Jump to content

Karmir

Hazarapet
  • Posts

    10,613
  • Joined

  • Last visited

Everything posted by Karmir

  1. Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի հետաքրքիր հոդված, նվիրված հռչակավոր Հայաստանի Պարի պետական անսամբլի առօրյա գործունեությանը: Հոդվածը տպվել է 2002 թվականին: Անգլերեն տարբերակը ներկայացված է ներքևում: Պարող Հայաստան. Պարի պետական համույթը կենդանի է պահում պարի ավանդույթները http://web.archive.org/web/20040407202658/.../dance_arm.html Զառա Չատինյան «ԱրմենիաՈւիքի» թղթակից Հայաստանի պարի պետական համույթը 44 տարի նազանքով և ժամանակի իր ուրույն զգացողությամբ հիացրել է հայ և օտար հանդիսականներին: Պարողների քայլերն ու շարժումներն սկիզբ են առել հնադարյան հեթանոսական ավանդույթներից և արտացոլում են ազգային ծիսակատարությունները, որոտաձայն ճակատամարտերը և հայ ժողովրդի վիշտն ու ուրախությունը: Պարի համույթի կազմում 40 պարողներ և պարուհիներ են՝ հավասար քանակությամբ, գումարած զգեստների և բեմի ձևավորողները, պարուսույցը և բալետմեյստերը: Երաժիշտների և վարչական կազմի հետ ընդհանուր թիվը կազմում է 65 հոգի: Համույթը փորձեր է անում օրական չորս ժամ, շաբաթական վեց օր Երևանի օպերայի և բալետի շենքի մի սրահում՝ առանց ջրի և օդորակման: Ամռանը պայմանները դառնում են անտանելի, սակայն համույթը` անտեսելով ամեն ինչ, շարունակում է իր փորձերը: Ինչպես Հայաստանի շատ այլ ստեղծագործական խմբերում, այստեղ ևս նման նվիրումն իր արտացոլումը չի գտնում նրանց ստացած վարձատրության մեջ: Պարողների աշխատավարձը կարող է ամսական ընդամենը 9000 դրամ կազմել (17 դոլլար): Համույթը կառավորությունից տարեկան ստանում է 12 միլիոն դրամ (21053 դոլլար)` կազմի մեկ անդամի հաշվարկով տարեկան 325 դոլլարից պակաս: Համերգներից ստացված եկամուտը քիչ է օգնում բյուջեին. ամսական մեկ-երկու անգամ տրվող համերգի տոմսերը սովորաբար արժեն մոտ 1000 դրամ (2 դոլլարից պակաս): Համույթի վերջին 10 տարիների գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանն (ստորին նկար) ասում է, որ պարն այնպիսի արվեստ է, որին մարդ նվիրվում է անկախ ֆինանսական վարձատրությունից: Պարի պետական համույթը հիմնադրվել է 1958 թվականին Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Ասատրյանի և ժողովրդական արտիստ Էդվարդ Մանուկյանի կողմից` մրցանակակիր բալետմեյստերների, նկարիչների և կոմպոզիտորների օժանդակությամբ: Խորհրդային իշխանության օրոք համույթի համերգային սեզոնը Հայաստանում ընդամենը երեք ամիս էր տևում: Տարվա մնացած մասը համույթը մեկնում էր հյուրախաղերի Խորհրդային Միություն և արտասահմանյան երկրներ` Կիպրոս, Եգիպտոս, Ֆրանսիա և ԱՄՆ: «Այժմ շատ դժվար է հրավերք ստանալ: Հաճախ պահանջում են, որ պարախումբը ծածկի ճանապարհածախսի կեսը, իսկ մենք չենք կարող մեզ այդպիսի բան թույլ տալ», - ասում է Չանչուրյանը: «Երկրի ծանր տնտեսական վիճակը դժվարացնում է հյուրախաղերի կազմակերպումը Հայաստանի տարբեր շրջաններում, մասնավորապես որովհետև չկան համապատասխան հարմարություններ ունեցող թատրոններ, որտեղ կարող ենք բեմադրել մեր ներկայացումները: Այնպես որ, տարվա մեծ մասը մնում ենք Երևանում»: Համույթին դեռևս հաջողվում է տարեկան որպես կանոն երկու անգամ հյուրախաղերի ուղարկել մինչև 35 հոգուց կազմված պարախմբեր, թեև դա չի կարող համեմատվել անցյալի փառավոր օրերի հետ: Օրինակ` այս տարվա սկզբին համույթը համերգներ տվեց Կիպրոսում: Հիսնամյա Սրբուհի Բաբայանը (վերին աջ նկարում) 32 տարվա ընթացքում եղել է համույթի մենակատարը: Նրա պարտականությունների մեջ է մտնում նաև պարողներին նոր համերգների և ծրագրերի նախապատրաստելը: Բաբայանի խոսքերով, բոլորին անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար պահանջվում է երեք օրից մինչև երեք ամիս ժամանակ` կախված ծրագրի բարդությունից: Նրա խանդավառությունը և նվիրումն իր գործին ակներև են նրա պարի բոլոր ականատեսների համար: ՙԱմեն անգամ բեմ դուրս գալիս, ես պատկերացնում եմ, որ դա իմ վերջին ելույթն է՚, - ասում է Սրբուհին: Ամեն տարի համույթի մասնագետներն այցելում են դպրոցներ, որպեսզի շնորհալի պարողներին հրավիրեն փորձելույթների` համույթը նոր ուժերով համալրելու համար: Ուսանելը դժվար է. ովքեր չեն կարողանում հաղթահարել դժվարությունները, դուրս են մնում: Պարողների տարիքը տասնյոթից հիսուն է: Նրանք պետք է անցնեն պարի խիստ դպրոցը, ցուցաբերեն բարձր պատրաստակամություն և առնվազն 170 սմ հասակ ունենան: Բացի այդ, Չանչուրյանի խոսքերով, նրանք պետք է արտահայտիչ դեմք ունենան: Համույթը նաև ունի իր սեփական պարի ստուդիան 10 և բարձր տարիքի երեխաների համար: Դեռահասները դասերի համար ամսական վճարում են 2000 դրամ (3,5 դոլլար), իսկ լավագույնները կարող են հետագայում հրավիրվել հիմնական կազմի փորձելույթների: Չանչուրյանի խոսքերով, համույթը վերջին տարիներին մեծ ջանքեր է ներդրել երիտասարդ շնորհալի պարողներ գտնելու նպատակով: Սակայն առաջարկվող աշխատավարձը ոչ ոքի չի գրավում: Բացի այդ վերջին տարիներին համույթը կորցրել է մոտ 20 պարողների, որոնք արտագաղթել են ԱՄՆ, և նրանցից շատերն հիմնել են իրենց սեփական համույթները և պարային դպրոցներն իրենց նոր տանը: Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
  2. Դե Անի ջան, Կեսարին ինչպես հայտնի է ... Այսինքն մարդ կա հումորով է օժտված, մարդ էլ կա՝ ճաշակով
  3. Arm_Lionne ջան սա կատակ էր՝ հարգարժան պապիկները դեռ միայն Ֆորումում են պապիկներ՝ ըստ նրանց ընտրած և ցլխավոր էջի ներքևում գրված տարիքի, Վասպուրն ու Պարաբելումը այսօր տոնում են իրենց համապատասխանաբար, 101 և 100-րդ Ծննդյան օրերը
  4. Շնորհավորում եմ մեր ֆորումի հարգարժան պապիկների Ծննդյան Օրը
  5. Տես այստեղ (բայց քաշելու արագությունը շատ ցածր է)՝ http://mp3.musichall.am/cgi-bin/result1.pl...+H.+%28vocal%29
  6. Пленного киприота освободили за 200 тысяч долларов http://lenta.ru/news/2006/01/01/cypriot/ Иракские боевики освободили гражданина Кипра армянского происхождения, взятого в заложники в Багдаде в августе 2005 года, передает агентство France Presse. Как рассказали в Министерстве иностранных дел Кипра, об этом заявили родственники 41-летнего Гаро Джикерджяна. За него был уплачен выкуп в размере 200 тысяч долларов. Мужчину отпустили накануне наступления нового года. Джикерджян работал в Ираке по контракту на фирму, поставлявшую спиртное и продовольствие коалиционным войскам. В сентябре в Интернете появилась видеопленка, на которой был показан киприот. Ответственность за похищение взяла на себя группировка "За укрепление добродетели и предотвращение порока", которая потребовала, чтобы компания, на которую работал заложник, покинула Ирак. В декабре отец похищенного распространил на арабских телеканалах обращение, в котором призвал освободить сына. Как рассказал брат Джикерджяна, часть залога была предоставлена работодателем заложника, однако родственник не уточнил ее размер. Как уточняет агентство, в заложниках у иракских боевиков на данный момент остаются около 40 иностранцев.
  7. Источник: http://www.avantart.com/
  8. вот и первый вопрос
  9. http://www.hayeren.net/category/gradaran_new.jsp?cat_id=3 - hayeren.net-ի գրադարանը http://www.merhayrenik.narod.ru/lyrick.html - մի քանի հայկական երգերի բառերը http://www.distancelearning.am/remembrances/Bolis/ - Վերժինե Սվազլյան «Պոլսահայոց բանասիրությունը» http://armenian-poetry.netfirms.com/ - հայ գրականությանը նվիրված կայք (ֆրանսերեն) http://www.dadoian.narod.ru/Poetry.htm - միջնադարյան հայ քնարերգության ռուսերեն թարգմանության մի քանի նմուշներ http://www.vcisch.narod.ru/ - Եղիշե Չարենցի և Ավերիք Իսահակյանի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները
  10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ http://armenpress.am/arm/news/gov.htm Հարգելի հայրենակիցներ, Մի քանի րոպե հետո պատմություն կդառնա 2005 թվականը: Մեր երկրի ու ժողովրդի համար այն եղավ խաղաղ, կայուն եւ արդյունավետ: Ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որն, անկասկած, կխթանի պետության ու հասարակության համակողմանի զարգացումը: Անցնող տարում մեզ հաջողվեց պահպանել զարգացման բարձր տեմպերը: Մեր ձգտումն է, որ տնտեսական աճը ուղղակի եւ բարերար ազդեցություն ունենա մարդկանց բարեկեցության վրա: Տեսանելի է, որ տնտեսության առաջընթացի զուգահեռ աճում է բյուջեի սոցիալական բաղադրիչը: Արդեն հունվարի 1-ից կլինեն աշխատավարձերի եւ թոշակների նոր բարձրացումներ: Շատ ավելի միջոցներ են հատկացվում կրթության, առողջապահության եւ մշակույթի ոլորտներին: Մենք այսօր ավելի հստակ եւ ավելի լավատեսորեն ենք պատկերացնում երկրի ապա•ան: Տնտեսության վիճակը թույլ է տալիս լուծել ոչ միայն ընթացիկ հարցեր, այլեւ՝ միջնաժամկետ ծրագրեր: Դա, անշուշտ, նվաճում է: Հայաստանի համար կարեւոր խնդիր է մնում Երեւանի եւ շրջանների զարգացման տեմպերի անհամաչափությունը: ,Հազարամյակի մարտահրավերներե ամերիկյան ծրագրի շնորհիվ հաջորդ տարիները բեկումնային են դառնալու գյուղական համայնքների զարգացման համար: Այդ խնդիրը կդառնա նաեւ սեպտեմբերին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովի հիմնական թեման: Այն ուղղված կլինի աղքատության հաղթահարման ու Հայաստան-Սփյուռք կապի հետագա ամրապնդման հարցերին: Հայաստանը շարունակում է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: 2006 թվականը հռչակված է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի Տարի, ինչը մեր երկրների միջեւ հարաբերությունների ամենաբարձր մակարդակի վկայությունն է: Եվրամիության քննարկմանն է ներկայացվել անհատական համագործակցության ծրագիրը, որը ընդլայնելու է շփումներն այդ կառույցի հետ: Ընդարձակվում է համագործակցությունը Իրանի հետ՝ իրագործվում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական ծրագրեր: Երկրի կայունության կարեւորագույն գրավականներից է տարեցտարի հզորացող մեր բանակը: Արդեն ավանդական է դարձել, որ տոնական սեղանների շուրջ մենք շնորհավորում եւ բարի ծառայություն ենք մաղթում մեր զինվորականներին, որոնք այս տոնական գիշերը, հսկում են երկրի սահմանները: Խոնարվում եմ զոհված հերոսների հիշատակի առջեւ: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հարգելի հայրենակիցներ, 2006 թվականը Հայաստանի Հանրապետության 15-ամյա հոբելյանի տարին է: Մենք սկսում ենք այն՝ ունենալով տնտեսական եւ քաղաքական առաջընթացի իրական նախադրյալներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջողություն ու երջանկություն: Շնորհավոր Նոր Տարի:
  11. Karmir

    Im heros Artsakh

    Խաչատուր Ավերիսյան «Արցախի»
  12. Karmir

    Im heros Artsakh

    «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ «Ղարաբաղցին»
  13. Karmir

    Im heros Artsakh

    Առաջարկւում եմ այստեղ հավաքել Արցախ աշխարհին նվիրված երգեր, առանց ռաբիզությունների, բլատնյակների և ուրիշ կեղտերի Ահա սա իմ կողմից՝ Հովհաննես Բադալյան «Իմ հերոս Արցախ»
  14. Հարցազրույց Արթուրի հետ՝ http://www.168.am/am/articles/3663
  15. А какой смысл копировать сюда очередной бред очередного Расулзаде?
  16. Solar and wind energy cannot cover the country's need in electricity even in 3%. It is necessary to build a new atomic power plant and to rebuy Hrazdan hydro power stations Cascade from Russians.
  17. 6,63 իմ անձնական ռեկորդը
  18. Անի ջան ես սովորություն չունեմ ոչ անտեղի տեղը քննադատել ոչ ափալ-թափալ դուրս տալ: Եթե ես ասում եմ որ իմ կարծիքով այդ կինոները տափակ են և անհամ, ապա ես հենց այդ ի նկատի ունեմ: Ուրիշ հարց որ իմ տեսակետը կարող է քոնի հետ չհամնկնել: Բայց դե դա արդեն ճաշակի հարձ է, ու իմ հումորի զգացման առկայության/բացակայության հետ կապ չունի չե՞
  19. Karmir

    DANGER!!!!!!!!

    Սիրելի համաֆորումացիներ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Arm_Lionne-ն շատ լավ ասեց ամեն ինչ, միանում եմ իր ասած բոլոր բարեմաղթանքներին
  20. Chem lsel. Bayts en inch vor lsel em durs chi ekel - rabizutyun a.
  21. Ardyn Bghdonern el en sayter batsum. Es ur ekanq-hasanq
  22. http://www.hamlet.am - сайт певца Гамлета Геворгяна
  23. http://www.talinemusic.com - сайт певицы Талин (США) http://www.arthursatian.com - сайт джазового музыканта Артура Сатяна (Ливан) http://www.sedagaribyan.com - сайт Седы Гарибян (США)
  24. Teseq nayev ays tsragir@: http://www.tyalt.com
×
×
  • Create New...