Jump to content

Aram_D

Forumjan
  • Posts

    253
  • Joined

  • Last visited

Everything posted by Aram_D

  1. Եկեղեցում մեղադրելուց առաջ պատք է հարց բարձրացնել, թե ինչո՞ւ այդքան անպիտանացանք, որ ինքներս մեզ չկարողացանք պաշտպանել, եւ թուրքի ստրուկը դարձանք: Քանի դեռ մենք մեր հիմնական թշնամուն չենք հաղթել, որը յուրաքանչյուրիս մեջ է բնակվում, արտաքին թշնամիներին չենք հաղթի: Եթե մենք այսօր ծուլանում ենք աշխատել ու աղոթել, ապա ինչպես ենք մարտի դաշտում դիմակայելու թշնամուն: Պատկերացրեք՝ ցուրտ քամի, կիզիչ արեւ, անձրեւ, խոնավ հողափոս, թերսնում, թշնամու գնդակներ: Դուք ուզում եք, որ մեր քահանաները ժողովրդին կենդանի թիրախ դարձնեին: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր Եկեղեցուց, որ արկածախնդիր քահանաներ չի ունեցալ, այլապես հայությունը իսպառ կոչնչանար:
  2. Մեր մեղքերի պատճառով մենք հալածվում ենք անօրենների կողմից:
  3. Ըստ Բուզանդի վկայության՝ Պապը, Ներսես մեծին սպանելուց հետ, հալածել է Եկեղեցին. ավերել է հիվանդանոցները, աղքատանոցները եւ այդ ամենի հետ միասին փակել է վանքերը եւ հրամայել կուսերին խառնակությամբ պղծվել: Հակառակ դրան սովետական շրջանի գեղարվեստական գրականության մեջ Պապը ներկայացված է որպես դրական հերոս. հրամայել է կանանց կուսանոցները փակել՝ զուտ ազգային շահերից ելնելով: ԳԼՈՒԽ ԼԱ. Յաղագս թէ ո'րպէս զկնի մեռանելոյն հայրապետին Ներսիսի, եւ կամ ո'րպէս ի նախանձ մտեալ տապալեաց թագաւորն Պապ զամենայն եդեալ կրօնս կանոնիցն` որ ինչ եդան ի Ներսիսէ առ կենդանութամբ նորա ի նմանէն: Իսկ թագագւորն Հայոց Պապ, զի թէպէտ եւ սպան զհայրապետն աշխարհին Հայոց զՆերսէս, սակայն ոչ յագեցաւ մահուամբ նորա, այլ ջանայր այսպէս` թէ զինչ միանգամ կարգք իցեն ուղղութեան ի Ներսիսէ եդեալ յեկեղեցւոջն, եղծեսցէ եւ խանգարեսցէ: Եւ սկսաւ նախանձ վարել ընդդէմ յառաջագոյն կանոնելոցն ի նմանէ. եւ սկսաւ հրաման տալ յայտնապէս յաշխարհին աւերել զայրենոցսն եւ զորբանոցսն` զոր շինեալ էր Ներսէս ի գաւառս գաւառս, եւ աւերել զկուսաստանսն ի գաւառս գաւառս եւ յաւանս յաւանս պարսպեալս եւ ամրացեալս, որ նորին Ներսիսի էր շինեալ վասն ամրապահս առանգոցն զգուշութեան: Քանզի յիւրում կենդանութեան երանելոյն Ներսիսի էր շինեալ. շինեաց զայս կուսաստանս յամենայն գաւառս, զի որ միանգամ կուսանք եւ հաւատացեալք իցեն` անդր ժողովեսցին ի պահս եւ յաղօթս, եւ կերակրել յաշխարհէ եւ յիւրաքանչիւր ընտանեաց: Զայն աւերել հրամայէր Պապ թագաւորն, եւ զկուսանսն հաւատացեալս տայր հրաման ի խառնակութիւն պղծութեան:
  4. Մի այսպիսի հարց. կա արդյո՞ք հավաստի աղբյուր, կանանց վանքերի փակման վերաբերյալ, հատկապես՝ Պապ թագավորի հրամանով: Մի տեսակ անհավանական է թվում: Կանանց վանքեր, Հայաստանում, դարերի ընթացքում եղել են, բայց սակավ: Կարծում եմ, որ սակավության պատճառները պետք է փնտրել հայերիս մտածելակերպի մեջ: Սա այն դեպքն է, երբ ազգին հատուկ մտածելակերպը ազդում է Եկեղեցու կառույցի վրա: Չեմ պնդում, սակայն հավանական եմ համարում:
  5. Համաձայն եմ: Հասկանալի է, որ ընծայումը թերի չի կարող լինել, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ թողնել երեխաներին ու գնալ վանք: Պարտականություններ ընտանիքի նկատմամբ եւս կան: Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր ցանկություն ունեն օգտակար լինելու, բայց հնարավորություն չունեն: Պետք է այդպիսիններին գտնել, նրանց շնորհները գործի դնել: Դրա համար կարիք կա, որ որոշ հոգեւորականներ իրենց վրա վերցնեն գործի կազմակերպչական մասը, այսինքն՝ խումբ հավաքելու եւ նրանց առջեւ խնդիրներ դնելու գործը: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում օգուտը մի քանի անգամ մեծ է լինում:
  6. Ինչո՞ւ եմ ասում ժամանակավոր վանական ծառայության մասին, որովհետեւ այսօրվա մարդը չի կարող թողնել իր ընտանիքը եւ ամբողջովին նվիրվել վանքին, սակայն կարիք կա, որ գոնե մի որոշ ժամանակ մտնի վանք ու ծառայի՝ իր իսկ հոգեւոր առողջության համար: Ճիշտ է՝ վանքին այդ մարդուց կարող է մեծ օգուտ չլինի, կարող է առհասարակ ոչ մի օգուտ էլ չլինի, բայց տվյալ անձնավորույթունը բոլոր դեպքերում կշահի: Լավ կլինի այս հարցը ուշադրության կենտրոնում պահել եւ ժամանակ առ ժամանակ անդրադառնալ:
  7. Նախապես շնորհակալություն:
  8. Հետաքրքրում է, քանի որ սկզբում շատերը ցանկացան, հետո ետ կանգնեցին: Ինձ առավելապես հետաքրքրում է՝ հնարավոր է արդյո՞ք, ժամանակավոր վանական ծառայության անցնել, ասենք մեկ ամսով:
  9. Նկատի ունեմ կանանց կուսանոցի հետագա ընդարձակման մասին, քանի որ 3 հոգին լավ է սկզբի համար: Եթե նկատի ունենանք, որ այս գործը նախաձեռնվեց 94 թ-ին:
  10. Հետաքրքիր նյութ է: Իսկ կա արդյո՞ք, հետագա ընդարձակման ծրագիր:
  11. Ըստ ավանդության մինչ ջրհեղեղը եղել է մշտապես գարնանային եղանակ, այսինքն՝ ամառ աշուն եւ ձմեռ չեն եղել: Բացի այդ գինի չեն պատրաստել եւ հաց էլ չեն թխել: Տարվա չորս եղանակները ինչպես նաեւ հացն ու գինին ջրհեղեղից հետո են եղել, եւ առաջին գինեգործն ու հացթուխը եղել է Նոյն իր զավակների հետ: Առաջի հայացքից անհավատալի թվացող այդ երեւույթը, այսինքն՝ մշտապես մեկ եղանակի ներկայությունը, այսօր նկատվում է Վենարա մոլորակի վրա: Այս մոլորակի պտտման առանցքը թեքված չէ, որի պատճառով էլ տարվա եղանակների փոփոխություններ տեղի չեն ունենում: Բացի այդ ցերեկվա եւ գիշերվա տեւողությունը նույնն է: Հետեւաբար՝ հնարավոր է, որ Երկիր մոլորակը մինչ ջրհեղեղը՝ պտտման առանցքի թեքություն չի ունեցել: Ներկայումս Երկիր մոլորակի թեքման անկյունը կազմում է 23,7 աստիճան, Մարսի թեքման անկյունը՝ 25,2, որի հետեւանքով էլ այս երկու մոլորակների վրա առկա են եղանակների փոփո######թունները: Բացի այդ Վեներա մոլորակի մթնոլորտում մեծ քանակ է կազմում CO2 -ը, որի հետեւանքով գոյանում է «ջերմոցային էֆեկտ» կոչվող երեւույթը, որը նվազագույնի է հասցնում ջերմության կորուստները գիշերային ժամերին, քանի որ CO2 –ը արգելակում է ջերմային ճառագայթումը մոլորակի տաքացած մակերեւույթից: Եթե այս ամենը տեղափոխենք երկիր մոլորակի վրա, այսինքն՝ ենթադրենք, որ մինչ ջրհեղեղը Վեներայի մոդելը ընդհանուր է եղել նաեւ Երկիր մոլորակի համար, ապա միանգամայն պարզ կլինի թե ինչպիսին է եղել Երկիր մոլորակի կլիման մինչ ջրհեղեղը, եւ կտեսնենք, որ ավանդությունը իրավացի է: Նման կլիմայական պայմաններում մշտապես կարելի է ստանալ մրգերի ու բանջարեղենի առատ բերք եւ հացի կարիք չունենալ:
  12. Ինձ թվում է, որ պահքը լուսաբանելիս պետք է նկատել նաեւ այն հանգամանքը, որ պահքը որպես պարտականություն չէ դրված, որ ամեն կերպ աշխատենք հարգելի պատճառներ բերելով խուսափել այն կատարելուց, ինչպես սովոր է մարդը առհասարակ կյանքում վարվել: Պահքը պետք է դիտել որպես անհրաժեշտություն, այսինքն՝ մարդը պետք է զգա դրա կարիքը, ինչպես որ զգում է աղոթքի կարիքը նեղության մեջ: Բացի այդ՝ աղոթքը, պահքը եւ ողորմածությունը լինում են միասին, եւ դրանցից միայն մեկով, կամ որեւիցե մեկի բացակայությամբ, հնարավոր չէ իրական հոգեւոր կյանքով ապրել: Եթե աղոթքով ու պահքով ապրենք, սակայն ողորմած չլինենք, կնմանվենք հիմար կույսերին: Աղոթքը մեր սիրո արտահայտությունն է Տիրոջ նկատմամբ, ողորմածությունը՝ մերձավորի նկատմամբ, իսկ պահքը՝ սերը մեր իսկ անձի հանդեպ: Հետաքրքիր է, որ մենք՝ սերը մեր անձի նկատմամբ արտահայտվում է զրկանքների միջոցով, իսկ մերձավորի նկատմաբ, ճիշտ հակառակը՝ տալու: Քանի որ մենք ոչինչ այնպես չենք սիրում, ինչպես մեր անձը, իսկ Ավետարանը մեզ ասում է, որ մերձավորին սիրենք այնպես ինչպես մեր անձը, հետեւաբար՝ այդ հավասարակշռությունը պահպանելու համար պետք է վերցնենք մեզանից եւ տանք ուրիշին: Պահքի համար հատուկ օրեր են սահմանված, բոլորիս համար նույն օրերը, իսկ ողորմածության համար որեւէ սահմանափակում չկա, ոչ չափի եւ ոչ էլ ժամանակի հարցում, եւ կարելի է ողորմեծ լինել ամեն օր, քանի դեռ ապրում ենք:
  13. Տպագիր գրքերի նկատմամբ վստահությունս գնալով պակասում է. աղաղակող տարբերություններ հաճախ եմ հանդիպել: Հնատիպ գրքերից միայն Պոլսի ու Երուսաղեմի հրատարակություններն են վստահելի: Բերեմ մի օրինակ. Մխիթար Այրիվանեցու «Հայոց պատմություն» գիրքը, որից ես այժմ օգտվում եմ, հրատարակվել է Մոսկվայում 1860 թ., հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Ըստ էության պետք է լիներ նույն բովանդակությունը, բայց այդպես չէ: Ռուսերեն օրինակում Քաղքեդոնի ժողովի մասին հավելում կա մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «451 թ. ժողովի օրերին, երկնակամարում երեք արեգակ է երեւացել, եւ 72 հրաշք կատարվել»: Հասկանալի է, որ եթե հրատարակիչը նման բան չգրեր, ապա գիրքը ռուսերենով չէր հրատարակվի: Ցավալին այն է, որ այն հայերը, ովքեր ռուսերեն չգիտեն, կարող են հալած յուղի տեղ ընդունել այդ հրատարակչական հնարքը, եւ մտածել, որ Այրիվանեցին քաղքեդոնական է: Բացի այդ խիստ տարբերություններ կան կաթոլիկների եւ հայերիս ավանդություններում: Այդ պատճառով ավանդություններին դիմելիս պետք է իմանալ թե որ աղբյուրից է, ապա՝ ժամանակը, գիրքը, հանգամանքները եւ այլն: Այդ ամենը դժվարացնում են առանց մասնագետի միջամտության օգտվել ավանդություններից, բայց մյուս կողմից էլ առանց ավանդությունը իմանալու հնարավոր չէ հասկանալ շատ խոսքերի իմաստը, եւ ոչ միայն խոսքերի, այլեւ՝ տոների ու արարողությունների:
  14. Ավանդությունից հայտնի է, որ Նոյը կուսակրոնության ուխտ է արել եւ անապատում բնակվել 500 տարի: Ի տարբերություն իր եղբայրների, ովքեր ձանձրացել են կուսակրոն կյանքից եւ ցանկացել են ամումնանալ, Նոյը հավատարմորեն պահել է իր ուխտը: Սակայն երբ աշխարհը լցվել է ապականությամբ, Տերը հրամայել է Նոյին ամուսնանալ, զավակներ ունենալու համար, որպեսզի նրանով շարունակվի մարդկային ցեղը: Ըստ ավանդության Նոյի կնոջ անունը Նոյեմզար է: Ըստ Սուրբ Գրքի Նոյի եւ նրա զավակների միջեւ առնվազն 500 տարվա տարբերույթուն կա, որը գալիս է հաստատելու ավանդությունը, ըստ որի Նոյը մինչ ամուսնանալը կուսությամբ է ապրել:
  15. Նշված գիրքը եղբորս տանն է, պետք է հարմար ժամանակ գտնեմ գնալու համար: Նույն գրքից մի անգամ տեսել եմ նաեւ տեր Խադի ձեռքին, մոտ 8 տարի առաջ: Իհարկե, այսօր ավանդության անվան տակ ամեն ինչ կարելի է հանդիպել: Ես էլ որոշ գրքերի շատ զգուշությամբ եմ մոտենում: Սակայն տեսել եմ նաեւ, թե սուրբ հայրերը ինչպես են կարողանում ավանդությունը օգտագործել՝ ճիշտ տեղում ու նպատակին: Բողոքական հոսանքներին հետեւողները չեն ընդունում ավանդությունը եւ պահանջում են, որ ամեն խոսք ասելիս նշենք՝ գիրքը, գլուխը եւ համարը: Դրանից նրանց քարոզը վեր է ածվում մի տեսակ հաշվապահական հաշվետվության, իսկ քարոզիչը ամեն խոսքից հետո թվեր է արտասանում: Սրբազան ավանդությունը գոյություն ուներ մինչ գրավոր օրենքը. Տերը Ադամին, Նոյին ու Աբրահամին՝ պատվիրանները բանավոր տվեց: Եւ որպեսզի նախահայրերը կարողանան հոգեւոր գիտելիքներ փոխանցել իրենց զավակներին, Աստված նրանց երկար տարիների կյանք էր տալիս (900 եւ ավելի տարիներ), այն դեպքում, երբ մարդու կյանքը՝ մեղքերի պատճառով կրճատեց մինչեւ 120 տարի, ըստ այս խոսքի. «Եւ եղիցին աւուրք դոցա ամք հարիւր քսան» (Ծննդ. Զ 3): Սուրբ Գրքից երեւում է, որ այն նախահայրերն էին երկար ապրում, ովքեր հատուկ առաքելություն ունեին բանավոր խոսք փոխանցելու, ինչպես օրինակ Սիմեոն Ծերունին:
  16. Գիրքը կոչվում է «Ոսկե բարեկամ հայ ընտանիքին»: Այդ գրքի առաջին մասը լավն է, բայց հետո գալիս են գուշակություններ, բժշկություններ, պատմություններ եւ նման կարգի բաներ: Մի խոսքով 19-րդ դար: Նախ պետք է գիրքը գտնեմ: Այնտեղ ցույց է տրվում, թե նախահայրերից ով ում է հանդիպել՝ կենդանության օրոք, եւ տրվում է Ադամից մինչեւ Մովսես այն նախահայրերի անուները, ովքեր միմյանց փոխանցել են Սրբազան ավանդությունը: Որպես Սրբազան ավանդության կողմնակից ասեմ, որ երբ Մովսեսը Տիրոջից լսեց Աբրահամի, Իսահակի ու Հակոբի անունները, չհարցրեց թե ովքեր են դրանք, այլ ավանդութունից արդեն գիտեր յուրաքանչյուրի մասին:
  17. Ինչպես հայտնի է, բացի Սուրբ Գրքից գոյություն ունի նաեւ Սրբազան ավանդություն: Նման աղբյուրից ժամանակին օգտվել է նաեւ Հուդա առաքյալը, ըստ հետեւյալ խոսքի. «Մարգարէացաւ վասն նոցա եւ եւթներորդն յԱդամայ Ենովք՝ եւ ասէ: Ահաւասիկ եկն Տէր բիւրովք սրբովք հրեշտակօք, առնել դատաստան ըստ ամենայնի, եւ յանդիմանել զամենայն ամպարիշտս վասն գործոց իւրեանց...» (Յուդա Ա 14): Եթե Սուրբ Գիրքը լավ զննենք՝ էլի կարելի է գտնել, ուղղակի հիմա չեմ հիշում տեղերը Բացի Այրիվանեցուց նման կարգի նյութեր կարելի է հանդիպել ե՛ւ Վարդան Այգեկցու մոտ, ե՛ւ Հակոբ Սրճեցու մոտ: Հատկապես Եպիփան Կիպրացին մի ամբողջ կապիտալ աշխատություն ունի Սրբազան ավանդությունների հետ կապված: Նա այնպիսի մանրամասնություններ է հայտնում, որ կարող են անգամ անվանդությունների ամենահավատարիմ կողմինակիցները առարկել: Կարդացել եմ, որ ավանդությունները փոխանցվել են հետեւյալ ճանապարհով. Ադամ, Ենովք, Ղամեք, Նոյ, Եբեր, Աբրահամ, Իսահակ, Հակոբ, Հովսեփ: Իսկ Հովսեփից մինչեւ Մովսես ցավոք չեմ հիշում ճանապարհը, պետք է նորից գիրքը նայալ: Մի խոսքով վստահելի անձանց միջոցով է փոխանցվել եւ այն էլ բավականին կարճ ճանապարհով: Այնպես որ աղավաղումներ լինել չէին կարող:
  18. Մխիթար Այրիվանեցու «Հայոց պատմությունում» մի այսպիսի դրվագ կա, որը հաստատվում է նաեւ Վարդան Արեւելցու կողմից: Սեթի սերնդից՝ Ենովսի եղբայրներն ու որդիները (այն Ենովսի, ով գրերի գյուտն էր արել), թվով 500 հոգի, լսելով Դրախտի կյանքի մասին, ելնում են Ահերմոն կոչվող լեռը և այնտեղ կուսությամբ ապրում, և այդ պատճառով էլ կոչվում Աստծու որդիներ, ի տարբերություն Կայենի սերնդի, ովքեր կոչվում են մարդկանց որդիներ: Այնուհետև՝ Հարեդի 41-րդ տարում՝ արարչությունից 960 տարի անց, Սեթի որդիները, ձանձրանալով կուսությամբ ապրելուց, իջնում են լեռներից և գալով իրենց ազգակիցների մոտ՝ խնդրում են կնության համար իրենց աղջիկներ տալ: Վերջիններս բարկանում են նրանց վրա՝ Աստծու ուխտը դրժելու համար և մերժում նրանց խնդրանքը: Նրանք էլ գնում ու Կայենի որդիներին են խնդրում: Կայենի որդիները չարախնդությամբ իրենց դուստրերին նրանց աչքի առջև դիվահար են անում ու տալիս: Եւ այս խառնակությունից ծնվում են հսկաներ (տե՛ս Ծննդ. Զ 4): Այստեղից բազմանում է չարիքը երկրի վրա, հատկապես՝ որկորամոլությունը, շնությունն ու սպանությունը: Այրերը իրենց ցանկացած կնոջը տիրանալու համար սպանում էին միմյանց, եւ պատահում էր, որ մի կնոջ համար 40 այր էր սպանվում, իսկ կանայք՝ այդ չար խառնակությունների հետեւանքով դառնում են անպտուղ: Այդ խառնակությունից ծնված հսկաները անճոռնի էին: Նրանք իրենց հաղթանդամ մարմիններին վստահվելով, իրենց անմահ էին կարծում, եւ հաճախ մայրերը մահանում էին ծննդաբերության ժամանակ, իսկ նորածինները ապրում:
  19. «Ծննդոց» գրքում բավականին քիչ էջեր են տրամադրված մինչ ջրհեղեղը եղած անցքերին, բայց Եկեղեցու հայրերը կարողացել են այդ քչից էլ բավականին լուրջ եզրահանգումներ անել: Բացի այդ որոշ բաներ էլ հայտնի են ավանդությունից, որոնք ի մի բերելով կարելի է վերականգնել այդ քաղաքակրթության մոտավոր պատկերը: Այդ տեսակետից իրենից բավականին լուրջ գործ է ներկայացնում Մխիթար Այրիվանեցու «Հայոց պատմությունը», չնայած որ շատ փոքրածավալ է:
  20. Մխիթար Այրիվանեցին իր «Հայոց պատմություն» գրքում անդրադառնում է մինչ ջրհեղեղը գիտության եւ տեխնալոգիաների ծագման եւ զարգացման խնդրին: Ստորեւ այն բերում եմ քաղվածաբար: Ենովսը՝ Սեթի որդին, ում մասին Սուրբ Գիրքը գրում է, թե նա հուսալով կանչեց Տիրոջ անունը, առաջինը մոլորակներին անուներ տվեց: Նա նաեւ առաջին գրերը հորինեց եւ սովորեցրեց իր զավակներին: Մաթուսաղան՝ Ենովքի որդին, «կարճոստուն եւ բազմատար» նշանագրերը հնարեց, որով գրի առավ բոլոր այն արարածների անունները, որը դրել էր Ադամը: Գրեց նաեւ իր նախնիների վարքը: Նա առաքինի վարք ունենալով՝ մարգարեույթան շնորհ ստացավ եւ մարգարեացավ աշխարհը ջրհեղեղով ու հրով կործանվելու մասին: Նրա գրառումներ թողեց պղնձե տախտակների ու թրծված կավե աղյուսների վրա, որը ջրհեղեղից հետո Արփաքսադը հայտնաբերեց Սիդոն լեռան վրա, որից քաղդեացիներն ու ասորիները իմաստացան: Իսկ Սեթի որդիներից Աղավրոսը գտավ կենդանակերպերի եւ մոլորակների թվերը, եւ նա աստղերով հմայությունը անվանեց քաղդեություն: Արփաքսադի որդի Կայնանը գտավ կախարդությունը աստղերի միջոցով եւ բազմացրեց քաղդեությունը, որի պատճառով նրա որդիներն իրեն աստված համարելով պաշտում էին: Նա նաեւ բախտ ու ճակատագիր ասելով՝ կռապաշտության սկիզբը դրեց: Եկտանը հնարեց աղեղն ու սուսերը եւ պատերազմական բոլոր գործիքները, իսկ նրանց կողմից նեղվածները հնարեցին զրահներն ու սաղավարտը, ինչպես նաեւ բերդերն ու խրամատները:
  21. Я обращаюсь к модераторам. Это - откровенный наезд на Вселенский Церковь. Այս անձը չի ուզում ճշմարտությունը ճանաչել. նրա նպատակն է իր սուտը տարածել, եւ մենք էլ ակամայից նրա հերետիկոսական գործնեության աջակից ենք դառնում: Նման վարվելակերպին հարիր խոսք կա հայերենում: Այս անգամ չեմ ասում, բայց որպես Եկեղեցու դպիր՝ իմ պարտքն եմ համարում հայտնել, որ նման անձերին բանադրում են: Եթե մենք այս անձի հետ քաղաքավարությունից դրդված վարվեք՝ նա չի ուղղվելու, այլ ջանալու է իր կողմը քաշել տկարներին: Չնայած որ նրանից տկարը այստեղ հազիվ թե գտնվի:
  22. Դուք միանգամայն իրավացի եք. ամեն տեսակ գուշակություն զազրելի է Տիրոջ առջեւ, սակայն Աստվածաշնչում նկարագրված են դեպքեր, երբ գուշակությունների միջոցով մարդիկ ճշմարտությունն են իմանում: Այդ կապակցությամբ Տաթեւացին գրում է, որ Աստված բարի է եւ Իր բարությամբ խնամում է բոլոր արարածներին, եւ կամենում , որ բոլոր մարդիկ ապրեն եւ գան ճշմարտության գիտության: Դրա համար Աստված մեզ տվել է բանական միտք՝ որով մենք զանազանում ենք չարը բարուց, տվել է Իր Խոսքը՝ որի լույսով կարող ենք գնալ ճշմարտության ճանապարհով: Երբ մարդը այս ամենը ունենալով էլ մոլորվում է, Աստված մարդուն մարգարեների միջոցով է խրատում: Իսկ երբ մարդիկ քարկոծում էին մարգարեներին, կամ այն ազգերի մեջ ուր Տիրոջ մարգարեները չկաին, Աստված նրանց դիմում էր բնական երեւույթների միջոցով: Եւ ինչպես սովոր է յուրաքանչյուր ոք, դրանով էլ ներգործում է Աստված՝ նախապատրաստելու համար նրան հանդերձյալի համար: Ինչպես օրինակ՝ եգիպտացիները հմայող էին եւ հավտում էին երազներին, եւ Տերը երազների միջոցով կամեցավ նրանց ուղղության բերել: Քաղդեացիները աստագուշակությամբ էին մոլորված՝ Տերը նրանց աստղի միջոցով դեպի Իրեն կանչեց: Կիպրիանոսը դեւերի միջոցով իմացավ Տիրոջ ամենահաղթ Խաչի զորության մասին: Նրանք ովքեր Տիրոջ Խոսքը գիտեն, Տերը նրանց խոսքով է դիմում, իսկ նրանք ովքեր մոլորվել են մարդահնար կամ դիվահնար մոլորություններով Տերը նրանց որսում է իրենց իսկ մոլորությամբ եւ ճշմարտության ճանապարհին դնում: Ում սիրտը արդար է, Տերը նրանց այցելում է իրենց մոլորույթունների միջոցով: Նրանք, ովքեր Տիրոջ խոսքը գիտեն, նրանց համար երազներով գուշակություն անելը մեծ մեղք է, սակայն նրանք, ովքեր հեռու են ճշմարտությունից, եւ երազները նրանց համար իմֆորմացիայի միակ վստահելի աղբյուրն է, Տերը նրանց կարող է որսալ երազի միջոցներով: Քանի որ Տերը կարող է նաեւ երազներ տալ, ինչպես վարվեց երեք մոգերի հետ, երբ նրանց երազի միջոցով հրամայեց՝ ուրիշ ճանապարհով հեռանալ Բեթղեհեմից: Չգիտեմ կարողացա արդյո՞ք ճիշտ ձեր հարցին պատասխանել: Այս հարցը բավակաին նուրբ է:
  23. Լիարժեք պատկերացնելու համար, թե ինչ հարցեր են քննարկվում Բարոյական Աստվածաբանություն գիտակարգի սահմաններում, ստորեւ բերում եմ Մխիթարյան միաբանությունից՝ Խաչատուր Էրզրումցի Առաքելականի «Համառոտություն Բարոյական Աստուածաբանութեան» գրքի բովանդակության ցանկը. 1. Յաղագս կանոնաց գրոց 2. Յաղագս Աստուածաբանական առաքինութեան եւ պատուիրանաց նոցին 3. Յաղագս պատուիրանաց տասն պատգամաց եւ Եկեղեցւոյ 4. Յաղագս մասնաւոր պատուիրանաց իւրաքանչիւր կացութեան 5. Յաղագս մեղաց 6. Յաղագս խորհրդոց Եկեղեցւոյ 7. Յաղագս բանադրանաց
  24. Հարգելի Զոնարա, Ձեր տված հարցին պատասխանելու համար ստիպված եղա, կոնսուլտացիայի կարգով, դիմել համապատասխան մասնագետի, քանի որ արտաքինից պարզ թվացող այս հարցը բավականին լուրջ հետազոտություններ էր պահանջում: «Բարոյական աստվածաբանությունը» դա աստվածաբանական դիսցիպլին (գիտակարգ) է, իսկ ասվածաբանությունը դիսցիպլինների բաժանելը ինքնին նոր երեւույթ է, (19-րդ դար) եւ գալիս է արեւմուտքից: Մինչ այդ ամբողջ քրիստոնեական աշխարհում, հատկապես արեւելքում, Եկեղեցու հայրերը աստվածաբանությունը բնական գիտությունների օրինակով՝ տարբեր դիսցիպլինների չէին բաժանել, քանի որ աստվածաբանությունը հավատքի խնդիր է եւ տրվում է հայտնությամբ, իսկ բնական գիտությունները փորձերի եւ վերացական մտածողության արդյունք են, եւ այն կարիք կար տրոհել գիտակարգերի: 19 –րդ դարում, երբ Եվրոպայում Աստվածաբանությունը բաժանվեց գիտակարգերի, Հայաստանում, հայտնի պատճառներով, դա չէր էլ կարող արվել: Սակայն Մխիթարյանները հետեւելով եվրոպացիների օրնակին դա արեցին իրենց միջավայրում, եւ որոշ քանակությամբ գրքեր հրատարակեցին, բարոյական աստվածաբանության թեմայով: Բայց չէի ասի, որ պակասը լրացվեց, այլ ավելի շուտ՝ եվրոպական մտածելակերպով գրականություն հայտնվեց: Ընդհանուր առմամբ Աստվածաբանությունը դրանից չհարստացավ, չնայած որ նոր աստվածաբանական եզրեր գոյացան, որոշ սահմանումներ արվեցին: Բացի այդ, շատ հայ երիտասարդներ, այն ժամանակներում, գնում էին Եվրոպա ուսանելու, որից հետո հայերենով, եվրոպական մտածելակերպին հարիր, գրականություն հայտնվեց նաեւ Հայ Եկեղեցու գրականության ցանկում: Այն խնդիրները, որոնք դարձան բարոյական աստվածաբանության քննարկման նյութ, միջնադարում վաղուց ի վեր քնարկվել էին՝ քարոզների, խրատների եւ հորդորակների միջոցով: Օրինակ՝ Ավետարանի մեկնություններում, որպես եզրափակիչ խոսք, մեկնիչները հաճախ հորդորել են հավատարիմ մնալ պատվիրանապահությանը, համբերությամբ տանել նեղությունները, ողորմած լինել եւ այլն: Հաճախ էլ կարելի է հանդիպել այսպիսի արտահայտության. «Մեր մեղքերի պատճառով Տերը մեզ հանդիմանում է անօրենների ձեռքով»: Եթե այսօր հնարավոր լինի հավաքել նման հորդորները, ապա մի հարուստ գրականության տեսակ ի հայտ կգա: Բայց սա չի նշանակում, որ Հայ Եկեղեցում ամենեւին նման աշխատանքներ չարվեցին, օրինակ՝ Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատի թանգարան» գիրքը բավականին հաջող գործ է նման դիսցիպլինի սահմաններում, եւ ամենակարեւորը՝ հայկական մտածելակերպին հարիր է: Հարգանքներով, Արամ
  25. Չգիտես ինչո՞ւ մենք քաշվում ենք՝ վերջին ժամանակներս Հայաստան ներթափանցած կրոնական կազմակերպություններին իրենց իրական անունով կոչել, այսինքն՝ աղանդ հայտարարել, սակայն նրանք չեն քաշվում ամենուր ծաղրել Մայր Եկեղեցուն: Պետք է միանշանակ ու առանց վերապահումների նրանց աղանդ հայտարարել, առավել եւս պետք է փակել բոլոր դռները նրանց առջեւ: Քաղաքավարության օրենքները նրանց համար չեն: Հայաստանում ամեն ոք իր պարտքն է համարում քննադատել Եկեղեցուն, սակայն բավականին անտարբեր են վերաբերվում աղանդներին: Այսօր Հայաստանում գյուղ չկա, որ աղանդները ոտ դրած չլինեն: Պարզ է, որ հաջորդ քայլը պետք է լիներ Ազգային ժողովն ու կառավառությունը:
×
×
  • Create New...