայի խմիչք, իսկ տիկին Օլինկան միայն կիրակի օրերին էր սուրճ խմում։ Քաղաքն ուներ լիմոնադի մի գործարան, որ հիմնել էին Շոր աղբյուրի կողքին։ Երեք տարուց հետո տերը գործարանը ծախել էր ուրիշին և գնացել Բաքու, պատրաստի հագուստեղեն վաճառելու։ Քաղաքում պատմում էին, որ նա իր հետ փափուկ փող էր տարել և իբր թե հեռանալուց առաջ նա համբուրել էր Շոր աղբյուրի քարը և ասել էր. «Շեն մնաս, Շոր աղբյուր, իմ հարստությունը դու տվիր»... Քաղաքն ուներ միայն մի գործարան և այն էլ լիմոնադի գործարան` առանց ծխնելույզի, և երջանիկ այդ քաղաքում ուրիշ ոչ մի ծխնելույզ չէր մրոտում փիրուզե երկինքը։ Բայց ոչ այդ գործարանը, ոչ հյուրանոցը և ոչ նույնիսկ «Սասուն» տպարանը, որտեղ տպում էին հարսնյաց հրավերներ, գավառային վարչության բլանկներ և զանազան պուբլիկացիաներ տուրքի, քոչի և զինվորակոչության մասին,— ոչ այդ ամենը և նույնիսկ տիկին Օլինկայի Հայ կանանց Միությունը քաղաք չէին կազմում, Գորիսը չէին, որի միջուկը, այսպես ասած պարունակությունն էին վաճառականները և չինովնիկները, դյուքանդարները և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը։ Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էր իսկական Կյորեսը և նրա միջնաբերդը` հին Շենը։ Ինչքան էլ ձորի գետը քանդեր բուն Կյորեսի կողմը և Գորիսը բարձրադիր լինելով զերծ մնար,— այնուամենայնիվ գետը չէր քանդում կյորեսեցիներին, այլ «պալտոնավոր օտարականները», որոնք հետզհետե դուրս էին մղում Շենը իր հին հողերից և ջրովի խոտհարքներից, փակում էին ճանապարհները և այլևս ոչ Ղաթրինի Աղալո կար, ոչ Պարան-Պարան Ավանես, որ դիմադրեր նրանց, այլ մնացել էր մի խեղճ Գյուրջի Օբի` շորերը գզգզված, աղքատ, արքա` օրավարձ մշակների, ջրկիրների, այրիների և որբերի, որոնք դեռ մնում էին Կյորեսի միջնաբերդում, իբրև պաշարված զորք, որ սպառել է հացը և վերջին կաթիլ ջուրը և դեռևս մի քանի զինվորներ շարունակում են կրակել, իրենց աղաղակներով խլացնելով բերդի մեջ մեռնողների կանչերը։ Գորիսը հաղթել էր։ Ու թեև հին կռիվը շարունակում էր, բայց այդ պաշարվածների հուսահատ դիմադրություն էր և ոչ թե հավասարների պատերազմ։ Պատահում էր, որ Կյորեսի տղաները գետում լողանալու ժամանակ ընդհարվում էին «բուլկի ուտողների» հետ, մինչև անգամ նրանց ծեծում էին, քարերով քշում էին դեպի քաղաքը,— բայց այդ մանկական խաղ էր, ինչպես արդեն խաղ էր և այն, երբ Կյորեսի հարբած ուխտավորները ծաղրով և ահագին գոռում-գոչյունով Կանաչ եկեղեցու ուխտից քշում էին Կիզակով Իսակին հանդերձ ընտանյոք, նավթավաճառ Գեորգուն, Եփրատ Երեմին, Ավագիմով եղբայրներին, և մինչև անգամ քշում էին Ճաղար Մուղրովին, որի կուրծքը զարդարված էր մեդալներով։ Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին... Ամեն տարի մի ճյուղ չորանում էր, անձրևները մերկացնում էին անտառի հողը և հողի խորքից հետզհետե ցցվում էին տձև ժայռեր` սապատավոր և ահռելի։ Տեսնելով վերջին կաղնին, ոչ ոք չէր ասի, որ երբեմն Շհարի Տախտը, որտեղ քաղաքն էր, և նաև Տախտի հարևան ձորերը պատած են եղել խիտ անտառով, որից մնացել է միայն մի կաղնի Խուռուփի ձորում։ Այդպես էլ ոչ ոք չէր ասի, թե երբեմն Կյորեսը, նրա միջնաբերդը` Շենը իր թաղերով եղել է աղմկոտ փեթակ և այնտեղ, ուր միայնակ խոխոջում է Ղաթրինի աղբյուրը, մի ահագին գյուղ կար քարանձավների մեջ, քերծերի գլխին... Որ Սալ կամուրջը, որից մնացել է միայն մի կամար, եղել է ժողովուրդների կամուրջ, քարավանների կամուրջ և անհամար բազմություններ են անցել այդ կամուրջով, ինչպես հետո անցնում Լին թագավորական ճանապարհով։ Հետզհետե ամայանում էր Կյորեսը։ Անդունդն էր սուզվում հողագործների ազգը։ Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի վաճառականի, կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն` Բաքու և Անդրկասպյան մի երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներ էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին։ Այդպես «օտարականները» բնիկներին մղում էին օտար երկրներ և իզուր էր Գյուրջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին»։ Այդ սպառնալիքը վաճառականներին միայն զվարճություն էր պատճառում և երբեմն Բանդիրին Չանթա-Ռեխ Գալուստը՝ ճոթի մաղազայի տեր,– մի շիշ օղի էր խոստանում Գյուրջի Օբուն, եթե նա խանութի առաջ կանգներ և երգեր «Գորիսի գովքը»,— մի երգ, որ կապել էր Նիազանց Անդրին և որով ծաղրում էին Գորիսի վաճառականներին և չինովնիկներին՝ ո՛րի ագահությունը, ո՛րի պարտք ուրանալը, ո՛րի կաշառակերությունը և ո՛րի ընտանեկան կեղտը... Հատուկենտ կյորեսեցիներ էին մնացել, որոնք հավատում էին, թե Գորիսի վերջն էլ կգա. բայց թե ի՞նչ վերջ կլիներ այդ,— նրանք չգիտեին։ Միայն Աթա ապերը, մի հարգևոր ծերունի, իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, երբ բազարի տեղն ինքը կամ մի ուրիշ կյորեսեցի վար կանի, պրիստավ Վասիլի տներից վեր նորից խոտհարքներ կդառնան և Կանաչ աղբյուրը, որի ակը խցկել են Սպիտակ բանտի տակ,— նորից կհորդա։ Այդպես էր ասում Աթա ապերը՝ ծոր տալով և երգելով, ինչպես երգելով խոսում էին հին կյորեսեցիք։ Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպես պիտի բացեին,— Աթա ապերը չէր ասում, այլ միայն պատմում էր այն օրերի մասին, երբ ինքը հոտաղ տղա էր և եզները պահում էր այնտեղ, ուր հիմա Սպիտակ բանտն էր... Պատմում էր Սալ կամուրջի և կորած ճանապարհների մասին և պատահում էր, որ նրան լսելով մեկը մոռանում էր առօրյայի հոգսը։ Իսկ Կյորեսն այնուամենայնիվ մեռնում էր: Մի կողմից գետն էր քանդում գետափի պարտեզները, երբեմն փլվում էին քերծերը՝ ծածկելով լանջերի փոքրիկ արտերը. հողը հողագործի ձեռքից գնում էր և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը... Բայց նրան ամենից ավելի մաշում էր Գորիսը՝ վաճառականների և մեծամեծների քաղաքը, որի մոտ Կյորեսը՝ ինչպես մի բուռ ձյուն խարույկի մոտ։ Մի անգամ Կյորեսում եղավ մի դեպք, որից հետո նույնիսկ Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։ Խաչի անունով մի մարդ՝ բուն Կյորեսից,— որին անվանում Էին Ծմակի Խաչի, որովհետև տարին բոլոր նա շրջում Էր անտառներում և վայրի ձորերում և այնքան էր մենակ շրջել, որ ասում էին, թե Ծմակի Խաչին խոսել չգիտե, այլ մռնչում է գազանի նման,— Ծմակի Խաչին աղվեսի, կզաքիսի և լիսեմնի մորթիների մի շալակ տանում է Միրումովների մաղազան։ Շատ վաղ ժամանակ Ծմակի Խաչին նրանցից պարտք էր առել տասնմեկ մանեթ։ Եվ այդ ժամանակից տարին երկու անգամ, գարնանը և խոր աշունքին, Ծմակի Խաչին երկու շալակ մորթի էր բերում։ — «Նրա վիզը կմաշի, բայց Միրումովների դրած լուծը չի մաշի»,— ափսոսում էին կյորեսեցիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լուծը և իր մաշվող վիզը: Ծմակի Խաչին մտածում էր, որ այս անգամ կազատվի պարտքից, որովհետև մորթիների մեջ կային երկու աղվեսի արծաթափայլ մորթի, որ հազվագյուտ է։ Միրումովների մաղազայում նրան ասում են, որ պարտքից դեռևս մնում է քառասունչորս մանեթ և երեք աբասի։ — Երեք աբասին Էլ քո գլխին մատաղ,— և Միրումով Կյուքին, որին անվանում Էին Կույր գայլ, համրիչը դնում է տեղը։ Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես եթե վրան կրակ թափեին։ Եվ փախել է առանց ետ նայելու... Երեք օր փնտրել են նրան։ Փնտրել են որսորդ րնկերները, փնտրել են եզնարածները, մինչև անգամ տանուտերերին են հայտնում, երբ մի օր մի հորթարած լուր է բերում, թե Լաչին քերծի տակ երևում է մի դիակ։ Գնում և քերծի գլխից ճանաչում են Ծմակի Խաչու դիակը։ Ձորն այնքան խորն է և անառիկ, որ հնար չի լինում իջնել՝ ոչ պարանով և ոչ այլ կերպ։ Եվ վերևից հող են թափում դիակի վրա։ Այդ օրերին ջրաղացպանը պատմել է, որ ինքը գիշերով Լաչին քերծի կողմից լսել է մի ամեհի գոռոց. — Քանդվե՛ս դու, Գորիս,— լսել է ջրաղացպանը։ Այդ դեպքից հետո Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես` եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։
