Jump to content

Aram_D

Forumjan
  • Posts

    253
  • Joined

  • Last visited

Everything posted by Aram_D

  1. Այսօր Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրներին արթուն աչքով նայող հրապարակախոսների կարիք կա ամենուր, հատկապես մեզանում: Եթե լսենք, թե ինչ են խոսում մեր այսօրվա քննադատները, ապա անմիջապես կնկատենք, որ բացի մի քանի շարունակ կրկնվող մեղադրանքներից այն կողմ չեն անցնում: Հիմնականում ասում են, թե տերտերն այս արեց, այսպես նստեց, այնպես ասաց, այսպես արեց, այնպես չարեց եւ այլն: Իրականում Եկեղեցու տկար կողմերը խորը քննության կարիք ունեն, իսկ մենք բոլորս՝ ապաշխարության դեղահաբերի: Ահա թե ինչ է գրված Հայտնության գրքում մեր տկարությունների մասին. «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից, քանի որ ասում ես. Հպարտ եմ և առաւել հարստացայ ու ոչ մի բանի կարօտ չեմ. բայց չգիտես, թէ ողորմելի ես դու, թշուառ և աղքատ, մերկ և կոյր: Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպէսզի քո մերկութեան անվայելչութիւնը չերևայ, և քո աչքերին դեղ դի՛ր, որ տեսնես» (Հայտ. Գ 15 - 18):
  2. Հայաստանում ու Հայ Եկեղեցում այսօր շատ կիսավարտ գործեր կան, որոնք պետք է իրենց տրամաբանական վախճանին հասցնել: Շատ գործեր էլ կան, որ չեն սկսվել: Երկիրը կիսավեր է, ժողովուրդը ցիրուցան եղած, Եկեղեցին տկար: Ճիշտ է ֆինանսներ չկան, որ գործերը արվեն, սակայն եթե չկազմակերպվենք, ֆինանսներ լինելու դեպքում էլ ոչինչ չենք կարող անել: Տեսեք Գերմանիան երկրորդ աշխարհամարտին ավերվեց, սակայն 10 տարի անց դարձավ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը: Միթե մենք պետք է միայն մեր հեռավոր անցյալը հիշելով ապրենք եւ ոչ մի նոր բան մեր կյանքում չանենք: Աններելի է այս ազատ ժամանակները պարապ անցկացնելը եւ մեր ունեցած հնարավորությունից չօգտվելը: Մի օր մեր հետգա սերունդները կհարցնեն. «Իսկ ինչո՞վ էին զբաղված մեր նախնիները 1990 –ից մինչեւ 2007 թվականը»: Եւ իրենք էլ կպատասխանեն. « ... »: Հետաքրքիր է, թե ի՞նչ են ասելու:
  3. Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» (Ղուկաս ԺԹ 40): Այսօր Աղթամարի վանքի քարերն են քարոզում, որոնք իրենց պերճախոսությամբ ավելին են ասում, քան մենք կասեինք, քանի որ ներծված են մեր հոգեկիր հայրերի աղոթքներով:
  4. Այս օրերին, հաճախ, ռուսալեզու մամուլում հոդվածներ են գրվում հայ Եկեղեցու մասին, որոնց հեղինակները հաճախ հայեր են լինում, կամ էլ հայկական ազգանունով ստորագրվում են ռուսական կայսրության մտածելակերպին հատուկ գաղափարներ: Բոլոր այդ հոդվածներն ունեն մի ընդհանուր գիծ՝ այն է, որ Հայ Եկեղեցին թույլ ու տկար մի կազմակերպություն է, ուր հայերը չեն կարող անգամ կաթողիկոս ընտրել, եւ առհասարակ՝ այն Ընդհանրական Եկեղեցու մաս չի կազմում, քանի որ անհնազանդ են ու հերետիկոս, եւ Տիեզերական ժողովներին չեն հրավիրվում, քանի որ աննշան են: Նրանց նպատակն է հորդորել մեզ՝ անվերապահորեն ընդունել իրենց բոլոր պայմանները, հեռանալ մեր առաքելությունից ու զբաղվել միայն ու միայն ազգապահպանման գործով, այսինքն՝ վերածվել արտաքին ուժերին հնազանդ կիսանախարարության նման մի բան:
  5. Մտքերս ավելի հստակ արտահայտելու համար կասեմ հետեւյալը: Եկեղեցու հոգեւորականներին քննադատելը, մանավանդ՝ առանց հիմնավոր պատճառների, առնվազն ըմբոստություն է, սակայն երբեմն կարիք է լինում որոշ հարցեր բարձրացնել, ոչ թե քննադատելու ու անարգելու, այլ՝ լուսաբանելու համար: Մի քահանա հայտնի է դառնում իր շրջապատում նրանով, որ անհատական խոստովանություն է ընդունում: Անհատական խոստովանությունը Եկեղեցու կանոնով է, եւ գովելի է նման քահանայի արարքը: Որոշ ժամանակ անց այդ քահանայի շուրջը համախմբում են խոստովանաորդիներ, եւ գոյանում է համայնք. սա նույնպես գովելի է: Խոստովանաորդիների համախմբվելով գոյանում է մի միջավայր, ուր կա ընդհանրական աղոթք, փոխօգնություն, հոգատարություն, հոգեւոր փորձի փոխանակում, Սուրբ Գրքի համատեղ ընթերցում եւ այլն: Այս ամենը ուղղակի հիանալի է, եւ ամեն մի հավատացյալ ուղղակի կերազի նման համայնք «ընկնելու» մասին, եւ իրականում շատերը մտան համայնք: Իսկ ինչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ նման համախմբումներում, երբ անտեսվում են առաքելական կանոններն ու հայրապետերի հորդորները. - Նախ՝ երբ համախմբվում են միայն մի քահանայի շուրջ, սկսվում է այդ քահանայի ու նրա ընտանիքի անդամների անհարկի գովաբանությունն ու մեծարումը, իսկ մյուսների, որոնց շուրջ չկան համախմբումներ՝ թերագնահատումը: - Քահանան, ով նման համայնք է ստեղծում, առանց հոգեւոր առաջնորդի ղեկավարության ու օրհնության, եւ իր ընկերակից քահանաների օգնության, հայտնվում է անօգնական վիճակում, միայնակ, եւ որքան էլ բարի լինեն նրա մղումները, սխալներն ու գայթակղություններն անխուսափելի են: - Եկեղեցու այն անդամներին, ովքեր այդ համայնքում չեն, նշված համայնքի անդամները սկսում են նկատել որպես թերահավատ, կամ էլ ուղղակի՝ անհավատ: - Համայնքում սկսվում է տարածվել այն կարծիքը, որ փրկությունը միայն իրենց մեջ է, եւ իրենցից դուրս՝ օրհնություն չկա: - Համայնքում առաջանում են շերտավորումներ, ցանկալի եւ անցանկալի անձինք եւ այլն: Համայնքի գոյությունը կարող է ընթանալ իր բնական հունով եւ լինել իրականում օրհնաբեր, միայն այն դեպքում, երբ հիմնվում ու կառավարվում է համաձայն Եկեղեցու կանոնադրության, հայրապետի կամ թեմակալ առաջնորդի հրամանով, օրհնությամբ ու հսկողությամբ: Այստեղ պետք է բացառվի որեւէ մեկի անձը՝ հոգեւորական թե աշխարհիկ, որպեսզի հետագայում այս ամենը գայթակղությունների ու պառակտումների պատճառ չդառնան Եկեղեցու ներսում: Նման իրավիճակի համար առաքյալական կանոնը հետեւյալն է ասվում. ԺԹ (ԺԸ). Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, թէ չէ իշխանութիւն քահանայապետի կամ երիցու եւ ո՛ իցէ առաջնորդ եկեղեցւոյ առանց իւրոց պաշտաւնակցացն առնել զիրս ինչ յեկեղեցւոջ. բայց կամաւք եւ միաբանութեամբ ամենեցուն արասցեն, զոր ինչ կամինն, զի մի՛ լիցի տրտմութիւն եւ հերձուածք ի միջի իւրեանց, զի ի միաբանութենէ ամենեցուն եւ քարոզութիւնն հաւատարիմ լիցի, եւ հաւատն հաստատուն, որպէս եւ Փրկիչն ասէ, թէ «Ուր երկու եւ երեք ժողովեալ են յանուն իմ, անդ եմ ես ի մէջ նոցա՚» (Մատթ. ԺԸ. 20): Այն անկարգությունները, որոնք տեղի ունեցան նշված համայնքում, եւ որոնց մասին որոշեցինք չխոսել, բերեցին նրան, որ քահանան փիլոնազուրկ եղավ: Համայնքի որոշ անդամներ իրավացի համարեցին Հոգեւոր ատյանի այդ որոշումը, եւ նույնիսկ չափազանց մեղմ, իսկ որոշ անդամներ՝ հակառակ դիրք բռնեցին: Մի մասը հեռացավ համայնքից, մի մասն էլ՝ ավելի համախմբվեց: Այսօր համախմբվածներն իրենց հոգեւոր առաջնորդին որպես «կենդանի նահատակ» են ընդունում, իսկ իրենց միությունը՝ որպես վանք նկատում, եւ դրանով մրցակցության մեջ մտնում գործող վանքերի հետ, մասնավորապես՝ «Սուրբ Գայանե» վանքում գործող կանանց վանքի: Ավելացնենք նաեւ, որ այդ համայնքը գործում է վերոհիշյալ քահանայի տանը, որն արդեն իսկ հակառակ է Եկեղեցու կենցաղավարությանն ու վանական կյանքի բնականոն ընթացքին: Ահա այս նկատի ունեի, երբ ասացի, որ այսօր, «Սուրբ Գայանե» վանքում գործում է մի կիսալեգալ վանք եւս:
  6. Զինված պահակախմբի կարիք չկա եւ երբեք էլ չի եղել, սակայն շուրջօրյա հերթապահություն պետք է սահմանել: Կարծում եմ, որ մի քահանայից եւ չորս սարկավագներից կազմված «բանակը» լիուլի կբավարարի: Հարգանքներով
  7. Ընդհակառակը՝ ասեցիք ավելին, քան սպասում էի: Համաձայն Կանոնագրքի նման համայնքի գոյությունը որակավորվում է որպես .... Եթե կարիք կա կարող եմ մոտ ժամանակներս թերթել կանոնագիրքը եւ գտնել համապատասխան հոդվածը: Քահանան, առավել եւս՝ փիլոնազուրկը, առանց եպիսկոպոսի հրամանի եւ օրհնության, չունի իրավունք իր սեփական տանը համայնքային կյանք կազմակերպել եւ այլն: Փիլոնազուրկ լինել նշանակում է զրկվել քահանայագործելու իրավունքից մինչեւ ապաշխարության օրերի լրանալը: Առավել եւս նման հոգեւորականը չունի իրավունք քարոզելու, հորդորելու, խրատելու եւ այլն, նրա միակ գործը պետք է լինի առանձնանալը եւ ապաշխարելը: Հակառակ դեպքում՝ կարելի է եզրակացնել, որ փիլոնազուրկ անող բարձրագույն Հոգեւոր Ատյանը իրավացի չի եղել: Նման մտածումների է մղում նաեւ՝ փիլոնազուրկ հոգեւորականի համայնքի անդամների կեցվածքը, իրենց համախմբվելով: Կարծում եմ, որ այս հարցը ավելի լուրջ է, քան այն բոլոր հարցերը, որոնք առ այսօր քննարկվել են: Հարգանքներով՝ Արամ
  8. Հարգելի MONK Ես մի լուր եմ ստացել եւ կցանկանայի պարզել բոլոր հանգամանքները: Պարզվում է, որ այսօր՝ «Սուրբ Գայանե» վանքում գործում են միաժամանակ երկու կուսանոց, մեկը պաշտոնական, հաստատված Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով եւ օրհնությամբ, իսկ մյուսը կիսալեգալ՝ հաստատված պաշտոնանկ արված նախկին հոգեւորականի հրամանով: Այս երկրորդ «վանքի» նվիրյալները թվով ավելի շատ են եւ բնակվում են վերը նշված հոգեւորականի տանը, որը գտնվում է «Սուրբ Գայանե» վանքի հարեւանությամբ. մի հարկաբաժնում արական սեռի անձինք են բնակվում, իսկ մյուսում՝ իգական: Խնդրում եմ լուսաբանել այս խնդիրը: Հարգանքներով՝ Արամ
  9. Ժամանակներն այդպիսին էին, որ մեր հայ մանուկները, հե՛նց Հայաստանում, ռուսական դպրոց էին գնում, եւ իրենց առաջին գրերը, հայերենի փոխարեն, ռուսերեն էին գրում: Մանուկները ընտրություն չունեին. այդ նրանց ծնողներն էին նրանց փոխարեն որոշում: Իսկ ծնողները որոշում էին կայացնում, մղված այդ չար ժամանակների պահանջներից, որում ապրում էինք: Հետեւանքն այն եղավ, որ մենք ունեցանք հայության մի ամբողջ զանգված, Հայաստանում ապրող, սակայն հայությունից հեռու: Այդ երեխաների մայրենի լեզուն, իրականում, ռուսերենը դարձավ, դրանից՝ այդ մարդկանց մեջ շատ բան փոխվեց, իրենք դա չեն նկատում, բայց կողքից պարզ երեւում է: Այսօր իրենց համար հարազատ է ռուսական միջավայրը, նրանք այլ կերպ չեն էլ կարող արատահայտվել, բայց եթե ջանքեր գործադրեն՝ կստացվի: Ես նկատել եմ, նրանք, ովքեր ինչ-որ չափով շփվել են գրաբարի հետ, անմիջապես սկսել են սիրել հայերենը եւ դրանից նրանց մեջ շատ բան է փոխվել:
  10. Հիմա, երբ Ձեր մտածումները հայտնի դարձան, կարծես թե ամեն ինչ կարգին է: Միայն մի խնդրանք, հարգելի Նավավար, կանոնական աղոթքներին՝ ինքնաբուխ հավելումներ մի արեք: Առանձին աղոթելիս յուրաքանչյուրը կարող է իր խոսքերով, իրեն հարմար կերպով, ասել այն ամենը ինչ կամենում է, սակայն ընդհանրական աղոթքների պարագայում կան կանոններ, որոնք պետք չէ խախտել: Այս դեպքում եւս, երբ Ձեր աղոթքները կարդալու են բազում մարդիկ, խնդրում եմ կանոնները պահպանել, հնարավոր է, որ ոմանք ենթադրեն, թե Ձեր գրածը մաս է կազմում կանոնական աղոթքի, որը մինչ այդ չեն իմացել: Եւ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ եք ընտրել Նավավար անունը:
  11. Հարգելի Նավավար Կարող ե՞ք պարզաբանել Ձեր միտքը, հատկապես ինչ եք ուզում ասել այդ քերթվածքով, եւ ինչո՞ւ է այդ ստեղծագործությունը մաս կազմում «Տէր ողորմեա» աղոթքին: Կապ ունի արդյո՞ք այս ամենը թեմայի հետ, որը քննարկվում է:
  12. Font "Sylfaen" Unicode. Petq e kardacvi.
  13. Հետաքրքիր բառախաղ է: Մարդը Ճշմարտությանը հավատալով է դառնում Եկեղեցու անդամ, եւ Ճշմարտությունը անբաժան է Եկեղեցուց, քանի որ հակառակ դեպքում՝ վերջինս կվերածվի ընդամենը ազգային կառույցի, կամ կրոնական կուսակցության, կամ էլ՝ տնտեսական համակարգի, այսինքն՝ կդադարի Եկեղեցի լինելուց: Եկեղեցու նմանօրինակ կերպափոխման սինդրոմների առկայությունն է ստիպում անհանգստանալ ու աղաղակ բարձրացնել, եւ ոչ թե քննադատության ոգին: Ես սրանում եմ տեսնում Շռամկոյի պոռթկման պատճառները:
  14. Հիմա հասկանում եմ: Անգլերեն կարդում եմ, եթե միտքը շատ խրթին չէ: Գրելու հարցում կաղում եմ, քանի որ նկատել եմ, որ անգլերենը ունի իրեն հատուը լեզվամտածելակերպ, եւ իմ գրածը կարող է շատ պարզունակ տեսք ունենալ, եւ շատերը կծիծաղեն գրածիս վրա: Բայց դա խնդիր չէ: Որքան հասկացա՝ շատ հայեր անգլերենով են միայն կարողանում հաղորդակցվել: Խնդիր չէ, կփորձենք հարմարվել: Կարեւորը այն է, որ կարողանանք շատերին ներգրավել այս քննարկումների մեջ եւ շատ հրատապ հարցեր վեր հանել: Երկրորդ՝ ով կարողանում է հայերեն գրել, առաջնահերթ՝ թող հայերեն գրի, հետո միայն՝ այլ լեզուներով: Շատերը ստիպված կլինեն հայերեն սովորել, դե ես էլ՝ անգլերեն: Հարգանքներով
  15. Ուրախ եմ, որ արձագանք գտա: Շնորհակալություն: Ես երբեմ ինձ հարց եմ տալիս. կգրեի ես արդյոք մեր մասին նման բաներ, որքան էլ այն անհրաժեշտ լիներ, ու չեմ գտնում պատասխանը: Այսօր բոլոր ավանդական եկեղեցիները նման են մեկմեկու ոչ միայն նրանով, որ դարձել են աղանդավորների թույնոտ նետերի թիրախը, այլեւ նրանով, որ ունեն նույն տկարությունները: Այդ տկարությունների մասին չենք խոսում, ոչ միայն այն պատճառով, որ Եկեղեցու թշնամիներին չուրախացնենք, այլեւ՝ չենք ուզում թույլ ու տկար երեւալ ընդհանուրի աչքին: Իսկ որպեսզի մարմինը ապաքինվի նախ պետք է ախտորոշվի հիվանդությունը: Իսկ ինչպե՞ս ախտորշել, եթե չենք ուզում ընդունել, որ տկար ենք: Լավագույն դեղահաբը մարդու համար ապաշխարույթունն է: Իսկ ինչպես ապաշխարենք, եթե մեր արժանապատվույթունը մեզ թելադրում է հզոր երեւալ, այսինքն՝ ձեւացնել, ստել: Ապագան անշուշտ ավանդական եկեղեցիներինն է, քանի որ դրանք հիմնել են առաքյալները, բայց այդ ապագան չի գա, եթե շարունակենք մնալ թերհավատ, տգետ, կեղծավոր եւ այլն: Այսօր այդպիսի անձիք քիչ կան, ովքեր բացահայտ գրում են իրենց տկարությունների մասին: Ոչ թե ընդհանուր խոսքեր են ասում, հեռանալով խնդրից, այլ՝ դիպուկ, հստակ եւ առանց երկիմաստության են խոսում:
  16. Ես լավ չեմ պատկերացնում Ձեր ասածը, ինչպե՞ս կարելի է հայերենի եւ անգլերենի, կամ հայերենի եւ ռուսերենի մեջ գրել: Այսինքն՝ նույնը ե՛ւ հայերեն, ե՛ւ անգլերեն գրե՞լ: Հարգանքներով՝ Արամ
  17. Այս թեմայի նպատակն է զորավիգ լինել Ալեքսանդր քահանա Շրամկոյին, ով իր հոդվածներով թարմություն է ներմուծում եկեղեցիական կյանքում: Լինելով Ռուս Եկեղեցու քահանա եւ գրելով իր եկեղեցու ցավալի ու կնճռոտ հարցերի շուրջ, ակամայից անդրադարձել է այն հարցերին, որոնք տարբեր գունազարդումներով, այսօր, առկա են բոլոր Եկեղեցիներում: Նրան փորձում են ներկայացնել, որպես այլախոհ կամ էլ ուղղակի՝ «ընդդիմություն», սակայն նա ոչ այլախոհ է եւ ոչ էլ ընդդիմախոս: Պարզապես նա խոսում է այն ամենի մասին, որի շուրջ ընդունված չէ խոսել: Օրինակ նրա այս արտահայտությունը. - Христианские идеалы, навязанные пропагандой, будут лишены внутренней жизненной силы, став атрибутами "православного атеизма. Առաջարկում եմ կարդալ հետեւյալ հոդվածը: Չեմ կարծում, որ այս հոդվածում նկարագրված երեւույթը բացակայում է մեզանում, սակայն տարբերությունը այն է, որ մենք այդ մասին աշխատում ենք չգրել: http://religion.ng.ru/printed/pravoslav/20...5/4_prihod.html — священник Александр Шрамко, статья "ПРИХОДСКОЕ ДЕЙСТВО. Рассказ о том, как формируются внутрицерковные секты". Опубл. в "Независимой газете" от 25.07.2001г., на сайте "НГ-Религии", на сайте http://ashramko.virtualave.net
  18. Երեւի կհարցնեք, թե ինչո՞ւ եմ գրում հայր Ալեքսանդրի մասին: Կարծում եմ, որ նա բարձրացնում է այնպիսի հարցեր, որոնք լինելով առանձին թեմի խնդիր, իրականում ընդհանուր են ամբողջ քրիստոնեական աշխարհի համար, եւ նման խնդիրներ, մի քիչ այլ գույներով մեզանում էլ կան: Ահա թե ինչ է նա գրում մի եկեղեցիական անվիճելի հեղինակության մասին: Իրականում Եկեղեցին չի կարող show business ու գողական աշխարհի օրինակով աստղեր եւ անվիճելի հեղինակություններ արտադրել, քանի որ մեկն է Եկեղեցու առաքելությունը՝ հոգիների փրկությունը: Александр Шрамко Заблудившийся миссионер http://www.livejournal.com/users/priestal/...16353#t1916353?, декабрь 2005 г. Всеправославный диакон Кураев был в Минске три дня. Каждый день выступал на Рождественской ярмарке и в других разных местах. На ярмарке, конечно, смысла не было.... Итак, отчитав первого спрашивающего за язык, всенародно любимый диакон начал вещать, начав довольно своеобразно: "Вы хотит знать, чтоб я сделал, если б оказался на месте Путина? или Лукашенко?... Первый указ был бы об аресте Зайцева, Юдашкина.. всех известных модельеров, но посадил бы не в тюрьму, а в шаражку, какие были при Сталине, чтоб они занялись созданием новой моды, потому что самый главный враг России сегодня - кукла Барби с узким тазом. Такой таз не для рождения детей, а демографическая ситуация такова, что русские через лет 60 могут исчезнуть... Нужна новая мода. Самая красивая женщина - это матрешка! Нужно это насаждать, в том числе и через моду!" ...... Дальше - больше. Он, оказывается, не просто за русских, а за империю. Почему? Потому что только в империи возможна настоящая свобода (?) и потому, что империализм это прямо противоположное национализму. "Значит, спрашиваю, национализм это нечто однозначно плохое?" - "Да! То есть не совсем.. Русский национализм - это хорошо!" При этом, сидя перед белорусами, он под общий восторг обозвал их несуществующей нацией, а язык примитивным. http://www.krotov.info/libr_min/sh/shra/mko.htm
  19. Ահա եւս մի մտորում մի շատ ծանոթ հարցի շուրջ: Почему, окунаясь в церковную среду, люди склонны терять некоторые добрые и вполне христианские по духу качества души? Особенно такие, как открытость, непосредственность, искренность, чуткость… Казалось бы, человек очистился покаянием, вокруг него братья… Не ждешь удара исподтишка.. Так должно быть, по крайней мере.. Как правило… Ведь что такое Царство Божие по-простому? Это там, где не нужно защищаться… Блаженство, открытость, мир… Церковь же – зримо осуществляемое Царство Божие. Свидетельство, возвещающее грядущее совершенство. Благодать, немощствующих врачующая и оскудевающих восполняющая… Почему же нередко не успев излечиться, где-то на подступах к Церкви, в каком-то заразном приемном боксе пришедший подхватывает такую болезнь, которая расшатывает всю его иммунную систему, делает невосприимчивым к истинному церковному лечению? Приходит человек с открытой душой, с доверием, с радостью и надеждой… Не это ли мы называем “первоначальной благодатью”? То, что действительно дается ни за что, как и положено благодати. Просто бурно прорастает она в чистой и восприимчивой душе. Держи, человече, ее, пока можно. Потом ты “воцерковишься”… Там уже не до благодати. Гнет, ломает себя человек, чтобы соответствовать… Горше то, что не знает чему… По сторонам оглядывается – православный имидж по крохам собирает. Дело нелегкое, и кажется – да это ж она, та самая духовная брань, о которой в книжках написано. А книжек много, и написано в них то так да этак. Надо к “опытным” приглядеться - каковы они церковные стандарты? Вот уже и есть в голове твоей прокрустово ложе, в которое предстоит до конца дней своих запихивать твою неповторимую душу. “Смиряется”… Оно как бы и соответствует: http://www.zavet.ru/publ/shramko01.htm
  20. Եւս մի հետաքրտիր մտորում, կարծում եմ չեք առակի, եթե ասեմ, որ նման վիճակ նաեւ մեզանում կա: Церковь потребления Современое общество часто называют "обществом потребления". И не без оснований. Дух же общества, дух "мира сего" не обходит и Церковь. Тем более в той большей степени, в какой составляющие Церковь люди больше принадлежат миру, чем Церкви. Много сейчас говорят об апостасии, об отходе от Христа и Его Церкви. Но самая страшная апостасия не в том, что люди массово покидают Церковь (а были ли они там?), а в том, что они остаются в Церкви с тем духом, который чужд Церкви. Что буйно цветет так называемое "миссионерство", которое "приводит в Церковь" на приманку того, что Церковью не является, но зачастую и анти-Церковно, анти - Христово, не тем, что есть "едино на потребу", а тем, что "потребляют". Нам говорят, что это нужно для того, чтоб "привлечь", а там мы уже с ними будем "работать". Это ложь. "Привлеченные" так люди будут жить "потребностями" и дальше. И Церковь Христа будет все больше заменяться церковью потребления - вот она "тайна беззакония в действии.." "...так что в храме Божием сядет он, как Бог, выдавая себя за Бога". (2Фесс.2:4) "И за сие пошлет им Бог действие заблуждения, так что они будут верить лжи, да будут осуждены все, не веровавшие истине, но возлюбившие неправду". (2Фесс.2:11,12)
  21. Որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչպիսի հոգեւորականի մասին է խոսքը, ներկայացնում եմ նրա մտածումները մի շատ կնճռոտ հարցի վերաբերյալ: Сегодня посмотрел запись о благодатном огне Когда был в Иерусалиме, в первый день Пасхи купил ДВД фильм с фрагментами с пасхальными богослужениями патриарха. Только сегодня собрался посмотреть. Оказалось, что записи этого года! Даже заметил несколько знакомых лиц. В том числе и полицейского, который упрекнул меня за питье воды до выноса плащаницы Правда, собственно пасхальной службы нет. Все в промежутке между Лазаревой и Великой субботами. Заканчивается схождением Благодатного огня. Несколько заинтересовавщих меня моментов: Опечатывают дверь ковуклии здоровым таким куском воска, демонстративно ставя на нее кучу печатей. Зачем? Ведь явно отдирается это все не кусками, а целиком. Более того - чуть позднее уже не видно никой печати на дверях. Куда она делась? И зачем тогда нужно было ее так торжественно цеплять? Использовалась потом только веревочка, которая не раз откручивалась и закручивалась. В последний раз раскрутили и открыли дверь перед большой закрытой то ли Чашей, то ли лампадой... А потом уже впустили патриарха со свечами. Когда он вышел с уже горящими свечами, то, как не вглядывался, не заметил никаких "самовозгораний". Все зажигали свечи от свечей патриарха и друг от друга. Не заметил и никаких восторженно упоминаемых "необжиганий". Люди явно вели себя с огнем, как с огнем. http://priestal.livejournal.com/300875.html
  22. Филарет отстранил от служб священника за участие в пресс-конференции по защите права на свободу совести [15:05:2007 16:28] 15 мая митрополит Минский и Слуцкий Филарет, патриарший экзарх всея Беларуси подписал указ о запрете в священнослужении ######ика Свято-Покровского прихода Минска, священника Александра Шрамко и зачислил его за штат до раскаяния. Таким образом, владыка Филарет утвердил рекомендацию церковного суда, заседание которого состоялось 10 мая под председательством благочинного Минского округа и настоятеля Свято-Духова кафедрального собора, протоиерея Геннадия Дичковского. Суд рекомендовал митрополиту запретить А.Шрамко служение за то, что он без церковного благословения 25 апреля участвовал в пресс-конференции организаторов кампании по защите прав на свободу совести и делал публичные заявления, которые противоречат официальной позиции Белорусской православной церкви Московского патриархата. В 1980 году А.Шрамко окончил факультет физики и электроники Белорусского госуниверситета, а с 1994 года служил в Белорусской православной церкви. Выступая на пресс-конференции 25 апреля, А.Шрамко подчеркнул, что христиане лишены законной возможности собираться по домам для чтения Библии и молитв, а также столкнулись с большими препятствиями в деятельности воскресных школ. По его словам, закон ограничивает деятельность наиболее активных православных приходов, которые хотят заниматься миссионерской деятельностью и расширять свое влияние в обществе. Организаторы кампании, которая началась в стране 22 апреля, рассчитывают собрать не менее 50 тысяч подписей под открытым обращением к главе государства, Конституционному суду, Палате представителей Национального собрания с призывом привести в соответствие с Конституцией Республики Беларусь закон "О свободе совести и религиозных организациях", действующий с конца 2002 года. Источник: БелаПАН http://www.bdg.by/news/news.htm?104446 Ես գիտեմ այս հոգեւորականին Կուրաեւի ֆորումից. կարող եմ վկայել, որպես իր գործին նվիրված հոգեւորական: Նա շատ համարձակ մարդու տպավորություն է թողնում: Այն կարծիքի եմ, որ նման հոգեւորականը կարող է իր ներկայությամբ զարդարել ամեն մի գործ: Տա Աստված, որ շուտ հարթվի այս կնճիռը եւ հայր Ալեքսանդրը վերադառնա իր ծառայությանը. ամեն:
  23. Այստեղից կարելի է եզրակացնել, որ հայերիս 90%-ը հայերեն չեն կարողանում գրել: Թե՞ մեկ այլ բան....
  24. Ինձ բացատրեցին, որ այստեղ ռուսեռեն են գրում, որպեսզի հասկանալի լինի օտերներին: Կարծում եմ, որ օտարները մեզ չեն հարգի, երբ իմանան, որ իրենց հասկանալի լինելու համար մենք անհասկանալի ենք դառնում ինքներս մեզ: Սովետի տարիներին պետական մակարդակով էին մեզ ճնշում ու ստորացնում, իսկ այսոր՝ օտրամոլությամբ:
  25. Հարգելի Մարկոս, ես ձեզ միանգամից չհասկացա, ներող կլինեք, ինձ թվաց Դուք ինչ-որ գրականություն ունեք:
×
×
  • Create New...