
SAS
Hazarapet-
Posts
5,762 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by SAS
-
Մարիամիկ, խնդրում եմ Զահրատին էլ մեջլիս մտցնես: http://forum.hayastan.com/index.php?showtopic=18871
-
Նահապետ Քուչակ Զիմ եարն ի գընալ տեսայ, ..............կանչեցի` պագիկն ի քանի՞: Դարձաւ ու ճուղապ ետուր, ..............թէ` «Քանի՜ քո չարն ու քանի. Պագն որ դըրամով լինի, ..............չեմ իտար, թ’աշխարհ աւերի. Թէ ինձ մուրատով կ’ուզես, ..............եկո պա´գ` հաւասդ անցանի»: *** Եկո´ քեզի նուռ մի տամ, ..............կըտրէ, տես քանի՞ հատ ունի. Ամեն հատի պագ մի տուր ..............աւելին հարա´մ թէ պիտի. -Գընա, ծօ տըղա´յ տըխմար, ..............ես ըզքեզ խելօք գիտէի. Ամէն հատի պա՞գ մի տամ, ..............ո՞ւր եղեր կամ ո՞ւր տի լինի:
-
Господи, как все они предсказуемы и одинаковы, как будто выработаны одним ****.
-
Vladik, Пастернак чистокровный еврей, но ни один еврей, даже последний идиот, не будет долдонить, что он еврейский поэт, потому что он РУССКИЙ поэт. А вот Шолом Алейхем- еврейский писатель. Низами- персидский поэт и не имеет никакого отношения к азерам даже если бы он был 100% тюрком. О его существовании они узнали лишь в 20-ом веке.
-
Кармир, у каждого есть свой круг интересов и наболевшие темы...
-
Арцрун, спасибо за подробный "отчет". Но не уверен, что и после этого не найдутся люди считающие, что Россия поставляет оружие, тьфу, газ в Армению из-за братских побуждений по бросовым ценам. Недавно прошла информация, что немцы в следующем году будут платить за транзит меньше $3 долларов за 1 тыс. м3. Откуда наши горе соседи берут такие цифры? Неужели, как в сказках, вишап- дракон сидит в газовой трубе?
-
giorgi, это не хачкар, а могильная плита...
-
Руна, Вы модератор этого раздела и не реагируете на провокации? УМАР( как любой азер), пришел сюда с определенной целью. Его пост 78 тому доказательство. Посему: 1. Удалите, пожалуйста, этот пост. 2. За провокацию и оффтоп у модератора есть средневековые средства усмирения. 3. Так воспользуйтесь этими средствами!
-
Каждый мужчина имеет право ... налево. (с)
-
УМАР, легче всего объявить все чушью и как попугай повторять вырванные из текста цитаты. Когда Вам задают конкретные вопросы, цитируют неудобные места из Корана, и хотят услышать Ваше мнение, то Вы или говорите "чушь" или же даете какие-то ссылки. Дескать, мне нечего сказать, ибо другие уже об этом писали.
-
Парень из... Вы экономист и было бы полезно провести оценку оставленного имущества армян из Баку исходя от нынешних рыночных цен. Самая грубая оценка: 40000 тысяч квартир( в каждой по пять человек ) по $25000 дает цифру миллиард долларов.
-
smally, նախ՝ լավ ու վատ անուն չիք,մարդն է անուն գեղեցկացնողը, երկրորդ՝ ես ամեն մի խելոք ու շրջահայաց հայով հպարտանում եմ և նույնիսկ՝ ուրախանում:Եվ ի վերջո՝ոգեկոչելով Մեծն Շիրազին. Թե չլիներ մեր Զլյուկան իմաստուն,Մարիամիկը այսքան անուշ չէր լինի. Թե չլիներ Մարիամիկն էլ իմաստուն, Զլյուկան էլ այդքան անուշ չէր հնչի... Բա...
-
Հարգարաժան Լեզվաբան, հայկական մի ֆորումում ամիսներ առաջ քննարկվում էր «ջութակ» բառի ծագումն ու ստուգաբանությունը: Կային տարբեր կարծիքներ և քանի որ Հ.Աճառյանի բառարանում այս բառը չկա, ապա հարցն այդպես էլ մնաց առկախ: Բերում եմ այդ կարծիքներից մի քանիսը: 1. Ջութակ = ջուխտ + ակ = զույգ + աչք(ըստ տեսքի) 2. Ջութակ = Թութակ 3. Ջութակ = Դյութակ = դյութիչ\դյութող + ակունք(ջութակի նվագը իսկապես դյութիչ է ) Վերջին կարծիքն իմն է և եթե հնարավոր լիներ գտնել դ > ջ հնչյունափոխության օրինակներ հայերենում, ապա հավանական է այսպիսի բացատրությունը... Ձեր կարծիքը:
-
Այս թեման բացելիս կարծում էի, թե հարգարժան Լեզվաբանին կտան միայն հայոց լեզվին վերաբերող հարցեր:Սակայն ֆորումի չգրված օրենքների համաձայն, թեմայի նեղ, ազգային շրջանակները կամաց - կամաց ընդլայնվեցին և կա մտավախություն, որ Չինմաչինում ապրող մի ոմն Կիրակոս՝ ազգությամբ հայ Խա Խան Յան, սկսի չինարենի հնչյունաբանության հարցեր քննարկել մեր մեծարգո Լեզվագետի հետ:Ես ամենևին դեմ չեմ չինարենին, բայց չեմ սիրում բրնձով խորոված կամ պարզապես՝ շիլափլավ: Smally-ին այստեղ տանտիրուհի է և ունի հանրության կողմից տրված կարգ ու կանոն հաստատելու լիազորություն իր իրավասության տակ եղած տիրույթներում: Ուստի խնդրում եմ բացել նոր բաժիններ(ասենք՝ "Отвечает Лингвист" ) տարբեր լեզուների համար և այնտեղ տեղափոխել հայերենին չվերաբերող բոլոր հարցերն ու քննարկումները:
-
Ե Քաջերի սահման իրենց զենքն է հենց: Քաջեր մի՛շտ էլ կան, Զե՜նք է հարկավոր: Քաջեր մի՛շտ էլ կան, Պետք է ասպարե՜զ, Որ նո՛ւյնպես չկար: Կար միայն պարի՜սպ, Որ տարածվում էր աշխարհից աշխարհ: Եվ կային նաև ազնիվ ճակատներ, Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի... Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն, Որ հարյո՜ւր տարի, Հարյուր ձի՛գ տարի Չէր կարող իր ճշմարտությունը կարգին հաստատել. Մի ճշմարտությո՛ւն , Որ ամեն վայրկյան Կամա-ակամա հերքում էր իրեն՝ Անվերջ բացելով իր մերկությունը Եվ իսկությունը: Իսկ իսկությո՜ւնը... Հիսուսը, Որ մի հրեա էր ազնիվ, Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ. Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ Հին Բյուզանդիոնը նոր հնարներով Իր օտարական դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ, Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին, Ա՛յն խեղճ աշխարհի, Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ, Եվ տնքոցի տեղ Դեռ «ալելո՜ւա» պիտի որոտար: Իսկ իսկությո՜ւնը... Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով Ուրիշի տուն ու երկիր էր մտնում Օտար վարք ու բարք, Օտար ծես ու կարգ: Իսկ իսկություն չէ՞, Որ զորքից հետո Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում, Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝ Լեզուն է անում: Իսկ իսկությո՜ւնը... Նոր գաղափարը էլ գաղափար չէր, Այլ մի կաղապար, Մի նե՜ղ կաղապար, Որ արդեն հարյուր տարի էր տևում. Ո՛չ թե գաղափար, Այլ մի կաղապար, Որ երազն անգամ իր մեջ էր ձևում. Ո՛չ թե գաղափար, Այլ մի կաղապար՝ Ե՛վ մարմնի համար, Որ շնչակտուր հևում էր, հևում, Ե՛վ հոգու համար, Որ վաղուց արդեն ազատ չէր թևում, Ե՛վ լեզվի համար... Գեթ լեզո՛ւն գործեր: Մինչդեռ մեր լեզո՜ւն... Զ Իրավունք չկար երգել երգը մեր, Որ դարեր ի վեր Հնչել էր լեզվով մեր ոսկեղենիկ. Ե՛վ մեն ու մենիկ՝ Սիրո խոսքերով, Ե՛վ ուրախության տաճարների մեջ՝ Գինու հոսքերով, Ե՛վ մեր յոթնօրյա հարսանիքներին՝ Մեր փակ բակերում, Բաց տանիքներին: Իրավունք չկար նաև նվագել՝ Ո՛չ վինի վրա, Ո՛չ էլ բամբիռի: Այս կյանքի համար հոգացի՞ր՝ Պիղծ ես, Ե՛վ անօրեն ես, Ե՛վ բանադրված: «Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի, Որ քեզնից հետո, հետո է գալու»... Թատրո՞ն ես գնում՝ Ուրեմըն պիղծ ես, Կեր ու խո՞ւմ անում՝ Ուրեմըն պիղծ ես: Պարի՞ նայեցիր Եվ կամ պարեցի՞ր՝ Ուրեմըն պիղծ ես: Սիրասթա՞փ եղար, Նոր սե՞ր արեցիր՝ Ուրեմըն պիղծ ես: Այս կյանքի համար գեթ մի՞տք արեցիր՝ Ուրեմըն պիղծ ես: «Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի, Որ քեզնից հետո, հետո է գալու»... Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո Իրավունք չկար մինչևիսկ լալու: Որդո՞ւդ ես սգում՝ Ուրեմըն պիղծ ես: Ողբո՞ւմ սև օրըդ՝ Ուրեմըն պիղծ ես: Իրենց իսկ տված ցավի՞ց ես լալիս՝ Անօրեն ես դու, Արժանի մահվան: Դավանաք կոչված դավի՞ց ես լալիս՝ Անօրեն ես դու, Արժանի մահվան: «Մտածիր միայն ա՛յն կյանքի մասին, Որ քեզնից հետո, հետո է գալու»... ... Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո Իրավունք չկար մինչևիսկ լալու:
-
Գ Եվ կործանվեցին աստվածները հին: Մարդիկ, Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում, Պարտավոր էին հիմա ունենալ Միայն մի՛ աստված, Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված: Եվ չգիտեին, Թե ո՞վ է այդ Մին Եվ ի՞նչ է ուզում... Արամազդների, Միհրերի տեղակ, Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ, Եվ Աստղիկների,Անահիտների ու Նանեների Երեկվա տեղում այսօր հաստատեց Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար: Եվ խոսում էին նրանք մի լեզվով, Որ չէ՜ր հասկացվում: Մեհյանների տեղ ու բագինների, Նրանց դեռ տաք-տաք մոխիրների վրա, Հասակ նետեցին Դեռևս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝ Իրենց խաչերը սուր մխրճելով Նախ՝ սրտերի՜ մեջ, Ապա՝ երկընքի՜... Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի, Որ իրեն կոչում կամավորություն, Բայց տարածվում էր բռնությամբ անքող... ... Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը, Իսկ ապտելն ... արդեն անկարելի է: Մարդուց խլեցին իր հավատը հին, Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ, Մի՛միայն խոսքով. -Դեռ նորը չկա՜ր: Ավերվեց հինը ու փլատակվեց, Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ, Մի՛միայն խոսքով. -Դեռ նորը չկա՜ր: Եվ այսպես՝ Հանկարծ ու դանդաղորեն Ամե՜ն ինչ շրջվեց, Տակն ի վեր եղավ, Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք. -Ինքը շրջողն իսկ չէ՛ր կարող էլ, չէ՜: Եվ այսպես՝ Կյանքից մնաց մի «մեղա», Որ պիտի նաև... բարձըր չհնչեր: Եվ այսպես՝ Անցավ ողջ հարյո՜ւր տարի, Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում, Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե Զգում ես մաշկի՛դ, զգում ես սրտո՛վ, Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝ այնժամ... Դ Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ: Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն Լոկ անունով էր Հայաստան կոչվում: Զոհված արջառի տաքուկ սրտի պես Մեր հողն էր կիսված Ու բռնի քաշված Երկու շիկացած ու սուր շամփուրի, Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա, Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին: Խորովվում էին: Արցունքի տեղակ Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում, Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել: Սակայն ճենճերից – այդ ո՞վ չգիտի- չի՜ մարում կրակ, Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր: Մե՛ր հողի վրա, Մե՛ր երկընքի տակ Մենք դարձել էինք օտարի գաղութ: Նույնիսկ մեր հորը երկըրպագելու Եվ կամ թե որդուն պագելու համար Այլ արքունիքից պիտի խնդրեինք թույլտըվություն, Որ եթե հասներ՝ Պարտավոր էինք համարել շնորհ Եվ շնորհակալ մնալ հավիտյան: Հայաստան կոչված աշխարհը կիսված Նստել էր արդեն Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների, Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում: Իսկ մեր մարմնավոր տերերը բոլոր Ունեին լոկ մի մտահոգություն, Լոկ մի խոհ բարձըր՝ Իրենց աթո՛ռը, Գահո՛ւյքը իրենց Եվ իրենց բա՜րձը: Միա՜յն չզրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից,- Զսպանակի պես Այս միտքն էր նրանց վեր ու վար ճոճում: Միա՜յն թե կառչել ու նստած մնալ Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների, Որոն տակ անտակ վիհն էր որոճում... Ավերակվել էր երկիրը հայոց: Ու եթե նրա տերերը տանու Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝ Նրա պես պիտի մռռային նորեն. «Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ»...
-
Շարունակենք... ...Զորավոր էին աստվածները հին, Այնքան զորավոր, Որ անկեղծ էին ու չէին ստում: Իսկ պատմության մեջ կան ժամանակներ, Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜ ...
-
ԱՅԳ, շնորհակալություն:Վաղուց էի ուզում այդ պոեմն այստեղ տպել ու շատ ուրախ եմ, որ ինձ կանխեցիր: Սպասում եմ շարունակությանը...
-
Злюка, я все еще продолжаю смеяться. Такое сочетание слов я читаю впервые...
-
Давно я не видел на форуме настоящих азеров. А ведь он искренно верить в эту галиматью. Как говорится, блажен, кто верует...
-
Մահճակալ = Մահճ + ա + կալ= Մահիճ + կալ Մահիճ՝ նշանակում է նաև անկողին:
-
ՄիԳ, իշտե հեշտեցիք ադանկ/ադպես կը խոսին... Հոս արի և հուդա արի՝ նույն արտի ցորենն են...
-
Что за эвфемизм "потомственный азер" аж в 1897 году? Это что, наследники азыхантропов?
-
Voter, я знаю, что воруют и за транзит надо платить.Но откуда берут грузины цифру "$30 за прокачку на 100км "?
-
Это что, шутка, угроза или опечатка? Если на 100 км по $30, то грузины вообще могут не работать... Немцы по грузинским тарифам должны были бы платить чуть ли не доллар за один кубометр газа. Но немцам повезло больше, грузины им не соседи.