
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
Երեկ` տխուր, այսօր ուրախ` Ալիքի պես ծափ եմ տալիս, Երեկ` դեպի անհայտություն, Այսօր դեպի ափ եմ գալիս: Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին Կամ ծիծաղում խենթի նման, Ինձ բաշխում եմ ավազներին` Անապատի գետի նման: Ինձ բաշխում եմ անմնացորդ, Իմ ժպիտներն ո՞ւր են տանում.- Ծիծաղիս մեջ ամեն անցորդ Հոգնած հոգին է լվանում: Վաղը երբ որ մշուշ լինի, Եվ արցունքներ ծնվեն ցավից, Գուցե մեկը փոքրիկ մի կայծ Ետ բերի ինձ իմ ծիծաղից:
-
ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին, Երբ չըւեցիր. Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից, Երբ չըւեցիր. Ասիր. «Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ, Եղեռն, աւա՜ր...» Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր Ու չըւեցիր: Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից Դու դուրս չեկար. Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի Հայի տեսար. Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր Անպատասխան Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս Բոյն չտեսար: Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից, Թռար եկար. Հազար հրի միջով անցար, հազար սրից Փրկուած եկար. Ասիր. «Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ Իմ հին բնում...» Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին` Թռար, եկար: Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի Հուն է բացուել, Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին Տուն է դարձել Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ Արազն անցնէ, Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին Բոյնն է դարձել: Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների Վի՜շտը բերիր. Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի Ի՜ղձը բերիր. Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես Ափերն օտար, Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից Քո ձագերին: Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ` Պանդուխտների՛ն, Մի նշխար ձի՜ւն` Արարատից, ջո՜ւր Սեւանայ` Պանդուխտներին. Ականջիդ մէջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ` Մեր լոյսը նոր` Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանայ` Պանդուխտներին: Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր, Բարո՜վ դառնաս. Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր, Բարով դառնաս. Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ Քեզ չսպասի, «Կռունկ, ուստի՞ կու գաս» չասի՛ ու չլացի՛... Բարո՛վ դառնաս:
-
Դ. ՓՈԽ Այսաւր ցընծութիւն հողեղինացս, Եւ աւետիք խընդութեան փըրկոցին ծննդեան: Սա յերկնից իջեալ ի ծոցոյ Հաւր, Որդի եւ Բան անմարմին` եղանի մարմին: Է զարմանք հրաշից աննիւթ Բանին Լինել մարմին տիրապէս եւ մնալ անմարմին: Զանհաս այս խորհուրդ վերին զաւրացն Ծանուցեալ ասէին` ըզփա՜ռս ի բարձունս: Աստղն արեւելեան զարդարութեան Եցոյց յայրին զարեգակն ընծայաբեր հովուացն, Յորմէ սրովբէքն ծածկեալ ըզդէմս ԶԵրեքսըրբեանն երգէին. հովիւքն աւրհնէին, Սարսեալ քրովբէիցն տեսանելով Զվերանըստեալըն ինքնեանց ի գիրկըս Կուսին: Բանն, որ կերակրէ բանիւ զհոգիս բանականաց, Դընի յանբանից մըսուր: Առած Միքիայ առ Բեթղահէմ այսաւր լըցաւ, Ուստի հացիւ կենաց կերակրիմք: Նոր երգս աւրնութեան անճառ Բանին մարմնացելոյ Մատուսցուք այժմ եւ յաւիտեան:
-
Գ. ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ, Ի ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԿՈՅՍՆ Նոր ծաղիկ ցուցաւ ի նորատունկ բուրաստանի, Նոր արեւ հարաւի Նորազուարճ առաւաւտի: Երփնատիպ սաղարթ տերեւախիտ կանաչազուարճ Հողմով Հոգւոյն շարժեալ, Քաղցրիկ աւդով վայրաբերեալ: Րախճանայ դրախտն Եդեմայ նոր ծառ կենաց տնկեալ ի նմա Ի յաբրահամեան Յեսսեան արմատ դաւթիազարմ: Սքանչելեաւք Կոյսն յըղացաւ զԷմմանուէլն ըստ Եսայեայ, Ծընեալ զՀաւր համագոյն` Մեզ համագոյ գոլ ըստ մարմնոյ: Էն ի միշտ էէն անժամանակ ծընեալ անմայր, Նոյն ժամանակաւ Ի կոյս մաւրե անհայր ծընաւ: Սիրով խոնարհեցաւ ճըշմարտապէս եւ տիրաբար, Առնուլ ըզմերս մարմին, Առանց մեղաց մնալ անմարմին: Սիրով երկըրպագեա՛, եկեղեցի, ծնեալ արքային. Փառաւք զքեզ պսակողին Մատո ըզփառս միշտ յաւիտեան:
-
Բ. ՓՈԽ Իմանալի սերովբէ, Բանին աթոռ քերովբէ. Խորան լուսոյ արքային, Հարսըն մաքուր փեսային: Նոր բուրաստան ծաղկերանգ, Ողկուզաբեր բարունակ, Դրախտ Տեառն դարձեալ քեւ տըւաւ Մաւրն Եւայի, որ մեղաւ: Րոտեալ զերկունս տըրտմական, Փոխադրեցեր բախճական Ուրախութիւն երկայնոցս, Հարսն ի յերկրէ երկայնոց: Մայր կենդանեացըն հոգւոց, Զոր նախահայրըն ծանոյց. Երկոտասան վըստակաւ Վէմն առ ի քէն շնորհեցաւ: Ծըրար քառիցըն խընկոց. Հոգւոյն յոգիդ խառնելոց, Իմաստութիւն, զաւրութիւն, Արդարամէտ մաքրութիւն: Նարդոս, զըմուռ ծովային, Եւ կինամոն կընդըրկին, Թագապաճոյճ զարմազան Զըմրուխտ եւ կայծ կարկեհան: Ո՜վ դու քաղաք կենդանի, Տաճար շինեալ Քրիստոսի. Րաբուն Բանին Յիսուսի, Ծընող մարմնով ի յերկրի: Որով հայցեմք մայր լուսոյ, Զերգող երգոյս եւ զխընդրող, Սըրբել ըզմեզ ի մեղաց Լեր բարեխոս անմոռաց. Ի զըւարթնոց կայանին Երգել ըզփառս ընդ նոսին, Երրորդութեան անեղին Յաւետ ի նոյն միշտ էին:
-
Ա. ՏԱՂ ԱՒԵՏԵԱՑ, ՆԵՐՍԷՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ Նոր երկինք յերկրի, արփւոյն պարունող, Ծագողին ծագող: Երրակի ունող աւետեաց ձայնիւ Անմահից պետին: Րոպէիցըն տիպ համայնից հոգւոց Գոլով արեւելք: Սըրտի մաքրելոյ զթափանցիկ լուսոյն Ծագելով նըշոյլ: Էին աննիւթի հիւթ պարունակող, Նիւթեալ առ ի քէն: Սիրատունկ ծառոյն սաղարթից բողբոջ Ի քէն ընձիւղեալ: Իսկական Բանին գիր քո մելանաւ Արեամբ պարագեալ: Գեղմն ունակ ցաւղոյ Գեդէոն ետես, Երգէ եւ Դաւիթ: Ուրախ լե՛ր դըշխոյ, հարսըն պանծալի Անմահ փեսային: Վեհին անեղի էից եղակի Եղակ վերըստին: Երբին անկէտի կէտ ժամանակեայ, Սկիզբն անըսկըզբան: Սաւս խընկաբերին, նոր դրախտ Ադենի, Ծառ կենաց պըտղոյն: Տիրական որթոյն Հաւր տընկագործի Երկիր բանաւոր: Աբրահամին աւետ Սահակաւ տըւեալ Ի քէն կատարումն: Սառա ամլութեամբ, նորահրաշ ծնընդեամբ Տիպ քո կուսութեանդ: Տապանակ կտակի, սափոր ոսկի լի Նոյն մանանայիւ: Վէմ առանց ձեռին ի լեռնէդ հատեալ, Կոյսդ անհայր ծընեալ: Անկէզ մորենի Մովսեսի տեսեալ, Ըզքեզ ծանուցեալ: Ծընող ծնիցելոյն, անմայրըն յառաջ Անհայր ծնանելով: Անըստուեր լուսոյ խորան նոր Սինայ, Տաճար Սաղիմայ: Ծիր ծայրագունին, ծաւալումն արփւոյն Յոգիս նըշողից: Նըստելոյն ընդ Հաւր արքային փառաց Հուպ մայր մըշտակաց: Ի բարձրունս առ նոյն լեր մեզ բարեխաւս Սուրբ կոյս Մարիամ:
-
Լույս բարի, Մարո ջան:
-
"սաղ" այսինքն ի՞նչը
-
Ռեշոտկա քաշիր...
-
Էս ժամերը վատ են ազդում, ոնց որ թե:
-
Փեսան որ գցեց, հարսը էլ թիրախ չի ունենա` երկրորդ քարը գցելու:
-
Արի, արի, եղնիկ սարի.. Բայց ո՞վ պիտի գցի առաջին քարը, դա՛ ասա:
-
Հեղինե ջան, որ չխնդրես էլ կանեմ: Հեսա կստանաս ՊՄ-ով:
-
Ջհանդամ թե: Փոխի թեման, թե չէ մի երկու հատ մեծ-մեծ քարեր կբերեմ, էտ փանջարայից միայն ռամկեն կմնա:
-
Ուզում ես` շպինգալետների մասին մտածի, Մարո ջան: Էֆեկտը հո նույնն է:
-
Հա՜, էտ էլ կա: Ներող, քուր ջան:
-
Ուրեմըս խառնի նորից բաժնի
-
Դե թող կիսեն իրանց մեջ օֆֆթոպությունը: Ես` պաս:
-
արա մթոմ լավ բան ա...
-
Ոչինչ, Զրադաշտ, թող մի՜ քիչ էլ ընդարձակվի:
-
Против Арабских Эмиратов.
-
Что такое? И тут эти протестанты?!
-
Ներիր իհարկե, բայց ինչի՞ց վերցրիր, որ ամերիկյանը բոլորի դուրը կգար: