-
Posts
253 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Aram_D
-
Կփորձեմ պատասխանել Ձեր հարցերին: - Ինչից եք ենթադրել, որ ես նպատակ ունեմ գնոստիցիզմը ներկայացնել իբրև բոլոր աղանդների ակունք կամ արմատ? - Ձեր խորագրից. « Գնոստիցիզմ` աղանդավորական շարժումներին սնուցող արմատը» - Խոսքը բոլորովին էլ չի վերաբերել բոլոր ժամանակների հայտնի ու անհայտ աղանդներին, որոնց մի զգալի մասը անգամ առնչություն չունի քրիստոնեության հետ: - Բոլոր աղանդներն էլ առնչվում են քրիստոնեությանը: Քանի որ ե՛ւ ջրհեղեղից առաջ, ե՛ւ հետո կար եւ քարոզվում էր Տիրոջ խոսքը, իսկ ուր կա Տիրոջ Խոսքի քարոզությունը, այնտեղ էլ չարը փորձում է տարածել իր հերետիկոսությունը: Սա հստակ երեւում է Պետրոս եւ Հուդա առաքյալների խոսքերից. «Նա՝ եւ ո՛չ ի սկզբանն աշխարհիս խնայեաց. բայց զութերորդն զ նոյ՝ զարդարությանն քարոզ, պահեաց ի ջրհեղեղէ աշխարհի՝ ամպարշտելոցն ածել» (Բ Պետ. Բ 5): «Մարգարէացա՛ւ վասն նոցա եւ եւթներո՛րդն յԱդամայ Ենովք՝ եւ ասէ: Ահաւասիկ եկն Տէր բիւրովք սրբովք հրեշտակաւք, առնել դատաստա՛ն ըստ ամենայնի, եւ յանդիմանե՛լ զամենայն ամպարիշտս վասն գործոց իւրեանց՝ զոր ամպարշտեցին. եւ վասն ամենայն խի՛ստ բանից, զոր խաւսեցան զնմանէ մեղաւորք եւ ամպարիշտք: Սոքա են տրտնջա՛ւղք եւ շոգմո՛գք, երթեա՛լ ըստ իւրեանց անձանց ցանկութեանց. եւ բերանք նոցա զամբարտաւա՛նս բարբառին. առնուն ա՛կն երեսաց վասն աւգտի» (Յուդա Ա 14-16): - Հ.Գ. Եթե դեմ չեք, կխնդրեի, որ մանրամասնեիք աշտարակաշինության` հերետիկոսական նախաձեռնություն որակման Ձեր դիտողությունը: - Սիրով մեջբերում է մի հատված «Գիրք հարցմանց» -ից: Վասն Աշտարակին Հարցումն (Պրակ Է) Զաշտարակն ո՞րպիսի մտօք շինէին: Պատասխան: Նախ՝ զի ատէին զԱստուած, եւ երկնչէին ի պատժոցն, եւ հակառակէին Աստուծոյ: Եւ որպէս է 7 գործիք ձայնին, որ է թոքն խռչափողն. մակալեզուն. բերանն. լեզուն. ատամունքն. եւ շրթունքն. եւ սոքա միաբանին ի խօսքն: Նոյնպէս եւ 70 տանուտեառքն միաբանեցան ի չարն: Եւ ասեն՝ զգործս ջրհեղեղին ունիմք՝ երկնչիմք զի պատուհասէ զմեզ: Եւ խնդրեցին զդրախտն թէ անդ զերծանիմք՝ եւ ո՛չ գտին. զի ծովք եւ շամանդաղ պատեալ էին: Եւ խնդրեցին զտապանն եւ զնա ոչ գտին. զի ո՛չ է հրաման Աստուծոյ որ մարդն զարգանդ մօր իւրոյ տեսցէ: Եւ զի մի մարդիկ ի պատճառս նորա մեղս գործեսցեն. վասն որոյ ո՛չ կարէին տեսանել զտապանն: Ապա՛ ասեն՝ շինեսցուք բարձր աշտարակ զի մի ջրհեղեղն զմեզ կորուսցէ: Եւ էր թրծեալ աղիւսն ի տեղի քարի, եւ կուպրն ի տեղի շաղախի: Թրծեալ աղիւսն ընդ դէմ հրոյ, եւ կուպրն ընդ դէմ ջրոյ: Այս հատվածից երեւում է, որ կար հերետիկոսության համար բոլոր անհրաժեշտ եւ բավարար պայմանները. - Ատում էին Աստծուն, - Հակառակ էին Աստծուն, - Միբանվել էին չարության մեջ, - Անտեսեցին այն խոսքը, որ ասաց նրանց Տերը, թե այլեւս երկիրը չի պատուհասելու ջրհեղեղի միջոցով, եւ դրան հակառակ՝ փրկություն էին փնտրում ջրհեղեղից, դրանով իսկ տարածում էին այն սուտը, որ նոր ջրհեղեղ է սպասվում: - Ձեռնարկեցին աշտարակաշինությունը՝ հակառակ Աստծու հրամանի, որ տրվել էր նրանց Նոյի միջոցով, ըստ որի պետք է տարածվեին աշխարհով մեկ: Իսկ նրանք հակառակ որոշում կայացրեցին եւ սկսեցին այն իրականացնել: Հարգանքներով բարեկամ
-
Ցավալի է, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Գրիգոր Լուսավորիչն այնքան անկարող է եղել վերացնելու համար հեթանոսական տոներն ու հավատալիքները հայերիս միջից, որ ոչ միայն հանդուրժել է դրանց գոյությունը, այլեւ դրանց մասնիկները տեղափոխել է Եկեղեցի: Այդպես մտածողների համար ասեմ, որ առաքյալները, ինչպես նաեւ նրանց արժանի փոխանորդ սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մարդկային զորությամբ, կամ իր ժամանակի քաղաքական ուժերի ազդեցությամբ չէր գործում, այլ՝ Տիրոջ շնորհներով: Նրան շրջապատում էին հրեշտակների բանակներ, եւ նա ի զորու էր անգամ մարդկանց սրտերի խորքերում թագնված մեհյանները քանդել եւ ժողովուրդների հիշողությունից իսպառ ջնջել իրենց բազում չար սովորությունները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ուղղակի չէր կարող հանդուրժել, որ հեթանոսական առասպելներից որեւե մասնիկ անգամ ներթափանցի Եկեղեցի, ուր մնաց, որ տաղավար տոն սահմաներ՝ ըստ հեթանոսական ավանդության: Այդպես մտածողները ուղղակի չգիտեն, որ Եկեղեցին իմաստության անհուն շտեմարան է, որի պաշարները հավիտյան չեն կարող սպառվել, եւ կարիք չկար առասպելներից ինչ որ բան գողանալու: Այն որ Վարդավառի տոնին ժողովուրդը ջուր ցողելու սովորություն ունի, դա ամենեւին էլ հեթանոսական կարգ չէ, այլ գալիս է Նոյ նահապետից: Իսկ Նոյը Տիրոջ հավատարիմ զավակն է: Ջուր ցողելու խորհուրդը կայանում է հետեւյալում. Ջրհեղեղից հետո մարդկանց մեջ դեռեւս չէր վերանում՝ նման աղետի եւս մեկ անգամ ենթարկվելու վախը: Այդ պատճառով էլ Նոյը մարդկանց վրա ջուր էր ցողում ու ասում, որ ջուրը ինչպես եւ մյուս տարրերը Տիրոջ ստեղծած արարածներն են, եւ Տերը ամեն ինչ բարի է ստեղծել, եւ պետք չէ դրանցից զգուշանալ: Եւ ոչ թե ջրերը կործանեցին հին աշխարհը, այլ այդ աշխարհում ապրող մարդկանց մեղքերի ծովացյալ բազմությունը, որը ջրհեղեղով թափվեց հին աշխարհի վրա: Եւ միմյանց վրա ջուր ցողելու սովորություն դարձած արարողությունը արմատավորվեց մարդկանց հիշողությունում: Հետագայում, երբ մեղքերը դարձյալ բազմացան եւ հերետիկոսություններ առաջ եկան, եւ մարդիկ գնալով իրենց ցանկությունների եւ նյութական բարիքների ետեւից, ինչպես նաեւ դեւերի թելադրանքով, ստեղծեցին զանազան ինքնահնար ուսմունքներ, որոնց համախումբը այսօր հեթանոսություն ենք անվանում, միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը չվերացավ նրանց հիշողությունից, եւ այն շարունակեց մնալ նաեւ հեթանոսական շրջանում: Սա է պատճառը, որ այսօր կարծում են, թե դա հեթանոսական կարգ է: Իհարկե դրանում մեղքի իր բաժինը ունի նաեւ կոմունիստական պրոպագանդան, որը ամենուր ցանկանալով վարկաբեկել քրիստոնեությանը, այն ներկայացնում էր որպես հեթանոսությունից փոխ առած ինչ որ գաղափարների զարգացած տարբերակ: Սովտական գիտնակնները «ապացուցում» էին, որ բոլոր քրիստոնեական կարգերն ու տոները՝ այս կամ այն հեթանոսական առասպելից ու տոներից է վերցված: Մեզ դպրոցում էլ էին այդպես սովորեցնում, եւ պետք է ասել, որ շատերիս գլուխը կարողացել էին յուղել իրենց ուզած ձեւով: Այս տոնը կոչվում է Վարդավառ, Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Նույն պատճառով Տիրոջ աշակերտները կոչվեցին վարդապետներ, իսկ նրանց խոսքը՝ վարդապետություն: Եւ դրանում ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ Սուրբ Գրքում շատ անգամ է Տերը համեմատվել զանազան անշունչ առարկաների եւ կենդանիների հետ. ինչպես օրինակ՝ կրակի, առյուծի, գառան, հովիվի ու հրեշտակի:
-
Երեւանում մի քահանա կա, տեր Կարապետ, նա շաբաթական մեկ օր այցելում է բանտերը: Մի անգամ միասին գնացինք Կոշի գաղութ, դա 94 –ին էր: Նա այնտեղ արդեն մի ամբողջ լսարան ուներ: Բանտում ինձ ամենից շատ զարմացրեց այն, որ այնտեղ հիմնականում երիտասարդներ էին՝ 20 –ից 40 տարեկան, եւ այն, որ նրանք մտածող ու հասկացող մարդու կերպարանք ունեին: Իսկ ընկերս մի անգամ գնացել էր հոգեբուժարան այցելության: Նա հետո ինձ ասաց, որ այնտեղ իր կարծիքով գժեր չկաին, եթե այնտեղ գիժ կար, ապա միայն բուժանձնակազմի մեջ: Պատկերացնում եք, այդ գիժ կոչվածները ընկերոջիցս խնդրել էին, որ նա աղոթի իրենց համար:
-
Այս գաղափարը մոտ է Պիրհոնի ուսմունքին (սկեպտիկ փիլիսոփախ Ք. ա. 360-270 թթ.), ըստ որի զգայարանների միջոցով իրերը մեզ չեն ներկայանում այնպես, ինչպես իրականում դրանք գոյություն ունեն, քանի որ ըմբռնումը հարաբերական է: Ուստի գոյություն չունեն ո՛չ վատը եւ ո՛չ լավը, ո՛չ արդարացին եւ ո՛չ անարդարացին: Ըստ նրա ոչ մի բանի մասին հնարավոր չէ վստահորեն արտահայտվել եւ պետք է հրաժարվել դատողություններ անելուց, քանի որ ո՛չ զգայարանները եւ ո՛չ բանականությունը մեզ ճշմարտությունը չեն հայտնում: Պիրհոնացիները առհասարակ մերժում են իմաստությունը որպես աստվածային պարգեւ: Հեթանոսնության համար սա բավականին համարձակ գաղափար է, սակայն ոչ Եկեղեցու համար, քանի որ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, Ով անսպառորեն հեղում է իմաստությունը Իր զավակների վրա: P. S. Բոլոր դեպքերում շնորհակալություն Մոնքին, բավականին բան կարդացի այսօր:
-
Կարծում եմ այսքանը բավական կլինի ըստ արժանվույն գնահատելու համար Եկեղեցու վարդապետությունը չարի ծագման մասին: Եթե կամենաք կարող եմ մի քանի հատվածներ եւս ներկայացնել, բայց խորհուրդ եմ տալիս գիրքը կարդալ: Ես այն 10 տարի առաջ էի կարդացել, բայց այսօր, երբ նորից կարդացի, ավելի խորությամբ ընկալեցի: հարգանքներով
-
Եւս մի հատված Չորրորդ հարց. Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ սատանան լինի: Այս կապակցությամբ չորս հարցեր կան: Նախ՝ եթե Աստված գիտեր, որ սատանան չար է լինելու, ինչո՞ւ նրան ստեղծեց: Երկրորդ՝ ինչո՞ւ չկանխեց սատանայի անձնիշխան կամքը, քանի որ նրա չարության պատճառը դա եղավ: Երրորդ՝ ինչո՞ւ նրան անգո չդարձրեց, այլ թույլ տվեց նրան այս ամենն անել: Չորրորդ՝ ինչո՞ւ հետո չխափանեց նրա անձնիշխան կամքը, որպեսզի չկարողանար չար լինել: Նախ այն մասին, թե ինչո՞ւ ստեղծեց նրան, որը չարիքների սկիզբ էր լինելու: Աստված ոչ միայն բարի է, այլեւ գիտուն: Ու թեպետ գիտեր, որ նա չար է լինելու, այդուհանդերձ Աստծու իմացությունը չարգելեց բարությանը նրան ստեղծել, որովհետեւ Աստված բոլոր արարածներին իր բարությամբ արարեց, որպեսզի վայելեն իր բարիքները: Եվ դարձյալ, քանզի երկուսն էլ Աստծու բարիքներն են՝ եւ՛ բարությունը, եւ՛ գիտությունը, ապա դրանք չհակառակվեցին միմյանց, որովհետեւ բարիքները ներհակ չեն միմյանց, այլ օգնական: Այդ իսկ պատճառով Աստծու գիտությունը չհակառակվեց Աստծու բարությանը՝ արգելելու համար նրա ստեղծումը: Ահա թե ինչու Աստծու բարի գիտությունը թույլ տվեց Աստծու բարի կամքին բարություն անել: Եվ դարձյալ՝ Աստծու գիտությանը հայտնի էր, որ Աստծու բարությունը ամենքին ըստ բնությանր բարի է ստեղծել: Իսկ եթե որեւիցե մեկը իր բնությունից դուրս, իր կամքով հոժարում է չարին, ապա անբամբասելի է բարի բնություն Ստեղծողը: Քանի որ բնությունը կամքի նկատմամբ առաջնային է, հետեւաբար անհրաժեշտ է, որ կամքը հնազանդվի բնությանը, եւ հարկ չկա, որպեսզի բնությունը հնազանդվի կամքին: Իսկ եթե մեկն իր անձի դեմ գործում է այս մեծ հակառակությունը, այսինքն՝ բնությունը ծառայեցնում է կամքին, ապա նման դեպքում անմեղադրելի է Աստված, որ նրան բարի բնություն է տվել, որի համար Աստծու գիտությունը արգելք չի եղել Աստծու բարությանը, այլ թույլ է տվել ստեղծել նրան եւ նրա նմաններին՝ մարդկանց մեջ եղող չարերին: Երկրորդ՝ իսկ ինչո՞ւ չխափանեց նրա անձնիշխան կամքը, որը եւ նրա կորստյան պատճառը դարձավ, քանի որ եթե ազատ կամք չունենար, չէր կորչի: Նախ՝ Աստված իր ամբողջ բարությունն իր ստեղծածներից չխնայեց, այլ տվեց նրանց բարություն եւ ազատություն, այսինքն՝ ստեղծեց բարի բնություն եւ տվեց անձնիշխան ազատ կամք: Աստված հակառակ չէ բարուն, որ իր ստեղծածներին զրկեր այս երկու բարիքներից, ուստի բարի բնություն եւ անձնիշխան կամք տվեց նրան: Դարձյալ՝ բնությունը բարի ստեղծեց, որովհետեւ բնությունն է նրան բարի լինել սովորեցնում: Իսկ անձնիշխան կամք տվեց, որպեսզի իր անձինիշխան կամքով հնազանդվի Բարի Ստեղծողին եւ իր Պարգեւատուին եւ առավել վարձատրվի: Որովհետեւ ով կամովին չի ծառայում, չի էլ վարձատրվում: Դրա համար նրան բարի բնություն եւ անձնիշխան կամք տվեց: Երրորդ՝ այնուհետեւ ինչո՞ւ չխափանեց նրա անձնիշխան կամքը, որպեսզի չկարողանար չար լինել: Որովհետեւ Աստված Իր արարածներին տված բարիքները ետ խլել չի կամենում: Իսկ եթե առաջին իսկ առիթով ետ էր խլելու, ապա ինչո՞ւ էր տալիս: Մի՞թե չգիտեր, որ այդպես էր լինելու: Սրանից առաջ ասված պատճառներով է, որ այս ամենը տվեց, եւ այս մյուս պատճառներով է, որ նրանից անձնիշխան կամքը չխլեց, որովհետեւ եթե այս բոլոր բարիքներն ու ազատությունները չար եղան նրա համար, ապա եթե բարի եւ ազատ չլիներ, ինչպիսի՜ չարիքներ չէ՜ր կրի նա: Դրա մասին Տերն ասում է. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչափ եւս ավելի» (Մատթ. Զ 23): Չորրորդ՝ սատանայի գործած այս բոլոր չարիքներից հետո ինչո՞ւ նրան անգո չդարձրեց: Որովհետեւ Աստված էացուցիչ է եւ ոչ թէ ապականիչ, եւ անգոյությունից բերում է գոյության եւ ոչ թե՝ գոյությունից անգոյության դարձնում: Որովհետեւ Արարող է եւ ոչ թե քանդող: Դրա համար է, որ այն, ինչ Իր բնության, բարի բնության եւ բարի կամքի գործն է, այն է Աստված անում եւ ոչ թե հակառակը: Հինգերորդ՝ ինչո՞ւ Աստված թույլ տվեց նրան փորձել մարդկանց, այսինքն՝ ինչո՞ւ է սատանան պատճառ լինում ընտրյալների ընտիր լինելուն: Որովհետեւ եթե չմարտնչեր նախավկայի հետ, ապա Երկինքը բացված եւ Որդուն Հոր աջ կողմում նստած չէր տեսնի: Եվ եթե մեր Լուսավորչի հետ չմարտնչեր, ապա նա աշխարհի լուսավորիչ չէր լինի, կամ Աստվածության Էջմիածին իջնելը չէր տեսնի: Եվ եթե Ադամի հետ չմարտնչեր, ապա Աստված մարդկային մարմնով մեր բնությունից չէր ծնվի՝ Աստվածային փառքի վերածված: Դրա մասին մարգարեն ասում է. «Մի՛ սպանիր նրանց, որպեսզի չմոռանան քո ժողովրդին, այլ ցրի՛ր եւ ընկճի՛ր նրանց քո զորությամբ» (Սաղմ. ԾԸ 12): Այս խոսքերը մեկ այլ խորությամբ Աստվածային խորին դատաստանն են հայտնում, որ հաստատեց մի օր, երբ տանջելու է նրան եւ նրա հետեւորդներին՝ անանցական տանջանքներով: Դրա համար աղաչում էին նրան. «Ժամանակից առաջ մի՛ տանջիր մեզ» (Տե՛ս Մատթ. Ը 29): Եվ տանջվելու է նա իր բոլոր կամակատարներով հանդերձ: Դրա համար է ասում. «Ամբողջ չարը տանջանքի ենթակա է»:
-
Ստորեւ բերում եմ Առաքել Սյունեցու «Ամենայն չար տանջելի» երկից մի հատված: Խնդրում եմ արժանավայել ընդունել այս գործը: Սյունեցին Տաթեւի դպրոցի սաներից է, Գրիգոր Տաթեւացու քրոջ որդին, նրա եղբայրը նույնպես հոգեւորական է եղել, իսկ իրեն կոչել են երկրորդ Որոտնեցի: 33 Երեսուներեքերորդ հարց. Ի՞նչ է նշանակում հետեւյալը. «Սատանան բամբասանքի ենթակա է»: Պատասխան. Նախ՝ որովհետեւ Աստծուց բարի է ստեղծվել եւ հետո է չարացել: Երկրորդ՝ իր բնությանը հակառակ է գործել: Երրորդ՝ իր Արարչին է հակառակվել: Չորրորդ՝ լույս է եղել, ապա խավար դարձել: Հինգերորդ՝ հանգիստը թողել ու անանցանելի չարչարանքներն է ընտրել: Վեցերորդ՝ ոչ թե մեկ ուրիշից է բռնադատվել չար լինել, այլ կամովին է չարն ընտրել: Յոթերորդ՝ ոչ թե միայն ինքն է կորել, այլեւ ցանկանում է բոլորին ապականել: Ութերորդ՝ բանական լինելով՝ այնքան է անբանացել, որքան անբան անասունները, եւ դեռ ավելի վատթար է եղել, որովհետեւ բոլոր անասուններն իրենց օգուտն են ընտրում, իսկ սա իր չարչարանքն ու կորուստն է ընտրել: Եվ սրանց համար է ասվում, որ մեղքով բռնված ոգիները միտքն էլ են կորցնում: Իններորդ՝ որովհետեւ գիտե, թե որքան շատ ուրիշների չարի մեջ գցի, այնքան անշեջ կրակում իր չարչարանքները կավելացնի, սակայն ջանում է ամեն օր իր չարչարանքներն ավելացնել: Տասներորդ՝ այս ամենն իմանալով՝ այդուհանդերձ չի զղջում ու չի ապաշխարում չարի համար: Տասնմեկերորդ՝ Աստված այսքան ժամանակ թույլ տվեց նրան, որ թերեւս զղջա, սակայն նրա փույթը չէ: Տասներկուերորդ՝ այս բոլոր չարություններից հետո էլ Աստված դեռեւս քաղցրությամբ էր խոսում նրանց հետ, սակայն չզղջացին: Սա հայտնի է Հոբի օրերին [Աստծու]՝ սատանային ասած [խոսքերից]. ՙՈրտեղի՞ց ես գալիս դու՚ (Հոբ Ա 7): Եվ դարձյալ ասում է քաղցրությամբ. ՙՈւշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին՚ (Հոբ Ա : Եվ դարձյալ ասում է. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին» (Հոբ Բ 3): Եվ այս բոլոր բարությունները եւ քաղցրությունները տեսնելով՝ կրկին չարությունից չդարձան: Տասներեքերորդ՝ տեսան, որ Աստված լսում էր իրենց, սակայն չաղաչեցին իրենց իսկ չարից իրենց ազատել: Հայտնի է, որ Աստված լսում էր նրանց: Նախ՝ երբ Աստծուց խնդրեցին Հոբին փորձություն տալ, լսեց նրանց եւ Հոբին նրանց ձեռքը տվեց: Եվ դարձյալ խնդրեցին Հոբին այլ փորձությունների մատնել, այսինքն՝ որդերի ու մարմնի թարախի, եւ սա նույնպես անսաց, թերեւս այս մեկով նրանց համար փրկություն որսար, սակայն անդարձները չարից երես չդարձրին: Այնուհետեւ լինում է երրորդ խնդրանքը եւս, որով դիմեցին Քրիստոսին, եւ Տերը լսեց նրանց: Նախ՝ աղաչեցին Քրիստոսին, որ հրաման տա նրանց՝ խոզերի մեջ մտնել (տե՛ս Մատթ. Ը 31): [Տերը] կատարեց նրանց խնդրանքը: Երկրորդ՝ Քրիստոսին աղաչեցին՝ ասելով. «Աղաչում ենք քեզ, Հիսո՛ւս, Բարձրյալի Որդի՛, տարաժամ մեզ մի տանջիր» (տե՛ս Մատթ. Ը 29): Եվ նրանց խնդրանքը կատարեց: Եվ ով նրանց այսքան աղաչանքները լսեց, դարձյալ կլսեր նրանց, եթե այլ մեծագույն խնդրանքներ եւս մատուցեին: Եվ դրա համար էլ ասում է. «Սատանան բամբասանքի ենթակա է», որովհետեւ այս բոլոր քաղցրությունը տեսնելով՝ չզղջացին: Դրա համար Տերն ասում է. «Այս աշխարհի որդիներն ավելի իմաստուն են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ» (տե՛ս Ղուկ. ԺԶ : Եվ քանի որ շատ մեղավորներ ու մաքսավորներ դեպի Քրիստոս դարձան, իսկ նրանք այս բոլոր քաղցրությունները տեսան եւ չարից չհրաժարվեցին: Ուստի ասում է. «Բամբասանքի ենթակա է սատանան»: Հարց. Ի՞նչ է նշանակում հետեւյալը. «Ով անեղը ստորոգում է, ճշմարտապես ինքն է չարը»: Պատասխան. Ով երկու սկիզբ ընդունելով պնդի, թե երկուսն էլ անեղ են՝ մեկը Բարին Աստված, մյուսը՝ չար սատանան, ինչպես Մանիքոսն է ասում, ապա նա ճշմարտապես ինքն է չար, քանի որ այսպիսի չար հերետիկոսություն է խոսում: Եվ դարձյալ՝ ով ասի՝ «Չարն առանց մեր մեղանչելու եւ մեղքեր գործելու է մեր բնության մեջ, իսկ մեղանչողները բնությունից հարկադրված են մեղանչում, որովհետեւ բնությունը մեղանչական է», այնպիսին չար է ըստ իր հոժար կամքի եւ ըստ մտքի կուրության, քանզի մեղքով բռնված հոգիների միտքը եւս կուրանում է: Դրա համար էլ ասում է. «Ով անեղն է ստորոգում, ճշմարտապես ինքն է չար»:
-
Եթե դա այդպես է, ապա այնքան էլ հստակ չի ձեւակերպված: Բայց հետեւյալ խոսքը արդեն քրիստոնեական իմաստասիրությունից չէ. « ... հարկ է նշել, որ չարն ինքնին բացարձակ երևույթ չէ, այլ հարաբերական, և այն, ինչ չարիք է մեկի համար, բարիք կարող է նկատվել մեկ ուրիշի համար»: Ըստ Եկեղեցու վարդապետության չարը միանշանակ չար է, ինչպես օրինակ՝ գողությունը չարություն է, ե՛ւ գողացողի համար, ե՛ւ տուժվողի համար: Չի կարող այն գողի համար բարիք լինել: Իսկ բացարձակության եւ հարաբերականության մասին խոսել հարմար կլիներ ֆիզիկայի «Հարաբերականության տեսության» սահմաններում: Ուրիշ բան, որ Տերը կարող է չարիքը բարիքով փոխարինել, բայց բոլոր դեպքերում ժամանակակից ֆիզիկայի գաղափարները չի կարելի տեղափոխել կրոնական միջավայր, այնտեղ արդեն վաղուց ամեն ինչ որոշված է: Համենայան դեպս՝ չարի հարաբերականության մասին ես չեմ կարդացել մեկ այլ տեղ: Հարգանքներով
-
Եթե ես ճիշտ եմ հասկացել՝ Մոնքը գրում է. « ... քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի ...»: Այստեղ խոսք չկա Մելքիսեդեկի կամ Ղեւտական քահանայության մասին: Ինչո՞ւ եմ կարեւոր համարում, որ այս արտահայտությունը պարզաբանվի հենց Մոնքի կողմից: Քանի որ Մոնքը գրում է, որ մկրտությամբ մեզ տրվում է «քահանայական կարգ»: Ես գիտեմ, որ Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից եւ մինչ մկրտությունը գործած բոլոր մեղքերից, ինչպես նաեւ վերստին ծնվում է ու դառնում Աստծու որդի, սակայն Աստվածաշնչում կամ Մաշտոց ծիսամատյանում չեմ հանդիպել, որ խոսք գնա նաեւ քահանայական կարգի տրման մասին: Հարգանքնեպով
-
Многие, независимо от социального происхождения или образования, в религиозных вопросах совсем как дети, и по поведению и по уровню знаний. от того и воспринимают религию как некое волшебство или как народный обычай. Таких волнует только вопрос самоутверждения, то есть идея, что их религия самая хорошая. И, в целях самоутверждения, пытаются доказать, что у всех остальных религия плохая. Например, сектанты только этим и занимаются, доказывая всему миру, что спасение только у них, а все остальные будут гореть в аду. Если обратить внимание, часто на первый план выходит понятие не самого христианства, а православия. И критерии православия тоже интересны: принимается только то, что они когда-то приняли, и отвергается все то, что они отвергали. То есть, как у них исторически сложилось, так должно быть и у всех, в противном случае вы инославный. А если инославный то можно и грубить.
-
Այդ ինչ « քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում » - ների մասին եք գրում: Սա ձեր սեփական ընկալումն է, թե կարող եք աղբյուրը նշել: Ձեր նշված հղումում հետեւյալն է ասվում. «Այլ դուք ազգ էք ընտի՛ր՝ թագաւորութիւն՝ քահանայութիւն. ազգ սո՛ւրբ. ժողովուրդ սեպակա՛ն. ... » (Ա Պետ. Բ 9): Ինչպես այս խոսքից կարելի է ենթադրել, որ կա « ... առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգ» եւ « ... Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայություն»: Այս ի՞նչ երկու տեսակի քահանայությունների մասին եք գրում: Կարո՞ղ եք պարզաբանել: P.S. Լավ կլիներ նման դեպքերում իրական անունով հանդես գալ:
-
Չարի մասին Առաքել Սյունեցին իր «Ամենայն չար տանջելի» երկում հանգամանորեն խոսել է, եւ չեմ կարծում, որ հնարավոր է այս հարցում ասել ավելին, քան Սյունեցին: Մանավանդ որ այստեղ ամենեւին անհասկանալի է ձեր հետեւյալ արտահայտությունը. « ... այնպես էլ Աստծո ներկայության զրկումից առաջանում է չարը»: Այսինքն՝ ըստ ձեր խոսքի, չարը առաջացավ այն բանից հետո, երբ Աստված զրկեց ըմբոստ հրեշտակին Իր ներկայությունից: Մոռանում եք, որ ըմբոստությունը՝ ինքնին արդեն չարություն է: Հարգանքներով
-
Այն գաղափարը, որ բոլոր աղանդների ակունքը կամ արմատը Գնոստիցիզմն է, որպես հիպոթեզ իհարկե հետաքրքիր է, բայց իրականությունից հեռու է: Այստեղ բավական է ասել միայն այն, որ ըստ Եկեղեցու հայրերի, նախքան ջրհեղեղը արդեն գործում էին 12 աղանդներ, եթե չխոսենք Բաբելոնի աշտարակաշինության շրջանում գոյություն ունեցող աղանդների մասին: Բացի այդ՝ Աշտարակաշինությունը ինքնին մի հերետիկոսական նախաձեռնություն է եղել: Աղանդների ծագման հարցը բավականին լուրջ քննարկումների կարիք ունի, եւ ես չեմ կարծում, որ այս նյութի սահմաններում մենք կկարողանանք այդ քննարկումները ծավալել: Մեկ խոսքով՝ կարելի է ասել, որ աղանդի հիմքում ընկած է սուտը, իսկ ստի հայրը սատանան է: Այսինքն՝ նախապես պետք է լինի ճշմարտությունը, որի ծռումով էլ առաջ է գալիս հերետիկոսությունը: Հարգանքներով
-
Որպեսզի մոտենանք հարցի պատասխանին՝ նախ պետք է տեսնել, թե ինչ է մահը: Հայրերի մոտ մի ամբողջ վարդապետություն կա մահվան մասին, որոնցից մի քանի փշրանքներ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, կարծում եմ, որ այն կօգնի մեզ: ****************************************************************************** Այն ամենը, ինչ տալիս է Աստված, բարի է՝ թե՛ աղքատությունը, թե՛ հիվանդությունը և թե՛ մահը: Դրանք մենք չար ենք կարծում՝ լոկ մեր անգիտության պատճառով: Պատվիրազանցության պատճառով մարդը կորցրեց իր խաղաղությունը եւ որպես անեծքի հետեւանք, սկսեց ապրել դառը կյանքով, ծառայելով մեղքին: Բացի այդ՝ սատանայի ներարկած դառը թույնը, չարչարում է մարդու ամբողջ բնությունը եւ նրան մղում չարության, եւ մարդը չի գտնում մխիթարություն: Որպեսզի չարը մարդու մեջ հավիտյան չմնա, Աստված մարդու վրա մահ բերեց ու մահով հատեց մեղքի արմատը, եւ այդ մահով մարդը վերստին կենդանություն պիտի գտնի: Մահը մարդու հանգիստն է: Աստված Իր արարծների վրա մահ տարածեց, որպեսզի չարությունը անմահ չլինի, այսինքն՝ որպեսզի չարը մարդու մեջ հավիտյան չմնա: Եթե մահը չլիներ, մարդը պիտի լիներ չարի հավիտյան կրիչը եւ հավիտյան պիտի տառապեր, իսկ մահով մարդը գտնում է իր հանգիստը: Մահը ճանապարհ է կոչում, որով գնում ենք հանդերձյալ կյանք: Ճանապարհ է կոչում նաև ծնունդը, որով այս կյանքն ենք գալիս: Մահը հոգու բաժանումն է մարմնից. ինչպես նրանց միությունը կյանք է, իսկ բաժանումը՝ մահ: Մարմինը բաժանվելով լուծվում է հողի մեջ, որտեղից վերցվեց, իսկ հոգին գնում է Աստծու մոտ: Մահը փոխումն է ժամանակի և մուտքը հավիտենականություն: Մահը սահմանն է պայքարի, որը այս կյանքի պատերազմներն են: Մահը սկիզբն է պսակի, իսկ հարությունը՝ կատարումը: Մարդու հոգին այս կյանքում չարի և բարու մեջ է, իսկ մահվանից հետո՝ միայն բարու, իսկ հարությունից հետո լինելու է բարու և փառքի մեջ: Այստեղ ունենք պսակի խոստումը: Մահը սկիզբն է ու ճանապարհը պսակի, իսկ հարությունը՝ կատարումը պսակի և երանության: Այստեղ հավատի կյանքն է, հետմահու՝ հույսի, իսկ հարությունից հետո՝ սիրո: Այստեղ անփոփխ հավատով ենք հավատում, սակայն երբեմն ունենում ենք փոփոխություն հույսի և սիրո մեջ: Մահից հետո հաստատուն հույսով ենք տեսնում և ուրախանում, իսկ հարությունից հետո սերտ և անքակտելի սիրով միավորվելու ենք՝ ըստ առաքյալի. «Հավատ, հույս, սեր և սրանցից մեծը սերն է՚», որը հավիտենական է և անքակտելի: *******************************************************************************
-
[23:29] 03 Հունվարի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=31546 ] Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Քահանայից լսարանն ավարտած ինը սարկավագներ` ձեռամբ ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի գլխավոր տնօրեն եւ Վաշինգտոնում թեմական պատվիրակ Տ. Վիգեն եպս. Այքազյանի, ստացան քահանայական աստիճան:
-
Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Նոյեմբերի 19—ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Հընթացս սբ. Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում ստացան Մայր Աթոռի պատկան վանքերի տեսուչ տ. Արարատ ծայրագույն վարդապետ Գալթագճյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու վանահայր տ. Անուշավան վարդապետ Ժամկոչյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ տ. Մարկոս վարդապետ Հովհաննիսյանը: Նախորդ օրը, երեկոյան Մայր տաճարում Իջման սբ. սեղանի առջեւ կատարվեց ուխտադրության կարգ, որի ընթացքում ընծայացուներն ուխտեցին հավատարիմ մնալ սբ. Ավետարանին, Հայաստանյայց առաքելական սբ. եկեղեցու սրբազան կանոններին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին եւ ստորագրեցին երդմնագրերը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, նոյեմբերի 19—ին հայրապետական պատարագի ընթացքում Սբ. Ստեփանոսի խորանի առջեւ նախ կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննություն: Այնուհետեւ սբ. Պատարագը շարունակվեց Մայր տաճարի ավագ խորանին: Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը՝ եպիսկոպոսական գավազաններ եւ մատանիներ, ինչպես նաեւ սբ. Ավետարան: Օծման ավարտին Ամենայն հայոց հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին: Նորին սրբությունը մաղթեց, որ նորաօծ եպիսկոպոսներն առավել անձնվիրությամբ ու իմաստությամբ շարունակեն տերունապատվեր խաչը հանձն առած իրենց ծառայությունը բերել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 21-11-2006
-
17:28 26/12/2006 ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՁԵՌՆԱԴՐՎԵՑԻՆ 36 ՆՈՐ ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐ Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսավորապես նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը: Տոնի օրը Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սբ. Պատարագ: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը Հայոց Եկեղեցում համարվում է սարկավագների տոն, եւ ձևավորված ավանդության համաձայն` կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանորեից տեսուչ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, սարկավագական աստիճան ստացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 36 սաներ, ովքեր հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները: Սբ. Պատարագից հետո Վեհարանում նորընծա սարկավագներին իր հայրական օրհնությունն ու պատգամը տվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով սարկավագներին տոնի առիթով, իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սարկավագաց դասը համալրվեց ևս 36 հոգով և հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ լծվել իրենց պարտականությունների իրականացմանը` աչքի առաջ միշտ ունենալով Սբ. Ստեփանոսի հավատքի ամրությունն ու արիասիրտ ոգին: http://www.panorama.am/am/culture/2006/12/26/patarag/
-
ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ՊԵՏՐՈՍ ՔԱՀԱՆԱ ԵԶԵԿՅԱՆԸ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Պետրոս քահանա Եզեկյանը` հոգեւորականին անհարիր վարքի եւ կանոնազանցության համար: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Արմեն Եզեկյան: http://www.azg.am/?num=2006112912&lang=AR
-
Այն որ կան Եկեղեցուն հավատարիմ մարդիկ, չեմ առարկում, սակայն կան արդյոք այնպիսի երիտասարդներ, ովքեր պատրաստ են հենց այսօր անցնել ծառայության: Դրանք տարբեր բաներ են: Եթե մեկը ցանկանա ծառայել, ապա կհասնի դրան. իմ ընկերներից շատերն այսօր քահանա են: Եթե ես մի քիչ լսողություն ունենայի, հիմա ես էլ իմ ընկերների հետ կլինեի: Առանց լսողության չես կարողանում ժամերգություններին լիարժեք մասնակցել, մի տեսակ համրի դերում ես: Համաձայն եմ՝ Եկեղեցում կան այնպիսի մարդիկ, եւ լավ կլիներ բոլորիս համար, եւ առաջի հերթին հենց այդ մարդկանց համար, որ նրանք հոգեւոր դասում չլինեին: Ես քաղաքականության հետ չեմ կապում ապաշնորհ ծառայողների առկայության փաստը, այլ նրանց անգիտության. չգիտեն թե ուր են մտել եւ ինչ են անում: Կան եւ այնպիսիները, որ գիտակցում են....
-
Աստված օգնական հայր սուրբ: Этот скандал и еще другие «разборки» помогли мне понять, что не все русские верят греческим мифам о схождении «Благодатного огня» - по молитве греческого патриарха и точно по расписанию так, чтобы это было еще и удобно по НТВ показывать. Насколько я помню там только один атеист и один оглашенный громко поддерживали эту позицию, а остальные прекрасно понимали, но воздерживались высказываться за или против. А в других «разборках» я заметил, что не все русские думают, что спасутся только из ПЦ, многие из них, не знаю каким образом, ознакомились с историей ААЦ, а некоторые даже хорошо знают армянскую кухню. Во всяком случае по достоинству оценили хаш, тан, лаваш и тутовку. Вообще-то я там заметил много истинных христиан: и эрудированных и серьезных. Я рад за них. А на счет того - православные ли армяне или нет, у них на этот счет нет единого мнения. Интересно, что против ААЦ выступал именно тот священник, который долгое время жил и служил в Ереване, да еще и с нами дружил. Видимо я на него произвел плохое впечатление... На счет ереси евтихея я думаю, что они прекрасно понимают, что мы не имеем ничего общего с этим, но надо же как то осудить этих армян за халкидон. А то слишком идеальными эти армяне получаются: ни халкидона не принимают, ни евтихея и ни севира да еще и на Святой земле имеют кое-какие права.
-
Что я хотел сказать. Люди, которые себя именуют православными, постоянно, время от времени, выкрикивают эту лживую историю, а с другой стороны их батюшки как бы приветствуют этому. Люди не хотят нечего анализировать, слышали что то плохое про армян, вот и стараются как можно больше распространять эту ложь. Их не волнует, что этим они становятся лжесвидетелями. Достаточно только внимательно прочесть эту историю и им самим станет стыдно, что они верили таким сказкам. Это не сложно. Но это уже не наша забота. Я предлагаю больше не умалчивать и поднять этот вопрос перед Духовным советом, чтобы Пресвятой Эчмиадзин официально обратился к РПЦ по этому вопросу. А мы со своей стороны должны произвести поиски в архивах и найти нужную информацию, и еще попросить наших братьев коптов, эфиопов, ассирийцев и тех у кого сохранились архивы тех времен, чтобы они предоставили нужную информацию. Своим молчанием мы как бы соглашаемся с лжесвидетелями и теряем всякое уважение нашей паствы в первую очередь.
-
Կարծում եմ, որ այս հարցը պատշաճ մակարդակով վեր հանելու համար, կարիք կա, որ այն որպես առանձին թեմա ներկայացվի ֆորումում, երեք լեզուներով: Լավ կլինի, որ շատերը մասնակցեն այս հարցի քննարկմանը եւ վերջում նկատի առնելով բոլորիս կարծիքը՝ դիմենք Հոգեւոր խորհրդին: Եթե ֆորումում հայր Ղեւոնդից բացի ուրիշ հոգեւորականներ եւս կան, ցանկալի է լսել նաեւ նրանց կարծիքը: Մյուս կողմից՝ պետք է դիմել արաբներին, հնդիկներին, ասորիներին, ղպտիներին եւ եթովպացիներին, որպեսզի նրանք աջակցեն մեզ այս գործում, այսինքն՝ իրենց արխիվներում գտնեն ու վեր հանեն բոլոր այն գրառումները, որոնք վերաբերվում են այս հարցին: Ովքեր ունեն նման կապեր, ցանկալի կլիներ, որ գործի անցնեն, որպեսզի, մինչ Էջմիածնի կողմից պաշտոնական դիմումը մեր քույր Եկեղեցիներին, կարողանայինք մեր եղբայրների միջոցով գտնել նման փաստաթղթեր: Եթե ֆորումում կան մարդիկ, ովքեր հմուտ քրեագետներ են եւ կարողանում են վկայությունները քննելու ճանապարհով զանազանել կեղծիքը ճշմարտությունից, ցանկալի է, որ կարդան երկու կողմերի վկայություններն էլ եւ անեն իրենց եզրակահանգումը: Կարդացողներին խնդրում եմ արձագանքել:
-
Ըստ էության այսօր իրենց «ուղղափառ» հայտարարողների կողմից լուրջ մեղադրանք է ներկայացված Հայ Եկեղեցուն, եւ մենք ոչինչ չենք անում հերքելու համար այդ անհիմն մեղադրանքները, եւ դեռ ավելին, մեզանից շատերը հակված են մտածել, որ իրականությունը այնպես է ինչպես մեղադրող կողմն է ասում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ այս հարցը բարձրացվի Հոգեւոր խորհրդում եւ այդ մակարդակով համապատասխան գործողություններ ձեռնարկել, ազատելու համար մեր ժողովրդին այն մոլորությունից, որ տարածում են իրենց «ուղղափառ» հայտարարողները: Ուղղափառը նա չէ, ով իրեն այդպիսին է հայտարարում, այլ նա, ով ապրում է ուղղափառի կյանքով:
-
Համաձայն եմ, որ ցանկության դեպքում կարելի է սովորել մայրենի լեզուն: Իրականում Հայոց լեզուն դա գրաբարն է, մանավանդ, որ շատ գեղեցիկ լեզու է եւ հաճելի է թե՛ լսողության համար, եւ թե՛ ընթերցանության: Իսկ ինչ վերաբերվում է հոգեւորականությանը, դա լուրջ խնդիր է: Պետք է ուրախ լինել, որ Եկեղեցին չփակվեց ամբողջովին, եւ գտնվեցին մարդիկ, ովքեր ցանկացան ծառայել: Բացի այդ, այս անհավատ միջավայրում որտեղից գտնենք նվիրված մարդիկ, ովքեր կցանկանան ծառայել, եւ ոչ միայն ծառայել, այլեւ պատրաստ լինել ամեն նեղություն կրելու: Հարգանքներով
-
Կարծում եմ, որ նման գրառումներ հնարավոր է գտնել նաեւ Երուսաղեմի մատենադարանում: Հնարավոր է որ առանձին մատյանների, ինչպես օրինակ՝ «Յասմաւուրքի» կամ աղոթամատյանների ազատ էջերում լինեն նման գրառումներ: Լուրջ հետախուզական եւ հետազոտական աշխատանքների կարիք կա: Նախ պետք է պարզել, թե ո՞ւր է կորել այդ քարը: Պետք է, որ այդ քարը դրված լիներ երեւացող տեղում, որ բոլորը տեսնեն: Եթե քարը պատի մեջ է դրված եղել, ապա պետք է, որ հետքերը մնացած լինեն: Մյուս կողմից, հնարավոր չէ, որ այդպիսի քար չլիներ, քանի որ աննշան մի երեւույթ չէր եղածը, եւ շատերն են տեսել ու սարսափել կատարվածով: Նման դեպքերում մահմեդականները թողնում են գրավոր վկայություններ, հետագա սերունդների համար: Հնարավոր է որ ասորիներն ու ղպտիները եւս ունենան նման գրառումներ, պետք է նրանց հետ բանակցել: