-
Posts
10,613 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Karmir
-
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի հետաքրքիր հոդված, նվիրված հռչակավոր Հայաստանի Պարի պետական անսամբլի առօրյա գործունեությանը: Հոդվածը տպվել է 2002 թվականին: Անգլերեն տարբերակը ներկայացված է ներքևում: Պարող Հայաստան. Պարի պետական համույթը կենդանի է պահում պարի ավանդույթները http://web.archive.org/web/20040407202658/.../dance_arm.html Զառա Չատինյան «ԱրմենիաՈւիքի» թղթակից Հայաստանի պարի պետական համույթը 44 տարի նազանքով և ժամանակի իր ուրույն զգացողությամբ հիացրել է հայ և օտար հանդիսականներին: Պարողների քայլերն ու շարժումներն սկիզբ են առել հնադարյան հեթանոսական ավանդույթներից և արտացոլում են ազգային ծիսակատարությունները, որոտաձայն ճակատամարտերը և հայ ժողովրդի վիշտն ու ուրախությունը: Պարի համույթի կազմում 40 պարողներ և պարուհիներ են՝ հավասար քանակությամբ, գումարած զգեստների և բեմի ձևավորողները, պարուսույցը և բալետմեյստերը: Երաժիշտների և վարչական կազմի հետ ընդհանուր թիվը կազմում է 65 հոգի: Համույթը փորձեր է անում օրական չորս ժամ, շաբաթական վեց օր Երևանի օպերայի և բալետի շենքի մի սրահում՝ առանց ջրի և օդորակման: Ամռանը պայմանները դառնում են անտանելի, սակայն համույթը` անտեսելով ամեն ինչ, շարունակում է իր փորձերը: Ինչպես Հայաստանի շատ այլ ստեղծագործական խմբերում, այստեղ ևս նման նվիրումն իր արտացոլումը չի գտնում նրանց ստացած վարձատրության մեջ: Պարողների աշխատավարձը կարող է ամսական ընդամենը 9000 դրամ կազմել (17 դոլլար): Համույթը կառավորությունից տարեկան ստանում է 12 միլիոն դրամ (21053 դոլլար)` կազմի մեկ անդամի հաշվարկով տարեկան 325 դոլլարից պակաս: Համերգներից ստացված եկամուտը քիչ է օգնում բյուջեին. ամսական մեկ-երկու անգամ տրվող համերգի տոմսերը սովորաբար արժեն մոտ 1000 դրամ (2 դոլլարից պակաս): Համույթի վերջին 10 տարիների գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանն (ստորին նկար) ասում է, որ պարն այնպիսի արվեստ է, որին մարդ նվիրվում է անկախ ֆինանսական վարձատրությունից: Պարի պետական համույթը հիմնադրվել է 1958 թվականին Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Ասատրյանի և ժողովրդական արտիստ Էդվարդ Մանուկյանի կողմից` մրցանակակիր բալետմեյստերների, նկարիչների և կոմպոզիտորների օժանդակությամբ: Խորհրդային իշխանության օրոք համույթի համերգային սեզոնը Հայաստանում ընդամենը երեք ամիս էր տևում: Տարվա մնացած մասը համույթը մեկնում էր հյուրախաղերի Խորհրդային Միություն և արտասահմանյան երկրներ` Կիպրոս, Եգիպտոս, Ֆրանսիա և ԱՄՆ: «Այժմ շատ դժվար է հրավերք ստանալ: Հաճախ պահանջում են, որ պարախումբը ծածկի ճանապարհածախսի կեսը, իսկ մենք չենք կարող մեզ այդպիսի բան թույլ տալ», - ասում է Չանչուրյանը: «Երկրի ծանր տնտեսական վիճակը դժվարացնում է հյուրախաղերի կազմակերպումը Հայաստանի տարբեր շրջաններում, մասնավորապես որովհետև չկան համապատասխան հարմարություններ ունեցող թատրոններ, որտեղ կարող ենք բեմադրել մեր ներկայացումները: Այնպես որ, տարվա մեծ մասը մնում ենք Երևանում»: Համույթին դեռևս հաջողվում է տարեկան որպես կանոն երկու անգամ հյուրախաղերի ուղարկել մինչև 35 հոգուց կազմված պարախմբեր, թեև դա չի կարող համեմատվել անցյալի փառավոր օրերի հետ: Օրինակ` այս տարվա սկզբին համույթը համերգներ տվեց Կիպրոսում: Հիսնամյա Սրբուհի Բաբայանը (վերին աջ նկարում) 32 տարվա ընթացքում եղել է համույթի մենակատարը: Նրա պարտականությունների մեջ է մտնում նաև պարողներին նոր համերգների և ծրագրերի նախապատրաստելը: Բաբայանի խոսքերով, բոլորին անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար պահանջվում է երեք օրից մինչև երեք ամիս ժամանակ` կախված ծրագրի բարդությունից: Նրա խանդավառությունը և նվիրումն իր գործին ակներև են նրա պարի բոլոր ականատեսների համար: ՙԱմեն անգամ բեմ դուրս գալիս, ես պատկերացնում եմ, որ դա իմ վերջին ելույթն է՚, - ասում է Սրբուհին: Ամեն տարի համույթի մասնագետներն այցելում են դպրոցներ, որպեսզի շնորհալի պարողներին հրավիրեն փորձելույթների` համույթը նոր ուժերով համալրելու համար: Ուսանելը դժվար է. ովքեր չեն կարողանում հաղթահարել դժվարությունները, դուրս են մնում: Պարողների տարիքը տասնյոթից հիսուն է: Նրանք պետք է անցնեն պարի խիստ դպրոցը, ցուցաբերեն բարձր պատրաստակամություն և առնվազն 170 սմ հասակ ունենան: Բացի այդ, Չանչուրյանի խոսքերով, նրանք պետք է արտահայտիչ դեմք ունենան: Համույթը նաև ունի իր սեփական պարի ստուդիան 10 և բարձր տարիքի երեխաների համար: Դեռահասները դասերի համար ամսական վճարում են 2000 դրամ (3,5 դոլլար), իսկ լավագույնները կարող են հետագայում հրավիրվել հիմնական կազմի փորձելույթների: Չանչուրյանի խոսքերով, համույթը վերջին տարիներին մեծ ջանքեր է ներդրել երիտասարդ շնորհալի պարողներ գտնելու նպատակով: Սակայն առաջարկվող աշխատավարձը ոչ ոքի չի գրավում: Բացի այդ վերջին տարիներին համույթը կորցրել է մոտ 20 պարողների, որոնք արտագաղթել են ԱՄՆ, և նրանցից շատերն հիմնել են իրենց սեփական համույթները և պարային դպրոցներն իրենց նոր տանը: Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
-
Դե Անի ջան, Կեսարին ինչպես հայտնի է ... Այսինքն մարդ կա հումորով է օժտված, մարդ էլ կա՝ ճաշակով
-
Arm_Lionne ջան սա կատակ էր՝ հարգարժան պապիկները դեռ միայն Ֆորումում են պապիկներ՝ ըստ նրանց ընտրած և ցլխավոր էջի ներքևում գրված տարիքի, Վասպուրն ու Պարաբելումը այսօր տոնում են իրենց համապատասխանաբար, 101 և 100-րդ Ծննդյան օրերը
-
Շնորհավորում եմ մեր ֆորումի հարգարժան պապիկների Ծննդյան Օրը
-
Տես այստեղ (բայց քաշելու արագությունը շատ ցածր է)՝ http://mp3.musichall.am/cgi-bin/result1.pl...+H.+%28vocal%29
-
Пленного киприота освободили за 200 тысяч долларов http://lenta.ru/news/2006/01/01/cypriot/ Иракские боевики освободили гражданина Кипра армянского происхождения, взятого в заложники в Багдаде в августе 2005 года, передает агентство France Presse. Как рассказали в Министерстве иностранных дел Кипра, об этом заявили родственники 41-летнего Гаро Джикерджяна. За него был уплачен выкуп в размере 200 тысяч долларов. Мужчину отпустили накануне наступления нового года. Джикерджян работал в Ираке по контракту на фирму, поставлявшую спиртное и продовольствие коалиционным войскам. В сентябре в Интернете появилась видеопленка, на которой был показан киприот. Ответственность за похищение взяла на себя группировка "За укрепление добродетели и предотвращение порока", которая потребовала, чтобы компания, на которую работал заложник, покинула Ирак. В декабре отец похищенного распространил на арабских телеканалах обращение, в котором призвал освободить сына. Как рассказал брат Джикерджяна, часть залога была предоставлена работодателем заложника, однако родственник не уточнил ее размер. Как уточняет агентство, в заложниках у иракских боевиков на данный момент остаются около 40 иностранцев.
-
Источник: http://www.avantart.com/
-
http://www.luys.org
-
вот и первый вопрос
-
http://www.hayeren.net/category/gradaran_new.jsp?cat_id=3 - hayeren.net-ի գրադարանը http://www.merhayrenik.narod.ru/lyrick.html - մի քանի հայկական երգերի բառերը http://www.distancelearning.am/remembrances/Bolis/ - Վերժինե Սվազլյան «Պոլսահայոց բանասիրությունը» http://armenian-poetry.netfirms.com/ - հայ գրականությանը նվիրված կայք (ֆրանսերեն) http://www.dadoian.narod.ru/Poetry.htm - միջնադարյան հայ քնարերգության ռուսերեն թարգմանության մի քանի նմուշներ http://www.vcisch.narod.ru/ - Եղիշե Չարենցի և Ավերիք Իսահակյանի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները
-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ http://armenpress.am/arm/news/gov.htm Հարգելի հայրենակիցներ, Մի քանի րոպե հետո պատմություն կդառնա 2005 թվականը: Մեր երկրի ու ժողովրդի համար այն եղավ խաղաղ, կայուն եւ արդյունավետ: Ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որն, անկասկած, կխթանի պետության ու հասարակության համակողմանի զարգացումը: Անցնող տարում մեզ հաջողվեց պահպանել զարգացման բարձր տեմպերը: Մեր ձգտումն է, որ տնտեսական աճը ուղղակի եւ բարերար ազդեցություն ունենա մարդկանց բարեկեցության վրա: Տեսանելի է, որ տնտեսության առաջընթացի զուգահեռ աճում է բյուջեի սոցիալական բաղադրիչը: Արդեն հունվարի 1-ից կլինեն աշխատավարձերի եւ թոշակների նոր բարձրացումներ: Շատ ավելի միջոցներ են հատկացվում կրթության, առողջապահության եւ մշակույթի ոլորտներին: Մենք այսօր ավելի հստակ եւ ավելի լավատեսորեն ենք պատկերացնում երկրի ապա•ան: Տնտեսության վիճակը թույլ է տալիս լուծել ոչ միայն ընթացիկ հարցեր, այլեւ՝ միջնաժամկետ ծրագրեր: Դա, անշուշտ, նվաճում է: Հայաստանի համար կարեւոր խնդիր է մնում Երեւանի եւ շրջանների զարգացման տեմպերի անհամաչափությունը: ,Հազարամյակի մարտահրավերներե ամերիկյան ծրագրի շնորհիվ հաջորդ տարիները բեկումնային են դառնալու գյուղական համայնքների զարգացման համար: Այդ խնդիրը կդառնա նաեւ սեպտեմբերին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովի հիմնական թեման: Այն ուղղված կլինի աղքատության հաղթահարման ու Հայաստան-Սփյուռք կապի հետագա ամրապնդման հարցերին: Հայաստանը շարունակում է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: 2006 թվականը հռչակված է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի Տարի, ինչը մեր երկրների միջեւ հարաբերությունների ամենաբարձր մակարդակի վկայությունն է: Եվրամիության քննարկմանն է ներկայացվել անհատական համագործակցության ծրագիրը, որը ընդլայնելու է շփումներն այդ կառույցի հետ: Ընդարձակվում է համագործակցությունը Իրանի հետ՝ իրագործվում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական ծրագրեր: Երկրի կայունության կարեւորագույն գրավականներից է տարեցտարի հզորացող մեր բանակը: Արդեն ավանդական է դարձել, որ տոնական սեղանների շուրջ մենք շնորհավորում եւ բարի ծառայություն ենք մաղթում մեր զինվորականներին, որոնք այս տոնական գիշերը, հսկում են երկրի սահմանները: Խոնարվում եմ զոհված հերոսների հիշատակի առջեւ: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հարգելի հայրենակիցներ, 2006 թվականը Հայաստանի Հանրապետության 15-ամյա հոբելյանի տարին է: Մենք սկսում ենք այն՝ ունենալով տնտեսական եւ քաղաքական առաջընթացի իրական նախադրյալներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջողություն ու երջանկություն: Շնորհավոր Նոր Տարի:
-
«Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ «Ղարաբաղցին»
-
Առաջարկւում եմ այստեղ հավաքել Արցախ աշխարհին նվիրված երգեր, առանց ռաբիզությունների, բլատնյակների և ուրիշ կեղտերի Ահա սա իմ կողմից՝ Հովհաննես Բադալյան «Իմ հերոս Արցախ»
-
Հարցազրույց Արթուրի հետ՝ http://www.168.am/am/articles/3663
-
А какой смысл копировать сюда очередной бред очередного Расулзаде?
-
Solar and wind energy cannot cover the country's need in electricity even in 3%. It is necessary to build a new atomic power plant and to rebuy Hrazdan hydro power stations Cascade from Russians.
-
6,63 իմ անձնական ռեկորդը
-
Անի ջան ես սովորություն չունեմ ոչ անտեղի տեղը քննադատել ոչ ափալ-թափալ դուրս տալ: Եթե ես ասում եմ որ իմ կարծիքով այդ կինոները տափակ են և անհամ, ապա ես հենց այդ ի նկատի ունեմ: Ուրիշ հարց որ իմ տեսակետը կարող է քոնի հետ չհամնկնել: Բայց դե դա արդեն ճաշակի հարձ է, ու իմ հումորի զգացման առկայության/բացակայության հետ կապ չունի չե՞
-
Սիրելի համաֆորումացիներ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Arm_Lionne-ն շատ լավ ասեց ամեն ինչ, միանում եմ իր ասած բոլոր բարեմաղթանքներին
-
Chem lsel. Bayts en inch vor lsel em durs chi ekel - rabizutyun a.
-
Ardyn Bghdonern el en sayter batsum. Es ur ekanq-hasanq
-
http://www.hamlet.am - сайт певца Гамлета Геворгяна
-
http://www.talinemusic.com - сайт певицы Талин (США) http://www.arthursatian.com - сайт джазового музыканта Артура Сатяна (Ливан) http://www.sedagaribyan.com - сайт Седы Гарибян (США)
-
Teseq nayev ays tsragir@: http://www.tyalt.com