-
Posts
253 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Aram_D
-
Ոչ թե հերետիկոսին, այլ հերետիկոսությանը, որպեսզի ուրիշներին էլ չմոլորեցնեն: Երեւանում էլ կան այդպիսիները, եթե Երեւանից եք պետք է, որ հանդիպած լինեք դրանց արբանյակներին: Իրենց ներկայացնում են, որպես Հայ Եկեղեցու անդամ, շրջում են այս ու այն կողմ ու ամենքին մոլորեցնում: Խոսում են ճիշտ այնպես, ինչպես Ձեր կողմից նշված անձը, կարծես նույն «վարժապետի» աշակերտները լինեն, եւ ամեն խոսքից հետո մեջբերումներ են անում «Առաքելական թղթերից»: Կա նաեւ մեկ այլ խումբ, դարձյալ Հայ Եկեղեցու «զավակ» կոչեցյալ: Իրենց ասելով ապրում են հայրերի ավանդությամբ, բայց թե ինչպես են ապրում, լավ կլինի չիմանանք: Սրանք էլ շարունակ հայրերից են մեջբերումներ անում: Այս երկու խմբերը լինելով՝ բնույթով մեկմեկու հակառակ, ընդհանուր գծեր էլ ունեն, որոնցից առաջինը ֆինանսն է, երկրորդը՝ լավ կապերը, իսկ երորդը՝ հավատարիմ մոլորյալներ: Եւս մեկ ընդհանրություն՝ եթե նրանց խմբից չես, ուրեմն անհավատ ես: Սրանք իրենց հակառակորդներին կարող են վարկաբեկել, հոգեկան խանգարումների հասցնել, կամ էլ՝ սրտի տագնապի, դա նրանց համար հասարակ խաղ է: Սակայն իրենք վարկաբեկվելուց չեն վախենում, քանի որ հայտարարում են, թե Տիրոջ անվան համար են հալածվում:
-
Ձեր ուղերձներից կարելի է միանգամայն, Ձեզ համար ոչ բարենպաստ, եզրակացություններ անել, քանի որ Ձեր խոսքերը շատ ծանր են՝ ե՛ւ լսելու համար, ե՛ւ կարդալու: Եւ ամենակարեւորը՝ այս պարագայում Ձեր կողմից մեղադրվողը կարող է միանգամայն արդարացված դուրս գալ, իսկ դուք՝ սեւացած, որպես զրպարտող, քանի որ, կարծես թե, նա իրեն ավելի հանգիստ է պահում, իսկ դուք բավականին հուզված եք: Քանի որ ես էլ այս ֆորումի անդամ եմ, եւ բացի այդ Հայ Եկեղեցու դպիր, ինձ իրավունք եմ վերապահում միջամտելու եւ խնդրելու, որպեսզի դուք կոնկրետ փաստերով հաստատեք ձեր մեղադրանքները: Հերետիկոսներին առհասարակ, եթե Ձեր մեղադրյալը իսկապես այդպիսին է, հնարավոր չէ վեճերի միջոցով ինչ որ բանում համոզել, քանի որ նրանք խտրականություն չեն դնում հնարքների մեջ: Եթե դուք, մի ամբողջ գիշեր, այդպիսինին բացատրեք ու համոզեք, եւ նա, ի վերջո, հայտարարի, որ ընդունում է ձեր մեղադրանքներն ու ապաշխարում, ապա առավոտյան, ի զարմանս ձեր, նա ամենուր կարող է հայտարարել, որ մի ամբողջ գիշեր քարոզել է ու ձեզ «ճշմարիտ ուղղու» վրա դրել (այս մտքի հեղինակը ես չեմ): Լավ կլիներ, եթե մի առանձին թեմա բացեիք եւ այնտեղ ներկայացնեիք Ձեր փաստերը: Հարգանքներով՝ Արամ
-
Ուրախ եմ, որ համաձայնության ենք գալիս: Իրապես ցեղասպանության թեման բավականին նուրբ է, եւ բնական է, որ հաճախ պիտի անդրադառնանք այս թեմային եւ շատ հարցերի պատասխաններ Եկեղեցուց պիտի հայցենք, քանի որ Սուրբ Գրքում ասվում է, որ առանց Տիրոջ կամքի մի տերեւ անգամ ծառից չի ընկնում, եւ բոլոր կենդանիներին էլ Տերն է կերակարում, իսկ մարդը որքա՜ն առավել է քան կենդանիները: Հետեւաբար՝ ժամանակ առ ժամանակ պիտի հարցնենք մեկմեկու, թե ինչո՞ւ եղավ այդ ահավիրքը, ինչպես աշակերտները հարցրերցին Տիրոջը՝ ի ծնե կույրի համար, թե ծնողներն են արդյոք մեղավոր, որ այդ մարդ կույր ծնվեց, թե ինքը՝ տվյալ անձը: Պատասխանը եղավ՝ որպիսզի երեւա Տիրոջ փառքը: Կամ ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ Իր բարեկամ Ղազարոսը մեռնի, կամ՝ Հոբը չարչարվի: Իսկ ինչպե՞ս է երեւում Տիրոջ փառքը հայերիս պարագայում: Չեմ կարծում, որ մեր պատասխանները ամբողջությամբ կբավարարեն հարցադրողին: Ի՞սկ եթե հարցնողը անհավատ է, եւ Սուրբ Գիրքը նրա համար հեղինկություն չէ, բայց որպես հայ ուզում է իմանալ: Այնպես որ, անհասկացողություններ եւ թյուրիմացություններ դեռ կլինեն: Հարգանքներով
-
Երեւի տարօրինակ թվա, բայց մենք այստեղ պետք է հարգենք ուրիշի կարծիքը, ոչ միայն քաղաքավարությունից ելնելով, այլեւ՝ ազգային շահերից: Իմ կարծիքը հետեւյալն է, խնդրում եմ ներողամիտ լինել, եթե անհեթեթ նկատվի: Մինչ այսօր, մեր մեջ կերտել են զոհի կերպարը եւ մենք ապրում ենք զոհի կյանքով: Աշխարհում ամենուր մեզ որպես «զոհ» գիտեն, իսկ մենք ձգտում ենք աշխարհին ասել, որ մենք «զոհ» ենք, այն ինչ աշխարհը շատ լավ գիտի: Դրանով աշխարհը մեզ մեկուսացնում է եւ մեր հարցն ինքն է լուծում՝ իրեն հարմար ձեւով: Իսկ մենք չիմանալով՝ աշխարհին ենք դիմում, որ մեր հարցերը լուծի: Աշխարհն էլ ասօր նոր բան է գտել՝ հայտարարելով, թե հայերիս Եկեղեցին է մեղավոր, քանի որ անկարող գտնվեց ու չկարողացավ ազգը պահպանել: Հետո էլ կասեն, թե մեր գեներն են վատը եւ այլն: Մի խոսքով մենք դարձել ենք бедный родственник, սա է ցավալին: Քրիստոնեության տարածման առաջին դարերում քրիստոնյաներին հալածում էին, սակայն նրանք չէին հանձնվում ու չէին արտասվում մեծամեծերի առջեւ, այլ դիմակայում էին եւ Տիրոջ օգնությամբ գրավեցին ամբողջ աշխարհը: Մենք էլ քրիստոնյա ենք, եւ պետք է այդ օրինակով ապրենք, այսինքն՝ չլացենք, չբողոքենք, այլ՝ դիմակայենք ու հաղթենք:
-
Ես կոչ եմ անում նկատի ունենալ նաեւ այսպիսի կարծիք: Միգուցե ես սխալվում եմ, բայց համոզված եմ, որ պետք է ներհայեցողությամբ գտնել մեր թույլ տեղերը եւ զորացնել: Նաեւ թույլ չտալ, որ արեւմուտքը մեր զոհերի հաշվին քաղաքականություն վարի: Իսկ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթ թուրքերին է պետք, որպեսզի ապաշխարեն: Հարգանքներով՝ Արամ
-
Եթե այսպես շարունակվի, որեւէ ցանկություն չի մնա քննարկումներին մասնակցելու: Եթե որեւէ հարց ենք քննարկում, ապա պետք է բոլոր կողմերից այն դիտարկենք, իսկ այստեղ մեկ երկու հոգի կարող են ներխուժել եւ իրենց սեւ գործն անել ու ծաղրել: Ցեղասպանության թեման բավականին լուրջ թեմա է, եւ միայն մի կողմից նայել չի կարելի, պետք է այսօրվա հայերիս հոգեվիճակը նույնպես նկատի ունենալ. նախ պետք է հասկանալ, այս հոգեվիճակը ցեղասպանության հետեւանքն է, թե պատճառը, միգուցե երկուսն էլ առկա են: Եւ սա առաջնահերթ մեզ է պետք: Իսկ մարդիկ միայն մի բան են ուզում, որ թուրքերին հայհոյենք եւ դրանով ավարտենք քննարկումները: Եւ ճիշտ է, որ այս թեման կրոնի բաժնում է քննարկվում, քանի որ բոլոր ներքին կապերը դեպի հավատքն են տանում: Ուզում եմ մի առաջարկություն անել: Նման լուրջ հարցեր քննարկելիս յուրաքանչյուր ոք թող լիարժեք ներկայանա: Ես Արամ դպիր Դիլանյանն եմ, Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցու ծառայող: Օրվա հացս վաստակելու համար աշխատում եմ որպես ինժեներ: Ծառայել եմ Հայոց Բանակում: P.S. Իսկ թեմաների հասցեներն ու համարները չենք ասի, հայի խասյաթ...
-
Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Կրոնի բաժնում չի կարելի խոսել «սպիտակ եղեռնի» մասին, որին մասնակցել ենք մենք ինքներս, իսկ թուրքերի արածների մասին՝ կարելի է: Այն որ, 60 –ականներին, արդեն, հայոց մտավորականությունը գլխովին ռուսախոս էր դարձել, եւ բոլոր կարեւոր պաշտոնները գտնվում էին ռուսախոսների ձեռքում քննարկման առարկա չի՞ կարող լինել, հասկանալու համար, թե ինչու 15 թ-ին չկարողացանք պաշտպանվել կոտորածից: Թուրքերին այսօր հեշտ է քննադատելը, իսկ մեր իսկ սխալները բացահայտել, որպեսզի այն այլեւս չկրկնվի՝ դժվարացե՞լ է: Երեւի պարզ չէ, թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ մարդ գերադասում է օտար լեզուն մայրենի լեզվից, կամ երբ անձնական շահին հետեւելով մտնում է աստվածամարտ կուսակցության մեջ: Հարգանքներով՝ Արամ
-
Շատ լավ, եթե ըստ ձեզ ամեն ինչ այդքան լավ է եղել, ապա ինչո՞ւ էին ռուսական դպրոցները գերլցվում աշակերտներով, իսկ հայկական դպրոցներում չէին կարողանում համապատասխան քանակով աշակերտներ հավաքել՝ առաջին դասարան բացելու համար: Ինչո՞ւ էին մեր հայրենասեր մեծահասակները իրենց զավակներին ռուսական դպրոց տանում, կամ ինչո՞ւ էր մեր մտավորականությունը կիսատ-պռատ հայերն խոսում: Ինչո՞ւ էին լուրեր տարածում, թե ռուսական դպրոց ավարտողները բազմակողմանի զարգացած են, իսկ հայկականը՝ այնպես: Միթե՞ դա հատուկ քաղաքականություն չէր: Իսկ այս ամենը կրոնի բաժնում եմ ասում, որովհետեւ այստեղ է բացված թեման, որում Եկեղեցին մեղադրվում է ցեղասպանության մեջ: Իսկ ես խոսում եմ անարյուն ցեղասպանության մասին, երբ հայ մանուկին, հենց Հայաստանում դարձնում էին ստրկամիտ ու ռուսամետ զոմբի: Բացի այդ՝ չեմ հասկանում Ձեր թշնամական հարձակման պատճառները: Ի՞նչ է նշանակում, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, Դուք գիտե՞ք, թե ես ինչ գործով եմ զբաղվում:
-
Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ այն օրերում հայերս մեծամաշտաբ ապստամբություն չբարձրացին, նախ պետք է զգանք այդ ժամանանկները մեր մշկի վրա: Հիշում եմ, երբ 60-ական թվականներին ազգային շարժումը սկսվեց, հիմնականում երիտասարդներն էին մասնակցում: Մեծահասակները անորոշ դիրք էին գրավել: Դրան հակառակ դպրոցներում ուսուցիչները մեր մեջ ստրկամտություն էին սերմանում. ըստ նրանց՝ մենք պետք է անսահման շնորհակալ լինեինք ռուսներին մեր գոյության համար: Այդ օրերին մարդիկ աշխատում էին «պարտյական» դառնալ, որպեսզի լավ պաշտոններ գրավեին: Եկեղեցին Հայաստանում համարյա չէր գործում եւ մենք առանց եկեղեցիականի քարոզության ընտրել էին ստրուկի կյանքը: Այսինքն՝ այն ամենը, որ մենք ապրեցինք, մեզ բավական նյութ է տալիս հասկանալու համար, թե ինչո՞ւ 1915 թ-ին այդպես եղավ:
-
Առհասարակ հայերիս ցեղասպանության բուն պատճառը բացի մեր մեղքերից ունի նաեւ այլ բաղադրիչներ, որոնք անմեկնելի են: Օրինակ Հոբ երանելին մեծ տառապանքներ կրեց, բայց մեղքը չէր նրա տառապանքների պատճառը: Այդ պատճառով էլ, երբ մի քրիստոնյա ժողովուրդ տառապում է՝ նման դեպքերում ավելի հաճախ Հոբի օրինակն են հիշում: Հայերիս Աստված ոչ թե պատժեց, այլ խրատեց եւ շարունակում է խրատել, որովհետեւ մեղավոր մարդու համար դժոխքում ավելի վատ է լինելու, իսկ աշխարհը ապաշխարության տեղ է, եւ ոչ թե վայելքների: Սխալ են անում նրանք, ովքեր այս աշխարհում հանգիստ կյանք ու վայելքներ են փնտրում: Եթե աշխարհը Քրիստոսին խաչեց, ապա քրիստոնյաներիս եւս պիտի խաչի:
-
Թուրքերը տարբերվում են հայերից նրանով, որ նրանք Աստծուն չեն ճանաչում, իսկ հայերս Աստծուն ճանաչելով ենք մեղանչում, դրա պահճառով էլ մեր մեղքը ծանր է: Իհարկե Աստծուն չճանաչելը չի մեղմացնում հանցանքը, նրանք դեռ պետք է պատասխան տան Աստծու առջեւ դատաստանի օրը: Այսօր ամբողջ աշխարհը նրանց կոչ է անում, որ ճանաչեն ցաղասպանությունը, այսինքն՝ ընդունեն իրենց մեղքը եւ ապաշխարեն: Նրանց այսօր տրված է ժամանակ ապաշխարության, վաղը կարող է ուշ լինել: Բեթղեհեմի մանուկները Տիրոջ ծննդյան առիթով նույնպես սպանվեցին, միթե՞ կորան: Ինքդ խորհիր, միթե՞ Քրիստոս անգութ գտնվեց, որ թույլ տվեց 1 –ից 2 տարեկան մանուներին կոտորել: Դա մարդկային տրամաբանությամբ է այդպես երեւում, իսկ հավիտենականության մեջ ուրիշ կերպ է ընկալվում: Մարդու կյանքը 70 տարի է. հարուստ լինես, թե աղքատ այդ տարիները մի ակնթարթ են հավիտենականության մեջ:
-
Այս կյանքից բացի կա նաեւ հանդերձյալ կյանք, որը միանգամայն իրական է: Քրիստոնյաներիս խնդիրն է այդ հավիտենական կյանքին հասնելը, եւ Աստված դրանում մեզ օգնական է լինում: Իսկ երբ քրիստոնյան մոլրվում է ճանապարհից, նայելով աշխարհիս հաճույքներին, Աստված վերջինիս խրատում է զանազան ձեւերով, որպեսզի մարդը այս ժամանցների պատճառով հավիտենականը չկորցնի: Այդ պատճառով էլ Աստված հաճախ մեզ տալիս է հիվանդություններ, աղքատություն, նեղություններ, թույլ է տալիս մեր թշնամիներին նեղել մեզ, իսկ երբ այս ամենը չի օգնում, անժամանակ մահ է բերում, որպեսզի կարճի մեղքերով լեցուն մեր այս երկրային կյանքը: Աստված այս ամենը միայն բարի նպատակով է անում, որպեսզի փրկի մեր հավիտենական հոգին, չնայած, որ այդ խրատը մեզ շատ դժվար ու ծանր է երեւում: Նմանապես եւ ամբողջ ազգի պարագային. Աստված ազգին տալիս է շնորհաշատ առաջնորդներ եւ հարմար պայմաններ է ստեղծում հզորանալու համար, սակայն երբ ազգը իր վրա կրելով Քրիստոսի անունը՝ իրեն անվայելուչ է պահում, որի պատճառով Տիրոջ անունը անարգվում է անհավատների մեջ, ապա Տերը սկսում է խրատել. այս դեպքում տալիս է հիմար առաջնորդներ եւ բազում թշնամիներ: Մեր ազգը դրված է Աստծուն չճանաչող ազգերի մեջ, եւ մեր առաքելությունն է այդ ազգերին դարձի բերելը, սակայն մինչ այսօր մեր հարեւանները Աստծուն չեն գտել, միթե դա մեծ մեղք չէ առաքելություն ունեցող ազգի համար: Բացի այդ, այն որ մենք միշտ ճնշվածի ու խնդրողի դերում ենք, պատիվ չի բերում մեզ, եւ մեր թշնամիները սկսում են մտածել, որ Քրիստոս չի կարողանում փրկել Իր ժողովրդին: Ժամանակն է, որ այլեւս ուրիշի ձեռքին չնայենք, այլ մենք լուծենք մեր խնդիրները:
-
Տատս Ղարսից էր, նա պատմում էր, որ Ղարսը թողեցին առանց մի դիմադրության, այն դեպքում, երբ կարող էին դիմանալ երկարատեւ պաշարման. ունեին եւ զինամթերք եւ պաշարված սնունդ: Միթե՞ սա մեղք չէ. ժողովրդին դուրս հանել քաղաքից ու քաղաքը հանձնել թշնամուն: Եւ սա միակ օրինակը չէ: Այսինքն՝ եկեք պատճառները մեր մեջ փնտրենք:
-
Այդ դեպքում բացատրեք, թե ինչպե՞ս եղավ, որ կազմակերպված եւ պետականություն ունեցող ժողովուրդը ստրկացավ՝ քոչվոր ցեղերի կողմից: Ինչո՞ւ այդքան թույլ գտնվեցինք, որ պարտվեցինք: Ինչո՞ւմն էր մեր թուլությունը: Ինչպես եղավ, որ պարսիկներին, հույներին ու արաբներին հակահարված տվող ժողովուրդը անտերացավ, ցիրուցան եղավ: Եւ ոչ միայն մենք, այլեւ մյուս քրիստոնյա ազգերը նույնպես: Թուքերը մինչեւ Վիեննա հասան, եւ եթե գերմանացիները նրանց չկանգնացնեին, ապա այսօր Եվրոպան չէր լինի:
-
Այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կրեց այս վերջին 1000 տարում, դա պատահական չէր: Այնպես չէր, որ մենք միշտ լավն ենք եղել, իսկ թշնամին վատը: Մենք մեր մեղքերի պատճառով մատնվեցինք մեր թշնամիների ձեռքը, դա մենք պետք է գիտակցենք: Հայերս ունեցել ենք հզոր պետություն, հզոր բանակ, մարտունակ զինվորներ, սակայն այդ ամենը մեզ չկարողացավ փրկել այն ահավիրքից, որ կուտակվել էր մեր գլխին, միայն ու միայն մեր մեղքերի պատճառով: Ներսես Մեծի մարգարեությունում այդ ամենը նկարագրված է, եւ պատճառներն էլ տրված են: Իսկ այն, որ վերջին օրերում պետք է վերականգնվի Հայոց հզոր պետությունը, որքան էլ մեր թշնամիները չուզենան, տրված է նաեւ Սահակ Պարթեւի տեսիլքում: Այսինքն՝ Եկեղեցին տեսել է գալիքը: Հետեւաբար՝ Եկեղեցին չէր կարող ժամանակավրեպ ապստամբություն հրահրել: Օրինակ՝ արաբական արշավանքների ժամանակ Եկեղեցուն հայտնի է եղել այն ամենը ինչ լինելու էր՝ կապված արաբների տիրապետության հետ:
-
Միանգամայն համաձայն եմ: Մենք հայերս Եկեղեցուց բացի ուրիշ ոչինչ չունենք: Եկեղեցին ե՛ւ մեր հայրենիքն է ե՛ւ մեր մայրը, ե՛ւ մեզ միաբանող միակ կառույցը: Մեր թշնամիները դա շատ լավ հասկանում են:
-
Խիստ վիճելի է այս հատվածը ամբողջությամբ, հատկապես ծեսի հետ կապված մասը: Լավ կլիներ ասվեր, թե որ ծեսը նկատի ունեն, կամ ծեսի որ հատվածը:
-
Ըստ Վարդան Արեւելցու վկայության, աստղագիտությունը գոյություն է ունեցալ նաեւ Աբրահամի օրերում, եւ Աբրահամը երկար տարիներ զբաղվել է աստղագիտությամբ: Նա հետեւյալ վկայություն է բերում: Աբրահամը 15 տարեկանից մինչեւ 70 տարեկանը Աստված էր փնտրում: Նա բնակվում է քաղդեացիների երկրում, որը բավականին պարարտ էր, իսկ ժողովուրդը չար ու կռապաշտ: Եւ Տերը քշում է ամեն տեսակի թռչունների քաղդեացիների հանդերը՝ սնվելու, որնք էլ կտցահարում են ամբողջ բերքը, որից ժողովուրդը սկսում է աղքատանալ: Եւ որպեսզի մարդիկ փրկեն բերքը, ցերեկվա ժամերն անց էին կացնում իրենց հանդերում ու այգիներում: Միեւնույն ժամանակ զոհեր էին մատուցում իրենց կուռքերին՝ բերքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Եւ Աբրահամն էլ նրանց հետ ցերեկները հանդերում էր անկացնում, իսկ գիշերները՝ աստղերն ուսումնասիրում: Այս ամենը մղում է Աբրահամին խորհելու, որ այս թռչունների հետ կապված պատուհասի պատճառը իրենց դիցապաշտությունն է: Նա աստղերի շարժումներից եկել էր այն եզրահանգման, որ կա Կառավարիչ այս աստղերին, Ով ամբողջովին անծանոթ է մարդկանց: Այդ օրերից մեկում նա այսպիսի աղոթք է անում. «Անծանօթ Աստուած ամենայնի արարիչ, եւս այս թռչնոցս, Դու հալածեա՛ զսոսա»: Նույն ժամին հեռանում են թռչունները եւ ժողովուրդն ազատվում պատուհասից: Եւ նա հայտարարում է. «Ահա գտանք Աստուած»: Ապա գոհանում աղոթելով. «Օրհնեալ է տէրութիւն Քո եւ փառք Քո լցցէ զամենայն երկիր»: Սակայն երբ նա այս ամենը պատմում է իր հոր տանը, տանեցիները անտարբեր են մնում:
-
Այն ամենը, ինչ գրեցի «Մինչ ջրհեղեղը» թեմայում, հիմնականում առնչվում էր այն հարցին, թե արդյոք, Նոյի ժամանակներում, կար համապատասխան գիտական եւ տեխնոլոգիական հիմքեր, Քարահունջի նման գիտական օջախ ստեղծելու համար: Կարծում եմ, որ կար, քանի որ մինչ ջրհեղեղը եղել է գիր, գրականություն, արվեստ (երաժշտություն), աստղագիտություն, գյուղատնտեսություն, հանքային արդյունաբերություն, մետաղամշակություն, բրուտագործություն, գործիքաշինություն եւ այլն: Եղել են նաեւ արհեստանոցներ, որտեղ պատրաստել են կենցաղային իրեր, կանանց համար արդուզարդի առարկաներ, կոսմետիկա եւ այլն:
-
Մեկ հարց: Ինչպե՞ս ընկալել «բացման արարողություն» արտահայտությունը: Լինելու է արդյո՞ք տաճարի վերաօծում, թե մեկ այլ բան՝ ժապավենի հանդիսավոր կտրում եւ ավանդական երգ ու պար:
-
Նախկինում, երբ մի մարդ դեմ էր դուրս գալիս Եկեղեցուն, որում մկրտվել է ինքը, կամ իր ծնողները, այդպիսինին կոչվում էին ուրացող, իսկ այսօր կոչում են մարդու իրավունքների պաշտպան: Հայաստանում այսօր կան մարդիկ, ովքեր հետեւում են, որ չլինի հանկարծ, որ Հայաստանը մի որեւէ օտար երկրի շահ անտեսի, եւ եթե հանկարծ անտեսի, ապա նրանք պատրաստ են հանուն օտարի շահի ոտնատակ տալ ամեն սրբություն: Մարդիկ չեն պատկերացնում, թե դա որքան մեծ անբարտավանություն է՝ զանազան կիսակրոնական-կիսաքաղաքական կազմակերպություններին «եկեղեցի» անվանելը եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հավասար դիրքերում դնելը:
-
Իրականությունն այն է, որ այսօր մեր ժողովուրդը համախմբվում է միայն Եկեղեցուն քննադատելիս. բողոքը մեր զրույցների հիմնական ժանրն է:
-
Հայ ժողովրդի պատմությունը 18-րդ դարից չի սկսել, այլ Բաբելոնի աշտարակաշինությունից, եւ մենք պետք է նախ քննենք այն հարցը, թե ինչպես պատահեց, որ մենք կորցրեցինք 300 000 քառակուսի կիլոմետր տարածք, եւ որ ավելի կարեւոր է, այդ տարածքի բնակչությանը եւս, այսինքն՝ հայրենիք: Միթե դրանում էլ Եկեղեցին է մեղավոր: Ո՞վ էր օրհնում Մուշեղ Մամիկոնյանին մարտից առաջ, կամ ո՞վ դուրս բերեց ժողովրդին Սարդարապատ: Ամեն մի քահանա 1000 մարդու համար է պատասխան տալիս: Մարդուն ծնված օրվանից մինչ գերեզման քահանայի աղոթքն է պահում ու պահպանում, իսկ դուք ուզում եք, որ քահանան մա՞հ քարոզի: Եթե մենք կարողանաինք մեր թշնամիների համար աղոթել եւ մեզ անիծողներին օրհնել, ապա թշնամի չէինք ունենա: Հայաստանը դրված է որպես կղզի մահմեդականների մեջ, որպեսզի մեզանով նրանք էլ օրհնվեն, եւ քանի որ մենք ավետարանիչի մեր պարտականությունները չկատարեցինք այդ ազգերի մեջ, նրանք մեզ հոշոտեցին: Ադամը մինչ մեղք գործելը իշխում էր բոլոր գազանների վրա, եւ դրանք հլու-հնազանդ էին Մարդուն, իսկ մեղք գործելուց հետո թշնամացան: Թուրքերին չարը բերեց մեր վրա, եւ քանի որ մենք այլեւս չունեինք այն սրբությունը, որ չարը խուսափեր մեզանից, այլ ինքներս էլ էինք չարացել, դարձանք խաղալիք չարի ձեռքում: