Jump to content

Aram_D

Forumjan
  • Posts

    253
  • Joined

  • Last visited

Everything posted by Aram_D

  1. Ես տարբեր կայքերում փնտրեցի. ամենուր այս հարցով միայն կատարված փաստի մասին էր տեղեկատվությունը, իսկ թե ինչ հարցեր են քննարկվել չէր ասվում: Այնպիսի տպավորություն ստացա, որ այդ հանդիպումը ավելի շատ եղբայրական սիրո արտահայտություն էր՝ Արեւելյան Ուղղափառ եկըեղեցիների կողմից իրենց կաթոլիկ եղբայրներին, քան աստվածաբանական քննարկումներ: Քննարկումներ անշուշտ եղել են: Ինձ ավելի ուրախացնում է այն փաստը, որ այնտեղ ներկա են եղել մեր դավանակից եղբայրները, եւ սա կբերի մեր միջեւ հարաբերությունների ջերմացմանը, հատկապես ղպտիների հետ: Հարգանքներով
  2. Papal Speech to Catholic-Orthodox Dialogue Panel Dear Brothers in Christ, It is with great joy that I welcome you, the members of the Joint International Commission for Theological Dialogue between the Catholic Church and the Oriental Orthodox Churches, on the occasion of your fourth plenary meeting. Through you, I gladly extend fraternal greetings to my Venerable Brothers, the Heads of the Oriental Orthodox Churches: His Holiness Pope Shenouda III, His Holiness Patriarch Zakka I Iwas, His Holiness Catholicos Karekin II, His Holiness Catholicos Aram I, His Holiness Patriarch Paulus, His Holiness Patriarch Antonios I and His Holiness Baselios Marthoma Didymus I. Your meeting concerning the constitution and the mission of the Church is of great importance for our common journey toward the restoration of full communion. The Catholic Church and the Oriental Orthodox Churches share an ecclesial patrimony stemming from apostolic times and the first centuries of Christianity. This "heritage of experience" should shape our future "guiding our common path toward the re-establishment of full communion" (cf. Ut Unum Sint, 56). We have been entrusted by the Lord Jesus with the mandate "Go into all the world and proclaim the Gospel to the whole creation" (Mark 16:15). Many people today are still waiting for the truth of the Gospel to be brought to them. May their thirst for the Good News strengthen our resolve to work and pray diligently for that unity required for the Church to exercise her mission in the world, according to the prayer of Jesus "that they may become perfectly one, so that the world may know that you have sent me and have loved them even as you have loved me" (John 17:23). Many of you come from countries of the Middle East. The difficult situation which individuals and Christian communities face in the region is a cause of deep concern for us all. Indeed, Christian minorities find it difficult to survive in the midst of such a volatile geopolitical panorama and are often tempted to emigrate. In these circumstances, Christians of all traditions and communities in the Middle East are called to be courageous and steadfast in the power of the Spirit of Christ (cf. Christmas Message to Catholics Living in the Middle East Region, 21 December 2006). May the intercession and example of the many martyrs and saints, who have given courageous witness to Christ in these lands, sustain and strengthen the Christian communities in their faith! Thank you for your presence today and for your ongoing commitment to the path of dialogue and unity. May the Holy Spirit accompany you in your deliberations. To all of you, I cordially impart my Apostolic Blessing.
  3. http://www.itogi.ru/paper2002.nsf/Article/...15_12_3523.html Այն ամենը, ինչ թվագրվում է 5000 տարուց ավելի, ուղղակի առնչություն ունի կրոնի հետ: Քանի որ երկրի վրա 5000 տարուց ավելի հին կառույցներ չեն հայտնաբերվում, իսկ պատմությունը որպես գիտություն 5000 -ից այն կողմ չի անցնում, հետեւաբար՝ կրոնը միակն է, որ մեզ կարող է հայտնել սկզբից մինչեւ մոտակա 5000 տարիները ընկած ժամանակահատվածի մասին: Կրոնը գիտելիքների բավականին հաստատուն աղբյուր է, եւ կարիք կա, որ այսօրվա ֆունդամենտալ գիտությունները քննվեն նաեւ կրոնական տեսանկյունից: Սա որպես նախաբան օգտագործելով ցանկանում եմ խոսք բացել Քարահունջի մասին, որը ըստ հարգարժան Հերունու գնահատման 7500 տարեկան է: Սա մոտավոր հաշվարկով համընկնում է արարչության օրերի հետ: Անհավանական է, որ մինչ ջրհեղեղը եղած կառույցները պահպանվեին, քանի որ, ջրհեղեղի հետեւանքով երկրի կեղեւը ամբողջովին փոխվել է, եւ այն ամենը ինչ կառուցվել էր ջրհեղեղից առաջ, կամ ոչնչացվել է, կամ էլ անցել է հողի խորը շերտերի տակ: Հետեւաբար՝ նման կառույց կարող էր լինել միայն ջրհեղեղից հետո: Իսկ եթե Հերունին 6500 տարի ասեր, փոխարեն՝ 7500 -ի, ապա դա մոտավորապես կլիներ Նոյի օրերը ջրհեղեղից հետո, որն ինձ ավելի հավանական է թվում Քարահունջի պարագայում: Դա այն օրերն էին, երբ դեռեւս ամբողջ մարդկությունը ապրում էր այսօրվա Հայաստանի տարածքում, իսկ երկիրն էլ կոչվում էր Հարք, այսինքն՝ հայրերի երկիր: Հիմնական դրդապատճառը, որը ստիպում է մտածել Քարահունջի՝ Նոյի օրերում հիմնված լինելու օգտին, այն է, որ այդ քարե աստղադիտակները անշարժ են, եւ յուրաքանչուր քար կոնկրետ մի աստղ է մատնանշում: Նրանք, ովքեր այդ քարերը տեղադրել են, նախապես իմացել են, թե կոնկրետ, որ քարը որ աստղի համար են տեղադրում: Այսինքն՝ մինչ քարերի տեղադրումը եղել են մարդիկ, կամ գոնե մի մարդ, ով ճշգրիտ գիտելիքներ է ունեցել աստղերի դիրքի ու դրանց շարժման մասին: Իսկ Նոյը մարգարե լինելով՝ կարող էր այդ գիտելիքները հայտնությամբ ստանալ, ինչպես որ հայտնությամբ ստացել էր տապանի նախագիծը: Հետեւաբար՝ Քարահունջը ավելի շատ նման է կիրառական աստղագիտության դպրոցի: Իսկ աստղագիտության դպրոցը պետք էր 72 նահապետներին, որպեսզի նրանք առաջնորդեն իրենց ընտանիքները՝ Տիրոջ կողմից իրենց հատկացված երկրները: Քանի որ արդեն հասել էր ժամանակը, երբ մարդկությունը պետք է տարածվեր աշխարհով մեկ: Ըստ ավանդության Նոյը իր զավակներին՝ նահապետերին, հայտնել էր Տիրոջ կամքը, նրանց աշխարհով մեկ տարածվելու եւ տարբեր վայրերում վերաբնակվելու մասին, սակայն նահապետերը ըմբոստացել էին եւ չէին ցանկացել հետեւել Տիրոջ կամքին: Եզրակացություն՝ եթե Նոյը նրանց ուղարկում էր աշխարհի տարբեր ծագերը, ապա պետք է եւ ցույց տար ճանապարհը: Իսկ ճանապարհը կարելի էր ցույց տալ միայն աստղերի միջոցով: Երկրորդ դրդապատճառը՝ քարերի վրա անցքեր բացելու տեխնալոգիայի մակարդակն է: Քարերը անմշակ են, իսկ նրանցում բացված անցքերը բավականին մեծ ճշտությամբ ու մաքրությամբ են իրականացված: Հետեւություն՝ այն տեխնալոգիան, որը կիրառվել էր տապանը կառուցելիս, նույն էլ կիրառվել էր քարերի մեջ անցքերը բացվելիս: Նոյը տապանաշինության 120 տարիների ընթացքում, պետք է որ հմուտ ճարտարագետ դառնար, ե՛ւ որպես նախագծող, ե՛ւ որպես կառուցող: Նա ձեռքի տակ ունենալով բավականին կոպիտ նյութեր՝ գերաններ, կարողացել էր իրականացնել մի նախագիծ՝ մեծամաշտաբ կառույց, որի գումարային սխալանքը հասցվել էր զրոյի: Հակառակ դեպքում՝ տապանը չէր դիմանա քամիներին ու ջրերի հզոր հոսքերին եւ կավերվեր: Քարերի անմշակ լինելու հանգամանքը եւս հուշում է, որ այդ հիմնարկությունը ժամանակավոր բնույթ է ունեցել՝ նախատեսված մեկ ուսումնական տարվա համար: Կառուցողները ամենեւին ուշադրություն չեն դարձրել քարերի արտաքին տեսքին: Եթե դա լինել որեւէ կրոնական պաշտամունքի վայր կամ ազգային արժեք ներկայացնող կոթող, ապա անպայման քարերը կհղկվեին: Հետաքրքրական է, որ այդ վայրը շատ մոտ է գտնվում Տաթեւի վանքին, որը երկար ժամանակ եղել է հայոց մտավոր կենտրոնը: Սուրբ Էջմիածինը՝ հայոց հոգեւոր կենտրոնը, եւս կապ ունի Նոյի հետ, քանի որ ըստ ավանդության, ջրհեղեղից հետո, Նոյը իր անդրանիկ պատարագը մատուցել է հենց այսօրվա՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տեղում, որը մնացել էր, որպես պաշտամունքի վայր նաեւ հեթանոսության շրջանում: Աշտարակաշինության ձախողումից հետո հայերը՝ Թորգոմի տունը, վերադարձան Հարք եւ երկիրը վերանվանեցին Հայք, իսկ մյուս ազգերը իրենց պահապան հրեշտակների ուղեկցությամբ գնացին այն երկրները, որը նրանց համար որոշել էր Տերը: Եզրակացություն՝ քանի որ Հայաստանը որոշ ժամանակ կոչվել է Հարք եւ այստեղ միաժամանակ եւ միատեղ բնակվել են բոլոր ազգերի հայրերը, մինչ Բաբելոնը, ապա Հայաստանի տարածքում գտնվող որոշ կոթողներ՝ հնարավոր է, որ կառուցված լինեն այդ ժամանակահատվածում: Եւ եթե ընդհանրություններ կան Քարահունջի եւ աշխարհի այլ վայրերում գտնվող ուրիշ կոթողների մեջ, ապա դա պետք է վերագրել այն նահապետներին ու նրանց հետնորդներին, ովքեր Հարքից ելնելով նմանօրինակ գործեր են ձեռնարկել իրենց նոր հայրենիքներում: P. S. Խնդրում եմ ներողամիտ լինել, եթե անհիմն նկատեք այս տեսակետը:
  4. Հասկանալի է: Կսպասենք հետագա լուրերին: Հարգանքներով
  5. Իսկ ի՞նչ հարցեր են քննարկել: Զեկույցների բովանդակությունները կա՞ն: Հարգանքներով Արամ
  6. Ազգի անհատականությունը կարող է զարգանալ միայն Եկեղեցու անդաստանում, խոսքը վերաբերվում է՝ Ուղղափառ դավանությամբ Առաքելական սուրբ Եկեղեցուն: Ինչպես որ Տերն է ստեղծել ազգերը, այնպես էլ միայն Տերը կարող է զարգացնել ու հզորացնել նրանց, Իր Մարմնի՝ Եկեղեցու միջոցով:
  7. Ես փորձում եմ իմ կյանքում հավասարակշռության մեջ պահել երեքն էլ, այսինքն՝ հարգել պետական օրենքները, ամբողջովին լինել հայ եւ վերջապես՝ լինել Տիրոջ հավատարիմ ծառա: Հարգանքներով
  8. http://forum.hayastan.com/index.php?showtopic=30764 Պետական, ազգային եւ կրոնական շահեր В этой теме я пытался теоретический обосновать приблизительно похожее, что интересы Церкви могут быть ущемлены не только со стороны государства, но и со стороны нации.
  9. Շատ ներեղություն եմ խնդրում սպասեցնելու համար: Այս երկու շաբաթը ամբողջովին զբաղված եմ եղել, ստիպված եմ եղել ախատել 16 ժամից ավելի, առանց հանգստյան օրերի, այնպես որ ժամանակ չի եղել մատենադարան գնալու: Ներողամիտ եղեք, հանպազօրյա հաց վաստակելու համար հաճախ ստիպված եմ լինում օրական 12 ժամ աշխատել: Հարգանքներով՝ Արամ
  10. Aram_D

    Other Churches

    Hello, Can you write in more details, what you mean? It would be good, if you will write in the Armenian language. My English is poor, and it is difficult for me to answer you. It is valid so, some Armenians go other churches. Also you are right that we should help these people. You propose teaching them the doctrine of Armenian churches. If the reason of leaving for other church is in ignorance, you are right, but let us remember that all people and Armenians also, like to look for the extraordinary things and do not wish to be trained. For some persons the religion is an environment where they can dream. And we cannot tell them, that they remembered the faith of our fathers. The person himself should make a choice that it wants: the truth or imagination. In Armenia a word the believer are more often used by sectarians, and for this reason people will ask you, which sect you belong, if you will tell him, that you are believer. Best regards, Aram
  11. Ձեր խոսքերում թշնամություն կա, որը գալիս է ձեր սրտում բուն դրած ատելությունից: Չի կարելի ատելությամբ լցված սրտով Ավետարան քարոզել: Ձեր ասած խոսքերը կմոռացվեն, իսկ ատելությունը կմնա: Կներեք, բայց ձեր նմանին չի կարելի որպես հյուր ընդունել: Ատելությունը, որ կա ձեր սրտում, փակել է ձեր միտքը եւ թույլ չի տալիս որ ճշմարիտը խորհեք եւ ուղիղը խոսեք. ավաղ:
  12. Եկեղեցին ունի սուրբ Պսակի խորհուրդը, որով այր ու կին մի մարմին են դառնում եւ իրավունք ստանում պարկեշտ ամուսնական կյանքով ապրելու՝ սերունդ ունենալու համար, միաժամանակ լինելով միմյանց օգնական ու նեցուկ: Իսկ սիրահարվածությունը մարդուն բերում է մի այնպիսի անկայուն վիճակի, որում մարդը, մոռանալով ամեն պարկեշտություն, կարող է ընկնել շնության մեղքի մեջ, եւ ինչպես հաճախ է պատահում, սիրահարվածությունը անցնելուն պես, լքել ու հեռանալ: Իմ համեստ կարծիքով՝ սիրահարների օրհնության օր չի կարղ լինել Եկեղեցիական տոների շարքում, եւ չի կարելի Եկեղեցու սրբերից որեւէ մեկին հայտարարել, որպես սիրահարների հովանավոր:
  13. Ոչ մի աստվածաբանական բացատրություն էլ չի տրվել, հայտարարվել է երիտասարդության օրհնության օր, եւ վերջ: Եթե սխալվում եմ, պատրաստ եմ լսել ամեն տեսակի առարկություն: Չգիտես ինչու, որոշ անձիք երիտասարդությունը առանց սիրահարվածության չեն պատկերացնում, բայց չէ որ կան նաեւ երիտասարդ կուսակրոն հոգեւորականներ: Կարծում եմ, որ ոչ մի վտանգավոր բան չի լինի, եթե այդ օրը լինի զուտ հանդիսություն, առանց խորհրդաբանական արարողության: Այսինքն՝ այդ օրը աղոթքներով չդիմվի սուրբ Սարգսին, որպեսզի վերջինս օրհնի սիրահարվածներին, կամ հովանավորի սիրահարված զույգերին, եւ որ ավելի վտանգավոր է՝ պահանջվի, որ սուրբը՝ անպատասխան սիրով սիրահարված պատանիներին օգնի իրենց սիրային գործերում: Կարծում եմ պետք է խստորեն մերժվի խորհրդակատարության մասը: Թող լինի զուտ տրա-լա-լա, դա ավելի պակաս վտանգավոր կլինի, քան այդ լա-լա-լաի ժամանակ սրբությունները մեջտեղ հանվեն, թեկուզ եւ խոսքերով: Եթե կան առարկություններ, ապա պետք է դա անել այսօր, քանի դեռ ժամանակ կա՝ քննարկելու այս հարցը:
  14. Ավելի մոտենանք մեր հարցին: Եթե Եկեղեցու կանոնական որեւէ գրականության մեջ մենք չկարողանանք հայտնաբերել սիրահարներին հովանավող որեւէ սուրբ, կամ ահհասարակ՝ Հաղթանակած Եկեղեցու կողմից հովանավորություն՝ սիրահարության երեւույթին որպես այդպիսին, ապա կնշանակի, որ մոտ ապագայում սպասվող միջոցառումը ձախողման եզրին է կանգնած: Քանի որ մենք չեն կարող մտածածին հովանավոր գտնել եւ տոնել այն ինչը իրականում չկա: Առավել եւս՝ չենք կարող Հաղթանակած Եկեղեցու անունից այդպիսի հայտարարություն անել: Շատերի համար հնարավոր է ամենեւին էլ էական չէ՝ սիրահարությունը որպես այդպիսին, ահհասարակ, հովանավորվում է, թե ոչ, կարեւորը միջոցառումը կայանա, երիտասարդները հավաքվեն եւ ուրախանան: Բայց մենք, այսինքն՝ դու եւ ես, որ կարգված են Եկեղեցում որպես ծառա, պետք է հետամուտ լինենք որ Եկեղեցում ամեն ինչ լինի կարգով ու վայելչությամբ:
  15. Հայտնի է, որ մինչ քրիստոնեությունը՝ հեթանոս ազգերն ունեին բազում կուռքեր, որոնց թվում կաին նաեւ սիրահարներին «հովանավորող», կամ ավելի ճիշտ՝ սիրահարական գործեր «կարգավորող» կուռքեր եւս: Քրիստոնեական շրջանում, Եվրոպայում, մի շարք այլ տեսակի կուռքերի հետ միասին պահպանվեցին՝ հեթանոսական շրջանից եկած այդ կուռքերը եւս: Եվրոպացի կռապաշտները շատ դեւերի անուններ գիտեին եւ ունեին տոներ այդ դեւերին նվիրված, ինչպես օրինակ «մայիսմեկյան տոնը», որը հետագայում կոմունիսները դարձրեցին իրենց սեփականությունը: Հետագայում, երբ Եվրոպայում կարողացան թուլացնել Եկեղեցու ազդեցությունը, բացահայտվեցին այդ կռապաշտական սովորույթունները, որը նաեւ արտահայտվեց նրանց արվեստի ու գրականության մեջ: Ինչպես օրինակ Ռենե Լեսաժիի «Կաղ սատանա» գրքում բացահայտ խոսվում է այն մասին, որ այդպիսի հովանավորություն անում են դեւերը: Ինչպես նաեւ՝ Գյոթեի «Ֆաուստում», կամ Յան Պատոցկու «Սարագոսյայում հատնաբերված ձեռագիրը» գրքերում կարելի է գտնել նման բաներ: Ցանկության դեպքում շատ այսպիսի գրքեր կարելի է թվարկել, օրինակ՝ Դյումա, Բալզակ, Շեքսպիր եւ այլն: Մենք այսօր մեղադրում ենք Կաթոլիկներին ինկվիզիցիայի հարցում, սակայն պետք է գիտակցենք, որ կար ինկվիզիցիայի առաջացման համար օբյեկտիվ պատճառներ. դա էր՝ կախարդության ու կռապաշտության գոյությունը Եվորոպայում: Այսօր, այս բացահայտ անհավատության ու աստվածմերժության շրջանում, արեւմուտքում սկսվել է ակտիվորեն պրոպագանդվել կռապաշտությունը: Եվ քանի որ սիրահարված պատանին իր երազներն իրականացնելու համար կարող է դիմել ամեն միջոցի, անմիջապես ընկնում է այդ կարգի պրոպագանդիստների ճանկը: Այսօր մեր պատանիները ամեն ինչում տուրք տալով արեւմուտքին՝ սկսել են տոնել նաեւ «սուրբ Վալենտին» կոչված տոնը, որն իրականում ավելի շատ հիշեցնում է միջնադարյան Եվրոպայի սիրահարներին «հովանավորող» դեւերին արվող պաշտամունք, քան եկեղեցական բարեպաշտական արարողություն, եւ անփորձ երիտասարդներին տալիս է սեռական կրքերի ժայթքման առիթ: Ի հակադրություն դրան՝ մեր Եկեղեցու այսօրվա հովիվները, հենվելով ժողովրդական այն ավանդության վրա, որ սուրբ Սարգիսը սիրահարների հովանավորն է, փորձում են ետ մղել արեւմտյան այդ նորահայտ վտանգը: Որքանով դա կհաջողվի, դժվար է ասել, բայց մի բան պարզ է, որ Եկեղեցու կանոնական աղբյուրներում՝ սիրահարների հովանավորույթան մասին ոչինչ նշված չէ, չնայած որ Աստվածաշնչում այր ու կնոջ միջեւ եղող սերը չի մերժվում, եթե այն պարկեշտության սահմաններում է գտնվում, օրինակ՝ այնտեղ խոսվում է Իսահակի սիրո մասին իր օրինական կնոջ հանդեպ: Ստորեւ բերում եմ ծաղկաքաղ հայրերի խոսքերից սրբերի բարեխոսության մասին: Վարդապետներն ասում են, որ սրբերն ունեն իշխանություն բարեխոսելու մեզ համար, որի կարիքը մենք շատ ունենք, քանզի երբ մեր մեղքերի ծանրության պատճառով չենք համարձակվում որևէ բան խնդրել Աստծու Ամենազոր Տերությունից, դիմում ենք սրբերի միջնորդությանը խնդրելով, որ բարեխոս լինեն մեզ համար: Շարականագիրները Լուսավորչի մասին ասում են, որպես Թորգոմի որդիներին Հոգու անապական պարգեւները բաշխող: Իսկ Հռիփսիմյանց կույսերի մասին ասում են. «Իրենց սիրողներին բաշխում են հոգու ու մարմնի բժշկություն եւ երկնավոր պարգևներ»: Մարտիրոսների մասին ասում են. «Սուրբ Հոգուց իշխանություն ունեն մեզ առաջնորդելու Վերին Երուսաղեմ»: Այս պատճառով Եկեղեցում կարգվեցին սրբերի տոներ յուրաքանչյուր սրբին տարվա մեջ հատուկ օր հատկացնելով: Նրանց պատվին զանազան շարականներ ձոնվեցին, որպեսզի մենք՝ ետիններս ու կարոտյալներս, յուրաքանչյուր օր տոնելով որևէ մի սրբի հիշատակ՝ շնորհակալությամբ փառավորելով նրան, իր արած բարերարության համար, աղաչենք, որպեսզի նա այսուհետև ևս լինի բարերար, այսինքն՝ խաղաղության միջնորդ Աստծու մոտ՝ մեր առջև բացելու համար ողորմության դուռը: Լինի նաև մեր հոգիների ու մարմինների պահապանը, մեզ առաջնորդի դեպի վերին՝ անդրանիկների Եկեղեցի ու մասնակից անի այն բազում բարիքներին, որոնք իրենք են վայելում: Իսկ սրբերը, Աստծուն առավել սիրելու պատճառով, ստացել են համարձակություն Տիրոջ առջև բարեխոսելու մեզ համար: Եվ ինչպես նրանց հոգին է անդադար բարխոսում Եկեղեցու զավակների համար, այնպես էլ Տերը նրանց ոսկորների նշխարների միջոցով եւս փրկություն է ընծայում հավատացյալ ժողովրդին, որից երեւում է Աստծու սերը իր սրբերի հանդեպ:
  16. Այս հարցի կապակցությամբ ես արդեն ունեցել եմ մի բանավեճ: Դուք գրում եք. «Հայտնի է, որ հնուց անտի մեր ժողովուրդի պատկերացումներում սիրո հովանավոր սրբի գործառույթ ուներ Ս. Սարգիսը »: Հարցս կայանում է հետեւյալում. կան արդյո՞ք կանոնական աղբյուրներ, որոնք հաստատում են այդ, թե դա զուտ ժողովրդական ավանդությունից է գալիս: Հարգանքներով՝ Արամ
  17. Պետություն եւ Եկեղեցի հարաբերություններից բացի կա նաեւ ազգ եւ Եկեղեցի հարաբերություններ, որում եւս, հաճախ, շփոթություններ են առաջանում ի վնաս Եկեղեցու: Շատերը Եկեղեցին ընկալում են, որպես զուտ ազգային կառույց, որպես ազգային սովորությունների վրա հաստատված մի ինստիտուտ: Եկեղեցին տիեզերական կառույց է, եւ եթե մենք այն դիտարկում ենք, որպես լոկ ազգային, եւ Եկեղեցուց պահանջում ենք, որ վերջինս գործի զուտ ազգային շահերի շրջանակներում, ապա դրանով նսեմացվում է Եկեղեցու դերը, գցում նրա վարկը եւ խանգարում Եկեղեցուն, որ վերջինս հետեւողական լինի իր առաքելության մեջ: Օրինակ՝ եթե ժողովրդի մեջ դեռեւս մնացած լինեն հեթանոսական տարրեր, եւ Եկեղեցու առաջնորդը չկարողանա արմատախիլ անել այն, կամ էլ երբ ժողովուրդը Եկեղեցու հետ իր կապերը պահպանի տուրք տալով զուտ ազգային սովորություններին, ապա այս ամենը ցույց կտա, որ տվյալ ժողովրդի մեջ կրոնական շահերն անտեսվում են: Մեր ազգի մեջ հեթանոսական տարերը վառ կերպով երեւում են հատկապես թաղումների ժամանակ, երբ կանայք անհարկի լացուկոծ են անում, կամ այրերը՝ ուրիշների մոտ լավ երեւալու համար մեծ ծախսեր են անում, կամ օղի լցնում գերեզմանի վրա, որպես հանգուցյալի բաժին: Հաճախ էլ քահանային չեն թողնում, որպեսզի կարգը ամբողջությամբ կատարի, ասելով՝ կարճ կապիր: Իսկ հոգեհացի սեղանի շուրջ նստածները մի քանի բաժակ խմելուց հետո մոռանում են, թե ինչ առիթով են այդտեղ, եւ այլն: Այս ամենը հեռացնում է ժողովրդին Եկեղեցուց եւ խաթարում ազգի բարոյական նկարագիրը, տեղ բացելով աղանդավորական շարժումների համար: Հետեւաբար՝ Եկեղեցին կարող է արտաքինով միայն լինել ազգային՝ լեզվով ու տարազով, սակայն բովանդակությամբ այն պետք է մնա Քրիստոսի Եկեղեցի, հավատարիմ մնալով տիեզերական ժողովներին ու առաքելական քարոզությանը:
  18. Հայերս երկար ժամանակ չունենալով պետականություն, մեր բոլոր ազգային եւ պետական հոգսերը թողել էինք Եկեղեցու վրա, եւ պետք է ասել, որ Եկեղեցին կարողացավ տանել այդ լրացուցիչ բեռը եւս: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եկեղեցին ամենակայուն եւ ամենաճկուն կառույցն է այս աշխարհում: Հօգուտ դրա է խոսում այն փաստը, որ արդեն 2000 տարի գոյություն ունեցող այդ կառույցը, ոչ միայն չի սպառել իրեն, այլեւ անհրաժեշտության դեպքում կարողանում է իր վրա վերցնել այլ հոգսեր եւս ու կատարել: Հակառակ դրան՝ պետական կառույցները երբեք չեն կարող փոխարինել ազգային կամ կրոնական կառույցներին, իսկ Եկեղեցին ունակ է այդ անելու: Դեռ ավելին՝ պետական կառույցները բավականին փխրուն են եւ ամեն տեսակի երերումներից կարող են ավերվելը: Պետական կառույցների արտաքին ամենակարողությունը՝ բանակն ու անվտանգության մարմինները, հաճախ չեն կարողանում պահպանել պետականությունը՝ ամեն տեսակի ոտնձգություններից, եւ մեկը մյուսի ետեւից հզոր կայսրություններ են ավերվում: Հակառակ դրան՝ պետության կողմից ծավալվող հալածանքները, աղանդավորական շարժումներն ու հերետիկոսների հայտնվելը, Եկեղեցու մեջ լուրջ ավերվածություններ չեն կարողանում անել: Պատճառն այն է, որ կայսրությունները մարդիկ են ստեղծում, իսկ Եկեղեցին՝ Աստված:
  19. Մարդու մասին խոսել, նրա կենդանության օրոք, մի քիչ շուտ է, բացի այդ՝ կարող են սխալ հասկանալ: Հիշում եմ Գարեգին Ա –ի օրոք շատերն էին նրան գովաբանում՝ ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կաթողիկոսի իրական գնահատականը երկնքում է տրվում, մենք ուղղակի մեր մարդկային կարողությամբ, որքան հնարավոր է, աշխատում ենք հիշել այն լավը, որ նա արեց Եկեղեցու համար: Ինչ վերաբերվում է օգնությանը, ես դա կարող եմ եւ միշտ պատրաստ եմ, բայց միայն իմ կարողության չափով: Նույնիսկ իմ առաջարկությունն արել եմ: Անշուշտ՝ շինարարությունը շատ կարեւոր է, բայց ես կողմնանկից եմ «մոռացումի պահոցից» մեր Եկեղեցու հոգեւոր գրականության վեր հանմանը, ինչպես նաեւ ժամանակակից հոգեւոր գրականության ստեղծմանը: Այսօր մեր հավատացյալները պետք է, եւ պարտավոր են, լինել մեր հայրերի թողած հոգեւոր ժառանգության կրողները: Բացի այդ ժամանակն է, որ ստեղծվի «Արդի հոգեւոր գրականություն», քանի որ 16-րդ դարից հետո մեր հոգեւոր գրականությունը գնալով անկում էր ապրում, իսկ վերջին շրջանում շատ քիչ Եկեղեցնական գործիչներ երեւացին: Կարելի է հիշել Սիմեոն Երեւանցի կաթողիկոսին (1763-1780 թթ.), ով իր գործերով ցույց տվեց, որ անկումը անվերջ չէ, եւ պետք չէ իներցիայով շարուակել ընկնել, այլ կարելի է նաեւ կանգ առնել եւ վեր բարձրանալ: Մինչ այդ ես կարծում էի, որ Տաթեւացու դպրոցի վերանալուց հետո նոր հոգեւոր լիցք այլեւս չի կարող լինել, բայց երբ վեհափառի խորհրդով կարդացի Սիմեոն Երեւանցու քարոզները, ցավոք դրանք տպագրված չեն, շատ զարմացա: Ինձ թվաց թե մի նոր Տաթեւացի է ի հայտ եկել, էլ ավելի համարձակ ու ավելի ճկուն: Եզրակացությունս մեկն էր՝ եթե Տերը մեզ այդպիսի առաջնորդ է տվել, ապա Նա մեզ չի մոռացել: Երբ խորը անդունդ ես ընկնում, եւ ոչինչ չկա որից կառչես, եւ բնության օրենքներն էլ թույլ չեն տալիս, որ ետ՝ դեպի վեր թռնես, մնում է սպասել, թե երբ պիտի անդունդի հատակին զարնվես: Իսկ Սիմեոն Երեւանցու հայտնվելով Տերը ցույց տվեց, որ կարելի է ազատ անկման ժամանակ էլ վեր թռչել եւ դուրս գալ անդունդից: Գարեգին Ա-ն մեզ խորհուրդ էր տալիս հատկապես ուսումնասիրել վերջին շրջանի հեղինակների գործերը՝ Սիմեոն Երեւանցու, Հակոբ պատրիարք (Կ.Պոլսո) Նալյանի (1741-1749 թթ.) եւ Պետրոս Բերթումյանց Աղամալյանցի (ԺԸ դ.), զգալու համար, թե ինչպես են նրանք մտածում: Կարծում եմ, որ նա ուզում էր որ Եկեղեցու նոր գրականությունը օրգանակապես կապվի այս երեքի հեղինակների թողած ժառանգությանը:
  20. Վարդան Այգեկցու «Խրատ Պաղտին իշխանին» գրքում կա որոշ բաներ բեղմնավորման եւ մարդու էմբրիոնի զարգացման մասին: Նա բավականին հետաքրքիր է գրում: Աշխարհաբար թարգմանությունը կա: Միջնադարյան գրականությունում այդ թեման բարձրացվում է եւ բժշկական եւ հոգեւոր տեսանկյունից: Գրիգոր Նյուսացին (331 – 394 թթ.) եւ Նեմեսիոս Եմեսիացին (Դ դ.) հատուկ աշխատություններ ունեն մարդու բնության եւ կազմության մասին: Նեմեսիոսի գիրքը Ստեփանոս Սյունեցին է թարգմանել հուարենից, գրաբարով է: Մարդու բնության թեման շատ բարդ նյութ է, քանի որ մարդը տիեզերքի ամենաբարդ կառույցն է, եւ Նեմեսիոսը համեմատության մեջ դնելով մարդկային բնությունը նախ անշունչ արարածների, ապա՝ բույսերի, կենդանիների, ապա նաեւ հրեշտակների բնության հետ, բավականին հստակ ցույց է տալիս մարդկային բնության գեղեցկությունն ու բարդությունը: Նյուսացու գործը որոշ չափով բարդ է: Նա այդ գործը ձեռնարկել է իր եղբոր՝ Բարսեղ Մեծի հորդորներով: Երբ Բարսեղը գրեց արարչության վեց օրերի մասին իր հայտնի գործը, վերջին օրվա արարչության մեկնությունը, մարդու արարչագործությունը, չձեռնարկեց, այլ դիմեց իր եղբորը՝ Գրիգորին, որ նա կատարի այն: Գրիգորն էլ մեկնաբանեց, հավատարիմ մնալով Ալեքսանդրյան դպրոցի ավանդույթներին, Իսկ Բարսեղը Անտիոքի դպրոցի ավանդությամբ էր մեկնաբանել «Վեցօրեան»: Բարոյական աստվածաբանության մասին այսօր հստակ որեւէ բան ասել չեմ կարող, պետք է գրականությունը ուսումնասիրեմ:
  21. Այն որ վեհափառը գրքերի հեղինակ էր, դա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ այսօր շատերն են գրքեր գրում, չնայած որ նրա բանավոր խոսքն ավելի դիպուկ էր ու ազդու: Զարմանալին այն էր, որ նա ուրիշներին եւս գրքեր գրելու հնարավորություն էր ստեղծում. թեմաներ ու գրքի մոտավոր կառույցն էր առաջադրում: Օրինակ՝ առաջարկում էր սկզբի համար հոդվածներ գրել հողի, աշխատանքի, հացի ու գինու մասին՝ քրիստոնեական ընկալմամբ: Ասում է, որ պատք է բացատրել, թե ինչ է մարդու համար աշխտանքը: Եւ հետաքրքիր էր լսել, թե ինչպես էր անմիջապես, տեղում, զարգացնում միտքը եւ կարծես թե անհետաքրքիր թվացող նյութից մի ամբողջ քարոզ կառուցում: Այն ժամանակ ես չէի ընկալում, թե որքան կարեւոր է Եկեղեցու համար ժամանակակից հոգեւոր գրականության ստեղծումը: Մտեծում էի, որ հայրերի գործերը կան, էլ ի՞նչ է պակաս, որ մենք էլ գրիչ վերցնենք: Իսկ նա ասում էր, որ Եկեղեցին թանգարան չէ, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, այսօր էլ Հոգին գործում է Եկեղեցում, եւ չպետք է միայն հպարտանանք մեր անցյալով, այլ պետք է ինքներս էլ նոր բան անենք: Եւ պատկերացնում եք, որոշ մարդիկ գրիչ վերցրեցին. առանց նրա հորդորի դա չէր լինի, քանի որ չկար այդ համարձակությունը: Հետաքրքիր էր նաեւ այն, որ աշխատում էր ամեն կերպ օգնել իր նորաթուխ գրչակիցներին՝ խմբագրում էր նրանց գործերը, լրացնում էր պակասը, ավելորդը քաղհան անում: Շատ կարեւոր էր համարում ժողովրդին հասկանալի լեզվով՝ հասկանալի բաներ գրելը: Օրինակ՝ վերցնում էր մի գիրք, կարդում դրանից մի հատված ու փորձում բացատրել, թե որքան ավելի ընկալելի կլիներ, եթե հեղինակը այդպես չգրեր, այլ ավելի պարզ գրեր: Աշխատում էր մեզ գործի լծել՝ ի շահ Եկեղեցու: Նրա գնալուց հետո մի բան հստակ դարձավ, որպեսզի իսկապես ստեղծվի Եկեղեցու ժամանակակից հոգեւոր գրականություն, պետք է, որ մեկը դրա ստեղծման բեռը վերցնի իր ուսերին:
  22. Մի անգամ մեծ հավաքույթ էր վեհարանում (96 թ.): Հավաքույթի ընթացքում երկու հայր սուրբ մեկը մյուսին հաջորդելով դասախոսություններ էին կարդում՝ յուրաքանչյուրը 45 րոպե: Ես չդիմացա ու նստած տեղս քնեցի, հենց առաջին դասխոսության սկզբում: Ճիշտ ասած այդ դահլիճում ես միակ քնածը չէի: Դասախոսությունների ընթացքում երբ ընդմիջում էր լինում, արթնանում էի, հետո էլի քնում: Երեւի այդ ամբողջ հավաքույթը քնած կանցկացնեի, եթե վեհափառը ելույթ չունենար: Նրա հենց առաջի խոսքից արթնացա եւ սկսեցի ուշադիր լսել: Շատ կարեւոր բաներ էր ասում Եկեղեցու մասին: Հաջորդ օրը ինձ մոտեցավ այն հայր սուրբերից մեկը, ում դասախոսության ժամին ես քնած եմ եղել, եւ հետաքրքրվեց իմ տպավորություններով: Ես էլ երեխայի նման ասացի. «Քնած էի, չլսեցի: Բայց երբ վեհափառը սկսեց խոսել վեր թռա»: Պատկերացնում եք, հայր սուրբը չվիրավորվեց, նույնիսկ ժպտաց, ինքն էլ էր գիտակցում, որ իր խոսքը բավականին տկար է, համեմատվելու համար վեհափառի խոսքի հետ, եւ միանգամայն բնական էր համարում իմ քնելը:
  23. Ինչպես Իգնատիոս Սեւլեռնեցի հոգետես վարդապետը (ԺԱ-ԺԲ դդ.) ձեռնարկեց Ղուկասի ավետարանի մեկնությունը Իգնատիոս վարդապետը Գրիգորիս կաթողիկոսից (սուրբ Ներսես Շնորհալու եղբայր), հրաման է ստանում մեկնաբանել Ղուկասի ավետարանը, սակայն հանձն չի առնում, մինչեւ որ մի անգամ տեսիլքում նրան հայտնվում է մի լուսավոր եւ ամենայն վայելչությամբ զարդարված տուն, ուր Եկեղեցու բոլոր վարդապետները խնդության մեջ էին: Ինքն էլ է կամենում ներս մտնել, սակայն նրան արգելում են ասելով. «Ինչո՞ւ չջանացիր մեկնաբանել Ղուկասի ավետարանը՝ խորհրդական եւ մտավոր խոսքերով»: Այդ տեսիլքի աներեւույթ լինելուն պես նա ձեռնարկում է ե՛ւ Ղուկասի, ե՛ւ Մարկոսի ավետարանների մեկնությունները լուսավոր վարդապետությամբ:
  24. Հայերաս ազգային հարցերում շատ զգայուն ենք: Հասկանալի է դրա պատճառները, բայց պետք է աշխատել, որ դա լինի խելամտության սահմաններում, քանի որ բացի ազգային շահերից ժողովուրդը ունի նաեւ այլ շահեր: Այսինքն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի՝ պետական շահեր, ազգային շահեր եւ կրոնական շահեր, եւ չի կարելի, որ այդ երեքից որեւէ մեկը դառնա գերիշխող եւ ճնշի մյուս երկուսին: Պետական շահերի ոլորտն է երկրի տարածքը, պաշտպանութունը, տնտեսությունը, ներքին անվտանգությունը, գիտությունը, առողջապահությունը եւ այն ամենը ինչ կապված է պետականության հետ: Ազգային շահերի ոլորտն է՝ լեզուն, մշակույթը, կրթությունը, բարոյականությունը, ավանդությունները եւ այլն: Կրոնական շահն է Ուղղափառ դավանությամբ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությունը երկրի ներսում: Այս երեքից յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը, որոնցից բոլորն էլ անհրաժեշտ են, եւ դրանցից որեւէ մեկն անտեսել չի կարելի: Բացի այդ՝ այս շահերը ուղղակի եւ անուղղակի կապերով կապված են միմյանց հետ, եւ դրանցից մեկի գերիշխանությունը կընկճի մյուս երկուսին, քանի որ գերիշխանությունը լինում է ի հաշիվ մյուսների: Եւ վերջապես՝ այս շահերից որեւէ մեկի տկարությունը հետադարձ կապով կընկճի գերիշխողին: Հետեւաբար՝ երբ մենք ցանկանում ենք հզորացնել ազգային շահերը, ապա պետք է ուշադիր լինենք, որ այն չվնասի պետական կամ կրոնական շահերին: Կամ երբ ցանկանում ենք հզորացնել պետական կառույցները, ապա պետք է ուշադիր լինենք, որ դրանից չտուժվեն ազգային կամ կրոնական շահերը: Օրինակ՝ եթե ազգային շահը պահանջում է պատմական Հայաստանի վերականգնումը, ապա պետական շահը ճիշտ դրա հակառակն է պնդում, քանի որ դա առանց պատերազմների չի կարող լինել, իսկ պետական շահը պատերազմների պատճառով լուրջ կվնասվի: Եւ հակառակը՝ պետական շահը կարող է պահանջել, որ Հայաստանում որպես բիզնես լեզու ընդունվի անգլերենը, ինչպես մի շարք երկրներում է ընդունված, որը սակայն ազգային շահի տեսանկյունից ամենեւին անընդունելի է, քանի որ դա կբերի ազգային դպրոցի անկման, մայրենի լեզվի մոռացման եւ ավանդությունների խեղաթյուրման: Մյուս կողմից պետական շահերը պահանջում են, որ ազատորեն թույլատրվի բոլոր աղանդների մուտքը Հայաստան, քանի որ այդպես Հայաստանը արեւմուտքում կճանաչվի որպես ազատ երկիր, որն էլ կհեշտացնի փոխհարաբերությունները արեւմուտքի հետ: Սակայն դրանից ժողովրդի կրոնական շահերը խիստ կտուժվեն, քանի որ ժողովուրդը կկորցնի իր ուղղափառ դավանությունը եւ կվերածվի բաբելոնյան խառնամբոխի: Կրոնական շահերի պահպանումը շահավետ է նաեւ պետականության եւ ազգային ինքնության հարցում, քանի որ աղանդները երկրի ներսում որպես կրոնական կազմակերպություններ գործելուց զատ կատարում են նաեւ ուրիշ տեսակի պատվերներ եւս, օրինակ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլն, ի օգուտ որեւէ օտար երկրի: Օրինակ՝ քաղաքական պատվեր է, երբ մի որեւէ աղանդավորական խումբ, ամբողջությամբ, ընտրությունների ժամանակ իր ձայն տալիս է իրենց հարմար թեկնածուի օգտին: Ռազմական՝ Եհովայի վկաները հրաժարվում են ծառայել բանակում: Իսկ տնտեսական, երբ աղանդապետը հիմնում է մի որեւէ ձեռնարկություն եւ աշխատանքի է վերցնում միայն իր աղանդի ներկայացուցիչներին, իսկ հետագայում հնարավոր է, որ արդյունբերության մի ամբողջ ոլորտ գրավվի եւ փոխանցվի մի որեւէ օտար երկրի: Եկեղեցին պահպանում է ազգային արժեքները՝ լեզուն, արվեստը եւ այլն, հակառակ դրան՝ աղանդները տարածում են օտար մտածելակերպ, ճաշակ, բարքեր եւ այլն: Եկեղեցին կոչ է անում օրինապահության եւ քաղաքացիական պարտքի կատարման, որով եւ նպաստում է պետականության հզորացմանը, այն դեպքում, երբ աղանդները ավելի շատ միջազգային օրենքների ջատագովներ են, եւ ջանում են երկրի օրենքները փոխել կամ մեկնաբանել ի օգուտ իրենց: Այսօր դժվար է գտնել մի այնպիսի երկիր, ուր բոլոր երեք շահերն էլ հավասարակշռված լինեն: Ամեն մի երկրում մի շահ գերիշխող է, իսկ մյուս երկուսը ընկճված: Կան ֆունդամենտալ կրոնական երկիրներ, կան հզոր պետական կառույց ունեցող, ինչպես նաեւ՝ նվազ ազգային եւ կրոնական շահ հետապնդող երկիրներ: Կա նաեւ մի այնպիսի մտածելակերպ, որ պետական կառույցները պետ է արհեստականորեն հզորացնեն Եկեղեցին եւ ճնշեն աղանդավորական շարժումները Հայաստանում: Իհարկե պետությունը պետք է զորավիգ լինի Եկեղեցուն, սակայն խելամտության սահմաններում, եւ ամենեւին էլ կարիք չկա արհեստականորեն ճնշել աղանդավորներին, քանի որ պետական կառույցների մեթոդները սահմանափակվում են միայն վարչական տույժերով, իսկ կրոնի ասպարեզում նման միջոցառումները միանգամայն անօգուտ են:
×
×
  • Create New...