-
Posts
253 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Aram_D
-
Այսօր այդ հարցի կապակցությամբ կա երկու տարբերակ, մեկը հայկական, մյուսը՝ հունական: Հայերը ասում են, որ մուտքը եղել է վճարովի եւ աղքատները չեն կարողացել ներս անցնել, հույները ասում են, որ հայերը կաշառել են մահմեդականներին, եւ վերջիններս ինչ որ հնարքով կարողացել են տարբերել հայերին հույներից ու մյուս «ուղղափառ» ազգերից եւ միայն հայերին են ներս թողել: Սակայն հույները չեն ասում, թե որքան է եղել կաշառքի չափը, եւ թե կոնկրետ ով է եղել կաշառքը տվողը եւ ստացողը: Հայտնի է նաեւ, որ հայերի եւ հույների հարաբերությունները թշնամական են եղել, որը պահպանվել է մինչ այսօր, եւ նման դեպքերում թշնամական կողմի վկայությունը հիմք ընդունել չի կարելի. այլ վկաների անհրաժեշտությունը եւս կա: Հայերը ասում են, որ եղել է մի քար, որի վրա արաբերեն լեզվով գրված է եղելությունը, սակայն այդ քարը այսօր չի երեւում: Երկու կողմերի ասվածից մի բան է հաստատվում միայն, որ մահմեդականները տիրել են սուրբ վայրերին եւ բռնի ուժով իրավունք ստացել արգելելու կամ թույլատրելու ուխտավորներին տաճար մտնել: Պարզ է դառնում նաեւ այն, որ նրանք ոստիկաններ են կարգել սուրբ վայրերում եւ այդպիսով դրամ կորզել: Հայերը ասում են, որ ոստիկանները յուրաքանչյուր անձի համար մուտքի գումար էին սահմանել, իսկ հույները՝ որ ոստիկանները կատարել են կաշառող կողմի հրամանները: Անհավական է այն, որ պետականություն չունեցող հայերը տվյալ դեպքում եղել են ավելի զորավոր ու հարուստ, քան մյուս ազգերը, իսկ հույները՝ թշվառ ու անզոր, եւ ոչինչ չեն կարողացել ձեռնարկել ընդդեմ հայերի, այլ հուսահատորեն կանգնել են դրսում եւ սպասել: Իսկ հայերը այնքան հանդուգն են եղել, որ իրենց եղբայրներին զրկելուց հետո էլ համարձակվել են կանգնել Աստծու առջեւ, սուրբ վայրում ու անդադար աղոթել: Հույները ոչինչ չեն ասում մյուս ազգերի մասին, քանի որ բացի հույներից ու հայերից այնտեղ այլ ազգեր եւս եղել են: Որտե՞ղ են գտնվել այդ ազգերը տվյալ պահին՝ ներսում թե դրսում: Եւ ինչպե՞ս են կարողացել արաբ ոստիկանները պարզել թե տվյալ ազգի ներկայացուցիչը ուղղափառ է թե այլափառ, որպեսզի թույլատրեն կամ արգելեն նրա մուտքը տաճար:
-
Գրաբարը Սուրբ Գրքի լեզուն է, իսկ աշխարհաբարը՝ աշխարհի: Գրաբարը Տիրոջ ընծան է Թորգոմի տանը, որը եղավ Բաբելոնում: Այս լեզվով են խոսել Հայկն ու Արամը, Թադեոսն ու Բարդուղիմեոսը, Սահակն ու Մեսրոպը: Բացի այդ մեր ամբողջ գրականությունը գրաբարով է պահպանված: Եթե մենք անցնենք աշխարհաբարի, ապա 20 տարի հետո մեր մատյանները այլեւս կարդացող չի մնա: Գրաբարն ու աշխարհաբարը ոչ միայն իրենց մակարդակներով են տարբեր, այլեւ հոգեւոր ունակությամբ: Գրաբարը ունակ է աստվածպաշտական գրականությունը կրելու, պահելու եւ ներկայացնելու, պահպանելով աստվածպաշտության ամբողջ վայելչությունն ու շուքը, իսկ աշխարհաբարը այդ հարցում ուղղակի անպիտան է: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին փորձել են ծիսական մատյանները վերածել աշխարհաբարի, շատ շուտ հիասթափվել են, տեսնելով աշխարհաբարի չորությունը: Անգամ Տաթեւացու «Գիրք հարցմանցը» հնարավոր չէ լիարժեքորեն վերածել աշխարհաբարի: Չմոռանաք, որ աշխարաբարը ձեւավորվել է այն տարիներին, երբ մենք օտարի լծի տակ ենք եղել, եւ շատերը, մտավորականներն ու պաշտոնյաները, այդ տարիներին արտահայտվել են ավելի շատ ռուսերեն՝ հայերենը թողնելով արհեստավորներին ու վարորդներին: Եթե մենք կորցնենք գրաբարը, ապա աշխարհաբարը կվերածվի մի լեզվի, որում բառերի մեծամասնությունը կլինեն՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերն եւ այլն: Ինչպես Թիֆլիսի հայությունն է ասում. «Ուգլավոյ մագազինումը մանդարինի օչերեդա, բա՛»:
-
Աստված օգնական հայր սուրբ: Եւս մի հարց կապված հրաշքների հետ: Սիմեոն Լեհացին մի պատմություն ունի Լուսավորչի կանթեղի առնչությամբ, որում ասում է, որ կա մի քար, որի վրա արաբերեն արձանագրություն կա: Այսօր կա արդյո՞ք այդ քարը, թե անհայտացել է: Ժամանակին Կուրայեվի ֆորումում վեճ ծագեց այդ հարցի կապակցությամբ, եւ ռուսները պահանջեցին այդ քարի լուսանկարը, որպես ապացույց: Մի գուցե՞ այդ քարը արդեն չկա: Ստորեւ բերում եմ այդ պատմությունը Սիմեոն Լեհացու «Ուղեգրութիւն» գրքից: Բայց Հայոց՝ Պարոնտէր կամ դասասաց վարդապետ մի ելանէ ամպիոնն եւ սկսանի քարոզել եւ ծանուցանել վասն բխման լուսոյն, ապա յորդորէ զժողովուրդն երանի տալով նոցա, որ այնմ ժամու հանդիպեցան. վասն որոյ պարտ է ահիւ եւ դողութեամբ, զղջմամբ եւ պաղատանօք եւ խոստովանութեամբ եւ սրբութեամբ արժանանալ տեսլեան լուսոյ եւ մեծաւ պատրաստութեամբ սպասաւորել նմա: Իսկ դառն աղքատքն որ մնացին ի դուռն, լան եւ ողբան եւ խնդրեն զի մուծցեն զնա: Իսկ նոքա ասեն թէ Ոչ. իրեք կամ երկու ոսկի տվէք. իբրեւ երդնուն թէ չունիմք եւ ոչինչ, ապա մերկացուցանեն եւ մի մի որոնեն զամենայն տեղիս. իբրեւ ոչ գտանեն, ապա առաքեն եւ կոչեն զթարճիմանն եւ ասեն. Զինչ տայք՝ տուք, զի մի զրկեսցին ի լուսոյն: Եւ նա գնացեալ ասէ Պարոնտէրին. եւ Պարոնտէրն յորդորէ զխոճայնին, աղաչէ եւ խնդրէ վասն սիրուն Քրիստոսի, թէ Մի թողուք զնոսա ի դուրս մնալ, այլ ըստ կարողութեան ձերոյ տվէք որ նոքա այլ տեսնեն զլոյսն: Եւ որոց ծագէ սուրբ Հոգին՝ գայ եւ ասէ. Ես մինն բերեմ. միւսն ասէ. Ես երկու. եւ ոմն՝ իրեք կամ չորս, հինգ. եւ այսպէս զբազում մուծանեն ի Յարութիւնն. եւ թէ մնայ Ժ, ԺԵ հոգի, թարճիմանն գնացեալ ասէ. Սոքա կոյրք են, այլքն կաղ, ձեռնատ, անկար, թող Աստուծոյ սիրուն համար եւ խօնթքարին գլուխն համար լինի եւ արեւուն լինի. մէկ մէկ օրդ կտրէ զնոսա: Նոքա խայիլ կու լինին. Լաւ է, ասեն, որ առնունք շատ թէ քիչ, քան թէ ոչինչ: Քանզի նալաթլամայ ալ կայ, թէ ոք լուսոյն ժամն չի թողու: Եւ ասին թէ ժամանակ մի այտպէս ֆախիր ֆուխարայնի մնացել են ի դուրս. չէ թողած պէնկզար դրամով, թէ թամամ տվէք. եւ նոքա այնպէս մնացել են համրում. եւ յորժամ լոյսն ելել է՝ դուրսն է վազել նախ վասն աղքատաց եւ դռան երկու կողմն մարմարէ երկու սեան գլուխքն այրել է. զոր տեսեալ բազմաց՝ փառս տային Աստուծոյ. եւ մինչեւ ցայսօր երեւի տեղին բռնըված հրագոյն. զոր ծանուցին խօնթքարին. եւ նա հիացեալ հրաման եւ պարաթ ղրկեց յԵրուսաղէմ նալաթլամայով, որ աղքատք թէ չունենան եւ երդվին թէ չունին՝ թողցեն զնոսա ի ներս, զի մի զրկեսցին ի լուսոյն. զոր եւ մեք տեսաք զայն սիւնսն աչօք մերովք այրեալ եւ սեւացեալ. եւ զայն էմրն քանդեալ ի վերայ քարեայ տախտակի Յարութեան դուռն ի հրաշափառաց լուսոյն. զի գիրն տաճկերէն գրած է: Դարձեալ վարդապետն յորդորէ զժողովուրդն ասելով, թէ Վասն սիրուն Աստուծոյ եւ սուրբ լուսոյն խաթերն՝ տվէք ողորմութիւն, զի զայն մնացած աղքատքն ալ մտցեն ի ներս. իսկ ողորմածք եւ գթածքն տան վաղվաղակի ըստ կարեաց եւ վճարեն զնոսա եւ մուծանեն ի ներս. եւ լինի մեծ ուրախութիւն եւ ցնծութիւն: Եւ այն զատկի գիշերն Յարութեան դուռն բաց մնայ եւ ցորեկն, զի յոլով Տաճիկք գան եւ նստին հայել զարարողութիւնս քրիստոնէից: У армян на кафедру поднимается паронтер или учитель-вардапет и начинает проповедовать и рассказывать о происхождении света, затем ободряет народ, [говоря, что] блаженны они, что встретились в такой час; поэтому нужно страхом и дрожью, раскаянием и мольбами, исповедью и святостью удостоиться видения света и с великими приготовлениями служить ему. Меж тем несчастные нищие, что остались у дверей, рыдают, плачут и молят, чтобы их впустили. А они (шейх, кази и ясахчи) говорят: «Нет. Дайте три или два золотых». Когда же они клянутся, что ничего не имеют, их раздевают и обыскивают с ног до головы. Если ничего не находят, посылают за переводчиком и говорят: «Что дадите, давайте, чтобы они не лишились света». Он идет и говорит Паронтеру [Григору], и Паронтер убеждает ходжей, молит и просит из любви к Христу: «Не допустите, чтобы они остались снаружи, но подайте каждый соответственно своим возможностям, чтобы они также увидели свет». И в кого проникнет Святой Дух, подходит и говорит: «Я проведу одного». Другой говорит: «Я двух», а иные – трех, четырех или пятерых. Таким образом, многих вводят в [церковь] Воскресения. Если же останется 10-15 душ, переводчик идет и говорит: «Эти слепы, а остальные хромы, безруки и немощны, пустите их ради любви к Богу, ради головы хондкара и ради солнца его. Скиньте им по одному орду». Они соглашаются: «Лучше, – говорят, – взять хоть немного, чем ничего». Ибо существует налатлама против тех, кто не впустит в церковь [видеть свет]. Сказали, что когда-то остались такие нищие богомольцы снаружи, не впустили их за входную плату, мол, давайте полностью, и так остались они лишенными [света]. Но когда появился свет, он сперва устремился для нищих наружу и сжег верхушки мраморных колонн по обе стороны двери. Многие видели это и воздали славу Богу. До сих пор видны места, охваченные огнем. Сообщили об этом хондкару, и он, пораженный, послал в Иерусалим указ и грамоту с налатлама о том, что, если нищие не будут иметь [денег] и поклянутся, что не имеют, впустить их внутрь, чтобы они не лишились света. И мы также своими глазами видели обожженные и почерневшие колонны. Этот указ о чудесном свете вырезан на каменной плите дверей [церкви] Воскресения, эта грамота написана по-мусульмански.
-
Բացի սուրբ Գրքի մեկնություններից, այսօրվա մարդու համար շատ կարեւոր է նաեւ Եկեղեցու խորհուրդների ծիսակարգի մեկնությունը, ինչպես օրինակ՝ Սուրբ Պատարագի եւ 9 ժամերգությունների մեկնությունները, Տոների խորհրդի բացատրությունը (Տոնապատճառ), Տոմարագիտական երկերը, Դռնբացեքի բացատրությունը, Տնօրհնեքի բացատրությունը, Մատաղի բացատրությունը եւ այլն: Երբ նորադարձը մտնում է տաճար եւ ամբողջ պատարագի արարողության ընթացքում ոչինչ չի ընկալում, դա հասկանալի է, բայց երբ երկար տարիներ շարունակ՝ բոլոր պատարագներին անխտիր մասնակցող անձը ոչինչ չի ստանում պատարագից, դա արդեն լուրջ խնդիր է: Այս խնդիրը վաղուց է առկա, եւ մեր հայրերը փորձել են այն լուծել ծիսակարգի մեկնության ճանապարհով: Դրա հետեւանքը եղավ այն, որ հայտնվեցին Ներսես Լամբրոնացու «Սուրբ Պատարագի մեկնությունը», «Մեկնությիւն Եկեղեցական խորհրդոյ», Խոսրով Անձեւացու՝ «Սուրբ Պատարագի մեկնությունը», «Ժամերգությունների մեկնությունը». վրջինս սրբագրել է Մովսես Երզնկացին: Այս մեկնությունների համախումբը առաջ բերեցին մի նոր գիտություն՝ Ծիսական Աստվածաբանություն: Այս բնագավառում գործել են՝ Մովսես Սյունեցին (Քերթողահայր) Հովհաննես Օձնեցին (Իմաստասէ) կաթողիկոս 717-728 թթ Ստեփանոս Սյունեցին Է -Ը դդ մահ 735 թ. Խոսրով Անձևացին Ժ դ Ներսես Շնորհալի (Կլայեցի) կաթողիկոսը 1166-1173 թթ Պողոս Տարոնացին ԺԱ-ԺԲ դդ (մահ 1123 թ.) Վարդան Արևելցին ԺԳ դ Եսայի Նչեցին ԺԳ-ԺԴ դդ Մովսես Երզնկացին ԺԳ-ԺԴ դդ Հովհաննես Արճիշեցին (Ոսպնակեր) ԺԳ-ԺԴ դդ Հակոբ Ղրիմերին ԺԴ-ԺԵ դդ Գրիգոր Տաթևացին 1346-1410 թթ Գրիգոր Խլաթեցին (Ծերենց) 1349- 1425 թթ Վերջին շրջանի հեղինակներից են՝ Սիմէոն Երևանցի կաթողիկոսը 1763-1780 թթ Մաղաքիա Օրմանյանը Նորայր Պողարյանը և ևս մի հեղինակի, ում Օրմանյանը Մատթեոս Դպիր է անվանում Ինչպես երեւում է վերը բերված ցուցակից՝ Հայ Եկեղեցու մեծ վարդապետներն ու կաթողիկոսներն են զբաղվել այս գործերով:
-
Աստված օգնական հայր սուրբ: Իսկ այն դուռը, որի վրա արաբերեն գիր կա, պահպանվել է արդյո՞ք: Այդ մասին գրել է Հովհաննես Հաննան իր Երուսաղեմի պատմության գրքում: Ստորեւ բերում եմ այդ հատվածը: Յովհաննէս Հաննա « Գիրք Պատմութեան Սրբոյ եւ մեծի Քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմիս, եւ Սրբոց Տնօրինականաց Տեղեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» Վասն Սուրբ Յակոբայ թէ սեպհականապէս վիճակ է ազգիս Հայոց: Տիեզերալուր եւ ամենագով սուրբ վանքս նախկնապէս վիճակեցաւ ազգիս Հայոց. ոչ ոք յազգաց ունելով մասն եւ բաժին ի սա՛: Քանզի շինեցաւ հեղինակութեամբ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին. յարքունական գանձուց երկուց արքայից Կոստանդիանոսի եւ Տրդատայ. եւ շնորհեալ ետուն զսա պարգեւ ազգիս Հայոց: Որպէս գրէ ճշմարտապատումն Ագաթանգեղոս, ի սիրոյ եւ միաբանութեան թխտոջն սրբոյն Սեղբեստրոսի եւ սրբոյն Գրիգորի հանդերձ Կոստանդիանոսիւ եւ Տրդատաւ թէ՝ Պարգեւեցաք եւ նորապսակ Պարթեւին մերոյ ի յիշատակ յաւիտենական յազգաց յազգս, ի յԵրուսաղէմ քաղաքի իջեւանս Հայոց աղօթականս՝ զվկայարան սրբոյն Յակոբայ եղբօրն Յօհաննու. զի յարքունեաց գանձուցն շինիցեն անդ զեկեղեցիս, եւ արկցեն զպարիսպս բարձունս շուրջանակի. եւ ի ներքոյ զսրահս, եւ զսենեակս առանձնականս արանց եւ կանանց. եւ ռոճիկք նոցա ի գալն եւ ի գնալն յարքունուստ լիցի. գրեալ ի ԳԶԺ թուին Քրիստոսի: Եւ այս յամենայն պատմագիրս, եւ ա՛յլ ուրեք տեսանի. ուրեմն երկբայօղն թէ Սուրբ Յակօբ ո՛չ է Հայոց՝ գլխակոր լինի առաջի սրբոյն Սեղբեստրոսի եւ Կոստանդիանոսի. թո՛ղ թէ առաջի սրբոյն հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին եւ Տրդատայ թագաւորին. օր ինքեանք ձեռագրեալք են զուխտս եւ զդաշինս զայս. եւ ի նախախնամութենէ Տեառն Աստուծոյ մերոյ կայր եւ մնայր սուրբ Աթոռոյս ի ձեռս մեր. թէպէտ տիրեցաւ քաղաքս յայլասեռ ազանց, սակայն վասն վերոգրեալ ուխտի սրբազան երկուց հայրապետաց, եւ երկուց մեծազօր արքայից ոչ ոք իշխէր առնուլ զսա ի Հայոց, մինչեւ եհաս ի թիւս Հայոց: Յորժամ եկն սուլթանն Եգիպտոսի Սալահտին կոչեցեալն եւ էառ զքաղաքս ի Լաթինացւոց, եւ վասն բարձրութեան եւ գեղեցկաշինութեան սրբոյ եկեղեցւոյ՝ ցանկացաւ իւրացուցանել զսա, եւ խաւարեցուցանել զաչս ազգիս Հայոց: Յորժամ օրհնեալ ազգս մեր արք եւ կանայք, ծերք եւ տղայք, արտասուաթոր աչօք եւ կսկծալի աղէտիւ, մորմոքելի սրտիւ, դեգերեալ անկանէին առ ոտս նորա եւ նախարարացն իւրոց. զմիմիայն բարձրեալն Աստուած առ նա՛ բարեխօս առնէին. զի մի՛ զրկեսցէ զինքեանս ի բնիկ հայրենի ժառանգութեանցն: Ընդ որ տեսեալ սուլթանին զանմխիթար զողբսն, եւ զհառաչանս արտասուացն. մանաւանդ զբարձր եւ զմեծ անունն Աստուծոյ կրկնելով ի լսելիս իւր, ի գութ շարժեալ բայց ո՛չ թարց հնարից: Այո՛ ասելով, տաց ձեզ զմարեաղուպն, այլ ո՛չ այժմ. եւ ահաւասիկ հրամայեմ զլուսամուտսն փակել քարիւ, նոյնպէս եւ զդրունս. եւ նշանադրեմ ի ներքս զնշան մի, եւ կնքեմ մինչեւ դարձայց ի Դամասկոսէ. եթէ գտից զնշանն որպէս եդի, յայնժամ ձեզ տացից: Եւ արար որպէս ասացն: Թողլով զաւագ խորանի կանթեղն վառ՝ առանց գիտութեան ուրուք եւ գնաց: Իսկ մերայինքն անճարացեալ մերձ միջի դրան եկեղեցւոյն ի յորմն շինեցին պատուհան մի յանուն սրբոյն Գէորգայ երագահաս վկային. եւ անդ աղօթեալ եւ զպատարագս մատուցեալ աղաչէին զԱստուած ա՛յց առնել ինքեանց. եւ մնացեալ յայսմ երերման մինչեւ ցեօթն ամ: Եւ զկնի եօթն ամաց եկն սուլթանն, եւ ընթացեալ առաջի նորա մտաբերէին զխոստումն առ ի բանալ զեկեղեցին: Եւ եկեալ եբաց զդուռն եկեղեցւոյն. եւ ընթացեալ յաւագ խորանն՝ ետես զի կանթեղն տակաւին վառիւր շնորհօքն Աստուծոյ եւ զօրութեամբ սրբոյն Յակոբայ. եւ սարդիոստայնն շրջապատեալ ի վերայ կանթեղին: Յայնժամ ասաց թագաւորն՝ Ո՛չ է առանց կամացն Աստուծոյ մնալ եկեղեցւոյս ի ձեռս Հայոց. եւ վերստին շնորհեաց զվանքն բոլորովիմբ. եւ գրեաց ի վերայ դրան վանից արապերէն անէծք ըստ օրինաց իւրեանց, թէ՝ Մի՛ ոք առցէ զսա ի ձեռաց Հայոց. եւ կայ մինչեւ ցայսօր ժամանակի:
-
Շնորհակալություն բարի խոսքի համար: Հայերիս արդեն վաղուց ամեն ինչ տրված է, մնում է հավատանք: Իսկ օրացույցի հետ կապված այդ հարցը լուսաբանված է այս տարի (2006) լույս տեսած «Հայ Եկեղեցու տոները» գրքում: Այնտեղ մանրամասն քննվում է եւ հաշվարկներով ցույց տրվում, թե ինչու է Հայ Եկեղեցին «Աստվածհայտնության տոնը» տոնում հունվարի 6 –ին: Եթե գիրքը չճարեք, այդ հատվածը կարող եմ ուղարկել:
-
Հետաքրքիր հարց է: Այստեղ երեւի պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Տիեզերական Եկեղեցում չկան նույնություններ: Յուրաքանչյուր անդամ իր կյանքով է ապրում եւ իրեն հատուկ պտուղն է հասունացնում Տիրոջը ընծայաբերելու համար: Չի կարող ծիրանենին նարինջ տալ: Եւ ինչի նման կլիներ, եթե բոլոր ծառերը նույն պտուղը տային: Եւ ծառերի սնուցումն էլ տարբեր է լինում. կան ծառեր, որ աճում են գետաբերանին, ուր առատ է խոնավությունը, կան էլ որ անապատներում են աճում՝ անջրդի ու չոր վայրերում: Մեր սրբապատկերները անուշաբույր յուղեր չեն տալիս, միգուցե, վստահ չեմ, սակայն անուշաբույր խոսքեր են ասում: Այդպիսի մի հրաշքի մասին է պատմում Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» գրքում: *** Ինքն իսկ Յովհաննէս ասաց մեզ. թէ՝ «Չոգայ ես ի սուրբ քաղաքն Երուսաղէմ երկրպագել տնօրինական տեղեացն «եւ յամեցի անդ աւուրս՝ իջաւան կալեալ ի սուրբն Յակոբ: Եւ ի գիշերի միում կանխեալ նախքան զհարկանել ժամուն ազդարարի, որ յաղօթս զարթուցանէր զամենեսեան. եւ մինչդեռ աղօթէի ի սուրբ եկեղեցին, վարդապետն, որ իշխանն էր սուրբ Յակոբայ, կոչեաց զիս եւ ասէ. «Ե՛կ, լո՛ւր զարմանալի իրս, զոր պատմէ քահանայս իմ մանկագոյն»: Եւ իբրեւ չոգայ առ նա, կոչեաց զերէցն, որ ետես զտեսիլն զարմանալի, եւ ասէ. «Արդ ասա՛, զոր յառաջագոյն պատմեցեր ինձ, զի լուիցէ եւ սա»: Եւ երէցն սկսաւ պատմել, թէ՝ «Նախ քան զգալդ ձեր յեկեղեցիս՝ էի ես յաղօթս ի վերնատան սուրբ եկեղեցւոյն, եւ յանկարծակի նկարեալ պատկերն Գաբրիէլի հրեշտակապետի, որ կայ հանդէպ պատկերի ամենասրբուհւոյ աստուածածնին, բարբառեցաւ եւ ասէ.«Ուրախ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ» (Ղուկ. Ա 28): «Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է Պտուղ որովայնի քո»: Սկսան եւ ամենայն սրբոց նկարեալ պատկերքն զնոյն բարբառել ցմեծ ժամս՝ «Ուրախ լեր բերկրեադ, Տէր ընդ քեզ» (Ղուկ. Ա 42): Եւ իմ զարմացեալ՝ փառս ետու Աստուծոյ եւ քննեալ գտի տոմարական արուեստիւ, զի երեսուն էր այն օր արեգ ամսոյ, եւ եօթն ապրիլ ամսոյ, եւ հնգետասան նիսանայ: Վկայէ այս տեսիլ եւ ցուցմունք հրաշիցս՝ հայոց անսուտ տօնին, որ ասեմք զօր աւետեաց սուրբ կուսին յերեսուն արեգի, եւ ապրիլի եօթն, եւ հնգետասան նիսանու եւ ոչ որպէս հակառակին այլ ազգք, եւ մանաւանդ յոյնք՝ ասելով ի քսան եւ հինգն մատի՝ անխորհուրդ»: Զայս պատմեաց ճշմարտախոհ այրն ի հաստատութիւն ուղղափառ հաւատոյս: *** «Сам Иованнес рассказывал мне: "Прибыл я в светлый город Иерусалим поклониться местам страстей [христовых] и задержался там на несколько дней, остановившись на ночлег в [монастыре] святого Иакоба. И однажды ночью, еще до того, как звонарь ударил в трещотку, которой будили всех к молитве, покуда я еще молился в святой церкви, вардапет, который был правителем [монастыря] святого Иакоба, позвал меня и сказал: "Иди послушай удивительные истории, которые рассказывает мой юный священник". И когда я пришел к нему, он позвал иерея, видевшего дивное видение, и говорит: "А теперь [еще раз] расскажи, что ты раньше рассказывал, пусть и он послушает". И иерей стал рассказывать: „До вашего прибытия в нашу церковь я молился в верхних покоях святой церкви, и вдруг нарисованный образ архангела Гавриила, расположенный против образа пресвятой Богородицы, заговорил и сказал: „Радуйся, благодатная, Господь с тобой"* Лука, 1, 28, „Благословенна ты между женами, и благословен Плод чрева твоего" Лука, 1, 42**. И стали нарисованные образы всех святых до великого часа вещать то же самое: „Радуйся, благодатная, Господь с тобой". И я, удивившись, воздал славу Богу и, поискав, нашел с помощью календарного искусства, что было это тридцатого числа месяца арег, седьмого апреля и пятнадцатого нисана. Это видение и явление чуда свидетельствуют о правоте празднования армян, ибо мы говорим, что благовествование святой деве было тридцатого арега, седьмого апреля и пятнадцатого нисана, а не так, как вопреки нам неблагоразумно говорят иные народы, особенно греки, мол, двадцать пятого марта». Вот что рассказал нам тот правдивый человек в подтверждение православия веры нашей.
-
Հարցը անհասկանալի է. ի՞նչ նկատի ունեք ասելով.« восхищения Церкви »:
-
Հայ Եկեղեցին 12 առաքյալների օրինակով ընդունում է 12 տիեզերական վարդապետներին, որոնց գործերը հիմք են կազմում ինչպես Ընդհանրական այնպես էլ Հայ Եկեղեցու դավանության եւ վարդապետության: Տիեզերական վարդապետները տարբեր ազգերից են՝ ասորի, ղպտի, լատին, հույն... Հետազոտողները ասում են, որ Եպիփան Կիպրացու մայը հայ է եղել, իսկ հայրը հրեա: Առաջին երկուսը՝ Ռեթեոսն ու Դիոնեսիոսը, մինչ Պողոս առաքյալի այցելությունը, եղել են հեթանոս եւ շատ երեւելի անձնավորություններ հեթանոս աշխարհում: Նրանք Պողոսի քարոզով են դարձի եկել: Ռեթեոսից գրավոր գործեր չեն պահպանվել. նրա վարդապետությունից պատառիկներ կան Դիոնեսիոսի գործերում: Սեղբեստրոսը Գրիգոր Լուսավորչի ժամանակակիցն է: Բարսեղ Կեսարացին եւ Գրիգորի Նյուսացին եղբայրներ են: Հովհանն Ոսկեբերանի երկրորդ աքսորավայրը եղել է Հայաստանը եւ Հայաստանում էլ ննջել է: Նա մի ներբող ունի նվիրված Գրիգոր Լուսավորչին: Անունք սրբոց Երկոտասանից վարդապետացն. Ռեթէոս Դիոնէսիոս Սեղբեստրոս Աթանաս Կիւրէղ Երուսաղէմացի Եփրեմ Խուրին Ասորի Բարսեղ Կեսարացի Գրիգորի Նիւսացի Գրիգորի Աստուածաբան Եպիփան Կիպրացի Յովհան Ոսկեբերան Կիւրէղի Աղէքսանդրացի
-
Հայ մատենագրության մեջ կա իմաստասիրական բնույթի գրականություն եւս, որոնք բավականին խրթին են եւ առանց համապատասխան մեկնությունների մատչելի չեն սովորական ընթերցողին: Չնաչած որ, այդ հեղինակների մի մասը ապրել են մինչ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գալուստը, սակայն նրանց աշխատությունները չեն անտեսվել Եկեղեցու կողմից, այլ խորապես ուսումնասիրվել են, եւ այն ամենը ինչ պիտանի է եղել, մեկնաբանվել է քրիստոնեական տեսանկյունից: Իմաստասիրական գրականությունը մեկնելիս հաճախ կարիք է եղել տալ բովանդակության մեջ հանդիպող դժվարիմաց բառերի իմաստը, լուծմունքը, իսկ որոշ գործերի պարագայում կարիք է եղել մեկնաբանել յուրաքանչյուր արտահայտություն ու նախադասություն: Այդպիսի բան քիչ է հանդիպում անգամ Սուրբ Գրքի մեկնություններում: Պատճառը երկերի խրթինությունն է: Օրինակ՝ Դավիթ Անհաղթի «Ամենայն չար տանջելի» գործը հիմնականում մեկնաբանել են Հայ Եկեղեցու հայրերից՝ Ներսես Շնորհալին եւ Առաքել Սյունեցին: Այս գործը ընդամենը կես էջ ծավալ ունի, կազմված 33 արտահայտություններից (սա Անհաղթի «Սահմանաց իմաստասիրութեան» գործի մի փոքրիկ հատվածն է միայն): Այն մեկնաբանվել է սկսված խորագրից՝ «Ամենայն չար տանջելի» արտահայտությունից մինչեւ վերջին արտահայտությունը, քանի որ առանց այդ մեկնությունների որեւէ արտահայտություն հասկանալի չէր լինի: Առաքել Սյունեցու մեկնությամբ ստացվել է մի գործ կազմված 33 գլուխներից. յուրաքանչյուր արտահայտությանը մի գլուխ է ընծայվել: Այսպիսի գրքերը կոչվում են «Արտաքին գրքեր»: Արտաքին գրքեր Արտաքին գրքերից են. - Պորփիւր իմաստասերի գիրքը, որ կոչվում է «Պորփիւրն»: Գրիգոր Տաթեւացին արել է այս երկի լուծմունքը: - Արիստոտելի «Տասը ստորոգութիւնը» եւ «Պերիարմենէսը»: Հովհաննես Որոտնեցին եւ Գրիգոր Տաթեւացին արել են այս երկերի լուծմունքը: - Արիստոտելի «Առաքինութեան գիրքը», որի լուծմունքը արել է Գրիգոր Տաթեւացին: - Արիստակես Հռետորի «Գրչութիւն քերականի» գիրքը: Այս երկի դժվարիմաց խոսքերի լուծմունքը արել է Գրիգոր Տաթեւացին: - Գրիգոր Հռետորի «Գրչութիւն քերականի» գիրքը: Այս երկի դժվարիմաց խոսքերի լուծմունքը արել է Գեորգ Վարդապետը: - Դավիթ Անհաղթի «Սահմանաց իմաստասիրութեան», «Էակաց գիրք», «Ռեակ» եւ «Բարձրացուցէք» երկերը, վերջինիս մեկնությունը արել է Ներսես Շնորհալին: Իսկ «Սահմանաց իմաստասիրութեան» երկը մեկնել է Առաքել Սյունեցին: - Մովսես Քերթողի «Քերականության գիրքը»:
-
Այսպիսի մի թեմա կա նաեւ ռուսական ֆորումում: Հասցեն՝ http://pravoslavnu.ru/forum/index.php?showtopic=651
-
Աշխատում եմ օգտակար լինել: Այս ցուցակներից երեւում է, որ հերետիկոսները իրենց գրքերի հեղինակ են հայտարարել Եկեղեցու սրբերին, որպեսզի իրենց հորինվածքը անարգել տարածվի ժողովրդի մեջ: Մույս կողմից էլ՝ այդ գրքերում այնպիսի թեմաների շուրջ է խոսք գնում, որոնք ի զորու են անմիջապես կլանել ընթերցողի միտքը: «Վերացումն Մովսէսի » գրքի խորագիրն արդեն իսկ հայտարարում է, իբրեւ թե, Մովսեսը Եղիայի նման վրցվել է երկինք: Եւ սրանից ելնելով են այսօր շատերը մեկնաբանում՝ Թաբոր լեռան վրա Տիրոջ պայծառակերպության ժամանակ Մովսեսի ու Եղիայի հայտնվելը: Նրանք ասում են. «Եթե Մովսեսը երկինք չի վերցվել, ապա ինչպե՞ս հայտնվեց Թաբոր լեռան վրա»: Չեն ուզում մտածել, որ Տերը դժոխքից էլ կարող էր կանչել Մովսեսին, ինչպես եւ Ղազարոսին կանչեց: Դարձյալ՝ ելնելով այս սուտ գրքերից հայտարարում են, թե վերջին օրերում Մովսեսն է գալու Եղիայի հետ: Իրականում Եղիան ու Ենովքն են գալու: Այս գրքերում ներկայացվում են դժոխքի այնպիսի տեսարաններ, որոնք հեռու են իրականությունից, դրանք ավելի շատ՝ այս ամենը հնարող հերետիկոսների թաքուն սադիստական մղումներն է բացահայտում, որից եւ ծնվել են այս գործերը: Այսպիսի գրականությունը այսօր պիտանի կարող է լինել միայն աղանդների պատմությունը ուսումնասիրողներին եւ բանասերներին:
-
Մեկ այլ ցուցակ արգելված գրքերի. 1. Ադամայ 2. Ենովքայ 3. Սիբէլա 4. ԲԺ նահապետացն 5. Աղաւթքն Յովսէփայ 6. Վերացումն Մուսիսի (Մովսէսի) 7. Ելդադ եւ Մովդադն 8. Սաղմոնի (Սողոմոնի) սաղմոսքն 9. Եղիաի ծածուկքն 10. Դանիէլի Է. երորդ տեսիլն 11. Գիրք մանուկութեան Տեառն 12. Թոմաի աւետարանն 13. Յայտնութիւնն Պետրոսի 14. Գ շրջագան Պաւղոսի 15. Կաթուղիկէ թուղթքն Բառնաբա եւ Յովդաի եւ Թաւմաի
-
Ժամանակին աղանդավորների կողմից տարածվել են որոշ գրքեր, որոնք այսօր Հայ մատենանգրության մեջ հայտնի են որպես «Արգելված գրքեր»: Այդ գրքերը նեստորականներ ներմուծեցին Ասորեստանից: Նրանք կամենում էին իրենց աղանդը սերմանել Հայաստանում, սակայն մեր նախնիքը նրանց նզովելով հալածեցին, բայց մեզանից ոմանք ընդունեցին նրանց սուտ գրքերը ու թարգմանեցին: Եկեղեցին նզովում է այս գրքերը ընդունողներին եւ դրանց հավատացողներին: Արգելված գրքեր Այս են անունք ԺԶ (16) սուտ գրոցն որ եկեալ ի հերձուածող ասորոցն եւ ոչ ի յուղղափառ ասորոցն իմանայք: Եւ որ հաւատայ նոցա՝ նզովի: 1. Ադամայ կտակն 2. Ճիռն օրհնության 3. Փիփիեանն 4. Գորտոսակն 5. Կիրակոսակն 6. Ղոսիմուն 7. Պետրոսի տեսիլն 8. Դիաթեկն 9. Աստուածածնին պատմութիւն 10. Սեբիոսն 11. Փիւրհոնացիքն 12. Մանկութիւն Տեառն (Մանկութեան աւետարանն) 13. Լուսաւորչին տեսիլքն 14. ԶԱնթաքչելի մատեանսն 15. Գրիգորի եւ Բարսեղի հարցմունքն 16. ԶՄանեայ մանկութիւնն աւետարանի
-
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ արդեն միջին դարերում Հայ Եկեղեցին ունեցել է իր ուրույն մեկնողական գրականությունը: Այն հիմնված լինելով 12 տիեզերական վարդապետների վարդապետության վրա, միաժամանակ ունեցել է յուրահատուկ մտածելակերպ ու բուրմունք: Կարդալով այս աշխատությունները ոչ միայն Սուրբ Գիրքը կարելի է սերտել ու ավելի լավ հասկանալ, այլեւ՝ կարելի է ձեռք բերել նոր մտածելակերպ, ճկուն տրամաբանություն, համարձակ գործելակերպ, լայն մտահորիզոն եւ այլն: Եթե ուշադրություն դարձնեք՝ Վարդան Արեւելցու անունը շատ հաճախ է հանդիպում այս ցուցակում: Բացի մեկնություններից նա ունի նաեւ բավականին լուրջ աշխատություններ տոնագիտության բնագավառում: Նրա գործերից ժամանակին օգտվել է նաեւ ինքը՝ Գրիգոր Տաթեւացին: Սակայն սա մեր մեկնողական գրականության մի մասն է միայն, այստեղ բացակայում են այն մեկնությունները, որոնք սփռված են ճառերում ու քարոզներում:
-
Շարունակություն Ընդհանրական Թղթոյն Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Թղթոց Առաքելոց Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Թղթոց Առաքելոց Մեկնութիւն Անանուն Թղթոյն Յակոբայ Մեկնութիւն Սարգիս Շնորհալի Ա Թղթոյն Յովհաննու Մեկնութիւն Անանուն Բ Թղթոյն Յովհաննու Մեկնութիւն Սարգիս Շնորհալի Թղթոցն Յովհաննու Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Թղթոցն Յովհաննու Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Թղթոցն Յովհաննու Մեկնութիւն Սեւեռիանոս Անտիոքացի Թղթոցն Յովհաննու Մեկնութիւն Բարսէղ Իսիքիոս քահանա Պետրոսի Ընթերցուածք Մեկնութիւն Կուռնէլիոս Թղթոցն Յուդայի Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Թղթոցն Յուդայի Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Եփրէմ Ասորի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Կիրէղ Երուսաղէմացի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Կուռնէլիոս Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Անանիա Սանահնէցի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Յովհան Որոտնէցի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Պօղոս Տիւրիկեցի Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Գէորգ Կաղ Թղթոցն Պօղոսի Մեկնութիւն Անանուն Առ Հռովմեացիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Հռովմեացիս Մեկնութիւն Կուռնէլիոս Առ Հռովմեացիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Կորնթացիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Կորնթացիս Մեկնութիւն Կղեմէս Հռովմեացի Առ Կորնթացիս Մեկնութիւն Վարդան Արեւելցի Առ Կորնթացիս Մեկնութիւն Անանուն Առ Կորնթացիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Գաղատացիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Եփեսացիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Թեսաղոնիկեցիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Թեսաղոնիկեցիս Մեկնութիւն Անանուն Առ Թեսաղոնիկեցիս Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Եբրայեցիս Մեկնութիւն Նիկողայոս Լիւրացի Առ Եբրայեցիս Մեկնութիւն Պօղոս վարդապետ Առ Եբրայեցիս Մեկնութիւն Անանուն Առ Տիմոթէոսի Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Առ Տիմոթէոսի Մեկնութիւն Կուռնէլիոս Յայտնութեանն Յովհաննու Մեկնութիւն Անդրէաս Կապադովկիացի Յայտնութեանն Յովհաննու Մեկնութիւն Անդրէաս Կապադովկիացի Յայտնութեանն Յովհաննու Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Յայտնութեանն Յովհաննու Մեկնութիւն եւԹարգմանութիւն Մարգար Խօջէնց Յայտնութեանն Յովհաննու Մեկնութիւն Պետրոս Բերթումեան Յայտնութեանն Յովհաննու Մեկնութիւն Սիմէոն Կաթողիկոս Յայտնութեանն Յովհաննու Մեկնութիւն Անանուն
-
Здесь приводится список комментриев к Священному Писанию, хранящихся в Матенадаране, составленный в алфавитном порядке по именам авторов. Те аворы, имена которых по сей день не выяснены, отмечены как "Безымянные" (перев. модератора) Այստեղ ներկայացվում է Երեւանի Մատենադարանի ձեռագիր մատյաններում եղող Սուրբ Գրքերի մեկնությունների ցուցակը ըստ հեղինակների: Այն հեղինակները, որոնց անունները հայտնի չեն մինչ այսօր, ցուցակում նշված են որպես «Անանուն»: Մեկնութիւնք Սուրբ Գրոց Սուրբ Գրոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Սուրբ Գրոց Մեկնութիւն Անանուն Սուրբ Գիրք Մեկնութիւն Պետրոս Առաքեալ Սուրբ Գիրք Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Սուրբ Գիրք Մեկնութիւն Յովհան Փարառնեցի Սուրբ Գիրք Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Սուրբ Գիրք Մեկնութիւն Իգնատիոս Սուրբ Գիրք Մեկնութիւն Զաքարիա Կաթողիկոս Սուրբ Գիրք Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Սուրբ Գիրք Մեկնութիւն Գրիգոր Սկեւռացի Սուրբ Գիրք Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Սուրբ Գրոց Լուծմունք Վարդան Արեւելցի Սուրբ Գրոց Լուծմունք Անանուն Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Բարսէղ Կեսարացի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Կիւրեղ Ալէքսանդրացի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Եփրէմ Ասորի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Նանա Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Մխիթար Գօշ Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Անանուն Հնգամատեան Մեկնութիւն Վարդան Արեւելցի Հնգամատեան Մեկնութիւն Անանուն Գրոցն Մովսէսի Մեկնութիւն Կուռնէլիոս Ծննդոց Մեկնութիւն Պետրոս Բերթումեան Ծննդոց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Ծննդոց Մեկնութիւն Կուռնէլիոս Ծննդոց Մեկնութիւն Անանուն Վեցօրէից Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Վեցօրէից Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Վեցօրէից Մեկնութիւն Բարթուղիմէոս Մարաղացի Վեցօրէից Մեկնութիւն Անանուն Վեցօրէից Լուծմունք Անանուն Արարածոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Արարածոց Մեկնութիւն Անանուն Արարածոց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Արարածոց Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Արարածոց Մեկնութիւն Գրիգոր Խլաթէցի Արարածոց Մեկնութիւն Յակոբ Ղրիմէցի Արարածոց Մեկնութիւն Յովհաննէս Թլկուրանցի Արարածոց Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Արարածոց Մեկնութիւն Տիրատուր Վարդապէտ Ելից Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Ելից Մեկնութիւն Կուռնէլիոս Ելից Մեկնութիւն Վարդան Արեւելցի Ելից Մեկնութիւն Անանուն Ելից Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Ելից Մեկնութիւն Յովհաննէս Պլուզ Ղեւտացւոց Մեկնութիւն Կուռնէլիոս Թուոց Մեկնութիւն Կուռնէլիոս Երկրորդումն Օրինաց Մեկնութիւն Կուռնէլիոս Յեսուայ Մեկնութիւն Եղիշէ Վարդապետ Յեսուայ Մեկնութիւն Եփրէմ Ասորի Յեսուայ Մեկնութիւն Անանուն Դատաւորաց Մեկնութիւն Եղիշէ Վարդապետ Դատաւորաց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Դատաւորաց Մեկնութիւն Անանուն Սամուէլի Մեկնութիւն Եփրէմ Ասորի Թագաւորութեանց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Թագաւորութեանց Մեկնութիւն Անանուն Սաղմոսաց Մեկնութիւն Աթանաս Աղէքսանդրացի Սաղմոսաց Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Սաղմոսաց Մեկնութիւն Յովհաննէս Ոսկէբէրան Սաղմոսաց Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Սաղմոսաց Մեկնութիւն Վանական Վարդապէտ Սաղմոսաց Մեկնութիւն Իգնատիոսի Սաղմոսաց Մեկնութիւն Բէռնարտոս Սաղմոսաց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Սաղմոսաց Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Սաղմոսաց Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Սաղմոսաց Մեկնութիւն Եփրէմ Սսէցի Սաղմոսաց Մեկֆութիւն Դանիէլ Ասորի Սաղմոսաց Մեկնութիւն Անանուն Սաղմոսաց Լուծմունք Անանուն Առակաց Մեկնութիւն Կիւրէղ Աղէքսանդրացի Առակաց Մեկնութիւն Անանուն Առակաց Մեկնութիւն Համամ Արեւելցի Առակաց Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Առակաց Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Առակաց Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Ժողովողի Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Ժողովողի Մեկնութիւն Գրիգոր Նիւսացի Ժողովողի Մեկնութիւն Անանուն Երգոց երգոյն Մեկնութիւն Գրիգոր Նիւսացի Երգոց երգոյն Մեկնութիւն Որոգինէս Երգոց երգոյն Մեկնութիւն Յիպողիտ Բոստրացի Երգոց երգոյն Մեկնութիւն Գրիգոր Նարեկացի Երգոց երգոյն Մեկնութիւն Վարդան Արեւելցի Երգոց երգոյն Մեկնութիւն Անանուն Երգոց երգոյն Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Երգոց երգոյն Մեկնութիւն Յարութիւն Եդէսացի Երգոց երգոյն Մեկնութիւն Յովհաննէս Վարդապէտ Երգոց երգոյն Մեկնութիւն Յակոբ Սիմոնեան Կարնէցի Երգոց երգոյն Մեկնութիւն Աբրահամ Կ. Պօլսէցի Երգոց երգոյն Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Իմաստութիւն Սողոմոնի Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Իմաստութիւն Սողոմոնի Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Գրոցն Սողոմոնի Մեկնութիւն Վարդան Արեւելցի Յոբայ Մեկնութիւն Եւսիւքիոս Երուսաղէմացի Յոբայ Մեկնութիւն Պօղոս Տիւրիկեցի Յոբայ Մեկնութիւն Յովհաննէս Վանական Յոբայ Մեկնութիւն Վանական Վարդապէտ Յոբայ Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յոբայ Մեկնութիւն Անանուն Յոբայ Մեկնութիւն Պետրոս Բերթումեան Յոբայ Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Յոբայ Լուծմունք Անանուն Սիրաքայ Մեկնութիւն Յակոբ Նալեան Սիրաքայ Մեկնութիւն Անանուն Գլխավոր Մարգարէից Մեկնութիւն Կուռնէլիոս Եսայեայ Մեկնութիւն Յովհաննէս Ոսկէբէրան Եսայեայ Մեկնութիւն Կիւրեղ Ալէքսանդրացի Եսայեայ Մեկնութիւն Գէորգ Սկեւռացի Եսայեայ Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Եսայեայ Մեկնութիւն Անանուն Եսայեայ Մեկնութիւն Վարդան Արեւելցի Եսայեայ Մեկնութիւն Սարգիս Կունտ Եսայեայ Մեկնութիւն Յովհաննէս Որդի Մուշի Եսայեայ Մեկնութիւն Կուռնէլիոս Եսայեայ Մեկնութիւն Եսայի Նչէցի Եսայեայ Մեկնութիւն Անանուն Եզեկիէլի Մեկնութիւն Եփրէմ Ասորի Եզեկիէլի Մեկնութիւն Յովհաննէս Ոսկէբէրան Եզեկիէլի Մեկնութիւն Կիւրէղ Աղէքսանդրացի Եզեկիէլի Մեկնութիւն Վարդան Արեւելցի Եզեկիէլի Մեկնութիւն Յովհան Սիւնէցի Եզեկիէլի Մեկնութիւն Եսայի Նչէցի Եզեկիէլի Մեկնութիւն Անանուն Երեմիայ Մեկնութիւն Կուռնէլիոս Երէմիայ Մեկնութիւն Անանուն Երէմիայ Մեկնութիւն Մխիթար Գօշ Դանիէլի Մեկնութիւն Վարդան Արեւելցի Դանիէլի Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Դանիէլի Մեկնութիւն Վանական Վարդապետ Դանիէլի Մեկնութիւն Կուռնէլիոս Դանիէլի Մեկնութիւն Վարդան Արեւելցի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Եփրէմ Ասորի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Անանուն Միքեայ Մեկնութիւն Անանուն Միքեայ Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յամբակումայ Մարգարէի Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Եփրէմ Սսեցի Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Եփրէմ Կիլիկեցի Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Անանիա Վարդապետ Մարգարէութեանն Զաքարիայ Մեկնութիւն Անանուն Աւետարանաց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Աւետարանաց Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Աւետարանաց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Աւետարանաց Մեկնութիւն Սեւէրիանոս Աւետարանաց Մեկնութիւն Ստէփաննոս Սիւնէցի Աւետարանաց Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Աւետարանաց Մեկնութիւն Անանուն Աւետարանաց Մեկնութիւն Զաքարիա Կաթողիկոս Աւետարանաց Մեկնութիւն Իգնատիոսի Աւետարանաց Մեկնութիւն Յակոբ Վարդապէտ Յիսուսեանց Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Եփրէմ Ասորի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Ստէփաննոս Սիւնէցի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Անանուն Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Արիստակիս Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Անանիա Սանահնէցի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Յովհաննէս Ծործորէցի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Մխիթար Աբբա Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Զաքարիա Կաթողիկոս Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Իգնատիոս Մարկոսի Աւետարան Մեկնութիւն ԲարսէղՄաշկէւորցի Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Անանուն Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Աբրահամ Կ.Պօլսեցի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Սեւերիանոս Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Իգնատիոս Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Անանուն Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Սարգիս Կունտ Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անանուն Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գէորգ Սկեւռացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Աբրահամ Կ.Պօլսէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անանուն Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Եփրէմ Ասորի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Իգնատիոս Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յիպողիտ Բոստրացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Նանայի Ասորւոյ Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անդրէաս Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անանուն Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Նիկողայոս Լիւրացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ստէփաննոս Սիւնէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Սարգիս Կունտ Յովհաննու Աւետարան Լուծմունք Յովհան Որոտնէցի Յովհաննու Աւետարան Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Լուծմունք Անանուն Գործք Առաքելոց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Գործք Առաքելոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Գործք Առաքելոց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Գործք Առաքելոց Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Գործք Առաքելոց Մեկնութիւն Գէորգ Սկեւռացի Գործք Առաքելոց Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Գործք Առաքելոց Մեկնութիւն Անանուն Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Կիւրէղ Աղէքսանդրացի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Կուռնէլիոս Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Սեւէրիանոսի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Սարգիս Շնորհալի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Մեսրոպ Գանձակէցի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Անանուն Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Աթանաս Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Ամոն
-
Ես ամենեւին էլ Ռուս Եկեղեցու դեմ դավեր չեմ նյութում, ես հարգում եմ նրանց, սակայն գտնում եմ, որ չկա փրկություն այն հայերի համար, ովքեր անարգում են Հայ Եկեղեցու մկրտությունը՝ երկրորդ անգամ մկրտվելով Ռուս Եկեղեցում, ինչպես նաեւ այն ռուս «բատուշկաների» համար, ովքեր երկրորդ մկրտությամբ են ընդունում հայերին Ռուս Եկեղեցի: Եւ որպեսզի խոսքերս հաստատեմ, որ Հայ Եկեղեցու խորհուրդները իրական են, բերում եմ այս հատվածը Կիրակոս Գանձակացու «Հայոց պատմության» գրքից: Вот что рассказал нам тот правдивый человек в подтверждение православия веры нашей. Еще один [рассказ], подобный этому, поведал нам тот святой муж Иованнес. «Был я,- говорит он,- на реке Иордан, молился на местах, где крещен был Господь. Пришли ко мне трое мужчин из мусульман и попросили меня крестить их святым крещением. Но я оттягивал несколько дней - авось они получат [крещение] от кого-либо другого, ибо видел, что это варвары, и считал, что они лицемерят. [Тогда] тот, кто был старшим среди них, рассказал мне: „Мы из Зангиана, из персидского города, и по верованию мугри. Построили мы высокий прекрасный минарет, приготовили все, что нужно для его освящения. И поднялся я на самый верх купола, чтобы согласно верованию мусульманскому подать презренный голос свой. И вот увидел я, как на востоке разверзлись небеса и все осветилось нескончаемым светом. Грозный и дивный Царь восседал там на троне славы, а вокруг Него -сонмы ангелов, благословляющих Его невыразимо [прекрасными] голосами. Приходили поклоняться Ему все племена христианские - каждое в сопровождении предводителя своей веры, явно украшенного славой. И когда они поклонялись [грозному Царю], Тот принимал приветствие их. Под конец пришло какое-то другое племя, обладающее еще большей славой, чем первые, а предводители их были просто изумительны. И когда они подошли и поклонились Царю, Он вместе с престолом своим двинулся им навстречу и облобызал их вместе с их предводителями, воздал им больше почестей, чем всем остальным народам. И пока я, удивленный я ошарашенный, стоял в изумлении, поднялся ко мне наверх вот он, старший мой сын, и говорит: „Что ты мешкаешь, ведь тебя ждет весь народ?!" Но глянул он на восток и увидел то же видение и остановился, очумелый. Позже, когда мы очень задержались, толпа возмутилась за промедление, и поднялся наверх к нам вот этот— младший мой сын—и стал выговаривать нам за задержку. И так как видение к его приходу уже исчезло, мы рассказали ему о причине нашего промедления и о видении. И тут же мы вознамерились с той высоты провозгласить Христа истинным Богом и самих себя — христианами. Он помешал нам и сказал: „Раз это так, мы должны действовать с умом: если мы сейчас начнем проповедовать в пользу Христа, толпа мусульман тотчас же убьет нас и возведет на нас поклеп, мол, за какие-то преступления мы убили их. И кто узнает о нас?! Лучше пойдемте, дадим им их пищу, приготовленную нами, а затем отправимся в святой град Иерусалим и станем там настоящими христианами при помощи крещения в [святой] купели, более того, такими христианами, о которых вы говорили, якобы их с большой радостью принял Царь и отметил их в вашем видении, ежели это были армяне, доставшиеся в удел Фаддею и Варфоломею и святому Григору". Мы послушались слов его, опустились к ним и никому ничего не рассказали. Оставили все свое имущество - движимое и недвижимое - и приехали в Иерусалим; мы молили Бога даровать нам встречу с тем народом, который прославлен был в видении. И Бог указал нам тебя — мы видели на тебе то же знамение. А теперь мы умоляем тебя — дай нам Христово крещение и преврати нас в настоящих слуг Бога твоего". И я, видя желание их и то, что зов исходит от Господа, окрестил их в святой реке Иордан во имя Отца и Сына и Святого Духа и приобщил их пречистого Тела и Крови Сына Божьего. Они, попрощавшись с нами, покинули город, чтобы направиться в великий Рим, посетить во славу Христа гробницы святых апостолов Петра и Павла».
-
Սնոտիապաշտության ակունքներ չարից են: Հենց բառի իմաստն էլ դա է հուշում, այսինքն՝ դատարկ, անիմաստ, ոչինչ չտվող եւ հոգեկործան պաշտամունք: Համարյա ամենուր կան այդպիսի անձինք: Դրանք մեծամասամբ տարեց կանայք են, ովքեր «չգիտես» որտեղից օրենքներ են հնարում ու հայտարարում, որ այս ինչը՝ օրենքով այսպես է, կամ այնպես: Աղանդավորների քարոզիչները նույնպես հիմնականում տարեց կանայք են: Այդպիսիները չեն հոգնում դռնից-դուռ գնալուց ու մարդկանց խրատներ տալուց: Տաճարում նրանք բարեպաշտ են ձեւանում. ձգտում են առաջի շարքերում կանգնել, առաջինը իրենք «ողջույնը» ստանալ, անպայման մի քանիսին նկատողություն անել, քահանայի առջեւ կեղծավորություն անել եւ այլն: Բայց ամենից առավալ սիրում են նորադարձերին իրենց ծառաները դարձնել, իսկ ովքեր չեն խաբնվում, հոգեւորական լինեն թե աշխարհական, նրանց բանբասում են ու անիծում: Բայց երբ դեմ առ դեմ հանդիպում են իրենց չսիրած հոգեւորականին, անպայման, խոնար տեսք են ընդունում, կեղծավոր ժպտում, գովաբանում ասելով, թե որքան լավ պատարագ մատուցեց այդ օրը հայր սուրբը: Իսկ նրանցից մի քանիսն էլ ասում են, որ նրանք հայր սուրբի կողքին, պատարագի ժամին, հրեշտակներ են տեսել եւ այլն: Նրանք անպայման ձգտում են ընդհանուրի աչքի առջեւ խոսել վեղարավորների հետ, որպեսզի դրանով բարձրացնեն իրենց հեղինակությունը: Փորձես այդպիսի մեկին իր տեղը ցույց տալ, մի այնպիսի դիվային աղմուկ կբարձացնի. անմիջապես կվազի քահանայի մոտ բողոքելու, մարդկանց քո դեմ կհանի, վերջում էլ կասի՝ ցավագար, խելագար, դիվահար եւ էլի ուրիշ բաներ: Իսկ երբ տեսնում են, որ դա չի ազդում, սկսում են անարժաններին, բարձրաձայն, քո ներկայությամբ գովաբանել:
-
Գերնոր աստղերի բռնկումը 1006 թվականին Հին հայկական մի շարք ձեռագրերում նշումներ կան այն մասին, որ 11 –րդ դարում դիտվել է բավականին պայծառ նոր աստղ: Սամվել Անեցին թողել է հետեւյալ վկայությունը. «Ել աստղ մի ի տեսիլ հրոյ՝ որոյ զհետ եղեւ շարժ սաստիկ. եւ ցաւն, որ կոչի խոյլիկ, եւ պակասեցան մարդք եւ անասունք յոյժ»: Մատենագիրները (Սամվել Անեցի, Մատթեոս Ուռհայեցի, Սմբատ Սպարապետ) գրում են, որ այդ ցավը հայտնապես երեւում էր մարմնի վրա, եւ այն դառնությունից հիվանդը չէր հասցնում անգամ հաղորդության ստանալ մահանալուց առաջ: Եվ ասում են, որ շատ մարդ մահացավ, շատ կենդանիներ սատկեցին եւ շատ շեներ ամայացան: Մարդկանց մեջ այն տպավորությունն էր ստեղծվել, որ վախճանը մոտեցել է: Հետաքրքրական է, որ վկայագրերում տրված է նաեւ ստույգ տարեթիվը աստղի բռնկման. դա հայոց ՆԾԴ, Վասիլ հունաց թագավորի (Լ, այսինքն՝ 976 + 30), Սարգիս կաթողիկոսի (ԺԴ, այսինքն՝ 992 + 14), եւ Տիրոջ ՌԶ (ՌԷ) տարում էր: Այս վկայություններից հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հայոց մատենագրության մեջ նկարագրված է 1006 թվականի տեղի ունեցած գերնոր աստղի բռնկումը, որի մասին գրանցումներ կան նաեւ ճապոնական ու չինական մատենագրություններում: Սա երրորդ փաստական վկայությունն է, որը շատ կարեւոր է աստրոֆիզիկայի համար՝ գերնոր աստղերի երեւույթների բնույթի ու բռնկման օրինչափությունները ուսումնասիրելիս: Քաղված՝ Բ. Թումանյանի «Հայ աստղագիտության պատմությունից» «Նոր աստղ» եզրը գործածության է մտել այն պատճառով, որ դիտողները աստղ էին տեսնում այնտեղ ուր նախկինում կարծես թե աստղ չկար: Իրականում հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց երեւան եկած աստղի տեղում նախկինում եղել է մի թույլ աստղ, այսինքն՝ խոսքը գնում է արդեն գոյություն ունեցող աստղի ուժեղ բռնկման մասին: Երեւույթը սովորաբար ընթանում է հետեւյալ կերպ. ոչ բարձր լուսավորության աստղը, հանկարծ շատ արագ սկսում է մեծացնել իր փայլը եւ մի քանի օրվա ընթացքում դրա պայծառությունը մոտենում է ամենահզոր «Գերհսկա» աստղերի պայծառությանը: Այս դեպքում աստղի լուսավորությունը մեծանում է 100 000 անգամ: Առավելագույն փայլի հասնելուց հետո աստղը սկսում է թուլանալ եւ 10 – 20 տարի անց վերադառնում է իր սկզբնական վիճակին: «Նոր» աստղի բռնկումը բացատրվում է էներգիայի արագ՝ պայթունով ուղեկցվող անջատումով: Աստղը բռնկման ժամանակ անջատում է այնքան էներգիա, որքան կանջատեր 10 000 – 100 000 տարում: Սակայն աստղերի հետ կատարվող ամենամեծ աղետը «Գերնոր աստղի» բռնկումն է: Գերնոր ասելով նկատի է ունեցվում պայթունի չափազանց մեծ հզորությունը: «Գերնորի» լուսավորությունը մի քանի հարյուր անգամ գերազանցում է «Նոր» աստղերի լուսավորությանը՝ փայլի ամենաբարձր կետում: Գերնորի բռնկման ժամանակ աստղի լուսավորությունը մեծանում է 1 000 000 000 անգամ: Այդպիսի էներգիա արեգակի կարող է ճառագայթել մի քանի 1 000 000 000 տարում: Քաղված՝ Թ. Աղեկյանի «Աստղեր, Գալակտիկաներ, Մետագալակտիկաներ» գրքից:
-
Մատենադարանի ամենախոշոր ձեռագիր մատյանը Մուշի Առաքելոց վանքի ճառընտիրն է (ձեռագիր թիվ 7721): Այդ մատյանի քաշը, առանց կազմի, 32 կգ է, թերթերի մեծությունը 70 x 50 սմ է: Ձեռագիրը բաղկացած է 607 մագաղաթի թերթերից. ամեն մի թերթը մի հորթի կաշի է: Ամբողջ ձեռագրի համար հարկավոր է եղել օգտագործել 607 հորթի մորթ: Ձեռագրի գրիչը՝ Վարդան Կաֆայեցին, ձեռագրի գրչության վրա աշխատել է երեք տարի եւ վերջացրել 1204 թվականին: Այս մատյանը ժամանակին գերության մեջ է եղել եւ մեծ վճարով ետ է գնվել ու ազատվել գերությունից: Այն ավելի քան 700 տարի գտնվել է Մուշի Առաքելոց վանքում: 1917 թվականի գաղթի ժամանակ երկու հայ կանայք՝ ճանապարհի գիշերում են Մուշի առաքելոց վանքի հարակից շինությունում, եւ առավոտյան մտնելով վանք այնտեղ նկատում են գետին ընկած մի մեծ ձեռագիր: Նրանք իրենց բեռները թողնում են եւ վերցնում ձեռագիրը: Եւ քանի որ ձեռագիրը շատ ծանր է լինում, այն երկու մասի են բաժանում, մի մասը խնամքով թաքցնում են ճանապարհին, իսկ մյուս մասը տանում՝ հասցնում են Թիֆլիս: Երկու տարի անց Բաքվում մի լեհ սպա հայ բարեգործական ընկերությանն է վաճառում այդ ձեռագրի երկրորդ մասը: Այդպիսով այդ երկու մասերը միավորվում են: Քաղված Ա. Աբրահամյանի «Մատենադարանի ձեռագիր գանձերը» գրքից:
-
Հույսով եմ միացյալ ուժերով դեռ կգործենք:
-
Երեւանի մատենադարանը սկիզբ է առել այն բանից հետո, երբ 1939 թվականին սուրբ Էջմիածնի մատենադարանը տեղափոխել են Երեւան: Մինչեւ այսօր էլ մատենադարանի շատ ձեռեագրերի վրա կան Էջմիածնի մատենադարանի կնիքն ու համարը: Դրանք ավելի վայելուչ տեսք ունեն, քան այն որ հետո դրվեցին Երեւանում: Մեզ հասած այս ձեռագրերը, մի փոքր մասն են միայն այն մեծ բազմության, որոնք ժամանակին՝ տարբեր պատճառներով ոչնչացվել են: Օրինակ 1170 թ. սելջուկների կողմից արյրվել է Տաթեւի ձեռագրատունը Բաղաբերդում, ուր գտնվելիս է եղել 10000 ձեռագիր: Ցավոք նման դեպքեր շատ անգամ են կրկնվել՝ պատերազմների ու կոտորածների տարիներին: Այստեղ կարելի է մի փոքրիկ թվաբանություն անելով պատկերացում կազմել, թե 12 –րդ դարում մոտավորապես որքան ձեռագիր մատյաններ են եղել: Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր վանքում միջին հաշվով եղել են 5000 մատյան եւ այդ թիվը բազմապատկենք վանքերի քանակով, որոնք 1000 –ից անցել են, ապա կստանաք աներեւակայելի մի թիվ: 1000 թիվը ամենեւին էլ մեծ չէ Հայաստանի վանքերի համար, քանի որ միայն Մեծ Հայքի տարածքը կազմել է 300000 քառակուսի-կմ, համեմատության համար՝ Խորհրդային Հայաստանինը եղել է 29800 քառակուսի-կմ: Եթե սրան ավելացնեք նաեւ Փոքր Հայքի, Կիլիկիայի, գաղթօջախների եւ Ավետյաց Երկրի վանքերը.... Պատկերացնելու համար, թե որքան ձեռագիր մատյաններ են եղել Հաղպատի կամ Սանահինի վանքերում, ասենք, որ այնտեղ ծառայել են մոտ 500 վանականներ: Պարսկական ու թուրքական տիրապետությունների շրջաններում, եւ դրանից առաջ էլ, նվաճողները թալանել են մեր տաճարները եւ ձեռագրերը ոչնչացրել, կամ հանել շուկա՝ վաճառքի, կամ էլ փրկագին պահանջել: Այդպիսի մի դեպք պատահել է Ներսես Լամբրոնացու ձեռագիր մատյանի հետ, որում ընդգրկված էր «Սուրբ պատարագի մեկնությունը»: Անօրենները այդ ձեռագիրը հանել էին շուկա, պահանջելով բավականին մեծ գումար: Բարեպաշտ մարդիկ կարողացել են համապատասխան գումարը հայթայթել ու մատյանը ետ բերել: Միջին մեծության մատյանի գինը եղել է մի քանի կով, կամ մի քանի տասնյակ ոչխար, սակայն անօրենների պահանջածը ահավոր մեծ է եղել: Այս ամենից զատ, հետագա դարերում արեւելքում հայտնվել են գանձեր փնտրող եվրոպացիներ, ովքեր հափշտակելով իրենց հետ տարել են՝ հայտնի չէ թե որքան ձեռագրեր: Միաբանները ստիպված են եղեել ձեռագիր մատյանները թաքցնել օտար աչքերից՝ պահելով վանքերի մութ ու խոնավ նկուղներում, որտեղ դրանք խոնավությունից քայքայվել են ու ոչնչացել: Մինչեւ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը ձեռագրերի հաշվառում չէր կատարվում, եւ միայն նրա հրամանով են սկսել կնքել մատյանները՝ Էջմիածնի կնիքով ու հաշվառման վերցնել: Իսկ երբ մատյանների նկատմամբ գոյություն ունեցող վախը վերացել է, Ներսես Աշտարեցու հրամանով դրանք նկուղներից դուրս են հանել ու տեղավորել լուսավոր սենյակներում՝ գրապահարանների մեջ: Ապա՝ 1837 թվականին կազմվել է Էջմիածնում եղած ձեռագիր մատյանների առաջին ցուցակը: Նույն թվականին, երբ Նիկոլայ I ցարը այցելել է սուրբ Էջմիածին, նա առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերել ձեռագիր մատյանների նկատմամբ ու հրամայել, որ մի շարք լեզուներով հրատարակեն ձեռագրերի ամբողջական ցուցակը: Մի հետաքրքիր պատմություն եմ լսել Նիկոլայ I ցարի այցելության առնչությամբ, չգիտեմ որքանով է իրական: Ասում են, երբ ցարը եկել է Հայաստան, շատ է ցանկացել տեսնել Արարտ լեռը, բայց իր այցելության այն 3 օրերի ընթացքում, որ նա եղել է Էջմիածնում, ամպերը ծածկել են լեռը, եւ նա չի կարողացնել տեսնել նրա գեղեցկությունը: Վերդառնալիս նա հայտարարել է. «Ես քեզ չտեսա, բայց դու էլ ինձ չտեսար»:
-
Արարիչ Բովանդակ Գոյութեանց Դատաւոր Երկնից Զօրավոր Էութիւն Ըստհուն Թագաւոր Ժամանակաց Իրաց Լուսոյ Խաւարի Ծովուց Կենսականաց Համայնից Ձայն Ղողանջական Ճեմարան Մտաց Յիսուս Նազովրեցի Շնորհ Ոգեշունչ Չարից Պաղատիչ Ջանադիր Ռաբբի Սրբոց Վկայարան Տեր մեՐ Ցանկալի Ւ Փառք Քրիստոսիդ Արարիչ բովանդակ գոյութեանց. Դատաւոր երկնից. Զօրավոր Էութիւն. Ըստհուն Թագաւոր ժամանակաց, իրաց, լուսոյ, խաւարի, ծովուց, կենսականաց, համայնից. Ձայն ղողանջական. Ճեմարան մտաց. Յիսուս Նազովրեցի. Շնորհ ոգեշունչ. Չարից պաղատիչ. Ջանադիր ռաբբի. Սրբոց վկայարան. Տեր մեր ցանկալի. Ւ փառք Քրիստոսիդ:
-
Եթե ես ճիշտ հասկացա, ժամանակն է, որ մենք դառնանք ու մեր ամբողջ ուժերը ներդնենք մեր Մայր Եկեղեցին վերկանգնելու համար: Եկեղեցուց ես շատ բան եմ ստացել, եւ սիրտս ցավում է, երբ առաջընթաց չեմ տեսնում: