
SAS
Hazarapet-
Posts
5,762 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by SAS
-
Առանց նրա համաձայնության, ես այդ բանը չեմ անի: Առանց նրան տեղյակ պահելու, ես թողեցի քաղաքը... Արդի հայերենում բաղնիս ձևը համարվում է ժողովրդական-խոսակցական, իսկ բաղնիք՝ գրական: Քանի որ ձեր բերած տեքստը(Եզոպոսի առակի ինչ-որ տարբերակ) ավելի շատ գրական է, ապա երևի բաղնիք:
-
Արմեն, իսկ ինչո՞ւ արևելահայերեն եք գրում, չէ՞ որ ձեր մայրենի լեզուն արևմտահայերենն է: Մի՞թե կարծում եք, որ արևմտահայերենը Հայաստանում ապրող հայի համար ինչ-որ արտսավոր բան է: Ի միջի այլոց, «սակավապետ-օլիգարխ(օլիգարխիա = քչերի իշխանություն)»-ը, ըստ իս, հաջող թարգմանություն չէ: Նախ՝ քանի որ դուք օգտագործում եք աբեղ-ցփեղյան ուղղագրությունը, ապա հնարավոր չէ տարբերակել «սակավապԷտ= քչով բավավարվող, սակավ պետքեր(պահանջներ) ունեցող, քչակեր» և հանպատրաստից թխած «սակավապԵտ» բառերը: Երկրորդ՝ սակավապԵտ-ը, որպես ոչ սակավապԷտ, միշտ էլ գիտակցվելու է որպես սակավապԷտ: Ավելի լավ չէ՞ օլիգարխը թարգմանել ... նվազատեր կամ նվազապետ, իսկ օլիգարխիա՝ նվազատիրություն: Հայերենում «նվազ»-ը նաև «քիչ» բառի հոմանիշն է: Օրինակ՝ «ջրի հոսքը նվազել(քչացել) է», «ճգնաժամի պատճառով խանութներում ապրանքների քանակը գնալով նվազում(քչանում) է» և այլն: Հ.Գ. Քանի որ հայերեն «արքա»-ն հունարեն «արխոնտ» բառի անմիջական ժառանգն է, իսկ «իկ»-ը՝ նվազական-փաղաքշական վերջածանց, ապա կարելի է օլիգարխը(= օլիգոս արխե) փոխրինել արքայիկ բառով: Նախ՝ այն իր մեջ պարունակում է հունարեն «օլիգոս-քիչ(=նվազ= իկ)» և «արխե-արք» իմաստները, երկրորդ՝ արքայիկ բառն ունի ծաղրական, հեգնական նրբերանգ և շատ է սազում հայ օլիգարխներին:
-
Պլեն(ռուս.) = գերություն: Գերմանու պլենում = Գերմանական գերությունում:
-
Kars, если в реальной жизни ереванцы произносят գըդալ как քըթալ, то это вовсе не значит, что так и надо произносить. Я сомневаюсь, что люди с армянским образованием произносят ''թ'' как ''ց'' в суффиксе -ություն(ութիւն). По крайней мере среди моих знакомых таковых нет. Русская транскрипция латинского суффикса "(u)tion"(что фонетически очень похож на "(ու)թիւն=(u)tiwn") приводит непосредственно к "цион-сион"-у. Например, revolution - революция, contribution-контрибуция, institution-институция, populаtion - популяция, resolution-резолюция definition-дефиниция, nation-нация и т.д. А история цоизации "թ" непосредственно связано с русификацией части армян в самой Армении, для которых армянский язык был и остался языком улицы и рынка. Кстати, на устах русифицированного армянина, фамилия Путина звучит как ... Пуцин.
-
Նազելի, շնորհավոր ծնունդդ, Աստված թող քո սրտի ուզածի չափով քեզ տա...
-
Մեր կնանոնց կռները դինջացան = Մեր կանանց կռները հանգստացան
-
Խնդրեմ, Սերժ Ազատիչի ոխերիմ թշնամնի: Իսկ շարունակությունը կարող ես կարդալ այստեղ՝ ԿՅԱՆՔԸ ՀԻՆ ՀՌՈՎՄԵԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ
-
Ներման աղոթքը Ա Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։ Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։ — Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը... Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։ Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր... Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն... Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։ Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց֊կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։ — Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։ — Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։ Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ. — Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։ Չէի հասկնար հիմակվան պես Եվայի պատմության նշանակությունը։ Ճրագալույց գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։ — Քրիստոս հարյավ ի մեռելոց...— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։ Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։ Բ Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս֊կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։ Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։ Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ֊երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։ Տրտում, շատ տրտում էի․․․ Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։ Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։ Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։ Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։ Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը... խարտյաշ մազերը։ Խնձորը առնելեն ետք... փախավ... Գ Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ. — Ա՛չքդ նայիմ,— ըսավ։ Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։ Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։ — Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։ Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի. «Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։ Սկսա լալ, հեկեկալով լալ... Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ. — Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։ 1916 թ.
-
Աղսախկալ-աքսակալ(թուրք.) = տոհմի-ցեղի ավագ(գլխավոր)\ պատկառելի(պատվարժան) մարդ:
-
Բյազ = բամբակյա ստվար(հաստ) գործվածք = calico
-
Вижу свою противную рожу...
-
Не секрет, что раньше ААЦ платил арендную плату за "армянскую долю"... Для этой цели, нунции(нвирак) Католикоса ездили по всем армянским колониям и собирали деньги, а местные священники у бедных крестьян. Судья по отзывам армянской прессы 19-го века, деньги эти были довольно большими и ложились тяжелым бременем на плечи армянства. На эти деньги можно было открыть и содержать десятки школ. Я как-то предлагал, продавать нашу долю... русским, а за вырученные деньги отреставрировать храмы в Армении. Чем не кардинальное решение перманентной "армяно-греческой войны"?
-
Был армянский мир глубокой тьмой окутан, "Да будет свет!" - И вот явился Лион! Но сатана не долго ждал реванша: Пришели Snubber-Ayoe - и стало все, как раньше".
-
Добрый день, Snubber Это безусловно доказанный факт или чье-то мнение. Если доказано, то не могли бы вы указать источник. Р. Ачарян, например, в своем словаре слово "ականջ" отмечает как исконное, т.е., восходящее к общему ИЕ корню. Единственное число слова "ականջ" - ունկն(ункн) является ИЕ слово. Далее он пишет что, слова աչք, ականչք > ականջք являются пережитками двойственного числа, которое было в протоармянском. Что касается շունչ, то Р.Ачарян приводя все известные ему этимологии, в том числе и мингрельское շունջո, отмечает, что возможно слово շունչ естественно-природное(բնաձայն) типа շշունջ-շրշյուն= шопот-шелест.
-
Ջրվորը լայն ու ծանր ձեռքը մեկնում է ինձ, «մեր աչքուն»( =ողջույնի արտահայտություն՝ լսելու\պատասխանելու բարեհամբույր պատրաստակամություն ) ու ձեռքը տանում դեպի ճակատը(արևելքում այդպես են բարևում անծանոթ մարդուն)։ «մեր աչքուն» = աչքիս վրա տեղ ունես, լույսը քեզ տեսնողին Բայց՝ Աչքիս վրա, քեռի Քուչի, Մի գդակ ա, հո մի քո՞ւրք չի, Քու թանկագին խաթեր համար Ուրբաթ օրը համեցեք տար: Փողի մասին ավելորդ է, Մեր մեջ խոսելն էլ ամոթ է. Ի՞նչ մեծ բան է, տո՛, հեր օրհնած, Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ: Այստեղ՝ «աչքիս վրա» = հենց հիմա, անմիջապես, անհապաղ, շուտով
-
O tempora! O mores! Օ՜, Զանգեզուր, օ՜, Կյորես... (Ա.Բակունց)
-
Բազմաքանքար Վահե Ավետյան, Ի՞նչ անեմ, Վահե, որ գեղացի եմ: Պատկերացնում ես, թե ի՞նչ կլիներ, եթե բոլոր հայերը քեց նման լինեին: Իսկ եթե նախագահ լինեի, ապա Արմենին կնշանակեի կաթողիկոս, իսկ քեզ... դու ինքդ ընտրիր: Իհարկե, նախանձում եմ հանճարիդ, այնպես եմ նախանձում, որ Ֆրունզիկի ասած «կուշաթ նե մոգու»: Եթե ասես, թե ի՞նչ է նշանակում «banasirakani heraka barduyt», ապա իմ կողմից մի շիշ քո սիրած «Մալիբու»: Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Վահեհ Ավետյան, չի՜ք զիս փրկություն ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ այն:
-
Ո՛վ հանճարներ վիթխարի,– Արմե՜ն, Վահե Ավետյա՜ն, — Ձե՜րն էր արոտն երեկվա,– ձե՜րն է և հունձքը վաղվա: — Ե. Չարենց
-
Луи самый эффективный способ... заземлить член через подковы обуви.
-
Այգ, կներես, իսկապես թեմադ գռեհկացրինք: Մոդերատորներ, խնդրում եմ սրբագրեք այն:
-
ARENus, ասա թե կղերական-klirikal ես էլի... Խելքդ հացի հետ չուտես ու հանկարծ սխալվես ծնրադիր ուրիշի ֆալլոսներ պաշտես...
-
Կարլեոան, մի շատ կարևոր ճշտում:Իրենք ՎՏԱՐԱՆԴԻ չեն, պարզապես վտարանդու դիմակի տակ են ելույթ ունենում: Շատ շահեկան դիրքորոշում է սեփական թերարժեքության բարդույթները քողարկելու և ինքնարդարացման համար:
-
Գլորվել է խուփը՝ գտել է պուտուկը...
-
Тереза, поздравляю, надеюсь, что совсем скоро станете и ... дважды бабушкой.