  14. Հենց այս պահին Ակսել Բակունցի "Կյորեսի" առաջին մասը վերջացրի (scan, finereader, checking, word document, վերջնական ընթերցում քայլերով ), տեղադրեցի "Ակսել Բակունց" թեմայի տակ: Եթե ուրիշ տեղ պիտի ուղարկվեր, ասեք, հա՞, սիրելի' տեղեկացված ֆորումցիներ
  15. Կյորեսն ուներ իր սուրբերը՝ Կանաչ եկեղեցի, սուրբ Մարտիրոս («իմ երեսս նրա ոտի տակ»— կասեր Անա զիզին, երբ սուրբի անուն տար), Եզան Սուրբ, Ճգնավոր և այլ այսպիսի ուխտատեղեր՝ հին և հնավանդ, ինչպես այն ընկուզենիները, որ ով գիտե, քանի հարյուր տարի աղմկում էին Մատուռի ձորում։ Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր, ոչ խաչ։ Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին և կամ խուլ ձորում խոխոջող մի աղբյուր և մի քարակույտ։ Միայն Կանաչ եկեղեցին ուներ ժայռի մեջ փորած սանդուղքներ, որ իբրև թե յոթը տարի վարել էր մի մենակյաց, թեև Սայու Մադին, Կյորեսի նշանավոր քերծ քանդողն ասում էր. — Չորս փութ կորեկ տվեք, թե յոթ շաբաթում էդքան չքանդեմ, իմ հոր տղան չեմ։ Կյորեսն ուներ այդպիսի ուխտատեղեր, մրոտած պատերով, հողե սև ճրագներով, օջախի քարերով, որը երբեմն տաքանում էր մատաղների կրակից և երբ ծուխը բարձրանար, մի ծերունի նայում էր, թե քամին որ կողմն է քշում ծուխը: Այդ միամիտ ծերունին հավատում էր, թե ծուխը ուր գնար, այն կողմի արտերն այդ տարի շատ բերք կտային... Եվ պատահում էր, որ ծուխը գնում էր դեպի Ծլանգի տախտը, որտեղ խոջա-Բաղիրի քսան օրավար արտերն էին: Ծերունին բարկանում էր. — Ես պիտի իմ ոչխարը քեզ մատաղ անեմ, որ դու հացը խոջա-Բաղիրի որդիներին տաս։ Եվ ասում են, որ մի անգամ, երբ մատաղի ծուխը փարթամ քուլաներով գնացել է քաղաքի վրա և մինչև անգամ փռվել է քաղաքի շուկայի վրա, Զդին Հաբուդ անունով մի բնիկ կյորեսեցի սուրբ Մարտիրոսի մատուռի առաջից կիսաեփ կաթսան գրկած տարել է Եզան Սուրբի ձորը, ասելով. — Եզան Սուրբ, եթե դու էլ սուրբ Մարտիրոսի նման լիրբ ես, մատաղը կածեմ շների առաջ... Երբեմն պալտոնավորը, այսինքն Գորիս քաղաքացիք՝ Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզիկով Իսակը հանդերձ ընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմով եղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր բեյի աղջիկները, նավթավաճառ Գյորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը Հերսելյան ամենաչքնաղն էր քաղաքում և կոչվում էր "Թևը կոտրած հրեշտակ", որովհետև Հերսելյան քայլում էր ձախ ուսը մի քիչ բարձր, երբեմն այդ ահագին բազմությունը լիքը զամբյուղներով ուխտ էր գնում սուրբ Մարտիրոս, գնում էր զուգված, զարդարված, գույնզգույն հովանոցներով, որոնցից ամենագեղեցիկը` երկնագույն մետաքսե,— հով էր անում օրիորդ Հերսելյային և երիտասարդ չինովնիկների ու գործակատարների մի խումբ, որ հետևում էր Լալազարանց աղջիկներին և մանավանդ թևը կոտրած հրեշտակին,— հիանում էր Հերսելյայի խշխշան շորերով, բարակ մարմնով և նրա երկնագույն հովանոցով։ Երբ պալտոնավորն ուխտ էր գնում, Շենը դժգոհում էր, կարծես եկողներն այլադավան էին։ Գորիսեցիք էլ էին մատաղ անում. մինչև անգամ Լալազարանց Հերսելյան, բարձ֊րացնելով զգեստի փեշերը, ծնկաչոք մտնում էր Կանաչ եկեղեցին և այդ ժամանակ երիտասարդ չինովնիկներից մեկը փռում էր մի թերթ, որ ավազը չծածկի նրա մարմար ծունկը։ Նրանք էլ էին մոմ վառում, ոչ այն դեղին մոմը, որը ճրագուից թափում էր սապոն եփող Սավադը, այլ սպիտակ և զառ նշանով մոմեր։ Պատահում էր, որ օրիորդ Հերսելյան և կամ Սահակ Սերգեյիչի դուստրը` Սուսաննան, համբուրում էին մատուռի քարը և մինչև անգամ խաչակնքում էին։ — Հողս գլխիդ,— նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ,– տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել։ Էլ սուրբը քեզ հի՞նչ անի... Եվ դուրս էին գալիս եկեղեցուց, գորիսեցիք ընկուզենիների տակ մատաղը մորթում էին, իսկ նրանք, որոնք կյորեսեցի էին, քաշվում էին վեր իրենց զուռնա նաղարայով, հին պարերով և հարս ու աղջիկ ծառերից կախելով պարանները, ճոճվում էին խոր անդունդի վրա, փռփռացնելով զգեստները։ Քաղաքացիները նայում էին նրանց և օրիորդ Հերսելյան ստուդենտ Ռուբենին ռուսերեն ասում էր. — Երանի նրանց... Երբեմն Կյորեսն ու Գորիսը ընդհարվում էին հենց ուխտավայրերում։ Եվ նույնիսկ քահանաները չէին կարողանում հաշտեցնել նրանց։ Ծաղրով, ծիծաղով կյորեսեցիք քշում էին բուլկի ուտողներին։ Այդ ժամանակ մի հարբած բրուտ մտնում էր Կանաչ եկեղեցու քարանձավը և այսպես էր գոռգոռում. — Ապա դու սո՞ւրբ ես... էն որ նավթ ծախող Գևորգը քո պատին մոմ կպցրեց, ինչի՞ նրա մատները չբռնեցիր չկպցրեցիր քո պատին։ Ապա չե՞մ ասել քեզ, որ քսան մանեթի դիմաց երկու եզս տարավ, ինձ սոված թողեց։ Ի՜նչ է, նրա մոմը ոսկի զառով էր, հա՞... է, Կանաչ եկեղեցի, դու էլ ես ղալբացել,— և հարբած բրուտն սկսում էր հանգցնել քաղաքացիների մոմերը, գետնովն էր զարկում մոմերը և շարունակում էր նախատել սուրբին,— ա¯յ, ասում եմ, դրա վերջը որ չտաս, դուռդ կպատեմ... Դու սո՞ւրբ ես, թե յոթը դռան հաչող շուն... Այդպես ամեն ինչով տարբեր էին Գորիսն ու Կյորեսը և մանավանդ Շենը՝ Կյորեսի միջնաբերդը։ Տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, տարբեր ազգ էին և նույնիսկ նրանց հավատն ուրիշ էր։ Նրանք կողք-կողքի ապրում էին և նրանց միջև կռիվն անպակաս էր, հին կռիվը, ինչպես հին էր ձորը և ձորի գետը։
  16. ԿՅՈՐԵՍ (շարունակում եմ` բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են Բակունցին ու նրա յուրօրինակ լեզուն ու ստեղծած կոլորիտային պատկերները ) Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով. — Խոջա-Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում... Նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,— այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։ — Կյորեսի լեզուն շենավարի է... Ափսոս չի՞ մեր բլաղարոդնի լեզուն,— այդպես էր ասում տիկին Օլինկան` Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք նստում էին ֆրապ խաղալու։ — Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շա-շո... Ափսոս չի՞ մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան... Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,— այդպես էին խոսում սւմենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց` անվանելով շինովի տիկնիկ, ոմանց մորուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Երեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։ Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը` Ավետանց, Շալունց, Բակունց (իմն էլ ԲաՂունց է - zaratustra) և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ,–– որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ. — Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,— կարծես «Ջանգեզուրի մարդ» այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։ — Աթա ապեր, բա դու հա՞յ չես։ — Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ, է՜... Թողնում են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ... Էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթա՞ն եմ, թե՞ էն աղբանոցում հաչողը... — Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս... — Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ... Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա-Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...— Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով, նա խոսում է ծոր տալով և ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա-Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան` մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա-Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։ — Շան ազգից են խոջա-Բաղիրի ճտերը... Նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են... — Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա-Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։ — Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,— Աթա ապերը սկսում է զայրանալ,— հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,— չկա՛: Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող: Խոջա-Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է: Իսկ եթե ասում ես, որ խոջա-Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս: Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ, թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա-Բաղիրը ուրիշ ազգից էր և կարող է, որ զիլանի եղած լինի:
  17. ԿՅՈՐԵՍ (շարունակում եմ` բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են Բակունցին ու նրա յուրօրինակ լեզուն ու ստեղծած կոլորիտային պատկերները ) Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով. — Խոջա-Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում... Նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,— այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։ — Կյորեսի լեզուն շենավարի է... Ափսոս չի՞ մեր բլաղարոդնի լեզուն,— այդպես էր ասում տիկին Օլինկան` Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք նստում էին ֆրապ խաղալու։ — Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շա-շո... Ափսոս չի՞ մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան... Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,— այդպես էին խոսում սւմենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց` անվանելով շինովի տիկնիկ, ոմանց մորուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Երեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։ Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը` Ավետանց, Շալունց, Բակունց (իմն էլ ԲաՂունց է - zaratustra) և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ,–– որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ. — Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,— կարծես «Ջանգեզուրի մարդ» այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։ — Աթա ապեր, բա դու հա՞յ չես։ — Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ, է՜... Թողնում են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ... Էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթա՞ն եմ, թե՞ էն աղբանոցում հաչողը... — Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս... — Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ... Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա-Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...— Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով, նա խոսում է ծոր տալով և ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա-Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան` մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա-Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։ — Շան ազգից են խոջա-Բաղիրի ճտերը... Նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են... — Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա-Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։ — Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,— Աթա ապերը սկսում է զայրանալ,— հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,— չկա՛: Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող: Խոջա-Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է: Իսկ եթե ասում ես, որ խոջա-Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս: Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ, թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա-Բաղիրը ուրիշ ազգից էր և կարող է, որ զիլանի եղած լինի:
  18. Angel, Գորիսի հետ կապ ունե՞ս (ասել է թե` գորիսեցի՞ ես)
  19. [attachmentid=22899] [attachmentid=22898] [attachmentid=22897] [attachmentid=22900] [attachmentid=22901] [attachmentid=22902] [attachmentid=22905]
  20. ԿՅՈՐԵՍ [attachmentid=22886] [attachmentid=22887] O tempora, o mores... 0՜ Զանգեզուր, օ Կյորես... 1 Քաղաքն ուներ երկու անուն` Գորիս և Կյորես։ Երրորդ անունը` Կորիս,— տալիս էր միայն մի մարդ` դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել: Նրան համամիտ էր միայն ժամհար Պարսեղը, որը և միակ ունկնդիրն էր Քյալլա Ծատուրի ձեռագիր խորհրդածությունների` ճշմարիտ հավատի, ամուսնալուծության և «Երից տարրի փոխակերպման մասին»: Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր` երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում` ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը` Շենը, և նրա նշանավոր պարագլուխները` Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում Էր մինչև անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը։ Ղաթրինի Աղալոն, Պարան-Պարան Ավանեսը, Գյուրջի Օբին և շատ ուրիշ կյորեսեցիներ, լինելով բուն Կյորեսի պարագլուխները, ժամանակակից չեն եղել։ Այդ մի դինաստիա Էր հողագործների, բրուտների, ներկարարների, դարբինների և տավարածների, ցեղային դինաստիա, որ ի դեպ գլխավո¬րում Էր բուն Կյորեսի և նրա միջնաբերդ Շենի կռիվը Գորիս քաղաքի և նրա «օտարականների» դեմ։ Ղաթրինի Աղալոյի ժամանակ Գորիսը դեռ քաղաքագլուխ չուներ և քաղաքը դեռ չէր տարածվել մինչև Մեծ կամուրջը։ Ղաթրինի Աղալոն դեռևս կարող էր Գորիսի վաճառականներից երեքին խարձի թոկով շալակել և սպառնալ նրանց թափել ձորը, եթե վաճառականները Թավրիզի կտավը չծախեն յուղի հետ բարաբար։ Նրա ժամանակը հեշտ էր. ինքը` Շենն ուներ իր կտավագործ¬ները, իր դերձակները, իր իջևանատները, որտեղ գիշերում էին ուրիշ երկրներից քարավաններ։ Վերջապես Ղաթրինի Աղալոյի ժամանակ վաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն վարուցանք ուներ և մինչև անգամ ապրում էր Շենում, առևտուրն անելով Գորիսի շուկայում։ Այլ էր Գյուրջի Օբին և նրա ժամանակը... Գորիս քաղաքն ուներ երեք հարկանի բանտ, այնքան ընդարձակ, որ կարող էր Շենի կեսը մեջն առնել, ուներ ուրիշ կալանատուն` սուբահանոց, միայնակ կալանավորների համար,— այնտեղ էր նստում գավառապետը, այնտեղ էր ձիավոր պահակների զորամասը և Պենզայի 686-րդ դրուժինան։ Գյուրջի Օբին գզգզված շորերով, ինչպես հետին մուրացկան, հարբած դուրս էր գալիս Շենի միջնաբերդից և ծածանելով զգեստի ծվենները, քաղաքի հրապարակում հայհոյում էր քաղաք հիմնո¬ղին, նրա գլխավորին, Կյորեսը կույր դանակով մորթողներին... Այն ժամանակ իրենց մաղազաներից դուրս էին գալիս Գորիսի առևտրականները` Եփրատ Երեմը, Մալակրովնի Նիկոլայը, Բադիրին Չանթա-Ռեխ Գալուստը, եղբայր Բաղիրովները և զվարթ ծիծաղում էին, ինչպես եթե հրապարակում կապիկ պար ածեին։ Բայց երբ Գյուրջի Օբին սկսում էր խաղ ասելով տեսնել Գորիսի անվանի քաղաքացիներին,— այն ժամանակ նրա շուրջն էին հավաքվում հացթուխները, խմոր հունցողները, կոշկարարի աշակերտը, որին վարպետը ջրի էր ուղարկել, մշակները, որոնք անկյուններում սպասում էի, թե նրանց ով հացափոր աշխատանք կտա և մինչև անգամ քաղաքագլուխ Մատվեյ Մատվեյիչը, նույն ինքը` Մատթևոս բեյը չէր կարող կտրել Գյուրջի Օբու այդ լեզուն:
  21. [attachmentid=22878] [attachmentid=22881] ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ [attachmentid=22882] Alpiakan_manushak.doc
  22. слушаем ирландскую музыку: Enya "Pilgrim", ой уже "Tempus Vernum" http://www.seti.ee/portal/modules/news/art...p?storyid=15229
×
×
  • Create New...