Jump to content

SAS

Hazarapet
  • Posts

    5,762
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Նշանդ ամենայաղթ, զորավիգն լեր Գեորգայ և Կատարինեայ Փ(Ֆ)րիդոնեանց ծառայիցս Աստուծոյ. յորժամ գայցե(это слово непонятно ) Քրիստոս տերն մեր ի դատել զկենդանիս և զմեռալս ի յաւուրն յետւում: Նշանդ ամենահաղթ, զորավիգ եղիր Աստծո ծառաներ Գեորգի և Կատարինե Ֆրիդոնյաններին վերջին ժամին(դատաստանի օրը- (ի յաւուրն յետւում), երբ կգա մեր տեր Հիսուս Քրիստոսը դատելու ապրողներին և մեռյալներին: Примерно так: Знак всепобеждающий, будь поддержкой божьим рабам Георги и Катарине Фридонянц, когда настанет час последний(судный день) и придет наш Господь Христос, чтоб судить живых и мертвых ...
  2. «Не будь побежден злом, но побеждай зло добром».
  3. Նազելի(նազանի) = грациозный\ая Նազել = Նազ անել = ломаться, жеманиться
  4. smile, поздравляю!!! Искренно. Надеюсь, что счастлива и... бабушка еще жива.
  5. Ну и как, кто-нибудь вышла замуж за эти три года? Смайлик не появляется, видимо все-таки подействовала угроза.
  6. Надо же, "дизайн космоса" - это что-то новое. А кто дизайнер?
  7. rainbow, հայերենում «ծոՓք» նշանակում է՝ Ծոփաց աշխարհ(Չորրորդ Հայք ), հունարեն՝ Սոֆենա: Ուստի վարագույրը երբեք ծոՓք չի կարող ունենալ, բայց կարելի է զարդարել ծոՊերով(бахрома): Գուցե՞՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ԾՓԱՆՔԻ(колыхание\волнение) մեջ զով Կա՞մ՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ծալքերի մեջ զով(в прхладных складках штор) Կա՞մ՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ծոպերի մեջ զով :
  8. У Минаса Лицо Христоса
  9. Շնորհակալություն, Նազել, շատ լավ ու կարևոր գործ եք անում [այստեղ պետք է լիներ ամոթխած ալպիական մանուշակների մի ծաղկեփունջ] : Ես մեկ-մեկ երազում եմ: Ասենք՝ Մինաս Ավետիսյանն ու Գրիգոր Խանջյանը կենդանի լինեին և նրանց պատվիրեին Սրբ. Գր. Լուսավորիչ եկեղեցին նկարազարդել: Եկեղեցին բաժանեին երկու մասի, մի մասը՝ Ավետիսյանը, իսկ մյուսը՝ Խանջյանը... Էէէ՜, ավելի լավ է չերազեմ, թե չէ կարելի է ցնորվել:
  10. Չարենցն իր հնգամյա դստեր՝ Արփենիկին նվիրած գրքի վրա հեռավոր ու դժնի 1937 թվին մակագրել է՝ Սիրի՛ր Հանճարը հայ, որ դարեր շարունակ մաքառել է- Եվ իբրև իր փառքը վերջին, քո հորն է լուսաշխարհ բերել... Եղիցի՛ լոյս... Ի սփոփանք ողբերգական Չարենցի և մեզ, Հանճարը հայ ծնեց Պարույր Սևակ ու Մինաս Ավետիսյան՝ «իբրև իր փառքը վերջին»: ... եւ եղեւ լոյս: 1971 թվականին զոհվեց Պարույր Սևակը, 1975-ին՝ Մինաս Ավետիսյանը և կարծես թե ամեն ինչ դատարկվեց: ... եւ եղեւ խաւար: Նրանց մահվամբ հայ գեղարվեստը ամայացավ, անապատ դարձավ: Ասպարեզը մեծավ մասամբ մնաց ռաբիզ համբակներին:Տխո՜ւր ու տաղտկալի պատկեր: Ո՞վ է հաջորդը լինելու: Հո՛ւպ տվեք արգանդները, գուցե նորերը ծնվեն: Որ լինի լույս...
  11. Հայրենասերներն ապրում են իրենց հայրենիքում և այդ մասին չեն էլ մտածում: Ամեն օր իրենց քրտինքը ոռոգում է հողը հայրենի: Անհրաժեշտության դեպքում՝ իրենց արյունն են հեղում, որ ծաղկի հողը հայրենի: Ի վերջո՝ իրենց աճյունով պարարտացնում է նույն այդ հողը հայրենի: Իսկ հայրենասիրության մասին խոսողներն ապրում են ամենուրեք... Շատերը նույնիսկ համոզված են, որ թունդ հայրենասեր են: ...Քունս չի տանում, Դու էլ մի՛ քնիր, Հետս էլ կրկնի՛ր, Թե ի՞նչ եմ անում, Ես ի՞նչ եմ անում՝ Ո՛չ Հայաստանում … Պ.Ս.
  12. SAS

    Интересно

    Господа модераторы, в форуме появился очередной примитивный провокатор- антисемит(скорее всего азерский).Смотрите в оба и примите меры.
  13. Վահե, քաջությունը՝ բնածին հատկություն է: Մեկը ծնվում է գեղեցիկ, մեկը՝ տաղանդավոր, մեկը՝ խելապակաս... Շատ հնարավոր է, որ ձեզ նման քաջ չեմ, պատերազմների չեմ մասնակցել, վախկոտ եմ: Բայց ի՞նչ կապ ունի իմ քաջ լինել-չլինելը ձեր անձնական խնդիրների հետ: Տարբերությունը ձեր և ձեր այնքան չսիրած իշխանավորների մեջ այն է, որ նրանք վերևում են իսկ դուք՝ տակը(տականք բառի արմատը տակ-ն է), դուք հնարավորություն չունեք թալանածը թալանելու, իսկ նրանք այդ հնարավորությունն ունեն:Ձեր հիմնական ցավը սա:Այնպես որ, զոհի լուսապսակը ձեզ չի սազում:Հայնեն ունի հրաշալի տողեր, որոնք բնութագրում են բոլոր ժամանակների ամբոխավարներին. Они тайком тянули вино, Публично проповедуя воду... Դուք էլ ջուր ծեծելով եք զբաղված՝ երազելով անապակ գինի:Ինձ մոտ ձեր գրածներից այս տպավորությունն է մնացել, մի կողմ թողած գրական արժանիքները, որ ինձ մոտ միշտ ժպիտ են առաջացրել: Ինչ վերաբերում է ձեր խոստումին ինձ չվնասել, ցմահ շնորհակալ եմ, կիրակի եկեղեցում մոմ կվառեմ ձեզ համար, որպեսզի շուտափույթ Հայաստան վերադառնաք: Բայց ուզո՞ւմ եք... Իմ խնդրանքները Աստված կատարում է:
  14. Վահե, գուցեև տգետ եմ, բայց կարող եք պատասխանել, թե ի՞նչ պատերազմի եք մասնակցել: Մի հարց ևս. ի՞նչ է նշանակում «tsnundov inqnanshanak komisar»:
  15. Իսկ ի՞նչ պատերազմի եք մասնակցել, երկրորդ համաշխարհայի՞ն:
  16. Եթե դուք այդպիսի բան երբեք չեք գրել, ուրեմն ես ստախոս եմ:Ֆորումի դիվանում «Վահե Ավետյան» ծածկանունով պահպանվել են. Կարծում եմ բազմիցս ծամծամած «պատերազմ գնացի առաջինների հետ» հաստատում են իմ ասածը, այն է՝ «Ձեր ասելով մասնակցել եք արցախյան պատերազմին, բայց ողջ եք մնացել:»
  17. Ձեր ասելով մասնակցել եք արցախյան պատերազմին, բայց ողջ եք մնացել: Հետևելով ձեր տրամաբանությանը, կարելի է ձեր իսկ խոսքերը վերագրել անձամբ ձեզ, այսինքն՝ տականք և թափթփուկ:
  18. Դուրգար(թրք.)= հյուսն\ատաղձագործ = плотник\столяр Սուրենի կանցելարը ո՞ւր է = Սուրենի գրասենյակը ո՞ւր է:
  19. «1286 մանրանկարը » ոչ թե բնօրինակ է, այլ ժամանակակից պատՃեն: Այնպես որ, անհանգստանալու և հուզվելու պատՃառ չկա:
  20. Армянам пора уходить из Израиля и вернуться в ... Ошакан- единственное Святое место для армянина. А свою долю продавать.На аукционе, кто больше. Уверен, что можно выручить миллиарды долларов(в России сейчас полно шальных денег и, самое главное, мода на веру). Звучит кощунственно? Ничего подобного. В свое время мы тоже купили эти места и в течении 1500 лет платили огромный дань то арабам, то турецкому султану, то черт знает кому. Для этой цели, посланники(нвирак) Католикоса ездили по всему миру и собирали деньги. Так что, телетон придумали армяне еще тогда, когда не было телевизора. Радуйтесь... С наступающим Новым годом.
  21. Сантак, не берите в голову, я в тот день не с той ноги встал или... лег.
  22. Քեզ ոչ ոք չի սպասում, բայց կարող ես վերջում մրթմրթալ... Բարևներ իմ հին, հնագույն, վաղեմի, վաղնջական, հեռու ու մոտ ծանոթներին...
  23. Շատ հայեր տառապում են ոչ միայն «Հայկական հիվանդությամբ», այլ նաև ջայլամային:Սիրում են ջայլամի նման գլուխը խոթել ավազի մեջ(տվյալ պարագայում՝ ռուսների քամակը)՝ վտանգից խուսափելու համար:Գուցե սա՞ է պատճառը, որ սկսած Պուշկինի ժամանակներից մինչև այսօր, ռուսների մեջ շատ է տարածված այն մտայնությունը, թե հայերը գոմիկ են:Ջայլամի այդ դիրքը շատ է նպաստում ակամա գոմիկ դառնալու:Իհարկե, կարելի է մխիթարվել ռուսական մի ասացվածքով, թե՝ մեզ հա ք**** են, իսկ մենք դրանից ավելի ենք ուժեղանում...Բայց մինչև ե՞րբ:Հուսով եմ, որ իրերն իրենց անունով կոչելը ֆորումի կանոնների, կանոնադրության և ավանդույթների խախտում չէ:
  24. Գրական նորաբանությունները սեփական լեզվի և լեզվամտածողության հենքի վրա են ստեղծում:Շատ հնարավոր է, որ որևէ մեկի համար Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ հեռուստացույցը նորից պտտեց ի՛մ նախագահի ճարտար ելույթը, ստեղծագործական անակնկալ է:Բայց մի՞թե այդ «կառուցվածքային նորաբանությունը» իմաստ չպետք է արտահայտի, կամ իմաստը հասկանալու համար ռուսերեն պետք է գիտենալ...
  25. Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»: Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"...
×
×
  • Create New...