-
Posts
10,613 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Karmir
-
Продлил срок действия файла.
-
Посмотри здесь, может найдёшь: http://www.arevik.net/songs.php Это детский ансамбль радио Армении. Если не найдёшь, и другие песни очень хорошие
-
Пока трудно что-либо говорить, так как ничего конкретного не предлагалось, и Арцахская сторона своё мнение не высказывала (хотя вроде было но точно не помню). В любом случае сдача освобождённых районов недопустима. А миротворцы, возможно, и будут иметь какую-то положительную роль, хотя вряд ли это произойдёт в ближашее время.
-
Մարտին Յորգանց «Հաֆ-Հաֆիկ» Ջան
-
Հին անեկդորը հիշեցի: Գիտնականները հայտնագործում են մի մեքենա, որն կարողանում է պատասխանել ցանկացած լեզվով տրված յուրաքանչյուր հարձին: Մոտենում է հայը՝ - Ի՞նչ կա: Մեքենան աշխատում է, լամպերը վառվում և հանգչում են և վերջը վառվում է: Սարգում են, և կրկին գալիս է նույն հայը: Հարձնում է՝ - ի՞նչ կա: Մեքենան պատասխանում է: Հայը հարձնում է՝ - Ի՞նչ կա-չկա: Մեքենան էլի չի դիմանում հայերենի բանահյուսության առանձնահատկություններին և վառվում: Զարմացած գիտնականները հազիվ վերականգնում են և կանչում նույն հային: Սա տալիս է առաջին երկու հարձերը և ստանում պատասխան, ինչից հետո հարձնում է՝ - Բա՞ հետո: Եվ իհարկե, մեքենան շարքից դուրս է գալիս՝ հայոց լեզվի հետ պայքարում կրելով ամոթալի պարտություն :lol:
-
Ստացվե՛ց
-
Շնորհակալություն: Երկրորդ ակով բարձրանում էի, բայց չգիտեի թե հետո ինչ անել Հիմա կփորձեմ
-
Դեռ գտա սա ՝ http://www.armenie.be/ghevont.htm
-
Поделись пожалуста на РМ алгоритмом. Никак дальше пуска воды из нумерованного трубопровода не продвигаюсь
-
Армянский народный танец "Узундара" - необычайно красив. Это женский танец, где каждое движение полно грациозности, красоты и чувственности. Пожалуй, это один из самых узнаваемых армянских танцев. Ниже выкладываю отрывок из фильма про Государственный ансамбль танца. Предлагаю вам вместе со мной насладиться красотой "Узундары" в безупречном исполнении профессиональных танцовщиц из Государственного ансамбля танца Армении под руководством Вануша Ханамиряна. К сожалению, запись довольно старая и при конвертации пропорции немного сместились. Также выкладываю ноты "Узундары", любезно позаимствованные из форума http://openarmenia.com Узундара (видео): скачать! (27 Мб.)
-
I'm afraid that even if he confirm the facts ov vandalizm, it will hardly have any consequences for Azerbaijan, and certainly, destroyed monuments couldn't be restored.
-
Պետք է խուսափել երրորդ ճակատագրական սխալից «Այբ-Ֆե» թերթի նյութերից http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35147 Գլխավոր հատակագիծը Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը համարում է բնապահպանական: Իսկ բնապահպանները նման բնորոշումը համարում են աբսուրդ եւ հայտարարում, որ «բնապահպանական» բնորոշումը իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կարծում է, որ ընդհանուր Երեւանի կտրվածքով կանաչ գոտիների տեղաբաշխումն ավելացել է, սակայն Կենտրոնում այն ոչ միայն չի ավելացել, այլ Թամանյանական հատակագիծը կանգնած է հերթական խեղաթյուրման վտանգի առջեւ: «Հուշարձան շենքերը ապամոնտաժելու եւ մեկ այլ տեղում իրացնելու Քաղաքապետարանի ծրագիրը նորմալ եւ քաղաքակիրթ երկրում քաղաքաշինության մեջ ընդունված գործելակերպ է. ամբողջ խնդիրն այն է, թե որտեղ իրացնել արժեք ներկայացնող շենքերը: Այն հատվածը, որը քաղաքապետարանն այժմ առաջարկում է, Երեւանի բոլոր գլխավոր հատակագծերի տրամաբանությանը հակառակ է»,- ասում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչու են նման համառությամբ պնդում իրականացնել քաղաքի զարգացման 5 գլխավոր հատակագծերին դեմ ծրագիրը: Ալեքսանդր Թամանյանից սկսած որեւէ մեկի մտքով նման բան չի անցել»: Նարեկ Սարգսյանը պատմում է, թե ինչպես իշխանությունները խորհրդային տարիներին լծվեցին գլխավոր պողոտան «մաքրելու» գործին: Սարյան փողոցի Կենտրոնական փոստից սկսած, մաքրելով երկու փողոցները, հասան մինչեւ Կողբացի, ապա` ֆինանսների նախարարության դիմացից մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձան, եւ կառուցվեց բուլվար: Այլ խնդիր է, դա վա՞տն է, թե՞ լավը: Ըստ Նարեկ Սարգսյանի, դա վատն է. «Գլխավոր պողոտայի գաղափարը շատ լավն է, սակայն Արմեն Զարյանի նախագիծը կյանքի չկոչվեց, որովհետեւ վիճելի նախագիծ էր եւ բուլվարը բետոնե սալիկներով արեցին, շատրվանները պակասեցրին եւ այն դարձավ ոչ թե այգի, այլ քարակույտ: Հասկանալի է, որ եւ վերնիսաժի հատվածը, եւ դրանից վերեւ, հաջող չի: Բայց դա խնդիր չէ, դա պետք է մաքրվի եւ նորը կառուցվի, սակայն տարածքը պետք է լինի միայն զբոսնելու համար: Եւ որպես հանրային հանգստի տարածք, կանաչ գոտի` իր ֆունկցիան այգին կատարեց: Խորհրդային իշխանությանը հաջողվեց այդ տարածքը իրացնել»: Պարոն Սարգսյանը նկատում է, որ հյուսիսային պողոտան չկարողացան իրացնել, սակայն, չկարողանալով իրացնել` վետո դրեցին, արգելեցին որեւէ շինարարություն, մինչեւ գան նոր ժամանակներ եւ մարդիկ կարողանան տարածքն իրացնել: «Ինչն է խանգարում, եթե քաղաքապետարանը խնդիր ունի իրացնելու գլխավոր պողոտայի այդ հատվածը, որդեգրել խորհրդային ժամանակների պատասխանատվությունը: Եթե դու այսօր չես կարողանում ինչ-որ խնդիրների պատճառով գլխավոր հատակագծին համապատասխան իրացնել տարածքը, այդ հատվածը ֆիքսել որպես կառուցապատման բացարձակ ոչ ենթակա, ապագայում իրացման ենթակա տարածք»,-ասում է Նարեկ Սարգսյանը եւ պնդում, որ կանաչ գոտու տարածքը պետք է պահպանվի` «դա միայն կանաչի խնդիր չէ, օդ պետք է լինի, հանրապետության հրապարակը օդային տարածք է. 100 մետր լայնությամբ այս բուլվարը օդային տարածք պետք է լինի, եւ արտակարգ իրավիճակների դեպքում դա շատ անհրաժեշտ տարածք է»: Ի դեպ, նախկին գլխավոր ճարտարապետին անհանգստացնում է մի հանգամանք. ճարտարապետների մի մասը, բավականին ճանաչված դեմքեր կտրուկ դեմ են արտահայտվել թամանյանական նախագծին հակառակ այն որոշմանը որ հետագայում կայացրեց ճարտարապետական խորհուրդը: «Միայն ես չեմ դեմ եղել, բայց ամփոփման ժամանակ պասիվ դիրք գրավեցին,- ասում է Նարեկ Սարգսյանն ու զարմանքով շարունակում,- Ինձ նաեւ շատ խիստ զարմացրեց բնապահպանական կազմակերպությունների վարքագիծը, որոնք ամեն 20 քառակուսի մետրի համար տարիներով միտինգներ էին անում, բայց հիմա բուն կենտրոնում 2 հա կանաչ տարածք վերացնելու մասին է խոսքը, եւ այստեղ հեշտությամբ զիջեցին»: Նարեկ Սարգսյանը մատնանշում է Թամանյանի գլխավոր հատակագծի դեմ գործված երկու ճակատագրական սխալ. «Պատկերասրահի շենքը Երեւանի գլխավոր հատակագծի դեմ գործված ճակատագրական սխալ է. սա անուղղելի սխալ է, երկրորդ սխալը օղակաձեւ զբոսայգու փակուղին է. մենք ի վերջո չունեցանք օղակ, ունենք կիսաօղակ, իսկ երրորդ սխալը կլինի այս մեկը: Եվ զարմանալի է անտարբերությունը. ամեն բորդյուրի, թփի, քարի, կրպակի շուրջ խոսակցություն կա, որը տարիների ընթացքում միշտ կարելի է փոխել, շտկել, նորմալ վիճկի բերել: Դա ժամանակակիցների քաղաքաշինական ընդհանուր կուլտուրայի արդյունքն է, ինչը շատ հեշտ ուղղելի է: Անուղղելի են նման քաղաքաշինական սխալները, որոնցից պետք է խուսափել»: ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ «Հեշտ է հայտարարել աղետ, ոչ, կարծում եմ, ոչ» «Այբ-Ֆե» թերթի նյութերից http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35148 «Կարծիք հայտնելու համար, թե ինչպիսին է գլխավոր հատակագիծը, պետք է առնվազն հատակագծի բոլոր բաժիններին եւ բոլոր դրույթներին քաջատեղյակ լինել: լխավոր հատակագիծ ասելով, բոլորին թվում է, թե միայն էն քարտեզն ա, որը, որ կպցվում ա եւ էդտեղ, գիտեք, ինչ որ բան կանաչ ա, ինչ որ տեղ մոխրագույն: Էդպես չի»: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին զայրացրել է այն, որ Հայաստանի բնապահպանները, մասնավորապես, SOS - Երեւան կոալիցիան, ի դեմս Կարինե Դանիելյանի, «գենպլանի» մասին Դանիելյանի տված «բնապահպանական հատակագիծ» գնահատականը աբսուրդ են որակել: Կանաչները հայտարարում են, որ այդ որակումը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ Երեւանի կանաչ տարածքների իրավիճակով եւ խնդիրներով մտահոգ բազմաթիվ կազմակերպություններ տարբեր ակցիաներով, ֆորումներով եւ հավաքներով արդեն երկար տարիներ է անդադար սղոցում են իշխանությունների ականջը, հայտարարելով, որ երկիրը վերածվում է անապատի: Այսօր նրանք հայտարարում են, որ Երեւանի գլխավոր հատակագիծը «լավը չէ», քանի որ հաստատվել է էկոլոգիական խնդիրներով հանդերձ: Միայն կենտրոնին, ըստ նրանց, էկոլոգիական աղետ է սպասվում, քանի որ կանաչ տարածքների համար անգամ մեկ թիզ հող չի մնացել: «Շատ հեշտ է հայտարարել աղետ: Ոչ, կարծում եմ, ո՛չ»,- անվստահ տոնով ասում է Սամվել Դանիելյանը: Նա խոստովանում է. «Տարիներ շարունակ մենք «կանաչապատման առումով որոշակի զիջումներ արել ենք, ծառահատումներ արել ենք, հողահատկացումներ, կառուցապատումներ թույլ ենք տվել»: Գլխավոր ճարտարապետը սակայն հավաստիացնում է, որ վերջին երկու- երեք տարիների ընթացքում կենտրոնում որեւէ հողահատկացում չի եղել, կանաչ տարածքներ չեն ոչնչացել: «Ի տարբերություն նախորդ տարիների, կանաչ տարածքները կառուցապատելու ծագիր քաղաքապետարանը ընդհանրապես չունի», ասում է նա : Այժմ այստեղ «փորձում են» նախորդ տարիների «բացթողումները շտկել»: Իսկ թե ինչպես կարելի է շտկել սեփական դեմքը կորցրած քաղաքի տեսքը, կամ ինչպես պետք է ապամոնտաժվեն հատկապես հարուստներին պատկանող շինությունները, որպեսզի հատակագծի պահանջները կատարվեն, կամ ինչպես պետք է նոր կանաչ տարածքներ ստեղծվեն արդեն խեղդված կենտրոնում, որպեսզի մեկ մարդուն հասնի ամենաքիչը գոնե 4 քառ. մետր կանաչ տարածք, պրն. Դանիելյանը չնշեց, միայն հասցրեց նկատել, որ Երեւանի գլխավոր հատակագծի մասին «բնապահպանական» որակումը «իրենը չի», այլ փորձաքննության եզրակացությունն է, ինչի հետ Երեւանի գլխավոր ճարտարապետը լիովին համաձայն է: Սաթենիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
-
ՀԻՆ ՄԶԿԻԹԸ ՆՈՐ ՏԵՍՔՈՎ http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35371 «Այբ-Ֆե» թերթի նյութերից Երեւանի կապույտ մզկիթում շինարարական աշխատանքները կտեւեն եւս երկու ամիս, որից հետո այն այցելուներին կներկայա իր շքեղ տեսքով: Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ արդեն 10 ամիս է մզկիթի տարածքում ընթանում են վերակառուցման աշխատանքներ: Ռեզա Աթուֆին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրենը, նշում է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են, մնում է արտաքին տեսքի հարդարումը: Մզկիթի պատմությունը հին է, կառուցվել է 1765թ-ին: Երկու հարյուր տարուց ավելի պատմություն ունեցող ճարտարապետական այս գեղեցիկ կոթողը կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից մեկն է: Ըստ պահպանված փաստաթղթերի՝ Երեւանում եղել է 7-8 մզկիթ, բայց միայն այս մեկն է կանգուն մնացել մինչեւ օրս: Խորհրդային միության տարիներին, ինչպես մյուս հոգեւոր կենտրոնները, այնպես էլ մզկիթը անուշադրության է եղել մատնված: Դեռ ավելին, որոշ ժամանակ այն ծառայել է որպես պահեստ: Մզկիթի պատմության համար նոր փուլ սկսվեց 1995թ-ին, երբ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ մզկիթի վերականգնման եւ վերակառուցման եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը հանձնման պայմանագիր ստորագրվեց: 1995-1997թ-ին վերականգնվեցին աղոթասրահը եւ 24 սենյակները, իսկ Հոսեյնիե կոչվող սրահի կառուցումը, որը նախատեսված է ոչ միայն կրոնական ծիսակատարությունների համար, մնացել էր կիսատ : «Մեր նպատակը մզկիթը իր նախկին տեսքին բերելն է: Աշխատանքը շատ դժվար էր, մենք փորձել ենք վերականգնել 200 տարվա պատմությունը»,- ասում է պարոն Աթուֆին: Նա նշում է, որ այս գործում իրենց օգնել է երեք գործոն: Նախ պահպանվել էին հիմնական կամարները եւ սենյակները, բավական օգտակար էին նաեւ պետական արխիվում պահվող մզկիթի լուսանկարները եւ, վերջապես, Իրանից համապատասխան մասնագետներ հրավիրվեցին Հայաստան: Ծախսված գումարների մասին մշակույթի կենտրոնն առայժմ լռում է, քանի դեռ շինարարությունը ավարտված չէ, դժվար է հստակ ասել , թե որքան է արժեցել այդ աշխատանքը: «Սա լուրջ եւ պատասխանատու գործ է նաեւ Հայաստանի համար: Հայաստանը քաղաքակիրթ երկիր է եւ պիտի հպարտանա գեղեցիկ տեսքի բերված այս գոհարով: Իրանը ևս մեծ հարգանք ունի հայկական մշակութային արժեքների նկատմամբ, դրա վառ ապացույցը վերջին յոթանասուն տարիների ընթացքում վերակառուցված 20 հայկական եկեղեցիներն են »,- ավելացնում է Ռեզա Աթուֆին: Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ
-
Շարունակելով թեման: ՍՈՂԱՆՔՆԵՐՆ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆԸ http://www.a1plus.am/arm/?go=issue&id=35323 Կապանի 11 սողանքային գոտիներից 5 գործող է: Չնայած դրան` մարդիկ շարունակում են բնակվել այդտեղ: 2002 թ պետության կողմից փոխհատուցվել է միայն 7 ընտանիք՝ 4-ը Արփիկ եւ 3-ը Երկաթուղայինների թաղամասերից: 10 տարի առաջ 3 մարդ նույնիսկ սողանքի զոհ են դարձել: Բնակիչներն արդեն չեն զարմանում, երբ առավոտյան արթնանում եւ տեսնում են, որ տան մի պատը անջատվել է մյուսից: Վերջին անգամ ճապոնական «Ջայկա» կազմակերպության մասնագետներն են ուսումնասիրություններ կատարել Մ. Հարությունյան թաղամասի սողանքային հատվածում` պարզելու սողանքի առաջացման պատճառները: Սակայն 10 տարուց ավելի է սայլը տեղից չի շարժվում, նշում են բնակիչները: Բազմաթիվ մարդկանց կյանքեր այժմ էլ վտանգի տակ են, իսկ մասնագետներն առայժմ բավարարվում են միայն ուսումնասիրություններ կատարելով:
-
Оказывается, Гегамян произнёс только половину этой речи, то ли не уложившись в регламент по времени то ли из-за недовольства турков. ГЕГАМЯНА ЗАСТАВИЛИ ЗАМОЛЧАТЬ http://www.a1plus.am/rus/?go=issue&id=35318 Лидеру "Национальное единство" Арташесу Гегамяну сегодня в ПАСЕ не дали возможности окончить свое выступление. “Сколько мы должны заплатить Азербайджану, чтобы он не уничтожил наши памятники? Может мы должны платить Турции, который согласно договору 16 марта 1921 года, обязался стать гарантом в Нахиджеване?…”,- и тут его остановил председатель, предупредив, что выступающий выходит за рамки обсуждения. Обсуждался вопрос о политике правительства Нидерландов по отношению к эмигрантам. Арташес Гегамян выразил мнение, что его перебили из-за недовольной реплики депутата из Турции. Председатель отметил, что это его обязанность.
-
Արտատպում եմ հոդված «Չորրորդ Իշխանություն» թերթի, հունվարի 27-ի համարից ՎՈԼՈԴՅԱ ԳԻՆՈՎՅԱՆ «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԻՇՏ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՏՈՒԺՈՒՄ» Երեւանում ընթացող շինարարությունը իրականացվում է մեծ մասամբ այն տեղերում, որտեղ կամ սողանցքներ են, կամ սելավներ, կամ էլ մարդիկ են քշվում-փողոց շպրտվում իրենց տներից, որպեսզի մի քանիսը իրականացնեն մայրաքաղաքը նվաճելու իրենց գավառական երազանքները: Այսօր շենքեր են կառուցվում Հրազդանի կիրճում, Գետառի վրա, Վարդաշենում, որոնք ռիսկային գոտիներ են` բնական աղետների առումով: Այս մասին զրուցեցինք մի քանի նախագծային ինստիտուտներում ժամանակին աշխատած, այսօր «Երկրաբան-Ուտիք» (տեղագրագեոդեզիական հանույթ եւ ինժեներաերկրաբանական հետազոտումներ) ՍՊԸ տնօրեն, ինժեներ-երկրաբան Վոլոդյա Գինովյանի հետ: - Այսօր Հրազդանի կիրճում արդեն բազմաթիվ նորակառույցներ կան: Ինչպիսի՞ վտանգների տակ են դրանք: - Կիրճում շատ տարածված են սողանքային երեւույթները, քարաթափերը, փլվածքները, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Հրազդան գետը նաեւ սելավատար է քաղաքի համար: Մի քանի տարի առաջ գետի մակարդակի բարձրացման հետեւանքով որոշ կառույցներ վնասվեցին, ջրածածկման երեւույթներ եղան, իսկ 2004-ին համապատասխան միջոցառումների նախագիծ կազմվեց եւ մի հենապատ կառուցվեց: - Դա կփրկի՞ սելավներից: - Որոշ չափով: Ինչ վերաբերում է կառուցապատմանը, 1987-ին բարձրահարկերի վերաբերյալ որոշում ընդունվեց, որի համաձայն արգելվում էր կիրճի եզրից մինչեւ 50 մ հեռավորության վրա կառուցապատում կատարել: Հետագայում արված ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց այդ թիվը փոքրացնել մինչեւ 30 մ-ի: Իսկ վերջին ժամանակներում յուրաքանչյուր շենքի համար առանձին ուսումնասիրություն է կատարվում, որպեսզի թույլատրվի կամ ոչ` կիրճին մոտ կառուցելը: - Այսինքն` գնալով այդ նորմերը հարմարեցվում են ոմանց ցանկություններին: Իսկ հիմա կիրճում չկա՞ն վտանգավոր կառույցներ: - Որոշ բաներ, իհարկե, կան: Կիրճի եզրին շատ մոտիկ կառուցված շենքեր կան, որոնց տակի ժայռային գրունտները կպոկվեն-կփլվեն եւ, բնականաբար, կփլվեն նաեւ այդ կառույցները: Իհարկե, դրանք հիմնականում զվարճանքների համալիրներ են, բայց, ի վերջո, մարդիկ են աշխատում այնտեղ: - Այսօր արդեն Գետառն է ծածկվում: Ի՞նչ վտանգներ կարող ենք սպասել դրանից: - Գետառը մեր քաղաքի հիմնական սելավատարն է եւ այն համատարած ծածկելու մոլուցքը կարող է բերել մեծ վնասներ: Կառույցները ջուրը կքշի-կտանի: Հետո` Գետառի հունը պետք է հաճախակի մաքրվի կոշտ առաջացումներից, ճահճացման տեղեր կան, բուսականություն կա: Դրանցից պետք է գետը մաքրվի: Հիմա կառուցապատելուց հետո կան հատվածներ, որտեղ շատ ցածր է կառույցը եւ հնարավոր չէ գետը մաքրել այդ հատվածներում: Ի՞նչ կարող է լինել: Կարող է ջրի առաջը փակվել, գետը դուրս գա ափերից, ինչպես նաեւ քայքայել ափը, որի հետեւանքով կարող են հենապատերի հիմքերը խարխլվել-քայքայվել: Ջուրն այնպիսի բան է, որ չես կարող ճանապարհը փակել: Փակվեց` մի ուրիշ ճանապարհ կգտնի եւ բոլորիս էլ պարզ է, թե ջուրը ինչ ավերածություններ կարող է պատճառել: Գետառը երկու անգամ արդեն` 1948-ին եւ 1964-ին բարձրացել է: Սելավներ են առաջացել, որոնք մեծ ավերածությունների, վնասների պատճառ են դարձել: Եվ ոչ մի երաշխիք, որ այլեւս նման բան չի լինի եւ լինելու դեպքում էլ` երբ կլինի: Ճիշտ է, այսօր ջուրը շատ սակավ է, բայց դա ոչինչ չի նշանակում: Հիսուն, հարյուր տարին մեկ բնությունը անակնկալներ է մատուցում աղետների տեսքով: Օրինակ, այս օրերին տեղացած ձյունը արդեն հումք է եւ հիմք, որ գետը կարող է բարձրանալ: - Ի դեպ, շշուկներ կան, որ կենտրոնում կառուցված շենքերից մեկի պատշգամբները թեքված են: Տեղյա՞կ եք: - Ես նման տվյալ չունեմ, բայց եթե իսկապես կա, պետք է ուսումնասիրվի, պատճառը գտնվի: - Այսինքն, դա նշանակում է` վստահ հնարավոր չէ ասել, որ կառուցված-կառուցվող շենքերի ինժեներաերկրաբանական հետազոտությունները ըստ ամենայնի են կատարվել: - Այո, հնարավոր չէ: Ես կարող եմ միայն իմ աշխատանքի մասով վստահեցնել: Կարծում եմ, պետք է լինի մի կենտրոնացված կառույց, որը իրականացնի վերահսկողություն բոլոր ինժեներաերկրաբանական հետազոտություններ կատարող կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ եւ ընդհանրապես` կառուցվող շենքերի նկատմամբ: Շինությունը երեք հիմնական աշխատանքների արդյունք է` ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի մեջ մտնում է նաեւ սեյսմիկ հետազոտությունը, նախագծային աշխատանք եւ շինարարություն: Եթե այս երեք օղակներից մեկը սխալ թույլ տվեց... - Որը բացառված չէ մեզանում: - Այո, իհարկե: - Իսկ ի՞նչն է պատճառը, որ ինժեներաերկրաբանական հետազոտությունը թերի է կատարվում կամ ընդհանրապես չի կատարվում: - Այդ հետազոտությունը, այսպես ասած, թանկ հաճույք է: Բայց դա արդարացում չէ: Շենքը մեկ օրվա, նույնիսկ մեկ տարվա համար չի կառուցվում: Էլ չեմ ասում, որ շինարարական սխալներից հետագայում միշտ անմեղ մարդիկ են տուժում: - Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ վերահսկող կառույցն իր հերթին չարաշահումներ-բացթողումներ թույլ չի տա եւ կաշառքի գնով կնիքներ չի դնի: - Բոլորս էլ այս երկրի քաղաքացիներ ենք: Երկիրը բոլորինս է եւ պիտի սրտացավ լինել: Ես, համենայնդեպս, հույս ունեմ, որ վերահսկող կառույցի դեպքում բացթողումներ-սխալներ չեն լինի: Պետք է ամեն ինչ օրենքի սահմաններում արվի, եւ կառուցապատման յուրաքանչյուր նախագիծ տեղանքին համապատասխան լինի` բոլոր առումներով: Ես կուզենայի եւս երկու պրոբլեմ նշել Երեւանի համար` կանաչապատումը եւ տրանսպորտի վիճակը: Երեւանում մեծացել է տրանսպորտային միջոցների քանակը, որը էկոլոգիայի վրա բացասական ազդեցություն է ունենում: Նոր մեքենաների հետ ներմուծվում են հները, հաճախ շահագործման ժամկետն անց մեքենաներ, որոնք օդի աղտոտվածության աստիճանն են բարձրացնում: Իսկ կանաչապատված գոտիները վերջին տարիներին գնալով պակասում են: Ասվում է, որ այդպես չի մնա, քաղաքը կկանաչապատվի, բայց իմ տպավորությամբ այդպես չէ: Կառուցապատումը իրականացվում է կանաչ տարածքների հաշվին: Հասկանալի է, պետք է կառուցվի, բայց պետք է մտածել կանաչը ավելացնելու մասին, ոչ թե հակառակը: - Եվ դա ինչի՞ կհասցնի: - Էկոլոգիական աղետի: Հիմա մենք այս աղետի ճանապարհին ենք, սկիզբը դրվել է: Եվ մի շարք երեւույթներ արդեն խոսում են սպասվելիք վատ հետեւանքների մասին: ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
На форуме должен быть праздник каждый день. Просто потому что есть форум
-
У меня ежедневно праздник - ещё один день. Тем более, выходной
-
Richi а вы знаете что такое "националист"?
-
Во-первых, спасибо за красивый и уверен, искренний пост. Наши народы действительно имеют много сходств в культуре, быте, традициях (опять же, если оставить в сторону вопрос кто у кого позаимствовал). Согласен, что при любом раскладе взаимоотношений между нашими странами, человечность - то единственное что мы с вами не должны терять. И согласен что конечной точкой взаимоотношений между двумя народами, так или иначе долен быть мир, без ненависти и злобы. Но при этом я реалист. И понимаю что в ближайшее, как минимум, столетие, это увы невозможно. Ненависть ко всему армянскому слишком прочно укоренилась в психологии азербайджанцев. Конечно, есть исключения, примеры прекрасных отношений между отдельными представителями двух народов (у меня самого есть хорошие друзья-азербайджанцы), но в большинстве своём, азербайджанское общество отравлено армянофобией. Армянофобия не только навязывается властями, но также соответсвует духу народа. Достаточно смотреть азербайданское ТВ, читать аз. газеты и общаться с аз. юзерами на форумах. Фактически, это всенародно разделяемый фашизм и ненависть по отношению к армянам и всему армянскому. То же самое было в начале XX века, было и в советское время (хотя и сдерживалось Системой), есть и сейчас, и будет через 50 лет. В этих условиях как можно говорить о каком-то доверии? Без доверия друг-к-другу, никакого взаимопонимания и мира не может быть. Если будет доверие - то будет диалог. А мы с вами друг-другу не доверяем, и на то есть объективные причины. Зло порождает зло. Горе порождает зло. Ненависть порождает зло. А зло порождает ответное зло. И далее по кругу. Но опять же, лично для меня диалог и взаимопонимание без этих 7 пунктов, невозможны в принципе (наверное такие же пункты есть и у азербайджанцев), что не исключает человеческого отношения к тем, кто проявляет такое же человеческое отношение с противоположной стороны. Но таких людей, к сожалению, среди азербайджанцев абсолютное меньшинство. Так что, увы, в гости друг-к-другу на нашем веку нам скорее всего ездить не доведётся...
-
ПРЕСТУПЛЕНИЯ ПОД КРЫЛОМ ГОСУДАРСТВА http://golos.arminco.com/2000/February_2002/23/st02.html Спасающийся от турецкого ятагана изможденный крестьянин из Муша, волочивший на себе тяжеленную дверь церкви Аракелоц (ныне в экспозиции Государственного исторического музея Армении), босоногие деревенские девушки, переправлявшие через Аракс средневековые армянские манускрипты (ныне хранятся в Матенадаране), сегодня, по прошествии нескольких десятилетий, воспринимаются как личности, едва ли не легендарные. Между тем это были самые что ни есть обыкновенные армяне, каких чрево матери-Родины являло на свет божий с завидным постоянством. Именно благодаря им - неизвестным стражам отечественной культуры, олицетворяющим глубоко нравственный архетип армянина, нация сумела донести до нынешней своей генерации великое наследство, и в тяжелейших условиях обеспечить преемственность поколений, преемственность культурных слоев и ценностей. На протяжении долгих и долгих столетий этот архетип "только" и умел, что строить города, прокладывать мосты, воздвигать совершеннейшие храмовые ансамбли и смирные церквушки, писать трактаты, слагать песнопения. На протяжении долгих и долгих столетий этот архетип вынужден был не только обороняться от чередующихся орд кочевников, но и спасать национальное достояние. Волочить двери, сберегать манускрипты... Древнейшая армянская традиция - спасать в роковых ситуациях ценой жизни не накопленное в течение десятилетий личное имущество, а выкристаллизованное во времени и в пространстве национальное, - была, безусловно, важнейшей характеристикой облика неоднократно терявшего государственность армянина и вместе с тем главной составляющей национального иммунитета. Что есть Государство? Со времен Платона и Аристотеля величайшие умы человечества ищут ответ на этот вопрос, и каждый философ или экономист в меру собственного познания сущности коллективно-правового бытия наделяет понятие "государство" своими функциями и приоритетами. В разные периоды развития человеческого общества на передний план интеллектуальных суждений о государственности выступали разные, зачастую взаимоисключающие формулировки. Но при всем при этом, среди пестрой гаммы многочисленных умозаключений был и есть пункт, рассмотрение которого не вызывало и не вызывает сомнений. Это известнейшая функция, касающаяся задач личности и задач государства. При состоявшемся государстве (независимо от формы правления) роль личности, степень ее активности и инициативности в вопросах, относящихся к сохранению общих морально-нравственных норм общественного поведения и национальных ценностей, сводится к минимуму. И наоборот: развитие этно-культурной общности в условиях отсутствия собственной государственности предполагает максимальный уровень индивидуальной активности и инициативности, ибо сама Личность - изможденный крестьянин из Муша, становится главным фактором национального выживания. Сегодня Армения - независимое государство. Республиканский строй, установленный на одной одиннадцатой части исторической Родины, в соответствии уж по крайней мере с вышеуказанной функцией и исходя из опыта столетий, предусматривает обязательную государственную опеку над оставшимися памятниками материальной культуры и особо бережное к ним отношение. Однако в реальности происходит диаметрально противоположное. Непоколебимые во времени уникальные образцы архитектуры сегодня разрушаются как никогда. В течение десяти лет суверенного развития варварски и безвозвратно уничтожены древнейшие стелы и церкви, скульптуры и хачкары, музеи и экспозиции. Массовое исчезновение выдающихся памятников национальной архитектуры, вступая в ужасающий контраст с недавними торжествами, приуроченными к 1700-летию официального признания христианства, только подчеркивают фарисейское начало мероприятий. Высмеиваемая со стороны государственных мужей, невостребованная отечественными кураторами культуры Личность остается важнейшим фактором национального выживания. Аван-Ариндж... Пожалуй, ни один из районов столицы не может сравниться с этим участком Котайкского плато по обилию древних и средневековых памятников. Наложение культурных слоев, начиная с эпохи бронзы и вплоть до позднего средневековья и нового времени, на данном отрезке являет собой хрестоматийную ценность, уникальную и в республиканском масштабе. По плотности архитектурной застройки на один квадратный километр Аван-Ариндж не знает себе равных: поселение бронзового века, городище эпохи Арташесидов, Кафедральный Собор Ована Багаранци, стелы на ступенчатом основании, часовни Св. Богородицы, Св. Ованеса, Дзакаванка, крепость Аринджского холма, церковь Кармравор, некрополь, сотни хачкаров... Перечисленное богатство ныне отторгнуто из культурной среды города и, смею утверждать, находится на грани полного исчезновения. Зоологическая ненависть власть имущих ко всему, что может иметь связь с армянской историей, доминанта потребительского начала в сознании населения, необъяснимое пренебрежение к благоприятным инициативам одной отдельно взятой Личности, полицейский произвол, массовые и незаконные вторжения на территории памятников, все это в своем суммарном отображении в течение последних 10 лет сделало свое дело. Доброй половины вышеуказанных объектов, столетиями возвышающихся над местностью, уже не существует. У нас еще будет повод поговорить об уголовных преступлениях, совершенных по отношению к нашей истории и армянскому гену в целом. Пока же "ГА" в ближайших номерах нашей газеты представит вниманию читателей цикл статей, высвечивающих истинное положение дел. Арис КАЗИНЯН
-
Լավն են նկարները: Տուն ուզեցի...
-
Насколько я понял, в конце мая Нахиджеван посетит докладчик ПАСЕ чтобы на месте ознакомиться с ситуацией.
-
В какой части Дав джан?