Jump to content

Aram_D

Forumjan
  • Posts

    253
  • Joined

  • Last visited

Everything posted by Aram_D

  1. Ես սկզբունքորեն համաձայն եմ Ձեզ հետ, իսկ ինչ վերաբերվում է պայքարին, կարող եմ ասել, որ Հայաստանում ապրելն արդեն իսկ պայքար է, մեր ամենօրյա խնդիրները արդեն մեծ հոգս են: Խնդրում եմ ներողամիտ լինել, որ չենք օժանդակում ձեզ ձեր գործերում, սակայն մենք էլ ուրախ չեն, դեռ ավելին, տխուր ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանից վատ տպավորությամբ են վերադառնում:
  2. Չեմ կարծում, որ տեր Ասողիկը կարող է լուծել այս խնդիրը, այստեղ ավելի լուրջ միջամտություն է պետք: Դուք երեւի Հայասանում չեք բնակվում, այդ պատճառով էլ Ձեզ համար զարմանալի է, բայց մենք ամեն ինչին՝ արդեն վաղուց սովորել ենք: Ես ինքս էլ ոչ մի անգամ չեմ տեսել եւ չեմ էլ մղվում տեսնել, քանի որ գիտեմ ինչ է սպասվում: Մենք գիտենք, որ կան բաներ, որ մեր համար չեն, դրա հետ մենք ամեն օր առնչվում ենք: Եւ չեմ էլ փորձում ծանոթի միջոցով այդ հարցերը լուծել, քանի որ հետեւյալ կերպ եմ խորհում. «Ինչ արգելված է ժողովրդին, արգելված է եւ ինձ, ինչ կարելի է այս աշխարհի հզորներին, վնասակար է ինձ»: Մաղթում եմ հաջոցություններ: Արամ:
  3. Աստված օգնական հայր սուրբ: Շատ լավ: Մեկ անգամ եւս կպատասխանեմ, եւ եթե համաձայնության չգանք, կարծում եմ կարելի է թեման փակել, համենայն դեպս ինձ համար: 1. Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի մենք չենք կարող հաղորդակցվել այլադավանների հետ, այդ թվում նաեւ քաղկեդոնականների, քանի որ վերջիններս ծպտյալ նեստորականներ են: 2. Եթե պատարագի ժամին թշնամական տրամադրությամբ տոգորված մեկը, թող լինի «ուղղեփառ» հույն, փորձի խանգարել մեր պատարագը, ես որպես դպիր, պարտավոր եմ դուրս հրավիրել խանգարողին: Դա պետք է լինի իմ առաջնահերթ գործը: Եթե որեւէ մեկը կփորձի հարվածել քահանային, ապա ես անմիջապես պետք է հայտնվեմ հարվածողի եւ քահանայի միջեւ եւ կասեցնեմ հարվածը, անհրաժեշտության դեպքում հարվածը ընդունելով ինձ վրա: 3. Սուրբ Վարդանը եւ սուրբ Ղեւոնդը զենք վերցրեցին ընդդեմ այլակրոնների՝ պահպանելու համար մեր սուրբ հավատը. իրենց եւ հետագա սերունդների:
  4. Մենք գիտենք, թե ինչպես պետք է մեզ պահենք թատրոնում, կարեւոր ընդունելությունների ժամանակ, հանդիսավոր պահին, սակայն Եկեղեցում մեզ պահել չգիտենք, չնայած որ Եկեղեցին ավելի կարեւոր է քան վերը նշվածները, մանավանդ Աստվածպաշտույթան ժամին: Հարսանիքի օրինակը այդ պատճառով բերեցի, որ համեմատույթան մեջ զգանք կատարվածը: Սրբավայրերում պահապան հրեշտակներ կան, նրանք այնտեղ են այն պահից, երբ Տիրոջ Մարմիը դրվեց գերեզման, եւ մինչեւ այսօր չեն հեռանում: Նրանք են իրական պահապանները: Պատկերացրեք, թե ինչ կպատահեր, եթե հանկարծ հրեշտակներից մեկը եւս անցներ ձեռնամարտի, թե կարծում եք, որ նրանց ուժը բավարար չէ մեզ զսպելու համար: Նրանք այս ամենը տեսնում են եւ համբերատար սպասում Տիրոջ հրամանին: Այդպես է բոլոր սրբավայրերում, եւ բոլոր այն տաճարներում, որոնք եպիսկոպոսների կողմից օծվել են, նաեւ այն վայրերը, ուր թափվել է սրբերի արյունը:
  5. Ինչո՞ւ ենք մենք անընդհատ թուրքերի հարձակման հետ կապում մեր պատուհասները: Այո՛, մենք կորցրել ենք մեր հայրենիքի 90 տոկոսը, սակայն ով է ասում, որ չպետք է եղածը պահպանենք եւ կորցրածը ետ բերենք: Ես դա չե՛մ ասում: Ինչպես Աստծուց հրաման ենք ստացել՝ մեր ճակատի քրտինքով մեր հացը վաստակել, այնպես էլ պարտավոր ենք Աստծու կողմից մեզ վստահվածը պահպանել. մեր ընտանիքը, հայրենիքը, սրբավայրերը, ժառանգույթունը եւ այլն: Մենք բոլորս էլ Աստծուն ենք պատկանում, եւ Տերը մեր մտերիմներին եւ մեզ՝ ավելի է սիրում քան մենք ինքներս: Այնպես որ, երբ աղոթքով դիմում ենք Աստծուն, խնդրանքը այն է լինում, որ Տերը պահի ու պահպանի Իր ձեռքի գործերը. Ամեն:
  6. Ահա՛, հայերեն բնագիրը: Չեմ կարծում, որ այս ամենը կարդալով կարելի է եզրակացնել, որ սուրբ Գրիգորը մարդկային արյուն է թափել քրիստոնեությունը տարածելու համար: Նա կռվել է մարդկության թշնամի՝ դեւերի գնդերի դեմ եւ տապալել նրանց պղծավայրերը: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ սուրբ Գրիգորը՝ Սուրբ Խաչի զորությամբ էր տապալում բագինները, մի բան, որ զորքը չէր կարողանում անել (811 - 813): Հայաստանում ամենուր դեւերը իրենց պաշտամունքն էին հաստատել եւ մարդկանց ծառայեցնում էին չարին: Նրանք մարդկանց երեւում են զանազան կերպարանքներով, ինչպես նաեւ՝ մարդկային, գերում էին մարդկանց մտքերը, մտածել, խոսել եւ գործել էին տալիս այն, ինչ կամենում էին: Կարող ենք այս մասին ավելի մանրամասն խոսել, եթե կարիք լինի:
  7. Որ նոր հարցեր են ծագել, դրանում իրավացի եք, բոլորս էլ հարցեր ունենք, իսկ մնացյալը Նախախնամության գործն է:
  8. Խնդրեմ վկայակոչեք. Ե՞րբ եւ որտե՞ղ են հայ քրիստոնյաները կոտորել հեթանոս հայերին:
  9. Աստված օգնական, հայր սուրբ: Այո՛, ես եմ գրել, եւ իմ ոչ մի խոսքերից էլ չեմ հրաժարվում: Ես ոչ մի բարձունքներում էլ չեմ գտնվում, սակայն այնտեղ որտեղ գտնվում եմ, այնտեղից էլ երեւում է, որ այն ճանապարհը, որով ընթանում ենք, մեզ փակուղի է մտցրել: Մի քանի բարձրաստիճան անձիք, իրենց տեղը պահպանելու համար, հրահրում են այս ամենը, որպեսզի իրենց անփոխարինելի լինելը հաստատվի: Ի՞նչ է նշանակում հակահունական այն պրոպագանդան, որ առկա է այստեղ: Թուրքերը դրա համար մեզանից շատ գոհ են: Եւ պետք չէ եղբայների մեջ հարտեւող այս անպտուղ ու կործանարար վեճը դնել նույն հարթության վրա, ինչ որ մենք ունենք մեր իրական թշնամիների պարագայում: Այո՛, նրանք ովքեր մտել են Եկեղեցի չգիտակցելով, թե ուր են մտել, շատ ճիշտ կլինի, որ հանեն իրենց սքեմները եւ գնան ու զբաղվեն առեւտրով, որը իրենց իրական կոչումն է, եւ չխեղաթյուրեն երիտասարդներին: Ես չեմ ուզում այստեղ պատմել իմ զինվորական ծառայություների մասին: Համենայն դեպս ես իմ ծառայության ժամանակ գլուխ չեմ պահել: Նաեւ Եկեղեցում ծառայելիս աշխատում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ, եւ այն տպավորությունը, որ ստացել եք իմ խոսքերից, թե ես «վկաների» հետ եմ եղբայրացել, խոսում է միայն այն մասին, որ շտապում եք եզրակացություններ անել: Այո՛, դժվար է Երուսաղեմում ծառայելը, չեմ վիճում, չեմ էլ պատրաստվում խորհուրդներ տալ Նորքի բարձունքներից, սակայն դեմ եմ որեւէ ազգային Եկեղեցու դեմ տարվող պրոպագանդային, եթե անգամ դրանք լինեն մեր կողմից իրավացիորեն նզովված քաղկեդոնականները: Նորքում էլ ծառաթյունը այնքան հեշտ չի ընթանում, ինչպես սպասվում է, հատկապես տոն օրերին. Ջրօրհնեքին՝ ջրի համար ենք քաշքշոցի մեջ հայտնվում, Խաղողօրհնեքին՝ խաղողի, մեր հարազատ ազգակիցների կողմից: Եւ քանի որ ես ոչ մի պահ չեմ զիջում դիրքերս եւ փորձում եմ կարգը պահպանել, ինձ ամեն տեսակի խոսքերով նախշում են, մեղադրում, վրեւներում բողոքում եւ այլն: Դ՜ա դեռ ինչ է: Երբ Էջմիածնում էի, ինձ այնտեղ անվանում էին ավանդամոլ ու էլի ինչ որ անհեթեթ խոսքեր ասում, իսկ նրանք ովքեր բացարձակապես հավատի հետ կապ չունեին, սակայն կարողանում էին հարմար պահին որեւէ կարեւոր անձնավորության շողոքորթել, որպես Եկեղեցու արժանավոր զավակ էին ընդունվում: Նույն բանը կատարվում է՝ Ձեր կողմից նշված Ռուս Եկեղեցում, այնտեղ բոլոր նրանք, ովքեր փորձում են հայերիս դույզն ինչ պաշտպանել, անմիջապես ճնշման են ենթարկվում: Ես Հայ Եկեղեցու կանոնադրությունը գիտեմ եւ չեմ պատրաստվում այն խախտել, կամ էլ անցնել մեր հայրերի կողմից դրված նզովքների վրայով, սակայն չեմ ցանկանում, որ մեր սրտերը ատելությամբ լցվեն ուրիշների նկատմամբ, մասնավորապես հույների: Այսօր հույներին կատենք, վաղը՝ ղպտիներին եւ այդպես շարունակ: Ես հույներին չեմ արդարացնում, սակայն մենք էլ այսօր բարձունքներում չենք գտնվում: Ի դեպ՝ սուրբ Վարդանն ու սուրբ Ղեւոնդը զենք են վերցրել ոչ թէ պարսիկների, այլ Եկեղեցու թշնամիների դեմ, իսկ դրանցից մի քանիսը հայեր էին:
  10. Ես էլ եմ ուրախ: Հույների հարցում անթույլատրելի են՝ նշված ընտանի կենդանիներին հատուկ որակավորումները: Հույները քրիստոնյա են, իսկ «խոզեր» եւ «շներ» որակավորումները Ավետարանը տալիս է դրսինների համար: Ավետարանում քանանացի կինը իրեն շուն է հայտարարում (Մատթ. ԺԵ 22), նկատի ունենալով այն հոգեւոր շնությունը որ տիրապետող է իրենց կրոնում, այսինքն՝ դեւերի հետ հաղորդակցությունը: Հույներին առաջնորդում է իրենց հատուկ հպարտությունը, որը թշնամու նման գերել է նրանց: Նրանք չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կորցրել են իրենց կայսրույթունը եւ այսօր ետիններիս հետ, ըստ իրենց, պետք է հաշվի նստեն: Բոլոր նախկին կայսրական ազգերն էլ գերված են իրենց հպարտության կողմից եւ այսօր անհեթեթություններ են դուրս տալիս, իրենց եզակիության մասին. ոմանք իրենց աշխարհի աղն են համարում, ոմանք լույսը եւ այլն: Նման իրավիճակում միայն հարատեւ աղոթքների միջոցով նրանք կստանան ժամանակ ապաշխարության: Պետք է ասել, որ մենք էլ սուրբ չեն, եւ մեք էլ ունենք նման ախտեր, որոշ բարդույթներ, հատկ մեր ազգին, եւ մենք էլ կարիք ունենք ապաշխարության: Կրկնում եմ, հույները մեր թշնամիները չեն, այլ նրանց տանջող դեւերն են թշնամի. ե՛ւ մեզ ե՛ւ նրանց: Ես ինքնապաշտպանությունից հրաժարվելու պրոպագանդա չեմ մղում, այլ առաջարկում եմ հաշտության եզրեր փնտրել մեր եղբայրների հետ, եթե անգամ նրանք մեծամիտ են:
  11. Կարդացեք խնդրում եմ Հոբի գիրքը, այնտեղ կա Ձեր հարցի պատասխանը:
  12. Պատկերացրեք՝ Ձեր հարսանիքին՝ երկու հոգի սկսում են մեկմեկու խփել եւ բոլորի տրամադրությունը փչացնել. ընդ որում՝ նրանցից մեկը մեղավոր չէ: Դուք ի՞նչ կանեք:
  13. Հոգեւորականների գործը հոտի հետ լինելն է: Իսկ դուք այնպես էք ասում, կարծես դրանք եզակի բացառություններ են: Դրա համար էլ ասում եմ պրոպագանդա: Ինչո՞ւ միայն Ձեր կողմից նշված դեպքերում. 2008 -ի միտինգներին՝ Ազատության հրապարակում բազում հոգեւորականներ կային: Ես պիտակներ չեմ կպցնում: Կարող է՞ք որեւէ պատմիչի վկայակոչել՝ հաստատելու համար Ձեր թեզը, բացի սովետական շրջանի գրականությունից:
  14. Կներեք, բայց ես անկեղծ զարմանում են աղոթքի վերաբերյալ Ձեր պատկերացումների համար: Ձեր կարծիքով աղոթքը դա մի աննպատակ զբաղմունք է, եւ աղոթողներն էլ թուլամորթ վախկոտներ են, եւ ըստ Ձեզ, նեղության մեջ ընկնելիս ոչ թէ պետք է աղոթել, այլ բռունցքներին ապավինել: Զինվորներից մեկն ինձ խոստովանեց, որ հրետանային գնդակոծության ամբողջ ընթացքում, ինքը մի փոսի մեջ կուչ եկած Աստված է կանչել: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է աներ, իր ձեռքի «կալաշով» հակահարված տար: Իսկ Խորենացու եւ Եղիշեի ո՞ր գործերին եք ծանոթ: Որտե՞ղ ենք նրանք մարդկային ուժը փառաբանում, եւ աղոթքի զորությունը նսեմացնում:
  15. Մատների արանքով չեմ կարող նայել: Սրբավայրերը ինչ որ մի ազգինը չեն, այլ Ընդհանրական Եկեղեցուն, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր հավատում են Ավետարանին: Մեզ վստահվել է դրանց պահպանության գործը:
  16. Կներեք, բայց այն ամենը, ինչ որ դուք գրում եք կոմունիստական պրոպագանդա է: Կոմունիստական ոգին մինչ այսօր առկա է շատերի սրտերում: Դպրոցում մեր գլուխները նման բաներով լցրել են, հիշում եմ, կարող եմ այդ դասերից մի քանիսը այստեղ վերապատմել, եթե կարիք լինի:
  17. Չէի գրում, որովհետեւ չունեի հնարավորություն. նախ հիվանդացա, հետո էլ ինտեռնետից զրկվեցի: Այո՛, ես Եկեղեցու սպասավոր եմ, եւ այդ պատճառով էլ ավելի սուր եմ զգում հարցի պատասխանատվությունը: Կարծում եմ, որ մինչեւ վերջ մենք պետք է մնանք Ավետարանով նախանշված մեր դիրքերում: Ոչինչ, թող մեզ աղանդ համարեն, կամ էլ մեկ այլ բան, միթե մենք վախենում ենք այդ խոսքերից: Խնդիր նրանում է, որ այդ պայմանավորվածությունը ամրագրել են այլակրոնները, այսինքն՝ մահմեդականները, իսկ մենք փոխանակ ինքներս մեր հարցերը լուծելու, այսինքն՝ հույների հետ համաձայնության գալու, դիմում ենք թուրքերի կողմից ամրագրված օրենքին: Իսկ այն, որ մենք դարեր շարունակ պահել ենք Սրբավայրերը, դա արել ենք միայն սրբությամբ ու աղոթքներով, այլապես՝ Տերը մեզ այնտեղից վաղուց դուրս կգցեր: Աղոթքի մասին մի պատմություն պատմեմ: Իմ ընկերներից մեկը, այն հայտնի մարտերից մեկի ժամանակ, մեն մենակ հայտնվել է թշնամու տանկի դիմաց: Տանկից անընդհատ կրակել են նրա վրա, բայց ոչ մի փամփուշտ նրան չի կպել: Տանկը քշել են նրա վրա, դիմել է փախուստի, վազել է այնքան, որ արդեն շունչը կտրվել է եւ էլ չի կարողացել վազել: Մնացած ճանապարհը անցել է քայլելով, տանկն էլ նրա ետեւից, մինչեւ որ հասել են մերոնց դիրքերը: Եւ այս ամենը այն պատճառով, որ հավատացել է, որ իր կրծքից կախված խաչը իրեն փրկելու է: Հետեւաբար՝ եթե մեր պարզ ժողովուրդը կարողանում է, ապավինելով աղոթքներին ու Սուրբ Խաչի զորությանը, փրկվել թշնամու գնդակներից, ապա ինչո՞ւ նույնը, եւ էլ ավելին չի կարելի սպասել վանականներից: Մենք ոչինչ էլ չենք կորցնի, եթե հավատարիմ մնանք Ավետարանին, հակառակ դեպքում կկորչանք, բոլորս էլ:
  18. Ընդհակառակը, դուք մեծամասնություն ենք: Ամենուր ձեր գովքն է արվում, եւ «բռնցկամարտիկները» փառաբանվում: Բայց միթե՞ կարեւոր է, թե ովքեր են այնտեղ. հայերը, թե՛ հույները: Կարեւորը այն է, որ սուրբ Տեղերը սրբերի ձեռքեում լինեն, եւ ոչ թէ՝ նյութապաշտների, անաստվածների, կեղծավորների, եկեղեցապատկան հողերը գաղտնի վաճառողների եւ այլն, եւ այլն: Մանրամասնությունները բոլորն էլ գիտեն: Ես թշնամաբար չեմ մասնակցում այս քննարկմանը, այլ ցանկանում եմ, որ չտրվենք ամբոխի բնազդներին եւ մոռանանք մեր առաքելության մասին:
  19. Եկեք ազգայինը հոգեւորի հետ չշփոթենք, եւ ոչ էլ հույներին՝ թուրքերի, դա առնվազն .... Բոլոր դապքերում հույները մեր բարեկամներն են: Սա կենցաղային խնդրի նման է. եղբայրները վիճում են ժառանգության համար: Հույները եկել էին սադրելու եւ ստացան այն, ինչ որ ուզում էին, իսկ մենք միամիտներս կարծում ենք, թե լավ բան ենք արել: Մենք կարող էինք նրանց ներկայացուցչին այլ կերպ վերաբերվել, որպեսզի ինքը ամաչեր: Սա մի փոքրիկ քննություն եղավ մեր միաբանների համար: Առաքելական շրջանում միշտ էլ հուդայականները հետեւում էին առաքյալներին ու զանազան ծուղակներ սարքում, բայց չենք լսել երբեւիցե, որ առաքյալները ձեռնամարտի անցնեին: Փարիսեցիների անընդհատ փորձում էին մեր Տիրոջը եւ պատասխան ստանում, առանց ձեռնամարտի: Մեք էլ մեր Տիրոջ աշակերտներն ենք, թե՞, արդեն ո՛չ:
  20. Ցավոք այն ամենը, ինչ կատարվել է խոսում է միայն մեր թերհավատության, եւ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ անհավատության մասին: Մեզ վստահվել է սուրբ Տեղերի պահպանությունը՝ մեր աղոթքներով, իսկ մենք փորձում ենք այդ անել բռունցքներով: Ցավալի է, որ դա շատերին դուր է գալիս: Եթե այդ մարդկանց սրտում իսկապես տոնի խնդությունը լիներ, ապա բռնցկամարտի փոխարեն մենք ականատես կլինեինք հայերի եւ հույների համատեղ աղոթքներին: Ես ոչ մի արդարացում չեմ գտնում: Կարեւոր չէ, թե ով է առիթը տվել: Պետք է դուրս գալ այս կեղծ վիճակից, ով հոգեւորական չէ, թող հանի սքեմը:
  21. Այն ինչ որ տարածում եք թույն է: Դուք պատրաստ եք ջարդելու բոլորիս, միայն թե ձեր ասածով լինի:
  22. Աստված օգնական հայր սուրբ: Ինչո՞ւ համար եք այսպիսի բաներ գրում: Դուք դրանով Լեւոնին չվիրավորեցիք, այլ ինձ վիրավորեցիք:
  23. Տղերք այսպիսի բաներ տարածելը սիրուն չի: Եթե դուք ուզում եք ապացուցել, որ քաղաքականությունը նույնություն ունի ամենահին մասնագիտության հետ, ապա ինչո՞ւ եք թաթախվում:
  24. Հունիս 23, 2007 ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ Տ. ԱՎԵՏԻՍ ԱԲԵՂԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ավետիս աբեղա Սահակյանը` հոգեւոր ծառայությունն ինքնակամորեն լքելու կանոնազանց ընթացքի համար: Կարգալույծ հռչակված աբեղան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը՝ Արտակ Սահակյան ավազանի անունով: http://www.armtown.com/news/am/lra/20070623/35633/
  25. Ասելիքս այն է, որ այս հարցում լուրջ մոտեցում է պահանջվում. ե՛ւ հասարակությունը, ե՛ւ պատությունը, ե՛ւ Եկեղեցին պետք է միասին լրջորեն գործեն: Աղանդները բավակայնին մասնատել են մեր ժողովրդին, իսկ մենք միայն խոսելով ենք զբաղված: Մեր խոսքերից նրանք չեն ազդվում ու ետ չեն քաշվում, այլ ընդհակառակը՝ էլ առավել եռանդով են գործում: Որոշ եկեղեցիական գործիչներ ասում են, որ դա պետության գործն է, պետությունն ասում է՝ Եկեղեցու գործն է, իսկ հասարակությունն ասում է, որ իր գործը չէ:
×
×
  • Create New...