Jump to content

SAS

Hazarapet
  • Posts

    5,762
  • Joined

  • Last visited

Everything posted by SAS

  1. Օրիորդ Հեղինե, շատ լավ գործ եք անում, բայց... թերի:Եղե՛ք ուշադիր, անչա՜փ ուշադիր: Չէ՞ որ մի անգամ էք տպում, իսկ կարդում են հազարավոր մարդիկ՝ այսօր, վաղը, մի տարի, տասը տարի հետո: Եթե նկատել եք, Սևակի մոտ կետադրական նշաններն ունեն շա՜տ հուզական-իմաստային արժեք: Չկաս ու չես լինելու Դու չկա՛ս,չկա՜ս… Եվ առավոտը Այնպես աղոտ է, Ասես ցավոտ է: … ու չե՜ս լինելու: Եվ հորիզոնն է փակվում իմ առջև: Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը, Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը: Դու չկա՛ս,չկա՜ս… Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը: … ու չե՞ս լինելու: Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝ Պիտի բռնկի ինքը վառ օդը: Դու չկա՛ս,չկա՜ս… Ինչո՞ւ եմ, սակայն քեզ զգում այնպե՛ս, Այնպե՜ս եմ զգում,ինչպես երևի Ոտից նոր զրկվածն զգում է ոտը, Որ նո՛ւյնպես չկա Ու չի՜ լինելու…
  2. Ոմանց բլեյանների ու վանիկների տխրահռչակ համբավը ցայսօր հանգիստ չի տալիս: Քանդելուց հեշտ բան:Կարևորը՝ խոսելու թեմա լինի:Ատոմակայանն էլ փակեցին... ժողովրդին փրկելու պատրվակով:Կես միլիոն հայ տարագիր դարձավ ու «փրկվեց» Ռուսասատնի անծայրածիր տափաստաններում:
  3. Симон, на территории Грузии все церкви( кроме грузинской) и религиозные объединения объявлены вне закона. Они юридически не существуют. Вы, кажется, этому рады, но сокрушаетесь, когда где-то, кто-то наступает на грузинскую мозоль.Больно?Я не злорадствую, я спрашиваю.
  4. Հեղինե, քավ լիցի՛, ի՞նչ վարժապետ, ի՞նչ մանկավարժ-դասատու: Գրաշար-խմբագիր-սրբագրիչներն էլ են մարդիկ և կարող են սխալվել:Հո բոլորը Սևակի նման գրագետ չե՞ն լինի, ինչո՞ւ կրկնել նրանց սխալները:Համոզված եմ, որ եթե բացեք նույն հրատարակության համապատասխան հատորը, որտեղ Սևակի թարգմանություններն են, ապա կգտնեք մի «ՎարտիՔավոր ամպ» ("Облако в штанах"):
  5. Սուրեն Այվազյանի կասկածելի համբավը հանգիստ չի տալիս նույնիսկ ակադեմիկոսներին:
  6. Պապը մա՞րդ էր, որ թոռը մարդ լինի: Շնից շուն կծնվի...
  7. Симоник, вся фишка в том, что в Ереване 1. Нет грузин. 2. Не было грузинских церквей. 3. Все церкви(кроме трех) построили после перестройки. Я не против, если грузины построят "для православных грузин" церковь.
  8. Эх, Игорь, как Вы не учли, что сюда приходят и грузины. Грамотные, читают и даже пишут. Ну как Вы могли нанести такое смертельное оскорбление грузинскому народу обозвав их "цуциками"(хорошо, что Вы не знаете слово "тутуци")? Ради мира на Кавказе и на форуме, и во избежание международного скандала, предлагаю в списке "евреи, армяне, китайцы и индусы" заменить слово "армяне" на "грузины". P.S. Грузинели, я рад, что Вы дали отпор сионисткой пропаганде. Этот пархатый хочет поссорить грузин с армянами. Но у него ничего не выйдет, пока у нас есть такие бдительные стражники.
  9. smally, пожалуйста, без позы и надутых щечек. Вот один образец кявара-московско-лосовского винегрета. Остальные Вы сами найдете. К этому моменту у Вас 4935 постингов.
  10. Дамы и господа, вы находитесь в разделе, где вроде надо следить за своим языком(это в большей степени касается smally, ибо, на мой взгляд, положение модератора обязывает).Вам не тошно читать свои же собственные тексты- эту гремучую смесь "нижегородского с французским",точнее, кявара-московский, а теперь плюс еще лосовский винегрет. Все сокрушаются по поводу рабизации армянского языка, но никто не хочет начинать с самого себя.
  11. До сих пор я встречал армян- защитников русских интересов. Но оказывается, что после приема определенного количества горилки можно стать и запорожским казаком. Makaveli, Вы не может быть армянином по определению, даже если сделаны армянским х***, потому что армянин не может быть глупым до такой степени...
  12. Перефразируя известный анекдот: если кто-то двадцать лет спит с евреем, то автоматический становится еврейкой… Независимо от пола.
  13. Սա նորություն էր գոնե ինձ համար:Ինձ մոտ այդպիսի խնդիրներ չկան: Գուցե ես ինչ-որ բան չե՞մ հասկանում: Ի՞նչ նկատի ունեք «շարվածք» բառի տակ:
  14. Закон есть, но он не действует. Я бы любителей латиницы после устного предупреждения послал бы в трехдневный БАН. Пусть попотеют и выучат раскладку букв на клавиатуре.
  15. Voter, հայերեն «հրեերեն» չեն ասում, այլ՝ եբրայերեն...
  16. Ախչի ԲելԱ, իսկ ինձ դուր է գալիս Գեղանույշ՝ գեղեցիկ և անուշ...
  17. В русскоговорящей стране есть фамилии типа Ябуновский, которая произносится вслух Ебуновский. И ничего, живут...
  18. smally, всем не угодишь, постарайтесь всегда быть самим собой. По Вашей логике, надо отказаться от имени Гурген, потому что немцы могут подумать, что человека назвали ... хиаром (гурКен = огурец), или от КарЭн, потому что в Европе кАрен - женское имя. Не думаю, что немца будет волновать фамилия ПутЦман, потому что у армян она звучит неприлично. Всем любителям иностранных имен хотел бы напомнить, что армянский язык "не любит", когда в конце слова гласное. По законам армянского языка, ударение падает на последнем слоге и благозвучное имя НадЕжда, превращается в НадеждА (как будто кто-то гавкает), МарИя - в МарЯ, ИрИна - в ИринА, БЭлла - в БэлА... Попробуйте произносить их вслух и почувствуйте всю "грубость" этих имен. А красивые армянские имена НарЭ, МанЭ, НаринЭ, КаринЭ в русском произношении превращаются в Нըрэ, МըнЭ,НըринЭ, КըринЭ...
  19. Գայանե, հո չե՞ս սիրահարվել:
  20. Шеняци, лорийцы тоже говорят qol = քոլ = лес. Поэтому их называют qoleci...
  21. ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ---- ՄԵՐ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՎԱՀԱԳՆԸ
  22. Մեր Քնարերգության Վահագնը Կան բանաստեղծներ, որոնք մի ամբողջ աշխարհ են վերապատկերում։ Մեծ են կոչվում նրանք։ Եւ իսկապես էլ մեծ են։ Բայց դժբախտաբար, շուտ են հնանում, որովհետեւ, բարեբախտաբար, նորանում է աշխարհը:Կան բանաստեղծներ էլ, որոնք մի նոր աշխարհ են ստեղծում։ Եւ նյութն է իրենցը, եւ ստեղծողն են իրենք։ Այպես՛ բարի եւ մենասեր սարդն է գործում իր ոստայնը, եւ անմակդիր մեղուն իր մոմն ու ակնամոմը: Հետմահու դժբախտներ են այդ կարգի բանաստեղծները, ոչմիայն հնանում են, այլեւ հետըզհետե մոռացվում, որովհետեւ հիշողները պարտավոր չեն ապրել մի աշխարհում , որ անիրական է եւ կամ օտար:Կան բանաստեղծներ էլ, որոնք ոչ աշխարհ են պատկերում, ոչ էլ աշխարհ ստեղծում։ Նրանք բացում են իրենց աշխարհը։ Եւ նրանք չեն մոռացվում, որովհետեւ չեն հնանում։ Իսկ եթէ հնանում է նաեւ առավոտը։ Սրանք չեն հնանում, որովհետեւ նորացող կյանքը նորացնում է նաեւ սրանց, ինչպես որ նորանում են առավոտները։ Պետրոս Դուրյան... Սա աշխարհ չպատկերեց: Եւ աշխարհ չստեղծեց սա:Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր իսկ անունով- Դուրյանական:Այդ աշխարհը՜ «բույլ մը նայվացք, փունջ մը ժպիտ», « եթեր մը տրոփ, եդեմ մը շունչ»- ահա այդ աշխարհը։«Գիշեր մը սուգ, անդունդ մ՛հառաչ, դժոխք մ՛անեծք»- ահա այդ աշխարհը:Ճիշտ է, որ հաճախ «խոսքը մեր հոգվոց անհունությունը կպղծե»։ Բայց դուրյանական կոչված աշխարհի տերը ոչ ծանրանալեզու էր Մովսեսի պես, ոչ էլ պատրաստի պատվիրաններ կրկնող Ահարոնի նման։ Դուրյանի համար «խոսիլ հատնիլ է լոկ»։ Արդրարեւ նրա կյանքն այլ բան չէր, եթե ոչ խոսելով հատնել եւ հատնելով խոսել։ Ուստի «քուրա մը խոսք» էր այդ աշխարհը, «քուրա մը խոսք», որ դյութեց մեր սրտերը, դարձավ մեր խոսքը, ուստի եւ այդ աշխարհն էլ փոխարկվեց մեր աշխարհի։ Լուսին կար այդ աշխարհում, լուսին որ Դուրյանի ժամանակներում թղթից էր սարքված:Նույնիսկ մեծ Պեշիկթաշլյանը չզորեց ազատվել այդ թղթակերտ լուսնից:Պիտի գար Դուրյանը՛ լուսնին չքողարկելու «նուրբ ամպիկով»։ Այդ պարտականությունը հաճույքով կատարում էին շատերը, բայց... «նուրբ ամպիկ»-ներն էլ թղթից էին: Պիտի գար Դուրյանը, որ լուսին քողարկած «նուրբ ամպիկ»-ից հետևեցներ, թե դրանից։ -Կուսան թրքուհիք Ծածկել իրենց դեմքն հաջաղով նրբաթել Անոր նման դժգույն ըլլալ ու դյութել։ Այդ օրվանից վերջացավ թղթե լուսնի թագավորությունը թղթի վրա:Այսպես էլ Դուրյանը կյանք վերադրեց գրքային աստղերին, որ նույնպես թղթե պլպլում ունեին։ Ձեռք վերցուցինք աստղերուն, Սեր ուխտեցինք իրարու, Դողդողացին աստղերն ալ Մեր երդումեն ահարկու։ Քիչ է ասել, թե աստղերն այստեղ կենդանի են արդեն. աստղերին կրկնակի կյանք է պարգևած այստեղ:Եվ միայն այստե՞ղ։ Շատ չբացազատվելու համար գոհանանք վերհիշելով ևս մի տող. «Ելնել աստղերու սանդուղք անալի»:Թղթակերտ լուսինների եւ թղթափայլ աստղերի ժամանակաշրջանում հանճարը միայն կարող էր օգտվել պատկերավոր մտածողության այսպիսի եղանակից:«Ելնել աստղերու սանդուղք անալի» (այսինքն ալիքներից զուրկ- աստիճան չունեցող), սա այն «եթեր մը տրոփն» է, որով Դուրյանը կանխեց նրանց, ովքեր պիտի գային առնվազն կես դար հետո:Ալիք սերունդներից հափշտակված մի տող է սա, եւ տարօրինակ ոչինչ չկա, որ Դուրյանի ժամանակակիցները նույնիսկ ընկալել չկարողացան այս պատկերը կարծելով, թե «անալին» վրիպակ է։ Ու շտկեցին էլ այդ «վրիպակը». երկար տարիներ «անալի»-ն դարձած էր «ահալի»...Մինչեվ չանցներ կես դար, ու չգար մեծն Վարուժանը, ով պիտի կարողանար գրել. Նա իր շնչովն իսկ զիս գոհ ընել կը կարծեր, Բայց կ՛արծարծեր, ոհ՜ իմ սիրույս բյուր կայծեր։ Եւ ով պիտի «սա ծաղիկները հուսաշող» համեմատեր այն «սուտ ծաղիկներ»-ին, որոնք ծածկում են «սոսկ սրտի անդունդը»։ Մինչև չանցներ ամբողջ կես դար, ու չգային Մեծարենցն ու Տերյանը, ով՞ պիտի կարողանար սիրածին գրելիս զգալ, թե «թևերուս մեջ լույս մը, հով մը մարեցավ» կամ «ոգի մ՛անցավ սրտես, թողուց հոն ստվեր»։Կենդանի մարմնի ընկալումը իբրև լույս ու հով, անիրական ոգու մարմնավորումն ու զգացումը այնպես , որ ստվեր թողնի այդ հոգին, - ահա այն հյուսսահայաց ու հարավահայաց դարպասները, որ մուտքերն են դուրյանական կոչված աշխարհի։ Եվ արժե՞ այստեղ, որ նման աշխարհի տերը չեր կարող գոհանալ միայն լուսնի եւ աստղերի կենդանացաումով:Դուրյանական աշխարհում, առաջին անգամ մեր նոր քնարերգության մեջ, կենդանացան կայծակն ու արցունքը, թավուտն ու առվակը, «առտվան շաղն» ու «իրիկվան բալը», փթիթն ու հոգին... իսկ կարմիր վարդն՞ ու կապույտ մանուշակը՞:Մոտավորապես հարյուր տարվա հեռավորությունից սյսօր էլ Դուրյանը դիմում է մեզ մի հարցով։ Վարդը գարնայնի Թե կուսին տիպար Այտերուն չըլլար Ով հարգեր զանի՞։ Թե չը նմաներ Կապույտն եթերաց Կույսին աչերաց, Երկինք ով նայեր՞ Հարցնում է մեզ Դուրյանը, եւ մենք հարյուր տարի հետո էլ, պատասխանելիք բան չունենք, որովհետեւ մեզնից շատերն այսօր էլ վաճառականություն են անում թղթե վարդերով, մանուշակներով, եղնիկներով եւ...Դուրյանի աշխարհում լճակ կա, եւ ի՜նչ լճակ: Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները, Դուրյանի «Լճակ»-ով կարելի է վերաստեղծել դրանք:Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ լճակի»-ին, ինչպես նաեւ սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։ Դարձյալ նրանից սովորեցինք « խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ»։ Կրկին նրա խոսքերով մեզ «փունջ մը բոց փսփսաց». «Կ՛ուզես պաշտել հոգի մ՛ամբիծ»։ Նրա հետ մեկտեղ տառապեցինք «Երկնքի հիվանդությամբ», նրա հետ մեկտեղ կոչեցինք, «Ո՜հ, կայծ տվեք ինձ, կայծ տվեք ապրիմ»։ Նրա հետ մեկտեղ դարձած «շանթ դալկահար» վեճ մղեցինք «Ոխերիմ աստծո» դեմ եւ հուսահատ մի պահի կարծեցինք, թե «Աստուծո ծաղըրն է աշխարհ ալ արդեն»։ Քսան տարեկան չկար նա, երբ աստղի պես գնաց «հավելուլ երկնից»։Ուրիշները նրա տարիքում նմանողական ոտանավորներ են գրում հազվադեպ պահպանելով չափ-կշրույթի եւ հանգ ու վանկի տարրական կանոնները: Նրա տարիքում լավագույնները խոստում են տալիս, բայց ոչ գործ: Նրա տարիքում սկսում են ճանաչել աշխարհը, բայց չեն ունենում մի աշխարհ, որի մասին ասվեր. Հոդ աստղերը չեն մեռնիր, Ծաղիկներն հոդ չեն թոռմիր, Ամպերը չեն թրջեր հոդ... Մի աշխարհ, որի սպառիչ սահմանումը կարող էր տալ եւ տվել է այդ աշխարհի տերն ինքը. Հոն հրդեհ կա ոչ մատյան... Համշխարհային դարավոր գրականության պատմությունը գիտե շատ քիչ անուններ, որոնք կարող են դրվել Դուրյանի կողքին՝ նրա պես մրմնջալով, «Իմ սկիզբս, վախ ինձ, վախճանս եղավ»։ Ապրելով ընդամենը երկու տասնյակ տարի, ստեղծագործելով ընդամենը մեկ-երկու տարի (1869-1871), գիտակցական ողջ կյանքում մահամերձ, Դուրյանը իր «փունջ մը ժպիտով» ու «անդունդ մը հառաչով» դարձավ մեկն այն երջանիկներից, որոնցով համայն մարդկությունը ոչ թե հիշում , այլ ամեն անգամ վերապրում է իր երիտասարդությունը:Դուրյանի կարճատև կյանքը մի անդադրում մահ էր: Եւ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահության։ Այդ քչերից մեկը Դուրյանն է։ Մեր ժողովրդի տարաբախտ պատմության մեջ էլ եղել են բարեբախտություններ: Մեր ազգային բարեբախտություններից մեկն էլ Դուրյանն է, մեր «ազնվության վկայականը» աշխարհի առաջ:Նրա գալուստը հրաշքի պես մի բան էր, մանավանդ եթե ի միտ բերենք մեր նոր բանաստեղծության վիճակը՝ Մխիթարյանների գրչի տակ եւ «Հյուսիսափայլ»-ի էջերում: Եկավ ոգեվարող պատանին, եւ մեր բանաստեղծական միտքը մեկ դարով կտրեց իր նախորդներից ու թողեց մի որակ, որ չէին կարողանալու պահպանել նրանից կես դար հետո եկած մեր շատ բանաստեղծներն էլ (եւ ոչ միայն տաղաչափ-ոտանավորները):Նա եկավ դառնալու այն կամրջասյունը, որի վրա հսկայական աղեղ գծելով, հակառակ կողմերից պիտի միանային հայրեններն ու Վարուժանը, Սայաթ-Նովան ու Տերյանը:Նա մեր նոր քնարերգության առաջին մեծը եւ միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետևվ նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը։ Հնանում են պատկերները, համեմատությունները, մակդիրները, փոխաբերությունները, այսինքն բանաստեղծական «փրփուրը»։ Բայց չէ՞ որ ինքը Դուրյանն է կոչել. «Ոհ, հատակն են իմ փրփուրներ»։ Ահա թե ինչու լինելով մեր նորերի մեջ առաջին մեծը, միշտ էլ նա կկանգնի վերջինի կողքին...Իր նամակներից մեկում Դուրյանը բացականչել է. «Մի՞թե կարելի է Օվսաննա մը հեծկլտալ»:Հիրավի անկարելի մի բան:Բայց հանճարեղությունն էլ հենց այնտեղ է սկսվում, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը: Եւ Դուրյանը, արդարեւ, անկարելին կարելի դարձրեց: Նրա քնարերգությունը հեծկլտոց լինելով, միաժամանակ մի Օվսաննա է, մահվան տվայտանք եւ կյանքի փառաբանում, կսկծի մրրկում եւ սիրո հափրանք:Եւ Դուրյանն ինք էլ գիտեր, եւ ինքն էլ է շեշտել այդ. «Ես տխուր-զվարթ մ՛եմ, դողդոջ երջանիկ մ՛եմ»։ Բանստեղծության մեջ քաղվածք բերելը արտառոց բան է եւ, ըստ ամենայնի, աններելի բան: Բայց հակառակ այս օրենքի, իր իսկ Դուրյանի եւ համաշխարհային քնարերգության գլուխգործեցներից է «Թրքուհին»։Եւ այս քերթվածը միայն թրքուհու մասին չէ:Եթե դուրյանական «նե»-ն փոխարինենք սովորական «նա»-ով ու փոխենք ընդամենը երկու-երեք բառ այս բանատեղծությունը կդառնա հեղինաակին մի հոյակապ դիմանկար: Այդ ինքը Դուրյանն է, որ «Եթե նայի կըսես,- Հիմա կմարի»... «Եթե ժպտի կըեսես....Ոհ հիմա կը կանգնի»... «Եթե շարժի կըսես. «Հիմա կը թռչի».. Եթե շիկնի, կըսես,- «Հիմա կը բռնկի», Եթե խոսի կըսես.- «Հիմա կը հատնի»։ Եւ այս բոլոր «եթե»՚-ները մեր աչքի առաջ, կատարվում են Դուրյանի հետ եւ այս բոլոր կերպարանափոխությունները տեղի են ունենում նրա քնարերգության մեջ:Նա իսկապես էլ Կը վառի, միշտ կը վառի, չի հատնիր Տնանկ կնոջ տաճարն վառած ճրագին պես... Իսկ եթե մեռնի, կըսես.- «Հիմա կը ծնի»։ «Տնանկ կնոջ տաճարն վառած ճրագին պես», այո, վառվում է, վառվում ու չի հատնում նա: Եւ այդ «տնանկ կինը» կարող է լինել Դուրյանի լուսահոգի մայրը: Այդ «տնանկ կինը» կարող է լինել միան Մայր Հայաստանը: Միայն նրա վառած ճրագը կարող է չհատնել: Միայն նա կարող էր ծնել մի այնպիսի զավակ, որպիսին է Պետրոս Դուրյանը:Պետրոս Դուրյան...Նրա ծննդից անցել է ընդամենը 110 տարի, բայց արդեն անհավատալի, թե նա երբևէ ապրել է, ուրեմն եւ ծնվել:Իսկ եթե երբևէ ծնվել է նա, ապա ծնվել է երբ Երկներ երկին, երկներ երկիր, Երկներ եւ ծով ծիրանի, Երկն ի ծովուն ուներ եւ զկարմրիկն եղեգնիկ... Նա չապրեց գոնե այնքան, որ կարողանար մորուս աճեցնել, ու եթե սևահեր էր ու սևակն միևնույնն է. Նա հուր հեր ուներ, Բոց ուներ մորուս, Եւ աչկունքն էին արեգակունք։ Այսպիսին է նա մեր պատկերացմամբ, որովհետւ մեր քնարերգության Վահագն է այն «խարտյաշ պատանեկիկ»-ը, որ իր շուրջ սփռում է մխանք-ծուխը «եղեգան փող»-ի այն բոցը, որ մշտական ներկայություն է՝ «քուրա մը խոսք», բայց նաև «ամպրոպ մը սաստ»։ Ամպրոպ մը սաստ, որպեսզի կարողանանք արժանի դառնալ նրա հետևորդը կոչվելու առանց «Երկնքի հիվանդության» հրդեհելու մեր կյանքը արվեստի մեջ եւ վազելու «մի բոցույն»։
  23. SAS

    ԶԱՀՐԱՏ

    ՅՈԹԱՆԱՍՈՒՆԸՀԻՆԳ Յոթանասունըհինգին սահմանը անցա -- անցագիր չհարցուցին -- Նայեցան դողդոջ քայլերուս Ճերմակած մազերուս -- անցիր նայինք – ըսին Ես այդ «նայինք»-ը շատ չսիրեցի --կ’երևի գլուխս գալիք կա ՈՒԹՍՈՒՆՆՈՑԸ Քալելե առաջ Ութսուննոցը Քայլ մը – քայլ մըն ալ սկսավ համրել Մեկեն – մինչև ութսուն Երբ սեղան նստավ Առաջին պատառը ուտելե առաջ Համրեց մինչև ութսուն Գինիի բաժակեն Ումպ մը ումպ մըն ալ խմեց – հետո համրեց Ութսուն – նորեն ութսուն Երկար խորհեցավ Սիրաբանիլ փորձելե առաջ Հիշեց օրերը երբ կը համրեր հազիվ Մինչև քառասուն Նորեն ալ դժգոհ չէր կյանքեն Ութսուննոցը Պատրաստ էր համրելու Մինչև իննսուն ՎԵՐՋԱԼՈՒՅՍ Չորս տղեկ էինք Հարվարդը Էդվարդը Գաբոն և ես Երեկոյան Թերմինյուս կ’ելլեինք վերջալույսը դիտելու Ու հոն – վերջալույսի կարմիր լույսերուն տակ -- մինչև որ արևը մայր մտներ -- Հաշվեկշիռը կ’ընեինք Թե ով հաղթեց – ով պարտվեցավ – օրվան խաղերուն մեջ Հետո կը տարվեինք խորհիլ Թե ով պիտի հաղթե – ով պիտի պարտվի ապագայի օրերուն մեջ Ըստ մեզի – բոլորս ալ հաղթական պիտի ըլլայինք ու ինքնավստահ – զիրար կը շնորհավորեինք պատերազմ շահած զորավարներուն պես Հիմա – տարիներ վերջ – Հարվարդը չկա -- Էդվարդը չկա – Գաբո՞ն – Գաբոն ալ չկա – Մնացի ես միայն Իմ վերջալույսիս հետ գլուխ գլխի Ի ՎԵՐՋՈ Ինչ որ կը խորհիս ճամբուն ընթացքին ինչ որ կը տեսնես Ինչ կյանք որ կ’ապրիս այս կյանքեն անդին ինչ որ հոն ունիս Ինչ որ հուսացիր թե քեզ կը սպասեր ինչ որ քեզ կանչեց Իսկ ինչ որ գտար – ինչ որ սիրեցիր ինչ որ ուզեցիր Եվ ինչ որ մնաց քեզի այս աղվոր ճամբորդութենեն Ինչ որ չուզեցիր ոչ իսկ քեզ պատմել մոռնալու վախեն Այն որ տակավին հարցումի մը պես հետդ կը տանիս
×
×
  • Create New...