-
Posts
406 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by zaratustra
-
Միայն թե էթնոյի մեջ միայն վատն եք ցույց տվել. միթե անհատն այդքան մեծ կորուստ է կրում ամբողջի մեջ (ո'չ ամբոխի)Կամ վատի մասին իմ պատկերացումն է ստերեոտիպային և այդ "ակն առուն" այնքան էլ վատ չի, կամ էլ ձեր ափսոսանքն է շատ մեծ
-
Նախ, նույնպես սիրելի իմ հայրենակից, մտքերի փոխանակությունը երբեք որպես վիրավորանք չեմ ընդունում, եթե հարգվում են միմյանց կարծիքները, սերը, բարկությունը... չէ՞ որ բոլորս էլ մարդ ենք, նույն մսից ու արյունից, ապրում ենք (պատահում է նաև ստիպված) միևնույն մոլորակի վրա: Բայց երբ իմ արժեքներն ու արժանիքները չեն հարգվում ու ընդունվում ըստ արժանվույն, ապա ես, իմ խիղճը, թույլ ենք տալիս մեզ վարվել նույն մսից ու արյունից ստեղծված մարդու պես` արհամարհել: Չէ, չկարծես, ես նեղմիտ չեմ: Պարզապես մարդ եմ, իմ ազգի կամ իմ ԸՆՏԱՆԻՔԻ զավակը, և ես պարտավոր եմ հարգանք պահանջել: Հարգելով նրա՞նը, կատարելով առաջին քա՞յլը: Ոչ, ես` իմ ազգի կամ ԸՆՏԱՆԻՔԻ պատմական հիշողությունը կրողս, չեմ կարող մոռանալ, որ հայս բազմիցս է հավատացել ու հարգել, հաճախ նաև ստորացել, բայց փոխարենը ի'նչ է ստացել: Իմ խիղճը, որպես այդպիսին, սիրում է սիրել, բայց այն ինձնից էլ լավ գիտի, թե ում կարող է սիրել ու հավատալ: Այն չի հավատում թուրքին, չնայած ոչ անձամբ չի տեսել ավերած ու ոճիր, ոչ էլ նրա հեռու ու մոտիկ ազգականները: Բայց այն տեսել է իմ ազգը, իմ ԸՆՏԱՆԻՔԸ: Ես սերունդն եմ այդ ազգի, եթե ես էլ սկսեմ մոռանալ, ապա էլ ի'նչ սպասեմ նրանցից: Ես ատում եմ թուրքին, չնայած մորիցս ու հորիցս ավելի շատ բարբառային թրքախառն խոսքուզրույց եմ լսել (Զանգեզուր), քան հայհոյանք թուրքի հասցեին: Թշնամուս հանդեպ սեր սերմանելով իմ զավակի մեջ` ես երբեք չեմ կարող հասկացնել նրան` դեռ զգայական մակարդակում գտնվող մանկիկին, թե որն է հայի ցավը: Առողջ ատելությունը հիշողությունը թարմ է պահում այքան ժամանակ, մինչև արդարությունը վերականգնվի: Ինձ իմ հայի արյունն է տվել այդ ատելությունը, բայց ես երբեք թույլ չեմ տա ինձ թշնամուս նկատմամբ անհանդուրժողական տրամադրվել:Անձամբ ինձնից նա երբեք դա չի զգա: Ես պիտի աշխատեմ հասնել արդարության ինքս ինձ հարգելով մեր միասնության մեջ: Եվ ինձ կհարգեն. և մեզ կհարգեն: Մենք պետք է նախևառաջ սիրենք ինքներս մեզ: Ազգն այդպես կարող է ապրել: Եթե ձեր մտքերի, կարծիքների նպատակը հային իրականության հանդեպ սթափ միտք ներարկելն է, ապա վատի կողքին ցո'ւյց տվեք նաև լավը: Մենք կորում ենք, մենք խառնվում ենք, մենք մոլորվում ենք խառնիճաղանճի "շլացքից": Դուք այն ցույց եք տալիս, որ կրկնա՞կի "շլանանք": Այդքան կարող եք, ցրե'ք ամպերը, բայց վարդագույն ակնոցները հանելիս ապշահար մարդկանց հույս էլ նվիրեք: Ասում են` առանց դրա կյանքն անիմաստ է: Ձեր մտքով թեկուզ մի անգամ անցե՞լ է, որ դուք մնալու եք սերունդների սրտում (խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ. հարցնում եմ ամենայն լրջությամբ, առանց սարկազմի): P.S: Ընտանիքս անդամահատողին ես երբեք չեմ կարող մոռանալ: P.S: Վերջերս մի չինացու հայտնեցի իմ խորին հարգանքը չինական փիլիսոփայության հանդեպ. զարմացավ ու նույնիսկ չընդունեց` հարգիր ու սիրիր նախ քո ունեցածը: Որտեղից իմանա, որ ի տարբերություն շատ ու շատ ազգերի, հայի աչքը երբեք անտարբեր չի մնում իրավամբ արժանի գեղեցկի նկատմամբ:
-
Zeppelin "Immigrant song"
-
Մոռացա ասեմ, եր մեծ նշանակություն ունի այն, որ ինտերնետ կապը տանից է, այն էլ շուրջօրյա
-
Но когда сравниваю, есть тенденция к лучшему!)) Онлайн сеансы ограничились до ... ну это не важно Щас у меня больше, так сказать, оффлайн сеансы(домашние задания, ebooks, программки и т.д)--Спасибо парню Но я верну "былую славу" хорошо учащейся студентки (բայց դե էլի հասցնում եմ. առանց 3ների ու մտավոր ժանգերի ) Thanks for the advice, doctor
-
Потянуло к романтике... Helene Segara - Elle tu l'aime
-
Այո',խիղճս տալիս է ինձ նման իրավունք:
-
Счастье не в деньгах а в их количестве?
zaratustra replied to Arm_Lionne's topic in Psychology and Philosophy
Իրականում կարիքը շատ կարևոր ԱՐԺԵՔ է (նույնի'սկ ): Դաժան է, բայց հաստատուն եմ այն կարծիքում, որ կարիքն այն ֆիլտրն է կամ այն տեստավորման սարքը, որի միջով մարդը կյանքում գեթ մեկ անգամ պիտի անցնի` սեփական ուժերը գնահատելու և դրանք ճիշտ ուղղորդելու համար: Մեծամասնությունը միջակությունն է. քչերն են դիմանում. քչերով ենք հիանում: Ես սիրում եմ փողը մինչև այն պահը, երբ նա սկսում է փչացնել հոգին: Սահմանի անցումը կախված է ո'չ քանակից, ո'չ էլ ժամանակից (եղած փողի ազդեցության). այն կախված է հայելու մեջ իմ արտացոլանքից... -
Существует ли после смерти жизнь?
zaratustra replied to Immigrantka's topic in Psychology and Philosophy
Одна только мысль умеет избавлять меня от страха перед смертью - что там, где я могу оказаться после смерти, будет лучше мира, где живу. А если бы спросили меня где я хочу оказатся, я б ответила, хочу испариться... все шансы тут, на земле, не ищи их в другом месте, реализуй свое я хорошое, вечное тут, на земле. -
8 ))))). Или может лучше так? ((((((
-
Кто всю жизнь хоронит страсть глубоко в себе, тот непременно хоть один раз в жизни пожелеет о "скучо" проведенных днях, а кто руководится страстью, либо всю жизнь делает неудачные попытки быть хоть капельку разумным, либо смиряется и даже черпает из этого что-то хорошое. А вообще, Севак был прав: Եվ ինձ լսելով` Կարող են ասել. "Գժվե՞լ է, ի՜նչ է": Իսկ ես էլ կասեմ. "Այո', գժվե՜լ եմ, Ինչո՞ւ չգժվել": Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում: Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: Առանց գժվելու` չկա շահած մարտ: Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ: Մինչև չգժվի` ջուրը չի եռա, Կեղև չի պատռի հատիկը նռան: Ծառե՞րն են փթթում` Գժվա՜ծ են անշուշտ: Երկիրն է պտտում` Գժված է անշուշտ... Սերմերը մինչև կարգին չգժվեն` Բերք չե'ն դառնալու: Թաթերը մինչև կարգին չգժվեն` Ձեռք չեն դառնալու: Բառերն էլ մինչև կարգին չգժվեն` Ե'րգ չեն դառնալու... Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...
-
"Մարդը կրծքի վրա խաչաձևել Է ձեռքերը Իրականում նշանակում է Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել" Ինձ մոտ այդպես է և ընդհանրապես, ձեռքերս անշարժ կախել չեմ կարողանում, տհաճ զգացողություն է առաջացնում, հատկապես երբ տվյալ պահին ինչ-որ պատճառով ընկճված եմ լինում Մտքերս շատ ավելի արագ են "խոսում", քան լեզուս, իսկ խոսում են նրանք ձեռքերիս շարժումների միջոցով, այն էլ շատ ակտիվ)) Բառը գրելիս կամ տպելիս հաճախ ասենք երրորդ կամ չորրոդ տառի փոխարեն ձեռքս կարող է անցնել բառի վերջի վանկի գրությանը, այդտեղից էլ` փնթի (բայց գեղեցիկ ) ձեռագիրս: Որքան հիշում եմ, խոսքի, ժեստերի, տեսողության առանձնահատկությունները կապված են ուղեղի կիսագնդերի զարգացվածության հետ (այսինքն մեկի մոտ աջն է ավելի զարգացած, մյուսի մոտ հակառակը ):
-
Ամեն մի դար, ամեն մի ազգ, ամեն մի անհատ ունի բարոյականության, մասնավորապես բարի ու չարու մասին իր արժեքները. ինչ վատ է ինձ համար, գուցե լավ է քեզ համար, ինչ վատ էր երեկ, լավ է գուցե այսօր... Բայց ինչ-որ մի տեղ կա մի սահման, որն ընդունելի է բոլոր ժամանակների ու մարդկանց համար... Դա երևի այն հավերժական արժեքն է, որ ընդունակ է "հարաբերականին" դեմ տալ իր "բացարձակը", մի արժեք,որը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հաճախ նաև անհրաժեշտություն է, երբ մարդը սկսում է շփոթել ազատության իրավունքը ամենաթողության հետ... Թույլ տամ ինձ այն Խիղճ անվանել...
-
Верность, постоянство, откровенность, но... пока живу на земле, никогда не поверю слову турка, как я носительница армянской крови, так и он - своей неизвестной, грязной... сущность не изменишь
-
Եղիցի Լույս
-
Deep Purple- Keep on Movin'
-
Нет, пусть у меня обнаружится скриптофобия, но все-таки в первый раз я просто посмотрю на список, потом покопаюсь в подсознании и уж после поделюсь:lol: Вот одну уже заметила, я спонтанна и в усилиях предотвратить "побочные эффекты", сталкиваюсь с разными фобиями, в зависимости от конкретных случаев))
-
Ինչու եմ ապրում ես... մարդս` հազարից մե՞կը, թե՞ մարդս, որպես անհատ անկրկնելին: Երբ հարցին այսպես եմ մոտենում, կարծես ավելի մոտ է թվում բաղձալի լուծումը: Մարդու վերաբերմունքը կյանքի հանդեպ... Այն ինձ համար միշտ արտահայտվել է մարդ-անհատի և մարդ-հասարակական էակի բախումների թատերաբեմի տեսքով: Ապրում եմ ես ի՞նձ համար թե՞ ինչ-որ այլ բանի կամ մեկի համար (կամ գուցե ոմանց): Անհատի նյութական պահանջները կյանքի նպատակի մեջ չեմ մտցնում, դա միայն միջոց է քայլելու համար – պարզապես հարցն այն է, թե դեպի ո'ւր` նորից քո անձը վեր բարձրացնելո՞ւ թե՞... Երանի այն անհատներին, ովքեր ապրել են, ապրում են ու կապրեն իրենց անձնական կյանքի իմաստը բոլորի ու ամեն մեկի մեջ գտնելու ճանապարհով, ընդ որում, երբ, փաստորեն ապրելով արդեն ոչ միայն քեզ համար, դու դա չես էլ գիտակցում, քեզ համար քո անհատն ու բոլորը ձուլված են մեկի մեջ, բայց այդ ձուլվածքի մեջ անգամ ո'չ դու, ո'չ էլ մնացածը չեք կորցնում ձեր ուրույն, անկրկնելի իմաստը: Ծայրահեղ իդեալական է, եթե միայն իրականանալի լիներ... Իսկ անհատի այսպես ասած շրջանակներում, այսինքն եթե նեղանամ, կենտրոնանամ անհատի վրա, ապա հոգևոր հանգստության համար պետք է մի բան պարզ գիտակցել. "Կան ինչուներ, որոնք, որպես այդպիսին, պատասխան չունեն": Ապրիր այնպես, որ չզղչաս ապրածիդ համար. մեկն իր համար դրոշակ է դարձնում բանականությունը, մյուսը զգացմունքը... քո անսահմանությամբ հարգիր ուրիշի անսահմանությունը: "Ամեն ինչ հարաբերական է" բառերը երբեք չօգտագործել հավերժական արժեքներն ուրանալու համար... Մի խոսքով, կարելի է երկար փիլիսոփայել: Գնամ տեսնեմ գործնական կյանքս որքանո'վ է համապատասխանում իմ տեսականին, գնամ չափեմ խոչընդոտների դեմ պայքարելու իմ հնարավորությունները ու գուցե հասկանամ "Стоит или не стоит жизнь того, чтоб ее прожить"))
-
Իհարկե, և ճոխ է, և տպավորիչ, և վերջապես երբ քո մայրենին է, մտքերի հետ կապն ավելի բնական է ու անմիջակա'ն:
-
Շատ հետաքրքիր թեմա է!!! Կարող ենք հավերժ գլուխ ջարդել, իսկ դա հիանալի է!
-
Ага, музыка в этой части впечатлительная очень, да и во всем фильме музыка под стать! Респект, Кустурица и Горан Брегович!
-
Угу, он издеваться умеет! Хотя и сам ошибки допускает иногда... Ну это между прочим ____ А я еще и не выбрала музыку... голова болит, но Tiamat "A deeper kind of slumber" все-таки послушаем! robin goodfellow dianae, my muse morpheus in my heart your sand in my veins it's a deeper kind of slumber what is universe anyway but a pouch of silver coins the intense breathing of a dying animal a foreboding of afterlife master keys in oaken chest the somewhere is mine and from there i'll continue all i asked for was a little love meet me on the other side where as a rose i will wake though blind i'll follow every step you take dianae, my muse dianae, my solitude cease to exist, rise to exist no more it's a deeper kind of slumber