Արի՜ ինձ մոտ; ու այդ մտքից
Ճաքում է գանգը:
Ճաքում է գանգը ու ճաքերից
Ծորում է թանձր
Հյութն ուղեղի:
Հոսում է ցած` աղոթք դարձած
Լցվում բերանը,
Լցնում հոգին իմ դառնացած
Սիրով քո քաղցր
Ու մեղեդի
Դարձած նորից հոսում է դուրս:
Արի՜ ինձ մոտ;
Արի՜ ինձ մոտ, թակի՜ր իմ դուռը,
Խմի՜ր թախծոտ
Սիրերգ դարձած
Ուղեղիս հյութը: